Սեղմել Esc փակելու համար:
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.1999  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

310.0022.040599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

24 մարտի 1999 թվականի թիվ 01/22

i

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը:

Հաստատված է ՀՀ հարկային                    Համաձայնեցված է ՀՀ

տեսչության                                 ֆինանսների և  էկոնոմիկայի

«24» մարտի 1999 թ.                       նախարարություն

թիվ 01/22 հրամանով                         «___»__________ 1999 թ.

ՀՐԱՀԱՆԳ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 24.06.97 թ. թիվ ՀՕ-122 օրենքի 10 հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապաետությունում արտադրվող-իրացվող ենթաակցիզային ապրանքների գծով ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման ընդհանուր հարցերը:

1. Օրենքի 1 հոդվածի վերաբերյալ.

1.1 Ակցիզային հարկը` օրենքով և սույն հրահանգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

2. Օրենքի 2 հոդվածի վերաբերյալ.

2.1 Ակցիզային հարկ վճարող են հանդիսանում ձկան խավիար, գարեջուր, խաղողի և այլ գինիներ, գինենյութ, սպիրտ և սպիրտային խմիչքներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզին, դիզելային վառելիք, բնական կաշվից հագուստ և հագուստի պարագաներ, բնական մորթի, դրանից պատրաստված իրեր (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) Հայաստանի Հանրապետությունում արտադրող-իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ):

Սույն կետի առումով արտադրող-իրացնողներ են համարվում այն անձինք, ում կողմից թողարկվող արտադրանքը դասվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակակարգչի ակցիզային հարկով հարկման ենթակա ծածկագրերին:

Սույն կետում նշված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) և ակցիզային հարկի դրույքաչափերը բերված են հրահանգի հավելված 1-ում:

2.2 Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը (արտադրողը):

2.3 Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար` հարկ վճարող է հանդիսանում պատվիրատուն` ենթաակցիզային ապրանքի սեփականատերը:

2.4 Սույն հրահանգի հավելված 1-ի «2402 - ծխախոտի արտադրանք» ապրանքային անվանացանկում ընդգրկված` «2402 10 001 - սիգարներ, 2402 10 009 - սիգարելաներ, 2402 20 900 - սիգարետներ ֆիլտրով, 2402 20 910 - սիգարետներ առանց ֆիլտրի» ապրանքատեսակների համար` Հայաստանի Հանրապետության 26.06.97 թ. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» թիվ ՀՕՈՒՈՒՈ-1 որոշմամբ (հետագա փոփոխություններով և լրացումներով) սահմանվել են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճար:

3. Օրենքի 3 հոդվածի վերաբերյալ.

3.1 Ակցիզային հարկը վճարվում է ենթաակցիզային ապրանքների իրացման հասույթից:

3.2 Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողների համար ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Օրինակ. Եթե գարեջրի գործարանում գարեջրի բացթողման գինը (ինքնարժեք + + շահույթ) կազմում է 100 դրամ (միավորի հաշվով` առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի), ապա գործարանի կողմից հաշվարկված ակցիզային հարկը կկազմի 50 դրամ [100 x 50 %]:

3.3 Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (արտադրանք) պատրաստողի (արտադրողի) համար հարկվող շրջանառություն է հանդիսանում այդ ապրանքների (ներառյալ` պատվիրատուի կողմից տրված հումքի արժեքը) իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Օրինակ. Գինու գործարանը ֆիզիկական անձից ստացել է (որպես պատվիրատուի հումք) 300,0 հազ. դրամի խաղող, դրանից գինի պատրաստելու և տվյալ ֆիզիկական անձին այն վերադարձնելու պայմանով: Պայմանականորեն ընդունենք, որ գինու գործարանը ստացված հումքից պատրաստել (արտադրել ) է 2000 լիտր գինի, որի համար կատարել է 160,0 հազ. դրամի ծախս և նախատեսել է 40,0 հազ. դրամի շահույթ: Տվյալ դեպքում, գործարանը` որպես Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք (արտադրանք) պատրաստող (արտադրող)` սույն հրահանգի 2.2 կետի համաձայն կհամարվի ակցիզային հարկ վճարող: Ակցիզային հարկի գումարը կկազմի 250,0 հազ. դրամ [(300,0 + 160,0 + 40,0) x 50 %]:

3.4 Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած (տարածքային հարկային տեսչությունում հաշվառման կանգնած) պատվիրատուի կողմից տրված հումքով և պատվերով Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) գծով պատվիրատուի (ապրանքի սեփականատիրոջ) համար ակցիզային հարկով հարկվող շրջանառություն է հանդիսանում այդ ապրանքների (ներառյալ` պատվիրատուի հումքի արժեքը) իրացման շրջանառությունը` բաց թողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Օրինակ. Գինու գործարանը կոնյակի գործարանին հատկացրել է 8000,0 հազ. դրամի կոնյակի սպիրտ (որպես պատվիրատուի հումք)` դրանից կոնյակ պատրաստելու և վերադարձնելու պայմանով: Ստացված հումքից Երևանի կոնյակի գործարանը պատրաստել է 12000 շիշ կոնյակ, որի համար կատարել է 1600,0 հազ. դրամի ծախս` նախատեսելով 400,0 հազար դրամի շահույթ: Տվյալ դեպքում, գինու գործարանը` որպես ակցիզային հարկով հարկման ենթակա պատրաստի (վերջնական) արտադրանքի սեփականատեր` սույն հրահանգի 2.3 կետի համաձայն կհամարվի ակցիզային հարկ վճարող: Ակցիզային հարկի գումարը կկազմի 12500,0 հազ. դրամ [(8000,0 + + 1600,0 + 400,0) x 125 %]:

3.5 Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողների համար, այդ ապրանքները իրենց խանութների միջոցով իրացնելու դեպքում` ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը (ներառյալ խանութի կողմից այդ արժեքին միացվող այլ վճարները)` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Օրինակ. Օղի արտադրող ՍՊԸ ունի խանութ, որի միջոցով իրացնում է իր արտադրանքի մի մասը: ՍՊԸ-ում օղու բացթողման գինը կազմում է 300 դրամ: Օղին խանութի միջոցով իրացնելու դեպքում, ընդունենք, որ խանութը լրացուցիչ գանձում է 20 դրամ հավելագին: Ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը ՍՊԸ-ի համար կկազմի 320 դրամ, որից ակցիզային հարկը կկազմի 400 դրամ [(300 + 20) x x 125 %]:

3.6 Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է` ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքում` սովորաբար կիրառվող գներից):

3.7 Շրջանառելի բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ, եթե համապատասխան պայմանագրերով (մատակարարման պայմաններով, համապատասխան հաշվառմամբ և այլն) հիմնավորվում է տարայի վերադարձման փաստը:

Միանգամյա օգտագործման համար նախատեսված տարայի արժեքը ներառ վում է ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ և հարկը հաշվարկվում է սույն հրահանգում նշված ընդհանուր կարգով:

4. Օրենքի 4 հոդվածի վերաբերյալ.

4.1 Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների իրացումը.

բ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնեական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:

5. Օրենքի 6 հոդվածի վերաբերյալ.

5.1 Ակցիզային հարկը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն` ելնելով ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից (հաշվարկի ձևը տես հավելված 2-ում):

6. Օրենքի 7 հոդվածի վերաբերյալ.

6.1 Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:

6.2 Իրացման պահը որոշվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1997 թ. օգոստոսի 7-ի թիվ 268 հրամանով հաստատված «Հաշվեգրման մեթոդով իրացումից հասույթի ճանաչման պահի մասին» հրահանգով սահմանված կարգով:

7. Օրենքի 8 հոդվածի վերաբերյալ.

7.1 Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռքբերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին և սույն հրահանգին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը պակասեցվում է նրանց կողմից վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:

Սույն կետի կիրառման առումով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից հաշվարկված ակցիզային հարկի գումարը ենթակա է պակասեցման համամասնորեն` այդ ապրանքների համար օգտագործված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համար վճարված գումարները ենթակա են պակասեցման արտադրող-իրացնող վճարողների կողմից հաշվարկված ակցիզային հարկի գումարից` այդ ապրանքների իրացմանը համամասնորեն:

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող-իրացնող չհանդիսացող անձանց կողմից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում` վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորությունների հաշվին հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում: Հարկի գումարների վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների արդյունքներով` վճարողի դիմումի և արտահանումը հիմնավորող հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում.

- առաքման պայմանագրի պատճեն (առկայության դեպքում).

- Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների վճարումը հիմնավորող փաստաթղթերը.

- Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված ԲՄՀ-ի պատճեն` «Բացթողումը թույլատրված է» նշումով:

- Նշանակման երկիր ապրանքների մուտքը (ներմուծումը) հաստատող բեռնաուղեկցող փաստաթղթերի պատճեն:

Նշված փաստաթղթերը ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

Արտադրող-իրացնողներին արտադրական վերամշակման նպատակով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողների կողմից որպես հումք իրացնելիս` ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր սահմանված կարգով: Ընդ որում, մատակարար ձեռնարկությունը գնորդի պահանջով պարտավոր է հաշվարկային փաստաթղթում կատարել համապատասխան նշում` ակցիզային հարկի գումարի չափի մասին: Ակցիզային հարկի մասին նշումով համապատասխան հաշվարկային փաստաթուղթ կարող է տալ միայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող-իրացնողը կամ ներմուծողը: Ակցիզային հարկ վճարող չհամարվողների կողմից տրված հաշվարկային փաստաթղթերում ակցիզային հարկի գումարի մասին նշում կատարելու դեպքում` նշված գումարը վճարվում է պետական բյուջե` սույն հրահանգի 6.1 կետում սահմանված ժամկետում:

Սույն կետի կիրառման առումով, հաշվարկային փաստաթղթերում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`

ա) հաշվի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ապրանք առաքող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

գ) ապրանքներ ստացող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը.

դ) ապրանքների անվանումը և քանակը.

ե) ապրանքների գինը և ընդհանուր արժեքը.

զ) հաշվարկված ակցիզային հարկի գումարը և դրույքաչափը (առանձին տողով).

է) հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).

ը) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ:

7.2 Տնտեսական և այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ իրականացնելիս ակցիզային հարկի գումարի հաշվարկման նպատակով անհրաժեշտ է ենթաակցիզային ապրանքների գծով վարել առանձին հաշվառում:

7.3 Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումից հետո գնորդների կողմից ապրանքների վերադարձման դեպքում` այդ ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարներն արտադրող-իրացնողի կողմից պակասեցվում (հաշվանցվում) են բյուջե վճարման ենթակա գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել գնորդների կողմից ապրանքների վերադարձումը: Միաժամանակ արտադրող-իրացնողը կատարում է այդ ապրանքների հումքի գծով հաշվանցած (պակասեցրած) ակցիզային հարկի գումարի վերահաշվարկ:

8. Օրենքի 9 հոդվածի վերաբերյալ.

8.1 Ակցիզային հարկի հաշվարկները Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար:

Ակցիզային հարկի հաշվարկները ներկայացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար` մինչև դրան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, սույն հրահանգի հավելված 2-ում նշված ձևով:

9. Ակցիզային հարկի գծով հաշվապահական հաշվառման կարգը

9.1. Ակցիզային հարկի գծով բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է 68 հաշվի («Հաշվարկներ բյուջեի հետ») առանձին ենթահաշվով (»Հաշվարկներ ակցիզների գծով»):

Իրացված ապրանքների համար գնորդներից ստացված և հասույթի կազմում իրացում հաշվի վրա հաշվառված ակցիզային հարկի գումարը առաքողի կողմից հաշվառման մեջ արտացոլվում է 46 («Իրացում») հաշվի դեբետով և 68 (»Հաշվարկներ բյուջեի հետ») հաշվի կրեդիտով:

Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 51 («Հաշվարկային հաշիվ») հաշվի կրեդիտով:

Մատակարարներին` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները հաշվառվում են 66 «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի «Հաշվարկներ ակցիզների գծով» ենթահաշվի դեբետով և 60 «Հաշվարկներ մատակարարների հետ» կամ այլ համապատասխան հաշիվների կրեդիտով: Ապրանքների իրացմանը համամասնորեն կատարվում է մատակարարներին վճարված ակցիզային հարկի գումարների պակասեցում, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` Դտ 68-Կտ 66:

Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարները ձևակերպվում են Դտ 66 - Կտ 51 և ապրանքների իրացումից հարկի հաշվարկմանը համամասնորեն կատարվում է պակասեցում, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` Դտ 68 - Կտ 66:

10. Վճարողների պատասխանատվությունը և հարկային մարմինների

վերահսկողությունը

10.1 Ակցիզային հարկի ճիշտ հաշվարկման և բյուջե ժամանակին վճարման համար պատասխանատվությունը դրվում է հարկ վճարողների և նրանց պաշտոնատար անձանց վրա:

10.2 Հարկի գումարի հաշվարկման կարգի, վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետների խախտման դեպքում կիրառվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության ձևերը:

Հավելված 1

«Ակցիզային հարկի մասին»

