Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

110.0114.120499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլի 1999 թվականի թիվ 114-Մ

 

i

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգը (կցվում է):

2. Նախարարության միջնակարգ կրթության վարչությանը (Ա. Ավետիսյան), իրավաբանական բաժնին (Վ. Սարգսյան)` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ` Լ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

«02» ապրիլի 1999 թ.

կոդ 110

 

ԿԱՐԳ

Հանրակրթական հաստատություններում աշակերտների փոխադրման,

ավարտման և քննությունների կազմակերպման

 

Սույն կարգը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշման 2-րդ գլխի, 4-րդ կետի «ը» ենթակետի համաձայն:

 

1. 1-3-րդ դասարաններում բոլոր աշակերտները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույն յուրացման պայմանով: Առանձին դեպքերում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում` դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ: Նույն դասարանում մնալու հիմք կարող է ծառայել աշակերտի երկարատև բացակայությունը:

2. 5-7-րդ և 9-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:

3. 4-րդ դասարանի (կրտսեր դպրոցի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և փոխադրական քննություններից դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:

4. 8-րդ դասարանի (միջին դպրոցի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ստացած աշակերտները ստանում են հիմնական (ութամյա) կրթության ավարտական վկայական:

5. 10-րդ դասարանի (միջնակարգ դպրոցի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, պետական քննություններից դրական գնահատականներ ստացած շրջանավարտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ:

Դպրոցում որևէ առարկա չդասավանդելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է հանձնել քննություն էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում ատեստատում գնահատական նշանակելու համար:

6. 4-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ քննական անբավարար գնահատական ունեցող աշակերտների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է նրանց տրված ամառային առաջադրանքների ստուգման (վերաքննության) արդյունքներով:

Ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 4-9-րդ դասարանների աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Աշակերտին ամառային առաջադրանք տալու, կամ նույն դասարանում մնալու մասին դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումը աշակերտի ծնողին տեղյակ է պահվում դասղեկի կողմից, մանկխորհրդի նիստից հետո 3 (երեք) օրվա ընթացքում:

Հայոց լեզուն և Հայ գրականությունը, Հանրահաշիվը և երկրաչափությունը, Հայոց պատմությունը և Պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը և Աշխարհագրությունը համարվում են առանձին առարկաներ:

7. 5-7-րդ և 9-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր երեք և ավելի ուսումնական առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

4-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող աշակերտները չեն թույլատրվում մասնակցելու քննություններին: 4-րդ և 8-րդ դասարանների այդ աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

8. 10-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցելու պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում դպրոցից: Նրանց իրավունք է վերապահվում հաջորդ տարում, նույն դպրոցում կրկին քննություններ հանձնել այն առարկաներից, որոնցից ունեն տարեկան կամ քննական անբավարար գնահատական: Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրանց իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի դպրոցներից մեկում` ՀՀ Կրթության և գիտության նախարարության ուղեգրով:

Դպրոցից դուրս մնացած աշակերտներին իրավունք է վերապահվում հետագայում միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ հանձնել էքստեռն կարգով` ընդհանուր հիմունքներով:

9. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով աշակերտի փաստացի գիտելիքները, նրա կիսամյակային (քառորդային) գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով աշակերտի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

10. Բոլոր դասարաններում աշակերտները գնահատվում են վարքից: Սահմանվում են վարքի հետևյալ գնահատականներ` «օրինակելի» , «բավարար» , «անբավարար»: Վարքի գնահատական նշանակում է դասղեկը` հաշվի առնելով դասավանդող ուսուցիչների կարծիքը:

Ուսումնական տարվա ընթացքում 160 և ավելի ժամ դասերից բացակայած աշակերտները ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական առարկաներից հանձնում են քննություններ:

 

Քննությունները և դրանց անցկացման կարգը

 

11. 4-րդ դասարանում փոխադրական քննություններ անցկացվում են Հայոց լեզու և Մաթեմատիկա առարկաներից (գրավոր), դպրոցի տնօրենի սահմանած աշխատակարգով, ՀՀ Կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-5-ը: Ռուսերենով ուսուցման դպրոցներում (դասարաններում) քննություններ անց են կացվում նաև Ռուսաց լեզվից: Քննությունները ընդունում են տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ընթերական:

