Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈ ...

 

 

040.1691.301212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1691-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Ձև N 1.2

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(1.2-րդ ձևն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

 

Ձև N 1.2.1

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

(1.2.1-ին ձևն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Սոցիալական փաթեթի տվյալ ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի պաշտոնական կայքում: Աշխատողն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է դրա մասին տեղեկանք` համաձայն N 2.1 ձևի, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:

(1-ին կետը փոփ. 12.12.13 թիվ 1445-Ն, 21.12.17 թիվ 1667-Ն որոշումներ)

2. Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից` նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա անմիջական ընտանիքի անդամը հիփոթեքային վարկն ստացել է նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշումն ուժի մեջ մտնելը:

(2-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

3. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի վարկառուն կամ նրա անմիջական ընտանիքի անդամը:

(3-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

4. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ վարկառուի հիփոթեքային վարկը լինի վերաֆինանսավորված կամ տրամադրված` «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցներից:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1445-Ն, 21.12.17 թիվ 1667-Ն որոշումներ)

 

Ձև N 2.1

 

ՏԵՂԵԿԱՆՔ «ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է առ այն, որ քաղաքացի ________________________

(անունը, հայրանունը,

ազգանունը)

 

____________-ին տրված վարկը լիովին բավարարում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանները:

 

ՏՆՕՐԵՆ _______________________ ____________________________

              (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

____ _______________ 20 թ.

 

(2.1-ին ձևը փոփ. 12.12.13 թիվ 1445-Ն, 21.12.17 թիվ 1667-Ն որոշումներ)

 

Ձև N 3

 

ՑԱՆԿ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով ներկայացված են այն ուսումնական հաստատությունները, որոնք ներառվում են սոցիալական փաթեթում:

2. Սոցիալական փաթեթում ներառվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`

1) բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր.

2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր.

3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի).

4) արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր:

3. Սոցիալական փաթեթի շրջանակներում հնարավոր է ուսման վճարի համար փոխանցում իրականացնել միայն սույն ցանկի 2-րդ կետում նախատեսված կրթական ծրագրերով ուսանելու դեպքում:

4. Սույն ցանկի 2-րդ կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայքում:

(3-րդ ձևը փոփ. 15.03.18 թիվ 257-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, և որոնք առաջարկում են զբոսաշրջային փաթեթներ կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, կարող են առաջարկել առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

(4-րդ ձևը փոփ. 21.12.17 թիվ 1667-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

    քաղ. Երևան                                 ______ ___________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս նախարար ______________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ______________________________ ընկերությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս ______________________ -ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1.1.1. սոցիալական փաթեթի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված գումար.

1.1.2. սոցիալական փաթեթի հաշիվ` բանկում բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները.

1.1.3. աշխատող` որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները բավարարող անձ, ում սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է կատարողի մոտ իր անվամբ բացված սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու միջոցով:

1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է`

1.2.1. օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում աշխատողի պահանջով բացել սոցիալական փաթեթի հաշիվ և նրան տրամադրել համապատասխան հաշվի բացման մասին տեղեկանք` այդ հաշվին սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնելու նպատակով.

1.2.2. ընդունել և աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել սոցիալական փաթեթի գումարներ.

1.2.3. սոցիալական փաթեթի հաշվից սոցիալական փաթեթի ծառայությունների վճարման համար համապատասխան գումար փոխանցել ծառայությունը մատուցող կազմակերպության հաշվին, որը բավարարում է որոշմամբ սահմանված չափանիշները և (կամ) ընդգրկված է համապատասխան ցանկում:

1.3. Սոցիալական փաթեթի հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ հաշվի միջոցների տնօրինման ուղղությունները, սահմանափակումներն ու կարգը, ինչպես նաև հաշվից փոխանցումների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը) կարգավորվում են աշխատողի և կատարողի միջև կնքված սոցիալական փաթեթի հաշվի մասին պայմանագրով, սույն պայմանագրով, որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:

1.4. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ենթակա չեն կանխիկացման, բացառությամբ` որոշմամբ սահմանված դեպքերի:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կողմերն իրավունք ունեն`

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.2. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

2.3. Կատարողն իրավունք ունի սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա աշխատողին տրամադրելու վարկային գիծ (վարկ)` բանկում գործող սպառողական վարկի տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով` սոցիալական փաթեթի շրջանակներում փոխանցումներ կատարելու համար:

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1. սոցիալական փաթեթի գումարն աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել մինչև համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ավարտը.

