040.0740.170713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2013 թվականի N 740-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2.10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հուլիսի 4-ի
N 740-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2016ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նպատակը և խնդիրները
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները
ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը
Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները
ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
| ԳԼՈՒԽ 1. |
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.2 ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ 1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները |
| ԳԼՈՒԽ 2. |
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ |
| ԳԼՈՒԽ 3. |
ՀՀ 2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ |
| ԳԼՈՒԽ 4. |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ 4.1 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ 4.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2014-2016ԹԹ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.3 2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ 4.4 ՀՀ 2014-2016ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ 4.5. ՀՀ կառավարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվոող պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության վերաբերյալ 4.6 ՀՀ 2014-2016ԹԹ ՄԺԾԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԱՍ Բ. ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
| ԳԼՈՒԽ 5. |
ՀՀ 2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| ԳԼՈՒԽ 6. |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 6.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 6.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 6.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| ԳԼՈՒԽ 7. |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26 7.2.1 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 7.2.2 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 2 7.2.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) |
| ԳԼՈՒԽ 8. |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ 8.1.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.3 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 8.3.1 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 8.3.2 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ 8.3.3 ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
| ԳԼՈՒԽ 9. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 9.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ |
| ԳԼՈՒԽ 10. |
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 10.1. ՄՇԱԿՈՒՅԹ 10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.1.2. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.1.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ 10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.2.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 10.3. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏ 10.3.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.3.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.4. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 10.4.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.4.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.4.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ |
| ԳԼՈՒԽ 11. |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 11.1. ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 11.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 11.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) |
| ԳԼՈՒԽ 12. |
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 12.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 12.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 12.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) |
| ԳԼՈՒԽ 13. |
ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ 13.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 13.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) |
| ԳԼՈՒԽ 14. |
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 14.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 14.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) |
| ԳԼՈՒԽ 15. |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ 15.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 15.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 15.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) |
| ԳԼՈՒԽ 16 |
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ 16.1 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.2 Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.3 Ստանդարտացման ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.5 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.6 Տեխնիկական կանոնակարգի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.7 ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.8 ՀՀ հավատարմագրման համակարգի բարեփոխում ԵՎ Հավատարմագրման ազգային մարմնի պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.9 ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների քարտուղարության պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.10 Որակի ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.11 «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի փորձաքննություն» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.12 «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություն» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.13 «Հիդրոօդերևութաբանական ծառայություններ» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.14 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 16.14.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.14.2. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 16.14.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 16.14.5. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ |
| ԳԼՈՒԽ 17.ՊԵՏԱԿԱՆ |
ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 17.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 17.2. Ոլորտի նպատակները ԵՎ գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 17.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) |
| ԳԼՈՒԽ 18. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ 18.1.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 26 18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ |
| ԳԼՈՒԽ 19. |
2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ 19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման հիմնադրույթները 19.2. 2010-2013թթ հիմնական զարգացումները 19.3. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը 19.4 Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման սկզբունքները 19.5. 2014-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը 19.6. 2014-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ըստ ոլորտների 19.6.3. Տնտեսական ծառայություններ |
| ԳԼՈՒԽ 20. |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Հավելված N 1 Հավելված N 2 Հավելված N 3 Հավելված N 4 |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսությունում արձանագրված դրական տեղաշարժերը պայմանավորված են հիմնականում ՀՀ կառավարության տնտեսական գործառույթների իրականացմամբ:
Ինչպես և նախկինում առաջիկա տարիներին նույնպես կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը` պետական միջամտությունն ուղղելով ինչպես շուկայի «բացերի» մեղմմանը, այնպես էլ` եկամուտների և այլ ռեսուրսների վերաբաշխմանն ու տնտեսության կայունացմանը: Կառավարության այսպիսի ծավալուն սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության և ամբողջականության ապահովման գրավականը գերակա խնդիրների հստակեցումն ու դրանք միջնաժամկետ (նաև երկարաժամկետ) ռազմավարական ծրագրերի հենքի վրա լուծելն է: Մասնավորապես, ներկայումս ՀՀ իշխանությունների գերակա խնդիրներից մեկը երկրում բնակչության բարեկեցության աճն և աղքատության հաղթահարումն է: Դեռևս 2003 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է իշխանության տարբեր մակարդակների, մի շարք հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ մշակված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ վերանայվեց և ընդունվեց Կայուն զարգացման ծրագրի տեսքով: Խնդրի համակողմանի լուծման առումով իր ուրույն դերն ունի պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը, որը կանոնավոր կերպով սկսել է իրականացվել 2003 թվականից:
Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով ճանաչվել է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով: ՀՀ բյուջետային գործընթացում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման փուլի առանձնացումը պայմանավորված է այդ փաստաթղթի քաղաքական կարևորությամբ: Հարկ է նշել նաև, որ համապարփակ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այն ռազմավարական հենքն է, որի շրջանակներում վարվում են նաև միջազգային ֆինանսական օժանդակության ներգրավման հիմնահարցերին առնչվող բանակցությունները:
Նպատակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի պրակտիկայում պետական բյուջեի նախագիծը մշակվում է մեկ տարվա կտրվածքով: Պետական ծախսերի կառավարման առումով մեկ տարվա կտրվածքով մշակվող և իրականացվող պետական բյուջեներն ունեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, տարեկան ծրագրերի հիմքում դրվում են կարճաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներ, իրականացվող քաղաքականությունների և տարեկան բյուջետային ծախսերի միջև կապը ժամանակային անհամապատասխանության պատճառով հստակ չէ: Այդ պատճառով, որպես կանոն, վերահսկման առարկա է հանդիսանում ծախսերի չափը և ոչ թե ակնկալվող արդյունքը (նաև մատուցվող ծառայության որակը): Պետական ծախսերի քաղաքականությունը հստակ ձևակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պետական ծախսերի ծրագրային պահանջները միջնաժամկետ (հնարավորության դեպքում` նաև երկարաժամկետ) հեռանկարում, որն իր հերթին ենթադրում է մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումների և հասանելի բյուջետային միջոցների ծավալի կանխատեսելիություն:
Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:
Ըստ էության, պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատվում է հետևյալ երեք հայտանիշների հիման վրա`
(i) Համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված, ձևավորվի նախքան ըստ առանձին ուղղությունների ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի վերը նշված բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց հետագա կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում:
(ii) Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին, և համակարգը պետք է հնարավորություն ընձեռի իրականացնել միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում` նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը:
(iii) Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ:
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ խնդիրները`
(i) բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը` ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման,
(ii) նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը` ըստ գերակա ուղղությունների,
(iii) հնարավորինս նվազեցնել քաղաքականությունների և դրանց ֆինանսավորման միջև առկա անորոշությունները` նպաստելով ծրագրերի մշակման որակի բարձրացմանը,
(iv) ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հասանելի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար,
(v) բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, իրենից ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում-պլանավորում-բյուջետավորում» տրամաբանական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամապատասխանությունը, ինչպես նաև պետական ծախսերում կատարել առանձին բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության փոփոխություններին համարժեք փոփոխություններ: Այս առումով արդարացված է, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` նաև ՄԺԾԾ) մշակումը (և/կամ վերանայումը), ըստ ժամանակի, նախորդում է տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը` դառնալով տարեկան պետական բյուջեների կազմման ուղեցույց:
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ենթադրում է`
(i) մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ և իրատեսական գնահատում,
(ii) քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի` վարից վեր մոտեցմամբ գնահատում,
(iii) հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապահովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:
2014-2016թթ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ներառում է նաև ծրագրավորման հիմքում դրված կանխատեսումների իրականացման հետ կապված ռիսկերի բացահայտման և ներկայացման գործընթացը: Վերը նշված ռիսկերը հանգամանալի ձևով ներկայացված են սույն ծրագրի մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներին, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ռազմավարությանը վերաբերող գլուխներում (համապատասխանաբար 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում), իսկ ռիսկերի համառոտագիրը ներկայացված է սույն ծրագրի N 1 հավելվածում:
ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը
ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կանոնակարգվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1235-Ա որոշմամբ և այդ որոշման հանձնարարականների հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումներով:
Ըստ էության, նման մոտեցումը խնդրին վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որպես բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս դիտելով, կարևորում է նաև վերջինիս քաղաքական նշանակությունը:
Ընթացիկ տարում, ինչպես և նախորդ տարիներին ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման գործընթացը կառավարվել, վերահսկվել և համակարգվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ստորև նշված երկու մարմինների կողմից.
(i) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհուրդ (խորհրդի նախագահ` ՀՀ վարչապետ), որն ապահովվել է ռազմավարական որոշումների կայացումը և մշակման գործընթացի վերահսկողությունը,
(ii) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող` մշտապես գործող խումբ (խմբի ղեկավար` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ), որը ապահովել է պետական միջնաժամկետ ծրագրի մշակման աշխատանքների համակարգումը:
Նման մոտեցումը ընդգծում է բյուջետային գործընթացում ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) մասնակցության դերը, որը նպաստել է ճյուղային մակարդակում բյուջետային ծրագրման բարելավմանը և ռազմավարական հիմնավոր որոշումների կայացմանը` հնարավորինս ապահովելով նախանշված քաղաքականությունների և հասանելի ֆինանսական միջոցների համապատասխանությունը: Այս համատեքստում կարևորվում է ՀՀ ֆինանսների նախարարության ու ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) գործողությունների փոխհամաձայնեցումը, որից մեծապես կախված է ոչ միայն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և պետական բյուջեի նախագծերի մշակման որակը, այլ նաև դրանց կատարումը:
Դրա հետ մեկտեղ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի աշխատանքներին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և իշխող քաղաքական կոալիցիայի մեջ մտնող քաղաքական կուսակցությունների ներկայացմամբ ներգրավված են այդ կուսակցությունները ՀՀ Ազգային ժողովում ներկայացնող մի շարք պատգամավորներ: Նման մոտեցումը ապահովում է քաղաքական ուժերի մասնակցությունը բյուջետային գործընթացին արդեն իսկ ՄԺԾԾ-ի մշակման նախնական փուլում, որը հնարավորություն է ընձեռում հենց սկզբից համադրել ՀՀ կառավարության և կոալիցիոն քաղաքական ուժերի մոտեցումները և կողմնորոշումները ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսվելիք առանձին ռազմավարությունների և ծախսային գերակայությունների ընտրության հարցերում:
Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները
Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ նաև ծրագրային բյուջետավորումը հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է` ռեսուրսներն առաջնահերթ ծախսային ծրագրերին ուղղելու համար ՀՀ կառավարությանն աջակցելու միջոցով: Ծրագրային բյուջետավորման շրջանակներում այդ աջակցությունն իրականացվում է ՀՀ կառավարությանը (և հանրությանը) պետական ֆինանսավորման դիմաց տրամադրվող ծառայությունների կամ անմիջական արդյունքների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Հետևաբար, ծրագրային բյուջետավորումը հանդիսանում է գործիք սոցիալ-տնտեսական քաղաքականության առանձին օղակները շաղկապելու համար: Նշվածը կօգնի հասկանալ ծախսերի վերաբերյալ կայացված որոշումների նպատակաուղղվածությունը և ծախսային քաղաքականությունն ամբողջությամբ ուղղել կառավարության ընդհանուր նպատակների իրագործմանը:
2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ծրագրային բյուջետավորումը դարձել է բյուջետային գործընթացի անբաժանելի մաս, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք պետական բյուջեի նախագծի կազմում այսուհետ պետք է ներկայացվի նաև պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:
ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
| ԳԼՈՒԽ 1. |
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական ռազմավարական գերակայությունները սահմանված են 2013 թվականի մայիսին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունված Կայուն Զարգացման ռազմավարական ծրագրով: Վերը նշված փաստաթղթերի համաձայն ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները (սույն ծրագրի իմաստով գերակայություն են համարվում այն ոլորտները, որոնց հատկացվում են լրացուցիչ բյուջետային ռեսուրսների զգալի մասը կամ որոնց ֆինանսավորման համար ներգրավում են վարկային ռեսուրսներ).
(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,
(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:
Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կպահպանվի վերը նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները համալրելու պահանջը այլ` հիմնականում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհների և փոխառու միջոցների ներգրավման միջոցով: Վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու խնդիրը, էականորեն սահմանափակում է ՀՀ կառավարության հնարավորությունները:
1.2 ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ՀՀ կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից մեկն է: Հարկաբյուջետային քաղաքականությունը ներկայացնող այս փաստաթուղթը, ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ միասին, կազմում է ՀՀ կառավարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական բովանդակությունը:
Սույն ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը ներկայացնում է ՀՀ կառավարության ընդհանուր երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները, միջնաժամկետ և կարճաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները և ռազմավարական ծախսային գերակայությունները: Դրանք տնտեսական և հարկաբյուջետային այն չափանիշներն են, որոնք դրվելու են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:
1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ
Ընդունելով կայուն հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ-ի մշակման ընթացքում առաջնորդվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի մայիսին հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության և ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի հոկտեմբերի 30-ին որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրերով ամրագրված հարկաբյուջետային սկզբունքներով: Քանի որ բյուջետային մուտքերի սղությունը և ելքերի վրա ազդող գործոնները սահմանափակում են կարճաժամկետ հեռանկարում այդ սկզբունքների իրագործման հնարավորությունները, ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել այդ սկզբունքների կիրառումը երկարաժամկետ հեռանկարում: Դրանք հիմք կծառայեն ընթացիկ քաղաքականությունների և ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակների համաձայնեցվածությունը գնահատելու համար:
Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները
ՀՀ կառավարությունը առկա ծախսային գերակայությունները համադրել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների հետ` հաջորդ 3 տարիների ընդհանուր ծախսերի մակարդակը որոշելու համար:
Համախառն ներքին արդյունքի (այսուհետև` ՀՆԱ-ի) նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2014-2016թթ կտատանվի 23.63-23.87%-ի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում` 23.2-23.7%-ի սահմաններում: Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալները, ՀՀ կառավարությունը ծրագրում է 2014-2016թթ ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 25.93-25.87%-ի սահմաններում:
| ԳԼՈՒԽ 2. |
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ |
Մակրոտնտեսական կանխատեսումներ և վերլուծություն
Ներածություն
Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածը ներկայացնում է ընթացիկ տնտեսական իրավիճակը հանրապետությունում, ինչպես նաև 2014-2016 թվականների մակրոտնտեսական հեռանկարները:
Տնտեսական կանխատեսումների նպատակը
Հայաստանի տնտեսության իրավիճակի միջին ժամկետ կանխատեսումները հիմք են տալիս պատկերացում ունենալ այն իրական միջավայրի մասին, որի պայմաններում գործելու է կառավարությունը: Մյուս կողմից կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ազդում է մակրոտնտեսական միջավայրի վրա, հետևաբար մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե կառավարության որդեգրած միջնաժամկետ հարկաբյուջետային քաղաքականությունը որքանով է համահունչ տնտեսության այլ հատվածների զարգացման միտումներին:
Տնտեսական կանխատեսումների իրականացման երկրորդ կարևոր հիմնավորումն այն է, որ ազգային տնտեսության իրավիճակը մեծ ազդեցություն ունի կառավարության ֆինանսական ռեսուրսների վրա: Տնտեսական բարձր աճն ապահովում է գործարարների ավելի մեծ եկամուտներ, որոնք իրենց հերթին կառավարության համար ապահովում են ավելի մեծ հարկային եկամուտներ: Եվ հակառակը, տնտեսական աճի ցածր մակարդակը բերում է հարկերի ավելի ցածր մակարդակի և կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության և օժանդակության ավելի մեծ պահանջարկի: Մակրոտնտեսական կանխատեսումները նաև հիմք են հանդիսանում ապագայում բյուջեի վրա հնարավոր ծանրաբեռնվածության մեծացման հետ կապված ռիսկերի գնահատման համար:
Տնտեսության նկարագրություն
Տնտեսությունը կարելի է նկարագրել հետևյալ վեց հիմնական ասպեկտներով.
. Համախառն առաջարկ (չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների իրական աճերով, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճով),
. Համախառն պահանջարկ (չափվում է պետական, մասնավոր հատվածների և արտաքին աշխարհի կողմից ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսումներով, սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ, զուտ արտահանում/ՀՆԱ),
. Գնային փոփոխականներ (ՀՆԱ դեֆլյատոր, որն իրենից ներկայացնում է տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի գների փոփոխությունը, և գնաճ, որը չափվում է սպառողական գների (ներառյալ սպառողական ներմուծված ապրանքների գները) ինդեքսով (ՍԳԻ)),
. Ֆինանսական համակարգի խորություն (չափվում է հետևյալ փոփոխականներով` փողի ագրեգատներ/ՀՆԱ, վարկեր/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ, ցույց է տալիս թե բանկային համակարգը որքանով է ներգրավված երկրի տնտեսական կյանքում),
. Արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերություններ (չափվում է հիմնականում երկրի ընթացիկ հաշվի հաշվեկշռով), Պետական հատվածի դիրքը տնտեսությունում (չափվում է հիմնականում պետական հատվածի ծախսերի և եկամուտների ծավալով, պետական ծախսեր/ՀՆԱ, հարկային եկամուտներ/ՀՆԱ):
Աղյուսակ 1-ում ներկայացված է տնտեսության ներկա իրավիճակի հակիրճ նկարագրությունը` ըստ վերը նշված վեց գլխավոր տնտեսական բնութագրիչների: Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածում նկարագրված են նաև այն հիմնական գործոններն ու միտումները, որոնք պայմանավորում են աղյուսակ 1-ում նշված ցուցանիշները և տնտեսության զարգացման հեռանկարները:
Աղյուսակ 1. ՄԺԾԾ-ի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչներ
._______________________________________________________________.
| Չափորոշիչ | 2010| 2011| 2012|2013*|2014*|2015*|2016*|
| |_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| | Փաստ| Փաստ| Փաստ|Կանխ.|Կանխ.|Կանխ |Կանխ |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Տնտեսական աճ (ՀՆԱ % | | | | | | | |
|փոփոխություն) | 2.2| 4.7| 7.2| 6.3| 6.3| 6.3| 6.4|
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Սպառման մակարդակ | | | | | | | |
|(Սպառում/ՀՆԱ %) | 95.1| 96.6|101.4| 99.9| 98.6| 96.1| 94.0|
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ներդրումների մակարդակ| | | | | | | |
|(Ներդրում/ՀՆԱ %) | 32.9| 27.9| 23.8| 24.1| 22.6| 22.3| 22.4|
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ՀՆԱ դեֆլյատոր |107.8|104.3| 98.8|104.5|103.2|104.0|104.0|
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|12-ամսյա գնաճ | 9.4| 4.7| 3.2| 4.2| 4.0| 4.0| 4.0|
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Բանկային համակարգի | | | | | | | |
|ներգրավվածություն | | | | | | | |
|(փողի զանգված/ՀՆԱ %) | 26.3| 29.8| 33.7| 35.3| 37.4| 39.2| 40.7|
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ % |-14.8|-10.9|-10.6| -9.5| -8.0| -6.3| -4.3|
._______________________________________________________________.
* Այսուհետ սույն` «ՀՀ տնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների կանխատեսումներ» գլխում բերված 2013-2016թթ կանխատեսումների համար հիմք են ծառայել ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք հաշվարկվել են 2012 թվականի համար Ֆինանսների նախարարության նախնական գնահատականների և ՀՀ ԱՎԾ-ի նախնական տվյալների հիման վրա:
Համախառն առաջարկ
Ինչպես արդեն նշել ենք, երկրում համախառն առաջարկն իրական արտահայտությամբ չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների հանրագումարով, որի փոփոխությունն էլ նախորդ տարվա համեմատ գնահատվում է ՀՆԱ-ի իրական աճի.1 միջոցով: ՈՒստի այս բաժնում կներկայացվի տնտեսության հիմնական ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների փոփոխության դինամիկան վերջին տարիներին և ապագա ակնկալվող զարգացումները:
______________________
1. ՀՆԱ-ի իրական աճ ասելով հասկանում ենք տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի ծավալային աճը` առանց գնային փոփոխության:
Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները
2010-2012 թվականներին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջին աճը կազմեց շուրջ 4.7 տոկոս, որը սպասվածից բարձր էր արձանագրվել` կրելով կառավարության հակաճգնաժամային փաթեթի ազդեցությունը: Հատկանշական է, որ 2010 թվականից տնտեսական աճը ունեցավ արագացման միտում` 2010թ` 2.2 տոկոս, 2011թ` 4.7 տոկոս և 2012 թ` 7.2 տոկոս: Ընդ որում, 2010-2012 թվականներին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության.2: Նշված ժամանակահատվածում ծառայությունների հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2.0 տոկոսային կետը, իսկ իրական աճը կազմել է 5.1 տոկոս, արդյունաբերության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 1.5 տոկոսը` 9.9 տոկոս իրական աճի պայմաններում, իսկ գյուղատնտեսության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 0.5 տոկոսը` 2.5 տոկոս իրական աճի պայմաններում:
_________________
2. Սույն պարբերության ցուցանիշները վերաբերում են տնտեսության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքին:
Շինարարությունը` պայմանավորված հիմնականում ճգնաժամից հետո սկսված բնակչության կողմից ֆինանսավորվող բնակարանային շինարարության ծավալների անկմամբ միջինում նվազել է 1.8 տոկոսով` 0.4 տոկոսային կետով բացասական նպաստում ունենալով տնտեսական աճին:
2013 թվականի հունվար-ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության (ՏԱՑ).3 աճ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը իրական արտահայտությամբ աճել է 7.4 տոկոսով: Ընդ որում տնտեսական ակտիվությանն ամենամեծ նպաստումն են ունեցել ծառայությունների ճյուղի (4.3 տոկոսային կետ.4) և արդյունաբերության ճյուղի (3.3 տոկոսային կետ) համախառն թողարկումների իրական աճերը: Գյուղատնտեսությունը համեստ (0.7 տոկոսային կետ) նպաստում է ունեցել տնտեսական ակտիվության աճին, իսկ շինարարությունը 1.0 տոկոսային կետով բացասական նպաստում է ունեցել ՏԱՑ-ի աճին:
________________
3. 2011 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ամսական ՀՆԱ-ից անցում է կատարել ՏԱՑ-ի հաշվարկմանը: Ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և տարեկան պարբերականություն) ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում: Ընդ որում ներկայացված են ընթացիկ տարվա միայն հունվար-մարտի ցուցանիշները, քանի որ հունվար-մայիսի համար տվյալները դեռևս հասանելի չեն:
4. ՏԱՑ-ի աճին ճյուղերի նպաստումները ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներն են:
Կանխատեսում: ՀՀ տնտեսության 2013 թվականի առաջին ամիսների դրական զարգացումները և համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները (տես Ներդիրը) հիմք են հանդիսացել 2013 թվականի տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: 2013 թվականի համար ծրագրված է 6.3 տոկոս տնտեսական աճ, իսկ 2014-2016 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 6.3, 6.3 և 6.4 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը (նպաստումը. ՀՆԱ-ի միջին 6.3 տոկոս աճին կկազմի համապատասխանաբար 2.5 և 1.7 տոկոսային կետ): Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել ետճգնաժամային ժամանակահատվածում տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները:
._________________________________________________________________________.
| Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները |
| |
| Համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ դրական սպասումներն ընդհանուր |
|առմամբ պահպանվում են և այդ է վկայում ԱՄՀ վերջին կանխատեսումը. 2012 |
|թվականի համեմատ ընթացիկ տարվա համաշխարհային թողարկման թույլ` 0.1 |
|տոկոսային կետով աշխուժացմամբ: Ընդ որում, համաշխարհային տնտեսությունը թե |
|2013, և թե 2014 թվականներին աճելու է` համապատասխանաբար 103.3 և 104 |
|տոկոս տեմպերով: Զարգացած երկրներում աճի տեմպերը կկազմեն 2013-ին 101.2 |
|տոկոս, իսկ զարգացող երկրներում շատ ավելի բարձր` 105.3 տոկոս: |
| Չնայած համաշխարհային տնտեսական բարենպաստ զարգացումներին, |
|այնուամենայնիվ, այն չի ուղեկցվում զբաղվածության կլանմամբ, իսկ զարգացող |
|երկրների համար ի հայտ են գալիս որոշակի գնաճային ռիսկեր: Այսպես, զարգացող |
|երկրներում, որտեղ սննդամթերքը և վառելիքը կազմում են սպառման ավելի մեծ |
|կշիռ, գնաճը որոշ ժամանակ կմնա բարձր մակարդակի վրա, սակայն զգալի բացասական|
|ազդեցություն տնտեսական աճի վրա չի լինի: |
| Աղյուսակ: Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները |
|_________________________________________________________________________|
|._______________________________________________________________________.|
||Տոկոսային փոփոխություն | | Կանխատեսում ||
|| | |___________________________||
|| | |2013 թ |2013 թ ||
|| | |հունվարին |ապրիլին ||
|| |_________________|_____________|_____________||
|| | 2010| 2011|2012 | 2013 | 2014 | 2013 | 2014 ||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Համաշխարհային թողարկում | 5.3| 4.0| 3.2| 3.5| 4.1| 3.3| 4.0||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Զարգացած երկրներ | 3.2| 1.6| 1.2| 1.4| 2.2| 1.2| 2.2||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||ԵՄ | 1.6| 1.4| -0.6| -0.2| 1.0| -0.3| 1.1||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Գերմանիա | 3.6| 3.1| 0.9| 0.6| 1.4| 0.6| 1.5||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Մեծ Բրիտանիա | 2.1| 0.9| 0.2| 1.0| 1.9| 0.7| 1.5||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||ԱՄՆ | 3| 1.8| 2.2| 2.0| 3.0| 1.9| 3.0||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Զարգացող երկրներ | 7.5| 6.4| 5.1| 5.5| 5.9| 5.3| 5.7||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Չինաստան | 10.4| 9.3| 7.8| 8.2| 8.5| 8.0| 8.2||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||ԱՊՀ երկրներ | 4.8| 4.8| 3.4| 3.8| 4.1| 3.4| 4.0||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Ռուսաստան | 4.3| 4.3| 3.4| 3.7| 3.8| 3.4| 3.8||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
|| | | | | | | | ||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Սպառողական գներ | | | | | | | ||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Զարգացած երկրներ | 1.5| 2.7| 2.0| 1.6| 1.8| 1.7| 2.0||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||ԵՄ | 2.0| 3.1| 2.6| - | - | 1.9| 1.8||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Գերմանիա | 1.2| 2.5| 2.1| - | - | 1.6| 1.7||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Մեծ Բրիտանիա | 3.3| 4.5| 2.8| - | - | 2.7| 2.5||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||ԱՄՆ | 1.6| 3.1| 2.1| - | - | 1.8| 1.7||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Զարգացող երկրներ | 6.1| 7.2| 5.9| 6.1| 5.5| 5.9| 5.6||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Չինաստան | 3.3| 5.4| 2.6| - | - | 3.0| 3.0||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||ԱՊՀ երկրներ | 7.2| 10.1| 6.5| - | - | 6.8| 6.5||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Ռուսաստան | 6.9| 8.4| 5.2| - | - | 6.9| 6.4||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
|| | | | | | | | ||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Հումքի գներ | | | | | | | ||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Նավթի գներ.[1] | 27.9| 31.6| 1.0| -5.1| -2.9| -2.3| -4.9||
||_________________________|_____|_____|_____|______|______|______|______||
||Ոչ նավթային գներ | 26.3| 17.8| -9.8| -3.0| -3.0| -0.9| -4.3||
|._______________________________________________________________________.|
| |
| Աղբյուրը` World Economic Outlook, 2013, April. |
| 1. UK Brent, Dubai, WTI տիպի նավթի գների միջին թվաբանականը |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2. ՀՆԱ-ի իրական աճն ըստ տնտեսության ճյուղերի
._________________________________________________________________.
| | 2010| 2011| 2012| 2013| 2014| 2015| 2016|
| |_____|______|_____|_____|_____|_____|_____|
| | փաստ| փաստ.|փաստ.|ծրագ.|կանխ.|կանխ.|կանխ.|
|______________________|_____|______|_____|_____|_____|_____|_____|
|Արդյունաբերություն | 9.2| 13.6 | 7.0 | 9.3| 9.2| 9.4| 9.5|
|______________________|_____|______|_____|_____|_____|_____|_____|
|Գյուղատնտեսություն |-16.0| 14.0 | 9.5 | 4.5| 4.5| 4.0| 4.0|
|______________________|_____|______|_____|_____|_____|_____|_____|
|Շինարարություն | 3.3|-12.2 | 3.3 | 3.5| 4.2| 5.0| 6.0|
|______________________|_____|______|_____|_____|_____|_____|_____|
|Ծառայություններ | 4.1| 4.7 | 6.5 | 6.0| 6.1| 6.2| 6.0|
|______________________|_____|______|_____|_____|_____|_____|_____|
|Արտադրանքի հարկեր | | | | | | | |
|(հանած սուբսիդիաներ) | 13.4| 3.8 | 9.9 | 9.0| 7.0| 7.0| 7.0|
|______________________|_____|______|_____|_____|_____|_____|_____|
|Ընդամենը ՀՆԱ | 2.2| 4.7 | 7.2 | 6.3| 6.3| 6.3| 6.4|
._________________________________________________________________.
Գծապատկեր 1. Տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված և կանխատեսվող իրական աճին նպաստման չափերը
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Արդյունաբերություն
Աղյուսակ 2-ից կարելի է նկատել, որ 2010-2012 թվականների արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի իրական աճի ցուցանիշն ամենաբարձրն է եղել և ճյուղում միջին հաշվով գրանցվել է 9.9 տոկոս աճ: Հատկանշական է, որ ճգնաժամից հետո արդյունաբերության ճյուղը արագ վերականգնվեց և այժմ գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը 23.5%-ով: Արդյունաբերության նշված աճը էապես պայմանավորված էր հիմնականում ճգնաժամից հետո համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության լագային ազդեցության դրսևորմամբ, ինչպես նաև արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր քաղաքականությամբ: Ընդ որում արդյունաբերության աճին ամենամեծ նպաստումն է ունեցել մշակող արդյունաբերությունը` արդյունաբերության վերը նշված 9.9 տոկոս աճին նպաստելով 5.8 տոկոսային կետով, որին բացի նշված գործոններից նպաստել է նաև տնօրինվող եկամտի միջինում 5.4 տոկոս աճը: Հանքաարդյունաբերության ոլորտը հաջորդ մեծ` 2.6 տոկոսային կետով նպաստումն է ունեցել արդյունաբերության աճին և նշված ժամանակահատվածում արձանագրել է բարձր աճի ցուցանիշը` միջինում 17.8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը սկսել է աճի ցուցանիշներ արձանագրել 2011 թվականից` պայմանավորված ՋԷԿ-երում իրականացված խոշորածավալ ներդրումներով և Իրանի իսլամական հանրապետություն արտահանման ծավալներով:
2013 թվականի հունվար-ապրիլին արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի համախառն թողարկման ծավալների 12.6 տոկոս իրական աճ: Վերջինիս հիմնականում նպաստել է մշակող արդյունաբերությունը 10.6 տոկոսային կետով (որից 4.8 տոկոսային կետը սննդամթերքի արտադրությունը, 2.1 տոկոսային կետը հիմնային մետաղների արտադրությունը, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունները 1.5-ական տոկոսային կետով): Հաջորդ խոշոր նպաստումն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը (նպաստումը 2.7 տոկոսային կետ): Արդյունաբերական արտադրանքի իրական աճին բացասական նպաստում են ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությունը (իրական անկումը 4.2%), մանածագործական արտադրատեսակների (իրական անկումը 48.1%), համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի (իրական անկումը 26.3%), ինչպես նաև էլեկտրական սարքավորանքի (իրական անկումը` 22.6%) արտադրությունները:
Կանխատեսում: Արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի աճը ակնկալվում է, որ տարեվերջին իրական արտահայտությամբ կկազմի առնվազն 9.3 տոկոս, իսկ 2014-2016 թվականներին կդրսևորի միջինում 9.4 տոկոս աճ, որը համահունչ կլինի հանքարդյունաբերության ոլորտում և մշակող արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում ներդրումների աճին.5, բնակչության տնօրինվող եկամուտների կանխատեսվող աճի պայմաններում ներքին պահանջարկի աճին և վերջապես արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել համաշխարհային պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական խթանմանն ուղղված պետական կարգավորման միջոցառումների վերաբերյալ գնահատականները:
________________________
5. Հիմնականում դա պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող ներդրումների խրախուսման քաղաքականությամբ` ներդրումային բնույթի ծրագրերի համար ԱԱՀ-ի արտոնյալ պայմանների տրամադրմամբ:
Գյուղատնտեսություն
Անբարենպաստ բնակլիմայական պայմանների ազդեցությամբ 2010 թվականին գյուղատնտեսության ճյուղում արձանագրված խորը անկման հետևանքով 2010-2012 թվականներին ճյուղում արձանագրված միջին աճը համեստ է եղել` կազմելով 2.5%:
2013 թվականի հունվար-ապրիլին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն թողարկումն իրական արտահայտությամբ աճել է 4.4 տոկոսով.6, որը զուգակցվել է բուսաբուծության 13.2 տոկոս աճով: Տարվա առաջին չորս ամիսներին գյուղատնտեսության մեջ գերակշռող է անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշիռը, որտեղ 3.7 տոկոս աճի ցուցանիշ է գրանցվել կաթի արտադրության ենթաճյուղում` իսկ մսի և ձվի արտադրություններում արձանագրվել է նվազման ցուցանիշ` համապատասխանաբար 1.1 և 4.1%: Ձկնորսությունն իրական արտահայտությամբ աճել է 36.1 տոկոսով:
_____________________
6. Ենթաճյուղերի նպաստումների ցուցանիշները այս և հաջորդ ճյուղերի համար հաշվարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ ԱՎԾ ամսական ցուցանիշների պաշտոնական հրապարակումների հիման վրա:
Կանխատեսում: 2013 թվականի տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5 տոկոսի շրջանակներում: 2014-2016 թվականներին ճյուղի միջին աճը կկազմի շուրջ 4.2 տոկոս, որի համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող.7 ծրագրերի ակնկալվող արդյունքները ու նախորդ տարիներին դրսևորած զարգացման միտումները:
__________________
7. Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր:
Շինարարություն
Շինարարության ճյուղը ճգնաժամից հետո արձանագրած խոշոր անկումից հետո 2010-2012 թվականներին չվերականգնվեց, այլ շարունակեց անկում ապրել միջինում 1.8%-ով: Շինարարության ծավալների նման անկումն ըստ ֆինանսավորման աղբյուրների հիմնականում պայմանավորված է` բնակչության միջոցների հաշվին, միջազգային վարկերի և մարդասիրական միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատմամբ:
2013 թվականի հունվար-ապրիլին շինարարության ծավալները իրական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել են շուրջ 5.2 տոկոսով: Շինարարության ծավալների անկմանը հիմնականում նպաստել է կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության 21.0 տոկոսով կրճատումը: Բացասական նպաստում են ունեցել նաև միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումը (37.2 տոկոսով), պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների կրճատումը (2.1 տոկոսով) և մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումը (0.7 տոկոսով):
Շինարարությունում միջոցներն ըստ տնտեսության ճյուղերի հիմնականում ուղղվել են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը` 36.0 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը 10.5 տոկոս և տրանսպորտի 9.2 տոկոս: Հաջորդ մեծ մասնաբաժին ունեցող ճյուղերն են տեղեկատվության և կապի (8.1 տոկոս), ֆինանսական և ապահովագրական գործունեության (6.0 տոկոս):
Կանխատեսում: Շինարարության ճյուղի ավելացված արժեքի աճը 2013 թվականին կկազմի շուրջ 3.5 տոկոս, իսկ միջնաժամկետում` շուրջ 5.1 տոկոս: Ճյուղի վերականգնումը կլինի աստիճանական, սակայն դրա աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից առաջանցիկ չեն լինի, որը կնախանշի տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններին նպատակաուղղված տնտեսական նոր քաղաքականության ուղղությունը: Ընդ որում շինարարության կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ներդրումները ի հեճուկս բնակարանաշինության շարունակելու են ուղղվել արտադրողական ներդրումներին, որը համահունչ կլինի տնտեսության զարգացման նոր ավելի դիվերսիֆիկացված մոդելին:
Ծառայություններ
2010-2012 թվականներին ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի միջին իրական աճը կազմել է 5.1 տոկոս, որը հիմնականում պայմանավորված էր ֆինանսական և ապահովագրական գործունեության ու առևտրի ենթաճյուղերի աճերով:
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների ծավալը 2012 թվականի համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 7.2 տոկոսով, որին հիմնականում նպաստել են տեղեկատվություն և կապ գործունեության (2.5 տոկոսային կետ) 11.6 տոկոս աճը: Մեծ նպաստում են ունեցել նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության (1.9 տոկոսային կետ), մշակույթ, զվարճություններ և հանգիստ (1.4 տոկոսային կետ), կացության և հանրային սննդի կազմակերպում (1.0 տոկոսային կետ) և տրանսպորտ (0.8 տոկոսային կետ): Իսկ վարչարարական և օժանդակ գործունեության նպաստումը բացասական է եղել (-0.8 տոկոսային կետ):
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին առևտրի շրջանառությունը 2012 թվականի համապատասխան ժամանակահատվածի նույն ցուցանիշի նկատմամբ, իրական արտահայտությամբ աճել է 5.4 տոկոսով, որին հիմնականում նպաստել է մեծածախ առևտրի աճը (3.1 տոկոսային կետ):
Կանխատեսում: 2013 թվականին հաշվի առնելով ընթացիկ զարգացումները ՀՆԱ-ի կայուն աճի միտումներին համահունչ տարեվերջին ակնկալվում է 6.1 տոկոս իրական աճ, իսկ 2014-2016 թվականներին տնտեսության կայուն զարգացմանը համամասնորեն ճյուղի աճը կկազմի միջինում 6.1 տոկոս: Ծառայությունների կանխատեսման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ ծառայությունները պետք է առնվազն համահունչ լինեն ՀՆԱ-ի աճին, քանի որ Հայաստանի զարգացման նոր տնտեսական մոդելը ենթադրում է առավելապես ծառայությունների դիվերսիֆիկացում և աճ.8:
__________________
8. Աշխարհի զարգացած երկրները իրենց տնտեսական զարգացման ճանապարհին աստիճանաբար մեծացրել են հատկապես ծառայությունների մասնաբաժինը:
Գծապատկեր 2 Ոլորտների տեսակարար կշիռները 2010-2016 թվականներին
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Աշխատանքի շուկա: 2010-2012 թվականներին գործազրկության մակարդակը հանրապետությունում միջինում կազմել է 18.2.9 տոկոս` նախաճգնաժամային ժամանակաշրջանի տարվա համեմատ ունենալով աճի միտում: Այնուհանդերձ, ճգնաժամից հետո տնտեսության աշխուժացմանը զուգընթաց աշխատուժի կլանումը մեծացել է և գործազրկության մակարդակը աստիճանաբար նվազել` 2010 թվականի 19 տոկոսի դիմաց 2011 թվականին գործազրկության մակարդակը կազմել է 18.4 տոկոս, իսկ 2012 թվականին` 17.3 տոկոս:
________________
9. 2012 թվականի փետրվար ամսից ՀՀ ԱՎԾ-ն անցում է կատարվել տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա աշխատանքի շուկայի ցուցանիշների հաշվարկմանը:
2010-2012 թվականներին միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում միջինում աճել է 5.7 տոկոսով.10: 2012 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսության պետական և ոչ պետական հատվածներում միջին աշխատավարձը համապատասխանաբար կազմել է` 97502 և 148909 դրամ, իսկ միջին աշխատավարձը` 121342 դրամ: Իրական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 2.4 տոկոսով: Հատկանշական է, որ 2010-2012 թվականների զարգացումների արդյունքում աշխատանքի արտադրողականությունն աճել է շուրջ 5.8 տոկոսով:
_____________________
10. Հաշվարկում ընդգրկված 2012թ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը նախնական է, որում ներառված չեն փոքր և գերփոքր կազմակերպությունների ցուցանիշները:
2013 թվականի հունվար-ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի նկատմամբ աճել է 3.1 տոկոսով.11: Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները պետական և ոչ պետական հատվածներում աճել են 2.4 և 5.0 տոկոսով` կազմելով համապատասխանաբար 113407 և 173906 դրամ: Նշված ժամանակահատվածում իրական աշխատավարձերի աճ չի գրանցվել:
_______________________
11. Սույն և դրան հաջորդող ցուցանիշները հաշվարկվել են ելնելով 01.01.2013թ-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքին (ՀՕ-246) համապատասխան, 2013թ-ից աշխատավարձի ցուցանիշը նախորդող ժամանակագրական շարքի հետ համադրելի դարձնելու նպատակով, նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները վերահաշվարկվել են ըստ գործող մեթոդաբանության` գործատուի կողմից նախկինում վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկային (պայմանականորեն) դրույքաչափերը կիրառելու մեթոդով:
Կանխատեսում: Տնտեսության զարգացումներին համահունչ, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ տարվա միտումները 2013 թվականին կանխատեսվում է գործազրկության մակարդակի նվազում: Միջնաժամկետում տնտեսական ակտիվության աճին զուգընթաց գործազրկության մակարդակի աստիճանական նվազման միտումը կպահպանվի: Տնտեսության զարգացումները կկլանվեն բնակչության զբաղվածության կողմից այնպես, որ ապահովվի տնտեսության արտադրողականության աստիճանական բարելավում` աշխատանքի արտադրողականության աճը միջնաժամկետ հատվածում միջին հաշվով կկազմի շուրջ 5.0 տոկոս:
Համախառն պահանջարկ
Համախառն պահանջարկը հիմնականում պատկերացում է տալիս տնտեսությունում ստեղծված եկամուտների ծախսման ուղղությունների վերաբերյալ: Համախառն պահանջարկը կազմված է ներքին և արտաքին պահանջարկներից: Ներքին պահանջարկը տեղեկատվություն է տալիս, թե ձևավորված եկամուտներն ուղղակի սպառման են ուղղվելու, թե ներդրվելու են տնտեսության մեջ: Նշվածը հիմնականում բնութագրվում է պետական և մասնավոր հատվածների կողմից ստեղծված ընդհանուր եկամտում սպառման բաղադրիչներով, սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ: Իսկ արտաքին պահանջարկը տեղեկատվություն է տալիս գործընկեր երկրների կողմից մեր ապրանքների և ծառայությունների վրա կատարված ծախսումների մասին:
Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները
2010-2012 թվականների տնտեսական աճը որակապես տարբերվում է տնտեսության նախաճգնաժամային զարգացումներից` պայմանավորված այն հանգամանքով, որ եթե նախկինում տնտեսական աճը գերազանցապես պայմանավորված է եղել ներքին պահանջարկով, ապա 2010-2012 թվականներին` արտաքին պահանջարկով:
Համախառն սպառում: 2010-2012 թվականներին վերջնական սպառումը իրական արտահայտությամբ միջինում աճել է 4.8 տոկոսով` ՀՆԱ-ի միջինում 4.7 տոկոս աճի պայմաններում: Չնայած 2010 թվականին վերջնական սպառման իրական աճը գերազանցել է ՀՆԱ-ի և տնօրինվող եկամտի իրական աճին, միջինում այն համահունչ է եղել ՀՆԱ-ի իրական աճի միտումներին:
Ընդ որում, ճգնաժամի ընթացքում և դրանից հետո համախառն պահանջարկի կառուցվածքում սպառման մասնաբաժինը աճել` 2010-2012 թվականներին միջինում կազմել է 97.7 տոկոս: Սպառման կառուցվածքում պետական և մասնավոր սպառման տեսակարար կշիռները միջինում կազմել են համապատասխանաբար` 13.3 և 86.7 տոկոս: Հատկանշական է, որ պետական սպառման մասնաբաժինը ճգնաժամից հետո նվազել է` համապատասխանելով տնտեսության վերականգնման փուլին բնորոշ զարգացումներին:
Կանխատեսում: Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի կանխատեսված 6.3 տոկոս աճի պարագայում կունենանք սպառման ավելի համեստ` շուրջ 3.6 տոկոս աճ: 2014-2016 թվականներին, կապված տնտեսության վերականգնման և արտաքին աշխարհից ներհոսող մասնավոր տրանսֆերտների ակնկալվող աճի հետ կանխատեսվում է սպառման աճ` միջինում 4.0 տոկոսի չափով:
Համախառն ներդրումներ: 2010-2012 թվականներին իրական կապիտալ ներդրումները միջինում նվազել են 3.5 տոկոսով` պայմանավորված բնակարանաշինության ոլորտում իրականացվող ներդրումների շարունակական կրճատմամբ: Ընդ որում` պետական ներդրումները միջինում նվազել են 14 տոկոսով, իսկ մասնավոր ներդրումները` 2.8 տոկոսով: Հատկանշական է, որ չնայած մասնավոր ներդրումները նվազել են, սակայն դրանց կառուցվածքում էապես աճել են ավելի արտադրողական ներդրումները, որոնք ուղղված են տնտեսության իրական հատվածի հեռանկարային աճին:
Կանխատեսում: 2013 թվականին կանխատեսվում է կապիտալ ներդրումների 12.6 տոկոս աճ` պայմանավորված պետական ներդրումների 59 տոկոս աճով: Միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջինում 4.4 տոկոսի չափով, որը հիմնականում կպայմանավորվի արտադրողական բնույթի ներդրումներով, հիմքեր ստեղծելով ապագա կայուն աճի համար:
Զուտ արտահանում: 2010-2012 թվականներին արտահանման իրական ծավալներն ավելացել են միջինում 17.6 տոկոսով, իսկ ներմուծմանը` 2.4 տոկոսով, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ, ինչպես նաև արտահանման խրախուսմանն ուղղված` կառավարության կողմից ձեռնարկված գործողություններով:
Կանխատեսում: 2013 թվականի վերջին իրական արտահայտությամբ կունենանք ներմուծման 6.5 և արտահանման 9.5 տոկոս աճ: 2014-2016 թվականներին, պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգնմամբ, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին աճ 9.6 տոկոսի և ներմուծման ծավալների` 3.0 տոկոսի չափով:
Աղյուսակ 3. ՀՆԱ-ի ծախսային բաղադրիչների իրական աճերը (տոկոս)
.___________________________________________________________________.
| | 2010 | 2011 | 2012 | 2013*| 2014*| 2015*| 2016 |
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Սպառում | 3.9| 2.6| 7.8| 3.6| 3.7| 3.9| 4.3|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Ներդրում | 0.5| -5.2| -5.7| 12.6| 3.8| 4.4| 5.0|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Արտահանում | 26.5| 14.7| 10.7| 9.5| 9.3| 9.6| 9.9|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Ներմուծում | 12.8| -1.4| -3.0| 6.5| 2.9| 2.8| 3.2|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Ընդամենը ՀՆԱ | 2.2| 4.7| 7.2| 6.3| 6.3| 6.3| 6.4|
.___________________________________________________________________.
Աղյուսակ 4. Ծախսային բաղադրիչների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կազմում
.___________________________________________________________________.
| | 2010 | 2011 | 2012 | 2013*| 2014*| 2015*| 2016 |
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Սպառում | 95.1| 96.6| 101.4| 99.9| 98.60| 96.10| 93.96|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Ներդրումներ | 32.9| 27.9| 23.8| 24.1| 22.6| 22.3| 22.4|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Զուտ արտահանում, | | | | | | | |
|այդ թվում | -24.5| -23.6| -24.2| -22.7| -21.4| -19.7| -17.7|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Արտահանում | 20.8| 23.8| 25.1| 25.8| 27.43| 29.13| 30.86|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Ներմուծում | -45.3| -47.4| -49.3| -48.5|-48.81|-48.83|-48.54|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Վիճ. շեղում | -3.5| -0.9| -1.0| -1.2| 0.22| 1.33| 1.37|
|__________________|______|______|______|______|______|______|______|
|Ընդամենը ՀՆԱ | 100| 100| 100| 100| 100| 100| 100|
.___________________________________________________________________.
ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքում զուտ արտահանումը աճում է` որպես կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության արդյունք` հիմնական նպաստում ունենալով տնտեսական աճին: Ընդ որում արտահանող ճյուղերում ընդհանուր գործոնային արտադրողականության աճի ներուժը բարձր է գնահատվում և ներդրումների էական աճի պահանջ չի առաջացնում:
Ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը` միջնաժամկետում կայունանալով 22 տոկոսի շուրջ, կապիտալ շինարարության ծավալների ցածր մակարդակով պայմանավորված 2013 թվականին նվազում է, ընդ որում, բնակարանային շինարարությունը կունենա նվազման, իսկ արտադրական ոլորտում իրականացվող շինարարությունը` աճի միտում:
Արդյունքում արտահանման կշիռը միտված է շարունակական աճի, ինչի պարագայում ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը կայունանալու է և բավարար է լինելու տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն ապահովելու համար:
Միջնաժամկետ կանխատեսումներում ամբողջական պահանջարկի աճի էական մասը պայմանավորված է լինելու արտաքին պահանջարկով` 6.3 տոկոս ՀՆԱ-ի միջին աճին շուրջ 2.4 տոկոսային կետով կնպաստի արտահանման աճը:
Գնային փոփոխականներ
Տնտեսությունում գների մակարդակը բնութագրվում է սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ) կամ ՀՆԱ դեֆլյատորով: Իսկ դրանց փոփոխությունները ցույց են տալիս տնտեսությունում նկատվող գնաճի կամ գնանկման միտումները: ՍԳԻ-ն ցույց է տալիս որոշակի սպառողական ապրանքների զամբյուղի գների վարքագիծը, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` միայն մեր տնտեսությունում ստեղծված ապրանքների և ծառայությունների գների վարքագիծը:
Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները
ՍԳԻ. 2010 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 9.4 տոկոս: Բարձր գնաճային միջավայրը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով` առավելապես գյուղատնտեսության ճյուղի խորը անկմամբ, ինչի հետևանքով արձանագրվեց գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճ: Բարձր գնաճին նպաստել են նաև որոշ պարենային և հումքային ապրանքների (ցորեն, շաքար, նավթ) միջազգային գների զգալի բարձրացումը և 2010 թվականի ապրիլի 1-ից գազի և ջրի սակագների բարձրացումը: 2011 թվականի երկրորդ կեսից, սակայն, 12-ամսյա գնաճը շարունակաբար նվազեց և տարեվերջին ձևավորվեց 4 տոկոս նպատակային ցուցանիշի +1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում` կազմելով 4.7 տոկոս: Վերջինիս նպաստեցին ինչպես տարեսկզբին ԿԲ-ի դրամավարկային պայմանների խստացումը և տարվա ընթացքում իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ գյուղատնտեսության ճյուղում առաջարկի վերականգնումը և արտաքին աշխարհից փոխանցվող գնաճային ճնշումների թուլացումը:
2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը ձևավորվեց 4 տոկոս նպատակային ցուցանիշի -1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում` կազմելով 3.2 տոկոս: Ցածր գնաճային միջավայրը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների անկմամբ, որի կառուցվածքում զգալի նվազում է դիտվել գյուղատնտեսական ապրանքների (մասնավորապես` «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Միրգ» ապրանքախմբերի) գներում: Սակայն որոշ պարենային ապրանքների գներում նկատվել է նաև աճի միտում, մասնավորապես ներքին գների վրա ազդեցություն է ունեցել ցորենի միջազգային գների աճը` հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճին: Գնաճի թույլատրելի միջակայքում ձևավորմանը նպաստել է նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացված և հաշվեկշռված իրականացումը:
2013 թվականի ապրիլին արձանագրված 3.9 տոկոս 12-ամսյա գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) գների` 4.3 տոկոս (նպաստումը գնաճին` 2.3 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների` 5.2 տոկոս (նպաստումը գնաճին` 0.8 տոկոսային կետ) և ծառայությունների սակագների 2.4 տոկոս (նպաստումը գնաճին` 0.7 տոկոսային կետ) աճով:
Կանխատեսում: Կանխատեսվում է, որ 2013 թվականին գնաճի 12-ամսյա ցուցանիշը հիմնականում կգտնվի 4% (+/-1.5) տոկոսային կետ գնաճի տատանումների թույլատրելի միջակայքում: Սակայն հնարավոր են գնաճի կանխատեսված կենտրոնական արժեքից շեղման ռիսկեր ինչպես աճի, այնպես էլ նվազման ուղղությամբ: Մասնավորապես, գյուղատնտեսության ճյուղից բխող ռիսկերը, կախված բնակլիմայական պայմաններից, կարող են առաջացնել ինչպես գնաճային, այնպես էլ գնանկումային ճնշումներ: Բացի այդ առկա են գնանկումային ռիսկեր` կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների հետ, և գնաճային ռիսկեր` կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, սակայն ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: 2014-2016 թվականներին կանխատեսվող 12-ամսյա գնաճը ևս կպահպանվի նպատակային թիրախի 4% (+/-1.5) տոկոս տատանման թույլատրելի միջակայքում:
Գծապատկեր 3. 2000-2016 թվականների 12-ամսյա գնաճի դինամիկան
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Դեֆլյատոր: ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը 2010-2012 թվականներին եղել է միջինում 103.6 տոկոս, որը եղել է նախկին կայուն և ցածր մակարդակում: Միտումը տարբերվել է 2010 թվականին` պայմանավորված գյուղատնտեսության բարձր գների ինդեքսով, որը կրում է գյուղատնտեսության տեղական արտադրության խոշոր կրճատման կնիքը: Հաջորդ խոշոր նպաստումն ունեցել է արդյունաբերության գների ինդեքսը. որը նույնպես կրում է միջազգային շուկաների ազդեցությունը (պղնձի և մոլիբդենի մասով): 2011 թվականների դեֆլյատորը կայունացել է` կազմելով 104.3 տոկոս, իսկ 2012 թվականին գրանցվել է դեֆլյատորի 1.2 տոկոսով նվազում, որը հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսության առատ բերքի արդյունքում պարենային ապրանքների առաջարկի աճով, շինարարության ճյուղի ցածր աճով պայմանավորված ճյուղի գների 3.6 տոկոս նվազմամբ, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի գների 0.8 տոկոս նվազմամբ:
2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա ցածր գնային միջավայրը պահպանվել է և արձանագրվել է դեֆլյատորի համեստ 1.7 տոկոս աճի ցուցանիշ: Ընդ որում շինարարության և գյուղատնտեսության գները նվազել են համապատասխանաբար 4 և 15 տոկոսով, արդյունաբերության և ծառայությունների գները` 2.1 տոկոսով: Աննախադեպ բարձր` 24.3 տոկոս աճ է արձանագրել անուղղակի հարկերի դեֆլյատորը` դեֆլյատորի աճին ամենամեծ նպաստում ունենալով:
Կանխատեսում: Մինչև տարեվերջ կանխատեսում ենք ՀՆԱ-ի դեֆլյատորի 104.5 տոկոս, իսկ 2014-2016 թվականներին միջին դեֆլյատորը կկայունանա 104 տոկոսի շուրջ:
Ֆինանսական շուկա
Ֆինանսական շուկաները բնութագրվում են մի շարք ցուցանիշների համախմբով: Սակայն, այս բաժնում կներկայացվեն հիմնականում երկու ցուցանիշ` առաջինը ֆինանսական միջնորդության խորությունն է և երկրորդը` ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքները:
Ֆինանսական միջնորդության խորության ցուցանիշը բնութագրում է, թե ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ և այլն) ինչ չափով են ներգրավված տնտեսություն մեջ:
Ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքներն ազատ մրցակցության պայմաններում ցույց են տալիս, թե ինչքան է փողի գինը` հաշվի առած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից գնահատվող տարբեր ռիսկերի աստիճանը: Գնաճի տրված մակարդակի պայմաններում եթե տոկոսադրույքները բարձր են, ապա ռիսկայնության աստիճանը բարձր է, կամ հակառակը:
Այսինքն, ֆինանսական շուկայի միջոցով կարգավորվում է փողի նկատմամբ առաջարկը և պահանջարկը (փողի զանգված, փողի բազա) և դրա գինը (բանկային տոկոսադրույք) տնտեսական գործունեություն ծավալողների համար: Այդ տեսանկյունից, ֆինանսական կայունությունը մակրոտնտեսական կայունության պահպանման տեսանկյունից ունի կարևոր նշանակություն:
Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները
2010-2012 թվականներին տնտեսության աճի կայունացման զուգահեռ փողի զանգվածի միջին աճը կազմել է 18.3 տոկոս: Ընդ որում նույն ժամանակահատվածների համար փողի զանգվածում բանկային համակարգից դուրս կանխիկը միջինում աճել է 10.8 տոկոսով, դրամային ավանդները` 28.6 տոկոսով, իսկ արտարժութային ավանդները ընդամենը 19 տոկոսով:
2010-2012 թվականներին փողի բազայի միջին աճը կազմել է 11.1 տոկոս: Այսպիսով նշված ժամանակահատվածի համար ԿԲ-ից դուրս կանխիկը և պարտադիր պահուստները դրամով միջինում աճել են համապատասխանաբար 11.2 և 73.5 տոկոսով, իսկ պարտադիր պահուստները արտարժույթով միջինում նվազել են 13.5 տոկոսով:
Վերջին տարիների ընթացքում առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի կշիռը ՀՆԱ-ի մեջ զգալի ավելացել է: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրված վարկերը 2011 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել են 319.7 մլրդ դրամով կամ 33.7 տոկոսով.12 և ՀՆԱ-ի մեջ կազմել 34 տոկոս: 2012 թվականին վարկերը ավելացել են 336.9 մլրդ դրամով (26.6%-ով) և ՀՆԱ-ի մեջ կազմելով 40 տոկոս:
_____________________
12. Ընդգրկված չեն կուտակված տոկոսները: Վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո համաձայնագրերը:
Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2011 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ նույնպես ավելացել են 261.6 մլրդ դրամով և ՀՆԱ-ի մեջ կազմել 27 տոկոս: 2012 թվականի վերջի դրությամբ ներգրավված ավանդները նախորդ տարվա համեմատ ավելացել են 189 մլրդ դրամով կամ 18.5 տոկոսով.13 և ՀՆԱ-ի մեջ կազմել 30 տոկոս:
___________________
13. Ընդգրկված չեն կուտակված տոկոսները: Վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո համաձայնագրերը:
Աղյուսակ 5. Բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2010-2016 թվականներին (մլրդ դրամով)
.____________________________________________________________________.
| | 2010 | 2011 | 2012 | 2013*| 2014*| 2015*| 2016*|
|___________________|______|______|______|______|______|______|______|
|Վարկեր | 949.1|1268.8|1605.7|1887.9|2067.7|2275.5|2486.1|
|___________________|______|______|______|______|______|______|______|
|Վարկերի կշիռը | | | | | | | |
|ՀՆԱ-ում %.14 | 27| 34| 40| 43| 43| 42| 42|
|___________________|______|______|______|______|______|______|______|
|Ավանդներ | 761.5|1023.1|1212.1|1444.4|1715.2|2030.4|2388.2|
|___________________|______|______|______|______|______|______|______|
|Ավանդների կշիռը ՀՆԱ| 22| 27| 30| 33| 35| 38| 40|
.____________________________________________________________________.
*Տվյալների աղբյուրը ՀՀ ԿԲ
___________________
14. Ցուցանիշների համադրելիությունը ապահովելու տեսանկյունից վարկերը պետք է դիտարկել տարեկան ՀՆԱ-ի մեջ:
Առևտրային բանկերի մինչև մեկ տարի ժամկետով դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները 2012 թվականին միջին հաշվով կազմել են 9.5 տոկոս` 2011 թվականի 9.3 տոկոսի համեմատ: Իսկ առևտրային բանկերի դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2012 թվականին միջին հաշվով կազմել են 17.2 տոկոս` 2010 թվականի 17.8 տոկոսի համեմատ:
Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ առևտրային բանկերի` մինչև մեկ տարի ժամկետով դրամով ներգրավված ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև սպրեդը 2012 թվականին 2011 թվականի նկատմամբ նվազել է 0.8 տոկոսային կետով` կազմելով 7.7 տոկոսային կետ:
Կանխատեսում: 2013 թվականին նախատեսվող չեզոք դրամավարկային քաղաքականության պայմաններում սպասվում է, որ վարկավորման և ավանդների կշիռները ՀՆԱ-ում կաճեն 3 տոկոսային կետով: Միջնաժամկետ հատվածում, արդեն տնտեսական զարգացումներին համահունչ, 2014-2016 թվականների վարկավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում կկայունանա 42 տոկոսի շրջանակներում, իսկ ավանդներինը կաճեն` միջինում կազմելով ՀՆԱ-ի 38 տոկոսը:
Վճարային հաշվեկշիռ
Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր դեպի հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Այդ հոսքերը արտացոլվում են երկրի վճարային հաշվեկշռում: Վճարային հաշվեկշիռը բաղկացած է երկու հիմնական բաժիններից.
ընթացիկ հաշիվ (հիմնականում ցույց է տալիս արտահանման և ներմուծման հետ կապված հոսքերը),
կապիտալի և ֆինանսական հաշիվ (ցույց է տալիս կապիտալի ներհոսքն ու արտահոսքը):
Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր ցուցանիշ է ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ: Միաժամանակ պետք է նշել, որ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Հայաստանը համարվում է փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ տնտեսական հոսքերի շարժը դեպի երկիր և երկրից դուրս հնարավորինս ազատականացված է:
Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները
Ընթացիկ հաշիվ: ՀՀ կառավարության քաղաքականությունը արտահանման խթանման ուղղությամբ տվեց իր դրական արդյունքները` համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ՀՀ տնտեսության վերականգնմանը զուգընթաց տնտեսության արտաքին հատվածը արագ վերականգնվեց և շարունակում է բարելավվել: 2010-2012 թվականներին ընթացիկ հաշվի պակասուրդը կազմեց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) միջինում 12.1 տոկոսը: Արտաքին պահանջարկի և արտահանման ծավալների աճի հետ մեկտեղ ավելացել են Հայաստան ներհոսող տրանսֆերտները և գործոնային եկամուտները` նպաստելով 2012 թվականի արդյունքներով ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը մինչև ՀՆԱ-ի 10.6.15 տոկոսը: Աղյուսակ 7-ում ներկայացված են արտաքին հատվածի հիմնական ցուցանիշների միտումները և սպասումները (տե՛ս նաև Գծապատկեր 4-ը):
_______________________
15. Բերված գնահատականը հիմնված է ՀՀ ԱՎԾ-ի պաշտոնական կայքում հունիսի 10-ի դրությամբ ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալների վրա, որոնք առաջիկայում ենթակա են ճշգրտման արտաքին առևտրի վերանայման հետ կապված` 2012 թվականի արտաքին առևտրի ճշգրտված տվյալները հրապարակվել են ս.թ մայիսի 31-ին լույս տեսած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-ապրիլին» ամսական զեկույցում:
Արտաքին առևտուր.16: ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2012 թվականին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 3.0 տոկոսով, ընդ որում տեղի է ունեցել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դոլարային արտահայտությամբ ծավալների աճ. արտահանումն աճել է 3.4 տոկոսով` կազմելով 1380.2 մլն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 4261.2 մլն դոլար` աճելով 2.8 տոկոսով:
_______________________
16. Այսուհետ «Վճարային հաշվեկշիռ» բաժնում բերված վերլուծության համար հիմք են ծառայել ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները` հաշվարկված արտահանումը ՖՕԲ, իսկ ներմուծումը ՍԻՖ գներով, ինչը թույլ է տալիս կատարել առավել մանրամասն վերլուծություն, ընդ որում` օգտագործվել են ս.թ մայիսի 31-ին հրապարակված 2012 թվականի արտաքին առևտրի ճշգրտված տվյալները:
2013 թվականի առաջին չորս ամիսներին տնտեսության արտաքին հատվածում շարունակվել են նախորդ տարիների ընթացքում ձևավորված դրական զարգացումները: 2013 թվականի հունվար-ապրիլին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8 տոկոսով: Արտաքին պահանջարկի աճի հետ մեկտեղ տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի միջոցով Հայաստան ներհոսող ոչ առևտրային բնույթի փոխանցումները ավելացել են 12.6 տոկոսով` դրական նպաստում ցուցաբերելով ընթացիկ հաշվի զարգացումներին: 2013 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում ներմուծման 1.1 տոկոս նվազման պայմաններում տեղի է ունեցել արտահանման ծավալների երկնիշ` 16.1 տոկոս աճ:
Ներմուծում: 2012 թվականին ներմուծման աճը (դոլարային արտահայտությամբ) հիմնականում պայմանավորված էր ինչպես բնակչության տնօրինվող եկամուտների և սպառման աճով, այնպես էլ տնտեսության կայուն տեմպերով վերականգնմամբ: Ներմուծման ընդհանուր 2.8 տոկոս աճի ամենաբարձր` 2.3 տոկոսային կետը պայմանավորվել է «Հանքահումքային արտադրանք» և 0.9 տոկոսային կետը` «Մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ» ապրանքախմբերի ներմուծման աճով (աճը համապատասխանաբար կազմել է 11.5 և 6.3 տոկոս): Տարվա ընթացքում ներդրումային բնույթի.17 ապրանքները նույնպես նպաստել են ներմուծման աճին` 1.2 տոկոսային կետով, ընդ որում, այդ ապրանքների տեսակարար կշիռը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 17.9 տոկոս` 0.7 տոկոսային կետով գերազանցելով 2011 թվականի համապատասխան ցուցանիշին (17.2 տոկոս): Ներմուծման աճ է արձանագրվել կառուցվածքում մեծ կշիռ ունեցող գրեթե բոլոր ապրանքների գծով, բացառությամբ «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» և «Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբերի, որոնք նվազել են յուրաքանչյուրը շուրջ հինգ տոկոսով` համապատասխանաբար 0.4 և 0.5 տոկոսային կետով հակազդելով ներմուծման աճին: «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի 16.6 տոկոս նվազումը ներմուծման աճին ամենաբարձր` 0.9 տոկոսային կետ բացասական նպաստումն է ունեցել: 2013 թվականի հունվար-ապրիլի ընթացքում ՀՀ ներմուծումը նվազել է 1.1 տոկոսով` կազմելով 1293.6 մլն ԱՄՆ դոլար:
___________________
17. Որպես ներդրումային բնույթի դիտարկվել են «Մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «Սարքեր և ապարատներ» և «Տարբեր արդյունաբերական ապրանքներ» ապրանքային խմբերը:
Կանխատեսում: 2013 թվականին սպասվում է 4.5 տոկոս ապրանքների ներմուծման աճ (դոլարային արտահայտությամբ): 2014-2016 թվականներին ներմուծման աճի միտումները կպահպանվեն, միջին տարեկան աճը (դոլարային արտահայտությամբ) կկազմի 5.5 տոկոս` պայմանավորված հիմնականում ներքին տնտեսության եկամուտների աճով, իսկ ապրանքների և ծառայությունների համար` 5.4 տոկոս:
Արտահանում: 2010-2012 թվականներին ամրապնդվեցին արդյունաբերական արտահանման խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ տնտեսական քաղաքականության և ՀՀ տնտեսության վերականգնման հաշվին արտահանման աշխուժացման ձեռքբերումները: 2012 թվականի արդյունքներով արտահանման 3.4 տոկոս աճի ամենաբարձր` 5.3 տոկոսային կետը պայմանավորվել է «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման 38.6 տոկոս ավելացմամբ: Աճին հակազդել է` 1.8 տոկոսային կետով` «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր,թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», 1.7 «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» և 0.1 «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերի ծավալների նվազումը (համապատասխանաբար` 11.9, 6.2 և 0.2 տոկոս): 2013 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում ներմուծման 1.1 տոկոսով նվազման պայմաններում ՀՀ արտահանման ծավալների աճը շարունակվել է, արտահանումն աճել է 16.1 տոկոսով` կազմելով 454.7 մլն ԱՄՆ դոլար:
Կանխատեսում: Ընթացիկ բարենպաստ մակրոտնտեսական իրավիճակը որոշ գործընկեր երկրներում, մյուսներում` աճի տեմպի որոշակի դանդաղումը արտահանման առավել զգուշավոր կանխատեսման հիմք են ծառայում: Այնուհանդերձ, 2013 թվականին սպասվում է 10 տոկոս արտահանման աճ` պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացման դրական հեռանկարներով (տե՛ս Ներդիրը) և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության իրականացման շնորհիվ արտահանման վերաբերյալ սպասումների լավատեսությամբ: Միջնաժամկետում համաշխարհային թողարկման աճին և ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում տարվող քաղաքականության ուղղությանը համահունչ ակնկալվում է, որ արտահանման աճը կշարունակվի և ապրանքների արտահանման ծավալները կկազմեն շուրջ 2440 մլն ԱՄՆ դոլարի (ՖՕԲ) միջին տարեկան մակարդակ և կունենան միջին տարեկան 14.5 տոկոս աճ (դոլարային արտահայտությամբ): Նույն ցուցանիշը ապրանքների և ծառայությունների համար կկազմի շուրջ 11.8 տոկոս (3505 մլն ԱՄՆ դոլար):
Գործընկեր երկրներ: Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին: 2010-2012 թվականներին համաշխարհային տնտեսության և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական վերելքով պայմանավորված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում կրճատված արտարժույթի ներհոսքը դեպի հանրապետություն վերականգնվեց` նպաստելով նաև տնօրինվող եկամուտների և ՀՀ տնտեսական աճին:
Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը: Արտարժույթի ներհոսքը արտահանման հաշվին, վերջինիս հետճգնաժամային տարիների սպասվածից բարձր աճով պայմանավորված, արագ վերականգնվեց. ապրանքների արտահանման դիմաց 2012 թվականին ստացված դոլարային հասույթը նույնիսկ գերազանցեց մինչճգնաժամային` 2008 թվականի մակարդակը մոտ 50 տոկոսով: Հայաստանյան ապրանքների նկատմամբ ներկայացնելով հիմնական պահանջարկը` 2012 թվականի ՀՀ արտահանման 3.4 տոկոս աճի շուրջ 13 տոկոսային կետը ապահովել են հետևյալ 5 երկրները. Ռուսաստան` 4.3, Բելգիա` 4.2, Շվեյցարիա` 2.8, Կանադա` 1.1 և Վրաստան` 0.7 տոկոսային կետերով: Նշված երկրներ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են. պղնձի հանքաքարը, երկաթամիահալվածքը, ոգելից խմիչքները (կոնյակ), ադամանդը, էլեկտրաէներգիան և այլ ապրանքներ: Մյուս հիմնական գործընկեր երկրների նպաստումը արտահանման աճին 2012 թվականի արդյունքներով բացասական էր (տե՛ս ստորև ներկայացված աղյուսակը):
Աղյուսակ 6. Գործընկեր երկրների նպաստումը ընդհանուր արտահանման աճին և ընդհանուր արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների կշիռները, %
._____________________________________________________________________.
| |2007 |2008 |2009 |2010 |2011 |2012 |Պահանջարկ ունեցող |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|հայաստանյան հիմնական |
| | | | | | | |ապրանքատեսակները |
|Ընդամենը | | | | | | |(2011 թվականի |
|արտահանման | | | | | | |պաշտոնական |
|աճ, % | 17| -8.3|-32.8| 46.6| 27.7| 3.4|տվյալներով) |
|_______________________________________________|_____________________|
|Ռուսաստանի Դաշնություն |Կոնյակ, ռոմ, ջին օղի |
|_______________________________________________|լիկյոր Ադամանդե քար |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 17.5| 19.7| 15.1| 15.4| 16.8| 19.6| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % | 8.2| 0.6|- 9.5| 7.5 | 6| 4.3| |
|_______________________________________________|_____________________|
|Գերմանիա |Երկաթամիահալվածք, |
|_______________________________________________|պղինձ |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 14.7| 17.4| 16.2| 12.7| 11.9| 10.7| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % | 2.2| 1.2|- 6.5| 2.5| 2.4|- 0.4| |
|_______________________________________________|_____________________|
|Բուլղարիա |Պղնձի հանքաքար, |
|_______________________________________________|խտանյութ |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 4.1| 5.6| 8.5| 15| 11.5| 9.1| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % | 4.6| 1.1| 0| 13.6|- 0.4|- 1.7| |
|_______________________________________________|_____________________|
|Բելգիա |Ադամանդե քար |
|_______________________________________________| |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 8.7| 8.5| 6.6| 7| 5.3| 8.9| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % |- 0.9|- 0.9| - 4| 3.6|- 0.2| 4.2| |
|_______________________________________________|_____________________|
|Իրանի Իսլամական Հանրապետություն |Էլեկտրաէներգիա |
|_______________________________________________| |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 3.3| 2.4| 4.7| 8.1| 8| 6.8| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % | 0.9|- 1.2| 0.8| 7.3| 2.1|- 0.6| |
|_______________________________________________|_____________________|
|Միացյալ Նահանգներ |Ալյումին և իրեր |
|_______________________________________________|դրանից |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 4.5| 5| 9.4| 7.9| 7.6| 6.1| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % |- 1.4| 0.1| 1.3| 2.2| 1.7|- 1.0| |
|_______________________________________________|_____________________|
|Կանադա |Ոսկի անմշակ կամ |
|_______________________________________________|կիսամշակ |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 0.5| 1.5| 4.8| 2.8| 5.3| 6.0| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % |- 0.5| 0.9| 1.7|- 0.6| 3.9| 1.1| |
|_______________________________________________|_____________________|
|Նիդերլանդներ |Երկաթամիահալվածք, |
|_______________________________________________|պղինձ |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 13.5| 12.4| 7.3| 9.5| 8.8| 5.6| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % | 3|- 2.2|- 7.4| 6.5| 1.8|- 2.8| |
|_______________________________________________|_____________________|
|Շվեյցարիա |Հանքաքար, խարամ |
|_______________________________________________|և մոխիր, |
|տեսակարար | | | | | | |ժամացույցներ և |
|կշիռը, % | 4.3| 1.1| 3.5| 1.6| 2.5| 5.2|դրանց մասեր |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % |- 2.3|- 3.2| 1.2|- 1.2| 1.6| 2.8| |
|_______________________________________________|_____________________|
|Վրաստան |Ապակի, պլաստմասսա, |
|_______________________________________________|հանքային |
|տեսակարար | | | | | | |վառելանյութեր, աղ, |
|կշիռը, % | 7.6| 7.7| 7.4| 4.7| 4.7| 5.1|ցեմենտ, վերգետնյա |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|տրանսպորտային |
|նպաստման | | | | | | |միջոցներ, ծխախոտ, |
|չափը, % | 3.4|- 0.5|- 2.7|- 0.5|- 3.8| 0.7|շաքար |
|_______________________________________________|_____________________|
|Իսպանիա |Պղնձի հանքաքար, |
|_______________________________________________|խտանյութ |
|տեսակարար | | | | | | | |
|կշիռը, % | 1.3| 1.1| 1.1| 1.5| 6.2| 2.1| |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____| |
|նպաստման | | | | | | | |
|չափը, % |- 1.1|- 0.4|- 0.3| 1.1| 6.5|- 3.9| |
._____________________________________________________________________.
2012 թվականի երկրի ավելցուկային սպառողական պահանջարկը բավարարվել է հիմնականում հետևյալ գործընկեր երկրներից ներմուծման հաշվին` Ռուսաստան (նպաստումը 4 տոկոսային կետ, ներմուծվում է` նավթ, գազ, հացահատիկ), Գերմանիա (0.5, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դեղագործական մթերք), Իրան (0.1, հանքային վառելանյութեր), որոնք ապահովել են 2012 թվականի ընդհանուր ներմուծման 2.8 տոկոս աճի 4.6 տոկոսային կետը: Ներմուծման կառուցվածքում 7 ամենամեծ կշիռ ունեցող մնացած գործընկեր երկրներից (Չինաստան, ՈՒկրաինա, Թուրքիա, Իտալիա) ներմուծման նվազումը 1.1 տոկոսային կետով զսպել է ՀՀ ներմուծման աճը:
Արտահանման և ներմուծման նշված միտումների արդյունքում 2010-2012 թվականներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության միջինում շուրջ 28 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ և 31 տոկոսը` ԵՄ երկրներին: 2012 թվականին ԱՊՀ երկրների ՀՀ ապրանքաշրջանառությունը աճել է 13.2 տոկոսով, իսկ ԵՄ երկրների ՀՀ ապրանքաշրջանառությունը դրսևորել է հակառակ միտումը` նախորդ տարվա համեմատ նվազելով 7.8 տոկոսով: 2012 թվականին ՀՀ խոշոր յոթ առևտրային գործընկեր երկրների շրջանակում ընդգրկված էին Չինաստանը (առևտրաշրջանառության 7.6 տոկոս), Գերմանիան (6.6 տոկոս), Իրանը (5.8 տոկոս), ԱՄՆ-ն (4.1 տոկոս), Բուլղարիան (3.8 տոկոս), ինչպես նաև ԱՊՀ երկրներից Ռուսաստանը (23.5 տոկոս) և ՈՒկրաինան (4 տոկոս):
2013 թվականի հունվար-ապրիլին ՀՀ ապրանքների արտահանման 16.1 տոկոս աճին հիմնականում նպաստել են Բելգիան` 5.8, Ռուսաստանը` 4.1, Չինաստան` 3 տոկոսային կետերով: Նույն ժամանակահատվածում արտասահմանյան ապրանքների ներմուծման 1.1 տոկոս նվազմանը հիմնականում հակազդել են` Վրաստանը` 5.1, Ավստրիան` 1, Իտալիան` 0.6, Գերմանիան` 0.5 տոկոսային կետ, իսկ Թուրքիան, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և ԱՄՆ-ն 7.8 տոկոսային կետով նպաստել են ներմուծման նվազմանը (համապատասխանաբար` -3.2, -1.8, -1.2, -1 և -0.7 տոկոսային կետերով):
Դրամական փոխանցումներ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով դրամական փոխանցումների կրճատման միտումը 2011 թվականից փոխվեց` մասնավոր տրանսֆերտներն ու աշխատողների դրամական փոխանցումները, որոնց միջին ծավալը 2011-2012 թվականների ընթացքում կազմել է մոտ 1684 մլն. դոլար, միջինում աճել են 19 տոկոսով: Ընդ որում, մասնավոր տրանսֆերտները 2010 թվականին շուրջ 35 տոկոսով նվազելուց հետո 2011-2012 թվականներին միջինում աճել են 14.8, իսկ զինծառայողների և սեզոնային մյուս աշխատողների դրամական փոխանցումները` 21.7 տոկոսով: 2012 թվականին դրամական փոխանցումները ընդհանուր առմամբ ավելացել են 8.5 տոկոսով` նպաստելով բնակչության տնօրինվող եկամուտների և սպառման աճի, տնտեսական ակտիվության և տնտեսական աճի հիմնական շարժիչ ճյուղերի աշխուժացմանը: Ընդ որում, մասնավոր տրանսֆերտները աճել են 11.7 տոկոսով, զինծառայողների և սեզոնային մյուս աշխատողների դրամական փոխանցումները ավելացել են ևս 6.8 տոկոսով:
ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների և աշխատողների դրամական փոխանցումների հիմնական աղբյուր է հանդիսանում գործընկեր երկրների տնտեսական աճը` Ռուսաստանի միջին աճը 2011-2012 թվականներին կազմել է 3.9, ԱՄՆ-ի` 2 տոկոս (տես Ներդիրը): 2012 թվականին դրամական փոխանցումների կառուցվածքում այդ երկրների կշիռը համապատասխանաբար կազմել է 85.6 և 3.9 տոկոս:
2013 թվականի առաջին չորս ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 12.6 տոկոսով` կազմելով 436.9 մլն. դոլար, ընդ որում, Ռուսաստանից փոխանցումների կշիռը պահպանել է իր նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի մակարդակը` 81.6 տոկոս:
Փոխարժեք: 2012 թվականին ձևավորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման միտում` 2012 թվականի դեկտեմբերի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ` նախորդ տարվա դեկտեմբերի միջինի համեմատ գրանցելով դրամի անվանական փոխարժեքի 5.5 տոկոս արժեզրկում (2011-ին` 383.2): Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարեկան միջին փոխարժեքին, ապա վերջինս 2012 թվականին կազմել է 401.76 դրամ` նախորդ տարվա միջինի համեմատ արժեզրկվելով 7.3 տոկոսով (2011-ին` 372.5):
Դրամի արժեզրկման միտումը շարունակվում է. 2013 թվականի առաջին չորս ամիսների ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 411.17 դրամ` ինչը բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջինից 5.3 տոկոսով (2012թ-ի առաջին չորս ամիսներին` 389.3):
Կանխատեսում: Հայաստանի տնտեսության արտաքին հատվածում տեղի ունեցող դրական փոփոխությունները 2013 թվականին կշարունակվեն, ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությամբ, համաշխարհային տնտեսության վերականգնմամբ և կառավարության կողմից տնտեսության արտահանելի հատվածին ցուցաբերված օժանդակությամբ: 2013 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ առանց պաշտոնական տրանսֆերտների ընթացիկ հաշվի պակասուրդի 9.9 տոկոս մակարդակ, իսկ 2014-2016 թվականներին այն կկազմի միջինը 6.4 տոկոս (ներառյալ պաշտոնական տրանսֆերտները համապատասխանաբար` 9.5 և 6.2 տոկոս): Ընթացիկ հաշվի բարելավմանը էապես կնպաստի նաև կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական խստացումը` ի դեմս պետական հատվածի պակասուրդի աստիճանական կրճատման:
Աղյուսակ 7. Վճարային հաշվեկշիռ (ՀՆԱ-ի նկատմամբ %)
._____________________________________________________________________.
| |2007| 2008| 2009| 2010| 2011| 2012|2013*|2014*|2015*|2016*|
|__________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ընթացիկ | | | | | | | | | | |
|հաշիվ/ՀՆԱ |-6.4|-11.8|-15.8|-14.8|-10.9|-10.6| -9.5| -8.0| -6.3| -4.3|
|__________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ընթացիկ | | | | | | | | | | |
|հաշիվ | | | | | | | | | | |
|(առանց | | | | | | | | | | |
|պաշտ. | | | | | | | | | | |
|տրանսֆերտ)| | | | | | | | | | |
|/ՀՆԱ |-7.4|-12.5|-16.8|-15.8|-12.5|-11.5| -9.9| -8.3| -6.5| -4.5|
|__________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Այդ թվում`| | | | | | | | | | |
|եկամուտներ| | | | | | | | | | |
|ուղղակի | | | | | | | | | | |
|ներդրում- | | | | | | | | | | |
|ներից/ՀՆԱ |-3.6| -2.4| -3.8| -3.9| -3.7| -3.4| -3.4| -3.4| -3.4| -3.4|
|__________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ՈՒղղակի | | | | | | | | | | |
|ներդրում- | | | | | | | | | | |
|ներ/ՀՆԱ | 7.6| 7.9| 8.4| 6.1| 4.4| 4.8| 3.7| 3.9| 4.0| 4.2|
._____________________________________________________________________.
Գծապատկեր 4. Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ, %
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Պետական հատված
2011 և 2012 թվականներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի մեջ կազմել են համապատասխանաբար` 23.3 և 23.7 տոկոս, իսկ հարկային եկամուտները` ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կազմել են ՀՆԱ-ի համապատասխանաբար` 20.6 և 22.0 տոկոսը: 2012 թվականի արդյունքներով նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 7.4 տոկոս, իսկ հարկային եկամուտներինը` ներառյալ սոցիալական ապահովության վճարները` 13.0 տոկոս:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը ՀՆԱ-ի մեջ 2011 և 2012 թվականներին կազմել է համապատասխանաբար` 26.1 և 25.2 տոկոսը, որից կապիտալ ծախսերը` 4.7 և 3.3 տոկոսը:
ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 2012 թվականին կազմել է ՀՆԱ-ի 1.5 տոկոսը, նախորդ տարվա 2.8 տոկոսի դիմաց:
2012 թվականին պետական հատվածի քաղաքականության հիմնական ուղղությունը եղել է երկարաժամկետ հատվածում պարտքի կայունության և պետական բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման ապահովումը: 2010 և 2011 թվականներին իրականացվել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն:
Գծապատկեր 5. Հարկաբյուջետային ազդակը.18 2009-2016 թվականներին
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
_____________________
18. Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա գնահատելու համար օգտագործվել է հարկաբյուջետային ազդակի ցուցանիշը, որը բյուջեի եկամուտների ազդակի և ծախսերի ազդակի հանրագումարն է:
Կանխատեսում: 2013 և հետագա տարիների համար, հաշվի առնելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակը (թեև ակնկալվում է ցուցանիշի աստիճանական նվազում), և պետական բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը ամբողջական պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից ընդհանուր առմամբ կլինի չեզոք: Միջնաժամկետ հատվածում քաղաքականության վերոհիշյալ ուղղվածության համատեքստում 2013 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների 22.4 տոկոս և պետական բյուջեի պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշների ապահովում: Իսկ 2014-2016 թվականներն ընդգրկող հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա` ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների տարեկան բարելավում 0.3-0,34 տոկոսային կետով` ժամանակահատվածի վերջում ապահովելով 23.4 տոկոս մակարդակ և 2016 թվականին պետական բյուջեի պակասուրդի մակարդակի կայունացում ՀՆԱ-ի 2.0 տոկոսի սահմանում:
2.2 Կանխատեսումների արդյունքում կատարված ենթադրություններն ու ռիսկերը և իրական ՀՆԱ-ի կանխատեսումների հավանականային բաշխումը
Ենթադրությունները, որոնք ընկած են տնտեսական կանխատեսումների հիմքում
. Հայաստանը, համարվելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, շատ արագ է արձագանքում համաշխարհային տնտեսական զարգացումներին: Դրանով էլ պայմանավորված ենթադրվում է, որ ՀՀ տնտեսության զարգացումը կլինի համաշխարհային տնտեսական զարգացումների ուղղվածությանը համահունչ` պահպանելով ՀՀ տնտեսության աճի ներկա միտումները նաև միջնաժամկետ հատվածում: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում` Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, միջնաժամկետ հատվածում գրանցվելու է տնտեսությունների հետագա զարգացում, թեև մյուս երկրների համեմատ Եվրոգոտու տնտեսական վերականգնումը կընթանա ավելի դանդաղ տեմպերով:
. Գործընկեր երկրներում, հատկապես Ռուսաստանում, ակնկալվող տնտեսական աճի տեմպերի պայմաններում դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճի ներկա տեմպերը կպահպանվեն, որն էլ մեր տնտեսությունում կշարունակի համախառն պահանջարկի ավելացման կարևոր աղբյուր հանդիսանալ:
. Համաշխարհային շուկաներում հումքային և պարենային գների ավելացման միտումներ չեն կանխատեսվում, ինչը դրական անդրադարձ կունենա գնաճային ցածր միջավայրի, հետևաբար նաև տնտեսական բարենպաստ միջավայրի ձևավորման առումով:
. Արտաքին միջավայրով, մասնավորապես` Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության տեմպերով և Կառավարության կողմից որդեգրված արդյունաբերական արտահանման խթանման քաղաքականության ազդեցությամբ պայմանավորված` արտահանումը առաջանցիկ տեմպեր կունենա, որով էլ կպայմանավորվեն 2014-2016 թվականների արտաքին առևտրի զարգացումները` բարելավելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը:
. Ներքին տնտեսությունում տնտեսվարող սուբյեկտների գործունեության հեշտացմանն ու պարզեցմանն ուղղված բազմակողմ ինստիտուցիոնալ բարեփոխումները լագավորված դրական ազդեցություն կունենան տնտեսական դաշտի աշխուժացման վրա: Ակնկալվում է, որ 2014-2016 թվականներին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ են լինելու արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:
. Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու առանց հարկային բեռի բարձրացման հարկային մուտքերի ավելացմանը (վարչարարության հաշվին), իսկ ծախսային մասով` նախորդ տարիների ծախսային գերակայությունների պահպանմանը:
Կանխատեսումներում առկա ռիսկերը
Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ` նվազմանը` ներկայացված կենտրոնական կանխատեսումների համեմատ:
Միաժամանակ, Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին, ինչով պայմանավորված հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես կախված կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներից:
ՀՆԱ-ի աճի ուղղությամբ նպաստող հիմնական ռիսկերը պայմանավորված կլինեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքով: Եթե հատկապես գործարար միջավայրի և հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև արդյունաբերական արտահանման խթանման քաղաքականության ուղղությամբ արդյունքները արտահայտվեն ավելի արագ, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր:
Կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների շարքում, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի վրա նշանակալի ազդեցություն կարող է ունենալ նաև կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը, որը նպաստելու է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը, հետևաբար նաև տնտեսության իրական հատվածի համար վարկային առավել խոշոր, երկարաժամկետ և մատչելի ռեսուրսների հասանելիության ապահովմանը: Այս ոլորտում իրականացվող բարեփոխումների առավել հարթ և արդյունավետ ընթացքը կարող է հանգեցնել միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի առավել բարձր տեմպերի ձեռքբերման:
ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցնող ռիսկերը կպայմանավորվեն ստորև ներկայացված և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրի զարգացումներով:
Արտաքին միջավայր
. Աշխարհաքաղաքական վիճակը, այդ թվում տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, ներքաղաքական անկայունությունները, ինչպես նաև հարևանների հետ քաղաքական հակադրությունները էական ռիսկեր են առաջացնում տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:
. Եվրոգոտու, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տնտեսության խորքային խնդիրների լուծման միասնական մոտեցումների բացակայությունը դեռևս պահպանում է համաշխարհային տնտեսական հեռանկարների անորոշությունը: Ընդ որում Եվրոգոտու ցածր տնտեսական աճի ռիսկերը հիմնականում պայմանավորվում են մոտ ապագայում սուվերեն պարտքի աճի շարունակման դեռևս բարձր հավանականությամբ, բանկերի լևերաժի նվազման ճնշումների առկայությամբ և տնտեսության իրական հատվածի համար պարտքի բեռի և դրա սպասարկման ծախսերի բարձր մակարդակով: Միաժամանակ, ԱՄՆ-ում և Ճապոնիայում շարունակում են սուր մնալ հարկաբյուջետային քաղաքականության կայունության խնդիրները` արտահայտվելով հարկաբյուջետային ճշգրտումների իրականացման ժամկետների անորոշությամբ, ինչն էլ կարող է ներդրողների մոտ բացասական սպասումներ առաջացնել: Բոլոր դեպքերում այս երկրներում տնտեսական աճի տեմպերի հնարավոր դանդաղումը կհանգեցնի մեր երկրից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման, ինչպես նաև մետաղների գների շարունակական նվազման` հանգեցնելով Հայաստանից ապրանքների արտահանման նվազմանը, հետևաբար ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղմանը:
. Պայմանավորված գլոբալ տնտեսության բացասական զարգացումներով` կարող են դանդաղել նաև Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը: Արդյունքում դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները և տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի աճի կանխատեսվածի համեմատ ավելի ցածր տեմպերի ձևավորման: Սեզոնային աշխատանքների պայմանների խստացումը Ռուսաստանում ևս կարող է այս երկրից ստացվող գործոնային եկամուտների նվազման պատճառ դառնալ:
. Էներգակիրների ներմուծման գների հնարավոր հետագա բարձրացումը միջնաժամկետում Հայաստանի տնտեսվարողների համար կհանգեցնի ծախսերի աճի, ինչը միջնաժամկետում կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների` հետևաբար ՀՆԱ աճի տեմպերի վրա:
Ներքին միջավայր.
. Ներքին միջավայրից բխող հիմնական ռիսկը բնակլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսևորման հետևանքով գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումն է: Կանխատեսվող հորիզոնում կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցառումների իրականացումը, սակայն բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են լրացուցիչ ռեսուրսների ներդրման պահանջ առաջացնել` դանդաղեցնելով կառավարության բարեփոխումները.19, որի պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել:
_____________________
19. Սա հիմնականում աշխատում է այն տրամաբանությամբ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները վերացնելու համար, կառավարությունը պարտադրված է լինելու ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում այլ ծրագրից միջոցները վերաուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում կարտամղվեն բարեփոխումների ծրագրերի համար հատկացված միջոցները:
. Ամբողջական առաջարկի և պահանջարկի տեսանկյուններից գնահատված, ՀՆԱ իրական աճի վրա գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման առաջնային (ուղղակի) ազդեցության գնահատականները վկայում են, որ այս գործոնը ևս կարող է շեղումներ մտցնել 2013-2014 թվականների տնտեսական աճի բազիսային կանխատեսման սցենարից` աճի տեմպերի նվազման ուղղությամբ.20: Անուղղակի ազդեցությունները ևս հնարավոր են, ինչը կարող է մեծացնել նշված շեղումները:
_______________________
20. Էներգակիրների թանկացման ազդեցությունը ՀՆԱ-ի իրական աճի վրա գնահատելու համար կանխատեսումներում անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը հաստատուն է ընդունվել: Սա պայմանավորված է նրանով, որ էներգակիրների գների աճը առաջնային ազդեցությամբ հանգեցնում է առաջարկի ցնցման, որը տեղաշարժում է ամբողջական առաջարկի կորը դեպի ձախ և վեր: Արդյունքում նոր հավասարակշռությունը ձևավորվում է գների ավելի բարձր և արտադրության իրական ծավալների ավելի ցածր մակարդակում:
Այսպիսով, գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը գերակշռող են լինելու և հիմնականում պայմանավորվելու են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով:
Տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված անորոշությունների և ռիսկերի հաշվեկշռի վերաբերյալ գնահատականները իրենց քանակական արտացոլումն են գտել ստորև ներկայացվող իրական ՀՆԱ կանխատեսումների հավանականային բաշխման գծապատկերում և համապատասխան աղյուսակում(տե՛ս գծապատկեր 6 և աղյուսակ 8):
Գծապատկեր 6: Իրական ՀՆԱ աճի 2013-2016 թվականների համար կատարված կանխատեսումների հավանականային բաշխումը.21:
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
______________________________
21. Ներկայացված են իրական ՀՆԱ եռամսյակային կուտակային 12-ամսյա աճի կանխատեսումների հավանականային բաշխումները 2013 թվականի երկրորդ եռամսյակից 2016 թվականի չորրորդ եռամսյակ ժամանակահատվածի համար:
Աղյուսակային տեսքով իրական ՀՆԱ աճի կանխատեսումների բաշխումը ներկայացվում է ստորև:
Աղյուսակ 8: Իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումների հավանականային բաշխումը 2013-2016 թվականներին:
._________________________________________.
|Տնտեսական|Տնտեսական աճի տվյալ միջակայքում|
|աճի |ձևավորվելու հավանականությունը |
|միջակայքը|_______________________________|
| | 2013 | 2014 | 2015 | 2016 |
|_________|_______|______|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________|_______|______|_______|________|
| 3-5% | 23.9| 22.5| 21.9| 21.6|
|_________|_______|______|_______|________|
| 5-7% | 30.9| 27.5| 26.9| 26.8|
|_________|_______|______|_______|________|
| 7-9% | 21.2| 20.4| 20.8| 21.1|
._________________________________________.
Աղյուսակ 8-ի 1-ին սյունը ներկայացնում է տնտեսական աճի հավանականային միջակայքերը, իսկ 2-ից 5-րդ սյուները նշված միջակայքերից յուրաքանչյուրում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունները` ըստ կանխատեսվող տարիների:
Պարզության համար աղյուսակում ներկայացվել են միայն ամենահավանական 5-7% տնտեսական աճի կենտրոնական միջակայքը և հարակից` համապատասխանաբար 3-5% և 7-9% տնտեսական աճերի միջակայքերը, որոնք միասին ծածկում են բաշխման ընդհանուր հավանականության շուրջ 70%-ը, այսինքն, ընդհանուր հավանականությունը, որ տնտեսական աճը կգտնվի 3-9% միջակայքում, կազմում է 70%: Ակնհայտ է, որ վերոնշյալ երեք միջակայքերի շարքում 5-7% միջակայքում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունը և՛ 2013 թվականին, և՛ միջնաժամկետ ժամանակահատվածում ամենաբարձրն է (Գծապատկեր 6-ում այն մուգ կարմիր է, իսկ Աղյուսակ 8-ում` հոծ նշումով): Բնականաբար, սույն ծրագրի «Համախառն առաջարկ» հատվածում ներկայացված տնտեսական աճի բազային կանխատեսման սցենարը ընկած է վերոնշյալ ամենաբարձր հավանականությամբ տնտեսական աճի կենտրոնական միջակայքի` 5-7% շրջանակներում:
._________________________________________________________________________.
| Իրական ՀՆԱ-ի կանխատեսումների հավանականային բաշխման գծապատկերի |
| կառուցումը |
| Իրական ՀՆԱ կանխատեսումների հավանականային բաշխումը ներկայացնող |
|գծապատկերը ցույց է տալիս տնտեսության զարգացման ապագա ընթացքի վերաբերյալ |
|Կառավարության գնահատականները` տնտեսական աճի ծրագրային ցուցանիշների |
|վերաբերյալ: |
| Կանխատեսումների հավանականային բաշխման գծապատկերի կառուցման |
|անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր կանխատեսումները ինչ-որ|
|չափով անորոշ են: Կարևոր է հաշվի առնել ոչ միայն կոնկրետ կանխատեսված |
|արժեքները, այլ նաև բոլոր այն վերոնշյալ ռիսկերը, որոնց արդյունքում կարող |
|են շեղումներ առաջանալ իրական ՀՆԱ-ի կանխատեսումների կենտրոնական |
արժեքներից: |
|Հիմնվելով միայն կետային կանխատեսումների վրա հնարավոր չէ բավարար չափով |
|տեղեկատվություն ներկայացնել դրանց հետ կապված անորոշությունների և դրանց |
|աղբյուրների վերաբերյալ: Այդ պատճառով կարևորվում է որոշակի վստահության |
|միջակայքի կառուցման խնդիրը, որը թույլ կտա գնահատել իրադարձությունների |
|զարգացման հավանական ընթացքը: Իրական ՀՆԱ կանխատեսումների հավանականային |
|բաշխման ներկայացված գծապատկերը հիմնվում է Անգլիայի բանկի կողմից մշակված |
|մեթոդաբանության վրա և հաշվի է առնում կանխատեսումների հավանականային |
|բաշխման ասիմետրիկության առկայությունը: |
| Հայաստանի համար իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումների բաշխման գծապատկերը |
|կառուցվել է երեք չափորոշիչների հիման վրա. |
| 1. տնտեսական աճի կանխատեսումների կենտրոնական արժեքները, որպես կոնկրետ|
|նպատակային բազային սցենար, որոնք ներկայացված են սույն ծրագրի «Համախառն |
|առաջարկ» հատվածում.22: |
| 2. անորոշության չափը (դիսպերսիան), որը ստանալու համար համար հիմք են |
|հանդիսացել փաստացի պատմական շարքերի կանխատեսումային սխալները, |
| 3. ռիսկերի հարաբերական հաշվեկշիռը` անհամաչափության գործակցի գնահատման|
|նպատակով, որը ստացվել է իրական ՀՆԱ մակարդակը պայմանավորող ապագայում |
|սպասվող վերոնկարագրյալ ռիսկերի փորձագիտական գնահատականների հիման վրա: |
| ՈՒնենալով կանխատեսված կենտրոնական արժեքները, անորոշության չափը |
|(ցրվածքը) և ռիսկերի հաշվեկշիռը, կառուցվել է իրական ՀՆԱ կանխատեսումների |
|հավանականային բաշխման գրաֆիկը 2013-2016 թվականների համար (տես Գծապատկեր |
|6) ըստ եռամսյակների: |
| Այս գծապատկեր կենտրոնական մուգ (կարմիր) ավելի նեղ միջակայքը ներառում |
|նաև կանխատեսման կենտրոնական սցենարը (կանխատեսված արժեքները): Որքան |
|հավանականային կանխատեսումները հեռանում են կենտրոնական սցենարից, այնքան |
|ավելի ցածր է դառնում դրանց իրագործման հավանականությունը, ինչը |
|գծապատկերում արտահայտվում է ավելի թույլ գունավորմամբ: Ներկայացված |
|բաշխումը սիմետրիկ չէ, քանի որ ապագայի համար գնահատված տնտեսական աճի |
|կենտրոնական կանխատեսումից ավելի ցածր տնտեսական աճի ձևավորման ռիսկերը |
|գերակշռում են ավելի բարձ աճի ձևավորման ռիսկերին: |
._________________________________________________________________________.