12. 8-րդ դասարանում քննություններն անցկացվում են հայոց լեզվից (գրավոր), ռուսաց կամ որևէ օտար լեզվից (դպրոցի ընտրությամբ) բանավոր: Ռուսերենով ուսուցման դպրոցներում (դասարաններում) հայոց լեզվից, մաթեմատիկայից, ռուսաց լեզվից գրավոր: Քննությունները անց են կացվում, ՀՀ Կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-10-ը:

Քննություններն ընդունվում են դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամ:

13. 10-րդ դասարանում սահմանված են չորս պետական քննություններ`

   - Հայոց լեզու       - գրավոր,

   - Մաթեմատիկա        - գրավոր,

- Հայոց պատմություն - բանավոր

 

և աշակերտի ընտրությամբ մեկ քննություն առարկաների հետևյալ խմբից.

 

- Հայ գրականություն - բանավոր,

   - Ֆիզիկա            - գրավոր,

- Օտար լեզու  (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) - բանավոր:

 

Ռուսերենով ուսուցման դպրոցներում (դասարաններում) սահմանվում են հինգ պետական քննություններ`

   - Հայոց լեզու       - գրավոր,

   - Մաթեմատիկա        - գրավոր,

- Հայոց պատմություն - բանավոր,

   - Ռուսաց լեզու      - գրավոր

 

և աշակերտի ընտրությամբ մեկ քննություն առարկաների հետևյալ խմբից.

 

- Հայ գրականություն - բանավոր,

   - Ֆիզիկա            - գրավոր,

- Օտար լեզու  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) - բանավոր:

 

Քննություններն անց են կացվում, ՀՀ Կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-15-ը: Վարժարաններում (վարժարանային ուսուցմամբ դասարաններում) շրջանավարտները գրավոր քննություն են հանձնում ևս մեկ առարկայից, որի ընտրությունը որոշում է հաստատության մանկավարժական խորհուրդը:

Հարցազրույցով ԲՈՒՀ-երի առանձին ֆակուլտետներ ընդունելության արտոնություն ունեցող վարժարանների (վարժարանային ուսուցման դասարանների) շրջանավարտների ընտրովի քննական առարկաների ցանկը համաձայնեցվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ:

Պետական քննությունները ընդունվում են դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից. հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ:

14. 10-րդ դասարանի համար մաթեմատիկայի (գնահատումը 20 բալանոց համակարգով), ինչպես նաև 8-րդ դասարանի համար հայոց լեզվի (գնահատումը 5 բալանոց համակարգով) և մաթեմատիկայի (գնահատումը 5 բալանոց համակարգով) քննական առաջադրանքները կազմվում են ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից և հաղորդվում ռադիոյով` քննությունները սկսելուց 30 րոպե առաջ (այդ ընթացքում աշակերտները և քննական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն քննասենյակում):

10-րդ դասարանի համար հայոց լեզվի քննական առաջադրանքները (գնահատումը 20 բալանոց համակարգով) կազմվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Քննական առաջադրանքներով ծրարները հանրակրթական դպրոցների տնօրեններին է տրվում մարզկենտրոններում, քննության նախորդ օրը:

10-րդ դասարանում Հայ գրականություն (գնահատումը 5 բալանոց համակարգով), Հայոց պատմություն (գնահատումը 5 բալանոց համակարգով), Ֆիզիկա (գնահատումը 20 բալանոց համակարգով) առարկաների քննությունները անցկացվում են ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով:

10-րդ և 8-րդ դասարանների ռուսաց կամ օտար լեզվի քննական առաջադրանքները (գնահատումը 5 բալանոց համակարգով) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները ըստ ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

4-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի քննական առաջադրանքները (գնահատումը 5 բալանոց համակարգով) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները ըստ ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

Ռուսերենով ուսուցմամբ 4-րդ (գնահատումը 5 բալանոց համակարգով), 8-րդ (գնահատումը 5 բալանոց համակարգով), 10-րդ (գնահատումը բալանոց համակարգով) դասարանների ռուսաց լեզվի քննական առաջադրանքները կազմում են դպրոցների մեթոդմիավորումները ըստ ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

