Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 1993 թ. թիվ 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում նոր անձնագրային համակարգի անցնելու և քաղաքացիների գրանցումը վերացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակչության հաշվառման գործի կազմակերպումն ու վարումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի բնակարանային-շահագործման կազմակերպությունների համակարգի անձնագրային գործը վարող անձանց (անձնագրավարների) 240 հաստիքի 15 տոկոսը (36 հաստիք) կրճատել, իսկ մնացած 204 հաստիքը տեղափոխել ներքին գործերի նախարարության համակարգ:

3. Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` բնակարանային-շահագործման կազմակերպությունների համակարգում անձնագրային գործը վարող անձանց (անձնագրավարների) գործունեության համար առանձնացված տարածքներն ու անհրաժեշտ գույքը թողնել քաղաքային, շրջանային ներքին գործերի համապատասխան մարմինների օգտագործմանը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի բյուջեն կազմելիս հաշվի առնել վերը նշված փոփոխությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.1993
N 5
Որոշում