_________________________
22. Բազային կանխատեսումները մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումային գործիքակազմում առկա գործիքների (BVAR, ճյուղային կանխատեսումների վարքագծային հավասարումներ և վիճակագրական մեթոդներ), ինչպես նաև փորձագիտական գնահատականների հիման վրա:
Հավելված. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշներ |2010 |2011 |2012 |2013* |2014* |2015* |2016* |
| |______|______|______|______|______|______|______|
| |փաստ |փաստ |փաստ |կանխ. |կանխ. |կանխ. |կանխ. |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Անվանական ՀՆԱ, մլրդ |3460.2|3777.9|3997.6|4425.3|4850.2|5364.0|5934.8|
|դրամ | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Իրական ՀՆԱ ինդեքս | 102.2| 104.7| 107.2| 106.3| 106.3| 106.3| 106.4|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|ՀՆԱ-ի ինդեքս | | | | | | | |
|դեֆլյատոր | 107.8| 104.3| 98.8| 104.5| 103.2| 104.0| 104.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Գնաճ (ժամանակաշրջանի| | | | | | | |
|վերջ), % | 9.4| 4.7| 3.2| 4.2| 4| 4| 4|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Գնաճ (միջին, նախորդ | | | | | | | |
|տարվա նույն | | | | | | | |
|ժամանակահատվածի | | | | | | | |
|նկատմամբ), % | 8.2| 7.7| 2.6| 4.9| 3.5| 4| 4|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|ՀՆԱ իրական աճն ըստ | | | | | | | |
|ճյուղերի ավելացված | | | | | | | |
|արժեքների` | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|ՀՆԱ | 2.2| 4.7| 7.2| 6.3| 6.3| 6.3| 6.4|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Արդյունաբերություն | 9.2| 13.6| 7.0| 9.3| 9.2| 9.4| 9.5|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Գյուղատնտեսություն | -16.0| 14.0| 9.5| 4.5| 4.5| 4.0| 4.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Շինարարություն | 3.3| -12.2| 3.3| 3.5| 4.2| 5.0| 6.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ծառայություններ | 4.1| 4.7| 6.5| 6.0| 6.1| 6.2| 6.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Զուտ հարկեր | 13.4| 3.8| 9.9| 9.0| 7.0| 7.0| 7.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
| | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|ՀՆԱ ծախսային | | | | | | | |
|կոմպոնենտնտերի | | | | | | | |
|իրական աճերը | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Վերջնական սպառում | 3.9| 2.6| 7.8| 3.6| 3.7| 3.9| 4.3|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Պետական | 3.9| 1.9| 0.2| 0.7| 2.1| 2.9| 3.2|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Մասնավոր | 3.9| 2.7| 9.0| 4.0| 4.0| 4.0| 4.5|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Կապիտալի համախառն | | | | | | | |
|կուտակում | 0.5| -5.2| -5.7| 12.6| 3.8| 4.4| 5.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Պետական | -10.0| -1.4| -19.6| 59.0| 0.7| 1.2| 0.8|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Մասնավոր | 3.3| -6.1| -6.7| 4.2| 4.7| 5.3| 6.1|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|արտահանում | 26.5| 14.7| 10.7| 9.5| 9.3| 9.6| 9.9|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|ներմուծում | 12.8| -1.4| -3.0| 6.5| 2.9| 2.8| 3.2|
|____________________|______|______|______|______|______|______|______|
| | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Արտաքին հատված (մլն | | | | | | | |
|ԱՄՆ դոլարով) | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|արտահանում | 1937| 2407| 2491| 2806| 3114| 3481| 3919|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|ներմուծում | -4212| -4797| -4896| -5133| -5390| -5680| -6008|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների | | | | | | | |
|արտահանում | 1175| 1580| 1665| 1860| 2111| 2417| 2791|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների | | | | | | | |
|ներմուծում | -3208| -3658| -3738| -3922| -4118| -4344| -4605|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների | | | | | | | |
|արտահանման աճ, % | 57.0| 34.4| 5.4| 10.0| 13.5| 14.5| 15.5|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների | | | | | | | |
|ներմուծման աճ, % | 13.4| 14.0| 2.2| 4.5| 5.0| 5.5| 6.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ընթացիկ հաշիվ | -1373| -1108| -1056| -996| -878| -729| -530|
|____________________|______|______|______|______|______|______|______|
| | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|ՀՆԱ-ի նկատմամբ | | | | | | | |
|տոկոսով | | | | | | | |
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|հաշվեկշիռ | -24.6| -23.6| -24.2| -22.2| -20.8| -19.1| -17.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|արտահանում | 20.9| 23.7| 25.0| 26.8| 28.4| 30.2| 31.9|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ապրանքների և | | | | | | | |
|ծառայությունների | | | | | | | |
|ներմուծում | 45.5| 47.3| 49.2| 48.9| 49.2| 49.3| 49.0|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Առևտրային հաշիվ |-21.9 | -20.5| -20.8| -19.7| -18.3| -16.7| -14.8|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ընթացիկ հաշիվ | | | | | | | |
|(ներառյալ պաշտոնական| | | | | | | |
|տրանսֆերտները) | -14.8| -10.9| -10.6| -9.5| -8.0| -6.3| -4.3|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ընթացիկ հաշիվ (առանց| | | | | | | |
|պաշտոնական | | | | | | | |
|տրանսֆերտների) | -15.8| -12.5| -11.5| -9.9| -8.3| -6.5| -4.5|
|____________________|______|______|______|______|______|______|______|
|Ներմուծման ծածկույթը| | | | | | | |
|(ամիսներով) | 5.3| 4.8| 4.4| 3.6| 3.5| 3.8| 3.8|
._____________________________________________________________________.
* Կանխատեսումների համար հիմք են ծառայել ՀՀ 2014-2016 թվականների ՄԺԾԾ նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները` հաշվարկված 2012 թվականի Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով:
| ԳԼՈՒԽ 3. |
ՀՀ 2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ |
3.1 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
ՄԺԾԾ առանցքային հարցերից են պետական եկամուտների քաղաքականության ուղղվածությունը և դրանց կանխատեսելիությունը միջնաժամկետ հեռանկարում: Պետական ծախսերը ներքին ֆինանսական ռեսուրսներով ապահովելու պահանջը, ինչպես և նախորդ տարիներին, պետական եկամուտների քաղաքականության հիմնական խնդիրն է, որի լուծումը հնարավորություն է ընձեռում կառավարությանն ի հաշիվ սեփական ռեսուրսների իրականացնել արդյունավետ, խթանող ծախսային քաղաքականություն: Այս թիրախի հասանելիության տեսանկյունից առավել ընդգծվում է հարկային քաղաքականության դերը:
2014-2016թթ պետական եկամուտների քաղաքականությունը կիրականացվի ս.թ մայիս ամսին ՀՀ Ազգային ժողովի հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրով, ինչպես նաև ՀՀ 2013-2015թթ ՄԺԾԾ-ով ամրագրված սկզբունքներին համապատասխան: ՀՀ կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություն է համարում հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը: Մասնավորապես, շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի (այսուհետ` հարկային եկամուտներ) մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով: Առաջիկա տարիներին հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման կարևոր ուղղություններն են լինելու`
- հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության տարեցտարի ավելացման շարունակումը` հատկապես տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ հատվածի կրճատման միջոցով: Շարունակվելու է հարկային եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով.
- հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը` ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառմամբ.
- փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ապահովումը և հարկային բեռի շարունակաբար տեղափոխումը դեպի խոշոր հարկատուներ.
- հարկային վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային հաշվետվական համակարգի կատարելագործումը` նպատակ ունենալով ապահովելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու լայնամասշտաբ կիրառումը.
- հարկային և մաքսային ծառայություններում աշխատողների սեփական բիզնես շահերի բացառումը, բոլորի համար հավասար դաշտի երաշխավորումը.
- հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները.
- ստվերի դեմ պայքարի մեխանիզմների կիրառումը` հարկերի վճարումից խուսափելու, ապօրինությունների և ստվերային շրջանառությունների դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրմամբ.
- հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը և այլն:
2014-2016թթ հարկային օրենսդրության հնարավոր փոփոխությունները, հարկային և մաքսային մարմինների կողմից այդ ժամանակաշրջանում իրականացվելիք վարչարարական միջոցառումները միտված կլինեն այս և ՀՀ կառավարության կողմից ուղենշված` հարկային և մաքսային քաղաքականությանն առնչվող մյուս սկզբունքներն արտացոլող նպատակների հասանելիության, ինչպես նաև 2014-2016թթ համար սույն փաստաթղթով նախատեսված հարկային եկամուտների ծրագրային մակարդակի ապահովմանը:
3.2 . ՀՀ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
ՀՀ 2014-2016 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար` 1,146.3 մլրդ դրամի, 1,266.8 մլրդ դրամի և 1,416.4 մլրդ դրամի չափով: Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների:
Աղյուսակ 3.1. 2014-2016 թվականների համար ծրագրված բյուջետային եկամուտները (մլրդ դրամներով)
._________________________________________________________________.
| Եկամտատեսակը | 2014| 2015| 2016|
|______________________________________|_______|_________|________|
|Պետական բյուջեի եկամուտներ, որից` |1,146.3| 1,266.8| 1,416.4|
|______________________________________|_______|_________|________|
|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) | 23.63%| 23.62%| 23.87%|
|______________________________________|_______|_________|________|
|1. Հարկային եկամուտների |1,103.3| 1,236.0| 1,387.5|
|______________________________________|_______|_________|________|
|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) | 22.75%| 23.04%| 23.38%|
|______________________________________|_______|_________|________|
|տոկոսով ընդհանուրի նկատմամբ | 96.25%| 97.56%| 97.96%|
|______________________________________|_______|_________|________|
|2. Այլ եկամուտներ | 20.9| 19.6| 18.6|
|______________________________________|_______|_________|________|
|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) | 0.43%| 0.37%| 0.31%|
|______________________________________|_______|_________|________|
|տոկոսով ընդհանուրի նկատմամբ | 1.82%| 1.55%| 1.31%|
|______________________________________|_______|_________|________|
|3. Պաշտոնական դրամաշնորհներ | 22.1| 11.2| 10.3|
|______________________________________|_______|_________|________|
|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) | 0.46%| 0.21%| 0.17%|
|______________________________________|_______|_________|________|
|տոկոսով ընդհանուրի նկատմամբ | 1.93%| 0.89%| 0.73%|
._________________________________________________________________.
ՀՀ 2014-2016 թվականների պետական բյուջեների եկամուտները ծրագրելիս օգտագործվել են այն մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին եկամտատեսակների բազայի ձևավորման կամ հաշվարկման վրա: Առանձին դեպքերում հաշվի են առնվել նաև պայմանագրային հարաբերություններով կարգավորվող ցուցանիշները:
Հարկային եկամուտների գծով 2014-2016 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի` 0.3-0.4 տոկոսային կետով տարեկան աճ ապահովելու սկզբունքի հիման վրա:
Հաշվարկներում լրացուցիչ ենթադրվել է, որ հարկերի գծով 2013 թվականի համար ծրագրված հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի ծրագրային մակարդակը իրատեսական է և առկա օրենսդրական նախադրյալները, կիրառվելիք վարչարարական միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական բարենպաստ զարգացումները բավարար հիմքեր կստեղծեն այն ապահովելու համար:
2014-2016թթ. հարկային եկամուտների հավաքագրման առաջարկվող մակարդակների իրատեսական լինելը գնահատելու համար հարկ է դիտարկել այն բնութագրող մի քանի ցուցանիշներ:
Աղյուսակ 3.2. ՀՀ 2013-2016 թվականների հարկային եկամուտներին առնչվող առանձին ցուցանիշներ
.___________________________________________________________________.
|Ցուցանիշներ.23 | 2013 | 2014 | 2015 | 2016 |
| |__________________________________|
| | կանխատեսում |
|________________________________|__________________________________|
|ՀՆԱ (մլրդ դրամով) | 4,425.3| 4,850.2| 5,364.0|5,934.9|
|________________________________|________|________|________|_______|
|Հարկային եկամուտներ | 993.1| 1,103.3| 1,236.0|1,387.5|
|________________________________|________|________|________|_______|
|աճը նախորդ տարվա նկատմամբ (%-ով)| 13.5| 11.1| 12.0| 12.3|
|________________________________|________|________|________|_______|
|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ | | | | |
|(%-ով) | 22.44| 22.75| 23.04| 23.38|
|________________________________|________|________|________|_______|
|Հարկային սահունության գործակից | 1.21| 1.16| 1.14| 1.15|
.___________________________________________________________________.
__________________________
23. 2013 թվականի համար հարկային եկամուտների ցուցանիշը «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված մակարդակն է, ՀՆԱ-ն` ՀՀ ֆինանսների նախարարության` սույն ծրագրի հիմքում դրված մակրոկանխատեսումների շրջանակներում գնահատված մեծությունը:
Ըստ կանխատեսումների, 2014-2016 թվականներին հարկային սահունության գործակիցը կգերազանցի 1-ը, ինչը ենթադրում է հարկային և մաքսային մարմինների կողմից վարչարարական միջոցառումների իրականացման անհրաժեշտություն` հարկային եկամուտների ծրագրային մակարդակն ապահովելու ուղղությամբ: Այս տեսանկյունից նշված տարիների հարկային եկամուտների գծով ծրագրված ցուցանիշները կատարման առումով պարունակում են որոշակի ռիսկ: Մյուս կողմից 2014-2016 թվականների հարկային եկամուտների ծրագրային մակարդակի ապահովման որոշակի ռեզերվներ է պարունակում տնտեսության զարգացման կանխատեսվող սցենարը:
Պաշտոնական դրամաշնորհները 2014 թվականի համար ծրագրվել են` հաշվի առնելով առկա պայմանագրերը, դոնորների հետ ձեռքբերված նախնական համաձայնությունները, իսկ 2015, 2016 թվականների համար Եվրոմիությունից ակնկալվող դրամաշնորհների դեպքում` սպասումները:
Աղյուսակ 3.4. 2013-2016թթ հաստատված/ծրագրված պաշտոնական դրամաշնորհները (մլրդ դրամներով)
.__________________________________________________________________.
| Դոնորը | 2013թ| 2014թ |2015թ |2016թ|
| |______|____________________|
| |ծրագիր| կանխատեսում |
|______________________________________|______|____________________|
|Ընդամենը պաշտոնական դրամաշնորհներ, | | | | |
|այդ թվում` | 17.5| 22.1 | 11.3 | 10.3|
|______________________________________|______|_______|______|_____|
|ԵՄ (Եվրոպական հարևանության | | | | |
|շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների | | | | |
|ծրագրով նախատեսված դրամաշնորհային | | | | |
|ծրագրեր) | 5.8 | 9.6 | 7.0 | 7.0|
|______________________________________|______|_______|______|_____|
|Այլ նպատակային դրամաշնորհներ | 11.7 | 12.5 | 4.3 | 3.3|
.__________________________________________________________________.
Այլ եկամուտները ներառում են բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները, պետական ձեռնարկությունների գույքի օգտագործման վճարները, պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսավճարները), իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերը, պետական մարմինների կողմից ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից մուտքերը և այլ եկամուտները:
Այլ եկամուտները 2014-2016թթ համար ծրագրվել են համապատասխանաբար 20.9 մլրդ դրամի, 19.6 մլրդ դրամի և 18.6 մլրդ դրամի չափով, հաշվի առնելով գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ 2014 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում համապատասխան հայտերով ներկայացված կանխատեսումները, կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև առանձին եկամտատեսակների գծով նախորդ տարիներին արձանագրված հավաքագրման միտումները:
Այլ եկամուտների ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ կանխատեսումների ընդհանուր պատկերն ըստ եկամտի հիմնական աղբյուրների հետևյալն է.
Աղյուսակ 3.5. Այլ եկամուտների կազմում հաշվառվող եկամտատեսակների գծով ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ շրջանակներում կատարված կանխատեսումները (մլրդ դրամներով)
._____________________________________________________________________.
| Եկամտատեսակը | 2014| 2015| 2016|
|___________________________________________________|_____|_____|_____|
|Այլ եկամուտներ, | | | |
|այդ թվում` | 20.9| 19.6| 18.6|
|___________________________________________________|_____|_____|_____|
|1. Պետական սեփականություն հանդիսացող գույքի | | | |
|վարձակալությունից եկամուտներ | 0.7| 0.5| 0.2|
|___________________________________________________|_____|_____|_____|
|2. Տոկոսավճարների և շահաբաժինների տեսքով ստացվող | | | |
|եկամուտներ | 7.3| 6.1| 5.3|
|___________________________________________________|_____|_____|_____|
|3. Իրավախախտումների համար գործադիր, դատական | | | |
|մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր | 2.5| 2.5| 2.6|
|___________________________________________________|_____|_____|_____|
|4. Ապրանքների մատակարարումից և ծառայությունների | | | |
|մատուցումից եկամուտներ, որից` | 10.1| 10.2| 10.2|
|___________________________________________________|_____|_____|_____|
|4.1 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի | | | |
|կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից | | | |
|մատուցված ծառայությունների դիմաց ստացվող վճարներ | 4.1| 4.1| 4.1|
|___________________________________________________|_____|_____|_____|
|4.2 Ռադիոհաճախականության օգտագործման վճար | 5.5| 5.5| 5.5|
|___________________________________________________|_____|_____|_____|
|4.3 Այլ ապրանքների մատակարարումից և | | | |
|ծառայությունների մատուցումից եկամուտներ | 0.5| 0.6| 0.6|
|___________________________________________________|_____|_____|_____|
|5. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված | | | |
|պետական բյուջե մուտքագրվող այլ մուտքեր | 0.3| 0.3| 0.3|
._____________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 4. |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ |
4.1 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ
Պետական բյուջեի ձևավորումը առաջիկա տարիներին շարունակելու է ընթանալ բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում` բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավվող միջոցների գերակշիռ մասը կազմելու են փոխառու միջոցները, ընդ որում` արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների հիմնական մասը կունենա նպատակային բնույթ և կուղղվի սոցիալական ոլորտներում և հասարակական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:
Ստորև ներկայացվում են ՀՀ 2013-2016 թվականների պետական բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները (տե՛ս Աղյուսակ 4.1):
Աղյուսակ 4.1. ՀՀ 2013-2016թթ. պետական բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները (մլն դրամ)
.______________________________________________________________________.
| Ցուցանիշներ | 2013 | 2014 | 2015 | 2016 |
| |__________|________________________________|
| | հաստատված| ծրագիր |
|__________________________|__________|________________________________|
|Դեֆիցիտի ֆինանսավորման | | | | |
|աղբյուրներ` ընդամենը | 119,789.2| 111,554.2| 107,280.6| 118,697.0|
|__________________________|__________|__________|__________|__________|
|այդ թվում` | | | | |
|__________________________|__________|__________|__________|__________|
|1. Ներքին աղբյուրներ | 55,216.3| 93,800.0| 76,883.0| 75,722.7|
|__________________________|__________|__________|__________|__________|
|որից` | | | | |
|__________________________|__________|__________|__________|__________|
|Փոխառու զուտ միջոցներ | 28,347.4| 35,299.2| 38,329.5| 42,000.0|
|__________________________|__________|__________|__________|__________|
|ֆինանսական զուտ ակտիվներ | 26,868.9| 58,500.8| 38,553.5| 33,722.7|
|__________________________|__________|__________|__________|__________|
|2. Արտաքին աղբյուրներ | 64,572.9| 17,754.2| 30,397.6| 42,974.3|
|__________________________|__________|__________|__________|__________|
|որից` | | | | |
|__________________________|__________|__________|__________|__________|
|Փոխառու զուտ միջոցներ | 104,397.4| 62,327.6| 78,920.1| 96,772.9|
|__________________________|__________|__________|__________|__________|
|ֆինանսական զուտ ակտիվներ |(39,824.5)|(44,573.4)|(48,522.5)|(53,798.6)|
.______________________________________________________________________.
Պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2013 թվականի համար ծրագրավորված 2.64%-ի դիմաց 2014-2016 թվականին աստիճանաբար կնվազի ՀՆԱ-ի 2.3 %-ից մինչև 2.0%, ընդ որում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների տեսակարար կշիռը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ընդհանուր ծավալում 2014-2016 թվականներին կտատանվի 84.1 %-ից 63.8%-ի միջակայքում` 2013 թվականի ծրագրային 46.1 %-ի դիմաց:
ՀՀ պետական բյուջեին բնորոշ առանձնահատկություններից մեկը դա նրա որոշակի կախվածությունն է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից (արտասահմանյան վարկերից և պաշտոնական դրամաշնորհներից), որը կպահպանվի նաև առաջիկա տարիներին (տե՛ս Գծանկար 4.1):
Գծանկար 4.1 ՀՀ 2013-2016թթ պետական բյուջեների ֆինանսավորումը արտաքին աղբյուրների հաշվին
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Տարբեր մեթոդներով հաշվարկված դեֆիցիտների համեմատական վերլուծությունները նույնպես հաստատում են այդ փաստը (տե՛ս Աղյուսակ 4.2):
Աղյուսակ 4.2. Ընդհանուր, ընթացիկ և առաջնային դեֆիցիտները (%-ով ՀՆԱ-ի նկատմամբ) 2013-2016թթ
.________________________________________________________________.
|Ցուցանիշներ |2013 |2014 |2015 |2016 |
| |հաստատված|ծրագիր|ծրագիր|ծրագիր|
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|_________________________________|_________|______|______|______|
|Ընդհանուր դեֆիցիտ` | | | | |
|Ընդհանուր եկամուտների և ծախսերի | | | | |
|տարբերությունը | 3.1%| 2.64%| 2.3%| 2.0%|
|_________________________________|_________|______|______|______|
|Ընթացիկ դեֆիցիտ` | | | | |
|Ընդհանուր եկամուտների և ընթացիկ | | | | |
|ծախսերի տարբերությունը | -0,4%| -1,7%| -1,6%| -1,3%|
|_________________________________|_________|______|______|______|
|Առաջնային դեֆիցիտ` | | | | |
|Ընդհանուր եկամուտների և ծախսերի | | | | |
|(առանց տոկոսավճարների) | | | | |
|տարբերությունը | 2.0%| 1.5%| 1.2%| 0.8%|
.________________________________________________________________.
Քանի որ պետական բյուջեի դեֆիցիտի զգալի մասը ֆինանսավորվում է փոխառու միջոցների հաշվին, ապա դրա մեծությունը և կառուցվածքը էապես առնչվում է պետական ներքին և արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշների հետ:
Պետական բյուջեի դեֆիցիտի մեծության կանխատեսումներում առկա ռիսկը.
Սույն ծրագրով բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակի ձևավորման պարագայում` առաջացած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով ողջամիտ չափով փոխառու և դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող այլ միջոցների ներգրավման հնարավորության դեպքում 2014-2016թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են գերազանցել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերը: Դրան հակառակ, բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից բարձր մակարդակի ձևավորման և/կամ ծախսերում տնտեսումների կամ թերակատարումների առաջացման պարագայում` 2014-2016թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են պակաս լինել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերից:
Բացի այդ, անկախ 2014-2016թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների առկայության հանգամանքից, պետական բյուջեի դեֆիցիտի մեծության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը: Մասնավորապես, եթե մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցի 2012 թվականի փաստացի ՀՆԱ-ի 50% սահմանաչափը, ապա ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի մեծության նկատմամբ գործողության մեջ կդրվի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` այն է.
«Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը:»:
4.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2014-2016ԹԹ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ 2014-2016 թվականների պետական բյուջեների կանխատեսվող մուտքերի վերլուծությունից երևում է, որ 2013 թվականի մակարդակի համեմատ, 2014 թվականի անվանական ՀՆԱ-ի շուրջ 6.9% աճի պայմաններում, ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մուտքերի ծավալը ծրագրավորվում է շուրջ 9.1 % կամ 105.2 մլրդ դրամ ավելացումով (հիմնականում հարկային եկամուտների հավելաճի հաշվին): Միաժամանակ 2014 թվականի մակարդակի համեմատ պետական բյուջեի մուտքերի ծավալի 9.2% աճ է կանխատեսվում 2015 թվականին (անվանական ՀՆԱ-ի 10.6% կանխատեսվող աճի պայմաններում) և 2015 թվականի մակարդակի համեմատ` 2016 թվականին` 11.7 %-ով (անվանական ՀՆԱ-ի 10.6 % կանխատեսվող աճի պայմաններում):
Աղյուսակ 4.3. Բյուջետային ռեսուրսների փաթեթում 2014-2016թթ կանխատեսվող փոփոխությունները (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ | 2014թ | 2015թ | 2016թ |
| | ծրագիր| ծրագիր| ծրագիր |
|_________________________________|___________|___________|___________|
|1. Եկամուտներ |1,146,313.4|1,266,833.4|1,416,419.0|
|_________________________________|___________|___________|___________|
|Հարաբերությունը ՀՆԱ-ի | | | |
|նկատմամբ (%) | 23.6| 23.6| 23.9|
|_________________________________|___________|___________|___________|
|2. Դեֆիցիտի ֆինանսավորման զուտ | | | |
|աղբյուրներ | 111,554.2| 107,280.6| 118,697.0|
|_________________________________|___________|___________|___________|
|Հարաբերությունը ՀՆԱ-ի | | | |
|նկատմամբ (%) | 2.3| 2.0| 2.0|
|_________________________________|___________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ |1,257,867.6|1,374,114.0|1,535,116.0|
|_________________________________|___________|___________|___________|
|Հարաբերությունը ՀՆԱ-ի | | | |
|նկատմամբ (%) | 25.9| 25.6| 25.9|
|_________________________________|___________|___________|___________|
|ՆՈՒՅՆԸ` ԸՍՏ 2013-2015ԹԹ ՄԺԾԾ-ի |1 198 804,7|1 285 597,0| x|
|_________________________________|___________|___________|___________|
|Հարաբերությունը ՀՆԱ-ի | | | |
|նկատմամբ (%) | 24,6| 24,6| x|
|_________________________________|___________|___________|___________|
|3. ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՎԵԼԱՃ (նախորդ տարվա| | | |
|մուտքերի մակարդակի նկատմամբ` մլն | | | |
|դրամ) | 105,162.3| 116,246.4| 161,002.0|
|_________________________________|___________|___________|___________|
|նախորդ տարվա մուտքերի մակարդակի | | | |
|նկատմամբ` % | 9.1| 9.2| 11.7|
|_________________________________|___________|___________|___________|
|ՆՈՒՅՆԸ` ԸՍՏ 2013-2015ԹԹ ՄԺԾԾ-ի | 77 791,1| 86 792.3| x|
|_________________________________|___________|___________|___________|
|նախորդ տարվա մուտքերի մակարդակի | | | |
|նկատմամբ` % | 6,9| 7,2| x|
|_________________________________|___________|___________|___________|
|4. Ոլորտային կտրվածքով նախորդ | | | |
|տարվա մակարդակի նկատմամբ ազատված | | | |
|զուտ միջոցներ (մլն դրամ) | 32,834.5| 12,604.9| 23,828.0|
|_________________________________|___________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ | | | |
|(նախորդ տարվա ռեսուրսների | | | |
|մակարդակի նկատմամբ`մլն դրամ) | 137,996.8| 128,851.3| 184,830.0|
|_________________________________|___________|___________|___________|
|Հարաբերությունը ՀՆԱ-ի | | | |
|նկատմամբ (%) | 2.8%| 2.4%| 3.1%|
|_________________________________|___________|___________|___________|
|Հավելյալ բյուջետային ռեսուրսների | | | |
|կանխատեսվող բաշխումը 2014-2016թթ`| | | |
|ըստ ոլորտների (մլն դրամ) | 137,996.8| 128,851.3| 184,830.0|
|_________________________________|___________|___________|___________|
|այդ թվում` | | | |
|_________________________________|___________|___________|___________|
|1. Սոցիալ - մշակութային ճյուղեր | | | |
|և գիտություն | 93,852.2| 54,324.2| 26,458.9|
|_________________________________|___________|___________|___________|
|2. Պաշտպանության, ազգային | | | |
|անվտանգության, հասարակական կարգի | | | |
|պահպանության, քրեակատարողական և | | | |
|փրկարար ծառայության համակարգեր | 19,400.6| 25,392.0| 28,655.6|
|_________________________________|___________|___________|___________|
|3. Տնտեսական հարաբերություններ, | | | |
|շրջակա միջավայրի պաշտպանություն, | | | |
|բնակարանային շինարարություն և | | | |
|կոմունալ ծառայություններ | 6,821.2| 37,794.3| 69,837.6|
|_________________________________|___________|___________|___________|
|4. Պետական կառավարում | 13,463.5| - | 6,400.6|
|_________________________________|___________|___________|___________|
|5. Պետական պարտքի սպասարկման | | | |
|ծախսեր (տոկոսավճարներ) | 1,691.0| 5,778.0| 5,984.6|
|_________________________________|___________|___________|___________|
|7. Այլ ոլորտներ | 2,768.3| 5,562.8| 47,492.8|
._____________________________________________________________________.
Ինչպես երևում է աղյուսակից` 2014-2016 թվականներին, նախորդ տարվա համեմատ ստացվելիք լրացուցիչ մուտքերի զգալի մասը` 289.1 մլրդ դրամը կամ ընդհանուրի 64.0%-ը նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային ճյուղերի ու գիտության, ինչպես նաև տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը, ընդ որում` սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը բաժին կհասնի լրացուցիչ մուտքերի ընդհանուր գումարի 38.7 %-ը, որը վկայում է այն մասին, որ 2014-2016թթ նախատեսվում է շարունակել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածության ավելացումը:
Սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը հատկացված հավելյալ միջոցների շուրջ 24.4%-ը կտրամադրվի կրթության բնագավառին, շուրջ 64.3%-ը` սոցիալական պաշտպանության բնագավառին և 5.76 %-ը` առողջապահությանը:
Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության համակարգերի պահպանման և փրկարար ծառայության համակարգի ծախսերին կուղղվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի շուրջ 16.26%-ը, որը պայմանավորված է վերոհիշյալ համակարգի մարմինների կենսագործունեության ապահովման համար համապատասխան միջոցների հատկացման անհրաժեշտությամբ:
Տնտեսության ճյուղերին 2014-2016 թվականներին կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 25.34%-ը: Պետական պարտքի սպասարկմանը (տոկոսավճարների կատարման համար) նախատեսվում է հատկացնել հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 2.98 %-ը:
4.3 2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
ՀՀ 2014-2016 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումները` ըստ ոլորտների բնութագրվում են ստորև ներկայացված աղյուսակի ցուցանիշներով.24:
____________________
24. Այսուհետև սույն գլխում «Սոցիալ-մշակութային ճյուղեր», «Տնտեսության ճյուղեր» և «Այլ ոլորտներ» խմբերը ներկայացվում են առանց պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ապարատների պահպանման ծախսերի, որոնք միավորված են «Պետական կառավարում» խմբում
Աղյուսակ 4.4. ՀՀ 2013-2016թթ պետական բյուջեների ծախսերը` ըստ ոլորտների (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |հաստատված |ծրագիր |ծրագիր |ծրագիր |
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |1,152,705.2|1,257,867.6|1,374,114.0|1,535,116.0|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի |1 121 013,6|1 198 804,7|1 285 597,0| X|
|_____________________|___________|___________|___________|___________|
|1. Սոցիալ- | | | | |
|մշակութային ճյուղեր | | | | |
|և գիտություն | 509,147.9| 603,000.1| 657,324.3| 682,952.1|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 11.22| 12.43| 12.25| 11.51|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 44.17| 47.94| 47.84| 44.49|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 504 842,9| 582 905,3| 643,906.2| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 11,13| 11,98| 12.34| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 45,03| 48,62| 50.09| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|2. Պաշտպանության, | | | | |
|ազգային | | | | |
|անվտանգության, | | | | |
|հասարակական կարգի | | | | |
|պահպանության, | | | | |
|քրեակատարողական և | | | | |
|արտակարգ իրավիճակների| | | | |
|համակարգեր | 240,253.3| 259,654.0| 285,046.0| 313,701.6|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 5.30| 5.35| 5.31| 5.29|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 20.84| 20.64| 20.74| 20.44|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 210 698,9| 222 482,4| 241 651,7| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 4,64| 4,57| 4,63| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 18,8| 18,56| 18,8| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|3. Տնտեսական | | | | |
|հարաբերություններ, | | | | |
|շրջակա միջավայրի | | | | |
|պաշտպանություն, | | | | |
|բնակարանային | | | | |
|շինարարություն և | | | | |
|կոմունալ | | | | |
|ծառայություններ | 147,344.1| 132,507.5| 169,965.4| 216,806.0|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3.25| 2.73| 3.17| 3.65|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 12.78| 10.53| 12.37| 14.12|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 161 989,8| 116 922,4| 70 707,4| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3,57| 2,40| 1,36| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 14,45| 9,75| 5,5| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|4. Պետական կառավարում| 97,206.0| 110,669.6| 98,401.1| 104,801.8|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ՀՆԱ-ում (%) | 2.14| 2.28| 1.83| 1.77|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 8.43| 8.80| 7.16| 6.83|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 89 871,7| 88 765,4| 77 432,8| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1,98| 1,82| 1,48| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 8,02| 7,40| 6,02| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|5. Պետական պարտքի | | | | |
|սպասարկում | | | | |
|(տոկոսավճարներ) | 52,552.6| 54,243.6| 60,021.6| 66,006.2|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.16| 1.12| 1.12| 1.11|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 4.56| 4.31| 4.37| 4.30|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 50 678,3| 55 511,0| 60 761,9| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1,12| 1,14| 1,16| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 4,52| 4,63| 4,73| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|6. Այլ ոլորտներ | 106,201.2| 97,792.8| 103,355.6| 150,848.3|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 2.34| 2.02| 1.93| 2.54|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 9.21| 7.77| 7.52| 9.83|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 102 932,0| 132 218,2| 191 137.0| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 2,27| 2,72| 3,66| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 9,18| 11,03| 14,87| x|
._____________________________________________________________________.
Սոցիալ-մշակութային ճյուղերի և գիտության խմբում 2014-2016 թվականներին ևս կարևորվելու է հատկապես կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառների զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացումը:
Աղյուսակ 4.5. Սոցիալ-մշակութային ճյուղերի և գիտության ոլորտի 2013-2016թթ բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |հաստատված |ծրագիր |ծրագիր |ծրագիր |
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|ՍՈՑԻԱԼԱԿԱՆ- | | | | |
|ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃՅՈՒՂԵՐ | | | | |
|ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ` | | | | |
|ԸՆԴԱՄԵՆԸ | 509,147.9| 603,000.1| 657,324.3| 682,952.1|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 11.22| 12.43| 12.25| 11.51|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 44.17| 47.94| 47.84| 44.49|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 504,842.9| 582,905.3| 643,906.2| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 11.13| 11.98| 12.34| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 45.03| 48.62| 50.09| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|այդ թվում` | | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | 107,645.9| 124,315.6| 133,890.5| 150,275.4|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 2.37| 2.56| 2.50| 2.53|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 9.34| 9.88| 9.74| 9.79|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 105,486.1| 108,570.5| 122,125.0| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 2.32| 2.23| 2.34| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 9.41| 9.06| 9.50| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | | | | |
|ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | 301,817.9| 365,037.9| 407,482.7| 414,154.7|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 6.65| 7.53| 7.60| 6.98|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 26.18| 29.02| 29.65| 26.98|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 302,847.6| 378,725.5| 422,359.8| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 6.67| 7.78| 8.10| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 27.02| 31.59| 32.85| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | 70,934.5| 80,982.6| 81,001.5| 80,170.5|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.56| 1.67| 1.51| 1.35|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 6.15| 6.44| 5.89| 5.22|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 68,878.4| 67,234.6| 68,569.0| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.52| 1.38| 1.31| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 6.14| 5.61| 5.33| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|4. ՄՇԱԿՈՒՅԹ, | | | | |
|ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, | | | | |
|ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ | 17,339.5| 20,001.2| 20,955.5| 22,704.9|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.38| 0.41| 0.39| 0.38|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 1.50| 1.59| 1.53| 1.48|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 16,551.4| 16,347.3| 17,780.6| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.36| 0.34| 0.34| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 1.48| 1.36| 1.38| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|5. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | 11,410.2| 12,662.8| 13,994.1| 15,646.5|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.25| 0.26| 0.26| 0.26|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.99| 1.01| 1.02| 1.02|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 11,079.4| 12,027.4| 13,071.8| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.24| 0.25| 0.25| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.99| 1.00| 1.02| x|
._____________________________________________________________________.
2014-2016 թվականների ժամանակահատվածում կրթության ոլորտում` համակարգի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական: Հանրակրթության ոլորտում ծրագրային ժամանակահատվածում կշարունակվեն բարեփոխումները, որոնք նպատակ են հետապնդում լրիվ միջնակարգ կրթության որակի բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար որակյալ լրիվ միջնակարգ կրթության հավասար մատչելիության ապահովումը միջնակարգ դպրոցի բոլոր, հատկապես` ավագ դպրոցի մակարդակներում և համակարգի արդյունավետության շարունակական բարձրացումը:
Առողջապահության բնագավառում 2014-2016 թվականներին բյուջետային միջոցները կնպատակաուղղվեն առաջնային բուժօգնության ամրապնդման և զարգացման ծրագրերին:
Սոցիալական պաշտպանության բնագավառում առաջիկա տարիներին շեշտը կդրվի ընտանեկան նպաստների համակարգի կատարելագործման, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացման, ինչպես նաև կենսաթոշակների բարձրացման վրա: 2014թ նախատեսվում է ներդնել «Կենսաթոշակային ապահովություն (պարտադիր կուտակային համակարգ)» ծրագիրը, որի ծախսը կազմում է 2014 է թվականին` 20.85 մլրդ դրամ, 2015 թվականին` 26.82 մլրդ դրամ և 2016 թվականին` 32.61 մլրդ դրամ: Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը: Կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց հնարավորություն կընձեռնվի ազդել կուտակային կենսաթոշակների չափի վրա` ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:
Սոցիալական պաշտպանության բնագավառում իր ուրույն տեղն է զբաղեցնում 2012 թվականին ներդրված պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման նպատակով սոցիալական փաթեթը: Նշված ծրագրի ֆինանսավորման համար 2014-2016թթ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում նախատեսված է 20.24 - ական մլն դրամ:
Տնտեսության ճյուղերի 2014-2016 թվականների ծախսերը նպատակաուղղված են լինելու արտադրական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին:
Աղյուսակ 4.6. Տնտեսության ճյուղերի 2013-2016թթ բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |հաստատված |ծրագիր |ծրագիր |ծրագիր |
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|Տնտեսական | | | | |
|հարաբերություններ, | | | | |
|շրջակա միջավայրի | | | | |
|պաշտպանություն, | | | | |
|բնակարանային | | | | |
|շինարարություն և | | | | |
|կոմունալ | | | | |
|ծառայություններ | 147,344.1| 132,507.5| 169,965.4| 216,806.0|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3.25| 2.73| 3.17| 3.65|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 12.78| 10.53| 12.37| 14.12|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 161,989.8| 116,922.4| 70,707.4| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3.57| 2.40| 1.36| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 14.45| 9.75| 5.50| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|այդ թվում` | | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|1. Բնապահպանություն, | | | | |
|էներգետիկա և բնական | | | | |
|պաշարներ | 11,407.9| 13,826.9| 20,211.1| 35,027.9|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.25| 0.29| 0.38| 0.59|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.99| 1.10| 1.47| 2.28|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 20,420.1| 17,909.5| 12,956.6| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.45| 0.37| 0.25| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 1.82| 1.49| 1.01| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|2. Գյուղատնտեսություն| | | | |
|և անտառային | | | | |
|տնտեսություն | 9,947.7| 11,273.7| 11,032.4| 5,714.7|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.22| 0.23| 0.21| 0.10|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.86| 0.90| 0.80| 0.37|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 9,352.3| 7,297.9| 6,754.8| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.21| 0.15| 0.13| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.83| 0.61| 0.53| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|3. Տրանսպորտ, | | | | |
|ճանապարհային | | | | |
|տնտեսություն և կապ | 84,111.1| 63,349.8| 85,499.1| 132,745.8|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.85| 1.31| 1.59| 2.24|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 7.30| 5.04| 6.22| 8.65|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 87,019.1| 54,085.3| 25,201.3| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.92| 1.11| 0.48| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 7.76| 4.51| 1.96| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|4. Բնակարանային- | | | | |
|կոմունալ տնտեսություն| 25,943.2| 28,647.6| 28,552.5| 10,873.2|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.57| 0.59| 0.53| 0.18|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 2.25| 2.28| 2.08| 0.71|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 26,674.4| 24,406.6| 14,131.0| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.59| 0.50| 0.27| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 2.38| 2.04| 1.10| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|5. Ոռոգում | 11,076.5| 11,448.2| 20,348.1| 27,807.9|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.24| 0.24| 0.38| 0.47|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.96| 0.91| 1.48| 1.81|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 11,659.8| 9,997.6| 8,968.1| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.26| 0.21| 0.17| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 1.04| 0.83| 0.70| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|6. Տնտեսության այլ | | | | |
|ճյուղեր | 4,857.7| 3,961.3| 4,322.1| 4,636.5|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.11| 0.08| 0.08| 0.08|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.42| 0.31| 0.31| 0.30|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 6,864.1| 3,225.5| 2,695.6| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.15| 0.07| 0.05| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 0.61| 0.27| 0.21| x|
._____________________________________________________________________.
Պետության կողմից հատկապես կկարևորվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհային, ջրային և բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացմանն ուղղված ծախսերը, որոնց զգալի մասը նախատեսվում է իրականացնել արտաքին ֆինանսական աջակցությամբ:
Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և փրկարար ծառայության համակարգերի պահպանման ծախսերի աճը պայմանավորված է լինելու նշված կառույցների կենսագործունեության ապահովման համար բավարար պայմանների ստեղծման և դրա շնորհիվ այդ կառույցների պատրաստականության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությամբ:
Պետական կառավարման բնագավառում ծախսերը, 2013 թվականի համեմատությամբ, 2014-2016 թվականներին կունենան որոշակի աճ` պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովման և համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությամբ:
Այլ ոլորտներ խմբի համար 2014-2016 թվականներին նախատեսվող ծախսերի գերակշիռ մասը բաժին կընկնի պետական պարտքի սպասարկման և վերը չնշված այլ բնագավառներին:
Աղյուսակ 4.7. Այլ ոլորտների 2013-2016թթ բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |հաստատված |ծրագիր |ծրագիր |ծրագիր |
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 158,753.9| 152,036.4| 163,377.1| 216,854.6|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3.50| 3.13| 3.05| 3.65|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 13.77| 12.09| 11.89| 14.13|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 153,610.3| 187,729.2| 251,898.9| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3.39| 3.86| 4.83| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 13.70| 15.66| 19.59| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|այդ թվում` | | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|1. ՀՀ պետական պարտքի | | | | |
|սպասարկում | | | | |
|(տոկոսավճարներ) | 52,552.6| 54,243.6| 60,021.6| 66,006.2|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.16| 1.12| 1.12| 1.11|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 4.56| 4.31| 4.37| 4.30|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 50,678.3| 55,511.0| 60,761.9| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.12| 1.14| 1.16| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 4.52| 4.63| 4.73| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|2. Պետական | | | | |
|աջակցություն | | | | |
|համայնքներին` | | | | |
|ֆինանսական | | | | |
|համահարթեցման | | | | |
|դոտացիաներ | 36,248.2| 39,016.5| 43,598.4| 48,254.8|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.80| 0.80| 0.81| 0.81|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 3.14| 3.10| 3.17| 3.14|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 36,248.2| 38,665.8| 42,092.2| |
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 0.80| 0.79| 0.81| |
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 3.23| 3.23| 3.27| |
|_____________________|___________|___________|___________|___________|
|3. Այլ | 69,953.1| 58,776.3| 59,757.1| 102,593.6|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.54| 1.21| 1.11| 1.73|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 6.07| 4.67| 4.35| 6.68|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 66,683.8| 93,552.4| 149,044.8| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 1.47| 1.92| 2.86| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 5.95| 7.80| 11.59| x|
._____________________________________________________________________.
Ինչպես արդեն նշվեց, 2014-2016թթ ժամանակահատվածում ևս պետական բյուջեների ծախսերի ընդհանուր ծավալն որոշ կախվածության մեջ կլինի արտաքին հոսքերից:
Աղյուսակ 4.8. Արտաքին աղբյուրներից 2013-2016թթ ստացվելիք միջոցների (վարկերի և պաշտոնական դրամաշնորհներ) հաշվին ֆինանսավորվող ծախսերը
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |հաստատված |ծրագիր |ծրագիր |ծրագիր |
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|_____________________|___________|___________|___________|___________|
|Արտաքին աղբյուրների | | | | |
|հաշվին ֆինանսավորվող | | | | |
|ծախսերի ծավալը | | | | |
|(մլրդ դրամ) | 189,7| 140,3| 137,3| 160,5|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 4.18%| 2.89%| 2.56%| 2.71%|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 16.46%| 11.15%| 9.99%| 10.46%|
|_____________________|___________|___________|___________|___________|
|Նույնը ըստ | | | | |
|2013-2015թթ ՄԺԾԾ-ի | 164.78| 152.16| 136.02| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- Հարաբերությունը | | | | |
|ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 3.63| 3.13| 2.61| x|
|_____________________|___________|___________|___________|___________|
|- տեսակարար կշիռը | | | | |
|ծախսերի ամբողջ | | | | |
|ծավալում (%) | 14.70| 12.69| 10.58| x|
._____________________________________________________________________.
Արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական դրամաշնորհների տեսքով ստացվելիք միջոցների հաշվին կանխատեսվող 2014-2016 թվականների ծախսերի միջին տարեկան տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 10.5% և ՀՆԱ-ի նկատմամբ` 2.7%:
4.4 ՀՀ 2014-2016ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
Դիտարկվող 2014-2016 թվականների ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կտատանվի 22.0%-ից 22.6%-ի միջակայքում: Նույն ժամանակահատվածում ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերի հարաբերակցությունները ՀՆԱ-ի նկատմամբ կտատանվի համապատասխանաբար 3.3%-ից 3.8% միջակայքում:
Աղյուսակ 4.9. 2013-2016թթ ընթացիկ և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի փոփոխության և հարաբերակցության միտումները
._____________________________________________________________________.
| Ցուցանիշներ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |հաստատված |ծրագիր |ծրագիր |ծրագիր |
| |պետական | | | |
| |բյուջե | | | |
|____________________|___________|____________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ, | | | | |
|(մլն դրամ) |1,152,705.2|1,257,867.60|1,374,114.0|1,535,116.0|
|____________________|___________|____________|___________|___________|
|այդ թվում` | | | | |
|____________________|___________|____________|___________|___________|
|- ընթացիկ ծախսեր, | | | | |
|(մլն դրամ) | 954,603.9| 1,097,653.7|1,188,926.7|1,308,291.8|
|____________________|___________|____________|___________|___________|
|- %-ով` ՀՆԱ-ի | | | | |
|նկատմամբ | 21.0| 22.6| 22.2| 22.0|
|____________________|___________|____________|___________|___________|
|- ոչ ֆինանսական | | | | |
|ակտիվների գծով զուտ | | | | |
|ծախսեր, (մլն դրամ) | 198,101.3| 160,213.9| 185,187.3| 226,824.2|
|____________________|___________|____________|___________|___________|
|%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ| 4.37| 3.30| 3.45| 3.82|
|____________________|___________|____________|___________|___________|
|Ոչ ֆինանսական | | | | |
|ակտիվների գծով | | | | |
|ծախսերի և ընթացիկ | | | | |
|ծախսերի | | | | |
|հարաբերակցությունը | 0.21| 0.15| 0.16| 0.17|
._____________________________________________________________________.
