Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 1992 թ թիվ 508

 

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում երկրաշարժի հետևանքների վերացման ծրագրի շրջանակներում միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի կառուցման և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը հանձնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ընդունել ի գիտություն, որ միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի առողջապահական համակարգի հաստատություն է, որի գործունեությունը ղեկավարում ու կոորդինացնում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հայաստանում գործող պատվիրակության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմած հիմնադիրների խորհուրդը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) Կարմիր խաչի միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի ֆինանսավորումը և անհրաժեշտ նյութատեխնիկական մատակարարումն իրականացնել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցով.

բ) հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի բժշկական և դեղագործական անձնակազմերի, ինչպես նաև մյուս մասնագետների և ծառայողների աշխատանքային պայմանների առանձնահատկությունները, թույլատրել աշխատավարձի ֆոնդը պլանավորելիս նախատեսել 30 տոկոս հավելում պաշտոնային դրույքների նկատմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.1992
N 508
Որոշում