Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«14» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել ներքոհիշյալ նախկին դուստր ձեռնարկություններից` Արտաշատի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Կոտայքի, Շիրակի, Ստորին Հրազդանի ջրանցքների, Արփայի, Տավուշի, Լոռու, Որոտան-Ողջիի, Սևանի ավազանի ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններից, Երևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններից և «Ջուր» դուստր ձեռնարկությունից իր հաշվեկշռին հաշվեգրված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված հաշվարկային պարտքերի վճարումից և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված և չվճարված տույժերից:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 ապրիլի 1999 թ.
ՀՕ-294

 

 

pin
ՀՀ 14.04.1999
N ՀՕ-294 օրենք