041.0322.290599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 1999 թվականի թիվ 322
Կ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր գանձապետի տեղակալ Կարեն Սարգսյանին 1999 թվականի հունիսի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվայում կայանալիք «Եվրասիա» միջազգային հասարակական միավորման խորհրդատվական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Կ. Սարգսյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Կ. Սարգսյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: