Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԻՆՏԵՐՊՈԼ) ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 1992 թ. թիվ 485

 

ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

(ԻՆՏԵՐՊՈԼ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը (Ինտերպոլ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` միջոցներ ձեռնարկել Ինտերպոլին Հայաստանի Հանրապետության անդամակցելն ապահովելու համար, մինչև 1992 թվականի վերջը ՆԳՆ-ի համակարգում ստեղծել Ինտերպոլի Հայաստանի Հանրապետության ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ) և համապատասխան փոփոխություններ կատարել ՆԳՆ-ի կառուցվածքում:

ԱԿԲ-ի ստեղծման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ին հատկացնել լրացուցիչ 21 հաստիքային միավոր:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը նախատեսել օտարերկրյա վալյուտայով անհրաժեշտ հատկացումներ` Ինտերպոլի տարեկան անդամավճարի մուծման և այլ ծախսերի համար:

Ընդունել ի գիտություն, որ Ինտերպոլին անդամակցելու համար Հայաստանի Հանրապետությունը մուծելու է մուտքի վճար` 4 և ամենամյա անդամավճար` 2 բյուջետային միավորի չափով:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, գերագույն դատարանի և դատախազության հետ համատեղ մշակել Ինտերպոլին Հայաստանի Հանրապետության անդամակցության իրավական հիմքերի մասին համապատասխան ակտեր, ինչպես նաև մինչև 1992 թվականի դեկտեմբերի 1-ը հաստատել Ինտերպոլի Հայաստանի Հանրապետության ազգային կենտրոնական բյուրոյի կանոնադրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.1992
N 485
Որոշում