Սեղմել Esc փակելու համար:
«ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» ԵՎ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ԼՈՒԾՎԱԾ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2018  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

118.0234.080413

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        04            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 մարտի 2013 թվականի թիվ 234-Ն

 

i

«ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել`

1) «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվություն» ձևը` համաձայն հավելված 1-ի,

2) «Հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների» ձևը` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված 1

i

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մարտի 21-ի

N 234-Ն հրամանի

 

Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված

ՀՀ           ՀՀ              ՀՀ էներգետիկայի ՀՀ կառավարու-   է ՀՀ գյուղա-

ֆինանսների   բնապահպանության և  բնական       թյանն առընթեր   տնտեսության

նախարարու-   նախարարության   պաշարների       պետական         նախարարության

թյան         հետ             նախարարության   եկամուտների     հետ

                             հետ             կոմիտեի հետ

 

21 մարտի     29 մարտի        2013 թվական     2013 թվական     2013 թվական

2013 թվականի 2013 թվական N 234-Ն հրամանով

 

._____________________________________________________________________.

|              ՌՈՅԱԼԹԻԻ                  |Փաստաթղթի հերթական համարը   |

|       ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ           |___________________________ |

|                                        |(լրացվում է հարկային մարմնի |

|                                        |կողմից)                     |

|________________________________________|____________________________|

|ՀԱՇՎԵՏՈՒ (ՃՇԳՐՏՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ      |_________________ թ.    |   |

|                                        |Այն հաշվետու տարին, որի |   |

|                                        |համար ներկայացվում է    |   |

|                                        |հաշվարկ հաշվետվությունը,|   |

|                                        |(ճշգրտման դեպքում աջ    |   |

|                                        |սյունակում կատարվում է  |   |

|                                        |X նշագրումը)            |   |

|________________________________________|____________________________|

|ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ     |                         [1]|

|ՏՎՅԱԼՆԵՐԸ                               |                            |

|________________________________________|____________________________|

|Ռոյալթի վճարող կազմակերպության անվանումը|                            |

|կազմակերպաիրավական ձևը  կամ ֆիզիկական   |                            |

|անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը,      |                            |

|հայրանունը և  ազգանունը («անհատ         |                            |

|ձեռնարկատեր» նշումով)                   |                            |

|________________________________________|____________________________|

|Կազմակերպության գտնվելու վայրը կամ      |                            |

|ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)    |                            |

|բնակության վայրը                        |                            |

|________________________________________|____________________________|

|Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ |   |   |  |   |  |   |  |   |

|հարկ վճարողի հաշվառման համարը           |   |   |  |   |  |   |  |   |

|________________________________________|______________|__|__________|

|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)    |  |  |  |  |  |  |  |  |  | |

|հանրային ծառայության համարանիշը`        |  |  |  |  |  |  |  |  |  | |

|սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)           |  |  |  |  |  |  |  |  |  | |

|________________________________________|____________________________|

|Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) |                            |

|աշխատանքային (տան) հեռախոսահամարը       |                            |

|________________________________________|____________________________|

|Հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին |________________________ թ. |

|ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:|                            |

|________________________________________|____________________________|

|ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ                        |                         [2]|

|________________________________________|____________________________|

|Ռոյալթիի հաշվարկման բազան               |[2.1] |                     |

|________________________________________|______|_____________________|

|«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով         |      |                     |

|սահմանված նվազեցումներ (բացառությամբ    |      |                     |

|ֆինանսական գործունեության գծով ծախսերի  |      |                     |

|և  նախորդ տարիների վնասների)            |[2.2] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Շահույթ նախքան հարկումը                 |[2.3] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Ռոյալթիի դրույքաչափ (%)                 |[2.4] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Հաշվարկված ռոյալթի                      |[2.5] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Ռոյալթիի գծով արտոնություններ __________|[2.6] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Հաշվարկված ռոյալթի` հաշվի առնելով       |[2.7] |                     |

|ռոյալթիի գծով արտոնությունները          |      |                     |

|________________________________________|______|_____________________|

|Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների       |[2.8] |                     |

|հանրագումար                             |      |                     |

|________________________________________|______|_____________________|

|Վճարման ենթակա ռոյալթի                  |[2.9] |                     |

|________________________________________|______|_____________________|

|Հաշվարկված ռոյալթիի և  ռոյալթիի         |[2.10]|(       )            |

|կանխավճարների հանրագումարի բացասական    |      |                     |

|տարբերություն                           |      |                     |

._____________________________________________________________________.

