113.0836.170812
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 08 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11312320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 օգոստոսի 2012 թվականի N 836-Ն
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) կայազորային կարգապահական վաշտերի ցանկը` համաձայն հավելված 1-ի,
2) կայազորային կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակը` համաձայն հավելված 2-ի:
Հավելված 1
ՀՀ պաշտպանության նախարարի
2012 թ. օգոստոսի 7-ի
N 836-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ
._______________________________________________________.
|Հ/հ| ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ԿԱԶՄՀԱՍՏԻՔԱՅԻՆ|
| | |ՆԵՐԱՌՈՒՄԸ |
|___|____________________________________|______________|
|1. |1-ին կայազորային կարգապահական վաշտ | 1-ին ԲԿ |
|___|____________________________________|______________|
|2. |2-րդ կայազորային կարգապահական վաշտ | 2-րդ ԲԿ |
|___|____________________________________|______________|
|3. |3-րդ կայազորային կարգապահական վաշտ | 3-րդ ԲԿ |
|___|____________________________________|______________|
|4. |4-րդ կայազորային կարգապահական վաշտ | 4-րդ ԲԿ |
|___|____________________________________|______________|
|5. |5-րդ կայազորային կարգապահական վաշտ | 5-րդ ԲԿ |
|___|____________________________________|______________|
|6. |6-րդ կայազորային կարգապահական վաշտ | ՊԲ |
._______________________________________________________.
Հավելված 2
ՀՀ պաշտպանության նախարարի
2012 թ. օգոստոսի 7-ի
N 836-Ն հրամանի
1. ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ
.____________________________________________________________________.
|Հ/հ |Անցկացվող միջոցառումները |Տևողությունը |Սկիզբը |Ավարտը |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|1. |Անձնակազմի վերկաց և զուգարան | 10 րոպե | 6.00 | 6.10 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|2. |Առավոտյան մարզանք | 50 րոպե | 6.10 | 7.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|3. |Լվացվել և անկողնու հարդարում | 20 րոպե | 7.00 | 7.20 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|4. |Ամրակցված տարածքի և շինության | | | |
| |մաքրում | 30 րոպե | 7.20 | 7.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|5. |Առավոտյան ստուգում | 10 րոպե | 7.50 | 8.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|6. |Նախաճաշ | 20 րոպե | 8.00 | 8.20 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|7. |Առավոտյան տեղեկատվություններ և | | | |
| |մարզումներ | 30 րոպե | 8.20 | 8.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|8. |Պարապմունքների նախապատրաստում և | | | |
| |առավոտյան տողան | 10 րոպե | 8.50 | 9.00 |
|____________________________________________________________________|
| Պարապմունքներ |
|____________________________________________________________________|
|9. |1-ին ժամ | 50 րոպե | 9.00 | 9.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|10. |2-րդ ժամ | 50 րոպե | 10.00 | 10.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|11. |3-րդ ժամ | 50 րոպե | 11.00 | 11.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|12. |4-րդ ժամ | 50 րոպե | 12.00 | 12.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|13. |5-րդ ժամ | 50 րոպե | 13.00 | 13.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|14. |Ժամանակ անձնական կարիքների համար | 10 րոպե | 13.50 | 14.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|15. |Ճաշ | 30 րոպե | 14.00 | 14.30 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|16. |Ետճաշյա հանգիստ | 30 րոպե | 14.30 | 15.00 |
|____________________________________________________________________|
| Պարապմունքներ |
|____________________________________________________________________|
|17. |6-րդ ժամ | 50 րոպե | 15.00 | 15.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|18. |7-րդ ժամ | 50 րոպե | 16.00 | 16.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|19. |8-րդ ժամ | 50 րոպե | 17.00 | 17.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|20. |9-րդ ժամ | 50 րոպե | 18.00 | 18.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|21. |Ժամանակ անձնական կարիքների համար | 10 րոպե | 18.50 | 19.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|22. |Օրվա արդյունքների ամփոփում | 50 րոպե | 19.00 | 19.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|23. |Ժամանակ անձնական հիգիենայի համար | 10 րոպե | 19.50 | 20.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|24. |Ընթրիք | 20 րոպե | 20.00 | 20.20 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|25. |Ժամանակ անձնական կարիքների համար | 40 րոպե | 20.20 | 21.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|26. |«Հայլուր» լրատվական ծրագրի դիտում| 30 րոպե | 21.00 | 21.30 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|27. |Երեկոյան զբոսանք | 10 րոպե | 21.30 | 21.40 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|28. |Երեկոյան անվանականչ | 10 րոպե | 21.40 | 21.50 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|29. |Ժամանակ անձնական հիգիենայի, | | | |
| |հարդարանքի, քնելուն | | | |
| |նախապատրաստվելու համար | 10 րոպե | 21.50 | 22.00 |
|____|_________________________________|_____________|_______|_______|
|30. |Քուն | | 22.00 | |
.____________________________________________________________________.
