030.0177.150713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Մ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից երկարաձգել մինչև 2016 թվականի մայիսի 9-ը:
15 հուլիսի 2013 թվականի
ՆՀ-177-Ա