2.4.2. աշխատողի համար սոցիալական փաթեթի հաշվի բացումն ու սպասարկումը, ինչպես նաև այդ հաշվից սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնել անվճար.

2.4.3. 2016 թվականի հունվարի 1-ից հետո սոցփաթեթի ծառայությունների համար սոցփաթեթի հաշվից փոխանցումներ կատարել կամ որոշմամբ սահմանված կարգով սոցփաթեթի հաշվի միջոցները կանխիկացնել աշխատողի կողմից (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված` առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու մասին համապատասխան տեղեկանքը ներկայացնելու դեպքում: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր սոցփաթեթի հաշվի միջոցները օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, կամ որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:

(2.4.3-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 848-Ն որոշում)

2.4.4. աշխատողին մատչելի եղանակով (էլեկտրոնային, առձեռն և այլն) անվճար տրամադրել իր սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրված և ելքագրված գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ` քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը հրաժարվում է ծանուցումներ ստանալուց.

2.4.5. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` սույն պայմանագրի N 1 ձևին համապատասխան, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 20-օրյա ժամկետում: Ընդ որում, ամսական տեղեկատվությունը տրամադրվում է 2 օրինակով, որոնցից մեկում ներառվում է հաշվետու ամսվա տեղեկատվությունը, իսկ երկրորդում` միևնույն տեղեկատվությունը` աճողական կարգով` ընթացիկ բյուջետային տարվա սկզբից հաշվարկված: Սույն կետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` iոfօ@mlsa.am: Նշված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է կից գրությամբ, որը կարող է լինել էլեկտրոնային ստորագրությամբ կամ թղթային տարբերակի ստորագրությամբ` պատկերամուտով (scaոer) մուտքագրված ձևաչափով:

2.4.6. սոցիալական փաթեթի հաշվին առկա դրական մնացորդի դիմաց աշխատողին վճարել տոկոս` նրա հետ կնքած պայմանագրով սահմանված չափով.

2.4.7. սոցիալական փաթեթի հաշվից փոխանցումներն իրականացնել որոշման պահանջներին համապատասխան.

2.4.8. (2.4.8-րդ կետն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

2.4.9. սոցիալական փաթեթի որևէ ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր ներկայացվելու դեպքում կատարողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին), հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել նշված կազմակերպությանը: Սույն կետով նախատեսված հանձնարարագրով առաջնորդվելու դեպքում, եթե տվյալ անձը ներկայացել է բանկ հանձնարարագիրը չեղյալ համարելու նպատակով, բանկը պետք է տվյալ ծառայությունից չօգտվելու վերաբերյալ հիմնավոր փաստաթուղթ պահանջի ֆիզիկական անձից (օրինակ` վճարումը ստացող ընկերության կողմից տրված տեղեկանք` վճարումների դադարեցմանը դեմ չլինելու վերաբերյալ).

2.4.10. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է համաձայնություն իր վերաբերյալ` որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից սոցիալական փաթեթի շահառուի գործատուին տրամադրվելու համար:

2.4.11. (2.4.11-րդ կետն ուժը կորցրել է 12.12.13 թիվ 1445-Ն որոշում)

2.4.12. որոշման N 1 հավելվածի 5-րդ և 10-րդ կետերով, ինչպես նաև 11.1-ին կետով նախատեսված տեղեկանքներն աշխատողներին տրամադրել անվճար:

2.4.13. (2.4.13-րդ կետն ուժը կորցրել է 21.12.17 թիվ 1667-Ն որոշում)

2.4.14. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է իր համաձայնությունը սոցփաթեթի հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից լիազոր մարմնին տրամադրվելու համար:

2.4.15. պայմանագիրը լուծելու դեպքում կատարողը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ:

(2.4.15-րդ կետը լրաց. 23.07.15 թիվ 838-Ն որոշում)

2.5. Լիազոր մարմինը պարտավոր է`

2.5.1. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

2.5.2. կատարողին տրամադրել որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկերն ու ՀՎՀՀ-ները և դրանց վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնել կատարողին:

 

3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են 15 օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` օրենքով սահմանված կարգով:

3.2. Վեճերի ու տարաձայնությունների շուրջ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կատարողը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

4.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում` պայմանագրի լուծման կոնկրետ օրվա մասին նախապես, բայց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մյուս կողմին ծանուցելու պայմանով: Պայմանագրի լուծումը նախաձեռնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել աշխատողին` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման դեպքում աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին առկա սոցիալական փաթեթի գումարները փոխանցվում են նրա` մեկ այլ բանկում բացված սոցիալական փաթեթի հաշվին:

4.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

    ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ                ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

    ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                         (ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ)

    ________________________            ________________________

      (ստորագրությունը)                     (ստորագրությունը)

    __________________________          _________________________

       (անունը, ազգանունը)                 (անունը, ազգանունը)

 

(3-րդ հավելվածը փոփ. 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

 

Ձև

 

ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(01. ______. 20__ թ. - 01. ______. 20__թ. ժամանակահատվածի համար)

 

._____________________________________________________________________.

|NN     |Տեղեկատվության անվանումը                    |Գու-|Շահա-|Փո-  |

|ը/կ    |                                            |մարը|ռու- |խան- |

|       |                                            |    |ների |ցում-|

|       |                                            |    |թիվը |ների |

|       |                                            |    |կամ  |թիվը |

|       |                                            |    |պայ- |     |

|       |                                            |    |մանա-|     |

|       |                                            |    |գրերի|     |

|       |                                            |    |թիվը |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|1.     |Պայմանագրի հիման վրա նշված ժամանակահատվածում|    |X    |X    |

|       |ստացված սոցիալական փաթեթի գումարները        |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|2.     |Առկա սոցիալական փաթեթի հաշիվների քանակը     |X   |     |X    |

|       |(պայմանագրի հիման վրա բացված)               |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.     |Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական փաթեթի|    |X    |X    |

|       |հաշիվների միջոցներից ծախսված (փոխանցված)    |    |     |     |

|       |ընդհանուր գումարը                           |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|       |այդ թվում`                                  |X   |X    |X    |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.1.   |ուսման վճար                                 |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|       |այդ թվում`                                  |X   |X    |X    |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.1.1. | ________(անվանումը)____________ ուսումնական|    |X    |X    |

|       |հաստատությանը փոխանցված ընդհանուր գումարը   |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.1.2. |________(անվանումը)____________ ուսումնական |X   |     |     |

|       |հաստատությանը գումար փոխանցած քաղաքացիների  |    |     |     |

|       |թիվը                                        |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.2.   |հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում      |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|       |այդ թվում`                                  |X   |X    |X    |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.2.1. |________(անվանումը)____________ հիպոթեքային |    |X    |X    |

|       |ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը    |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.2.2. |________(անվանումը)____________ հիպոթեքային |X   |     |     |

|       |ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների   |    |     |     |

|       |թիվը                                        |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.3.   |հանգստի ապահովում ՀՀ-ում և  ԼՂՀ-ում         |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|       |այդ թվում`                                  |X   |X    |X    |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.3.1. |________(անվանումը)____________ զբոսաշրջային|    |X    |X    |

|       |օպերատորին փոխանցված ընդհանուր գումարը      |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.3.2. |________(անվանումը)____________ զբոսաշրջային|X   |     |     |

|       |օպերատորի և  շահառուների միջև  կնքված       |    |     |     |

|       |պայմանագրերի թիվը                           |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.4.   |առողջության ապահովագրություն                |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|       |այդ թվում`                                  |X   |X    |X    |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.4.1. |________(անվանումը)___________ ապահովագրական|    |X    |X    |

|       |ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը    |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|3.4.2. |________(անվանումը)___________ ապահովագրական|X   |     |     |

|       |ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների   |    |     |     |

|       |թիվը                                        |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|4.     |Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող|X   |X    |X    |

|       |վարկերի մասին տեղեկատվություն               |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|       |այդ թվում`                                  |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|4.1.   |տրամադրված և  օգտագործված վարկերի քանակը    |X   |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|4.2.   |տրամադրված և  օգտագործված վարկերի ընդհանուր |    |X    |X    |

|       |ծավալը                                      |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|5.     |Սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որտեղ   |X   |     |X    |

|       |ընդհանրապես սոցիալական փաթեթի գումարների    |    |     |     |

|       |փոխանցումներ չեն եղել                       |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|6.     |Սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որոնցից |X   |     |X    |