Վարժարանների լրացուցիչ քննության քննական առաջադրանքները (գնահատումը 20 բալանոց համակարգով) կազմում են հաստատությունների մեթոդմիավորումները և հաստատման ներկայացնում ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն:

15. Աշակերտներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց նյութեր:

16. Գրավոր աշխատանքները կատարելու և բանավոր պատասխաններին պատրաստվելու համար քննվողներին տրվում է դպրոցի դրոշմակնիքով կնքված տետր (թուղթ):

17. Բոլոր գրավոր քննությունները սկսվում են առավոտյան ժամը 9.00-ին:

Քննություններին հատկացվում է`

 

-  4-րդ դասարան  -  հայոց լեզու ----- 90 րոպե

-  4-րդ դասարան  -  մաթեմատիկա ----- 90 րոպե

-  8-րդ դասարան  -  հայոց լեզու ----- 120 րոպե

-  8-րդ դասարան  -  մաթեմատիկա ----- 180 րոպե

-  10-րդ դասարան -  հայոց լեզու ----- 180 րոպե

-  10-րդ դասարան -  մաթեմատիկա ----- 240 րոպե

   -   10-րդ դասարան  -   ֆիզիկա      ----- 240 րոպե

-   ռուսերեն ուսուցմամբ 10-րդ դասարան - ռուսաց լեզու ----- 180 րոպե

 

Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած աշակերտներն այն հանձնում են անավարտ վիճակում:

18. Քննական աշխատանքների ստուգումն ավարտվում է քննության օրը: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

19. Աշակերտի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 8-րդ և 10-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:

20. 4-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում քննություններին թույլատրվում են այն աշակերտները, ովքեր բոլոր առարկաներից ստացել են տարեկան դրական գնահատականներ կամ ունեն ոչ ավելի քան երկու առարկայից անբավարար գնահատական: Տվյալ առարկայից (առարկաներից) անբավարար գնահատական ունեցող աշակերտներին չի թույլատրվում մասնակցել այդ առարկայի քննությանը:

21. Քննությունների ընթացքում հիվանդացած (համապատասխան փաստաթղթերի առկայություն) և այդ ընթացքում ապաքինված աշակերտներին մինչև քննությունների ավարտը թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները: Մինչև քննությունների ավարտը չապաքինված աշակերտները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը:

22. 10-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր Հանրահաշիվ և անալիզի հիմունքներ կամ Երկրաչափություն առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են Մաթեմատիկայի պետական քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում աշակերտը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական: Եվ Հանրահաշիվ և անալիզի հիմունքներ, և Երկրաչափություն առարկաներից տարեկան անբավարար գնահատական ունեցող աշակերտները չեն թույլատրվում մասնակցելու Մաթեմատիկայի պետական քննությանը և օգոստոսին ամառային առաջադրանք են հանձնում Հանրահաշիվ և անալիզի հիմունքներ և Երկրաչափություն առարկաներից, ինչպես նաև գրավոր քննություն Մաթեմատիկայից:

23. Գնահատման 20 միավորանոց համակարգում` 7 միավորը ներառյալ և 5 միավորանոց համակարգում` 2 միավորը ներառյալ, համարվում են անբավարար գնահատական:

Տվյալ առարկայի տարեկան և քննական գնահատականները ատեստատում գրանցվում են առանձին-առանձին, համապատասխան տողերում:

24. Եթե 10-րդ դասարանի շրջանավարտը հայոց լեզու ուսումնասիրել է միայն 9-րդ և 10-րդ դասարաններում, ապա նա իր ցանկությամբ կարող է ազատվել հայոց լեզվի պետական քննությունից: Այդ դեպքում շրջանավարտի ատեստատում հայոց լեզվի տողում գրվում է.- չի ուսումնասիրել:

25. Ավարտական և փոխադրական քննությունները հատուկ և գիշերօթիկ հաստատություններում սահմանվում է առանձին կարգով:

26. Երեկոյան և հերթափոխային դպրոցներում միջնակարգ կրթության ավարտական դասարան է համարվում նաև 11-րդ դասարանը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12.04.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12990047

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
02.04.1999
N 114-Մ
Հրաման