2014-2016 թվականների ծախսերի ընդհանուր ծավալի միջին տարեկանի շուրջ 86.3%-ը կկազմեն ընթացիկ ծախսերը (2013 թվականին այդ ցուցանիշը ծրագրվել է 82.8%):
Դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ ծախսերի մեծ մասի կատարումը ուղղված կլինի պետական կարիքների համար ապրանքների և ծառայությունների գնումներին, բնակչությանը տարբեր տեսակի նպաստների և կենսաթոշակների վճարմանը, ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկմանը (տոկոսավճարների), տնտեսության որոշ ճյուղերում բնակչությանը ջրամատակարարման, ոռոգման և փոխադրումների բնագավառում ծառայություններ մատուցող առանձին ընկերությունների սուբսիդավորմանը, պետական ավտոճանապարհների պահպանությանը և շահագործմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության տրամադրմանը և պետական կառավարման մարմինների աշխատակիցների աշխատանքի վարձատրությանը:
2014-2016 թվականների ընթացքում կանխատեսվող 572.23 մլրդ դրամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալի 38.8%-ը (227.8 մլրդ դրամ) նախատեսվում է ֆինանսավորվել ներքին աղբյուրների հաշվին: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի իրականացման գերակայությունները լինելու են ճանապարհային, տրանսպորտային, ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնակշինարարության, գյուղատնտեսության ու դպրոցաշինության ոլորտները:
4.5. ՀՀ կառավարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության վերաբերյալ
Նկատի ունենալով, այն հանգամանքը, որ քննարկվող միջնաժամկետ ժամանակահատվածում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի կանխատեսվող ծավալներում պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների գծով կանխատեսվող ծախսերն (ուղղակի և անուղղակի գնահատականների համաձայն) ունեն զգալի տեսակարար կշիռ, ՀՀ կառավարությունը կարևորում է պետական կառավարման համակարգի բոլոր ճյուղերի պաշտոնյաների վարձատրության միասնական և արդարացի համակարգի ձևավորումը:
ՀՀ կառավարությունը ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով կշարունակի ՀՀ կառավարության գործունեության ծրագրով ամրագրված աշխատավարձերի բարձրացմանն ուղղված իր քաղաքականությունը:
Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը ՀՀ կառավարությունը համարում է որպես կարևորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով:
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է 2013-2017 թվականների ընթացքում կրկնապատկել նվազագույն աշխատավարձը` հասցնելով մինչև 70 հազար դրամի: Նվազագույն աշխատավարձի նշված և դրանով պայմանավորված աշխատավարձերի ընդհանուր աճը 2014 թվականին այն դարձնում է ավելացող բյուջետային ծախսերի ամենամեծ բաղադրիչը: Աշխատավարձերի համաչափ, հետևողական և նպատակադրված աճի այսպիսի ծրագիրը հնարավորություն է տալիս 2013-2017 թվականների ընթացքում հավասարակշռել 2 կարևոր երևույթ.
ա) մի կողմից ոչ թե կտրուկ աճի միջոցով վերացնել կամ ստվեր մղել ցածր վարձատրվող աշխատուժը, այլ տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել աստիճանաբար վերակառուցել իրենց բիզնեսը` աշխատավարձի աճին զուգահեռ արտադրողականությունը բարձրացնելու շնորհիվ, և պահպանել առկա զբաղվածության մակարդակը,
բ) մյուս կողմից, 2014-2017թթ. ընթացքում հասնել նվազագույն աշխատավարձի կարևորագույն սոցիալական թիրախների: Մասնավորապես, ծրագրվում է որ
2014 թվականին արդեն նվազագույն աշխատավարձի մակարդակը կգերազանցի աղքատության վերին շեմը.
Աշխատավարձերի հավասարաչափ բաշխման միջազգային պրակտիկայում կիրառվող չափանիշի տեսանկյունից` 2014 թվականին ակնկալվում է, որ նվազագույն աշխատավարձը կգերազանցի Հայաստանի մեդիան աշխատավարձի 2/3-ի շեմը.
2016 թվականին ակնկալվում է ունենալ նվազագույն աշխատավարձի առավել բարձր մակարդակ, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է.
2017 թվականին նախատեսվում է նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերությունը հասցնել ցանկալի համարվող 40% ցուցանիշի:
Ի լրումն նվազագույն աշխատավարձի քաղաքականությանը` աշխատավարձերի բարձրացումը և զուգընթաց իրականացվող իրավական դաշտի համապատասխանեցումը նոր իրողություններին, հնարավորություն կընձեռեն արձանագրել լուրջ առաջընթաց աշխատավարձերի կարգավորման ոլորտում և հասնել հետևյալ նպատակադրումներին.
ա) պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության սկզբունքի կիրառմանը.
բ) պետական և մասնավոր հատվածների աշխատավարձերի հնարավորինս մոտեցմանը` համանման մասնագետների համար.
գ) պետական ծառայության տարբեր աստիճանների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի միջև համակարգված հարաբերակցությունների սահմանմանը:
2014-2016 թվականներին, ըստ ՀՀ կառավարության ընդունված ծրագրի, նվազագույն ամսական աշխատավարձերը ըստ տարիների համապատասխանաբար կկազմեն` 50.0, 55.0 և 62.5 հազ. դրամ: Այդ աճին համահունչ, 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով աշխատավարձերի բարձրացման արդյունքում ընդհանուր առմամբ աճն ըստ տարիների, նախորդ տարվա համեմատ, համապատասխանաբար կկազմի` շուրջ 20.0, 7.5 և 10 տոկոս, իսկ անհրաժեշտ լրացուցիչ գումարը` շուրջ 61.0, 27.5 և 39.5 մլրդ դրամ, ներառյալ նվազագույն ամսական աշխատավարձի նախատեսվող բարձրացումները: Միաժամանակ կփոխվեն ինչպես տարբեր ոլորտների, այնպես էլ ոլորտների ներսում աշխատավարձերի չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցությունները:
Բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական (պետական, դատական) ծառայողների աշխատավարձերի համար կկիրառվի մեկ միասնական սանդղակ.25: Միևնույն ժամանակ կհամադրվեն տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը` աստիճանաբար վերացնելով դրանց միջև տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Այդ ճշգրտման ընթացքում կպահպանվեն գործող աշխատավարձերը. եթե աշխատողի նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը պակաս է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում կունենանք միասնական համակարգ, այսինքն` բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց փոփոխվող սանդղակի աճերով:
______________________
25. Նախատեսվում է, որ սանդղակը կունենա 20 խտացման գործակից` այսինքն ամենաբարձր և ամենացածր պետական պաշտոն ունեցողների վճարների պաշտոնային դրույքաչափերը կտարբերվեն 20 անգամ:
Հարկ է նկատի ունենալ, որ այս ձևաչափը դեռևս չի կիրառվի ուժային կառույցների և գիտության ոլորտի կազմակերպությունների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս, որոնցում կպահպանվի ֆինանսավորման գործող կարգը: Աստիճանաբար, ուժային կառույցներում ևս կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգի հետ համադրելի միասնական աշխատավարձային սանդղակ:
Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարմանը մասնակցող կազմակերպությունների (հիմնարկների, ՊՈԱԿ-ների) կողմից իրականացվող ծառայությունների մատուցման գնագոյացման, ինչպես նաև տրվող սուբսիդիաների և դրամաշնորհների մեջ աշխատավարձի ֆոնդը ձևավորելիս (այն կներառի բոլոր տեսակի հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները), առավել բարձր գործակիցներ կկիրառվեն մասնագիտական պաշտոնների համար, դրանով իսկ առաջին հերթին կարևորելով մասնագիտական պաշտոնների դերը տվյալ կազմակերպության գործունեությունում:
Նշված գործակիցների կիրառման համար հիմք կհանդիսանան քաղծառայողների որոշակի դասերի համար նախատեսվող դրույքաչափերը, որոնց հետ ընդհանուր առմամբ համադրելի է համարվել տվյալ կազմակերպության համապատասխան պաշտոն զբաղեցնողների աշխատանքը:
Առաջին հերթին հարկ է նշել, որ քաղծառայության համակարգի սանդղակի օրենքով սահմանված բազային միավորը այսուհետ կլինի նվազագույն աշխատավարձի չափը: Միաժամանակ քաղծառայության համակարգում նախատեսվող պարգևատրումների տարեկան 15%-ոց ֆոնդը կապահովի որոշակի հմտություններ ունեցող քաղծառայողների սկզբնական աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի ակնկալվող որակական տարբերությունը:
Նշված փոփոխությունները նախատեսվում են իրականացնել հետևյալ ուղենիշերով.
Առողջապահության ոլորտ. Ոլորտի կազմակերպությունների վարչական (ղեկավար) աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը.26:
____________________
26. Այստեղ նախատեսվում է 2 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:
Պոլիկլինիկաներում և այլ բժշկական հիմնարկներում մասնագիտական (բժշկական անձնակազմի) աշխատողների (բացի հիվանդանոցների բժշկական անձնակազմի) աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության առաջատար խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը.27:
_______________________
27. Այստեղ նախատեսվում է 2.75 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով
Հիվանդանոցների և ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս կկիրառվի միայն նվազագույն աշխատավարձի ապահովման սկզբունքը` պայմանավորված վերջիններիս կողմից իրականացվող մեծածավալ վճարովի ծառայություններով, որոնք այդ կազմակերպություններին հնարավորություն են ընձեռում իրականացնել ավելի ճկուն աշխատավարձային քաղաքականություն:
Կրթության ոլորտ. Ոլորտի կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական և հատուկ հաստատությունների ուսուցչական անձնակազմի) վարչական (ղեկավար) և մանկավարժական աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կկիրառվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի չափը.28:
_______________________
28. Այստեղ նախատեսվում է 2 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:
Հանրակրթական և հատուկ հաստատությունների մասնագիտական (ուսուցչական) անձնակազմի աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության առաջատար խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի չափը.29:
____________________
29. Այստեղ նախատեսվում է 2.5 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:
ԲՈՒՀ-երի և ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կկիրառվի միայն նվազագույն աշխատավարձի ապահովման սկզբունքը` պայմանավորված վերջիններիս կողմից իրականացվող մեծածավալ վճարովի ծառայությունների առկայությամբ, ինչը հնարավություն է տալիս նրանց իրականացնել ավելի ճկուն աշխատավարձային քաղաքականություն:
Սոցիալական պաշտպանության ոլորտ. Ոլորտի կազմակերպությունների (բացի հատուկ մանկատներից, որոնց աշխատողների աշխատավարձը կարգավորվում է ՀՀ օրենքով) վարչական և մասնագիտական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության առաջատար խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի չափը.30:
__________________
30. Այստեղ նախատեսվում է 2.5 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:
Մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայողների աշխատավարձի հաշվարկման համար հիմք ընդունված բազային կամ նվազագույն աշխատավարձը:
Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտ. Ոլորտի կազմակերպությունների (բացառությամբ ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական բնագավառի ընկերությունների) վարչական անձնակազմի և մասնագիտական աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կդիտարկվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը.31:
_____________________
31. Այստեղ նախատեսվում է 1.75 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:
Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական բնագավառի ընկերությունների, ինչպես նաև ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս կկիրառվի քաղծառայողների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունված բազային կամ նվազագույն աշխատավարձը:
Այլ ոլորտներ. Այլ ոլորտների (տնտեսության ճյուղեր, սեյսմիկ պաշտպանություն, փորձաքննություն և կառավարության գործունեության գնահատում իրականացնող կազմակերպություններ) աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կկիրառվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը.32:
_____________________
32. Այստեղ նախատեսվում է 1.75 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների վարձատրության չափերը (ներառյալ բոլոր տեսակի հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները) տվյալ կազմակերպության բյուջետային մուտքերի շրջանակներում կսահմանվեն համապատասխան կազմակերպությունների կողմից` համաձայնեցնելով վերադաս պետական կառավարման մարմինների և ֆինանսական ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ:
Նշված սահմանափակումը չի վերաբերի այն կազմակերպություններին, որոնց աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս կկիրառվի նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև վճարովի ծառայություններից և այլ աղբյուրներից ստացված աշխատավարձի ֆոնդին ուղղվող միջոցներին:
Այսպիսով, ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձային քաղաքականությունն իրականացնել երկու հիմնական ուղղություններով. մի կողմից` աշխատավարձերի մակարդակների համար կանխատեսել առաջանցիկ տեմպեր սոցիալական թիրախների մակարդակների նկատմամբ (նվազագույն սպառողական զամբյուղ, աղքատության վերին շեմ և այլն), մյուս կողմից` տարբեր ոլորտների աշխատավարձերը դարձնել միմյանց նկատմամբ առավել համադրելի:
4.6 ՀՀ 2014-2016ԹԹ ՄԺԾԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ
ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ իրատեսության տեսանկյունից հարկ է առանձնացնել այն գործոնները, որոնք կարող են ազդել հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա: Այդ գործոնների կազմում առավել կարևորվում են նրանք, որոնք կարող են հանգեցնել ծախսերի ծրագրերում համապատասխան վերանայումներ կատարելու անհրաժեշտության: Այդ իմաստով ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ հիմքում դրված կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկեր:
Ռիսկերի աղբյուրները
ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ շրջանակներում կարելի է տարանջատել ռիսկերի հետևյալ աղբյուրները, որոնք կարող են հանգեցնել ծրագրային ռեսուրսային փաթեթից շեղումների.
(i) ներքին ռեսուրսների գծով,
(ii) արտաքին օժանդակության գծով:
Ներքին ռեսուրսների մասով 2014-2016թթ բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում համալրվելու է հարկային եկամուտների հաշվին, որոնց գծով ծրագրային մուտքերը 2014-2016թթ կկազմեն ներքին ռեսուրսների ընդհանուր մուտքերի միջինում 97.3%-ը: Հարկային եկամուտների հավաքագրումը մեծապես կախվածության մեջ կլինի մի կողմից մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանությունից, իսկ մյուս կողմից` դրանց հավաքագրման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների իրականացման արդյունավետությունից: Նշված տնտեսական գործոններից բացի, այս դեպքում էական դեր կունենան նաև հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին զարգացումների և արտաքին գործոնների ազդեցությունները: Մասնավորապես,
ա) Մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանություն. Մակրոտնտեսական շրջանակում կատարված կանխատեսումների մասով 2014-2016թթ. առկա ռիսկերի մասին նշվել է սույն փաստաթղթի 2-րդ գլխի համապատասխան մասում:
բ) Վարչարարական միջոցառումների իրականացում. 2014-2016թթ, երբ բյուջետային միջոցների սղությունը դեռևս լուծում պահանջող խնդիրներից մեկն է լինելու, առաջադրելով հարկային եկամուտների հնարավոր հասանելի մակարդակի ապահովում, ՀՀ կառավարությունը սկզբունքայնորեն շարունակելու է իրականացնել իր կողմից որդեգրված` ստվերային տնտեսության ծավալների կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականությունը, դրանով իսկ նպաստելով հարկային եկամուտների հավաքագրման բնագավառում իրավիճակի բարելավմանը: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային, մաքսային, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է:
գ) Արտաքին գործոնների ազդեցություններ. Ռիսկը հնարավոր է արտաքին գործոնների (արտաքին տնտեսական շուկաներում, ինչպես նաև ՀՀ արտաքին սահմաններում իրավիճակի սրում) ազդեցության արդյունքում հանրապետությունում տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման դեպքում և այն գնահատել հնարավոր չէ:
Արտաքին օժանդակության մասով 2014-2016թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական դրամաշնորհների, այնպես էլ վարկերի հաշվին:
ա) Պաշտոնական դրամաշնորհների հատկացման կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում դոնորների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային դրամաշնորհային ծրագրերի մասով):
բ) Վարկերի մասով ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում վարկատուների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային վարկային ծրագրերի մասով):
Արտաքին օժանդակության մասով 2014-2016թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունը:
Ռիսկերի հնարավոր հետևանքները և ճշգրտումների ուղղվածությունը
Ներքին ռեսուրսների մասով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակը (առաջացած ճեղքվածքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում) ենթադրում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի վերանայում` դրանց կրճատման ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական եկամուտները հիմնականում ամրագրված չեն որոշակի ծախսատեսակի կամ ծրագրի, այս դեպքում ծախսերի վերանայումն իրականացվելու է` հիմք ընդունելով դրանց գերակայությունները. առաջին հերթին կրճատվելու են այն ծախսատեսակների կամ ծրագրերի գծով նախատեսված գումարները, որոնք կրճատման պահին կունենան գերակայության ավելի ցածր աստիճան (հաշվի առնելով նաև ծախսերի կրճատման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը):
Արտաքին օժանդակության գծով մուտքերի թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր` կախված արտաքին օժանդակության բնույթից: Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը:
Աղյուսակ 4.10. Արտաքին օժանդակությունը` ըստ նշանակության (մլն դրամ)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշներ | 2014| 2015| 2016|
|_______________________________________|_________|_________|_________|
|Ընդհանուր բնույթի բյուջետային | | | |
|օժանդակություն | 28,447.9| 19,501.6| 6,972.7|
|_______________________________________|_________|_________|_________|
|Պաշտոնական դրամաշնորհներ | 9,654.5| 6,972.7| 6,972.7|
|_______________________________________|_________|_________|_________|
|Վարկեր | 18,793.4| 12,528.9| 0 |
|_______________________________________|_________|_________|_________|
|Ծրագրային (նպատակային) օժանդակություն |111,818.1|117,777.3|153,580.5|
|_______________________________________|_________|_________|_________|
|Պաշտոնական դրամաշնորհներ | 12,478.3| 4,267.2| 3,340.7|
|_______________________________________|_________|_________|_________|
|Վարկեր | 99,339.8|113,510.1|150,239.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|Ընդամենը արտաքին օժանդակություն |140,266.0|137,278.9|160,553.2|
._____________________________________________________________________.
Բյուջետային ռեսուրսների փաթեթում ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության թերստացման պայմաններում և առաջացած ճեղքվածքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է` ելնելով դրանց գերակայության աստիճանից, մինչդեռ ծրագրային (նպատակային) պաշտոնական դրամաշնորհների և վարկերի թերստացումը որպես կանոն հանգեցնելու է այն ծրագրերի գծով ծախսերի կրճատմանը, որոնք անմիջականորեն կապակցված են ֆինանսավորման այդ աղբյուրների հետ, թեև առանձին դեպքերում չի կարելի բացառել այդ ծրագրերի գծով արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների փոխարինումը ներքին ռեսուրսներով:
Փոխհատուցման հնարավորությունները
2014-2016թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վրա դրական հետևանքներ կարելի է ակնկալել բարենպաստ մակրոտնտեսական զարգացումներից, որոնք կարող են որոշ չափով փոխհատուցել արտաքին օժանդակության գծով հնարավոր «կորուստները»: Նախատեսվածի դիմաց մակրոտնտեսական միջավայրի բարելավումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման համար: Այս դեպքում հարկային եկամուտների լրացուցիչ մուտքերի` այլ մուտքերի հնարավոր կորուստների փոխհատուցմանն ուղղելուց հետո ՀՀ կառավարությունը կարող է քննարկման առարկա դարձնել լրացուցիչ եկամուտների` ըստ ծախսային գերակայությունների ծախսերի ավելացմանը և (կամ) պետական բյուջեի դեֆիցիտի չափը կրճատելուն ուղղելու հարցը:
ՄԱՍ Բ. ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
| ԳԼՈՒԽ 5. |
ՀՀ 2014-2016ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող փաստաթղթում ընդհանուր գծերով ներկայացվում են 2014-2016թթ ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի ըստ ոլորտների քաղաքականության գերակայությունները: Այս գերակայությունները բխում են ՀՀ կառավարության ընդհանուր ռազմավարական գերակայությունների համատեքստից (ՀՀ կառավարության ծրագիր, Կայուն զարգացման ծրագիր, տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և այլն) և պետք է ծառայեն որպես հիմք` ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար:
Ինչպես արդեն վերը նշվել էր ՀՀ կառավարությունն առաջիկա տարիների համար առավել կարևորում է պետական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները.
(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառներում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,
(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:
Աղյուսակ 5.1. ՀՀ պետական բյուջեի ծախսերի փաթեթում 2014-2016թթ. կանխատեսվող փոփոխությունները նախորդ տարվա համեմատությամբ` ըստ խոշորացված ոլորտների (մլն դրամ)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշներ | 2014| 2015| 2016|
|_______________________________________|_________|_________|_________|
|Հավելյալ բյուջետային ռեսուրսների | | | |
|կանխատեսվող բաշխումը 2013-2015թթ` ըստ | | | |
|ոլորտների (մլն դրամ) |137,996.8|128,851.3|184,830.0|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|1. Սոցիալ - մշակութային ճյուղեր և | | | |
|գիտություն | 93,852.2| 54,324.2| 26,458.9|
|_______________________________________|_________|_________|_________|
|2. Պաշտպանության, ազգային | | | |
|անվտանգության, հասարակական կարգի | | | |
|պահպանության, քրեակատարողական և | | | |
|փրկարար ծառայության համակարգեր | 19,400.6| 25,392.0| 28,655.6|
|_______________________________________|_________|_________|_________|
|3. Տնտեսական հարաբերություններ, շրջակա | | | |
|միջավայրի պաշտպանություն, բնակարանային | | | |
|շինարարություն և կոմունալ | | | |
|ծառայություններ | 6,821.2| 37,794.3| 69,837.6|
|_______________________________________|_________|_________|_________|
|4. Պետական կառավարում | 13,463.5| - | 6,400.6|
|_______________________________________|_________|_________|_________|
|5. Պետական պարտքի սպասարկման ծախսեր | | | |
|(տոկոսավճարներ) | 1,691.0| 5,778.0| 5,984.6|
|_______________________________________|_________|_________|_________|
|6. Այլ ոլորտներ | 2,768.3| 5,562.8| 47,492.8|
._____________________________________________________________________.
Ինչպես երևում է աղյուսակից` 2014-2016 թվականներին, նախորդ տարվա համեմատ ստացվելիք լրացուցիչ մուտքերի զգալի մասը` 289.1 մլրդ դրամը կամ ընդհանուրի 64.0%-ը նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային ճյուղերի ու գիտության, ինչպես նաև տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը, ընդ որում` սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը բաժին կհասնի լրացուցիչ մուտքերի ընդհանուր գումարի 38.7 %-ը, որը վկայում է այն մասին, որ 2014-2016թթ նախատեսվում է շարունակել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածության ավելացումը:
Սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը հատկացված հավելյալ միջոցների շուրջ 24.4%-ը կտրամադրվի կրթության բնագավառին, շուրջ 64.3%-ը` սոցիալական պաշտպանության բնագավառին և 5.76 %-ը` առողջապահությանը:
| ԳԼՈՒԽ 6. |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
6.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6.1.1. Իրավիճակի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին իրականացնում է պետական կառավարման համակարգի բարեփոխումների լայնածավալ ծրագիր` համակարգի արդյունավետության, ծառայությունների որակի և մատչելիության, թափանցիկության և հաշվետվելիության, վերահսկելիության բարձրացման ուղղությունների ընդգրկմամբ, որն իրականացվում է հիմնականում պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների և քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման և զարգացման ճանապարհով:
1. Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումներ
Պետական կառավարման համակարգի բնագավառում իրականացվող բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին ձեռք բերվեցին որոշակի արդյունքներ, որոնք ապահովեցին նշանակալից առաջընթաց, հատկապես պետական կառավարման առանձին մարմինների վերակազմակերպման գործընթացներում և քաղաքացիական (պետական, դատական) ծառայության ներդրման բնագավառում: Նշվածի համար հիմք հանդիսացան «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները և այլ իրավական ակտերը: Նախարարությունները ներկայումս իրականացնում են իրենց բնագավառի քաղաքականության ձևավորման, մոնիտորինգի և համակարգման գործառույթները, իսկ ծառայությունների մատուցման, կանոնակարգման, վերահսկողական ու տեսչական գործառույթների իրականացման իրավասությունները հիմնականում փոխանցվեցին նախարարություններում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ստեղծված գործակալություններին և տեսչություններին: Նշված փոփոխությունները հանգեցրին կրկնվող գործառույթների որոշակի հատվածի վերացմանը:
Բացի այդ, առանձին մարմիններ վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների, որի հետևանքով կառավարչական գործառույթներ իրականացնող մարմինները տարանջատվեցին պետական գործառույթներ իրականացնող մարմիններից:
Պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում հստակեցվել են նախարարությունների կանոնադրական խնդիրները և միասնականացվել նրանց աշխատակազմերի կառուցվածքները` ձևավորվեցին վարչություններ, քարտուղարություններ և բաժիններ:
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման նպատակով ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքը` նախարարություններին վերապահված լիազորություններն ու գործառույթները հստակեցնելու նպատակով ստեղծվեցին նոր նախարարություններ, որով և ամբողջացավ նախարարությունների կազմը:
Առանձին բնագավառներում քաղաքականության մշակման ու իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծվեցին մշտական գործող նախարարական կոմիտեներ` ֆինանսատնտեսական, սոցիալական, տարածքային զարգացման և բնապահպանական, պետաիրավական:
Պետական կառավարման մարմիններում աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվել է աշխատանքային ծրագրերի կազմման և դրանց կատարողականների գնահատման համակարգը:
Պետական կառավարման համակարգի բարեփոխումների օրակարգում կարևորվեց նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացումը` Դատական օրենսգրքի պահանջներին համապատասխան իրականացվեցին դատական համակարգի կառուցվածքային փոփոխություններ (գործող առանձին դատարանների վերակազմակերպում, ինչպես նաև դատական համակարգի ամրապնդման, դատական գործավարության գործընթացների բարելավման, դատավորների ու արդարադատության իրականացմանը մասնակցող անձանց մասնագիտական գիտելիքների և օրենսդրական դաշտի կատարելագործում):
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացվել են դատախազության համակարգի կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում` ելնելով գործառույթների բնույթից տեղի ունեցավ ՀՀ դատախազության օպերատիվ քննչական հաստիքների համապատասխան բաշխում այլ քննչական մարմինների միջև:
«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ստեղծվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:
Տեսչական համակարգի բարեփոխումներ. Մշակվել է տեսչական համակարգում օպտիմալացման ծրագիր, որն ուղղված է տեսչական համակարգի և իրականացվող ստուգումների օպտիմալացմանը` տեսչական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել ստուգում իրականացնող բոլոր մարմինների աշխատանքների արդյունավետությունը ինչը կբարելավի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը և կապահովի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Տեսչական համակարգի բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է:
Հաշվի առնելով տեսուչների գործունեության առանձնահատկությունները օպտիմալացման ծրագրի շրջանակներում տեսչական մարմինների թիվն առնվազն կիսով չափ կրճատվելու է: Պլանավորվում է գործող տեսչությունները վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմինների: Օպտիմալացման շրջանակներում ստեղծված մարմինների ոլորտը կանոնակարգելու և քաղաքացիական ծառայության ոլորտից տարանջատելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Տեսչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով տեսչական ծառայությունը կսահմանվի որպես պետական ծառայության առանձին տեսակ և կկարգավորվեն տեսչական մարմինների գործունեության և տեսչական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները: Առաջնային անհրաժեշտություն է նաև ստուգում իրականացնող մարմինների համար կառավարման նոր համակարգի ներդրումը` համաձայն որի տեսչական մարմինը ղեկավարվում է ինչպես տեսչական մարմնի ղեկավարի, այնպես էլ տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից:
Ներքին աուդիտի համակարգի ներդրում. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն պետական կառավարման մարմիններում ներդրվում է ներքին աուդիտի համակարգը` նախարարության կառավարչական գործընթացների, գործառնությունների և տեղեկատվական համակարգերի ռիսկերի գծով հսկողության արդյունավետությունն ու համարժեքությունը, այդ թվում` ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիությունն ու ամբողջականությունը, ծրագրերի և գործառնությունների արդյունավետությունն ու օգտավետությունը, ակտիվների ապահով պահպանումը, օրենքներին, կանոնակարգերին, ընթացակարգերին և պայմանագրերի դրույթներին համապատասխանության գնահատման նպատակով:
«Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրում. Այս գործիքի ներդրումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետությունում պետության կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Իրավական ակտերի ընդունման ազդեցության գնահատման համակարգի ներդրում. Իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծության նպատակով ներդրվել է օրենքների, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում ՀՀ կառավարության որոշման նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգը:
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով կանոնակարգվել են նաև`
- Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանյան երկրներ ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը և վճարման կարգը,
- պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց սպասարկման համար անհրաժեշտ ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները, այդ ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (մասնավորապես նաև` ավտոմեքենայի ձեռք բերման առավելագույն գինը` ըստ պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնների),
- կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի կանոնները,
- կոմունալ ծախսերի` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռք բերման ծավալները, ինչպես նաև ջրի օգտագործման նորմաները:
2. Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրում և զարգացում
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա իրականացվեց քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Իրականացված բարեփոխումների շնորհիվ քաղաքացիական ծառայողները տարանջատվել են քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանցից և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներից, սահմանվել են քաղաքացիական ծառայության մուտքի և ծառայությունից ազատվելու հավասար պայմաններ, ապահովվել են մասնագիտական առաջխաղացման հնարավորություններ: Այդ ընթացքում հստակեցվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության սահմանները և քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը:
2010 թվականին օրենսդրորեն սկզբունքային փոփոխությունների ենթարկվեց քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներում հաղթող ճանաչելու կարգը, սահմանվեց արդյունքների գնահատման նոր ընթացակարգ` ըստ որի մրցութային հանձնաժողովները ոչ թե քվեարկության միջոցով են մրցույթում հաղթող ճանաչելու, այլ մասնակիցներին տրված միավորների հանրագումարով: Սահմանվեց նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը:
Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների կատարելագործման նպատակով մշակվել և շրջանառվում է «Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագրքի» նախագիծը:
Պետական ծառայության մյուս տեսակների համար համապատասխան օրենսդրական հենքի ստեղծման, ծառայությունների ներդաշնակեցման, միասնական սկզբունքների ապահովման նպատակով ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը:
Ապագայում քաղաքացիական ծառայության համակարգի կառավարման, կատարելագործման, ինչպես նաև հետագա զարգացման նպատակով նախատեսվում է մշակել քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների նոր քաղաքականության փաստաթուղթ:
Միաժամանակ նախատեսում է սահմանել պետական կառավարման համակարգի բոլոր ճյուղերում պաշտոնյաների վարձատրության միասնական և արդարացի համակարգ, որը նաև հաշվի կառնի յուրաքանչյուր աշխատողի արտադրողականությունը և աշխատանքի արդյունավետությունը.
ՀՀ պետական մարմիններում ներդրվել է և շարունակվում է ընդլայնվել աշխատողների (որոնց մեծամասնությունը կազմում են քաղաքացիական ծառայողները) և նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական (ներդրվել է ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը), կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված սոցիալական ապահովության միջոցառումների իրականացումը` աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով:
6.1.2. Հիմնական խնդիրներ
Պետական կառավարման համակարգի բնագավառում աշխատանքի արդյունավետության բարձրացման համար լուծում պահանջող հիմնական խնդիրներն են`
- անհրաժեշտ է բարձրացնել համակարգում աշխատելու գրավչությունը,
- անհրաժեշտ է զարգացնել պետական կառավարման մարմինների և դրանցում աշխատողների տեխնիկական և մասնագիտական կարողությունները,
- անհրաժեշտ է ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխանող կառավարման համակարգ:
6.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
6.2.1. Գերակայությունները
ՄԺԾԾ ժամանակահատվածում պետական կառավարման հիմնական գերակայություններից են.
1) Պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Այդ առումով կարևորվում են`
- պետական կառավարման համակարգի բարելավման նպատակով հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության մշակումը,
- հանրային ծառայությունների ոլորտում ընդգրկված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կատարելագործման և աշխատանքի վարձատրության չափերի միջև ստեղծված հարաբերակցության անհամամասնությունների կարգավորման նպատակով հանրային ծառայության միասնական վարձատրության նոր համակարգի մշակումն ու համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումը: Ներկայումս առաջարկություններ են մշակվում պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների միասնականության սկզբունքի արմատավորման, ինչպես նաև պետական ծառայության տարբեր աստիճանների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի միջև օպտիմալ հարաբերակցության սահմանման ուղղությամբ: Աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն. որպեսզի աշխատավարձերը համադրելի լինեն պետական և մասնավոր ոլորտներում աշխատող միևնույն մասնագետների համար.
2) էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հետևողական շարունակումը
- պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման կարգի հետևողական կիրառումը,
- պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների առցանց եղանակի ներդրումը
- էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը և այդ համակարգով աշխատանքային ծրագրերի կազմման ու աշխատողների կատարողականների գնահատման գործընթացի իրականացման արմատավորումը,
- պետական կառավարման մարմինների աշխատողների կատարողականների հիման վրա պարգևատրման կարգի կիրառումը.
3) Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կառավարման մարմինների և նրանցում յուրաքանչյուր աշխատատեղի վերազինումը ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով:
4) Պետական կառավարման բնագավառում բարեփոխումների և համակարգի կատարելագործման իրականացումը, որոնք պետք է հանգեցնեն միջազգային լավագույն փորձին համապատասխանող համակարգի ձևավորմանը.
5) Պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով համակարգում աշխատելու գրավչությունը, աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին` միջնաժամկետ հատվածում ձեռնպահ մնալով աշխատողների թվի ավելացումից.
6) Քաղաքացիական ծառայության համակարգում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ու աշխատանքային շարունակական առաջխաղացման ընթացակարգերի կիրառումն ապահովող համապատասխան համակարգի և կարողությունների զարգացումը.
7) Պետական կառույցների աշխատողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործումը.
8) Պետական մարմինների հաշվետվողականության համակարգերի զարգացումը (այդ թվում նաև ծրագրային բյուջետավորման մոտեցման արմատավորման շնորհիվ):
6.2.2. Նպատակները
ՀՀ պետական կառավարման համակարգին ուղղվող ծախսերի հիմնական նպատակը պետական ծառայողների կողմից հանրության համար առավել մատչելի, որակյալ և անաչառ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Այդ նպատակին հասնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է արմատավորել պետական ծառայողների ֆինանսական և իրավական պաշտպանվածությունն ապահովող հուսալի երաշխիքները, ինչպես նաև պետական ծառայողների տեսական և մասնագիտական գիտելիքների բարձրացումն ապահովելու համար կատարելագործել պարբերաբար անցկացվող պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ընթացակարգերը, նվազեցնել համակարգում կոռուպցիոն ռիսկերը (այդ թվում` հաշվետվողականության և պատասխանատվության համակարգերի կատարելագործման շնորհիվ):
6.2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները
Պետական կառավարման համակարգում 2014-2016թթ. իրականացվելիք բյուջետային ծախսերի կառուցվածքի և ծավալների վրա հիմնականում ազդեցություն ունեն հետևյալ գործոնները.
1) «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան քաղաքացիական ծառայողների (պետական և դատական ծառայողների), հարկային ծառայողների, մաքսային ծառայողների, հարկադիր կատարողների և դատական կարգադրիչների աշխատավարձի բնականոն աճի, ՀՀ դատական օրենսգրքի, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան դատավորների, դատախազների և հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների աճի, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հետ կապված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի կանոնակարգման ապահովումն ու այդ նպատակներով անհրաժեշտ միջոցների նախատեսումը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացումը:
2) Հանրային ծառայության միասնական վարձատրության համակարգի ներդրման նպատակով ՄԺԾԾ ժամանակահատվածում պետական կառավարման համակարգում ներգրավված աշխատողների աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործումը և կանոնակարգումը:
3) ՀՀ դատական օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին», «Դատախազության մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան ՀՀ դատարանների, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության և ՀՀ վերահսկիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդերի նախատեսումը:
4) Պետական կառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ միջոցների նախատեսումը` հիմքում ունենալով բազային բյուջեով այդ նպատակի համար ծրագրավորված ծախսերը:
ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծրագրավորվող ծախսերի մակարդակի վրա ազդեցությունը կունենան նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված` սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի և գազի նոր սակագների ս.թ հուլիսի 7-ից ուժի մեջ մտնելու հանգամանքը (ինչը հաշվի չի առնվել ՄԺԾԾ ոլորտային ծախսերի հաշվարկներում, քանի որ, հանձնաժողովի կողմից այդ որոշումն ընդունվել է 2014-2016թթ ժամանակահատվածի ոլորտային ծախսերի կողմնորոշիչ չափաքանակները Բարձրագույն խորհրդի կողմից հաստատելուց հետո):
Բացի այդ, 2014-2016 թվականների ընթացքում պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի վրա ազդեցություն կարող են ունենալ նաև.
ա) օրենսդրական փոփոխությունները,
բ) պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները,
գ) պետական կառավարման մարմինների աշխատողների թվաքանակի փոփոխությունը:
6.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետական կառավարման համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պետական ֆինանսավորման ծավալների պահպանումը առաջնահերթ խնդիր է: Նախատեսվող միջոցներով կստեղծվեն նախադրյալներ դեպի որակյալ, մրցունակ պետական ծառայությունների մատուցմանն անցում կատարելու համար: Պետական կառավարման մարմինների 2014-2016թթ պահպանման համար նախատեսված ծախսերի բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խոշորացված խմբերի ներկայացված է ստորև բերված գծանկարում:
Գծանկար 6.1 Պետական կառավարման մարմինների 2014-2016թթ պահպանման համար նախատեսված ծախսերի բաշխումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խոշորացված խմբերի (%)
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
*Ներառված չեն վարչական օբյեկտների հիմնանորոգման և շենքերի ձեռքբերման, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով այս ոլորտում նախատեսված ծախսերը:
Ընթացիկ ծախսերը, 2013 թվականի համեմատությամբ, 2014 թվականին կաճեն 24.7 մլրդ դրամով, 2015 թվականին, 2014 թվականի համեմատությամբ` 8.1 մլրդ դրամով և 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ` 9.4 մլրդ դրամով:
Ծախսերի (անվանական արտահայտությամբ) աճը կզուգակցվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության փոփոխությամբ: Այսպես, 2013 թվականի համար ծրագրված մակարդակի դիմաց (ՀՆԱ-ի 1.38%) պետական կառավարման համակարգի համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2014-2016թթ ժամանակահատվածի համար կկազմեն համապատասխանաբար` ՀՆԱ-ի 1.79, 1.77 և 1.76 %-ը:
Նշված ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում կփոփոխվի հետևյալ կերպ` 2013 թվականի համար ծրագրավորված մակարդակի դիմաց (5.45%) պետական կառավարման համակարգի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում 2014 թվականին կկազմի 6.90%, 2015 թվականին` 6.91% և 2016 թվականին` 6.80%:
Նշված մարմինների 2014 թվականի պահպանման ընթացիկ ծախսերը 2013 թվականի մակարդակը գերազանցում են 24.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է.
- աշխատավարձի ֆոնդի աճով` շուրջ 24.6 մլրդ դրամով: Այն պայմանավորված է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան քաղաքացիական (պետական, դատական) ծառայողների աշխատավարձի բնականոն աճով, «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան հարկային ծառայողների, մաքսային ծառայողների, հարկադիր կատարողների և դատական կարգադրիչների աշխատավարձի բնականոն աճով, ՀՀ դատական օրենսգրքի, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան դատավորների, դատախազների և հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների աճով, նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի կանոնակարգմամբ, ինչպես նաև պետական կառավարման մարմինների աշխատողների աշխատավարձերի զգալի աճով:
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման առանձին հոդվածների գծով հիմնականում տեղի է ունեցել ծախսերի նվազում` պայմանավորված այդ ծախսերի կանոնակարգմամբ:
2015 թվականի պահպանման ընթացիկ ծախսերը 2014 թվականի մակարդակը գերազանցում են 8.1 մլրդ դրամով, որը հիմնականում աշխատավարձի ֆոնդի աճն է` 8.2 մլրդ դրամ, պայմանավորված վերոնշյալ օրենքների պահանջներից բխող բնականոն աճով, դատավորների, դատախազների և հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների աճով, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հետ կապված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի կանոնակարգմամբ, ինչպես նաև պետական կառավարման մարմինների աշխատողների աշխատավարձերի շուրջ 10.0 տոկոս աճով:
2016 թվականի պահպանման ընթացիկ ծախսերը 2015 թվականի մակարդակը գերազանցում են 9.39 մլրդ դրամով, որը հիմնականում աշխատավարձի ֆոնդի աճն է` 9.36 մլրդ դրամ, պայմանավորված վերոնշյալ օրենքների պահանջներից բխող բնականոն աճով, դատավորների, դատախազների և հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների աճով, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հետ կապված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի կանոնակարգման, ինչպես նաև պետական կառավարման մարմինների աշխատողների աշխատավարձերի շուրջ 13.6 տոկոս աճով:
Միաժամանակ 2014-2016թթ ժամանակահատվածում այս ոլորտում նախատեսվում են արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացնել հետևյալ ծրագրերը.
1. Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Ծրագրի հիմնական նպատակն է միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացումը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, որի շրջանակներում ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցների ծավալը կազմում է 10.3 մլն եվրո: Այն առավելապես ուղղված է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցմանը:
Ծրագիրը ավարտը ծրագրված է 2014թ դեկտեմբերին և այդ նպատակով 2014թ նախատեսված է` 1,886.0 մլն դրամ:
2. Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2015թթ)
Ծրագրի հիմնական նպատակն է միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացումը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, որի շրջանակներում ԵՆԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցների ծավալը կազմում է 30.8 մլն Եվրո:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ և 2014 թվականի համար ծրագրված է 8,700.7 մլն դրամ, 2015 թվականի համար` 1,240.4 մլն դրամ:
3. Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Ծրագրի հիմնական նպատակն է միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացումը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Նշված դրամաշնորհային ծրագիրը փոխկապակցված է համանուն վարկային ծրագրերի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ժամկետներում` նույն ուղղություններով: Դրամաշնորհի գումարը կազմում է 12.0 մլն Եվրո:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014թ նախատեսված է 3,212.9 մլն դրամ:
4. Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Ծրագրի հիմնական նպատակն է միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացումը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Նշված դրամաշնորհային ծրագիրը փոխկապակցված է համանուն վարկային ծրագրերի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ժամկետներում` նույն ուղղություններով: Դրամաշնորհի գումարը կազմում է 3.5 մլն Եվրո:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014թ նախատեսված է 937.1 մլն դրամ:
5. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի բարեփոխումների երկրորդ ծրագիր (ծրագրի տևողությունը` 2010-2015թթ)
Ծրագիր նպատակն է կատարելագործել հանրային հատվածի կառավարման իրականացումը և ծառայությունների մատուցումը` քաղաքականության մշակման ոլորտում գերատեսչական հզորությունների ուժեղացման, մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացման, ներքին աշխատանքային հոսքերի և արտաքին հաղորդակցության համար տեղեկատվական համակարգերի ստեղծման միջոցով: Ծրագիրն ուղղված է աջակցել ՀՀ կառավարության կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային փաստաթղթերի արդյունավետ կառավարմանը, ՔԾԽ-ի ներքո էթիկայի հանձնաժողովի հիմնմանը և տարբեր կատարողական խմբերի գործունեության աջակցմանը:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`
ա) քաղաքականության ձևավորման և ծառայությունների մատուցման ձևաչափում գերատեսչական կարողությունների զարգացում,
բ) հանրային հատվածում մարդկային ռեսուրսների գործունեության արդյունավետության բարձրացում,
գ) կատարողականի և թափանցիկության բարելավման նպատակով համակարգերի մշակում,
դ) տեխնիկական աջակցություն և կառավարում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված` 869.7 մլն դրամ, 2015 թվականի համար` 240.1 մլն դրամ:
6. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2015թթ)
Ծրագրի նպատակն է օժանդակել Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստմանը, որի նպատակներն են`
ա) տնային տնտեսությունների, բիզնեսի և պետական կազմակերպությունների համար հիմնացանցի, համակարգիչների և էլ. ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը,
բ) ավելացնել գիտելիքահեն և տեխնոլոգիահեն հատվածի ծավալները և տվյալ հատվածում զբաղվածությունը, ինչպես նաև հասանելիությունը շուկաներին, ֆինանսներին, հմտություններին:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`
ա) էլեկտրոնային հասարակության ենթակառուցվածքների զարգացում,
բ) ձեռնարկությունների ինովացիոն ենթակառուցվածքների խթանում,
գ) ծրագրի կառավարում և իրականացում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 5,702.3 մլն դրամ, 2015 թվականի համար` 690.5 մլն դրամ:
7. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2016թթ)
Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) եկամուտների վարչարարության համապարփակ արդիականացման գծով: Ծրագրով կապահովվի ՊԵԿ-ի հիմնական ՏՀՏ ենթակառուցվածքում կարևոր ներդրումների ֆինանսավորումը` ՊԵԿ-ին հնարավորություն ընձեռելով արդիականացնել իր բիզնես գործընթացները, ընդլայնել էլ. կառավարման կիրարկումը, այդ թվում` հարկային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացումը, ինչպես նաև ներդնել առավել թիրախավորված, ռիսկի վրա հիմնված պարտավորությունների իրականացման ռազմավարություն` հիմնվելով պարտավորությունների կամավոր իրականացման վրա:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
ա) ինստիտուցիոնալ զարգացում և փոփոխության կառավարում,
բ) գործընթացի արդիականացում և պարտավորությունների կատարման կառավարում,
գ) տեղեկատվական տեղնոլոգիաների ենթակառուցվածքի և համակարգերի արդիականացում,
դ) ծրագրի կառավարում և իրականացում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 1,994.2 մլն դրամ, 2015 թվականի համար` 918.8 մլն դրամ և 2016 թվականի համար` 281.2 մլն դրամ:
8. ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող Հազարամյակի մարտահրավեր դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011- 2017թթ)
Ծրագրի ընդհանուր նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` գյուղատնտեսական ոլորտի կայուն տնտեսական աճի միջոցով, գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության մեծացումը` ոռոգման համակարգերի ընդգրկումն ընդլայնելու և որակի բարելավման, համակարգը կառավարող մարմինների հզորացման և ֆերմերների արտադրանքի եկամտաբերությունն ավելացնելու հնարավորություններ ստեղծելու միջոցով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար ծրագրված է 99.6 -ական մլն դրամ:
9. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հանրային հատվածի վերահսկողության (Վերահսկիչ պալատի) կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2016թթ)
Ծրագրի նպատակն է աջակցել պետական հատվածի արտաքին աուդիտի կողմից կարողությունների ստեղծման ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմանը և աուդիտի ստանդարտացված մեթոդների մշակմանն ու կիրառմանը: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
ա) կարողության գնահատում և ռազմավարության մշակում,
բ) աուդիտի համապատասխան ստանդարտների և մեթոդների մշակում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 96.7 մլն դրամ, 2015 թվականի համար` 52.2 մլն դրամ, 2016 թվականի համար` 5.0 մլն դրամ:
10. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ ֆինանսների նախարարության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2016թթ)
Ծրագիր նպատակն է հզորացնել ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունների կարողությունները, որոնք պատասխանատու են ֆինանսական շուկայի զարգացման և փողերի լվացմանն հակազդելու համար:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
ա) ինստիտուիցիոնալ զարգացման առաջխաղացում,
բ) ֆինանսական շուկայի զարգացում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 62.0 մլն դրամ, 2015 թվականի համար` 36.5 մլն դրամ, 2016 թվականի համար` 3.5 մլն դրամ:
11. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի կառավարության կարգավորող բարեփոխումների գրասենյակի կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2015թթ)
Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունները, որը պատասխանատու է գործարարների և քաղաքացիների գործունեության վրա ազդող իրավական նորմերի գույքագրման ու վերանայման և անօգուտ կամ ավելորդ հանդիսացող նորմերի վերացման կամ պարզեցման միջոցով կարգավորիչ «գիլյոտինի» ծրագրի իրականացման համար:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
ա) կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացում,
բ) մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակում և ներդրում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 94.2 մլն դրամ, 2015 թվականի համար` 56.9 մլն դրամ, 2016 թվականի համար` 5.0 մլն դրամ:
12. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի հանրային ֆինանսական կառավարման հզորացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013- 2016թթ)
Ծրագրի նպատակն է քաղաքականության վրա հիմնված բյուջետավորման խորացման և Հայաստանում պետական ներդրումների կառավարման համակարգի հզորացումը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 149.6 մլն դրամ, 2015 թվականի համար` 52.2 մլն դրամ, 2016 թվականի համար` 7.5 մլն դրամ:
13. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2015թթ)
Ծրագրի նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը Հայաստանում, ինչպես նաև ստեղծել պտղի և ընկուզեղենի արտադրության համար անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով կառույց, որը գյուղաբնակների համար կապահովի ավելի բարեկարգ սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
ա) «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության միջոցով աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը: Այս բաղադրիչով նախատեսվում է նաև աջակցություն արտահանման և ստանդարտների ոլորտին, որի իրականացման պարագայում կբարելավվի միջազգային շուկաներում հայկական մրգի համբավը:
բ) գյուղական ենթակառուցվածքներ, գյուղերում կենսամակարդակի բարձրացում, ենթակառուցվածքներում նեդրումներ (ջրագծերի կառուցում և վերականգնում, գազաֆիկացում, հեղեղատարեր և այլն) և գյուղական տրանսպորտային ներդրումներ (ճանապարհների, կամուրջների կառուցում և վերականգնում):
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 1,949.5 մլն դրամ, 2015 թվականի համար` 1,950.7 մլն դրամ:
14. ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2016թթ)
Ծրագրի նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը, որի համար նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
ա) այգեգործական արտադրության հավելյալ արժեքի շղթայի ստեղծում`
պայմանագրային այգեգործություն և տեխնոլոգիաների փոխանցում,
արտահանման խթանում, ստանդարտների, որակի փորձաքննության և սերտիֆիկացիա,
այգեգործության ֆինանսավորում:
բ) գյուղական վայրերի ֆինանսավորում` փոքր և միջին ծավալի արտադրության համար ֆինանսավորման մատչելիություն, այգեգործական վարկեր: Այդ փաթեթները կառաջարկվեն բանկերին և ունիվերսալ վարկային հաստատություններին գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից:
գ) գյուղական ենթակառուցվածքներ, գյուղերում կենսամակարդակի բարձրացում, ենթակառուցվածքներում նեդրումներ (ջրագծերի կառուցում, վերականգնում, գազաֆիկացում, հեղեղատարեր և այլն) և գյուղական տրանսպորտային ներդրումներ (ճանապարհների, կամուրջների կառուցում և վերականգնում):
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 2,243.1 մլն դրամ, 2015 թվականի համար` 2,773.4 մլն դրամ, 2016 թվականի համար` 81.4 մլն դրամ:
15. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2015թթ)
Նշված ծրագիրը փոխկապակցված է համանուն վարկային ծրագրի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ժամկետներում` նույն ուղղվածությամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է` 79.3 մլն դրամ, 2015 թվականի համար` 79.3 մլն դրամ:
16. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2014թթ)
Ծրագրի նպատակն է աջակցել աղքատ և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության քաղաքականություններին:
Ծրագրով նախատեսվում է.
ա) աղքատ համայնքներում և առավել խոցելի խմբերի համար համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների որակի ու հասանելիության բարելավում, ինչպես նաև ծածկույթի մեծացում` որպես առաջնահերթ կարիքների արձագանք,
բ) համայնքային և ՏԻՄ մակարդակում հավելյալ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման խթանում տեղական մակարդակում համայնքային ներդրումների և ծառայությունների մատուցման որակի և կայունության բարելավման, հաշվետվողականության բարձրացման և շահառուների առավել հզորացման համար,
գ) համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցման հետ կապված աշխատատեղերի ստեղծում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականի համար ծրագրված է 1,423.5 մլն դրամ:
Պետական կառավարման մարմինների 2014-2016թթ ժամանակահատվածի համար ծրագրավորված ծախսերի ամբողջ շրջանակը` ներառյալ վարչական շենքերի ձեռքբերման և վարկային ու դրամաշնորհային ծրագրերի գծով ծախսերը, ամփոփված են ստորև բերված աղյուսակում.
(մլն դրամներով)
._____________________________________________________________________.
| | 2014թ| 2015թ| 2016թ|
|_______________________________________|_________|_________|_________|
|Ընդամենը |110,669.6| 98,401.1|104,801.7|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|Պետական կառավարման մարմինների պահպանման| | | |
|ծախսեր | 86,829.3| 94,979.0|104,365.1|
|_______________________________________|_________|_________|_________|
|Վարչական շենքերի ձեռքբերում | 34.8| 34.8| 34.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|Վարկային և դրամաշնորհային ծրագրեր | 23,805.5| 3,387.3| 401.8|
._____________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 7. |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության առաջանցիկ զարգացման ապահովումն է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Կրթությունը կարևորվում է որպես պետական ռազմավարական հիմնախնդիրների` ազգային անվտանգության, կայուն տնտեսական զարգացման, աղքատության հաղթահարման, ժողովրդավարական հասարակության զարգացման, գիտելիքահեն տնտեսության կայացման, լուծման առանցքային գործոններից մեկը:
Հայաստանի կրթության զարգացման հեռանկարը դիտարկվում է երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական նպատակադրումների համատեքստում` ապահովելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների իրականացումը.
. անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության
զարգացում,
. աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում,
. կայուն տնտեսական աճի և մրցունակության ապահովում,
. հայապահպանություն,
. միջազգային և տարածաշրջանային համագործակցություն:
Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության և գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը:
Կրթության ոլորտը ներառում է հանրակրթության և մասնագիտական կրթության, արտաուսումնական դաստիարակության բնագավառները, ինչպես նաև սփյուռքի կրթօջախներին օժանդակությունը:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հանրակրթության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնական հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթական և կրթաօժանդակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրակրթության համակարգի զարգացման ծրագրերի իրականացման եղանակով: Այս բնագավառում շահառուներ են հանդիսանում 6-18 տարեկան երեխաները:
2013 թվականին հանրապետությունում գործում են 1393 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այդ թվում` 23 հատուկ և 7 մասնագիտացված հանրակրթական հաստատություն), «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը, որոնցում ընդգրկված կլինեն շուրջ 367.1 հազար աշակերտ: Երեխաների նշված թվաքանակում ներառված են հանրապետության 80 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկվածները` 2330 աշակերտներ, փորձնական կարգի իրականացման շրջանակներում Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկված 344 երեխաները, ինչպես նաև նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածները` Արագածոտնի մարզում` 345, Արարատի մարզում` 390, Արմավիրի մարզում` 452, Գեղարքունիքի մարզում` 320, Լոռու մարզում` 202, Շիրակի մարզում` 670, Սյունիքի մարզում` 91, Վայոց ձորի մարզում` 161 երեխաներ, 2013 թվականի սեպտեմբերից էլ Տավուշի մարզում նշված ծրագրում ընդգրկվողները` 155 երեխաներ:
2013 թվականին հանրակրթական ծրագրերի իրականացման գծով պետական բյուջեից կհատկացվի 88081.4 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 1.94%-ը կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 81.8%-ը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության ռազմավարությանը և դրա իրականացման 2011-2013 թվականների միջոցառումների ժամանակացույցին», համաձայն որի ՀՀ-ում գործող` Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ենթակայության 12 արհեստագործական ուսումնարաններ անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 735-Ն և նոյեմբերի 1-ի N 1425-Ն որոշումների համաձայն` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության քոլեջները, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններն անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը, իսկ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 83-Ն որոշման համաձայն էլ 2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կանցնեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության քոլեջները:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր իրականացվում են 56 պետական ուսումնական հաստատություններում (25 ՆՄՈՒՀ, 25 ՄՄՈՒՀ, 5 կրթահամալիր, 1 ԲՈՒՀ), որոնցում սովորում են 7.4 հազար ուսանողներ (այդ թվում` 7.3 հազարը` անվճար հիմունքներով): 2012 թվականից բոլոր 25 արհեստագործական ուսումնարանները գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, միաժամանակ, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության քոլեջում և «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են 81 պետական ուսումնական հաստատություններում (73 ՄՄՈՒՀ, 5 ԲՈՒՀ, 2 կրթահամալիր, 1 հիմնադրամ): Հանրապետությունում գործող 73 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններից 58-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում են, միաժամանակ, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացվում է «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:
81 պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորում է 27.9 հազար ուսանող (որոնցից` 9.4 հազարը` անվճար հիմունքներով):
2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների, որոնք ներառում են արհեստագործական կրթության մոտ 100 մասնագիտություն` շուրջ 350 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է 55 մասնագիտություն, միջին մասնագիտական կրթության մոտ 350 մասնագիտություն, որից ներկայումս ուսուցանվում է շուրջ 100 մասնագիտություն:
Պետական բյուջեի միջոցների հաշվին նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծառայություններ մատուցվում են միայն պետական ուսումնական հաստատություններում:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրերի գծով 2013 թվականին պետական բյուջեից կհատկացվի 6848.9 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է եռաստիճան համակարգով` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի ծրագրերով, առկա և հեռակա ուսուցման ձևերով, վճարովի և անվճար հիմունքներով: Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով:
2011/2012 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 23 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ 12 մասնաճյուղերով, որոնցում սովորել է 80.4 հազար ուսանող, նրանցից 66.2 հազարը` վճարովի, իսկ 14.2 հազարը` անվճար հիմունքով:
2011/2012 ուսումնական տարում մագիստրատուրա ընդունվածների թվաքանակը կազմել է 6.9 հազար, որից 5.2 հազարը սովորել է վճարովի համակարգում, իսկ 1.7 հազարը` անվճար: Մագիստրատուրայում սովորողների ընդհանուր թվաքանակը կազմել է 11.5 հազար:
2013 թվականին բուհերում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կսովորեն 13.4 հազար ուսանողներ, որից 8.2 հազարը` բակալավրի, 2.9 հազարը` մագիստրոսի ծրագրով:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրերի գծով 2013 թվականին պետական բյուջեից կհատկացվի 8516.8 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման գծով պետական բյուջեից կհատկացվի 15365.7 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.34 %-ը կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 14.3 %-ը:
ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտադպրոցական կրթության և դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, և նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:
Առաջնորդվելով «Կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին» «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքներով, ֆիզիկական դաստիարակության իրականացման համար մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է նրանց մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:
Հանրապետության 394 պետական և համայնքային հաստատություններում ընդգրկված են 79.7 հազար երեխաներ, ընդ որում, ՀՀ պետական բյուջեից ներկայումս ֆինանսավորվող 54 արտաուսումնական դաստիարակության հիմնարկներում` մարզադպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական, տեխնիկական, բնապահպանական, գեղագիտական կենտրոններ, ընդգրկված են շուրջ 28.1 հազար դպրոցականներ: Նշված թվաքանակում ներառված են նաև հանրապետության 144 երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցման մեջ ընդգրկված 2.4 հազար աշակերտները:
2013 թվականին նախատեսվում է պետական բյուջեից 49.5 մլն դրամ հատկացնել «Դպրոցահասակ երեխաների մասնակցություն դպրոցական խաղերին» ծրագրի գծով, որի շրջանակներում հանրապետության դպրոցականները կմասնակցեն Չեխիայում կայանալիք թեթև ատլետիկայի դպրոցականների աշխարհի առաջնությանը, Բրազիլիայում կայանալիք դպրոցականների գիմնազիադային, ԱՊՀ երկրների դպրոցականների սպորտային փառատոներին:
Արտադպրոցական դաստիարակության, ինչպես նաև դրա իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով 2013 թվականին պետական բյուջեից կհատկացվի 3069.6 մլն դրամ:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Սփյուռքի ուղղությամբ իրականացվող հիմնական գործառույթներից մեկը սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված աշխատանքներն են: Սփյուռքի կրթօջախների մանկավարժական կադրերի որակավորման բարձրացմանը (վերապատրաստմանը) նպաստող ծրագրերի իրագործման անհրաժեշտությունն ամրագրված է ՀՀ կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4.4.7 կետում: Վերապատրաստումը կազմակերպվում է Սփյուռքի բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում հայոց լեզու և գրականություն ու հայագիտական այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների, լրացուցիչ կրթության մանկավարժների և կրթության պատասխանատուների համար:
Ծրագրի մի մասն իրականացվում է Հայաստանում` Հայաստան վերապատրաստման նպատակով գործուղվող մանկավարժների համար, իսկ մյուս մասը` Վրաստանում, հայերեն ուսուցման դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նպատակով Հայաստանից մասնագետների գործուղման միջոցով: 2013 թվականին Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նպատակով նախատեսվում է հատկացնել 36.1 մլն դրամ, որի շրջանակներում կվերապատրաստվի 175 ուսուցիչ:
Շարունակվում են աշխատանքները Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման գծով: Նշված նպատակով 2013 թվականին պետական բյուջեից կհատկացվի 80.0 մլն դրամ, որի շրջանակներում օժանդակության կստանան արտերկրում գործող 300 հայկական դպրոցներ և կենտրոններ:
2013 թվականին Ջավախքի 140 հայկական դպրոցներին կտրամադրվեն աշակերտական սեղաններ, աթոռներ և գրատախտակներ: Ծրագրում ընդգրկված են Վրաստանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխեի, Ասպինձայի և Ծալկայի շրջանների հայերեն ուսուցմամբ դպրոցները: Նշված նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 30.0 մլն դրամ:
Կարևոր խնդիրներից մեկը կրթական բոլոր մակարդակներում Հայաստան-Սփյուռք կապերի, ինչպես նաև Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանն ու հետագա ամրապնդմանը նպաստող գործոնների բազմակողմանի զարգացումն է: Այդ նպատակով, երկու տարի պարբերությամբ, կազմակերպվում են Համահայկական կրթական խորհրդաժողովներ, իսկ Համահայկական հայագիտական օլիմպիադան, սկսած 2011 թվականից, դարձել է ամենամյա:
Կարևորվում է նաև Սփյուռքում բարձրագույն կրթության ոլորտում հայագիտական կառույցների պահպանմանը և հայագիտությանը նպաստելու խնդիրը: Այս կապակցությամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում Հալեպի և Բուխարեստի համալսարաններում հայոց լեզվի դասավանդմանն աջակցության գծով (աջակցությունն իրականացվում է գործուղվող դասախոսի ծախսերը հոգալու տեսքով և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից նշված համալսարանների գծով կհատկացվի, համապատասխանաբար` 4.9 և 7.5 մլն դրամ), միաժամանակ, 3.6 մլն դրամ կհատկացվի Ավստրիայի Զալցբուրգի համալսարանում հայագիտության ուղղությամբ հետազոտական ծրագրերի ֆինանսավորման և հայագիտության ամբիոնին աջակցության գծով:
1.2. ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 2012 թվականին կազմել են ՀՆԱ-ի 2.56%-ը` 2010 թվականի 2.81 %-ի դիմաց (Տես` աղյուսակ 7.1-ը):
Աղյուսակ 7.1. Հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի 2010-2012
թվականների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում
._____________________________________________________.
| | 2010թ| 2011թ| 2012թ|
|________________________________|______|______|______|
|Ընդամենը կրթություն | 2.81| 2.79| 2.56|
|________________________________|______|______|______|
|այդ թվում` | | | |
|________________________________|______|______|______|
|Հանրակրթական ծրագրեր | 2.31| 2.29| 2.12|
|________________________________|______|______|______|
|Մասնագիտական կրթական ծրագրեր | 0.40| 0.40| 0.34|
._____________________________________________________.
Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, նախադպրոցական կրթություն, ներառական կրթություն, հատուկ կրթություն, մասնագիտացված հանրակրթական ուսուցում և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:
Կրթության ոլորտին ուղղված պետական հատկացումների գերակշիռ մասը` շուրջ 83.1%-ը, 2012 թվականին ուղղվել է հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանը, իսկ 13.2%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը` 2011 թվականի համապատասխանաբար 81.9 և 14.4%-ի դիմաց (2010 թվականին նշված ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար` 82.3 և 14.2%):
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2011-2012 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 1397 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ, «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնցում ընդգրկված են եղել շուրջ 382.0 հազար աշակերտներ:
Համախառն ընդգրկվածության առումով, ըստ միջնակարգ կրթության աստիճանների, կան որոշ տարբերություններ, այսպես. ավագ դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը` հանրակրթության այլ օղակների համեմատ, ցածր է և անկում է ապրում: Մասնավորապես. 2011 թվականին համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում 2010 թվականի համեմատությամբ իջել է 3.8%-ով` 90.1%-ից դառնալով 86.3%, իսկ ավագ դպրոցում իջել է 11.6%-ով` 84.4%-ից դառնալով 72.8%: Սակայն նույն ժամանակահատվածում տարրական և հիմնական դպրոցներում նկատվում է ընդգրկվածության որոշ աճ` տարրականում այն փոխվել է 2.2%-ով (96.8%-ից դառնալով 99.0%), հիմնական դպրոցում այդ ցուցանիշն աճել է 0.2%-ով (91.6%-ից դառնալով 91.8%): Այսինքն, ավագ դպրոցում ուսումը շարունակողների մասնաբաժինը` հիմնական դպրոցն ավարտող աշակերտների շրջանում, անկում է ապրել:
Պետական հանրակրթական դպրոցներում 2011-2012 ուսումնական տարում դասավանդել է 40715 ուսուցիչ` 2010-2011 ուսումնական տարվա 41402-ի դիմաց: Նախորդ տարիների համեմատությամբ հանրակրթության ոլորտում աշխատող ուսուցիչների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես սովորողների թվի նվազմամբ (ժողովրդագրական միտումների պատճառով կրթահամակարգի շահառուների թվաքանակն անընդմեջ նվազում է), այնպես էլ համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերով:
Վերջին տարիներին համակարգի արդյունավետությունը բարձրացել է և դրանք բնութագրող ցուցանիշներում արձանագրվել են որոշ դրական միտումներ: Մասնավորապես. հանրակրթական դպրոցներում աշակերտ/ ուսուցչական դրույք և աշակերտ/ոչ ուսուցչական դրույք հարաբերակցությունների մակարդակը 2013 թվականին նախատեսվել է, համապատասխանաբար` 14.3 և 23.9:
Հանրակրթության բնագավառում շարունակվել են բարեփոխումները` ուղղված կրթության արդիականացմանը, որակի բարելավմանն ու մատչելիության մեծացմանը, կառավարման համակարգի ապակենտրոնացմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Մասնավորապես`
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման համաձայն` 2007 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ աշակերտների թվի` բանաձևով: Միաժամանակ, նկատի ունենալով ըստ կրթական մակարդակների (տարրական, միջին, ավագ) ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի տարբերակումները, 2011 թվականին փոփոխություն է կատարվել նշված որոշման մեջ, համաձայն որի` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի արժեքների նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցներ` հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակներում: Ընդ որում, բանաձևի կիրառման արդյունքում, հանրակրթական հաստատություններին հատկացվող բյուջետային ծախսերի համաչափությունն ապահովելու նպատակով,թույլատրվում է պետական կառավարման մարմիններին, ՀՀ կառավարության սահմանած կարգով, սահմանափակ գումարի չափով իրենց ենթակայության հաստատությունների ծախսերում կատարել վերաբաշխումներ:
Ավարտվել է 12-ամյա կրթակարգի բովանդակային ապահովման գործընթացը: Հանրակրթության պետական չափորոշիչը 2011 թվականին հաստատելուց հետո մշակվել են հիմնական և ավագ դպրոցի նոր առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը, վերանայվել է ուսումնական պլանը: 2011-2012 ուսումնական տարվանից տարրական դպրոցի 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է «Շախմատ» առարկան, իսկ 2013-2014 ուսումնական տարվանից առարկան կներդրվի նաև 4-րդ դասարանում: Մշակվել ու տպագրվել են մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների համար: 2012 թվականին փորձաքննություն են անցել ընդհանուր թվով 182 անուն ուսումնական հաստատությունների հիմնադիր և նորմատիվ փաստաթղթերի նախագծեր, դասագրքեր, ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, ծրագրեր և այլ ուսումնական գրականություն (56524 էջ ծավալով): Նշված ծառայություններն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, որը 2012 թվականին կազմել է շուրջ 277.9 մլն դրամ:
2010-2013 թվականներին ուսուցիչների աշխատավարձերի մասով պահպանվել է 2009 թվականի մակարդակը, միաժամանակ, հաշվի առնելով նաև ավագ դպրոցներում մանկավարժական անձնակազմի աշխատավարձի 20% հավելումը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում 2013 թվականին ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը հասցվել է 140.4 հազար դրամի կամ` ուսուցիչների տարեկան աշխատավարձը մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի մակարդակը կգերազանցի 24 %-ով: Միաժամանակ, ուսուցիչների ատեստավորման նոր կարգի ներդրումը հնարավորություն կտա իրականացնել տարբերակված ֆինանսավորում և ստեղծել խթաններ` մասնագիտական հետագա կատարելագործման համար: 2012 թվականին ատեստավորման միջոցով որակավորում ստացած 19 ուսուցիչների տրամադրվել են հավելավճարներ (նշված նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 2.0 մլն դրամ): 2013 թվականին նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տարակարգ կստանան 3333 ուսուցիչներ, որոնց հավելավճարներ տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 710.1 մլն դրամ:
Հանրակրթության օղակում իրականացվող ամենահիմնական բարեփոխումը` առանձին գործող եռամյա ավագ դպրոցների համակարգի (10-12-րդ դասարաններ) ձևավորումն է, որպես հիմնական ընդհանուր կրթության շարունակություն: Այս համակարգի ստեղծման նպատակն է` բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը և արդյունավետությունը, ինչպես նաև դրանց շրջանավարտներին, իրենց նախասիրություններին համապատասխան, հոսքային ուղղության և նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն տալ: Ավագ դպրոցների ձևավորումն սկսվել է 2008 թվականին, ավագ դպրոցների ցանցում 2012 թվականի դրությամբ ընդգրկված է 107 դպրոց, որոնք գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ: Ավագ դպրոցները որոշ չափով ապահովվել են անհրաժեշտ դպրոցական գույքով, համակարգչային սարքավորումներով, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, գրականությամբ համալրված ժամանակակից գրադարաններով: «Ավագ դպրոցների համակարգի ներդնում» ծրագրի շրջանակներում 2011 թվականին 16 դպրոցների համար ձեռք է բերվել 48 լաբորատորիաների վերազինման համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների լրակազմ` 2010 թվականի` 43 դպրոցների համար ձեռք բերված 129 լաբորատորիաների դիմաց: 2012 թվականին բոլոր ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները համալրվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով արդի գրականությամբ: 2012 թվականին 17 ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները համալրվել են նոր կահույքով, իսկ համակարգչային սարքավորումներով կհամալրվեն 2013 թվականի ընթացքում: «Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին կատարվել են 5 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ` նախորդ տարվա 20-ի դիմաց:» Ավագ դպրոցների համակարգի ներդնում» ծրագրի շրջանակներում պետական բյուջեից 2010-2011 թվականներին հատկացվել է ընդամենը` 194.0 մլն դրամ, նույն ժամանակահատվածում ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման նպատակով` 2078.9 մլն դրամ, 2012 թվականին` 365.3 մլն դրամ, 542.7 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին: Այս ամենով հանդերձ, ավագ դպրոցներում դեռևս առկա են խնդիրներ և շենքային պայմանների, և ուսումնանյութական բազայի բարելավման ուղղությամբ:
Փորձաքննություն են անցել և գործածության երաշխավորվել ավագ դպրոցի 80 անուն (այդ թվում` ըստ հոսքերի) դասագիրք և 29 անուն ուսուցչի ձեռնարկ, այդ թվում` «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» միջոցներով` համապատասխանաբար, 59 դասագիրք և 22 ուսուցչի ձեռնարկ: 2012 թվականին հրատարակվել է ավագ դպրոցի 3 անուն դասագիրք: Մրցույթի արդյունքում հաղթել և փորձաքննության է ներկայացվել հիմնական դպրոցի 20 անուն դասագիրք:
Հանրապետության բոլոր մարզերում ձևավորված Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերում և ընտրված 52 դպրոց-կենտրոններում իրականացվում են մանկավարժական կադրերի շարունակական վերապատրաստումներ, ինչը հնարավորություն կընձեռի` ապահովելու ուսուցչական ողջ համակազմի վերապատրաստման 5-ամյա պարբերաշրջանը: Կրթության ազգային ինստիտուտի հետ, միաժամանակ, մանկավարժական կադրերի վերապատրաստումներ են իրականացրել մրցույթով անցած 13 կազմակերպություններ: 2012 թվականին մանկավարժական կադրերի վերապատրաստումներում ընդգրկվել է շուրջ 13533 ուսուցիչ: Համաձայն գործող կարգի` ատեստավորվել է շուրջ 6742 ուսուցիչ, իսկ որակավորման տարակարգ է ստացել 51 ուսուցիչ: Դպրոցների տնօրենների կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումներին աջակցելու նպատակով «Միջազգային կրթական գործընկերներ» բրիտանական խորհրդատվական կազմակերպության կողմից մշակվել են տնօրենների վերապատրաստման մոդուլներ, ինչպես նաև վերապատրաստվել են 25 դասախոսներ: Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկման ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գծով պետական բյուջեից 2011-2012 թվականներին տարեկան հատկացվել է 491.5 մլն դրամ, 494.8 մլն դրամ էլ նախատեսվում է հատկացնել 2013 թվականին (նշված գումարի շրջանակներում 2013 թվականին կվերապատրաստվի 7000 ուսուցիչ):
Կրթական հաստատություններում գնահատման նոր համակարգի ներդրումն ու խորացումը կարևոր քայլ է` միասնական ձևով գնահատելու և լիարժեքորեն բացահայտելու սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատվել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը: Պետական բյուջեից համապատասխան միջոցներ են նախատեսվել թեստերի և ուղեցույցների մշակման և տպագրության, ավարտական քննությունների անցկացման գծով: 2012 թվականին կազմվել և տպագրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն «և «Մաթեմատիկա» առարկաների միասնական և ավարտական քննությունների թեստերի առաջադրանքների «Շտեմարանները»: Կազմակերպվել և անցկացվել են հիմնական և լրացուցիչ փուլի պետական ավարտական և միասնական քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն», «Օտար լեզու» առարկաներից: Հիմնական փուլի միասնական քննություններին մասնակցել է 18069 դիմորդ: Կազմվել, տպագրվել և ըստ մարզերի բաշխվել են 9-րդ դասարանի «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն» առարկաների ավարտական քննությունների թեստերը, քննություններին մասնակցել է 40747 աշակերտ: 2012 թվականի փետրվարին հանրապետության հանրակրթական դպրոցների 6986 աշակերտների շրջանում կազմակերպվել է արտաքին ընթացիկ գնահատում. 8-րդ դասարանում` «Կենսաբանություն «, 9-րդ դասարանում`» Աշխարհագրություն «, 11-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն «և» Մաթեմատիկա «առարկաներից: 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մի շարք դպրոցների 8-րդ դասարաններում» Կենսաբանություն «և «Աշխարհագրություն» առարկաներից կազմակերպվել է ազգային ստուգատես, որին մասնակցել է 3510 սովորող: Հանրապետության բոլոր մարզերի 150 դպրոցների 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվել է TIMSS-2011 միջազգային ստուգատես, որին մասնակցել են, համապատասխանաբար 5.5 և 6.3 հազար աշակերտներ: Գնահատման և թեստավորման ծառայությունների գծով պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է, ընդամենը` 786.4 մլն դրամ, 423.0 մլն դրամ էլ նախատեսվում է հատկացնել 2013 թվականին:
Շարունակվել են դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրման աշխատանքները: 2012 թվականի դրությամբ Հայաստանի դպրոցներում առկա են 17976 համակարգիչներ, իսկ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 16535: Մեկ դպրոցին բաժին է ընկնում միջինը 12.5 համակարգիչ` 2011 թվականի 11.5-ի դիմաց: Բարելավվել է մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը բնութագրող ցուցանիշը, այն 2012 թվականին կազմել է 21.5` 2010 և 2011 թվականների 26.4-ի դիմաց: Արդյունքում գրանցվել է ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում օգտագործողների դինամիկ աճ: 2010 թվականին ավագ դպրոցում այդ ցուցանիշը կազմել է 20, որը համադրելի է եվրոպական երկրների ցուցանիշներին: Դպրոցների համակարգչային սարքավորումների վերաբերյալ Հայաստանի բոլոր դպրոցներից ստացված տվյալները պարբերաբար թարմացվում և մուտքագրվում են ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում:
Ընդլայնվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ), 2011 թվականին ընդհանուր ցանցում ընդգրկված դպրոցների թիվը կազմել է 944, ներկայումս արդեն նշված ցանցում ընդգրկված են 1396 դպրոց: Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների և ուսուցիչների համար 12-օրյա համակարգչային դասընթացներ է իրականացնում Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը: 2012 թվականին դասընթացներ են կազմակերպվել Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի 20 համայնքներում, որոնց մասնակցել է 373 աշակերտ և 263 ուսուցիչ: ՏՀՏ գիտելիքները խորացնելու և կրթական նպատակներով ՀԴԻՑ-ի հնարավորությունների արդյունավետ օգտագործումը խթանելու համար, կազմակերպվել են դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստումներ: Համակարգչային սարքավորումներով համալրմանը զուգընթաց իրականացվել են աշխատանքներ էլեկտրոնային բովանդակության (ռեսուրսներ, համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր և այլն) ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, ստեղծվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը և կից էլեկտրոնային նյութը, որը տրամադրվել է Հայաստանի բոլոր դպրոցներին: 2011-2012 թվականներին մշակվել ու հրատարակվել է «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը, որը հիմնականում նախատեսված է Հայաստանի բոլոր ավագ դպրոցների համար` վեբ կայքերի ստեղծման և զարգացման նպատակով: Հարստացվել է «Հայկական կրթական միջավայրի» բովանդակային պարունակությունը, գործարկվել են պորտալի ենթակայքերը, ինչպես նաև մշակվել և շահագործվել են կրթական այլ կայքեր: Շահագործվել է «Հեռավար ուսուցում» համակարգը, որում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են 10-րդ դասարանի խորացված հոսքի ութ ուսումնական առարկաների (Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (անգլերեն), Հանրահաշիվ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց պատմություն) հեռավար դասընթացները, ուսուցիչների և աշակերտների խմբերի համար կազմակերպվել են «Գրաֆիկական խմբագրիչ ծրագրի ուսուցում», «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում», «Գրաֆիկական ծրագրի ուսուցում» դասընթացները: Շահագործվել է «Պաշարների շտեմարան» կայքը, որում արդեն տեղադրվել է ավելի քան 820 էլեկտրոնային պաշար (այդ թվում` հիմնական դպրոցի 63 դասագիրք և 32 ուսումնական ձեռնարկ, 625 ուսումնամեթոդական նյութ և այլն): Շարունակվել է 2011 թվականին ստեղծված` «Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգի» շահագործումը, որը ապահովում է միասնական առցանց միջավայրում աշակերտների հաշվառման, ինչպես նաև հաշվառված աշակերտների տեղեկատվության հիման վրա անհրաժեշտ վերլուծությունների ստացման գործընթացը: Համակարգչային և ինտերնետային կապի ծառայությունների գծով պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է, ընդամենը` 1378.9 մլն դրամ, ևս 861.2 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
Շարունակվել են տարրական դասարանների աշակերտներին անվճար բոլոր դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման աշխատանքները: Նշված նպատակով պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է, յուրաքանչյուր տարի 764.6 մլն դրամ, 754.1 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, որին մասնակցել են մոտ 1300 աշակերտ, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից: 2010 թվականին անցկացվել է օլիմպիադա նաև «Հայոց եկեղեցու պատմություն» իսկ 2011 թվականին` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից: Դպրոցականների օլիմպիադաների անցկացման գծով 2011-2012 թվականներին պետական բյուջեից հատկացվել է, յուրաքանչյուր տարի 41.6 մլն դրամ, ևս 49.6 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ 2010 թվականի հոկտեմբերի 1-ից սկսել է «Դպրոցական սնունդ» եռամյա ծրագիրը: Ծրագրով նպատակադրված է` աջակցել ՀՀ 7 մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններին` ուսումնական տարվա ընթացքում տարրական դպրոցում սովորող շուրջ 50.0 հազար երեխաների համար կազմակերպելու մեկանգամյա սնունդ: Ծրագրով նախատեսվող սննդամթերքի ցամաքային փոխադրման, պահեստավորման, պահպանման և բեռնման-բեռնաթափման ծախսերը հոգալու նպատակով 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 72.1 մլն դրամ, 154.3 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող դպրոցական սննդի ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N52 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը: Ծրագրի ռազմավարական նպատակն է` աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով:
Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր դպրոցներում ներգրավելու գործում: Ներկայումս ներառական կրթություն իրականացվում է հանրապետության 80 հանրակրթական դպրոցներում` 2012 թվականի 63-ի դիմաց, որտեղ ընդգրկված են 2.3 հազար երեխաներ (դպրոցների նշված թվում ներառված չեն Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցները, որոնց գծով ծախսերը, փորձնական կարգի իրականացման հետ կապված, նախատեսվել են «Հանրակրթական ուսուցում» ծրագրով): Ներառական կրթության գծով 2010-2012 թվականներին պետական բյուջեից հատկացվել է, ընդամենը` 2368.3 մլն դրամ, 1210.9 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
Նախադպրոցական կրթության ոլորտում չնայած 2008-2011 թվականներին նկատվում է երեխաների ընդգրկվածության աճ, այնուհանդերձ, նշված ցուցանիշը դեռևս զգալիորեն ցածր է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության երկրների միջինների համեմատ: Մասնավորապես. նախադպրոցական համակարգում 2010/2011 ուսումնական տարում զուտ ընդգրկվածությունը կազմել է 34 %` 2007/2008 ուսումնական տարվա 29%-ի դիմաց (3-6 տարեկանների թվում ԿԱԵ և ԱՊՀ երկրների նույն ցուցանիշի միջինը` 59 % է): Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին հաստատվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Նախատեսվում է այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի, որին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 7 տոկոսի չափով ընդգրկվածության մակարդակի աճ: Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ, և նշված ոլորտում մինչ 2011 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև` միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից: Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագիր իրականացնելու համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության որակի և համապատասխանության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 2012 թվականին ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Կոտայքի մարզերում իրականացվել են 69 նոր միկրոծրագրեր, որոնց արդյունքում նախադպրոցական հաստատություններ չունեցող և թերկոմպլեկտավորված մանկապարտեզներ ունեցող համայնքներում նախադպրոցական ծրագրերում լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 1520 երեխա: 2012 թվականի հուլիսից Կոտայքի մարզի 13, Լոռու մարզի 15, Տավուշի մարզի 11, Շիրակի մարզի 31 համայնքներում շարունակվում են նախակրթարանների հիմնման աշխատանքները: Ավարտվել են խաղահրապարակների վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները, խմբասենյակները համալրվում են նոր և հարմարավետ գույքով, խաղամիջոցներով, ուսումնադիտողական պարագաներով:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են միկրոծրագրերում ընդգրկված մանկավարժական և ղեկավար կադրերի վերապատրաստման դասընթացներ (69-ը` ղեկավար, 168-ը` մանկավարժական կադրեր): Ծրագրում ընդգրկված բոլոր ուսումնական հաստատություններին բաշխվել է ծրագրամեթոդական գրականություն: Միաժամանակ, 2012 թվականին «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպության աջակցությամբ Արագածոտնի մարզի չորս համայնքներում մեկնարկած միկրոծրագրերի շրջանակներում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 100 երեխա:
2013 թվականին դրամաշնորհներ կհատկացվեն նախադպրոցական ծրագիր իրականացնող 82 հաստատությունների, ինչպես նաև կվերապատրաստվեն նախադպրոցական հաստատությունների ղեկավար մանկավարժական 82 կադրեր: Միաժամանակ «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից կվերապատրաստվի շուրջ 140 դաստիարակ: 2013 թվականից նախատեսվում է «Նախաշավիղ» գիտամեթոդական հանդես-ամսագրի տրամադրում ՀՀ բոլոր մարզերի համայնքային նախադպրոցական հաստատություններին:
Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: Այսպես. 2011-2012 թվականներին պետական բյուջեից նախադպրոցական կրթության գծով հատկացվել է` համապատասխանաբար, 88.4 և 151.6 մլն դրամ, 284.7 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
Հանրակրթական (ներառյալ` ավագ դպրոցների) և հատուկ կրթական օբյեկտների ջեռուցման համակարգերի և շենքային բարենպաստ պայմանների ապահովման նպատակով զգալի միջոցներ են նախատեսվել այդ հաստատությունների հիմնանորոգման և կապիտալ շինարարության ուղղությամբ, մասնավորապես` 2010-2012 թվականներին նշված նպատակներով պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 5965.6; 10085.6 և 7271.9 մլն դրամ, 6350.0 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Վերջին տարիների ընթացքում շարունակվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ուղղված կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը:
Ոլորտում իրականացվող բարեփոխումներին զգալի աջակցություն է ցուցաբերվել ինչպես պետական բյուջեից, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:
Բարեփոխումների ուղղությամբ իրականացվել են հետևյալ քայլերը.
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ N 254-Ն հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը», որի համաձայն բոլոր պետական ուսումնական հաստատությունները, սկսած 2012-2013 ուսումնական տարվանից, ընդունելությունն իրականացնում են առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների (նույն սկզբունքը պահպանվելու է հաջորդ ուսումնական տարիների ընթացքում):
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրի համաձայն (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրով սահմանված նախապայմաններ) 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ընդունելության անվճար ուսուցման տեղերը նախատեսվել են 50% աճով, որն էլ պահպանվել է հետագա տարիներին:
ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության ռազմավարությանը և դրա իրականացման 2011-2013 թվականների միջոցառումների ժամանակացույցին, համաձայն որի` 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ենթակայության 12 արհեստագործական ուսումնարաններ անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը: 2012 թվականի ընթացքում նախարարության ենթակայությանն են անցել ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների ենթակայության, ընդհանուր թվով` 10 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, իսկ 2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կանցնեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության 11 քոլեջները:
ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 199-Ն որոշմամբ 12 փորձարարական քոլեջները վերանվանվել են և գրանցվել, որպես տարածաշրջանային պետական քոլեջներ, իսկ ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 24-ի N 1686-Ն և N 1680-Ն որոշումներով հաստատվել են տարածաշրջանային պետական քոլեջների, պետական քոլեջների և արհեստագործական պետական ուսումնարանների օրինակելի կանոնադրությունները, որոնց համապատասխանեցվել են ուսումնական հաստատությունների կանոնադրությունները:
12 տարածաշրջանային քոլեջները վերազինվել են նյութատեխնիկական բազայով (գույք, լաբորատորիաներ, արհեստանոցներ, համակարգչային լսարաններ և այլն), իսկ շինարարական և վերանորոգման աշխատանքները շարունակվում են և մոտենում են ավարտման փուլին:
ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին, որի համաձայն` բարեփոխումների իրականացումը պայմանավորված է լինելու 12 տարածաշրջանային բազմագործառութային կենտրոնների արդյունքների և ներկայիս փորձի ընդլայնմամբ, ինչպես նաև դրանց հետևողական զարգացման ապահովմամբ: 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջների ձեռքբերված արդյունքների ընդլայնումը կնպաստի հանրապետության բոլոր մարզերում ՄԿՈՒ հաստատությունների փոխակերպմանը միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կառույցների: Սոցիալական գործընկերության ձևավորումը նույնպես կարևորվում է ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար, մասնավորապես` ՄԿՈՒ առաջարկը համապատասխանեցնելու տեղական աշխատաշուկայի պահանջարկին:
Վերջին տարիներին մշակվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 117 չափորոշիչներ, որոնք անցել են փորձաքննություն ոլորտային հանձնաժողովներում և հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից: Պետական կրթական 100 չափորոշիչներ արդեն իսկ ներդրվել են ուսումնական հաստատություններում, իսկ 17-ը կներդրվեն 2013-2014 ուսումնական տարվանից: Իրականացվել են շուրջ 4000 դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումներ, որոնց մասնակցել են համակարգի ուսումնական հաստատությունների դասավանդողները: Մշակվել և հրատարակվել են ՄԿՈՒ համակարգի համար ուսումնական ձեռնարկներ և ուսումնամեթոդական նյութեր, մասնագետների համար մոդուլային ծրագրեր և այլն: Պատրաստվել են հեռուստահաղորդումներ, տեսանյութեր, տպագրվել են բուկլետներ, պաստառներ: Իրականացվել են ՄԿՈՒ քաղաքականությանն ու ռազմավարությանը վերաբերող հետազոտական աշխատանքներ:
ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին համապատասխան` ամբողջությամբ վերանայվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների` ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների ցանկերը, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N21-Ն որոշմամբ և ուժի մեջ են մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշմամբ հիմնադրվել է «ՈՒսուցման ազգային հիմնադրամը»: Հիմնադրամի նպատակն է` զբաղվածների, գործազուրկների մասնագիտական գործունեության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող վերապատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դասընթացների կազմակերպմանն աջակցելը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ և սոցիալական գործընկերներ:
Շարունակելով համագործակցությունը Եվրոպական կրթական հիմնադրամի հետ` 2012 թվականին Թուրինյան գործընթացի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն` պետական կառավարման մարմինների և Եվրոպական կրթական հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ, ինչպես նաև 4 հետամուտ-հետազոտություն` Երևանում, Տավուշի, Կոտայքի և Արարատի մարզերում:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի 2010-2011 թվականների շրջանավարտների աշխատաշուկայում ներգրավվածության վերաբերյալ:
Չնայած նրան, որ համապատասխան տարիքի բնակչության թվաքանակը, ժողովրդագրական միտումներով պայմանավորված, պակասում է, վերջին տարիներին նախնական ու միջին մասնագիտական կրթահամակարգի հաստատություններ տարեկան կայունորեն ընդունվել են` 11-12 հազար մարդ` միջին, 2-3 հազար մարդ` նախնական մասնագիտական ծրագրերով, ինչը վկայում է կրթահամակարգի այս օղակների ծառայությունների պահանջարկի մասին: Այս միտումները հիմնախնդրային են դարձնում երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար, եթե նկատի ունենանք, որ նախնական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերի մի մասն իրականացվում է վճարովի հիմունքներով: Նշված միտումները կարող են հանգեցնել հիմնական և/կամ նախնական ու միջին մասնագիտական կրթությամբ իրենց ուսումն ավարտողների թվաքանակի աճի, որն էլ կհանգեցնի բարձրագույն կրթության համակարգի ծառայություններից օգտվողների թվաքանակի նվազման:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության անվճար ծառայությունների գծով արդյունքային ցուցանիշների վերջին տարիների դինամիկան ունի հետևյալ պատկերը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով 2010-2011 թվականներին պետական բյուջեից հատկացվել է, ըստ տարիների` 1800,1 և 1896.3 մլն դրամ` համապատասխանաբար, 5.6 և 5.7 հազար սովորողի ուսուցման գծով, իսկ միջին մասնագիտական կրթության գծով` ըստ տարիների, 2888.3 և 3170.9 մլն դրամ` համապատասխանաբար, 7,4 և 7.7 հազար սովորողի ուսուցման գծով:
2010-2012 թվականներին, ընդհանուր առմամբ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրերի գծով պետական բյուջեից հատկացվել է, ըստ տարիների` 6146.8; 7176.4 և 5550.3 մլն դրամ:
2011-2012 թվականներին բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորել են, ըստ տարիների` 17.0 և 14.9 հազար ուսանողներ, իսկ պետական բյուջեից բարձրագույն կրթության և վերջինիս օժանդակության ծրագրերի գծով հատկացվել է, համապատասխանաբար` 8061.0 և 8022.0 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթության զարգացումները պայմանավորված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացին ՀՀ բարձրագույն կրթական համակարգի ինտեգրվելով: «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք ուղղված են եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության ինտեգրմանը նպաստելուն, մասնավորապես` բուհերի ինքնավարության մեծացմանը և հաշվետվողականության խթանմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը, հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների հստակեցմանը:
Մշակվել և հաստատվել են նորմատիվային կարգեր, որոնք ենթադրում են սկզբունքային նորարարություններ բուհական կրթական համակարգում, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և բարենպաստ օրենսդրական հիմքեր են ստեղծել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ընդհանուր բարեփոխումների, ինչպես նաև` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմանն ուղղորդվող կառուցվածքային բարեփոխումների համար:
ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 25 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը, որը նպատակաուղղված է ուսանողներին ֆինանսական աջակցությանը, ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգերի բարեփոխումներին, գիտահետազոտական աշխատանքների և կրթության ինտեգրմանը, բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսմանը:
ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N197-Ն որոշմամբ հաստատվել է «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» կարգը, որի համաձայն չհավատարմագրված ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին, ըստ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բակալավր և մագիստրոս) և մասնագիտությունների, հնարավորություն է ընձեռվել ստանալ պետական նմուշի դիպլոմ (ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնումը կազմակերպվել է 2011 թվականից մինչև 2012/2013 ուսումնական տարվա ավարտը):
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության» կարգը, որի նպատակներն են` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների համար կրթությունը մատչելի դարձնելը, երիտասարդության շրջանում հայ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության առաջացման նպատակով համապատասխան պայմանների ստեղծումը, հայագիտության զարգացմանը նպաստելը, իսկ օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ հաստատվել է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգը: Շարժունությունը Բոլոնիայի գործընթացի գերակա ուղղություններից մեկն է և նշանակում է ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն այն ակադեմիական տարածքում, որի մասն են կազմում ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Ընդունվել են նաև մի շարք այլ իրավական ակտեր, մասնավորապես.