|       |սոցիալական փաթեթի ծառայությունների          |    |     |     |

|       |ձեռքբերման համար ընդհանրապես փոխանցումներ   |    |     |     |

|       |չեն եղել                                    |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|7.     |Սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից      |    |X    |X    |

|       |գանձապետարանի հաշվին հետ փոխանցված ընդհանուր|    |     |     |

|       |գումարի չափը                                |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|8.     |Սոցիալական փաթեթի տեղափոխված հաշիվների      |    |     |X    |

|       |քանակը և  ծավալը                            |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|9.     |Սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից      |    |X    |X    |

|       |մարված վարկերի ծավալը                       |    |     |     |

|_______|____________________________________________|____|_____|_____|

|10.    |Սոցիալական փաթեթի հաշիվներից կանխիկացված    |    |     |X    |

|       |գումարը և  շահառուների թիվը                 |    |     |     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակի 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակների «X» նշանով վանդակները չեն լրացվում:

 

(3-րդ հավելվածը փոփ. 12.12.13 թիվ 1445-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուների առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթում (այսուհետ` փաթեթ) ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմմամբ սահմանված` սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում չընդգրկված հետևյալ ծառայությունները`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում`

ա. մասնագիտական բժշկական խորհրդատվություններ և զննումներ,

բ. բազային փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում.

2) ամբուլատոր բուժման ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցում` ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով և չափաքանակների շրջանակներում.

3) ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)`

ա. ատամի կարիեսի և (կամ) նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,

բ. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),

գ. ատամի հեռացում` ըստ ցուցումների,

դ. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված բարդությունների բուժում:

2. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) առանց բժշկական ցուցումների իրականացվող արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և ծառայությունները (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության), ինչպես նաև դրա ընթացքում օգտագործված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամաբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի բացառություններում նշված հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային բուժումը` բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների:

(4-րդ հավելվածը լրաց. 25.12.14 թիվ 1483-Ն, 27.07.17 թիվ 915-Ն որոշումներ)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը (այսուհետ` փաթեթ) նախատեսված է սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի (կին/ամուսին և մինչև 27 տարեկան զավակ) համար:

2. Փաթեթը ներառում է`

1) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)` հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը.

2) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները.

3) շահառուների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ),

է. խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի:

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները.

3) անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների արժեքի).

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ և տնտեսական ծախսերը:

4. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`

ա. սրտի վիրահատական միջամտություններին,

բ. ներանոթային միջամտություններին.

7) հետևյալ հիվանդությունների բուժումը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն.

8) ապահովագրական ընկերության կողմից իրականացված նախնական բժշկական զննման արդյունքում հայտնաբերված հիվանդությունները` բացառությամբ դրանց` անհետաձգելի հիվանդանոցային բուժում (այդ թվում` սրտի վիրահատական միջամտություններ և նյարդավիրաբուժական ներանոթային միջամտություններ) պահանջող սրացումների և բարդությունների:

 

(5-րդ հավելվածը լրաց. 25.12.14 թիվ 1483-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, փրկարար ծառայության ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 5.2-րդ կետով նախատեսված` սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի (այսուհետ` միասնական տեղեկանք) տրամադրման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետի համաձայն զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողի համար առողջապահական փաթեթի կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման չի հանդիսանում: Նշված անձինք իրենց սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ են ներկայացնում զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կամ տեղեկանք կամ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանք` N 1 ձևին համապատասխան:

3. Պետական մարմինները միասնական տեղեկանքներ ստանալու համար, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում հայտ` N 2 ձևին համապատասխան, միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ և լիազորագիր:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միասնական տեղեկանքի տրամադրման և հաշվառման համար վարում է գրանցամատյան` համաձայն N 3 ձևով հաստատված միասնական տեղեկանքի տրամադրման և վերադարձման հաշվառման մատյանի:

5. Յուրաքանչյուր տարվա սկզբից իրականացվում է միասնական տեղեկանքների նոր համարակալում` ըստ պետական մարմինների կողմից յուրաքանչյուր տարվա համար ներկայացված հայտերի քանակի:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական մարմիններում միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձին տրամադրվում է միասնական տեղեկանք` վերջինիս ստացման համար ներկայացված հայտի հիման վրա` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի պահանջներին համապատասխան:

7. Միասնական տեղեկանքը մինչև պետական մարմիններին տրամադրելը կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի կնիքով:

8. Տվյալ տարվա համար նախատեսված, սակայն չօգտագործված միասնական տեղեկանքները, մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը, պետական մարմինների կողմից հանձնման-ընդունման ակտով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստեղծած հանձնաժողովը սույն ընթացակարգի 8-րդ կետով նախատեսված հիմքով վերադարձված միասնական տեղեկանքները ոչնչացնում է դրանք վերադարձնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 21.12.17 թիվ 1667-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

._____________________________.