 

. Հաշվարկ-հաշվետվության [1] բաժնում լրացվում են հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող ռոյալթի վճարող կազմակերպության կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տվյալները: Հաշվարկ-հաշվետվությունում արժեքային ցուցանիշները արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ծավալային ցուցանիշները` սահմանված համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ): Հաշվարկ-հաշվետվության [2] բաժնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 13.3-ից 13.5-րդ հոդվածներին համապատասխան արտացոլվում է ռոյալթիի հաշվարկը.

. [2.1] տողում լրացվում է հաշվետու տարում ռոյալթիի հաշվարկման բազան` օրենքի 13.3-րդ հոդվածին և ՀՀ կառավարության «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1901-Ն որոշմամբ հաստատված կարգին (այսուհետ` հասույթի հաշվարկման կարգ) համապատասխան հաշվարկված մատակարարված հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթն առանց ԱԱՀ-ի ([3.8], [4.6], [5.6] և [6.5] տողերի մեծությունների հանրագումարը).

. Եթե 2017 թվականի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում` մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը: Մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում` համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները).

. [2.2] տողում լրացվում է հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների վնասների) հանրագումարը.

. [2.3] տողում է լրացվում է շահույթը նախքան հարկումը ([2.1] տող - [2.2] տող): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».

. [2.4] տողում լրացվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ կիրառվող դրույքաչափը (4+[[2.3]/([2.1]X8])] X 100).

. [2.5] տողում լրացվում է [2.1] տողի նկատմամբ [2.4] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված հաշվետու տարվա ռոյալթիի գումարը.

. [2.6] տողին համապատասխանող վանդակում լրացվում է ռոյալթիի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարողին վերապահված արտոնությունների և (կամ) Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին համապատասխան հաշվանցվող ռոյալթիների ընդհանուր գումարը, [2.6] տողում նշելով իրավական ակտի անվանումը, հոդվածը, կետը: Արտոնություններ և (կամ) հաշվանցում նախատեսված չլինելու դեպքում [2.6] տողում լրացվում է «0».

. [2.7] տողում լրացվում է հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթի գումարը` հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները ([2.5] և [2.6] տողերի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա հաշվարկվում են հաշվետու տարվան հաջորդող տարվա ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.7] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0».

. [2.8] տողում լրացվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ` այդ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` դրան նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը.

. [2.9] տողում լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.7] և [2.8] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.9] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0»: Բացասական տարբերությունը լրացվում է [2.10] տողում:

 

.___________________________________________________________.

|         ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ         |

.___________________________________________________________.

 

. Հաշվարկ-հաշվետվության ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվետվության մասում (հաշվարկ-հաշվետվության [3], [4], [5] և [6] բաժիններ) արտացոլվում է օրենքի 13.3-րդ հոդվածին և իրացումից հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվետու տարում մատակարարված հանքարդյունաբերության արտադրանքի` մետաղի խտանյութի, խտանյութի փոխարեն ձուլվածքի և հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացումից հասույթի հաշվարկը.

. Ռոյալթիի հաշվարկման համար իրացումից հասույթը որոշվում է հաշվեգրման եղանակով: Այն դեպքերում, երբ մատակարարման պայմանագրերում (այսուհետ` պայմանագիր) մատակարարվող արտադրանքի գներն արտացոլված են արտարժույթով, իրացումից հասույթի հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրանքի սեփականության իրավունքի փոխանցման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը, իսկ այն դեպքերում, երբ պայմանագրերից հնարավոր չէ որոշել արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պահը, ապա հիմք է ընդունվում արտահանվող արտադրանքի համար` ՀՀ մաքսային մարմիններում հայտարարագրման օրվա դրությամբ, իսկ ՀՀ տարածքում իրացվող արտադրանքի համար` համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:

 

.______________________________________________________________.

|ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ          |   [3]     |

|______________________________________________________________|

|Խտանյութի    |Խտանյութում         |Խտանյութի|Չափման |Իրացումից|

|յուրաքանչյուր|պարունակվող         |ֆիզիկական|միավորը|հասույթը |

|տեսակի       |յուրաքանչյուր տեսակի|ծավալը   |       |(դրամ)   |

|անվանումը    |մետաղի անվանումը    |         |       |         |

|_____________|____________________|_________|_______|_________|

|  [3.1]      |     [3.2]          |  [3.3]  | [3.4] |  [3.5]  |

|_____________|____________________|_________|_______|_________|

|_____________|____________________|_________|_______|_________|

|_____________|____________________|_________|_______|_________|

|_____________|____________________|_________|_______|_________|

|_____________|____________________|_________|_______|_________|

|____________________________________________________|_________|

|Հաշվետու տարում իրացումից հասույթ              [3.6]|         |

|____________________________________________________|_________|

|Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումներ           [3.7]|         |

|____________________________________________________|_________|

|Ռոյալթիի հաշվարկման բազա                       [3.8]|         |

.______________________________________________________________.