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը: Ամփոփիչ ատեստավորումը ներառում է գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման ձևերը, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, գործառույթները, ինչպես նաև ամփոփիչ ատեստավորման գործընթացի կազմակերպումը և անցկացումը: Ամփոփիչ ատեստավորման նպատակն է պարզել շրջանավարտի պատրաստման մակարդակի համապատասխանությունը բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը (կրթության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրերը` գիտելիքների, հմտությունների, կարողությունների մասով):
Օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչման կարգը, որով կարգավորվում են օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ընդհանուր պայմանների հետ կապված հարաբերությունները: Որակավորումների ճանաչումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված` 1997 թվականի Լիսաբոնի «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի», «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի» (2011 թվական), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված այլ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի:
ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1323-Ն որոշման համաձայն` 2013 թվականի սեպտեմբերի 1-ից պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրի յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50-ից 100 տոկոսի չափով: Նշվածով պայմանավորված` 2013 թվականի պետական բյուջեով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսվել է 90.9 մլն դրամ:
Բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով 2012 թվականի նոյեմբերին մրցույթի արդյունքներով պայմանագիր է կնքվել «Սիներջի» ընկերության հետ: Պայմանագրի համաձայն մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն 2013 թվականի մայիսին, որից հետո կընթանա համակարգի երաշխիքային սպասարկումը:
2012 թվականի հոկտեմբերի 18-ին հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը»: Մրցույթի ամփոփման արդյունքում` մրցույթային հանձնաժողովի կողմից հաղթողներ են ճանաչվել չորս ոլորտներում` սպորտ, ուսանողական ինքնակառավարում, ստեղծագործական աշխատանք և գիտահետազոտական աշխատանք (հումանիտար, բնագիտական և տեխնիկական): Ընդհանուր հաղթողների թիվը կազմել է 33 ուսանող (այդ թվում` 1-ին տեղ` 12 ուսանող, 2-րդ տեղ` 11 ուսանող և 3-րդ տեղ` 10 ուսանող), որոնք պարգևատրվել են հավաստագրերով և դրամական մրցանակներով:
2012 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը, որով սահմանվում են վարկանիշավորման սկզբունքները, մեթոդաբանությունը, ցուցանիշները և հաշվարկի մեխանիզմը: Բուհերին հանձնարարվել է վարկանիշավորման համակարգի փորձարկումը սկսել 2013 թվականից, իսկ արդյունքներն ամփոփել մինչև 2013 դեկտեմբերի 25-ը:
Բարձրագույն մասնագիտական կրթության 3 մասնագիտությունների կրկնակի դիպլոմների համակարգի ներդրման ուղղությամբ տարվել են աշխատանքներ, համաձայն որի` Երևանի պետական համալսարանում և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում սկսվել է համագործակցություն ՈՒրալի դաշնային համալսարանի և Գլազգոյի համալսարանի միջև` 2012 թվականին երեք մասնագիտությունների գծով կրկնակի դիպլոմների տրամադրման ուղղությամբ:
ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ժամանակակից լաբորատորիաների ցանցի ստեղծման ուղղությամբ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հիմնվել է «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա»: Ժամանակակից լաբորատորիաների ստեղծմամբ կուժեղացվի Հայաստանի հետազոտական ներուժը` արդիականացնելով կրթական և հետազոտական կառույցները` համաշխարհային ստանդարտներին համապատասխան:
ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոլորտում իրականացված ծրագրերը միտված են եղել շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խթանմանը, մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, ՀՀ հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության տրամադրմանը, ուսումնական նոր դասագրքերի և ձեռնարկների մշակմանը:
Առաջնորդվելով «Կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքներով` ֆիզիկական դաստիարակության իրականացման համար մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է նրանց մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին: Մասնավորապես. նավամոդելային սպորտաձևից 2012 թվականին ՀՀ ներկայացուցիչներից կազմված ընտրանին Եվրոպայի առաջնությունում շահել է 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ և սահմանել Աշխարհի նոր ռեկորդ, իսկ ավիամոդելային սպորտաձևից պատանիները գրավել են մրցանակային տեղեր ԱՄՆ-ում անցկացվող բաց առաջնության ժամանակ:
Յուրաքանչյուր տարի անցկացվում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման օրվան նվիրված ՀՀ դպրոցականների մարզական խաղերը (դպրոցականների հանրապետական սպարտակիադան), որին մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների աշակերտները: Դպրոցականների մարզական խաղերում ընդգրկվել են 6 մարզաձևեր:
ՀՀ բուհերի ուսանող երիտասարդների շրջանում «Ֆիզիկական դաստիարակություն» ծրագրի խնդիրների իրականացման նպատակով մեկնարկում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական մարզական խաղերը, որտեղ ընդգրկվել են 7 մարզաձևեր: Մարզական խաղերի հանրապետական փուլին մասնակցել են պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 1300 երիտասարդներ:
ՀՀ բոլոր մարզերում ավագ դպրոցների բազայի վրա ստեղծվել են նախազորակոչային պատրաստության կենտրոններ, որոնք կնպաստեն նախազորակոչային տարիքի դպրոցականների մոտ նախնական զինվորական պատրաստության մակարդակի բարձրացմանը:
2011-2012 թվականներին մշակվել են մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են կանոնակարգելու նախազորակոչային պատրաստության բնագավառը: Մշակվել և հաստատվել են «Լավագույն զինղեկ», «Լավագույն քաղպաշտպանության շտաբի պետ», «Լավագույն ֆիզկուլտուրայի ուսուցիչ», «Լավագույն փառքի սրահ», «Լավագույն ՆԶՊ լսարան» մրցույթների կանոնակարգերը:
Ռազմահայրենասիրական և նախազորակոչային պատրաստության համակարգում բարելավվել են ուսումնական հաստատությունների զենքի պահասենյակները, ուսումնական հաստատությունների 80%-ը (1100 ուսումնական հաստատություն) համալրվել է ուսումնական տարբեր զինատեսակներով և զինամթերքով, որոնք հիմնավոր պայմաններ են ստեղծում կրակային և մարտական պատրաստության դասընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար: Քաղաքացիական պաշտպանության շտաբները հագեցվել են անհրաժեշտ ուսումնական պարագաներով:
2011-2012 թվականներին արդեն 40 ուսումնական հաստատություն հագեցվել է «Մենամարտ» ուսումնադիտողական հրաձգության իրականացման վարժասարքերով:
2011-2012 թվականներին պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ավելի քան 240.0 մլն դրամ է հատկացվել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցման համար: Նշված ծրագիրն իրականացվել է 144 դպրոցներում, ծրագրում ընդգրկված երեխաների թվաքանակը կազմել է 2443: 2013 թվականին նշված ծրագրի գծով կհատկացվի ևս 229.2 մլն դրամ, իսկ 20.0 մլն դրամ էլ կհատկացվի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով:
Գեղարվեստական կրթության մատչելիության և որակի բարձրացման, ուսումնամեթոդական և գործնական աջակցության նպատակով շարունակել են իրենց գործունեությունը ՀՀ մարզերի 30 հենակետային դպրոցները (յուրաքանչյուր մարզում` 3-ական), «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը` մարզային 10 ներկայացուցչություններով: 2011 թվականի պետական բյուջեով երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման համար նախատեսված 17.1 մլն դրամի շրջանակներում տպագրվել են գեղարվեստական կրթության 31 անուն ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, 2012 թվականին` 26 անուն, իսկ 2013 թվականին կհրատարակվի 24 անուն երաժշտական գրականություն և դասագրքեր:
ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 46 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին: Ծրագիրը սահմանում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության դերը պետական կրթամշակութային քաղաքականության մեջ, համակարգի ռազմավարական ուղղությունները, զարգացման միտումները, նպատակներն ու խնդիրները, ներկայացնում գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բովանդակությունն ու մեթոդաբանությունը:
Մարզադպրոցների ընդլայնված ու բարելավված պայմանները, մարզագույքով և մարզասարքերով մարզակառույցների կահավորումը հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ դարձնել մարզման գործընթացը: Մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով 2011 և 2012 թվականներին պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 249.3 և 233.0 մլն դրամ, 341.0 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին, իսկ ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովման գծով 2011-2012 թվականներին հատկացվել է` համապատասխանաբար 45.8 և 49.2 մլն դրամ, ևս 100.0 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Սփյուռքի հետ կապերի ոլորտում կարևորվում է սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականին վերապատրաստվել են 127 սփյուռքահայ ուսուցիչներ` 2011 թվականի 154-ի դիմաց: 2011-2012 թվականներին նշված նպատակով պետական բյուջեից հատկացվել է, ըստ տարիների` 29.2 և 36.1 մլն դրամ, 36.1 մլն դրամ էլ կհատկացվի 2013 թվականին, որի շրջանակներում կվերապատրաստվի 175 ուսուցիչ:
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնների համաձայն իրականացվում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհեր: Անվճար հիմունքներով ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության որոշմամբ տարեկան հաստատվող բուհական պետական պատվերի տեղերի` 70 տեղ, շրջանակներում:
Վերջին երկու տարիներին շարունակվում է աճել կրթօջախների հետաքրքրությունը «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի նկատմամբ` հիմնականում արագորեն ստեղծվող նոր դպրոցների կողմից պահանջարկի հաշվին: Դրա շնորհիվ երկու տարիներին նյութերի համար դիմած համայնքների ցանկը քիչ է կրկնվում, թեպետ ընդհանուր դիմումների թիվը համարյա նույնն է (2011 թվականին` 157, 2012 թվականին` 139 դիմում): 2011 և 2012 թվականներին տպագիր նյութերի քանակը կազմել է` համապատասխանաբար, 48330 և 43794: Բացի տպագիր նյութերի տրամադրումից` 2011-2012 թվականներին ստեղծվեցին էլեկտրոնային նյութեր, որոնք տեղադրվեցին կայքում: Նշված նպատակով 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 83.4 և 79.2 մլն դրամ, ևս 80.0 մլն դրամ կհատկացվի 2013 թվականին:
«Ջավախքի դպրոցներին գույքի տրամադրում» ծրագրի շրջանակներում 2011 թվականին տրամադրված գույքի քանակը կազմել է 660, 2012 թվականին` 680: Նշված նպատակով 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 13.3 և 15.7 մլն դրամ, ևս 30.0 մլն դրամ կհատկացվի 2013 թվականին:
2011-2012 թվականներին պետական բյուջեից, համապատասխանաբար` 4.3 և 4.5 մլն դրամ է նախատեսվել Հալեպի համալսարանում հայոց լեզվի դասավանդման կազմակերպման գծով, իսկ 2012 թվականին, բացի նշված համալսարանից, միջոցներ են նախատեսվել նաև Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասավանդման կազմակերպման գծով` 3.8 մլն դրամի չափով:
1.3 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`
1. փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ,
2. թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը,
3. ցածր է հանրակրթության երրորդ աստիճանում սովորողների ընդգրկվածության ցուցանիշը,
4. հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը,
5. արտադպրոցական կրթադաստիարակչական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները բարեկարգման և նյութատեխնիկական բազայի համալրման կարիք ունեն,
6. մասնագիտական, հատկապես բարձրագույն կրթությունը մատչելի չէ սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար,
7. բարելավման կարիք ունեն մասնագիտական կրթության որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերն ու մեխանիզմները,
8. դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ցածր է մանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման արդյունավետությունը, ներդրված չէ մանկավարժների մասնագիտական առաջխաղացման արդյունավետ համակարգ,
9. թույլ է կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսությունը, բավարար չեն սոցիալական գործընկերության մեխանիզմները,
10. դեռևս ապահովված չէ կրթական ծրագրերի ամբողջական համադրելիությունը միջազգային չափանիշներին, կրթության համակարգը չի կարողանում արագ և արդյունավետ արձագանքել հասարակության և տնտեսության արագընթաց զարգացումներին,
11. անբավարար է ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և կիրառումը ուսումնական գործընթացում, կա էլեկտրոնային ուսումնական նյութերի պակաս,
12. շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին,
13. բարելավման կարիք ունեն կրթության ֆինանսավորման և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմները,
14. կարգավորված չեն ՀՀ մարզերի հեռավոր գյուղական թերհամալրված (փոքրաթիվ աշակերտական համակազմով) հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսուցման արդյունավետ մեխանիզմները,
15. հատուկ դպրոցներում սովորող երեխաների խնամքի համար հատկացված միջոցները չեն ապահովում չափորոշիչներով սահմանված պահանջները:
7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն և հանրապետության տնտեսությունը ապահովվի մրցունակ մասնագետներով: Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծելու է կրթության հնարավորություն` անկախ նրա սոցիալական վիճակից և տարիքից:
ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի համաձայն` կրթության բնագավառում առաջիկա տարիներին ակնկալվող հիմնական արդյունքներն են.
. բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրն ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան,
. բարելավել կրթության որակը, այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին,
. ապահովել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների շարունակական աճ և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմներ:
Կրթության ոլորտի նպատակներն ու գերակայությունները բխում են նաև ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հավանություն ստացած` ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից:
Հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է` ապահովել հիմնական հանրակրթական ծրագրերի մատչելիությունը նախադպրոցահասակ և դպրոցահասակ երեխաների համար և բարելավել կրթության որակը: Մասնավորապես` միջնաժամկետ հատվածում նախատեսվում է.
. ապահովել 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիություն,
. ապահովել ընդհանուր միջնակարգ կրթության որակի բարձրացումը, դրա համապատասխանեցումը միջազգային և բուհական չափորոշիչներին,
. ներդնել կրթության որակի վերահսկողության և գիտելիքների գնահատման գործուն, եվրոպական չափանիշներին համադրելի միասնական համակարգ,
. վերանայել բուհական ընդունելության համակարգը` հեշտացնելով դիմորդների մուտքը բուհ,
. բարելավել հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությունը,
. արդիականացնել կրթության բովանդակությունը` համապատասխանեցնելով այն հասարակության ժամանակակից պահանջներին, վերանայել բոլոր ուսումնական ծրագրերը, բարելավել դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակային որակը,
. կատարելագործել հանրակրթության ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտը,
. ընձեռել որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաներին,
. բարելավել հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը` վերանայելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման մեխանիզմները:
Մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է` բնակչության բոլոր խավերի երիտասարդների համար մասնագիտական մակարդակի կրթական հաստատություններում ուսանելու հավասար հնարավորությունների ստեղծումը, մասնագիտական կրթության մատչելիությունը բարձրացնող ծրագրերի ներդրման հիման վրա` մասնագիտական կրթության համակարգում ընդգրկվածության աճն ու այստեղ առկա անհավասարության մեղմումը, մասնագիտական կրթության որակի բարձրացումը և դրա համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին: Մասնավորապես` միջնաժամկետ հատվածում նախատեսվում է.
. Խթանել հաստատությունների անդամակցումը միջազգային ծրագրերին և ցանցերին,
. Հայաստանում գործող որակավորումների համակարգի կառուցվածքը համապատասխանեցնել Որակավորումների Եվրոպական Շրջանակին,
. իրականացնել կարողություններին միտված չափորոշիչների կանոնավոր մշակում և կիրառում,
. ապահովել երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցումն անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը,
. հարստացնել և արդիականացնել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնալաբորատոր, արհեստանոցային բազան,
. ապահովել մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումները` Եվրոպական մասնագիտական կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով,
. ներդնել մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման ժամանակակից մեխանիզմներ,
. բարելավել մասնագիտական կրթության ֆինանսավորման մեխանիզմները,
. կրթությունը հասանելի դարձնելու նպատակով ապահովել անվճար կրթություն սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ բարձրագույն կրթությունը)
. խթանել կրթության որակի բարելավման ուղղությամբ մրցակցությունը` ուսումնական հաստատությունների միջև:
Արտաուսումնական դաստիարակության բնագավառի միջնաժամկետ նպատակներն են`
. նպաստել արտաուսումնական կրթական ոլորտի զարգացմանը և կատարելագործմանը, մշակել արտադպրոցական կրթական նոր ծրագրեր,
. օժտված և շնորհալի երեխաների բացահայտում,
. գեղարվեստական խմբակներում ընդգրկված սաների գեղարվեստական ստեղծագործության ունակությունների, հակումների, հետաքրքրությունների ոլորտի զարգացում:
. Սփյուռքում հայապահպանությանն աջակցելու, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման, կրթական այլ ծրագրերի ընդլայնման նպատակով կշարունակվեն աշխատանքները հետևյալ ծրագրերի գծով.
. Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում,
. Հայաստանում, սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում,
. Ջավախքի դպրոցներին գույքի տրամադրում,
. Համահայկական կրթական խորհրդաժողովների կազմակերպում,
. Արտերկրի համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում, օժանդակություն հայագիտության զարգացմանը:
2.2 ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցունակ պետություն նշանակում է կրթված հասարակություն, որով պայմանավորված, կրթության բնագավառը շարունակում է մնալ, որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն և կրթության ոլորտի գերակա վիճակը կպահպանվի նաև 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կրթության ոլորտի գերակայություն է համարվում հանրակրթությունը, որին էլ առաջիկա տարիներին կուղղվի կրթության բնագավառին նախատեսվող պետական հատկացումների գերակշիռ մասը:
Ստորև ներկայացված են հանրակրթության ոլորտի գերակայություններն ըստ առաջնահերթության աստիճանի.
. կրթության բովանդակային բարեփոխումը` ըստ առարկայական չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների, արտաքին գնահատման և վարկանիշավորման արդյունքների,
. կրթության որակի նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների մշակումը,
. առանձին գործող ավագ դպրոցների կայացմանն աջակցելը` շենքային և ուսումնանյութական բազայի հարստացմամբ, մանկավարժական կադրերի մասնագիտական կատարելագործմամբ,
. 12-ամյա պարտադիր կրթության անցումն ապահովող նյութերի և նորմատիվային փաստաթղթերի մշակումն ու ներդնումը,
. տարրական դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և հավասար մեկնարկային հնարավորությունների ստեղծումը` նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածության մեծացման միջոցով,
. կրթության մատչելիության ապահովումը, հատկապես խոցելի խմբերի երեխաների համար,
. ազգային փոքրամասնությունների սովորողների համար իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորության ընդլայնումը,
. աշխատավարձերի բարձրացումը, մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգի գործարկման միջոցով նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորությունների ստեղծումը,
. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը հանրապետության դպրոցներում, ինտերնետի հասանելիության ապահովումը,
. կրթական հաստատությունների ուսումնական շենքերով ապահովվածության, դրանց հիմնանորոգման, կաթսայատների միջոցով ջեռուցման կազմակերպման աշխատանքների շարունակական իրականացումը,
. հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգային բարեփոխման ծրագրի իրականացումը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական կրթության բնագավառի գերակայություն են համակարգի բարեփոխումները` Լիսաբոնի կոնվենցիայի պահանջներին, Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին և եվրոպական ինտեգրման քաղաքականությանը համապատասխան:
Ստորև ներկայացված են մասնագիտական կրթության համակարգի գերակայություններն ըստ առաջնահերթության աստիճանի.
. որակավորումների եվրոպական համակարգին համադրելի ազգային համակարգի ներդրում,
. կրթության որակի ապահովման ներքին և արտաքին գնահատման արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
. կրթական ծրագրերի բովանդակային համապատասխանեցում արդի պահանջներին,
. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում 2012 թվականին նախատեսված` ընդունելության անվճար տեղերի 50 տոկոսով ավել չափի պահպանում` ելնելով աշխատաշուկայի պահանջներից,
. երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը,
. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական պետական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավում,
. կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգերի կատարելագործում, որպես շարժունության ապահովման կարևոր գործիք,
. ֆինանսավորման համակարգի վերակառուցում, ինչը կխթանի ուսումնական հաստատությունների զարգացման միտումները և կնպաստի կրթության մատչելիությանը,
. կրթությունը հասանելի դարձնելու նպատակով` անվճար կրթության ապահովում սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ բարձրագույն կրթությունը),
. ՀՀ կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովում բոլոր շահառուների համար:
. ՀՀ պետական և ոչ պետական բուհերի գործունեության համար առողջ մրցակցային դաշտի և հավասար հնարավորությունների ստեղծում, լիցենզավորման պայմանների և պահանջների վերանայում:
7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր նաև ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ողջ ժամանակահատվածում:
2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, վարկային ծրագրի գծով ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են ծախսեր` 2014 թվականին 124315.6 մլն, 2015 թվականին` 133890.5 մլն և 2016 թվականին` 150275.4 մլն դրամի չափով (ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 թվականին նախատեսվել էին ծախսեր` 108570.4 մլն, 2015 թվականին` 122125.0 մլն դրամի չափով):
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2014 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.56 %-ը, 2015 թվականին` 2.50 %-ը և 2016 թվականին` 2.53 %-ը:
Գծանկար 7.1. Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության բնագավառում 2012-2016 թվականներին (%-ը ՀՆԱ-ում)
Գծանկար 7.2. Կրթության բնագավառում պետական ծախսերը 2012-2016 թվականներին` գործառական դասակարգմամբ (%` բնագավառի ընդհանուր ծախսերի նկատմամբ)
_________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում
Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, նախադպրոցական կրթություն, ներառական կրթություն, հատուկ կրթություն և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:
Աղյուսակ 7. 2. Կրթության ոլորտի պետական ծախսերը 2012-2016 թվականներին` ըստ ուղղությունների
(մլն դրամ)
.______________________________________________________________________.
| Խմբերի անվանումը |ՀՀ 2012 |ՀՀ 2013 |ըստ ՀՀ 2014-2016 |
| |թվականի |հաստատված|թվականների ՄԺԾԾ-ի |
| |պետական |պետական | |
| |բյուջե |բյուջե |__________________________|
| |(փաստ) | | 2014| 2015| 2016|
|________________________|________|_________|________|________|________|
| ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` |102196.8| 107645.9|124315.6|133890.5|150275.4|
| 01,02 Նախադպրոցական և | | | | | |
| տարրական ընդհանուր | | | | | |
| կրթություն, Միջնակարգ | | | | | |
| ընդհանուր կրթություն | 71167.1| 72878.7| 84155.3| 91805.8|103127.6|
|________________________|________|_________|________|________|________|
| 03. Նախնական | | | | | |
| մասնագիտական | | | | | |
| (արհեստագործական) և | | | | | |
| միջին մասնագիտական | | | | | |
| կրթություն | 5359.2| 6403.7 | 9454.0| 12250.6| 15432.3|
|________________________|________|_________|________|________|________|
|04. Բարձրագույն | | | | | |
|կրթություն | 7583.3| 8008.7| 9924.6| 10851.0| 11927.8|
|________________________|________|_________|________|________|________|
|05. Ըստ մակարդակների | | | | | |
|չդասակարգվող կրթություն | 3523.4| 3857.9| 5487.7| 5842.4| 6480.6|
|________________________|________|_________|________|________|________|
|06.Կրթությանը տրամադրվող| | | | | |
|օժանդակ ծառայություններ | 14563.8| 16496.9| 15294.0| 13140.7| 13307.1|
.______________________________________________________________________.
Ծրագրային ժամանակահատվածի վերջում, կրթության ոլորտի ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերին բաժին կընկնի ընդհանուր մասհանումների 95.4 %-ը, իսկ կապիտալ ծախսերին` 4.6 %-ը: Ընթացիկ ծախսերում գերակշռող մասը կազմում են աշխատավարձերին ուղղվող վճարները:
Գծանկար 7.3. Կրթության ոլորտի 2013-2016 թվականների պետական ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների (%` բնագավառի ընդհանուր ծախսերի նկատմամբ)
_________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Աղյուսակ 7. 3 Կրթության ոլորտի պետական ծախսերը 2014-2016 թվականներին` ըստ գոյություն ունեցող և նոր ծրագրերի
(մլն դրամով)
.____________________________________________________________________.
| | 2014թ| 2015թ| 2016թ|
|_________________________________________|________|________|________|
|Գոյություն ունեցող պարտավորությունների | | | |
|ընդհանուր ծախսերը |124315.3|133890.2|150275.1|
|_________________________________________|________|________|________|
|Նոր նախաձեռնությունների ընդհանուր ծախսերը| 0.3| 0.3| 0.3|
|_________________________________________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |124315.6|133890.5|150275.4|
.____________________________________________________________________.
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը
Հանրակրթական ծրագրեր
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող կրթության ոլորտի ծախսերի աճի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին, որը հնարավորություն կտա ապահովելու համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարունակումը:
2014 թվականին նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության, միջնակարգ ընդհանուր կրթության, ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրերի գծով ծախսերը 2013 թվականի նկատմամբ կաճեն 11.2%-ով և կկազմեն 97,987.5 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 78.8%-ը: 2015 թվականին նշված ծրագրերի գծով ծախսերը 2014 թվականի նկատմամբ կաճեն 5.8%-ով և կկազմեն 103,684.6 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 77.4 -ը, իսկ 2016 թվականին` 2015 թվականի նկատմամբ ծախսերը կաճեն 10.9%-ով` կազմելով 115,002.2 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 76.5 %-ը:
2014-2016 թվականներին ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման գծով լրացուցիչ միջոցների նախատեսմամբ, ըստ տարիների` համապատասխանաբար 11171.8, 7634.0 և 11340.0 մլն դրամի չափով (հաշվարկներում հաշվի է առնվել նաև 2014-2016 թվականներին հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, համապատասխանաբար` 50.0; 55.0 և 62.5 հազ. դրամի չափով սահմանումը): Ծրագրային ժամանակահատվածի վերջում աշխատավարձին ուղղվող միջոցները կկազմեն հանրակրթության ոլորտում ընթացիկ ծախսերի շուրջ 86.7%-ը:
Միաժամանակ, 2014 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Կրթության որակի և համապատասխանության երկրորդ վարկային ծրագրի ավարտով պայմանավորված` 2014-2015 թվականներին ծախսերը կնվազեն, համապատասխանաբար` 1301.7 և 2675.4 մլն դրամով: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի գծով ծախսերը 2014 և 2016 թվականներին կնվազեն, համապատասխանաբար, 33.4 և 96.1 մլն դրամով, իսկ 2015 թվականին կաճեն 486.2 մլն դրամով:
Ծրագրային ժամանակահատվածի վերջում մեկ աշակերտի հաշվով ծախսերը 2013 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ կաճեն 24.0 տոկոսով (դպրոցահասակ երեխաների թիվը 2014-2016 թվականներին կհասցվի, ըստ տարիների, համապատասխանաբար` 368.9; 377.0 և 386.5 հազարի` 2013 թվականի 367.1 հազարի դիմաց):
Աղյուսակ 7.4. Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության ոլորտում
.___________________________________________________________________.
| | 2013| 2014| 2015| 2016|
|___________________________________________|_____|_____|_____|_____|
|Ինդեքս (2013թ = 100) |100.0|110.7|114.6|124.0|
|___________________________________________|_____|_____|_____|_____|
|Հուշագրային հոդվածներ | | | | |
|___________________________________________|_____|_____|_____|_____|
|Աշակերտների թվաքանակը (2013թ = 100) |100.0|100.5|102.7|105.3|
|___________________________________________|_____|_____|_____|_____|
|Պետական ծախսերը հանրակրթության ոլորտում | | | | |
|(2013թ = 100) |100.0|111.2|117.7|130.6|
.___________________________________________________________________.
. Հանրակրթության բնագավառում կշարունակվեն նաև բարեփոխումները, որոնց գլխավոր ուղղություններից է կրթության բովանդակության արդիականացումը: Մասնավորապես, 2014-2016 թվականներին մանկավարժական պարբերականների, ուսումնական ծրագրերի, ձեռնարկների տպագրության նպատակով պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կհատկացվի, շուրջ 280.0 մլն դրամ:
. Պետությունը շարունակելու է տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու քաղաքականությունը: Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերով (ներառյալ շախմատի դասագրքերն ու խնդրագրքերը, օտար լեզվի և երաժշտության դասագրքերը) ապահովելու նպատակով 2014-2016 թվականներին նախատեսվել է, յուրաքանչյուր տարի` 960.1 մլն դրամ (նշված գումարի մեջ 206.0 մլն դրամը` ավագ դպրոցի դասագրքերի գծով է, 2014 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի կվերահրատարակվի ավագ դպրոցի 4 անուն դասագիրք), սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով` յուրաքանչյուր տարի` 120.0 մլն դրամ:
. Ավագ դպրոցի կայացման համար առաջնահերթ է դրա ծրագրերի մշակումն ու համապատասխանեցումը կրթահամակարգի ավելի բարձր օղակների պահանջներին, համապատասխան չափորոշիչների համակարգի ներդրումը, հոսքային դասարանների բազմազանություն ապահովելու և նախնական մասնագիտական պատրաստվածություն տալու հնարավորությունների ընդլայնումը:
Հանրակրթության որակի հարցում էական նշանակություն ունի ուսուցիչների մասնագիտական հմտությունների բարձրացումը` վերապատրաստումների միջոցով, նրանց որակավորման համապատասխանեցումը որոշակի չափորոշիչների և, այդ հիմքի վրա, նրանց աշխատավարձերի բարձրացումը: Մասնավորապես, միջնաժամկետ հատվածում`
Կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, կրթության բովանդակային և մեթոդական սպասարկումը, որի նպատակով պետական բյուջեից 2014-2016 թվականներին նախատեսվում է հատկացնել, յուրաքանչյուր տարի 494.8 մլն դրամ (յուրաքանչյուր տարի կվերապատրաստվի շուրջ 7.0 հազ. ուսուցիչ):
2011 թվականից սկսել է ներդրվել ուսուցիչների ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն է տալու իրականացնել տարբերակված ֆինանսավորում և մասնագիտական հետագա կատարելագործման համար ստեղծելու է խրախուսման խթաններ, որն էլ մեծապես կնպաստի հանրակրթության որակի բարձրացմանը: Ատեստավորման արդյունքում որակավորման տարակարգ ստացած ուսուցիչներին նախատեսվում է աշխատավարձի հավելավճար: Նկատի ունենալով, որ տարեկան պետք է ատեստավորվի ուսուցիչների 20 տոկոսը, որոնց մի մասը, ակնկալվում է, կստանան որակավորման տարակարգ, միջնաժամկետ հատվածում, յուրաքանչյուր տարի 710,1 մլն դրամ է նախատեսվել «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրով:
Նախատեսվել են միջոցներ հանրապետության 1396 դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման, շարժական ինտերնետային կայանի շահագործման, Մայքրոսոֆթի համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով: Նշված աշխատանքների իրականացման համար նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 861.2 մլն դրամ:
Զգալի միջոցներ են նախատեսվել քննությունների թեստերի, ուղեցույցների մշակման, ավարտական քննությունների անցկացման գծով (շրջանավարտների թիվը նախատեսվել է, ըստ տարիների` 25.3; 26.6 և 36.5 հազար` 2013 թվականի 28.1 հազարի դիմաց), TIMSS-2015 միջազգային ստուգատես-հետազոտությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության վճարի (յուրաքանչյուր տարի 37.5 հազ. դոլարին և 37.5 հազ. եվրոյին համարժեք դրամ), TIMSS միջազգային ստուգատեսի փորձնական և հիմնական փուլերի անցկացման ծախսերի գծով` 2014-2015 թվականներին, համապատասխանաբար, 5.3 և 10.6 մլն դրամ: Գնահատման և թեստավորման ծառայությունների գծով նախատեսվել է` ըստ տարիների 415.5; 426.4 և 448.4 մլն դրամ:
ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով կշարունակվեն ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու աշխատանքները, որի նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվել է 63.2 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգի համաձայն` կշարունակվեն ջանքերը դպրոցական սննդի համակարգի ներդրման ուղղությամբ: Այս նախաձեռնության շրջանակներում կիրականացվեն փորձնական ծրագրեր Հայաստանի Հանրապետության երեք` Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում, իսկ փորձնական ծրագրերի արդյունքների հիման վրա նույն մարզերում կներդրվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Ակնկալվում է 2016 թվականին ծրագրում ունենալ տարրական դասարանների շուրջ 20200 աշակերտ: ՀՀ կառավարության կողմից դպրոցական սննդի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը 2014-2016 թվականներին կկազմի, ըստ տարիների` 120.9; 607.1 և 511.0 մլն դրամ, կամ` ընդամենը, 1239.0 մլն դրամ: Միաժամանակ կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը, որը կկազմի շուրջ 10.0 մլն ԱՄՆ դոլար, որի շրջանակներում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն հանրապետության մնացած մարզերի 800 դպրոցների տարրական դասարանների ընդհանուր թվով շուրջ 67.000 սովորողներ:
Միջնաժամկետ հատվածում պետական բյուջեից միջոցներ կնախատեսվեն բոլոր մարզերում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության գծով, ընդ որում, 2014 թվականից ծրագրում կընդգրկվեն նաև Կոտայքի մարզի ավագ նախադպրոցական տարիքի երեխաները: Այսպիսով, 2014 թվականից նախադպրոցական ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից համապատասխան միջոցներ կհատկացվեն ՀՀ բոլոր մարզերին, բացառությամբ Երևան քաղաքի: Միաժամանակ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում կշարունակվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայությունների ներդրման միկրոծրագրերը` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ (2014 թվականին կիրականացվի 30 միկրոծրագիր): «Քայլ առ քայլ» կազմակերպության կողմից կշարունակվեն նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումները` 2-ական մանկավարժ յուրաքանչյուր հաստատությունից, ընդ որում, 2014 թվականին նախատեսվում է վերապատրաստել 100 դաստիարակ, ինչպես նաև 30 ղեկավար մանկավարժական կադրեր: Նախադպրոցական ծրագրերի (բացառությամբ Երևանում իրականացվելիք ծրագրերի) շարունակականության ապահովման համար հետագա տարիներին ընթացիկ ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2014-2016 թվականների հանրակրթության ծախսերում «Նախադպրոցական կրթություն» ծրագրի գծով նախատեսվել է` ըստ տարիների 460.2; 503.8 և 569.6 մլն դրամ` ավագ նախադպրոցական տարիքի, համապատասխանաբար, 4309; 4408 և 4534 երեխաների կրթության գծով:
Կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով 2014-2016 թվականներին նախատեսվել է ընդամենը 18.4 մլրդ դրամ, որից 2014 թվականին 6.0 մլրդ դրամ, իսկ 2015-2016 թվականներին` տարեկան 6.2 մլրդ դրամ: Միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է ավարտին հասցնել շարունակական կրթական օբյեկտների գծով շինվերանորոգման աշխատանքները և նոր օբյեկտների շինվերանորոգման աշխատանքներին անդրադառնալ 2015 թվականից:
Միջնաժամկետ հատվածում ներառական կրթություն կիրականացվի հանրապետության, համապատասխանաբար` 98; 113 և 128 հանրակրթական դպրոցներում, որոնցում ընդգրկված կլինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ըստ տարիների` 2855; 2971 և 3001 երեխաներ: Միաժամանակ, փորձնական կարգի իրականացման շրջանակներում, Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներում կկազմակերպվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 350 երեխաների ուսուցում: ՀՀ կառավարության 2012-2017 թվականների ծրագրի համաձայն` 2014-2017 թվականներին ներառական կրթության համակարգում ընդգրկված դպրոցների թիվը 130-ից կհասնի 165-ի:
Մասնագիտական կրթական ծրագրեր
Մասնագիտական կրթական ծրագրերի (նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրեր, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր) գծով ծախսերը 2014 թվականին 2013 թվականի նկատմամբ աճել են 30.7 %-ով` կազմելով 20090.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 16.2 %-ը: 2015 թվականին ծախսերը 2014 թվականի նկատմամբ կաճեն 18.5 %-ով` կազմելով 23813.5 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 17.8 %-ը, իսկ 2016 թվականին ծախսերը 2015 թվականի նկատմամբ կաճեն 17.9 %-ով` կազմելով 28087.2 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 18.7 %-ը:
Միջնաժամկետ հատվածում միջոցների ավելացումը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի գծով լրացուցիչ ծախսերի նախատեսմամբ, ըստ տարիների` համապատասխանաբար, 4527.3; 3148.6 և 3960.1 մլն դրամի չափով: Այն պայմանավորված է` ինչպես աշխատավարձերի բարձրացման գծով գումարների նախատեսմամբ (ընդ որում, հաշվարկներում հաշվի են առնվել նաև 2014-2016 թվականներին հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, համապատասխանաբար` 50.0; 55.0 և 62.5 հազ. դրամի չափով սահմանումը), այնպես էլ սովորողների թվաքանակների փոփոխություններով: Մասնավորապես.
Սովորողների թվաքանակի ավելացումը պայմանավորված է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության գծով 2012 թվականին` 2011 թվականի համեմատ, ընդունելության անվճար տեղերի 50 %-ով ավելացմամբ (համաձայն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրով սահմանված նախապայմանների), որն էլ պահպանվել է հետագա տարիներին: Միաժամանակ, 2014 թվականի սեպտեմբերից անվճար 12-ամյա կրթության անցմամբ պայմանավորված (ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն` երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում պետք է կատարվի երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը) և, հիմք ընդունելով 9-րդ դասարանի բազայի վրա քոլեջներում փաստացի ընդունելության անվճար և վճարովի տեղերի հանրագումարը, 2014 թվականին ընդունելության տեղերն ավելացվել են ևս 4527-ով:
Օրդինատորների կրթաթոշակի չափը նախատեսվել է 2014-2016 թվականներին հանրապետությունում սահմանվող նվազագույն աշխատավարձի չափով, որով պայմանավորված` ծախսերն աճել են, ըստ տարիների` 29.7; 9.9 և 14.9 մլն դրամի չափով:
Միջնաժամկետ հատվածում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման գծով ծախսերն աճել են, ըստ տարիների` 347.1; 295.0 և 72.7 մլն դրամի չափով (նշված նպատակով 2014-2016 թվականներին նախատեսվել է, համապատասխանաբար` 438.0; 733.0 և 805.7 մլն դրամ` 2013 թվականի 90.9 մլն դրամի դիմաց, համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1323-Ն որոշման):
2014 թվականին 10.0 մլն դրամ է նախատեսվել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանն անցած` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավման գծով: Միաժամանակ, 2014 թվականին ծախսեր չեն նախատեսվել 2013 թվականին ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող` Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ենթակառուցվածքների բարեկարգման դրամաշնորհային ծրագրի գծով` 225.0 մլն դրամի չափով:
Այլ ծրագրեր
2014 թվականին այլ ծրագրերի (Արտադպրոցական դաստիարակություն, Լրացուցիչ կրթություն, կրթական այլ ընթացիկ ծրագրեր) գծով ծախսերը 2013 թվականի նկատմամբ կաճեն 48.6 %-ով և կկազմեն 6,237.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 5.0 %-ը, 2015 թվականին ծախսերը 2014 թվականի նկատմամբ կաճեն 2.5 %-ով` կազմելով 6,392.1 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.8 %-ը, իսկ 2016 թվականին ծախսերը 2015 թվականի նկատմամբ կաճեն 12.4 %-ով` կազմելով 7,185.7 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.8 %-ը:
2014-2016 թվականներին ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման գծով լրացուցիչ միջոցների նախատեսմամբ (հաշվարկներում հաշվի է առնվել նաև 2014-2016 թվականներին հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, համապատասխանաբար` 50.0; 55.0 և 62.5 հազ. դրամի չափով սահմանումը): Լրացուցիչ կրթական հաստատությունների գծով ծախսերի հաշվարկում հաշվի է առնվել նաև վերապատրաստման, վերաորակավորման ինստիտուտներում և մասնագիտական դասընթացներում վերապատրաստվողների թվաքանակների փոփոխությունը:
Շինարարական աշխատանքների ընթացքում գտնվող շարունակական 3 մարզական օբյեկտների գծով աշխատանքները 2014-2016 թվականներին ավարտին հասցնելու նպատակով «Մարզական օբյեկտների շինարարություն» ծրագրի գծով ծրագրավորվել է, ընդամենը` 2,005.4 մլն դրամ, որից 2014 թվականին` 750.0 մլն դրամ, 2015 թվականին` 550.0 մլն դրամ, իսկ 2016 թվականին` 705.4 մլն դրամ:
Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստում
Համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 7-ի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /ՀՕ-200-Ն/ 9-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողները պետք է անցնեն վերապատրաստում: Նկատի ունենալով նշվածը` աշխատակազմի 30 աշխատակիցների վերապատրաստման գծով 2014-2016 թվականներին նախատեսվել է, յուրաքանչյուր տարի` 0.3 մլն դրամ:
Տարածքային զարգացմանն առնչվող ծրագրեր
Միջնաժամկետ հատվածում կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը կնպաստեն տարածքային զարգացման ընդհանուր նպատակների և գերակայությունների իրագործմանը, համահունչ են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատված` ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրերին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի` «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 25 արձանագրային որոշման դրույթներին:
Մասնավորապես. ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ներդրվել են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ: 2009-2010 թվականներին այդպիսի ծառայություններ իրականացվել են ՀՀ Լոռու, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերում: Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականին պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2011 թվականին այդ նպատակով պետական բյուջեից գումարներ են հատկացվել Արագածոտնի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերին, 2012 թվականին, բացի նշվածներից, նաև Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերին: 2013 թվականին այդ ցանկում ավելացավ նաև Տավուշի մարզը, իսկ 2014 թվականին` կավելանա Կոտայքի մարզը: Այսպիսով, 2014 թվականից ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական կրթության գծով համապատասխան միջոցներ կհատկացվեն ՀՀ բոլոր մարզերին, բացառությամբ Երևան քաղաքի: Ծրագրում առաջնայնությունը տրվում է աղքատ ընտանիքներին և այն համայնքներին, որտեղ նախադպրոցական հաստատություններ չեն գործում: Նախատեսվում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի, որին հասնելու համար տարեկան կապահովվի 7 տոկոսի չափով ընդգրկվածության աճ հանրապետության ողջ տարածքում:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիության ապահովման նպատակով իրականացվում է ներառական կրթություն: Ներկայումս ներառական կրթություն իրականացվում է հանրապետության մարզերի (բացառությամբ Տավուշի մարզի) ընդհանուր թվով 80 հանրակրթական դպրոցներում, որտեղ ընդգրկված են 2330 երեխաներ: Ներառական դպրոցների ցանցի զարգացման համար բավարար հիմքեր ստեղծելու նպատակով Տավուշի մարզում 2011 թվականից փորձարկվում է հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը: 2014 թվականին ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը կընդլայնվի 18-ով, ներառելով` Երևան քաղաքում` 4, Լոռու մարզում` 5, Շիրակի մարզում` 4, Արմավիրի և Սյունիքի մարզերում` 2-ական, Գեղարքունիքի մարզում` 1 դպրոց: 2015 թվականին դպրոցների թիվը կավելանա 15-ով, համապատասխանաբար, Երևանում` 4, Արարատի մարզում` 1, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում` 2-ական դպրոց: 2016 թվականին դպրոցների թիվը կավելանա ևս 15-ով, այն է` Երևան քաղաքում` 6, Շիրակի մարզում` 1, Արարատի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում` 2-ական դպրոց:
ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու նպատակով փոխհատուցում է տրվում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող մանկավարժներին` ճանապարհածախսի, բնակարանի վարձի և կեցության ծախսերի համար: Միջնաժամկետ հատվածում, ՀՀ մարզերից ստացված հայտերի հիման վրա, կշարունակվի գործուղվող մանկավարժներին փոխհատուցումների տրամադրումը:
Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման գծով 2014-2016 թվականներին շարունակվելու են այդ նպատակով պետական բյուջեից տրվող հատկացումները` ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին:
Հանրակրթության համակարգը համալրվում է տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով, ընդլայնվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ): Ներկայումս ՀԴԻՑ-ում ընդգրկված է 1396 դպրոց: 2014-2016 թվականներին շարունակվելու են համակարգչային և ինտերնետային կապի ծառայությունների գծով պետական բյուջեից տրվող հատկացումները:
Միաժամանակ, շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում համընդհանուր բնույթ կրող կրթական ծրագրերը, մասնավորապես` տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը:
Կրթության ոլորտում նախատեսվում է շարունակել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Կրթության որակի և համապատասխանության երկրորդ վարկային ծրագիրը (ծրագրի տևողությունը` 2009-2014 թվականներ):
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի կրթական համակարգի զարգացման ուղղորդումն է գիտելիքահեն տնտեսության պահանջներին` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Ծրագրով իրականացվող բարեփոխումները նպատակաուղղված են` մի կողմից կրթության որակի շարունակական բարձրացման միջոցով հանրակրթության բնագավառում առկա ձեռքբերումների պահպանմանն ու զարգացմանը, ներառելով նաև նախադպրոցական կրթության հիմնախնդիրները, մյուս կողմից` աջակցելու բարձրագույն կրթության մատչելիության, որակի և համապատասխանության ապահովման խնդիրների լուծմանը: Ծրագիրն ավարտվում է, որի համար 2014 թվականին նախատեսված է 2,675,4 մլն դրամ:
7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
7.2.1 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1.1.Գիտության ոլորտի ընդհանուր նկարագիրը
Հայաստանի Հանրապետությունում գիտությունը կարևորվում է որպես երկրի անվտանգության ապահովման, կրթության, տնտեսության, մշակույթի և հասարակության առաջընթաց զարգացման բացառիկ գործոն: Գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են` հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, գիտության և տեխնիկայի նվաճումների տնտեսության մեջ ներդրման խրախուսումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը, գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը, հայագիտության զարգացմանը նպաստելը:
Ժամանակակից չափանիշներին համապատասխանող գիտական համակարգի ձևավորման, գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով վերջին տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ` ուղղված գիտության ոլորտի զարգացման ռազմավարական և իրավական հիմքերի ապահովմանն ու կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը, մասնավորապես.
ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը», որտեղ ամրագրվել է 2011-2020 թվականների գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականության նպատակները և ուղղությունները, իսկ 2011 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը»` 2011-2015 թվականների իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցով:
Հասարակական գիտությունների զարգացման պետական աջակցության նպատակով` 2011 թվականի մարտի 18-ի N 10 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը»` համապատասխան միջոցառումների ժամանակացույցով:
Կարևորելով հայագիտության դերը ազգային ինքնության պահպանման գործում` ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայագիտության զարգացման հայեցակարգը, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությունը»` համապատասխան միջոցառումների ժամանակացույցով: Հայագիտության ոլորտի հետազոտությունների իրականացմանը խթանելու, հայագիտության հիմնախնդիրները լուծելու, ազգային, պատմամշակութային արժեքների յուրացմանը խոչընդոտելու նպատակով` 2012 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ կառավարության N 1638-Ն որոշմամբ հիմնադրվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի ապրիլի 14-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը:
Գիտության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում, ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 1051-Ն որոշմամբ, միևնույն գիտական ուղղության երեք գիտական պետական կազմակերպությունների հիման վրա ձևավորվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Նպատակ ունենալով գիտական կազմակերպություններում ներդնել ժամանակակից մենեջմենթ և ընդլայնել գիտական կազմակերպության ինքնուրույնությունն ու ինքնավարությունը, «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի (ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-Ն որոշում): ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 524-Ա որոշմամբ հաստատվել են սինքրոտրոնային ճառագայթման արագացուցչի հենքի վրա «ՔԵՆԴԼ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումները, որոնց շրջանակում գործողությունների փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Ռուսաստանի Կուրչատովյան կենտրոնի, Գերմանիայի «DESY» արագացուցչային կենտրոնի, Ֆրանսիայի «SOLEIL» արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի «PSI» ինստիտուտի, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության կրթության և տեխնոլոգիաների նախարարության հետ: Նշված միջոցառումներն ու աշխատանքները համապատասխան ընթացքով իրականացնելու, ինչպես նաև` գիտակազմակերպչական, ֆինանսական, կադրային և տեխնիկական խնդիրների արագ և արդյունավետ լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշմամբ հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը: «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ ընդլայնումը հնարավոր դարձնելու և ագրարային կրթության, գիտության, խորհրդատվության ու գիտական մշակումների գործուն համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 2012թ հունիսի 14-ի N 872-Ն որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի:
ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշմամբ հավանության է արժանացել Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ««ՑԻԿԼՈՆ 18/18» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագիրը», որի նպատակը բժշկական նպատակների համար ռադիոիզոտոպների լայն տեսականու արտադրության կազմակերպումն է և այժմ լայն թափով ընթանում են միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման աշխատանքները:
ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը», որտեղ որպես համակարգաստեղծ և միջավայր ձևավորող նախաձեռնություններ ներառված են գիտահետազոտական գերազանցության կենտրոնների, այն է` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի և «ՔԵՆԴԼ»-ի հիմնումը:
Սկսած 2009 թվականից` իրականացվում են գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ամրապնդմանն ուղղված ծրագրեր` երիտասարդ հետազոտողների խմբերի (մինչև 35 տարեկան) և ասպիրանտների անհատական աջակցության, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման ծրագրերը:
Միջազգային գիտական համագործակցության ընդլայնման նպատակով 2008-2012 թվականների ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ստորագրվել են համաձայնագրեր Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի, Բելառուսի Գիտության պետական կոմիտեի, Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի, Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության և տեխնոլոգիաների նախարարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի հետ: Սկսած 2009 թվականից համաֆինանսավորման սկզբունքով իրականացվում են հայ-ֆրանսիական ծրագրեր, 2011 թվականից` հայ-բելառուսական, 2012 թվականից ֆինանսավորվում է նաև հայ-ռուսական, իսկ 2013 թվականից` ֆինանսավորվելու է հայ-գերմանական ծրագրերը: Շարունակվել են ֆինանսավորվել միջազգային կառույցների կամ համագործակցությունների անդամակցությունը` Միացյալ հետազոտությունների միջազգային ինստիտուտի, Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնի, «HESS» և «COSPAR» միջազգային համագործակցությունների:
Գիտության ժամանակակից տեղեկատվական հենքի ապահովման նպատակով 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքվել է համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Springer Science and Media BV» ընկերության միջև, արդյունքում` հանրապետության գիտական պետական կազմակերպություններն ու բուհերը հնարավորություն ունեն օգտվելու «Springerlink»-ի տվյալների շտեմարանից` պայմանագրով նախատեսված փաթեթը պարունակում է 1704 ամսագիր և վերջին 5 տարիների հրատարակության 4651 մենագրություն: 2012 թվականի սեպտեմբերի 15-ին կնքվել է համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև «Web of Knowledge» տվյալների բազայից օգտվելու լիցենզիայի տրամադրման նպատակով:
Ներդրվել է գիտական կազմակերպությունների ծրագրային ֆինանսավորման սկզբունքը` ֆինանսավորվում է կոնկրետ ծրագիրը, իսկ հաստիքների թվաքանակը պայմանավորված է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կատարողների կազմով: 2013 թվականի պետական բյուջեով նախատեսվում է ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 160 ծրագրեր` 68 գիտական պետական կազմակերպություններում և բուհերում:
- Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գիտական թեմաների նախագծերի ընտրությունն իրականացվում է գիտական անկախ փորձաքննության հիման վրա, արդյունքում` սկսած 2011 թվականից ֆինանսավորում է 130 թեմա` 2008-2010 թվականների 708-ի դիմաց:
._____________________________________________________________________.
|ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի |
| իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի |
| նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|Հ/հ|Ծառայությունների |Շահառուների |Պետական հատվածի կողմից|
| |շրջանակի նկարագրություն|շրջանակի |ծառայության |
| | |նկարագրություն |փոխհատուցման ծավալը |
|___|_______________________|__________________|______________________|
|1. |Գիտական և |Գիտական պետական |Ամբողջությամբ, |
| |գիտատեխնիկական |կազմակերպու- |մրցութային կարգով |
| |գործունեության հիմնարար|թյուններ, |ընտրված |
| |և կարևորագույն |բարձրագույն և |կազմակերպություններ |
| |նշանակություն ունեցող |հետբուհական | |
| |կիրառական |կրթական | |
| |հետազոտությունների |հաստատություններ | |
| |իրականացում | | |
|___|_______________________|__________________|______________________|
|2. |Գիտական և |Գիտական պետական |Ամբողջությամբ, |
| |գիտատեխնիկական |կազմակերպու- |ծրագրային |
| |գործունեության |թյուններ, |ֆինանսավորմամբ ընտրված|
| |ենթակառուցվածքի |բարձրագույն և |կազմակերպություններ |
| |պահպանում ու զարգացում,|հետբուհական | |
| |գիտական և |կրթական | |
| |(կամ) գիտատեխնիկական |հաստատություններ | |
| |կենտրոնների, | | |
| |լաբորատորիաների | | |
| |ստեղծում | | |
|___|_______________________|__________________|______________________|
|3. |Հին ձեռագրերի և |Մատենադարան, ԵՊՀ, |Ամբողջությամբ |
| |գիտակրթական, |ՀՀ ԳԱԱ | |
| |մշակութային այլ |ցեղասպանության | |
| |արժեքների պահպանում |թանգարան-ինստիտուտ| |
|___|_______________________|__________________|______________________|
|4. |Ասպիրանտական և |Հետբուհական |Ամբողջությամբ, |
| |դոկտորական |կրթություն |մրցութային կարգով |
| |կրթաթոշակների, գիտական |իրականացնող |ընտրված դիմորդներ, |
| |կադրերի պատրաստման գծով|կազմակեր- |ասպիրանտական թեզերի |
| |նպաստների տրամադրում |պություններում |ղեկավարներ |
| | |սովորողներ | |
|___|_______________________|__________________|______________________|
|5. |Գիտական և |Ֆիզիկական անձինք |Ամբողջությամբ, |
| |գիտատեխնիկական |և հետազոտական |մրցութային կարգով |
| |գործունեության |խմբեր |ընտրված թեմաներ |
| |պայմանագրային (թեմատիկ)| | |
| |հետազոտությունների | | |
| |իրականացում | | |
|___|_______________________|__________________|______________________|
|6. |Պետական բյուջեի հաշվին |Գիտական պետական |Ամբողջությամբ |
| |իրականացվող գիտական և |ծրագրերում և | |
| |գիտատեխնիկական |թեմաներում | |
| |գործունեության |ընդգրկված գիտական | |
| |ծրագրերում ընդգրկված |աստիճան ունեցող | |
| |գիտաշխատողներին գիտական|գիտնականներ | |
| |աստիճանի հավելավճարի | | |
| |տրամադրում | | |
._____________________________________________________________________.