ՀՀ օրենքի որոշ դրույթների

վերաբերյալ» հրահանգի

Ակցիզային հարկի դրույքաչափերը

.________________________________________________________________________.

|    Արտադրանքի      |                                        | Դրույքա- |

|    ծածկագիրն       |         Ապրանքախմբի անվանումը          | չափը (%) |

|    ըստ ԱՏԳ ԱԱ      |                                        |          |

|____________________|________________________________________|__________|

|    1               |              2                         |   3      |

|____________________|________________________________________|__________|

|1604 30 100         |ձկան խավիար                             | 200      |

|____________________|________________________________________|__________|

|2203                |գարեջուր                                |  50      |

|____________________|________________________________________|__________|

|2204, 2205, 2206    |խաղողի և  այլ գինիներ, գինենյութ        |  50      |

|____________________|________________________________________|__________|

|2207, 2208          |սպիրտ և  սպիրտային խմիչքներ             | 125      |

|____________________|________________________________________|__________|

|2402                |սիգարներ, սիգարելաներ և  սիգարետներ`    | 100      |

|                    |ծխախոտով կամ դրա փոխարինողներով         |          |

|____________________|________________________________________|__________|

|2710 00 270         |բենզին                                  |  35      |

|____________________|________________________________________|__________|

|2710 00 290         |                                        |          |

|____________________|________________________________________|__________|

|2710 00 320         |                                        |          |

|____________________|________________________________________|__________|

|2710 00 340         |                                        |          |

|____________________|________________________________________|__________|

|2710 00 360         |                                        |          |

|____________________|________________________________________|__________|

|2710 00 690         |դիզելային վառելիք                       |  10      |

|____________________|________________________________________|__________|

|4203                |հագուստ և  հագուստի պարագաներ բնական    |  25      |

|                    |կաշվից                                  |          |

|____________________|________________________________________|__________|

|43 01, 43 02, 43 03 |բնական մորթի, դրանից պատրաստված իրեր    |  25      |

|____________________|________________________________________|__________|

|4303 10 300         |այդ թվում` ոչխարի մորթուց կարված        |   0      |

|                    |բանվորական և  զինվորական կիսավերարկուներ|          |

|____________________|________________________________________|__________|

|6911, 7013 31       |բյուրեղապակյա և  ճենապակյա արտադրանք    |  25      |

|____________________|________________________________________|__________|

|7113, 7114, 7115,   |ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա)  |  15      |

|7116, 7117          |                                        |          |

.________________________________________________________________________.

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ` ՍՏՈՐԱԿԵՏԻՑ ՀԵՏՈ ՄԵԿ ՆԻՇԻ ՃՇՏՈՒԹՅԱՄԲ)

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի

հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից: [2]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային

հարկի հաշվարկը: [3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)

անուն, ազգանունը: [4]. Լրացվում է իրավաբանական անձի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկության) անվանումը: [5]. Լրացվում է ակցիզային հարկի վճարող իրավաբանական (իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող ձեռնարկության) կամ ֆիզիկական անձի (անհատ

ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը): [6]. Նշվում է իրավաբանական (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկության) կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային

կամ տան հեռախոսի համարը: [7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկի վճարող

համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել,

լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ

վանդակում նշվում է «X» և ներկայացվում: [8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների անվանումները,

ապրանքախմբերով, ըստ արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային

անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի) և ծածկագրերը (նիշերի թիվը պետք է

համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների

վերաբերյալ» հրահանգի հավելված 1-ում բերված քանակին), հարկվող

շրջանառությունը, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի

գումարը: [9]. Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը: [10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի ա) և բ)

կետերի համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների

շրջանառությունը: [11]. Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ

մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարը: [12]. Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք

բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում

առանձնացված ակցիզային հարկի գումարը: [13]. Լրացվում է [11] և [12] վանդակներում նշված թվերի հանրագումարը: [14]. Լրացվում է հաշվետու ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային

հարկի գումարը ([9]-[13]): [15]. [Ա] վանդակում լրացվում է նախորդ ժամանակաշրջանների համար ակցիզային

հարկի հաշվարկների ճշգրտման արդյունքում բյուջե ավել հաշվարկված հարկի

գումարը, իսկ [Բ] վանդակում` պակաս հաշվարկված հարկի գումարը: [15]

տողի լրացման դեպքում ակցիզային հարկի հաշվարկին կցվում է ակցիզային

հարկի ճշգրտված հաշվարկ:

.________________________________________________________________________.

