Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 1993թ թիվ 45

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով վարկերի ստացման, բաշխման աշխատանքների կարգավորման և հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Վարկեր ստանալու հարցերով միջազգային պայմանագրերի շուրջ վերջնական բանակցությունների վարման և դրանց կնքման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև այդպիսի պայմանագրերով փոխառնված վարկերի տնօրինման կամ իրացման համար իրավասու մարմինների ու կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվող վարկերի ստացման և դրանց նպատակային օգտագործման ընթացակարգային և կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 10.06.99 թիվ 422 որոշում)

i

3. Նախատեսել, որ միջազգային պայմանագրերով նախատեսված վարկերի բաշխումը, անհրաժեշտության դեպքում, կարող է կատարվել մրցույթի (տենդերի) միջոցով:

Մրցույթի միջոցով վարկեր ստանալու համար շահագրգիռ մարմինները և կազմակերպություններն անհրաժեշտ տեխնիկատնտեսական հիմնավորումներով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և ֆինանսների նախարարությունը նշված հայտերի համատեղ քննարկման հիման վրա առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(3-րդ կետն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 422 որոշում)

i

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն վարկերի սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ բանկային սպասարկումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

(4-րդ կետը փոփ. 21.04.93 թիվ 185, խմբ. 10.06.99 թիվ 422 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.1993
N 45
Որոշում