1.2.Վերջին երկու տարիներին ոլորտի զարգացման միտումները
Աղյուսակ 1-ում բերված է գիտության ոլորտին պետական բյուջեով հատկացված ծախսերի (առանց պետական կառավարման մարմնի պահպանման ծախսերի) հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ:
Աղյուսակ 1. Գիտության ոլորտի 2009-2013թթ հաստատված բյուջեներով բյուջետային հատկացումները
(մլն. դրամ)
._______________________________________________________________.
| | 2009 թ| 2010 թ| 2011 թ| 2012 թ| 2013 թ|
|_____________________|_______|_______|_______|________|________|
|Ընդամենը գիտություն |8,374.6|8,355.6|9,433.1|10,088.1|11,433.1|
|_____________________|_______|_______|_______|________|________|
|Հարաբերությունը ՀՆԱ-ի| | | | | |
|նկատմամբ (%) | 0.27| 0.24| 0.25| 0.23| 0.25|
._______________________________________________________________.
2012 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 159, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների 22 (17-ը կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրեր են), ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման 4 գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների 7 ծրագրեր և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 130 թեմա: Գիտության ոլորտին ուղղված պետական հատկացումների գերակշիռ մասը` մոտ 77,9%-ը, 2012 թվականին ուղղվել է բազային ծրագրերի ֆինանսավորմանը (ներառյալ պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները), իսկ պայմանագրային (թեմատիկ) թեմաների և նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորմանը` համապատասխանաբար մոտ 8,6%-ը և 13,5%-ը:
Ներկայումս գիտության ոլորտում ներգրավված են ավելի քան 7000 աշխատողներ, որոնցից գիտական պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված և գիտական աստիճանների համար հավելավճարներ ստացող գիտաշխատողների թվաքանակը 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 2556 (ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամները ընդգրկված չեն այդ ցանկում), միջին տարիքը` 55տ., գիտությունների թեկնածուներինը 51տ, դոկտորներինը` 66տ, իսկ 1231-ի տարիքը բարձր է 60 տ-ից (շուրջ 48%, տե՛ս Գծապատկեր 1-ը):
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումով 2009 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվել է հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների 85 գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 86 և ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման 3 ծրագրեր:
Սկսած 2010 թվականից` գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերում ընդգրկվել է նաև գիտահետազոտական բաղադրիչը, ինչը հնարավորություն է տալիս նախ կազմակերպության ենթակառուցվածքի պահպանումը, արդիականացումն ու զարգացումը պայմանավորվել բացառապես իրականացվող գիտական հետազոտություններով և մշակումներով, և երկրորդը` առանձնացնել կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի իրականացումը և այդ ծրագրերի ընտրությունը կատարել մրցութային եղանակով:
Գծապատկեր 7.2.1. Գիտական պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված ու գիտական աստիճանների համար հավելավճարներ ստացողների (ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամները ընդգրկված չեն այդ ցանկում) տարիքային բաշխումը 2012 թվականի դրությամբ:
___________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2011 թվականին իրականացվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրերի մրցույթ` տնտեսության մասնավոր հատվածի կամ այլ աղբյուրների հետ համաֆինանսավորման սկզբունքով` յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման արտաբյուջետային մասնաբաժինը կազմել է ընդհանուրի առնվազն 15%-ը: Մրցույթին ներկայացվել է 43 նախագիծ, ֆինանսավորվել` 17-ը (125689,3 հազ. դրամ` 2012 թվականի. համար), որոնք կատարվում են գիտական պետական 15 կազմակերպություններում (11-ը` ՀՀ ԳԱԱ, 5-ը` ԿԳՆ և 1-ը` ԱՆ):
Համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող ծրագրերին նպաստելը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի որդեգրած քաղաքականության կարևորագույն մասն է` այն ավելացնում է գիտությանն ուղղված ֆինանսական միջոցների ծավալները և, հետևաբար, էապես բարձրացնում է գիտական արդյունքների քանակն ու որակը:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի ու հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման համար պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է 6442110,1 (175 ծրագիր) և 6103871,1 հազ. դրամ (178 ծրագիր):
Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման նպատակով պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է 309120,0 և 588930,0 հազ. դրամ` 2011 թվականին իրականացվել է 3 ծրագիր, 2-ը ՀՀ ԿԳՆ, 1-ը` ՀՀ ԳԱԱ կազմակերպություններում, իսկ 2012 թվականին իրականացվել է 4 ծրագիր, 2-ը ՀՀ ԿԳՆ, 2-ը` ՀՀ ԳԱԱ կազմակերպություններում:
Գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորման համար պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է 1249058,5 և 1364724,0 հազ. դրամ` 7 ծրագրերի իրականացման համար: Դրանց շարքում առանձնանում էր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իրականացված նոր նախաձեռնությունը` «Բնական աղետների ռիսկերի կառավարման նպատակով տեղեկատվական ազգային e-ինֆրակառուցվածքի մշակումը», որի ֆինանսավորումը սկսվել է 2012 թվականից և տարեկան հատկացումը կազմել է 25000,0 հազ. դրամ: Արդյունքում` միավորվել են գիտական կազմակերպություններում և բուհերում առկա բարձր արտադրողականությամբ հաշվողական, ծրագրային, ցանցային և մասնագիտական ռեսուրսներ: «Բնական աղետների ռիսկերի կառավարման նպատակով տեղեկատվական ազգային e-ինֆրակառուցվածքի մշակում» ծրագրում ընդգրկվել են ոչ միայն գիտական կազմակերպությունները և բուհերը, այլև` ազգային սեյսմիկ ու օդերևութաբանական ծառայությունների կազմակերպությունները:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների 2011-2012 թվականների ծրագրերի իրականացման մեջ ընդգրկված են եղել ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ 7 նախարարությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի 71 կազմակերպություններ: Այդ ծրագրերի 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը` ըստ գերատեսչությունների բերված է Գծապատկեր 2-ում, իսկ բացարձակ արժեքներն ու տարեկան փոփոխությունները` Աղյուսակ 2-ում:
Գծապատկեր 7.2.2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների ծրագրերի 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը` ըստ գերատեսչությունների:
___________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Աղյուսակ 7.2 2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը
.____________________________________________________________________.
|Հ/հ|Գերատեսչություն/ՀՀ ԳԱԱ/ |Ֆինանսավորման |2012թ |
| |Երևանի քաղաքապետարան |ծավալները, |փոփոխությունը |
| | |հազ. դրամ |նախորդ տարվա |
| | | |նկատմամբ,+/- |
| | |___________________|_______________|
| | |2011թ |2012թ |հազ. դրամ| % |
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|1. |ՀՀ գիտությունների ազգային | | | | |
| |ակադեմիա |3924699,7|3945974,4| 21274,7| 0,5|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|2. |ՀՀ կրթության և գիտության | | | | |
| |նախարարություն * |1611833,1|2896527,7|1284694,6| 79,7|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|3. |ՀՀ պաշտպանության | | | | |
| |նախարարություն |1122677,9|1234945,7| 112267,8| 10,0|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|4. |ՀՀ էկոնոմիկայի | | | | |
| |նախարարություն | 765090,5| 69554,4| 695536,1| 90,9|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|5. |ՀՀ գյուղատնտեսության | | | | |
| |նախարարություն | 241351,0| 242854,4| 1503,4| 0,6|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|6. |ՀՀ կառավարության աշխատակազմ | 98600,0| 98600,0| 0 | 0 |
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|7. |ՀՀ առողջապահության | | | | |
| |նախարարություն | 83634,4| 77440,0| 6194,4| 7,4|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|8. |ՀՀ մշակույթի նախարարություն | 118082,0| 117486,1| 595,9| 0,5|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|9. |Երևանի քաղաքապետարան | 23760,0| 28836,8| 5076,8| 21,4|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
|10.|ՀՀ տարածքային կառավարման | | | | |
| |նախարարություն | 10560,0| 10905,6| 345,6| 3,3|
|___|____________________________|_________|_________|_________|_____|
| |Ընդամենը |8000288,6|8723125,1| 722836,5| 9,0|
.____________________________________________________________________.
* ՀՀ կրթության և գիտության նախարարության աճը պայմանավորված է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի պետական լիազոր մարմնի պատկանելիության փոփոխությամբ:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ 2011-2012 թվականներին իրականացված շարունակական ծրագրերում աշխատողների միջին ամսական աշխատավարձի մեկ հաշվարկային միավորը կազմել է 62,5 հազ. դրամ, իսկ 2013 թվականին` 68,7 հազ. դրամ: Սկսած 2009 թվականից` շուրջ երկու անգամ ավելացել են բազային ֆինանսավորման ծրագրերի տնտեսական և այլ ծախսեր հոդվածով նախատեսված հատկացումները: 2009-2011 թվականներին աշխատավարձի ֆոնդին հատկացվել էր ընդհանուրի 75% -ը, իսկ տնտեսական և այլ ծախսերին` 25%: Այդպիսի ավելացման արդյունքում գիտական կազմակերպությունները հնարավորություն են ստացել միջոցներ հատկացնել ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական սարքերի, սարքավորումների ու փորձարարական նյութերի ձեռքբերմանը, բարելավել աշխատանքային պայմանները, մասնավորապես` ջեռուցումով ապահովել շենքերն ու շինությունները:
2011 թվականից սկսած` պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը վերածվել է դրամաշնորհայինի և թեմաների ընտրությունը կատարվել է մրցութային հիմունքներով` գիտական անկախ փորձաքննության հիման վրա: Արդյունքում` 2011 թվականին ֆինանսավորվել են 130 թեմա, որոնց կատարման ժամկետը սահմանվել է մինչև 2 տարի, կատարողների կազմը` մինչև 5 հոգի և ֆինանսական ծավալները` տարեկան մինչև 6500,0 հազ. դրամ: Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2012 թվականին կազմել է 862525,9 հազ. դրամ, որից 785101,2 հազ. դրամը հատկացվել է 130 թեմաների, 59456,2 հազ. դրամը` երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագրերի և 17968,7 հազ. դրամը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ ծրագրերի իրականացմանը: Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2013 թվականին կազմել է 1106507,2 հազ. դրամ, որից 133334,2 հազ. դրամը հատկացվել է 2011 թվականին ընտրված 130 թեմաների, 575748,1 հազ. դրամը` 2013 թվականի շուրջ 160-170 թեմաների, 59456,2 հազ. դրամը` երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագրերի և 17968,7 հազ. դրամը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ ծրագրերի իրականացմանը: Բացի դրանցից, 200000,0 հազ. դրամը` կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրերի` 25% արտաբյուջետային միջոցների համաֆինանսավորման սկզբունքով, 120000 հազ. դրամը` բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը դրամաշնորհայինի վերածելու, ինչպես նաև ընդհանրապես գիտության ոլորտում ծրագրերի ֆինանսավորման իրական մրցութային պայմանների ապահովման հիմնական նախապայմանը գիտական անկախ փորձագիտական համակարգի ձևավորումն ու ներդրումն է: Այդ նպատակի համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ձևավորվել է գիտական փորձաքննություն իրականացնող գիտնականների տվյալների մշտապես թարմացվող շտեմարան: 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գիտական անկախ փորձագիտական համակարգում ընդգրկված են շուրջ 1500 գիտնականներ` ՀՀ-ից և օտարերկրյա պետություններից:
Վերջին տարիներին էականորեն ընդլայնվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության շրջանակները: Օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը նպաստում են հանրապետության գիտնականների ինտեգրմանը միջազգային գիտական և գիտակրթական տարածք և ստեղծում բարենպաստ պայմաններ դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու գործում, ինչի արդյունքում զգալիորեն ավելանում են միջազգային կազմակերպությունների կողմից հանրապետություն ուղղված ֆինանսական միջոցները: Տարածաշրջանային ծրագրերի մասնակցության ուղղությամբ ֆինանսավորվել է ՀՀ-ի մասնակցությունը Սևծովյան միջկապ («Bleak Sea Interconnection, BSI») նախագիծը, որը իրականացվում է Եվրոպական 7-րդ շրջանակային ծրագրի (»FP7») համատեքստում և ուղղված է հարավկովկասյան երկրների ազգային գիտահետազոտական ու կրթական ցանցերի (NREN) միջև գերարագ մայրուղային ցանց ստեղծելուն և այդ ցանցի ու համաեվրոպական հետազոտական և կրթական «GEANT2» ցանցի հետ կապի ապահովմանը: Այդ ծրագրերի ֆինանսավորման ծավալները 2009-2011 թվականներին կազմել են տարեկան 50000,0 հազ. դրամ:
2010-2012 թվականների ընթացքում ապահովվել է հանրապետության գիտական կազմակերպությունների անդամակցությունը միջազգային գիտական կառույցներին կամ համագործակցություններին` Միացյալ հետազոտությունների միջազգային ինստիտուտին, Աստղագիտական միջազգային կազմակերպությանը, Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնին (սկսած 2010թ), «COSPAR» (սկսած 2010թ), «HESS» (սկսած 2011թ), ՄԱՄ (սկսած 2011թ), Comp Star (սկսած 2012թ), և միջազգային այլ համագործակցություններին:
Սկսած 2009 թվականից` համաֆինանսավորման սկզբունքով ֆինանսավորվում են միջազգային երկկողմ ծրագրեր, մասնավորապես`
Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) հետ համատեղ: 2009 թվականին ֆինանսավորվել են հետազոտությունների աջակցության 9 ծրագրեր (տևողությունը` 2 տարի, 51365,7 հազ. դրամ ընդհանուր բյուջեով): 2009 թվականից առ այսօր ֆինանսավորվում են համատեղ 2 լաբորատորիաներ (տևողությունը` մինչև 4 տարի) և միացյալ 1 հետազոտական խումբ (տևողությունը` մինչև 3 տարի): Լաբորատորիաների և խմբի համար հայկական կողմի 2011-2012 թվականների բյուջեն կազմել է 48000,0 հազ. դրամ: 2011 թվականին կազմակերպվել է նոր մրցույթ, արդյունքում` 2012 թվականից ֆինանսավորվում են հետազոտությունների աջակցության 2-ամյա 6 ծրագրեր, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 31000,0 հազ. դրամ:
. Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ համատեղ (սկսած 2011 թվականից): Ֆինանսավորվում են հետազոտական խմբերի աջակցության 2-ամյա 17 ծրագրեր` յուրաքանչյուր տարի 68000,0 հազ. դրամ:
. Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ (սկսած 2012 թվականից) իրականացվում են 2-ամյա 4 ծրագրեր (ընդամենը` տարեկան 16000,0 հազ. դրամ):
. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում 2011 թվականին անցկացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2010» մրցույթը, որի արդյունքներով ֆինանսավորման են երաշխավորվել անհատական (ասպիրանտական) մեկամյա 16 (23630,41 հազար դրամ) և երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) հետազոտական խմբերի երկամյա 16 (111486,1 հազար դրամ) գիտական թեմաներ:
. Հայաստանի երիտասարդական և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամների հետ համատեղ 2012 թվականի կազմակերպվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթ, որի արդյունքներով 2013 թվականից ֆինանսավորման են երաշխավորվել 25 գիտական թեմա. 20-ը ֆինանսավորում է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն (28117 հազար ՀՀ դրամ), 2-ը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (3000 հազար ՀՀ դրամ), 3-ը` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը (4125 հազար ՀՀ դրամ):
2011 թվականին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել 33 գիտաժողով (24636,0 հազ. դրամ), երիտասարդ գիտնականների 4 ամառային դպրոց (5000,0 հազ. դրամ), 52 գիտական գործուղում (18401,0 հազ. դրամ): 2012 թվականին այդ ցուցանիշները կազմել են` 19 գիտաժողով (10454,2 հազ. դրամ), երիտասարդ գիտնականների 3 ամառային դպրոց (4000,0 հազ. դրամ) և 48 գիտական գործուղում (25100,0 հազ. դրամ):
2013 թվականին իրականացվելու է գիտական պետական կազմակերպությունների երրորդ անձնագրավորումը, որի նպատակը ընթացիկ գիտական հետազոտությունների, գիտական, գիտատեխնիկական և ճարտարագիտական ներուժի, առկա ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի և գիտական «արտադրանքի» տվյալների շտեմարանի ստեղծումն ու ամենամյա պարբերական թարմացումն է: Շտեմարանը հնարավորություն է տալիս համապարփակ տեղեկատվություն ունենալու գիտության ոլորտի օբյեկտիվ իրավիճակի մասին, իրականացնելու գիտական կազմակերպությունների գործունեության մոնիտորինգ և այլն:
2009-2012 թվականներին ստեղծվել է օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների մասին տվյալների շտեմարան, որը 2012 թվականի դրությամբ պարունակում է 744 գիտնականի մասին տեղեկատվություն` գործունեության բնագավառ, հրապարակումներ, հեղինակային իրավունքներ, տեխնիկական մշակումներ և այլն: Այդ գիտնականների մեծ մասը ընդգրկվել են 2011-2012 թվականների պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման հայտերի փորձաքննության մեջ:
2011 թվականին ստեղծվել և պարբերաբար թարմացվում է հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրապարակված գիտական աշխատությունների` գիտական հոդվածներ, գիտաժողովի զեկույցներ, տվյալների շտեմարանը: 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ շտեմարանում ընդգրկված են արտասահմանյան և հանրապետական հրապարակումների մասին տեղեկատվություն` սկսած համապատասխանաբար 1987թ և 2006թ:
Գիտության ոլորտի 2011-2012 թվականների բյուջետային ծախսերը` ըստ ֆինանսավորման ձևերի ներկայացված են Աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 7.2.3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների 2011-2012 թվականների ծախսերը
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|Հ/հ| Ծրագիրը |Ֆինանսավորման ծավալները|
| | |_______________________|
| | | 2011թ | 2012թ |
|___|_________________________________________|___________|___________|
|1. |Գիտական և գիտատեխնիկական գործունեության | | |
| |բազային ֆինանսավորում | 7363601,1| 7860842,1|
| |_________________________________________|___________|___________|
| |այդ թվում` | | |
| |_________________________________________|___________|___________|
| |1.1.|հիմնարար և կարևորագույն | | |
| | |նշանակություն ունեցող կիրառական | | |
| | |հետազոտություններ | 177575,7| 157082,5|
| |_________________________________________|___________|___________|
| |1.2. ենթակառուցվածքի պահպանում ու | | |
| | զարգացում | 6264534,4| 6612388,6|
| |_________________________________________|___________|___________|
| |1.3. գիտական կադրերի պատրաստման գծով | | |
| | նպաստների, ասպիրանտական և | | |
| | դոկտորական կրթաթոշակների տրամադրում | 82441,0| 82441,0|
| |_________________________________________|___________|___________|
| |1.4. ազգային արժեք ներկայացնող գիտական | | |
| | օբյեկտների պահպանում | 309120,0| 588930,0|
|___|_________________________________________|___________|___________|
|2. |Գիտական և գիտատեխնիկական գործունեության | | |
| |նպատակային-ծրագրային ֆինանսավորում | 1249058,5| 1364724,0|
|___|_________________________________________|___________|___________|
|3. |Գիտական և գիտատեխնիկական գործունեության | | |
| |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում | 820433,1| 862525,9|
|___|_________________________________________|___________|___________|
|4. |Գիտաշխատողներին գիտական աստիճանների համար| | |
| |տրվող հավելավճարներ | 529930,0| 420000,0|
|___|_________________________________________|___________|___________|
| |Ընդամենը | 9433092,7| 10088092,0|
._____________________________________________________________________.
1.3. Հիմնական խնդիրները
Գիտության ոլորտում միասնական քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործում առաջնային լուծում պահանջող հիմնական խնդիրներն են`
. գիտության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման նպատակով գիտության ոլորտի պետական կառավարման միասնական մարմնին` համապատասխան լիազորությունների տրամադրման հարցը,
. գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացումը,
. գիտական ներուժի նպատակային վերարտադրության ապահովումը,
. գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, ծրագրային ֆինանսավորման ձևերի հստակեցման, ծրագրերի ընտրությունն իրապես մրցույթով ապահովելը,
. գիտական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության ավելացման ապահովումը,
. գիտական արդյունքի ապրանքայնացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
. գիտատեխնիկական գործունեության ասպարեզում միջազգային համագործակցության ընդլայնումը:
7.2.2 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
2.1. Նպատակները
Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է: Այդ գործընթացում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը:
Բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից` գիտական կազմակերպությունների աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններով:
2.2.Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` համապատասխան հղումներով |
| |_______________________|կառավարության տնտեսական և քաղաքական |
| | 2014թ | 2015թ | 2016թ |ծրագրերին |
|__|_______________________|__________________________________________|
|1.|Գիտության ոլորտի |Առաջնահերթ քայլերից է գիտության ոլորտի |
| |կառավարման արդյունավետ |կառավարման համակարգի արդիականացումը, |
| |համակարգի ձևավորում |պետական պատվերի ձևավորման ու տեղադրման, |
| | |գիտական հետազոտությունների կազմակերպման, |
| | |գիտական արդյունքի ստացման ու տնտեսության |
| | |մեջ ներդրման մեխանիզմների հստակեցումը: |
|__|_______________________|__________________________________________|
|2.|Գիտության ֆինանսավորման|Գիտության ոլորտի ֆինանսավորման |
| |արդյունավետության |արդյունավետության բարձրացման հիմնական |
| |բարձրացում |մեխանիզմը գիտական ծրագրերի և թեմաների |
| | |նախագծերի ընտրության իրական մրցութային |
| | |պայմանների ապահովումն է: Պահպանելով |
| | |գիտության ֆինանսավորման բազմաձևությունը` |
| | |այն պետք է իրականացվի բացառապես ծրագրային |
| | |սկզբունքով և հասցեագրված: |
| | |Գիտական և գիտատեխնիկական գործունեության |
| | |ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման |
| | |ծրագրերը պետք է պարունակեն նաև |
| | |գիտահետազոտական բաղադրիչ, ինչը |
| | |հնարավորություն է տալիս գիտական |
| | |կազմակերպության ենթակառուցվածքի |
| | |արդիականացումը պայմանավորել բացառապես |
| | |իրականացվող գիտական հետազոտություններով: |
| | |Կարևորագույն նշանակություն ունեցող |
| | |կիրառական հետազոտությունների ծրագրերի |
| | |աջակցության և դրանց իրականացման գործում |
| | |տնտեսության մասնավոր հատվածի ներգրավման |
| | |նպատակով անհրաժեշտ է կիրառական արդյունքի |
| | |ձեռքբերմանն ուղղված ծրագրերի |
| | |ֆինանսավորումն իրականացնել |
| | |համաֆինանսավորման սկզբունքով` |
| | |արտաբյուջետային միջոցների ներգրավումով, |
| | |իսկ ծրագրերի նախագծերի ընտրությունը |
| | |կատարել մրցութային եղանակով: Այդ մեխանիզմը|
| | |սկսվել է կիրառվել 2011թ` ի կատարումն ՀՀ |
| | |կառավարության 2011թ հունիսի 17-ի |
| | |«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի|
| | |զարգացման 2011-2015 թվականների |
| | |ռազմավարական ծրագրին և միջոցառումների |
| | |ժամանակացույցին հավանություն տալու մասին» |
| | |N 23 արձանագրային որոշմամբ հաստատված |
| | |միջոցառումների ցանկի 1.4, 3.2 և 3.3 |
| | |կետերի: 2011 թվականին իրականացված |
| | |մրցույթում արտաբյուջետային միջոցների |
| | |մասնաբաժինը կազմել է յուրաքանչյուր ծրագրի |
| | |ընդհանուր ֆինանսավորման 15%-ը, 2014-2016 |
| | |թվականներին այդ մասնաբաժինը պետք է |
| | |ավելացվի` մինչև 45%` 2015թ: Անհրաժեշտ է |
| | |իրականացնել համատեղ օգտագործման |
| | |հետազոտական սարքավորումների ձեռքբերման |
| | |ծրագրերի ֆինանսավորում (ի կատարումն ՀՀ |
| | |կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի |
| | |N 23 արձանագրային որոշման միջոցառումների |
| | |2.8 կետի)` ծրագրերի ընտրությունը կատարելով|
| | |մրցութային եղանակով: |
| | |Գիտական և գիտատեխնիկական գործունեության |
| | |հիմնարար և կարևորագույն նշանակություն |
| | |ունեցող կիրառական հետազոտությունները պետք |
| | |է մեծամասամբ նպատակաուղղված լինեն |
| | |կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված |
| | |գիտահետազոտական աշխատանքների և առանձնակի |
| | |կարևորություն ունեցող հիմնարար |
| | |հետազոտությունների իրականացման ծրագրերի |
| | |ֆինանսավորմանը: |
| | |Գիտական և գիտատեխնիկական գործունեության |
| | |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը |
| | |հատկացվելու է որպես դրամաշնորհ` |
| | |հանրապետության գիտության և տեխնիկայի |
| | |զարգացման գերակայություններից բխող և |
| | |իրենց կարևորությամբ ու բովանդակային |
| | |օրիգինալությամբ առաձնացող խնդիրների (այդ |
| | |թվում` նաև կիրառական արդյունքի |
| | |ձեռքբերմանն ուղղված) լուծման համար, իսկ |
| | |թեմաների ընտրությունն իրականացվելու է |
| | |մրցութային կարգով` գիտական անկախ |
| | |փորձաքննության արդյունքների հիման վրա: |
| | |2012 թվականին ֆինանսավորվել են 130 գիտական|
| | |թեմաներ` ՀՀ կառավարության 2010 թվականի |
| | |մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ սահմանված ՀՀ |
| | |գիտության և տեխնիկայի զարգացման |
| | |գերակայությունների շրջանակներում: 2013 |
| | |թվականին նախատեսվում է անցկացնել 2-րդ |
| | |մրցույթը` սահմանելով մրցույթի տարբեր |
| | |պայմաններ, մի կողմից բնագիտական, |
| | |ճարտարագիտական, բժշկական և |
| | |գյուղատնտեսական գիտությունների |
| | |բնագավառների թեմաների և մյուս կողմից` |
| | |հայագիտության, հասարակական և հումանիտար |
| | |գիտությունների բնագավառների թեմաների |
| | |համար, ինչպես նաև ավելացնելով |
| | |ֆինանսավորվող թեմաների քանակը` մինչև |
| | |շուրջ 170-ի: Հասարակական գիտությունների |
| | |բնագավառում առանձնահատուկ ուշադրություն |
| | |պետք է դարձնել կիրառական արդյունքի |
| | |ձեռքբերման, տարածաշրջանի և հնարավոր |
| | |գործընկեր երկրների պատմության, մշակույթի, |
| | |քաղաքականության ուսումնասիրման, |
| | |եվրաինտեգրման ծրագրերի իրականացմանն ու |
| | |միջազգային համագործակցության զարգացմանը` ի|
| | |կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի |
| | |մարտի 18-ի «Հասարակական գիտությունների |
| | |զարգացմանը նպաստող ծրագրին և ծրագրի |
| | |իրականացման միջոցառումների ժամանակացույցին|
| | |հավանություն տալու մասին» N 10 |
| | |արձանագրային որոշմամբ հաստատված |
| | |միջոցառումների ցանկի 3.1, 3.2, 3.3 և 4.1 |
| | |կետերի: |
| | |Գիտական և գիտատեխնիկական |
| | |նպատակային-ծրագրային հետազոտությունները |
| | |պետք է ուղղված լինեն առավելապես կիրառական |
| | |բնույթի խնդիրների լուծմանը` համապետական |
| | |նշանակության ռազմավարական ծրագրերի |
| | |շրջանակներում: Այդ ծրագրերի ընտրության |
| | |ժամանակ նախապատվությունը պետք է տրվի |
| | |«մեգա-նախագծերին», մասնավորապես` |
| | |համակարգաստեղծ և միջավայր ձևավորող |
| | |նախաձեռնությունների իրականացմանը` |
| | |գիտահետազոտական գերազանցության կենտրոնների|
| | |(Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական |
| | |լաբորատորիա, ՈՒռուցքաբանության |
| | |գերազանցության հայկական կենտրոն, Քենդլ) |
| | |ստեղծմանը` ի կատարումն ՀՀ կառավարության |
| | |2011 թվականի փետրվարի 17-ի «Ինովացիոն |
| | |տնտեսության ձևավորման մեկնարկային |
| | |ռազմավարության հայեցակարգին հավանություն |
| | |տալու մասին» N 6 որոշմամբ հաստատված 1-ին, |
| | |2-րդ և 4-րդ նախագծերի իրականացման |
| | |միջոցառումների: |
| | |Պետական բյուջեից գիտության ոլորտի |
| | |ֆինանսական հատկացումների ներքին |
| | |կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ |
| | |ապագայում բազային ֆինանսավորման համար |
| | |հատկացվի, միջինը, ընդհանուրի 50%, |
| | |նպատակային ֆինանսավորմանը` 35% և |
| | |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմանը` |
| | |15%: Ծրագրային ֆինանսավորման մեջ անհրաժեշտ|
| | |է ապահովել, միջինը, 55% աշխատավարձի և 45%|
| | |տնտեսական և այլ ծախսերի մասնաբաժին: |
|__|_______________________|__________________________________________|
|3.|Գիտության ոլորտում |Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ |
| |ինստիտուցիոնալ |(կառուցվածքային) բարեփոխումների |
| |(կառուցվածքային) |իրականացման նպատակով պետք է անկախ |
| |բարեփոխումների |գերատեսչական պատկանելությունից միավորել |
| |իրականացում |միևնույն գիտական ուղղության գիտական |
| | |պետական կազմակերպությունները` ներդնելով |
| | |գիտության կառավարման ժամանակակից մեթոդներ`|
| | |ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի |
| | |հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային |
| | |որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի |
| | |4.1 և 4.3 կետերի: Անհրաժեշտ է գիտական |
| | |կազմակերպություններում հստակեցնել տնօրենի |
| | |և գիտական խորհրդի իրավասություններն ու |
| | |պարտականությունները` դրանցում մի կողմից |
| | |արմատավորելով ժամանակակից մենեջմենթ, մյուս|
| | |կողմից` վարչական ազդեցությունից հանելով |
| | |գիտական քննարկումների ու որոշումների |
| | |ընդունման գործառույթները` գիտական |
| | |ղեկավարումն իրականացնելով տվյալ ուղղության|
| | |գիտական ղեկավարի միջոցով: Գիտական |
| | |կենտրոնների ձևավորման համար հիմք է |
| | |հանդիսանում ՀՀ կառավարության 2008 թվականի |
| | |դեկտեմբերի 25-ի N 1555-Ն «Գիտական |
| | |կենտրոնների ձևավորման սկզբունքները, |
| | |չափանիշները և կարգը հաստատելու մասին» |
| | |որոշումը: 2010 թվականին ձևավորվել է մեկ |
| | |գիտական կենտրոն` «Հայկենսատեխնոլոգիա» |
| | |գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ (ՀՀ |
| | |կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի |
| | |N 1051-Ն որոշում): 2011 թվականին մեկ |
| | |գիտական պետական կազմակերպության` |
| | |«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական |
| | |լաբորատորիա» ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական |
| | |ձևը փոխվել է` ՀՀ կառավարության կողմից |
| | |հիմնադրվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան |
| | |ազգային գիտական լաբորատորիա (Երևանի |
| | |ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ (ՀՀ |
| | |կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի |
| | |N 1301-Ն որոշում), 2012 թվականին` երկուսը`|
| | |ԵՊՀ «Սինքրոտրոնային ճառագայթման |
| | |օգտագործման գիտական հետազոտությունների |
| | |կենտրոն» (Քենդլ)-ի կազմակերպաիրավական ձևը |
| | |փոխվել է` ՀՀ կառավարության կողմից |
| | |հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային |
| | |հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ |
| | |(ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի|
| | |N 675-Ն որոշում) և «Հայաստանի պետական |
| | |ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի |
| | |կազմակերպաիրավական ձևը փոխվել է` |
| | |«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» |
| | |հիմնադրամ (ՀՀ կառավարության 2012 թվականի. |
| | |հունիսի 14-ի N 872-Ն որոշում): |
|__|_______________________|__________________________________________|
|4.|Գիտական ներուժի |Հանրապետության գիտության ոլորտի առաջընթաց |
| |վերարտադրության |զարգացման համար սկզբունքային նշանակություն|
| |արդյունավետության |ունի գիտական կադրերի արդյունավետ |
| |բարձրացում, գիտության |վերարտադրության և սահուն սերնդափոխության |
| |ոլորտում երիտասարդ |ապահովման հարցը: Նպատակի ձեռքբերման համար |
| |կադրերի ամրապնդման |իրականացվող քայլերը պետք է մի կողմից |
| |ապահովում |միտված լինեն գիտության ոլորտը երիտասարդ |
| | |կադրերով համալրելուն, մյուս կողմից` միջին |
| | |սերնդի գիտնականների թվաքանակի բարձրացմանը:|
| | |Այդ ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել մի|
| | |շարք միջոցառումներ, մասնավորապես` |
| | |1. ասպիրանտական կրթության բարեփոխումների |
| | |իրականացում` ձևի, բովանդակության |
| | |հստակեցումով և արդյունավետության |
| | |գնահատման ժամանակակից մեխանիզմների |
| | |կիրառումով: Ասպիրանտական կրթաթոշակի |
| | |բարձրացում` մինչև նվազագույն աշխատավարձ |
| | |(2013 թվական) և գիտական ղեկավարներին |
| | |նախատեսվող գումարների ավելացում` 2014-2015|
| | |թվականներին` տարեկան 60,0 և 2016 |
| | |թվականին` 90,0 հազ. դրամ: Գիտական |
| | |աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների |
| | |իրականացում` ժամանակակից գիտության |
| | |պահանջներին համապատասխան և օտարերկրյա |
| | |պետություններում գործող համակարգերի հետ |
| | |համադրելի գիտական աստիճանաշնորհման |
| | |համակարգի ձևավորման նպատակով, |
| | |2. երիտասարդ գիտնականների (մինչև 35 |
| | |տարեկան) հետազոտությունների աջակցության |
| | |դրամաշնորհային մրցույթների կազմակերպում` ի|
| | |կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի |
| | |հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային |
| | |որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի |
| | |2.3 կետի` 2013, 2014 և 2015 թվականներին` |
| | |համապատասխանաբար 20, 25 և 30 դրամաշնորհ, |
| | |3. կրթության և գիտության ինտեգրման, |
| | |բարձրագույն մասնագիտական կրթության |
| | |ժամանակակից եղանակների ներդրման ծրագրերի |
| | |իրականացում, մասնավորապես` հետազոտական |
| | |համալսարանի ստեղծում` ի կատարումն ՀՀ |
| | |կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի |
| | |նիստի N 23 արձանագրային որոշմամբ հաստատված|
| | |միջոցառումների ցանկի 2.4 կետի, |
| | |4. բարձր արդյունավետությամբ աշխատող |
| | |գիտական աշխատողների խրախուսման ծրագրերի |
| | |իրականացում` ի կատարումն ՀՀ կառավարության |
| | |2011 թվականի. հունիսի 17-ի նիստի N 23 |
| | |արձանագրային որոշմամբ հաստատված |
| | |միջոցառումների ցանկի 2.6 կետի, |
| | |մասնավորապես, 2013 թվականին կազմակերպվելու|
| | |է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող |
| | |գիտական և գիտատեխնիկական գործունեության |
| | |ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր |
| | |արդյունավետությամբ աշխատող գիտական |
| | |աշխատողներին հավելավճարի տրամադրման |
| | |մրցույթ, որի արդյունքում գիտական բարձր |
| | |վարկանիշ և միջազգային ճանաչում ունեցող |
| | |100 գիտնականներին 1 տարի տևողությամբ |
| | |կտրամադրվի ամսական 100,0 հազ. դրամ |
| | |հավելավճար: 2014-2016 թվականներին |
| | |հավելավճարի չափը պետք է սահմանել անփոփոխ: |
._____________________________________________________________________.
7.2.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է կառավարման բոլոր մակարդակներում իրականացնել գործառույթների ճշգրտում ու հստակեցում, այնուհետև այդ գործառույթները վերապահել համապատասխան կառավարման մարմիններին և կազմակերպություններին:
ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ենթադրում է պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացում` 2013 թվականին գիտության բյուջեն եղել է 11,433.1 մլն. դրամ` ՀՆԱ-ի 0,25%-ը: Գիտությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման գործում գիտության առանցքային դերով, այնպես էլ ՀՀ-ում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու և դրա առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման անհրաժեշտությամբ: Բացի այդ, գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը (ինչպես պետական բյուջեից, այնպես էլ տնտեսության մասնավոր հատվածից) զգալիորեն կավելացնի գիտական արդյունքների առևտրայնացմանն ուղղված հետազոտությունների մասնաբաժինը, կնպաստի այդ արդյունքների ներդրմանը տնտեսության մեջ, հնարավորություն կտա զարգացնելու ինովացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ընդ որում, պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալների մեծացումը պետք է նպատակաուղղված լինի 2020 թվականին եվրոպական միջին չափանիշներին մոտենալուն:
2014-2016 թվականներին ֆինանսավորումն ուղղվելու է շարունակական և (կամ) հանրապետության գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական նոր ծրագրերի, այդ թվում` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտում) իզոտոպների արտադրության ծրագրի, իրականացմանը:
ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2014-2016 թվականներին նախատեսվում է հատկացնել, համապատասխանաբար` 12,662.8 մլն դրամ, 13,994.1 մլն դրամ և 15,646.5 մլն դրամ:
2014-2016 թվականներին շարունակվելու են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պետական նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումները: Գիտության ոլորտի ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես ծրագրային սկզբունքով` գիտական ծրագրերով և թեմաներով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը հատկացվելու է հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների շրջանակում տնտեսության մեջ օգտագործվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված և մրցութային կարգով` գիտական անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա ընտրված ծրագրերի, գիտական կազմակերպությունների հիմնական հետազոտական աշխատանքներն ընդգրկող և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրված ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի, գիտական և գիտատեխնիկական գործունեության ապահովման և մրցութային կարգով ընտրված ծրագրերի իրականացման, ինչպես նաև ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և գիտական կադրերի պատրաստման նպատակով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորումը հատկացվելու է գերատեսչությունների կողմից մշակված հիմնախնդիրների լուծմանը: Հիմնախնդիրների ցանկը ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, հաստատվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ ծրագրերի կատարողներն ընտրվելու են մրցութային կարգով` ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը հատկացվելու է որպես դրամաշնորհ և ուղղվելու է մրցութային կարգով` գիտական անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը:
Այդ ֆինանսավորման սահմաններում իրականացվելու են հետևյալ ենթածրագրերը.
- 2013 թվականին կազմակերպվելու է նոր մրցույթ` սահմանելով ծրագրի կատարման ժամկետը` մինչև 2 տարի և արտաբյուջետային միջոցների ներգրավման մասնաբաժինը` առնվազն 25%: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ֆինանսավորել առնվազն 20 ծրագիր, որոնք կշարունակվեն 2014 թվականին, իսկ 2015-2016 թվականներին նախատեսվում է ավելացնել դրանց քանակը` մինչև 30-ի և միաժամանակ բարձրացնել արտաբյուջետային միջոցների մասնաբաժինը` առնվազն 45%:
- Նախատեսվում է շարունակել գիտության երիտասարդացմանն ուղղված քաղաքականությունը, մասնավորապես, 2009-ից սկսած` երիտասարդ գիտնականներին մրցութային կարգով գիտական դրամաշնորհների հատկացման նախաձեռնությունը: Ընդ որում, գիտական անկախ փորձաքննության արդյունքում կշարունակվի աջակցությունը ինչպես անհատ ասպիրանտ-երիտասարդներին, այնպես էլ երիտասարդ գիտնականների խմբերին: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել և ներդնել օտարերկրյա պետությունների կամ միջազգային առաջատար գիտական կամ գիտակրթական կենտրոններում նպատակային ասպիրանտական կրթության և հետդոկտորանտուրայի կազմակերպման մեխանիզմներ:
- Շարունակվելու է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ ծրագրերի ֆինանսավորումը:
- Գիտության ոլորտում արդյունավետ սերնդափոխությունն ապահովելու, գոյություն ունեցող գիտական դպրոցները պահպանելու կամ նորերը ստեղծելու համար կարևորագույն հարց է գիտական բարձր վարկանիշ և միջազգային ճանաչում ունեցող գիտնականների աշխատանքային պայմանների բարելավումը, որը կնպաստի նվազեցնելու «ուղեղների» արտահոսքը գիտության ոլորտից: 2013 թվականին կիրականացվի ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտական աշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթը, որի արդյունքում բարձր վարկանիշ և միջազգային ճանաչում ունեցող 100 գիտնականներին մրցութային պայմաններով կտրամադրվի հատուկ հավելավճար, որի նպատակով 2013 թվականին պետական բյուջեից նախատեսվել է 120000,0 հազ. դրամ` հավելավճարի ամսական չափը սահմանելով 100,0 հազ. դրամ: 2014 թվականին կպահպանվի 2013 թվականի մակարդակը, իսկ 2015-2016 թվականներին նախատեսվում է ավելացնել հավելավճար ստացողների թվաքանակը` 100-ից ավել:
- Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2012 թվականի հունվարի 11-ին կայացած ՀՀ-ում ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման մասին խորհրդակցության N 14.1/102122-12 արձանագրության 2)-րդ ենթակետով տրված հանձնարարականը` 2014-2016 թվականներին կնախատեսվի միջոցներ ֆիզիկայի, քիմիայի, գենետիկայի, իմունոլոգիայի և գիտական այլ ուղղությունների ծրագրերի ֆինանսավորման համար:
7.2.4 Ոլորտի գծով ֆինանսական պահանջների ամփոփում 2013-2016թթ ժամանակահատվածի համար
Աղյուսակ 4. Ոլորտի (համակարգի) ծրագրերի գծով 2013-2016թթ ծախսերի կանխատեսում (ամփոփ)
հազար դրամներով
._________________________________________________________________________.
|| |2013թ |փոփո-|2014թ |փոփո-|2015թ |փոփո-|2016թ |
|| | |խու- | |խու- | |խու- | |
|| | |թյու-| |թյու-| |թյու-| |
|| | |նը | |նը | |նը | |
|| | |%ով | |%ով | |%ով | |
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||Գիտություն| | | | | | | |
||/առանց | | | | | | | |
||կապիտալ | | | | | | | |
||ծախսերի/, | | | | | | | |
||ընդամենը |11433159.4| 10.8|12662809.2| 10.5|13994139.8| 11.8|15646544.6|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||այդ թվում`| | | | | | | |
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||Պայմանա- | | | | | | | |
||գրային | | | | | | | |
||(թեմատիկ) | 1106507.2| 36.8| 1513737.1| 18.7| 1796441.0| 6.2| 1907746.4|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||տեսակարար | | | | | | | |
||կշիռը | | | | | | | |
||գիտության | | | | | | | |
||ընդհանուր | | | | | | | |
||ծախսերի | | | | | | | |
||մեջ (%) | 9.7| | 12.0| | 12.8| | 12.2|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||Բազային | 8348925.8| 7.9| 9006648.2| 9.6| 9874934.4| 13.6|11218506.7|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||տեսակարար | | | | | | | |
||կշիռը | | | | | | | |
||գիտության | | | | | | | |
||ընդհանուր | | | | | | | |
||ծախսերի | | | | | | | |
||մեջ (%) | 73.0| | 71.1| | 70.6| | 71.7|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||Նպատակային| | | | | | | |
||-ծրագրային| 1536726.4| 10.0| 1690398.9| 10.0| 1859438.8| 10.0| 2045382.7|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||տեսակարար | | | | | | | |
||կշիռը | | | | | | | |
||գիտության | | | | | | | |
||ընդհանուր | | | | | | | |
||ծախսերի | | | | | | | |
||մեջ (%) | 13.4| | 13.3| | 13.3| | 13.1|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||Գիտաշխա- | | | | | | | |
||տողներին | | | | | | | |
||գիտական | | | | | | | |
||աստիճան- | | | | | | | |
||ների համար| | | | | | | |
||տրվող | | | | | | | |
||հավելա- | | | | | | | |
||վճարներ | 441000.0| 2.5| 452025.0| 2.5| 463325.6| 2.5| 474908.8|
||__________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|
||տեսակարար | | | | | | | |
||կշիռը | | | | | | | |
||գիտության | | | | | | | |
||ընդհանուր | | | | | | | |
||ծախսերի | | | | | | | |
||մեջ (%) | 3.9| | 3.6| | 3.3| | 3.0|
._________________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 8. |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Առողջապահությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են` հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության մատչելիության բարձրացումը և որակի ապահովումը, Հայաստանի Հանրապետության բնակչության առանձին խմբերի և առանձին հիվանդությունների համար երաշխավորված բուժօգնության մատուցումը, բուժօգնության ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված` անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից ապահովումը: Նշված նպատակներին հասնելու համար առողջապահության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական միջամտություն:
Բնակչության առողջության պահպանման և բարելավման նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման, բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման), դեղորայքային ապահովման նպատակային առողջապահական ծրագրեր:
8.1.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:
Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով շարունակական աշխատանքներ են տարվում հանրային առողջության, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման, դրա իրականացման, կազմակերպական ու մեթոդաբանական ղեկավարման, մոնիտորինգի, տեսչական հսկողության, փորձագիտական լաբորատոր ծառայությունների իրականացման ապահովման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման համաձայն, որի նպատակն է կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումը, կառավարելի վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերի կանխումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:
8.1.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանումը
Առողջության առաջնային պահպանման ոլորտի շահառուներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սեռից:
Առողջության առաջնային պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գրանցված (իսկ մինչև 2014 թվականի հունվարի մեկը նաև կցագրված) բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն, որը ներառում է ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների բժշկական օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը, ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի և դիսպանսերների նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը, տնային կանչերի իրականացումը, ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի (մանկաբույժի), իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը:
Հանրապետությունում առաջնային օղակի բարեփոխումները ուղղվել են ընտանեկան բժշկության ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, որպես կառուցվածքային առավել արդյունավետ ու նպատակահարմար մոդելի, որի հիմնական ուղղվածությունն է հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը, բուժման և վերականգնողական միջոցառումների կազմակերպումը:
Բուժօգնության առաջնային օղակի հետագա զարգացումը, առնվազն միջնաժամկետում, շարունակելու է մնալ առողջապահական ոլորտի գործունեության հիմնական թիրախը, քանի որ աղքատության հաղթահարման և անհավասարության մեղմման ու կայուն զարգացման տեսանկյունից կարևոր դերակատարություն ունի: Այն հնարավորություն է ընձեռում ապահովելու որակյալ և մատչելի բուժօգնություն ու դրանով պայմանավորված սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներ բնակչության բոլոր խմբերի համար:
8.1.1.3 Մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը
Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները և հետագա ռազմավարության հիմնական դրույթները հաստատվել են «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն և «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն են արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրն ու 2007-2015 թվականների գործողությունների ժամանակացույցը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի նիստի N 29 արձանագրային որոշումը, «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը և դրա ներդրման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի N 37 արձանագրային որոշումը և «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության բարելավման 2013-2015 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի նիստի N 27 արձանագրային որոշումը, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ ուղղված վերարտադրողական, մայրության, երեխաների և դեռահասների առողջության բարելավմանը:
Վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված գերակայությունները և ռազմավարական դրույթները յուրաքանչյուր տարի իրենց արտացոլումն են գտնում առողջապահական պետական նպատակային ծրագրերում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերում: Մասնավորապես այն ներկայացվում է մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի ձևով, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից`
երեխաների բժշկական օգնության կազմակերպում,
մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:
Ֆինանսավորումը բյուջեից երկու ուղղություններով էլ իրականացվում է առողջապահական համակարգի ծառայությունների մատուցման առանձին ծրագրերի միջոցով (հիվանդանոցային, արտահիվանդանոցային և բյուջետային հարակից այլ ծրագրերի միջոցով):
8.1.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղորայքով ապահովումը
Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը ներառում է սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարն ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման կազմակերպումը, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:
Հիվանդանոցային բուժօգնության համակարգի զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման, ավելորդ հզորությունների կրճատման և բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներով:
Առողջապահության ոլորտի ռեսուրսների ռացիոնալ տեղաբաշխման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվեց առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելու որոշման անհրաժեշտությունը: Այդ նպատակով սկսվեց առողջապահական ծառայությունների օպտիմալացման գործընթացը` համապատասխանացնելով այն բնակչության առողջապահական կարիքներին և բարելավելով բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը:
Բնակչությանը պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայություն մատուցելու գործում կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի առկայությունը և դրանց մատչելիությունը բնակչության համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ որոշ հիվանդությունների և սոցիալական խմբերին պատկանելու դեպքում բնակիչներին իրավունք է տրվում դեղեր ձեռքբերել անվճար կամ արտոնյալ պայմաններով: Դեղերի որակի ապահովման պետական վերահսկողությունը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
Առողջապահության ոլորտում մատուցվող հիմնական ծառայությունների շրջանակը ամփոփվում է ստորև բերված աղյուսակում:
Աղյուսակ 8.1 Առողջապահության ոլորտում մատուցվող հիմնական ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ
._____________________________________________________________________.
|N |Ծառայությունների |Շահառուների |Պետական հատվածի կողմից |
| |շրջանակի |շրջանակի |ծառայության փոխհատուցման|
| |նկարագրություն |նկարագրություն |ծավալը |
|__|____________________|____________________|________________________|
|1 |Բնակչության հիգիենիկ|ՀՀ ամբողջ |Պետական հատվածի կողմից |
| |և համաճարակային |բնակչություն |ծառայությունը |
| |անվտանգության | |փոխհատուցվում է |
| |ապահովում | |ամբողջությամբ |
|__|____________________|____________________|________________________|
|2 |Բնակչության |ՀՀ ամբողջ |Պետության կողմից անվճար |
| |առողջության |բնակչություն |արտահիվանդանոցային |
| |առաջնային պահպանման | |(ամբուլատոր- |
| |ապահովում | |պոլիկլինիկական) |
| | | |բուժօգնության և |
| | | |ծառայությունների մասով |
|__|____________________|____________________|________________________|
|3 |Մոր և մանկան |ՀՀ տարածքում բնակվող|Վերարտադրողական տարիքի |
| |առողջության |կանայք և երեխաներ |կանանց հղիության, |
| |պահպանման ապահովում | |ծննդաբերության և |
| | | |հետծննդյան շրջանում, |
| | | |ինչպես նաև մինչև 18 |
| | | |տարեկան երեխաներին |
| | | |ամբուլատոր- |
| | | |պոլիկլինիկական |
| | | |բուժօգնության և մինչև |
| | | |7 տարեկան երեխաներին |
| | | |հիվանդանոցային |
| | | |բուժօգնության |
| | | |տրամադրում` |
| | | |ծառայությունների ողջ |
| | | |ծավալով, իսկ մնացած |
| | | |ծառայությունների մասով` |
| | | |մասնակի |
|__|____________________|____________________|________________________|
|4 |Սոցիալական |ՀՀ տարածքում բնակվող|Ըստ սահմանված |
| |կախվածություն և |բոլոր քաղաքացիները |ծառայությունների մասով |
| |հատուկ նշանակություն| |ամբողջությամբ |
| |ունեցող | | |
| |հիվանդությունների | | |
| |բուժօգնության | | |
| |ապահովում | | |
|__|____________________|____________________|________________________|
|5 |Բնակչության |Պետական պատվերի |Ըստ սահմանված |
| |սոցիալապես անապահով |շրջանակներում անվճար|ծառայությունների մասով |
| |և առանձին /հատուկ/ |հիվանդանոցային |ամբողջությամբ |
| |խմբերում ընդգրկված |բուժօգնությունից | |
| |անձանց |օգտվում են միայն ՀՀ | |
| |հիվանդանոցային |կառավարության | |
| |մասնագիտացված |04.03.2004թ թիվ | |
| |բժշկական օգնության |318-Ն որոշմամբ և | |
| |ապահովում |հետագա | |
| | |փոփոխություններով | |
| | |հաստատված | |
| | |բնակչության | |
| | |սոցիալապես անապահով | |
| | |և առանձին /հատուկ/ | |
| | |խմբերում ընդգրկված | |
| | |անձինք | |
|__|____________________|____________________|________________________|
|6 |Բնակչությանը |ՀՀ բնակչության խմբեր|(Հիմք` ՀՀ կառավարության |
| |արտոնյալ և անվճար | |23.11.2006թ N 1717-Ն |
| |պայմաններով դեղերի | |որոշմամբ հաստատված |
| |ապահովում (Հիմք` | |ցանկեր) Անվճար հատկացվող|
| |«Դեղերի մասին» ՀՀ | |դեղերի մասով` |
| |օրենքի հոդված 18) | |ամբողջությամբ, արտոնյալ |
| | | |պայմաններով հատկացվող |
| | | |դեղերի մասով` մասնակի |
._____________________________________________________________________.
