Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.2013  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

124.0079.190313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413086

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

5 մարտի 2013 թվականի N 79-Ն

i

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2013 թվականի մարտի 5-ի

N 79-Ն հրամանի

Ձև

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

._____________________________________________________________________.

|            ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                   |

|_____________________________________________________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը|                               |

|_____________________________________|_______________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը        |   |   |   |   |   |   |   |   |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|           ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                  |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը կամ անհատ  |                               |

|ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը      |                               |

|_____________________________________|_______________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը        |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|Կազմակերպության գտնվելու վայրը կամ   |                               |

|անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը |                               |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

| ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ |

| ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |

|_____________________________________________________________________|

|1. Պարտապանի գույքի|2. Պարտապանի գույքի   |3. Անուղղակի հարկային     |

|վաճառքի (օտարման)  |վաճառքից (օտարումից)  |պարտավորությունները (դրամ)|

|ամսաթիվը, ամիսը,   |ստացված (փոխհատուցված)|__________________________|

|տարեթիվը           |միջոցները (դրամ)      |4. Ակցիզային |5. Ավելացված|

|                   |                      |հարկ         |արժեքի հարկ |

|___________________|______________________|_____________|____________|

|_|_|__|__|__|_|__|_|______________________|_____________|____________|

|6. Ընդամենը        |                      |             |            |

|__________________________________________|__________________________|

|7. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), |8. Հարկային և  այլ        |

|կառավարումից և  տնօրինումից առաջացող      |պարտադիր վճարների         |

|լրացուցիչ այլ հարկերի և  պարտադիր վճարների|պարտավորություններ (դրամ) |

|տեսակները                                 |                          |

|__________________________________________|__________________________|

|__________________________________________|__________________________|

|__________________________________________|__________________________|

|__________________________________________|__________________________|

|__________________________________________|__________________________|

|__________________________________________|__________________________|

|9. Ընդամենը                               |                          |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Տեղեկությունը ներկայացնող     | Ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը  |

|Սնանկության գործով կառավարիչ` |                                      |

|___________________________   | __________________________________   |

|Ստորագրությունը               |                                      |

._____________________________________________________________________.

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներին համապատասխան:

2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար, միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից ընդունվելու (չառարկվելու) դեպքում` կառավարչի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից չընդունվելու (առարկվելու) դեպքում` դատարանի կողմից հաստատվելուց հետո 5-օրյա ժամկետում:

3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունն առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է:

4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:

6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված անուղղակի հարկային պարտավորությունները, 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:

7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:

8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում` պարտավորությունների համապատասխան գումարները:

9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում են 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.03.2013
N 79-Ն
Հրաման