Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ԲՆԱԳԱՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 1992թ թիվ 594

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության երկաթգծի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության և տրանսպորտի իրավապահ մարմինների աշխատանքը համարել անբավարար:

2. Հայաստանի Հանրապետության երկաթգծին`

ա) սահմանամերձ Այրում կայարանում կազմակերպել հանրապետություն մուտք գործող բեռնատար գնացքների կազմում եղած վագոնների տեխնիկական և առևտրական վիճակի ստուգումներ և սահմանված կարգով փաստաթղթավորել հայտնաբերված խախտումները: Մինչև 1992 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել նշված կայարանում գնացքների հատուկ զննման կետի ստեղծման աշխատանքները.

բ) երկաթգծի ռազմականացված հրաձգային ջոկատների միջոցով իրականացնել հանրապետության տարածքով անցնող բոլոր բեռնատար գնացքների ուղեկցումը.

գ) անհապաղ միջոցներ ձեռնարկել երկաթգծի կայարաններում և առանձին օբյեկտներում, որոնցում պահեստավորվում են ժողովրդատնտեսական ապրանքներ, բեռների պահպանությունն ապահովելու համար, այդ նպատակով լուծել անհրաժեշտ լուսավորության, ազդանշանային համակարգի անցկացման, դրանց պատնեշման և անցագրային կարգի պահպանման հարցերը, ինչպես նաև համապատասխան պայմաններ ստեղծել թունելների և կամուրջների պահպանությունն իրականացնող զինվորական անձնակազմի համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` անհապաղ միջոցներ ձեռնարկել հանրապետության «Զվարթնոց» , «Էրեբունի» , «Շիրակ» օդանավակայաններում թռիչքների անվտանգության ներքին ռեժիմային տարածքի պահպանության, անցագրային կարգի պահպանման, ինչպես նաև իրավախախտումներին նպաստող պայմանների ու պատճառների վերացման համար:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության վրա դրված` «Զվարթնոց» , «Էրեբունի» , «Շիրակ» օդանավակայաններում արտաքին ռեժիմային գոտու պահպանության ապահովման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի վարչության:

/փոփ. 27.12.93 թիվ 644 որոշում/

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` երկաթուղու հատուկ նշանակության արհեստական շինությունները (թունելներ և կամուրջներ) հանցավոր ոտնձգությունից զերծ պահելու նպատակով 1993 թվականի հունվարի 15-ից նշված շինությունները վերցնել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումների ուժերի պահպանության տակ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությանը հատկացվող լրացուցիչ հաստիքների պահպանման և ներքին զորքերի հատուկ ստորաբաժանմանը նյութական միջոցներով ապահովելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` անհապաղ իրականացնել օպերատիվ միջոցառումներ երկաթուղային տրանսպորտի երթևեկության և օդանավակայաններում թռիչքների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ:

9. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության տասներորդ բաժնի վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.1992
N 594
Որոշում