Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...

11.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.09.2012  -ից մինչեւ   11.09.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.2020 թիվ 1515-Ա որոշում)

i

040.1193.250912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1193-Ա

 

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում 360.0 քառ. մետր մակերես և 14040000.0 դրամ արժեք ունեցող հողամասը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին նվիրաբերմանը:

2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել բացառապես Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2012
N 1193-Ա
Որոշում