Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1992 թ. թիվ 585

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործվում են հետևյալ կերպ`

ա) ռուբլին և օտարերկրյա վալյուտան, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, մուրհակներ, ակրեդիտիվներ և այլն) և արժեթղթերը (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) հանձնվում են Հայաստանի Հանրապետության բանկ` նրա կողմից սահմանված կարգով, դրանք համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության վալյուտային ֆոնդին և հանրապետական բյուջեի եկամուտներին հաշվանցելու համար.

i

բ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, վալյուտային այլ արժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված զարդերն ու պերճանքի առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան, իսկ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը:

/լրաց. 19.03.96 թիվ 85 որոշում/

գ) շինությունները, բնակելի տները կամ դրանց մասերը հանձնվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործկոմներին` իրացման համար, ստացված գումարները մուտքագրվում են հանրապետական բյուջե, իսկ տեղական կարիքների համար օգտագործման անհրաժեշտության դեպքում հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

դ) պատմական, թանգարանային, մշակութային, գիտական արժեք ներկայացնող իրերի օգտագործման կարգը որոշվում է համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա:

Սույն կետի «ա» , «բ» , «գ» , «դ» ենթակետերում չնախատեսված մյուս իրերը և առարկաները հանձնվում են համապատասխան արտադրող կամ իրացնող կազմակերպություններին` իրացումից ստացված եկամուտը (հանած դրանց վերամշակման և իրացման ծախսերը) փոխանցելով հանրապետական բյուջե:

/1-ին կետը փոփ. 27.12.94 թիվ 601, ուժը կորցրել է 16.12.97 թիվ 587 որոշումներ/

2. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած արժեքների հաշվառման, գնահատման և սահմանված կարգով օգտագործման գործի կազմակերպումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների վրա, բացառությամբ մշակութային արժեքների:

/լրաց. 19.03.96 թիվ 85 որոշում/

/2-րդ կետը ուժը կորցրել է 16.12.97 թիվ 587 որոշում/

i

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել հաստատել «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, հաշվետվության, գնահատման ու իրացման կարգի մասին» հրահանգը:

/փոփ. 07.05.93 թիվ 214 որոշում/

/3-րդ կետը ուժը կորցրել է 16.12.97 թիվ 587 որոշում/

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ը «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան ստեղծելու մասին» թիվ 77 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 20-ի թիվ 124 և 1991 թվականի օգոստոսի 10-ի թիվ 421 կարգադրությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.1992
N 585
Որոշում