 

. [3] բաժինը լրացվում է տարեկան կտրվածքով խմբավորելով մատակարարված նույն տեսակի խտանյութը.

. [3.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված խտանյութի համապատասխան անվանումը.

. [3.2] սյունակում լրացվում են նույն տեսակի խտանյութում պայմանագրերին համապատասխան պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը: Մետաղները խտանյութի յուրաքանչյուր տեսակի համար արտացոլվում են առանձին տողերով, խտանյութի տեսակի անվանումը [3.1] սյունակում լրացնելով միայն տվյալ տեսակի խտանյութին վերաբերող առաջին տողում.

. [3.3] սյունակում լրացվում է մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը` պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) տարվա ընթացքում մատակարարված նույն տեսակի խտանյութում յուրաքանչյուր տեսակի մետաղի վերջնական պարունակությունները (գրամներով կամ տոննաներով): Եթե պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու տարիներում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու տարում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը (գրամներով կամ տոննաներով).

. [3.4] սյունակում լրացվում են համապատասխան չափման միավորները.

. [3.5] սյունակում լրացվում են հաշվետու տարում մատակարարված խտանյութի համար պայմանագրերին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրերի գների հիման վրա հասույթի հաշվարկման կարգին համապատասխան խտանյութում պարունակվող մետաղների իրացումից հասույթները: Եթե պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու տարիներում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու տարում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը, առանց ավելացված արժեքի հարկի: Ռոյալթիի հաշվարկման իմաստով պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը: Ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացումից հասույթի նվազեցումները (այդ թվում` մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում.

. [3.6] տողում լրացվում է [3.5] սյունակի տողերի հանրագումարը.

. [3.7] տողում լրացվում են հաշվետու տարվան նախորդող տարվա պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված իրացումից հասույթի և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացումից հասույթի տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] տող+ [3.7]տող):

 

.__________________________________________________________________.

|ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ                          |

|__________________________________________________________________|

|Մատակարարված |Մատակարարված|Մատակարարված |Մատակարարված  |Իրացումից |

|ձուլվածքի    |ձուլվածքի   |ձուլվածքի    |ձուլվածքին    |հասույթը  |

|անվանումը    |կշիռը (մեկից|(մետաղի) մեկ |(մետաղին)     |(դրամ)    |

|(մեկից ավելի |ավելի       |տոննայի համար|համապատասխան  |          |

|մետաղների    |մետաղների   |օգտագործված  |օգտագործված   |          |

|դեպքում      |դեպքում     |խտանյութի    |խտանյութի     |          |

|մետաղների    |մետաղների   |հաշվարկային  |ֆիզիկական     |          |

|առանձին      |առանձին     |մեծություն   |ծավալը (տոննա)|          |

|անվանումները)|կշիռները)   |(տոննա)      |              |          |

|             |(տոննա)     |             |              |          |

|_____________|____________|_____________|______________|__________|

|  [4.1]      |   [4.2]    |   [4.3]     |    [4.4]     |   [4.5]  |

|_____________|____________|_____________|______________|__________|

|_____________|____________|_____________|______________|__________|

|_____________|____________|_____________|______________|__________|

|_____________|____________|_____________|______________|__________|

|_____________|____________|_____________|______________|__________|

|_______________________________________________________|__________|

|Ընդամենը                                          [4.6]|          |

.__________________________________________________________________.

 

. [4.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակների անվանումները (համաձուլվածքում մեկից ավելի մետաղների դեպքում` մետաղների առանձին անվանումները).

. [4.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում մատակարարված համապատասխան ձուլվածքի ֆիզիկական ծավալները` պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի կշիռը (համաձուլվածքում մեկից ավելի մետաղների դեպքում` համապատասխան մետաղների առանձին կշիռները).

