Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0197.301112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 55-րդ հոդվածի 3-11-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը:

4. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79%-ը:

5. Մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99%-ը:

6. Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19%-ը:

7. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39%-ը:

8. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59%-ը:

9. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79%-ը:

10. Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99%-ը:

11. Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18%-ը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

30 նոյեմբերի 2012 թվականի

ՀՕ-197-Ն

 

 

pin
ՀՀ 13.11.2012
N ՀՕ-197-Ն օրենք