|      Ակցիզային հարկի հաշվարկ      |      Փաստաթղթի հերթական համարը     |

|                                   | (Լրացվում է հարկային մարմնի կողմից)|

|___________________________________|____________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը   |2. Հաշվետու ժամանակաշրջան           |

|        ._______________.          |Տարի ._______.   Ամիս .___.         |

|___________________________________|____________________________________|

|3. Ֆիզիկական անձի (անհատ           |4. Իրավաբանական անձի անվանումը      |

|   ձեռնարկատեր) անուն, ազգանուն    |                                    |

|___________________________________|____________________________________|

|5. Քաղաք                           |6. Աշխատանքային հեռախոսի համարը     |

|Հասցե (նոր հասցեի դեպքում, նշել    |                                    |

|վանդակը)                           |Տան հեռախոսի համարը                 |

|________________________________________________________________________|

|7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք      |           |

|չի կատարվել վանդակում նշել «X» , ստորագրել ստորև  և       |           |

|ներկայացնել հաշվարկը              __>  __>  __>  __>  __>   |           |

.________________________________________________________________________.

հազար դրամ

.________________________________________________________________________.

|8. Ակցիզային հարկով հարկման ենթակա |Հաշվետու ամսվա շրջանառությունը և    |

|ապրանքախմբերը ըստ ԱՏԳ ԱԱ           |           հաշվարկված               |

|                                   |     ակցիզային հարկի գումարը        |

|                                   |____________________________________|

|                                   |Ա. Հարկվող|Բ. Ակցիզային|Գ. Ակցիզային|

|                                   |շրջանառու-|    հարկի   |հարկի գումար|

|                                   |  թյուն   |դրույքաչափը |            |

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________________________________|____________|

|9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար              |            |

.________________________________________________________________________.

.______________________________________________.

|10. Ակցիզային հարկով չհարկվող      |          |

|ապրանքների շրջանառությունը         |          |

.______________________________________________.

.________________________________________________________________________.

|Իրացված արտադրանքին բաժին ընկնող հաշվանցման (պակասեցման) ենթակա         |

|ակցիզային հարկի գումարը                                                 |

|________________________________________________________________________|

|11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված |                         |

|ակցիզային հարկի գումար                        |                         |

|______________________________________________|_________________________|

|12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց     |                         |

|վճարված ակցիզային հարկի գումար                |                         |

|______________________________________________|_________________________|

|13. Ընդամենը հաշվանցման (պակասեցման) ենթակա   |                         |

|ակցիզային հարկի գումար ([11] + [12])          |                         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|14. Հաշվետու ամսվա համար բյուջե վճարման       |                         |

|ենթակա ակցիզային հարկի գումար [9] - [13]      |                         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|15. Նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում     |Ա.Հաշվարկվել|Բ.Հաշվարկվել|

|բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի         |   է ավել   |  է պակաս   |

|գումարների ճշգրտումներ                        |____________|____________|

|                                              |            |            |

.________________________________________________________________________.

 Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն         Ամսաթիվ          Կնիք

Հաշվապահի ստորագրություն

.________________________________________________________________________.

|      Ակցիզային հարկի ճշգրտված     |      Փաստաթղթի հերթական համարը     |

|              հաշվարկ              |(Լրացվում է հարկային մարմնի կողմից) |

|___________________________________|____________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը   |2. Ճշգրտման ժամանակաշրջան           |

|        ._______________.          |Տարի ._______.   Ամիս .___.         |

|___________________________________|____________________________________|

|3. Ֆիզիկական անձի (անհատ           |4. Իրավաբանական անձի անվանումը      |

|   ձեռնարկատեր) անուն, ազգանուն    |                                    |

|___________________________________|____________________________________|

|5. Քաղաք                           |6. Աշխատանքային հեռախոսի համարը     |

|Հասցե (նոր հասցեի դեպքում, նշել    |                                    |

|վանդակը)                           |Տան հեռախոսի համարը                 |

|________________________________________________________________________|

|7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի համար նախկինում              |           |

|ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել վանդակում նշել              |           |

|«X» ,              __>  __>  __>  __>  __>                |           |

.________________________________________________________________________.