. [4.3] սյունակում հասույթի հաշվարկման կարգին համապատասխան լրացվում է մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) մեկ տոննայի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը.

. [4.4] սյունակում լրացվում է մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.2] սյունակի համապատասխան տող X [4.3] սյունակի համապատասխան տող).

. [4.5] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը.

. [4.6] տողում լրացվում է [4.5] սյունակի տողերի հանրագումարը:

 

.__________________________________________________________________.

|ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ| [5]|

|ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ                       |    |

|__________________________________________________________________|

|Մատակարարված |Համապատասխան|Չափման |Մատակարարված         |Իրացումից|

|արտադրանքի   |մետաղի կշիռը|միավորը|արտադրանքում         |հասույթը |

|արտադրության |            |       |պարունակվող մետաղին  |(դրամ)   |

|համար ծախսված|            |       |համապատասխան         |         |

|յուրաքանչյուր|            |       |օգտագործված խտանյութի|         |

|մետաղի       |            |       |ֆիզիկական            |         |

|անվանումը    |            |       |ծավալը (տոննա)       |         |

|_____________|____________|_______|_____________________|_________|

|   [5.1]     |   [5.2]    | [5.3] |         [5.4]       |  [5.5]  |

|_____________|____________|_______|_____________________|_________|

|_____________|____________|_______|_____________________|_________|

|_____________|____________|_______|_____________________|_________|

|_____________|____________|_______|_____________________|_________|

|_____________|____________|_______|_____________________|_________|

|_____________|____________|_______|_____________________|_________|

|________________________________________________________|_________|

|Ընդամենը                                           [5.6]|         |

.__________________________________________________________________.

 

. [5.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված մետաղների անվանումները.

. [5.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված մետաղների կշիռները.

. [5.3] սյունակում լրացվում է համապատասխան չափման միավորը.

. [5.4] սյունակում հասույթի հաշվարկման կարգին համապատասխան լրացվում է մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալ), որը ծախսվել է արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.

. [5.5] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը.

. [5.6] տողում լրացվում է [5.5] սյունակի տողերի հանրագումարը:

 

.__________________________________________________________________.

|ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ      | [6]   |

|ՍՏԱՑՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ             |       |

|__________________________________________________________________|

|Մատակարարված արտադրանքի|Արտադրանքի կամ դրանում  |Չափման |Իրացումից|

|կամ դրանում պարունակվող|պարունակվող համապատասխան|միավորը|հասույթը |

|մետաղի անվանում        |մետաղի կշիռը            |       |(դրամ)   |

|_______________________|________________________|_______|_________|

|        [6.1]          |          [6.2]         | [6.3] |   [6.4] |

|_______________________|________________________|_______|_________|

|_______________________|________________________|_______|_________|

|_______________________|________________________|_______|_________|

|_______________________|________________________|_______|_________|

|_______________________|________________________|_______|_________|

|________________________________________________________|_________|

|Ընդամենը                                           [6.5]|         |

.__________________________________________________________________.

 

. [6.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղների անվանումները.

. [6.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը գրամներով կամ տոննաներով (իրացումից հասույթի հաշվարկման կարգի իմաստով` խտանյութի ֆիզիկական ծավալ).

. [6.3] սյունակում լրացվում է համապատասխան չափման միավորը.

. [6.4] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը:

 

._____________________________________________________________________.

|Սույն հաշվարկ-հաշվետվությանը կցվում են թվով ______________________   |

|գնորդների հետ կնքված հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք   |

|արտադրանքի մատակարարումներին վերաբերող` թվով ____________________    |

|արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները (հայերեն             |

|բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ):                   |

|Ընդամենը ___________________________________________________ էջ:     |

|_____________________________________________________________________|

|Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)    | Հարկ    |Հաշվապահ                    |

|___________________________   | վճարողի |__________________________  |

|___________________________   | կնիքը   |__________________________  |

|(ազգանունը, անունը և          |         |(ազգանունը, անունը և        |

|ստորագրությունը)              |         |ստորագրությունը)            |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 31.01.18 թիվ 24-Ն հրաման)

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մարտի 21-ի

N 234-Ն հրամանի

 

Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված

ՀՀ           ՀՀ              ՀՀ էներգետիկայի ՀՀ կառավարու-   է ՀՀ գյուղա-

ֆինանսների   բնապահպանության և  բնական       թյանն առընթեր   տնտեսության

նախարարու-   նախարարության   պաշարների       պետական         նախարարության

թյան         հետ             նախարարության   եկամուտների     հետ

                             հետ             կոմիտեի հետ

 

