Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0342.220599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 1999 թվականի թիվ 342

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության, Ստանդարտացման միջազգային կազմակերպության, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամակցության վճարների փոխանցման առաջնահերթությունը, և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակում կատարել հետևյալ վերաբաշխումը`

ա) ավելացնել Հայաստանի Հանրապետության անդամակցության համար հատկացումները հետևյալ կազմակերպությունների գծով`

Միավորված ազգերի կազմակերպություն` 3,420.0 հազ. դրամ.

Ստանդարտացման միջազգային կազմակերպություն` 16,342.3 հազ. դրամ.

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդ, նրա քարտուղարությունը և զինվորական համագործակցության շտաբ` 14,999.5 հազ. դրամ.

բ) պակասեցնել Հայաստանի Հանրապետության անդամակցության համար հատկացումները հետևյալ կազմակերպությունների գծով`

ՅՈՒՆԵՍԿՕ` 14,186.8 հազ. դրամ.

ԱՊՀ տնտեսական կոմիտե` 10,000.0 հազ. դրամ.

ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ և նրա աշխատանքային մարմին` 5,575.0 հազ. դրամ.

ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության քարտուղարություն` 5,000.0 հազ. դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.1999
N 342
Որոշում