հազար դրամ

.________________________________________________________________________.

|8. Ակցիզային հարկով հարկման ենթակա |Հաշվետու ամսվա շրջանառությունը և    |

|ապրանքախմբերը ըստ ԱՏԳ ԱԱ           |           հաշվարկված               |

|                                   |     ակցիզային հարկի գումարը        |

|                                   |____________________________________|

|                                   |Ա. Հարկվող|Բ. Ակցիզային|Գ. Ակցիզային|

|                                   |շրջանառու-|    հարկի   |հարկի գումար|

|                                   |  թյուն   |դրույքաչափը |            |

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________|__________|____________|____________|

|___________________________________________________________|____________|

|9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար              |            |

.________________________________________________________________________.

.______________________________________________.

|10. Ակցիզային հարկով չհարկվող      |          |

|ապրանքների շրջանառությունը         |          |

.______________________________________________.

.________________________________________________________________________.

|Իրացված արտադրանքին բաժին ընկնող հաշվանցման (պակասեցման) ենթակա         |

|ակցիզային հարկի գումարը                                                 |

|________________________________________________________________________|

|11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված |                         |

|ակցիզային հարկի գումար                        |                         |

|______________________________________________|_________________________|

|12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց     |                         |

|վճարված ակցիզային հարկի գումար                |                         |

|______________________________________________|_________________________|

|13. Ընդամենը հաշվանցման (պակասեցման) ենթակա   |                         |

|ակցիզային հարկի գումար ([11] + [12])          |                         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|14. Ճշգրտման ամսվա համար բյուջե վճարման       |                         |

|ենթակա ակցիզային հարկի գումար [9] - [13]      |                         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|15. Ճշգրտման ամսվա համար նախկինում ներկայացված|                         |

|հաշվարկով բյուջե վճարման ենթակա ակցիզային     |                         |

|հարկի գումարը                                 |                         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|                                              |  Բյուջե վճարման ենթակա  |

|              Սխալի արդյունքը                 |         գումարի         |

|                                              |_________________________|

|                                              |Ա.Ավելացում |Բ.Պակասեցում|

|______________________________________________|____________|____________|

|16. եթե [14]-ը մեծ է [15]-ից` լրացնել «Ա»   |            |            |

|վանդակում լրացնել [14] - [15]                 |            |            |

|    եթե [14]-ը փոքր է [15]-ից` լրացնել «Բ»  |            |            |

|վանդակում լրացնել [15] - [14]                 |            |            |

.________________________________________________________________________.

 Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն         Ամսաթիվ          Կնիք

Հաշվապահի ստորագրություն

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ` ՍՏՈՐԱԿԵՏԻՑ ՀԵՏՈ ՄԵԿ ՆԻՇԻ ՃՇՏՈՒԹՅԱՄԲ)

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի

հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից: [2]. Նշվում է այն ամիսը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի

ճշգրտված հաշվարկը: [3]. Նշվում է ակցիզային հարկի վճարող Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)

անուն, ազգանունը: [4]. Լրացվում է իրավաբանական անձի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկության) անվանումը: [5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական (իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող ձեռնարկության) կամ ֆիզիկական անձի (անհատ

ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը): [6]. Նշվում է իրավաբանական (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

ձեռնարկության) աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)

տան հեռախոսի համարը: [7]. Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չեն

ներկայացվել աջ մասի վանդակում նշվում է «X»: [8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների անվանումները,

ապրանքախմբերով, ըստ արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային

անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի և ծածկագրերը (նիշերի թիվը պետք է

համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների

վերաբերյալ» հրահանգի հավելված 1-ում բերված քանակին), ճշգրտված

հարկվող շրջանառությունը, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային

հարկի գումարը: [9]. Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը: [10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի ա) և բ)

կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների ճշգրտված

շրջանառությունը: [11]. Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ

մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի ճշգրտված գումարը: [12]. Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք

բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում

առանձնացված ակցիզային հարկի ճշգրտված գումարը: [13]. Լրացվում է [11] և [12] վանդակներում նշված թվերի հանրագումարը: [14]. Լրացվում է ճշգրտման ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային

հարկի գումարը: [15]. Լրացվում է ճշգրտման ամսվա համար նախկինում ներկայացված հաշվարկով

բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: [16]. [Ա] վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա

հարկի գումարը, եթե [14] > [15]-ից:

[Բ] վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում պակասեցման ենթակա

հարկի գումարը, եթե [15] > [14]-ից:

Ճշգրտված հաշվարկի [16] տողի («Ա» կամ «Բ» վանդակների) թիվը

գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկի [15]

տողի համապատասխանաբար «Ա» կամ «Բ» վանդակներում:

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

04.05.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 310990070

pin
Հարկային տեսչություն
24.03.1999
N 01/22
Հրաման