040.0319.180599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 1999 թվականի թիվ 319
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:
(2-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն որոշումներ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:
Հավելված
ՀՀ կառավարության
1999 թվականի մայիսի 18-ի
N 319 որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
«Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
(համաձայնությամբ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Վ. Գսպոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Աբրոյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության
և մշակույթի հուշարձանների պահպանության
գործակալության պետ
Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
մշակութային ժառանգության և ժողովրդական
արհեստների վարչության պետ
Վ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային
արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի
պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային
ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Սանամյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային
ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
«Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
գիտական քարտուղար (համաձայնությամբ)
Հ. Ավետիսյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
հնագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ի. Ղարիբյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
հնագիտության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
հնագիտության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Ռ. Մկրտչյան - Երևանի պետական համալսարանի մշակութաբանության
ամբիոնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ս. Դերձյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինության քաղաքականության և տարածական
պլանավորման վարչության տարածքային պլանավորման և
մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Լ. Խաչատրյան - «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի
հնագիտության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Փիլիպոսյան - «Էթնոս» էթնոմշակութային գիտական
հետազոտությունների կենտրոնի նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Նալբանդյան - Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու
ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության
և մշակույթի հուշարձանների պահպանության
գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի
քարտուղար)
(կազմը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն, 17.06.10 թիվ 735-Ա, 01.11.12 թիվ 1374-Ա որոշումներ)