._____________________________.

(միասնական տեղեկանքի հերթական համարը)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետը` զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող հանդիսացող

________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ

նույնականացման քարտի համարը) վրա չի տարածվում վերոհիշյալ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

Սույն միասնական տեղեկանքը հիմք է հանդիսանում ______ թվականին սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար:

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Կազմակերպության/հիմնարկի անվանումը_________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________________

Փոստային հասցեն ___________________________________________________

Տրամադրման ամսաթիվը ______________________

Հեռախոսահամարը ___________ ֆաքսը ___________ էլ. փոստը _____________

Խնդրում եմ 20__ թվականի ընթացքում հատկացնել ______________ միասնական

    տեղեկանք:                                     քանակը (հատ)

 

_______________  _________________  _______________________________

       (պաշտոնը)      (ստորագրությունը)   (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

ՄԱՏՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

.______________________________________________________________________

|NN |Պետա- |Միասնական|Տրամադր- |Միասնական|Տրա-   |Տրա-   |Տեղեկանքները|

|ը/կ|կան   |տեղեկանք |ված      |տեղեկանք |մադրված|մադրված|հանձնող և   |

|   |մարմնի|տրամադրե-|միասնական|տրամադրե-|առաջին |վերջին |ընդունող    |

|   |անվա- |լու      |տեղեկանք-|լու հիմքը|տեղե-  |տեղե-  |անձանց      |

|   |նումը |ամսաթիվը |ների     |(գրության|կանքի  |կանքի  |անունը,     |

|   |      |(օրը,    |քանակը   |կամ հայտի|հերթա- |հերթա- |ազգանունը,  |

|   |      |ամիսը,   |(հատ)    |համարը և |կան    |կան    |պաշտոնը,    |

|   |      |տարեթիվը)|         |ամսաթիվը)|համարը |համարը |ստորագրու-  |

|   |      |         |         |         |       |       |թյունը      |

|___|______|_________|_________|_________|_______|_______|____________|

|1. |      |         |         |         |       |       |            |

|___|______|_________|_________|_________|_______|_______|____________|

|2. |      |         |         |         |       |       |            |

|___|______|_________|_________|_________|_______|_______|____________|

|3. |      |         |         |         |       |       |            |

.______________________________________________________________________

.____ ________________________________________________________________.

|NN | |Միասնական|Վերա-  |Վերա-  |Վերա- |Միասնական|Տեղեկանքները|Ծանոթա-|

|ը/կ| |տեղեկանքի|դարձրած|դարձրած|դարձ- |տեղեկանքի|հանձնող և   |գրու-  |

|   | |վերադարձ-|տեղե-  |առաջին |րած   |վերադարձ-|ընդունող    |թյուն  |

|   | |ման      |կանքի  |տեղե-  |վերջին|ման հիմքը|անձանց      |       |

|   | |ամսաթիվը |քանակը |կանքի  |տեղե- |(գրության|անունը,     |       |

|   | |(օրը,    |(հատ)  |հերթա- |կանքի |կամ հայտի|ազգանունը,  |       |

|   | |ամիսը,   |       |կան    |հերթա-|համարը և |պաշտոնը,    |       |

|   | |տարեթիվը)|       |համարը |կան   |ամսաթիվը)|ստորագրու-  |       |

|   | |         |       |       |համարը|         |թյունը      |       |

|___| |_________|_______|_______|______|_________|____________|_______|

|1. | |         |       |       |      |         |            |       |

|___| |_________|_______|_______|______|_________|____________|_______|

|2. | |         |       |       |      |         |            |       |

|___| |_________|_______|_______|______|_________|____________|_______|

|3. | |         |       |       |      |         |            |       |

.____ ._______________________________________________________________.

 

(6-րդ հավելվածը լրաց. 18.08.16 թիվ 848-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2012
N 1691-Ն
Որոշում