Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱԴՐԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՆՉԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀՀ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԶԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1992թ. թիվ 588

 

ՄԻՆՉԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով փախստականներին կացարաններով ապահովելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության ու պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հանձնարարել պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ապօրինի զբաղեցված բնակարաններից փախստականներին վտարելու վերաբերյալ ժողովրդական դատարաններ և դատախազություն հայց ներկայացնել միայն նրանց այլ ժամանակավոր կացարաններ հատկացնելուց հետո, իսկ շինարարական կոոպերատիվների փայատերեր հանդիսացող փախստականներին` շինարարությունը սկսված կոոպերատիվ շենքերի շահագործման հանձնելուց հետո.

բ) փախստականների ապօրինի զբաղեցրած բնակարաններն այլ քաղաքացիների հատկացնելու վերաբերյալ որոշումներ չընդունել և այդ բնակարանների օրդերներ չտալ մինչև պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կողմից նրանց այլ բնակարան, կացարան հատկացնելու կամ բնակության այլ վայրեր տեղափոխելու հարցի լուծումը.

գ) եռամսյա ժամկետում լուծել այն փախստականներին ժամանակավոր կացարաններ հատկացնելու հարցը, որոնց ապօրինի զբաղեցրած բնակարաններից վտարելու վերաբերյալ կան դատարանի վճիռներ և դատախազի սանկցիաներ.

դ) ելնելով ստեղծված իրավիճակից, ձեռնպահ մնալ փախստականների կողմից ապօրինի զբաղեցված` ժամանակավոր բնակության համար պիտանի շենքերն ու շինությունները, ինչպես նաև կիսանկուղային հարկերում բնակարաններն այլ նպատակներով օգտագործելուց:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.1992
N 588
Որոշում