2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Օրվա կարգացուցակի կատարումը կարգապահական վաշտում համարել ծառայողական պարտականությունների կարևորագույն խնդիր:
2. Առավոտյան մարզանքի 50 րոպեները բաշխել` 15 րոպե վազքի, 20 րոպե համալիր վարժությունների, 15 րոպե կոփման համար:
3. Առավոտյան տեղեկատվությունը և մարզումներն անցկացնել` ժամը 8:20-8:50-ը.
1) քաղաքական տեղեկատվությունը` երկուշաբթի, հինգշաբթի,
2) շարային մարզումները` երեքշաբթի, ուրբաթ,
3) ՊԶԽԶ մարզումները` չորեքշաբթի,
4) իրավական տեղեկատվությունը` շաբաթ օրերին:
4. Պարապմունքների դասաժամերի բաշխումը.
ճաշից առաջ`
1-ին ժամ` ՀՊՊ,
2-րդ ժամ` շարային պատրաստություն,
3-րդ ժամ` համազորային կանոնադրություններ,
4-րդ ժամ` ֆիզպատրաստություն,
5-րդ ժամ` շարային պատրաստություն,
ճաշից հետո`
6-րդ ժամ` համազորային կանոնադրություններ,
7-րդ ժամ` շարային պատրաստություն,
8-րդ ժամ` ֆիզպատրաստություն,
9-րդ ժամ` շարային պատրաստություն:
5. Անձնակազմի ամբուլատոր բուժզննումն անցկացնել` ժամը 14:30-15:00-ն:
6. Օրվա վերակարգի` վաշտի հերթապահության նախապատրաստումը.
1) անձնակազմի բուժզննում` ժամը 14:30-15:00-ն,
2) անձնական հիգիենա և հանգիստ (քուն)` ժամը 15:00-16:30-ը,
3) տեսական ու գործնական պարապմունքների անցկացում` ժամը 16:30-17:45-ը,
4) փոխարինման վայր ներկայացում` ժամը 17:45-17:50-ը,
5) փոխարինում` ժամը 18:00-ին,
6) օրվա վերակարգի ծառայության անցկացման արդյունքների ամփոփում («Օրվա արդյունքների ամփոփում» միջոցառման շրջանակում)` ժամը 19:00-19:50-ը:
7. Դասակներում օրվա արդյունքների ամփոփման ժամանակ իրականացնել նաև`
1) յուրաքանչյուր զինծառայողի վարքի վերլուծություն` հետևյալ բաղադրիչներով. ներքին կարգ ու կանոնի պահպանումը, վերաբերմունքը համածառայակիցների և հրամկազմի հանդեպ, պարապմունքներին մասնակցության ցուցանիշները,
2) անհատական ընդհանուր գնահատականը տվյալ օրվա համար:
8. Նախատոնական և նախահանգստյան օրերին քունը, իսկ տոնական և հանգստյան օրերին վերկացը նույնպես իրականացնել առօրյա սահմանված ժամերին:
9. Տոնական և հանգստյան օրերին միջոցառումներն անցկացնել վաշտի հրամանատարի առանձին պլանով (կայազորի պետի` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի հաստատմամբ):
(9-րդ կետը փոփ. 18.05.2022 թիվ 1-Ն հրաման)
10. Ըստ անհրաժեշտության անցկացնել երեկոյան պարապմունքներ` մարտական պատրաստականությունից ու զգոնությունից (բացի կիրակի և տոնական օրերի):
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարների զեկուցագրերի հիման վրա կամ զորամիավորման (միավորման) հրամանատարի որոշմամբ, կայազորի պետի գրավոր հրամանով, անձնակազմը ներգրավել ինժեներական աշխատանքներում` երկուշաբթի-ուրբաթ օրերին ուսումնական պարապմունքների հաշվին, անձնախմբի պետ նշանակելով կարգապահական վաշտի սպաներից, անձնակազմի տեղափոխությունն իրականացնելով մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կամ զորամիավորման (միավորման) հրամանատարի կողմից նախորոշված տրանսպորտային միջոցով:
(10-րդ կետը փոփ. 18.05.2022 թիվ 1-Ն հրաման)
11. Պաշտպանության նախարարության հեռախոսակապից օգտվելը` ընդհանուր հիմունքներով` ժամը 20:20-21:00-ն:
12. Զինծառայողների հարազատների հետ տեսակցությունը` ընդհանուր հիմունքներով` կիրակի օրը:
13. Կարգապահական վաշտի անձնակազմն ընդգրկել կայազորի տարածքում զինվորական գերեզմանոցների, եղբայրական գերեզմանների ու զինվորական հուշարձանների, կարգապահական վաշտի մշտական տեղակայման վայրի տարածքների մաքրության ու խնամքի, ինչպես նաև տնտեսական աշխատանքներում` շաբաթ օրերին կարգացուցակով նախատեսված 6-ից 9-րդ դասաժամերի հաշվին` ժամը 15:00-18:50-ն:
14. Անձնակազմի լողանալը կազմակերպել ամեն շաբաթ օր` ժամը 19:30-21:00-ն: