Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0246.281212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի Դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասում «16» թիվը փոխարինել «26» թվով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 75.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 75.1. ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, նշանակվում է կենսաթոշակ` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:

2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը:

3. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն:

4. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի փոխարեն նշանակվում է Օրենսգրքի 75.1-ին հոդվածով սահմանված կենսաթոշակ:

3. Եթե Օրենսգրքի 75.1-ին հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափից, ապա Օրենսգրքի 75.1-ին հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափով:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահը հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով արտահերթ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:

5. Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով արտահերթ որակավորման ստուգումներն անցկացվում են դատավորների թեկնածությունների ցուցակը կազմելու և հաստատելու համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով` սույն հոդվածով նախատեսված ժամկետներին համապատասխան:

6. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արտահերթ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո Դատական դպրոցի կառավարման խորհուրդը ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում սահմանում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները:

7. Հայտերը ներկայացվում են Դատական դպրոցի տնօրենին` Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

8. Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կազմակերպվում է որակավորման ստուգման անցկացումը: Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում:

9. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված գործողությունները Դատական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է բողոքարկման ժամկետի ավարտից հետո` ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

10. Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհուրդ ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից ոչ շուտ, քան 14, բայց ոչ ուշ, քան 20 օր հետո Արդարադատության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված կարգով, իր նիստում ուսումնասիրում է առաջարկված թեկնածությունները և հրավիրում նրանց զրույցի:

11. Դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահին է ներկայացվում Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհուրդ ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

12. Հանրապետության Նախագահը ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդի կողմից ցուցակը ստանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում հրամանագրով հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցանկը` իր համար ընդունելի թեկնածություններով:

13. Սույն հոդվածին համապատասխան` դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժնում ընդգրկված ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում սկսվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակի հաստատումից հետո` 15-օրյա ժամկետում: ՈՒսուցման տևողությունը չի կարող պակաս կամ ավելի լինել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ուսուցման համար սահմանված տևողության ժամկետից:

 

28 դեկտեմբերի 2012 թվականի

ՀՕ-246-Ն

 

 

pin
ՀՀ 19.12.2012
N ՀՕ-246-Ն օրենք