Սեղմել Esc փակելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՏՈԿՈՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21.նոյեմբերի.1992թ. թիվ 591

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՏՈԿՈՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է`

1. Բավարարել պատգամավորների Գորիսի, Կապանի քաղաքային և Տաուշի, Մեղրու, Գորիսի, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Եղեգնաձորի, Արարատի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կապանի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և նշված շրջանների ու քաղաքների ավերված անհատական բնակելի տների վերականգնման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 507 որոշմամբ նախատեսված վարկային էմիսիայի հաշվին տրամադրել նրանց երկարաժամկետ (20 տարով) անտոկոս վարկ հետևյալ չափերով` Գորիսի քաղխորհրդի գործկոմին` 6683,7 հազ.ռուբլի, Գորիսի շրջխորհրդի գործկոմին` 11000,0 հազ.ռուբլի, Տաուշի շրջխորհրդի գործկոմին` 33158,0 հազ.ռուբլի, Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` 60,0 հազ.ռուբլի, Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 2072,6 հազ ռուբլի, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմին` 502,0 հազ.ռուբլի, Արարատի շրջխորհրդի գործկոմին` 910,2 հազ.ռուբլի, Իջևանի շրջխորհրդի գործկոմին` 11333,2 հազ.ռուբլի, Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմին` 22000,0 հազ. ռուբլի, Կապանի քաղխորհրդի գործկոմին` 482,4 հազ.ռուբլի, Կապանի շրջխորհրդի գործկոմին` 10000,0 հազ. ռուբլի, Մեղրու շրջխորհրդի գործկոմին` 340,0 հազ. ռուբլի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՀԱՄ-ին` սահմանամերձ շրջանների ու քաղաքների անհատական բնակելի տների ավերածությունների վերականգնման նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված շրջաններին ու քաղաքներին հատկացնել համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ` բնակչությանը վաճառելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին` ապահովել սահմանամերձ շրջանների ու քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար առանձնացված շինանյութերի փոխադրումները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մշակել սահմանամերձ շրջանների ու քաղաքների բնակչությանը երկարաժամկետ անտոկոս վարկի հատկացման, սպասարկման ու մարման, ինչպես նաև նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության կարգը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.1992
N 591
Որոշում