21 մարտի     29 մարտի        2013 թվական     2013 թվական     2013 թվական

2013 թվականի 2013 թվական N 234-Ն հրամանով

 

._____________________________________________________________________.

|           ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ              |Փաստաթղթի հերթական համարը   |

|  ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ   |___________________________ |

|    ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ     |(լրացվում է հարկային մարմնի |

|                                        |կողմից)                     |

|_____________________________________________________________________|

|ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                               |

|_____________________________________________________________________|

|ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ     |                            |

|ՏՎՅԱԼՆԵՐԸ                               |                            |

|________________________________________|____________________________|

|Ռոյալթի վճարող կազմակերպության անվանումը|                            |

|կազմակերպաիրավական ձևը  կամ ֆիզիկական   |                            |

|անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը,      |                            |

|հայրանունը և  ազգանունը («անհատ         |                            |

|ձեռնարկատեր» նշումով)                   |                            |

|________________________________________|____________________________|

|Կազմակերպության գտնվելու վայրը կամ      |                            |

|ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)    |                            |

|բնակության վայրը                        |                            |

|________________________________________|____________________________|

|Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ |   |   |  |   |  |   |  |   |

|հարկ վճարողի հաշվառման համարը           |   |   |  |   |  |   |  |   |

|________________________________________|______________|__|__________|

|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)    |  |  |  |  |  |  |  |  |  | |

|հանրային ծառայության համարանիշը`        |  |  |  |  |  |  |  |  |  | |

|սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)           |  |  |  |  |  |  |  |  |  | |

|________________________________________|____________________________|

|Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) |                            |

|աշխատանքային (տան) հեռախոսահամարը       |                            |

|________________________________________|____________________________|

|Տեղեկությունները հարկային մարմին        |________________________ թ. |

|ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:|                            |

|_____________________________________________________________________|

|                        ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                              |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Հաշվետու տարում|Գնորդ           |Պայմանագրի|Պայմանագրի|Պայմանագրի|

|   |լուծված կամ    |կազմակերպության |լուծման   |կնքման    |փոփոխման  |

|   |ռոյալթիի       |անվանումը,      |ամսաթիվը, |ամսաթիվը, |ամսաթիվը, |

|   |հաշվարկ-       |կազմակերպա-     |ամիսը     |ամիսը     |ամիսը     |

|   |հաշվետվության  |իրավական ձևը    |տարեթիվը  |տարեթիվը  |տարեթիվը  |

|   |ներկայացման    |կամ ֆիզիկական   |          |          |          |

|   |ժամկետից հետո  |անձի անունը և   |          |          |          |

|   |կնքված կամ այդ |ազգանունը (անհատ|          |          |          |

|   |ժամկետից հետո  |ձեռնարկատեր     |          |          |          |

|   |փոփոխություն   |լինելու դեպքում |          |          |          |

|   |կրած պայմանագրի|«անհատ          |          |          |          |

|   |անվանումը և    |ձեռնարկատեր»    |          |          |          |

|   |համարը         |նշումով)        |          |          |          |

|___|_______________|________________|__________|__________|__________|

|___|_______________|________________|__________|__________|__________|

|___|_______________|________________|__________|__________|__________|

|___|_______________|________________|__________|__________|__________|

|___|_______________|________________|__________|__________|__________|

|_____________________________________________________________________|

|Սույն տեղեկությանը կցվում են հաշվետու տարում իրականացվելիք արտադրանքի|

|մատակարարումներին վերաբերող, ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության          |

|ներկայացման ժամկետից հետո կնքված կամ այդ ժամկետից հետո փոփոխություն  |

|կրած թվով _________________________ արտադրանքի մատակարարման          |

|պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները (հայերեն բովանդակությամբ կամ|

|դրանց հայերեն թարգմանությամբ):                                       |

|Ընդամենը _______________________________________________________ էջ: |

|_____________________________________________________________________|

|Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)    | Հարկ    |Հաշվապահ                    |

|___________________________   | վճարողի |__________________________  |

|___________________________   | կնիքը   |__________________________  |

|(ազգանունը, անունը և          |         |(ազգանունը, անունը և        |

|ստորագրությունը)              |         |ստորագրությունը)            |

._____________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
21.03.2013
N 234-Ն
Հրաման