8.1.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
8.1.2.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության
ապահովումը
2011-2012 թվականներին շարունակվել է հանրային առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հետագա ձևավորումը և մշակումը, իրավական դաշտի լրամշակումը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի համակարգման, կազմակերպման և մեթոդական ղեկավարման բարելավումը:
Մշտապես իրականացվել են տարբեր ոլորտներում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավիճակի վերլուծություններ, հատկապես բնակչությանը խմելու ջրով ապահովման, հանրակրթական դպրոցների աշակերտների առողջական վիճակի և հիվանդացության, կրթական և նախակրթական հաստատություններում հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահպանման, իմունականխարգելման, տարբեր վարակիչ հիվանդություններով հիվանդացության նկատմամբ և այլն:
Վերջին տարիներին հանրապետությունում կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ որոշ վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարելավվել է: 2012 թվականին չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են խոլերան, որովայնային տիֆը, սուր պոլիոմիելիտը, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, մալարիան, կատաղությունը, պարատիֆերը, ռիկետցիոզները (այդ թվում բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն) և այլն, իսկ կապույտ հազը և պարոտիտը (խոզուկը) արձանագրվել են միայն եզակի դեպքերի ձևով: Հարկ է նշել, որ 2010 թվականից սկսած եվրոպական շատ երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա և այլն) գրանցվել են կարմրուկի, կարմրախտի և պարոտիտի բռնկումներ` նույնիսկ մահվան դեպքերով:
1994-1995 թվականներին հանրապետությունում արձանագրված դիֆթերիայի բռնկումից հետո, իրավիճակը կայունացել է և 2000 թվականից դեպքեր չեն արձանագրվել, այն դեպքում, երբ հանրապետության հետ սոցիալ-տնտեսական կապ ունեցող, ինչպես նաև հարևան երկրներում դեռևս արձանագրվում են դիֆթերիայի հիվանդացության բազմաթիվ դեպքեր` նույնիսկ բռնկումների ձևով:
Հայաստանը` ի թիվս եվրոպական այլ երկրների, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեռևս 2002 թվականից հավաստագրվել է և շարունակում է մնալ որպես պոլիոմիելիտից ազատ գոտի: 1995 թվականից հանրապետությունում պոլիեմիլիտի դեպք չի արձանագրվել:
Մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` համաճարակային պարոտիտի, մենինգակոկային վարակների, լեպտոսպիրոզի, շնչառական վարակների և կապույտ հազի հիվանդացությունը 2012 թվականին 2011 թվականի համեմատ եղել է նույն մակարդակի վրա:
2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանը հավաստագրվել է նաև որպես մալարիայից ազատ գոտի: Հայաստանի Հանրապետության տարածքում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրին և Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշումը:
Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով 2013 թվականին պատվաստանյութերի գնման համար պետական հատկացումները կազմել են մոտ 400 մլն դրամ` 2005 թվականի 16 մլն դրամի փոխարեն (աճ` 25 անգամ): Նախորդ տարիների համեմատ նվազել է դոնոր կազմակերպությունների աջակցությունը և ավելացել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով պատվաստանյութերի ձեռքբերման ծավալը:
Գծանկար 8.1 Պատվաստանյութերի գնման համար պետական հատկացումները ըստ առանձին տարիների (մլն դրամներով)
__________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հայաստանի Հանրապետությունում Իմունականխարգելման ազգային ծրագրի գործարկման արդյունավետությունը գնահատվում է երկու հիմնական բնութագրիչների միտումներով` պատվաստումներում նպատակային բնակչության ընդգրկման ցուցանիշների և կառավարելի վարակիչ հիվանդությունների հիվանդացության:
Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններ են համարվում դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտ «Բ», տուբերկուլյոզ, հեմոֆիլուսային` տեսակի վարակը (ՀԻԲ), ռոտավիրուսային վարակը, որոնք ներառված են պատվաստումների ազգային օրացույցում:
Վերջին տարիներին դիտարկվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ:
Գծանկար 8.2 Պատվաստումներում բնակչությանն նպատակային խմբերի ընդգրկումը ըստ առանձին տարիների (%-ով)
__________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Այսպես, մինչև մեկ տարեկան երեխաների ամբողջական ընդգրկումը տուբերկուլյոզի, հեպատիտ Բ-ի, դիֆտերիայի, կապույտ հազի, փայտացման, հեմոֆիլուսային` վարակի, պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում կազմել է 2008 թվականին` 86 %, 2009 թվականին` 91 %, իսկ 2010 թվականից` 94-95 %:
Մինչև երկու տարեկան երեխաների ամբողջական ընդգրկումը անհրաժեշտ պատվաստումներում կազմել է 2008 թվականին` 82 %, 2009 թվականին` 90%, իսկ 2010 թվականից` 93-94 %: 2012 թվականին դիտվում է ցուցանիշի նվազում 2 %-ով` հանրապետությունում ԱԿԴՓ պատվաստանյութի երկարատև բացակայության պատճառով:
Մինչև 7 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկումը անհրաժեշտ պատվաստումներում կազմել է 2008 թվականին` 93 %, 2009 թվականին` 96 %, 2010 թվականից` 97-98 %:
Ըստ ԱՀԿ-ի, իմունականխարգելման աշխատանքների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշը` պատվաստումներում ընդգրկվածությունը, հանրապետական, մարզային և համայնքային մակարդակներում պետք է լինի 95 տոկոսից բարձր: Այսպիսով, իմունականխարգելման ոլորտում վերջին տարիներին հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համապատասխանեցվում է ԱՀԿ-ի մոտեցումներին և չափանիշներին: Համաձայն ԱՀԿ-ի տվյալների` պատվաստումների շնորհիվ աշխարհում ներկայումս տարեկան կանխվում է մոտ 20 մլն մանկական մահվան դեպք: Մանկական հասակում պատվաստվելով` միլիոնավոր մեծահասակներ կարող են փրկվել այնպիսի վարակիչ հիվանդություններից, որոնք թաքնված ընթացք ունեն մանկական հասակում և արտահայտվում են մեծ տարիքում:
8.1.2.2 Բնակչության առողջության առաջնային պահպանում
Բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը վերջին տարիներին դրսևորվել է միանշանակ վարքագծով, որը արտահայտվել է առողջապահության համակարգի ֆինանսավորման ներկա մակարդակի պայմաններում անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպմամբ առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի բոլոր մակարդակներում, առանց տեսակների և ծավալների սահմանափակման: Արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ հաճախումների միջին տարեկան թիվը մեկ բնակչի հաշվով 2006 թվականի 2,8-ի համեմատ` 2011 թվականին կազմել է 3,6, իսկ 2012 թվականին` 3.8:
Առողջության առաջնային պահպանման հաստատություններ բնակչության հաճախումների ավելացման տենդենցը ենթադրում է, որ թիրախ է ընտրված հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Վերջին տարիների ընթացքում առողջության առաջնային պահպանման մակարդակում տեղի են ունեցել զարգացման նկատելի դրական տեղաշարժեր ինչպես բնագավառի գործունեության հիմնական ցուցանիշների բարելավման առումով, այնպես էլ ֆինանսական ցուցանիշների առումով:
2010-2012 թվականների ընթացքում ներդրվել և իրականացվում է առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող բուժաշխատողների կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության նոր համակարգ: Եթե մինչև 2010 թվականը բժշկի աշխատանքի դիմաց ֆինանսավորումը և վարձատրությունն ուղղակի կախվածության մեջ չէին դրվում բժշկի կատարած աշխատանքի ծավալից և որակից, ապա 2010 թվականից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի վարձատրության մեխանիզմի մեջ համապատասխան ցուցանիշների ապահովման դեպքում, նախատեսվեց խրախուսական վարձատրություն: 2012 թվականի արդյունքներով արտահիվանդանոցային բուժօգնության ծառայություններ մատուցող 332 բուժհաստատություններից բոնուսային ֆինանսավորում ստացան 204-ը կամ 61%-ը: Բուժանձնակազմի խրախուսական վարձատրությունը կազմեց շուրջ 45,0 մլն դրամ:
2012 թվականին առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնողների պայմանագրային գումարներում ներառվեցին յուրաքանչյուր բնակչի հաշվով հատկացվելիք խրախուսական ֆինանսավորման չափերը:
Առողջության առաջնային պահպանման օղակում խրախուսական վարձատրության համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռել առավել վերահսկելի դարձնել բուժհաստատությունների կատարած աշխատանքը, իսկ բուժհաստատությունների ներսում` առավել վերահսկելի և չափելի դարձնել բժիշկների գործունեությունը` բժիշկների կողմից բնակչությանը մատուցվող առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակը, բժիշկների իրական ծանրաբեռնվածությունը:
Առողջության առաջնային պահպանման բնագավառում, որպես բարեփոխման իրականացման ճանապարհ է ընտրվել այլ երկրներում գործարկված և առավել արդյունավետ ճանաչված ընտանեկան բժշկության ներդրումը:
Հանրապետության 255 գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններում ամբողջությամբ ներդրվել է ընտանեկան բժշկության համակարգը: Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ վերանորոգված/կառուցված գյուղական բոլոր հաստատություններն ապահովված են բուժսարքավորումների հավաքածույով, համակարգչով և համակարգչային ծրագրերի փաթեթով: 2012 թվականին վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի` Հաղարծինի և Այգեձորի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի` Մաստարայի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի` Բամբակաշատի ամբուլատորիաներում:
Սակայն, եթե գյուղական վայրերում ընտանեկան բժշկության ինստիտուտը կարելի է համարել կայացած, ապա քաղաքներում (հատկապես Երևանում) այն դեռևս որոշակի կայացման խոչընդոտներ ունի: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում, որպես հիմնական խոչընդոտ ներկայացվել է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացակայությունը և քաղաքային պոլիկլինիկաներում մեծ թվով նեղ մասնագետների առկայությունը, որն առավել ակնառու է Երևանի փոքրաթիվ բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներում: Պոլիկլինիկաներից շատերը սպասարկում են ընդամենը 10000-25000 բնակչի, սակայն շարունակում են պահել նեղ մասնագետների բավական մեծաթիվ հաստիքներ (զգալի մասը համատեղողներ), թեև չունեն դրա ֆինանսական հնարավորությունը:
Քաղաքային պոլիկլինիկաներում ընտանեկան բժշկության համակարգի կայացման տեսանկյունից կարևորվում են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկաները, որոնք աստիճանաբար պետք է ստանան ինքնուրույն կարգավիճակ` հիմնված ըստ սպասարկվող (գրանցված) բնակչության թվի ֆինանսավորման, ռեսուրսների անկախ տնօրինման և բուժօգնության կազմակերպման գործում ինքնուրույն որոշումներ ընդունելու սկզբունքների վրա:
Հանրապետության տարածքում շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով իրականացվում է արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը ամբողջ բնակչության համար:
Շտապ օգնության ծառայությունում տարիների ընթացքում կուտակվել էին մի շարք խնդիրներ կապված մեքենաների տեխնիկական վիճակի, կապի ժամանակակից ծառայության բացակայության, կանչերի սպասարկման որակի, դեղորայքային ապահովության, շտապ օգնության կանչերի արժեքի փոխհատուցման և անձնակազմի վարձատրման սկզբունքների հետ:
Բարեփոխումների իրականացման համար 2011 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով շտապ օգնության ծառայության համար հատկացվեց նախորդ տարվա համեմատ լրացուցիչ 1,520.0 մլն դրամ:
Երևանում ստեղծվեց կապի ժամանակակից միջոցներով, այդ թվում GPS համակարգով հագեցած միասնական կենտրոն` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ կենտրոնի ծառայության բազայի վրա: Վերջինս թույլ տվեց կանչերին արձագանքել կրկնակի անգամ արագ` 7-12 րոպեում, նախկինում 15-20 րոպեի փոխարեն: Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 88 շտապօգնության մեքենաներ բաշխվեցին Երևանի և հանրապետության մարզային բժշկական հաստատությունների միջև:
Շտապօգնության բժիշկների, բուժքույր/բուժակների և վարորդ-սանիտարների կրթական նոր ծրագրերի հիման վրա վերապատրաստվեցին 298 բժիշկներ, 464 միջին բուժաշխատողներ և 306 վարորդներ:
Ծառայության փոխհատուցման սկզբունքների, գների և բուժանձնակազմի վարձատրման մեխանիզմներում կիրառվեց նոր մոտեցում` կապված կանչերի հեռավորությունից, կանչերը սպասարկող բուժհաստատության տեսակից: Պայմանագրային գումարների հաշվարկման համար հաստատվեցին 1000 բնակչի հաշվով սպասարկման դիֆերենցված նորմատիվներ` ելնելով բուժհաստատության հզորությունից և սպասարկվող բնակչության թվաքանակից:
Արդյունքում, գրեթե 2 անգամ կրճատվել է կանչի սպասարկման տևողությունը, բարձրացել է բնակչության, ինչպես նաև բուժաշխատողների գոհունակությունը, քանի որ բարելավվել են աշխատանքային պայմանները և բարձրացել է աշխատավարձը: Հաշվարկված պայմանագրային գումարները համապատասխանեցվել են ծառայության իրականացման համար անհրաժեշտ ծախսերին: Բժշկի միջին ամսական աշխատավարձը 2011-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության մարզերում կազմել է 106,2 հազ. դրամ, Երևան քաղաքում` 121,9 հազ. դրամ 2010 թվականի 49,8 հազ. դրամի դիմաց, իսկ բուժքույրերի միջին ամսական աշխատավարձը` 79,5 հազ. դրամ 2010 թվականի 46,0 հազ. դրամի դիմաց:
8.1.2.3. Մոր և մանկան առողջության ապահովումը
2008 թվականին ներդրվել և հաջորդող տարիներին շարունակվել է հաջողությամբ իրականացվել «Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագիրը»: Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շրջանակներում բյուջետային լրացուցիչ ներդրումների շնորհիվ 2 անգամ բարձրացել են ծննդաբերությունների հետ կապված պետության կողմից բուժհաստատություններին փոխհատուցվող գումարները, որը հնարավորություն է ընձեռել վերջիններս մոտեցնել իրական ծախսերին և 3-4 անգամ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը: Դա զգալիորեն նպաստել է ծննդատներում ստվերի կրճատմանը և բնակչության համար ծննդօգնության իրապես անվճար ու մատչելի ծառայությունների մատուցմանը: Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների հետ կապված ոչ պաշտոնական վճարումները կրճատվել են ավելի քան 10 անգամ (գյուղ` 16 անգամ, քաղաք` 7.7 անգամ):
Վերջին տարիներին հանրապետությունում շուրջ 35%-ով բարձրացել է հղիների վաղ հաշվառման (նախածննդյան հսկողություն մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը) ցուցանիշը:
Շնորհիվ վաղ հաշվառման բարելավվել են հղիների նախածննդյան սկրինինգի ցուցանիշները, մասնավորապես` ՄԻԱՎ տեստավորման ցուցանիշը գերազանցել է 95%-ը, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և զգալի կերպով նվազեցնելու նորածնի վարակման հավանականությունը: Եթե 2004 թվականին հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2011 թվականին` 43330 հղի:
Մանկական մահացության կառուցվածքում վաղ նորածնային մահացության դեպքերը կրճատվել են ավելի քան 10 տոկոսով: Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է շուրջ 2 անգամ:
Միևնույն ժամանակ 2011-2012 թվականներին ծնելիության ցուցանիշը նվազել է:
Գծանկար 8.3 Փաստացի ծնունդները Հայաստանում
__________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Վերջին 23 տարիներին Հայաստանում ծնունդները նվազել են: 1990 թվականին հանրապետությունում ծնվել է 79 882 երեխա, իսկ անցած քսանամյակում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010 թվականին` ծնվել է 44 825 երեխա: 2011 թվականին ծնունդների թիվը կազմել է 43 340 երեխա, իսկ 2012 թվականին` 42 333 երեխա:
Հայաստանը ներկայումս դասվում է ցածր ծնելիության երկրների շարքին: Այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրողության համար անհրաժեշտ է, որ մեկ կինն ունենա առնվազն 2.2 երեխա, Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի տվյալների այդ ցուցանիշը 2010 թվականին կազմել է մոտ 1.74:
Լուրջ անհանգստության հարց է բնակչության ծնելիության և բնական աճի նվազման միտումը:
Այսպես` ծնելիության ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 2011 թվականին` 1990 թվականի համեմատ նվազել է 22.5-ից մինչև 13.3-ի: Նույն ժամանակաշրջանում ընդհանուր մահացությունը աճել է` 1990 թվականի 1000 բնակչի հաշվով 6.2-ից 2011 թվականին հասնելով մինչև 8,6-ի, իսկ բնակչության բնական աճի ցուցանիշը նվազել է 3.5 անգամ` համապատասխանաբար 16.3-ից նվազելով մինչև 4.7-ի:
Գծանկար 8.4 Ծնվածներ և մահացածներ 1000 բնակչի հաշվով, բնակչության բնական աճը
__________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Ծնելիության նվազման անխուսափելի հետևանքն է բնակչության ծերացումը, հատկապես եթե վերջինը համակցված է կյանքի տևողության երկարացման հետ:
Կյանքի սպասվելիք տևողության փոփոխությունը ներկայացված է ստորև.
Գծանկար 8.5 Կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից, տարի
Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2011 թվականի հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների պետական հավաստագրի համակարգը, որի համար երաշխիք հանդիսացավ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով առողջապահության ոլորտին նախատեսված լրացուցիչ 3 մլրդ դրամը: Հավաստագրի համակարգի ներդրմամբ, երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների իրականին մոտ արժեքի փոխհատուցման և հետևաբար բուժանձնակազմի ամսական աշխատավարձերի շուրջ 2 անգամ բարձրացման միջոցով բարելավվել է երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, ինչի մասին է վկայում հիվանդանոց դիմելիության շուրջ 20 %-ով աճը: Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումից հետո ոչ պաշտոնական վճարումները կրճատվել են ավելի քան 4 անգամ:
Բարելավվել են նորածինների պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները կազմելով 99.3 % տուբերկուլյոզի և 97.8 %` հեպատիտ «Բ»-ի հիվանդացության դեմ:
Մինչև 4 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն աճել է ավելի քան 20 %-ով:
2011-2012 թվականների ընթացքում շարունակաբար իրագործվել և ընդլայնվել են երեխաների մտավոր և ֆիզիկական թերզարգացման կանխարգելմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերը, որոնց շնորհիվ հաջողվել է շուրջ 730 նորածինների մոտ վաղ հայտնաբերել նյութափոխանակության, տեսողության, լսողության և կոնք-ազդրային հոդի բնածին տարբեր ախտաբանություններ ու կանխել հաշմանդամությունը:
Հայաստանի Հանրապետությունը բնակչության առողջական վիճակը բնութագրող ցուցանիշների առումով, մասնավորապես մանկական մահացության ցուցանիշի բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ, սակայն որոշակիորեն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը դասվում է (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման) երեխաների մահացության միջին ցուցանիշ ունեցող երկրների շարքին:
Մանկական մահացության ցուցանիշը դա բնակչության ամենախոցելի տարիքային խմբի` 0-1 տարեկան երեխաների առողջության վիճակը բնութագրող կարևորագույն բժշկադեմոգրաֆիկ ցուցանիշներից է:
1990-2011 թվականների ժամանակահատվածում դրսևորվել է մանկական մահացության ցուցանիշների անկման ակնհայտ միտում: Այսպես, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2011 թվականին մինչև մեկ տարեկան երեխաների մահացությունը 1000 կենդանի ծնվածի հաշվով (որը վերջին տարիներին մինչև հինգ տարեկան երեխաների մահվան դեպքերի 80-88% էր) կազմել է 11.6%o 1990 թվականի համանման ցուցանիշի` 18.3%o-ի համեմատ (կամ նվազել է 36.6%-ով), իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը համապատասխանաբար 13.7%o և 23.8%o (կամ նվազել է 42.4 %-ով): Սակայն վերջին տարիներին մինչև մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշի անկման տենդենցը ավելի նվազ է արտահայտված, իսկ 2011 թվականին նույնիսկ գրանցվել է ցուցանիշի որոշակի բարձրացում, որը բացատրվում է ծնունդների և մանկական մահացության վերաբերյալ նոր օրենսդրության ընդունմամբ և վերջիններիս գրանցման գործընթացի բարելավմամբ:
Նման պարագայում 2015 թվականի համար ՀԶՆ-ով (Հազարամյակի զարգացման նպատակներ) սահմանված նպատակային ցուցանիշը (մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը 1000 կենդանածնի հաշվով` 9.6%o, իսկ մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը 1000 կենդանածնի հաշվով` 8.2%o) դժվար հասանելի է:
Մանկական մահացության ցուցանիշի փոփոխությունը ներկայացվում է ստորև.
Գծանկար 8.6 Մանկական մահացությունը (մինչև մեկ տարեկան), 1000 կենդանի ծնվածի հաշվով
__________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Վերջին տարիներին Հայաստանում բարելավվել է մայրական մահացության ցուցանիշը (դեպքերի թիվը` 100 000 կենդանի ծնունդի նկատմամբ), որը համարվում է մայրության առողջության վիճակն արտացոլող ինտեգրալ ցուցանիշ: Արձանագրվել է տնային ծնունդների ցուցանիշի զգալի անկում, մասնավորապես այս ցուցանիշի առումով իրավիճակի զգալի բարելավում կա մարզային մակարդակում:
Աղյուսակ 8.2 Մայրական մահացությունը
._________________________________________________________________.
| Ցուցանիշ |Հայաստան |ԱՊՀ | ԵՄ |
| |_________|____|____|
| |2008|2011|2011|2011|
|_____________________________________________|____|____|____|____|
|Մայրական մահացություն, 100000 կենդանի ծնվածի | | | | |
|հաշվով |36.4| 9.2|29.3| 5 |
._________________________________________________________________.
Չնայած նրան, որ ԱՊՀ երկրների համեմատությամբ մայրական մահացության ցուցանիշը դրսևորել է անկման միտում, սակայն գերազանցում է Եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը:
2008 թվականին ստեղծված արագ արձագանքման ծառայության միջոցով 2012 թվականին անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն է տրամադրվել ՀՀ մարզերի ծննդօգնության բուժհաստատություններին (շուրջ 80 կանչի սպասարկում), ինչը նպաստել է հղիության ծանր ելքերով դեպքերի կրճատմանը:
2011-2012 թվականներին շարունակվել է իրականացվել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սկրինինգ ծրագիրը, ինչը նպաստել է նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման բարձրացմանը շուրջ 1/5-ով:
2012 թվականին միջազգային համագործակցությամբ շարունակվել է ծննդօգնության հաստատությունների նորածնային ծառայությունները բժշկական սարքավորումներով հզորացնելու ծրագիրը: Արդյունքում 15 ծննդատուն հագեցվել են բժշկական նորագույն սարքավորումներով:
2012 թվականին ստեղծվել են միջմարզային նշանակության 2 մանկական վերակենդանացման բաժանմունքներ Կապանում և Վանաձորում, հզորացվել և սարքավորումներով հագեցվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժանմունքը:
Վերջին տարիներին հիմնական վերանորոգման են ենթարկվել և սարքավորումներով հագեցվել են մի շարք բժշկական կենտրոններ և դրանց կազմում գտնվող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, մասնավորապես Իջևանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնները:
Մշակվել և հանրապետության 46 բուժհաստատություններում փորձնական եղանակով ներդրվել է 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման հսկողության մոնիտորինգի համակարգը, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնելու վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի շարունակական գնահատում:
8.1.2.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով ապահովումը
Բնակչության առողջությունը բնութագրող ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ առավել ճշգրիտ պատկերացում կազմելու նպատակով վերլուծությունը կատարվել է հիմնվելով գրանցված հիվանդությունների բացարձակ թվերի վրա:
Ստորև ներկայացվում է բնակչության ընդհանուր հիվանդացության վերլուծությունը Հայաստանում.
Գծանկար 8.7 Բնակչության ընդհանուր հիվանդացության վերլուծությունը Հայաստանում, հազար դեպք
__________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հիվանդությունների բացարձակ թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 1990 թվականի համեմատ 37 %-ով պակասել են հիվանդացության դեպքերը, սակայն 2005 թվականից սկսած այն դրսևորել է աճի միտում և 2011 թվականին 2004 թվականի նկատմամբ հիվանդացության դեպքերը աճել են շուրջ 49 %-ով, դրսևորելով տարբեր հիվանդությունների խմբերի համար տարբեր վարքագծեր:
Ստորև ներկայացվում է բնակչության հիվանդացությունը ըստ հիվանդությունների առանձին խմբերի:
Աղյուսակ 8.3 Բնակչության հիվանդացությունը ըստ հիվանդությունների առանձին խմբերի (բացարձակ թվերով)
._____________________________________________________________________.
| | 2006թ |2007թ |2008թ |2009թ |2010թ |2011թ |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Գրանցված | | | | | | |
|հիվանդությունների | | | | | | |
|թիվը | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը |1208427|1235295|1322230|1444770|1481599|1511043|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված |729 101|735 316|799 724|897 928|911 124|904 042|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|որից` | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ինֆեկցիոն և | | | | | | |
|մակաբուծական | | | | | | |
|հիվանդություններ | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 97 261| 82 221| 83 104| 85 976| 94 321| 98 370|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 79 182| 67 051| 69 343| 72 707| 81 407| 85 926|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|այդ թվում | | | | | | |
|տուբերկուլյոզ | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 5 673| 3 867| 3 489| 3 446| 3 707| 3 694|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 1 579| 1 518| 1 486| 1 431| 1 322| 1 182|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Չարորակ | | | | | | |
|նորագոյացություններ | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 33 771| 36 124| 35 920| 37 585| 31 550| 32 580|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 7 670| 8 092| 8 309| 9 074| 7 593| 7 858|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Շաքարային դիաբետ | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 41 601| 45 774| 49 170| 50 751| 54 972| 57 850|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 5 912| 5 319| 5 783| 6 331| 7 099| 7 187|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Հոգեկան խանգարումներ | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 49 894| 50 955| 55 700| 61 104| 63 760| 64 151|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 7 345| 6 940| 7 503| 7 903| 9 984| 9 098|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Հիպերտոնիկ | | | | | | |
|հիվանդություն | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 53 191| 59 180| 68 177| 73 827| 84 639| 98 668|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 16 124| 17 681| 20 871| 21 048| 22 499| 26 094|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Սրտի իշեմիկ | | | | | | |
|հիվանդություն | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 40 345| 43 683| 48 620| 52 042| 55 678| 62 873|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 6 330| 13 113| 14 017| 14 591| 14 891| 16 111|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Վնասվածքներ և | | | | | | |
|թունավորումներ | | | | | | |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 55 578| 55 773| 56 809| 56 794| 57 881| 59 249|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|կյանքում առաջին անգամ| | | | | | |
|գրանցված | 51 717| 51 943| 55 031| 56 721| 56 296| 57 479|
._____________________________________________________________________.
Ինչպես երևում է աղյուսակից 2011 թվականին ավելացել է ընդհանուր գրանցված հիվանդությունների դեպքերի թիվը: Կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների ընդհանուր դեպքերը 2010 թվականի նկատմամբ նվազել են, սակայն առանձին հիվանդությունների գծով դրսևորել են աճի միտում:
Հայաստանում էականորոն աճել է ոչ վարակիչ հիվանդությունների բացասական ազդեցությունը հանրային առողջության վրա` հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջև: Ազգային տվյալների համաձայն սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետը կազմում են մահվան բոլոր դեպքերի շուրջ երկու երրորդը: Միայն արյան շրջանառության հիվանդություններից մահվան պատճառները կազմում են ընդհանուր մահվան պատճառների գրեթե մեկ երկրորդը, իսկ չարորակ նորագոյացություններով պայմանավորված` ընդհանուր մահվան դեպքերի 20 տոկոսը:
Ստորև ներկայացվում է սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության մակարդակների համեմատությունը:
Աղյուսակ 8.4 Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության մակարդակների համեմատականը
._____________________________________________________________________.
|Հիվանդության |Հիվանդության |2011 թվականի|Մահացության |2011 թվականի|
|անվանումը |դեպքերը |համեմատականը|դեպքեր |համեմատականը|
| |(բացարձակ |1990 թվականի|(բացարձակ |1990 թվականի|
| |թվեր) |նկատմամբ |թվեր) |նկատմամբ |
| |_____________| |_____________| |
| |1990թ |2011թ | |1990թ |2011թ | |
|_______________|______|______|____________|______|______|____________|
|Տուբերկուլյոզ | 3 069| 3 694| 1.2 | 92 | 117 | 1,3 |
|_______________|______|______|____________|______|______|____________|
|Չարորակ նորա- | | | | | | |
|գոյացություններ|20 929|32 580| 1.6 | 3 484| 5 552| 1,6 |
|_______________|______|______|____________|______|______|____________|
|Շաքարային | | | | | | |
|դիաբետ |35 697|57 850| 1,6 | 495| 1 354| 2.7 |
|_______________|______|______|____________|______|______|____________|
|Սրտի իշեմիկ |74 406|62 873|նվազել է | 5 212| 5 689| 1,1 |
|հիվանդություն | | |շուրջ 1,2 | | | |
| | | |անգամ | | | |
|_______________|______|______|____________|______|______|____________|
|Սրտամկանի սուր | | | | | | |
|ինֆարկտ | 1 757| 2 168| 1,2 | 1 916| 2 555| 1,3 |
._____________________________________________________________________.
Ինչպես երևում է աղյուսակից մահվան դեպքերի աճը հիմնականում գերազանցում է գրանցված հիվանդությունների աճի տեմպերը:
2000 թվականին` 1990-ի համեմատ տուբերկուլոզի հիվանդացությունն աճել էր մոտ 2 անգամ և նշված աճը դիտարկվել էր մինչև 2005 թվականը: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք համալիր միջոցառումների արդյունքում, սկսած 2006 թվականից, տարեցտարի նկատվում է կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդացության ցուցանիշի նվազում: 2011 թվականին` 2010 թվականի համեմատ նվազել է նաև տուբերկուլյոզից մահացության ցուցանիշը (2010 թվականին գրանցվել է 158 դեպք, իսկ 2011 թվականին` 117 դեպք): Տուբերկուլյոզի հիվանդացության հիմնական պատճառներն են սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի ակտիվացումը, հակատուբերկուլյոզային հիմնական դեղամիջոցների նկատմամբ հիվանդության հարուցիչի դեղորայքակայուն ձևերի ավելացումը: Բացի դրանից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակի տարածումը բերում է իմունիտետի անկման, որն էլ իր հերթին` վարակված անձանց մոտ ակտիվ տուբերկուլյոզի զարգացման:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեպքերի արձանագրումն սկսվել է 1988 թվականից: 1988 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք, իսկ 2012 թվականի ընթացքում` 228 դեպք, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի գրանցված բոլոր դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին տարիներին: ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ: Արդյունքում աճել է հետազոտությունների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը և բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում 2011 թվականին բուժօգնություն են ստացել սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված 39.8 հազար հիվանդ, իսկ 2012 թվականին` 45.9 հազար հիվանդ: Վերոնշյալ հիվանդների բժշկական օգնության համար 2011 թվականին տրամադրվել է 4,008.4 մլն դրամ, իսկ 2012 թվականին` 4,346.9 մլն դրամ:
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու նպատակով, 2010 թվականի հուլիսի 1-ից «Արաբկիր ԲՀ» ԵԴԱԻ-ում, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 1-ից «Նաիրի բժշկական կենտրոն» և «Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններում ներդրվեց պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձարարական կիրառումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1762-Ն որոշման համաձայն 2011 թվականի փետրվարի 1-ից հանրապետության բուժհաստատություններում ներդրվեց համավճարային մեխանիզմը «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների համար:
2011 թվականին առաջին անգամ փորձ է արվել հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում կանոնակարգել բուժաշխատողների աշխատանքի վարձատրման հարցը: Արդյունքում, ՀՀ մարզերում բժիշկների միջին ամսական աշխատավարձը 2011 թվականին 2010 թվականի համեմատ աճել է ավելի քան 64 %-ով, կազմելով 151.4 հազ. դրամ, իսկ Երևան քաղաքում` 77 %-ով, կազմելով 207.7 հազ. դրամ: Միևնույն ժամանակ ՀՀ մարզերում բուժքույրերի միջին ամսական աշխատավարձը աճել է 37.4 %-ով, կազմելով 59.5 հազ. դրամ, կրտսեր բուժանձնակազմինը` 30.3 %-ով, կազմելով 49.5 հազ. դրամ, իսկ Երևան քաղաքում համապատասխանաբար` 33.0 %-ով, կազմելով 84.5 հազ. դրամ և 18.8 %-ով, կազմելով 70.1 հազ. դրամ:
Համավճարից մուտքագրված միջոցները 2011 թվականին կազմել են շուրջ 850.0 մլն դրամ, իսկ 2012 թվականին` 1,162.0 մլն դրամ: Միաժամանակ, համավճարի ներդրմանը զուգընթաց կանոնակարգվեցին վճարովի ծառայությունների գները և գնագոյացման սկզբունքները, հստակեցվեցին պետական պատվերով և վճարովի մատուցվող բուժօգնության տեսակները, որի արդյունքում համավճարի մեխանիզմներով աշխատող բուժհաստատություններում վճարովի ծառայությունների ծավալը աճեց շուրջ 3.5 մլրդ դրամով կամ 30 %-ով:
Դեղերի շրջանառության կարգավորման նպատակով ընդունվել է «Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 734-Ն որոշումը, որով սահմանված ժամանակացույցին համապատասխան նախատեսվում է մինչև 2015 թվականը իրականացնել ինչպես դեղերի պատշաճ արտադրական գործունեության ներդրման համար անհրաժեշտ, այնպես էլ դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումներին ուղղված թվով 15 միջոցառումներ:
Շարունակաբար իրականացվել է ՀՀ մարզերի բուժհաստատությունների արդիականացման ծրագիրը, հիմնովին վերակառուցվել և բժշկական նորագույն սարքավորումներով համալրվել են Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Ապարանի, Գավառի և Գորիսի բժշկական կենտրոնները:
2012թ. սեպտեմբերի 4-ին շահագործման է հանձնվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու նոր բժշկական կենտրոնը: Նորակառույց բժշկական կենտրոնը համապատասխանում է արդի միջազգային բոլոր չափանիշներին, ունի լայն ախտորոշիչ և բուժական միջամտություններ իրականացնելու հնարավորություններ: Ավարտվել են նաև Գավառի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի վերանորոգման և դիարանի կառուցման շինարարական աշխատանքները: 2012թ. սեպտեմբեր ամսին սկսվել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի բժշկական կենտրոնի դիարանի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները:
8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
. Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում խնդիր է դրվում առկա միջոցների և ներուժի պայմաններում ապահովել բնակչության առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնել բնակչության համար երաշխավորված անվճար բժշկական օգնության որակը և հասանելիությունը: Նպաստել ծնելիության և կյանքի միջին տևողության ավելացմանը:
. Կարևորագույն խնդիրներից է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության գումարային գործակիցը 2.2 միավոր մեծության հասցնելը և դրա հետ կապված անհրաժեշտ նախադրյալների բացակայությունը:
. Չնայած իրականացված ծրագրերին և դրական միտումներին, մոր և մանկան առողջության ապահովման տեսանկյունից առաջնային խնդիր է հանդիսանում դեռևս բարձր մակարդակ ունեցող մայրական և մանկական մահացության ցուցանիշները:
. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության կայուն իրավիճակի շարունակական ապահովումը, ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումների ժամանակին և որակով իրականացումը հանդիսանում է կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, քանի որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել համաճարակների ռիսկերի բարձրացմանը:
. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման խնդիրներից է նաև բնակչության իրազեկումը և բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը: Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման շարունակականության ծրագրի մշակումը և ներդնումը: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոնների լաբորատոր բազայի արդիականացումը: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում լաբորատորիաների ստանդարտացված աշխատանքի միասնական կարգ սահմանելու նպատակով համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորումը:
. Չնայած բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, քաղաքներում (հատկապես Երևանում) ընտանեկան բժշկության համակարգի կայացման տեսանկյունից` առկա խնդիր է դիտարկվում տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացակայությունը: ՀՀ մարզերում առկա խնդիր է նաև մասնագիտական կադրերի պակասը:
. Որպես խնդիր է դիտարկվում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների մահվան դեպքերի աճը` կապված ՀՀ առողջապահության ոլորտի բուժկազմակերպություններում առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայի աշխատանքների դեռ ոչ պատշաճ մակարդակով կազմակերպմամբ, հիվանդությունների ոչ ժամանակին հայտնաբերմամբ և բուժկանխարգելիչ օգնության իրականացմամբ:
. Առկա խնդիր է հանդիսանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկի վերանայումը` առաջնահերթությունը տալով աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիներին: Նման մոտեցումը առավել համահունչ կլինի առողջապահության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աղքատամետ սոցիալական քաղաքականությանը և կնպաստի դրա թիրախայնության բարձրացմանը:
. Հիվանդանոցային բուժօգնության գծով առկա խնդիր է հանդիսանում նաև պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների և այդ նույն ծառայությունների իրական գների միջև եղած զգալի տարբերությունները, մատուցվող բժշկական ծառայությունների ցածր որակը, իրականացվող ծախսերի անբավարար թափանցիկությունը, ըստ ՀՀ տարածքների բժշկական մասնագետների անհամաչափ բաշխվածությունը և մեծ թվով առկայությունը քաղաքներում (հատկապես Երևանում), բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի կառավարումը և տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ստեղծումն ու ներգրավումը:
. Առկա խնդիր է օպտիմալացման գործընթացի շարունակականության ապահովումը և մահճակալների զբաղվածության մակարդակի բարձրացումը:
. Վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աճի միտում և ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել իրավիճակի վատթարացմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կտրուկ աճ:
. Վարակիչ հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը, վարակի տարածման կանխարգելումը և առկա դեպքերի բուժման արդյունավետության բարձրացումը պետական կարևորագույն խնդիրներից է:
. Որպես խնդիր է դիտարկվում հիմնական դեղերի ցանկում առկա ցածր պահանջարկ ունեցող դեղերը և դեղերի որակի ապահովման պետական վերահսկողության ցածր մակարդակը դեղերի շրջանառության բոլոր փուլերում:
8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակներն են.
8.2.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը
Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը: Հանրային առողջության և հիգիենիկ ու համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հետագա ձևավորումը և մշակումը: Վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:
8.2.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը
Առողջության առաջնային պահպանման ոլորտի հետագա զարգացման ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնության և ծառայությունների ստանալու մատչելիության ու որակի ապահովումը բնակչության բոլոր խմբերի (հատկապես` սոցիալապես խոցելի խմբերի) համար, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և բնակչության գրանցման գործընթացի կանոնակարգման, բարելավման և դրա շարունակականության ապահովման միջոցով բնակչության ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքի իրացումը, բուժանձնակազմի պատասխանատվության աստիճանի բարձրացումը:
Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և աշխատանքի խրախուսական վարձատրության կիրառումը և հետագա կատարելագործումը:
Ընտանեկան բժշկության անկախ պրակտիկաների ձևավորման միջոցով պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ և նպատակային օգտագործումը, այդ միջոցների հասցեականության ապահովումը:
Առաջնային օղակի կողմից հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը, շտապօգնության անհարկի` քրոնիկ հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազումը:
Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերի աշխատողներին, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի բարելավումը:
Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հանրապետության բնակչության շրջանում այդ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների իջեցումը:
8.2.1.3 Մոր և մանկան առողջության ապահովումը
Կանանց և երեխաներին մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և որակի բարելավումը:
Երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ապահովումն` ուղղված մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:
Մայրության հովանավորումը, ծննդօգնության որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումն` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրի նպատակն է երեխաների առողջության պահպանման ոլորտում նվազեցնել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազագույնը 1/3-ով (այդ թվում շնչառական հիվանդություններից` 30 %-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 50 %-ով), ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել 1/3-ով, նվազեցնել մայրական մահացության մակարդակը նվազագույնը 1/2-ով, կրկնակի բարելավել նախածննդյան հսկողության ցուցանիշները, վերարտադրողական օրգանների (կրծքագեղծ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները նվազեցնել առնվազը 30 %-ով, կանանց շրջանում սեռավարակների հաճախականությունը կրճատել նվազագույնը 1/3-ով, հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նվազեցնել առնվազը 30 %-ով, երկրորդային անպտղության ցուցանիշը կրճատել 30 %-ով, երեխաների և հղիների մոտ սակավարյունության տարածվածությունը կրճատել շուրջ 50 %-ով, պտղի զարգացման արատների հաճախականությունը նվազեցնել մինչև 5-7 ե: Ապահովել հղիների նվազագույնը 80%-ի ընդգրկվածությունը մարդու իմունաանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացման գործընթացում:
8.2.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով ապահովումը
Ծրագրի նպատակն է մեծացնել սոցիալապես անապահով և (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության առավել հասանելիությունը, բուժօգնության որակի ապահովումը, ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը: Ապահովել բնակչության նշյալ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային որակյալ բժշկական օգնության իրականացումն ընդհանուր և մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում` անկախ ախտորոշումից:
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու և բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումները բնակչության համար կանխատեսելի դարձնելու նպատակով համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը, արդյունավետության, նպատակահարմարության և արդյունքների գնահատումը: Կառավարության մտադրությունն է ժամանակի ընթացքում ծառայությունների դիմաց փոխհատուցման չափը մոտեցնել իրական ինքնարժեքին: Նման մոտեցումը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց համար ֆինանսական բեռի նվազմանը (որը ձևավորվում է ծառայությունների դիմաց ոչ ֆորմալ վճարումների արդյունքում), դրանով իսկ մեծացնելով ծառայության մատչելիության աստիճանը:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումներով հագեցված առնվազն մեկ բժշկական խոշոր կենտրոնի ստեղծումը կկանխի բնակչության մեծ հոսքը դեպի մայրաքաղաքի բժշկական կենտրոններ և կբարձրացնի բուժօգնության մատչելիությունը ՀՀ մարզերում:
Ծրագրի նպատակն է նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցումը, նշված հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնողական միջոցառումների իրականացումը հատկապես առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի կողմից` հիվանդությունների զարգացման սկզբնական փուլում:
Բնակչությանը որակյալ դեղերով ապահովման նպատակով կարևորվում է դեղերի որակի պետական վերահսկողության կազմակերպումը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում), ՀՀ հիմնական դեղերի ցանկում առկա, բայց Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի Հայաստանի Հանրապետությունում առկայության ապահովման նպատակով դրանց պետական գրանցումը:
Դեղորայքային ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև բնակչության առանձին խմբերին անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի անվանական և քանակական լիարժեք ապահովումը:
8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են շարունակելու մնալ առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության աստիճանի բարձրացումը, որակի շարունակական բարելավումը և առավել տարածված ու բարձր մահացություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` հատուկ շեշտադրելով տարածքային կտրվածքով առանցքային ծառայությունների հասանելիության աստիճանի բարձրացումն ու բնակչության` ըստ կենսամակարդակի տարբեր խմբերի կողմից, առողջապահական ծառայությունների օգտագործման հաճախականությունների միջև առկա տարբերությունների աստիճանական վերացումը:
Ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության կառուցվածքում (այդ թվում ընտանեկան բժշկության) գերակա են շարունակվելու համարվել մոր և մանկան առողջության պահպանումը և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը:
Միջնաժամկետ հատվածում առողջապահության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները (ըստ առաջնահերթության) հետևյալն են.
Աղյուսակ 8.5 ՀՀ առողջապահության ոլորտի գերակայությունները 2014-2016թթ ժամանակահատվածում
._____________________________________________________________________.
|Գերակա ուղղությունները |Հիմնավորում` համապատասխան հղումներով |
|2014-2016թթ |կառավարության տնտեսական և քաղաքական |
|ժամանակահատվածում |ծրագրերին |
|_______________________|_____________________________________________|
|1 |Բնակչության հիգիենիկ|«Հայաստանի Հանրապետության բնակչության |
| |և համաճարակային |սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման|
| |անվտանգության |մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրության |
| |ապահովումը |առողջության ապահովմանն ու բարելավմանն ուղղված|
| | |միջոցառումների և ծառայությունների համախումբը|
| | |ներառելու է վարակիչ և ոչ վարակիչ |
| | |հիվանդությունների կանխարգելումը և |
| | |հսկողությունը, կենսագործունեության համար |
| | |բարենպաստ պայմանների ապահովումը, հանրության |
| | |առողջության պաշտպանությունը տարբեր ռիսկերից |
| | |և վտանգավոր գործոնների բացասական |
| | |ազդեցությունից, ինչպես նաև դրանց վերաբերյալ |
| | |հանրության իրազեկումը, բնակչության շրջանում |
| | |առողջ վարքագծի և ապրելակերպի քարոզչությունը:|
|__|____________________|_____________________________________________|
|2 |Կանխարգելիչ |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի |
| |պատվաստումների |թիվ 46-Ն որոշման համաձայն ազգային օրացույցում|
| |միջոցով վարակիչ |ընդգրկված պատվաստումները իրականացվելու են |
| |հիվանդությունների |ժամանակին և որակով: Իմունականխարգելումը |
| |կանխարգելումը և |հանրային առողջապահության տնտեսապես բարձր |
| |տարածման |արդյունավետ ռազմավարություններից է: Հայաստանի|
| |սահմանափակումը |Հանրապետությունում պլանային կանխարգելիչ |
| | |պատվաստումներում ընդգրկվածության բարձր |
| | |մակարդակի ապահովումը և մանկական մահացության |
| | |նվազեցման նպատակով նոր պատվաստանյութերի |
| | |ներդրումը «Հազարամյակի մարտահրավերների» |
| | |գերակա խնդիրների հաղթահարմանն ուղղված |
| | |ռազմավարություններից են: |
|__|____________________|_____________________________________________|
|3 |Բուժօգնության |Միջնաժամկետ հատվածում բուժօգնության առաջնային|
| |առաջնային օղակի |օղակի հետագա բարելավումն ու զարգացումը |
| |հետագա զարգացումը և |շարունակելու է մնալ ոլորտում ՀՀ կառավարության|
| |բնակչի կողմից |միջամտության հիմնական առաջնահերթություններից |
| |առողջության |մեկը: ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 6-ի|
| |առաջնային պահպանման |թիվ 420-Ն որոշման համաձայն սահմանվում են |
| |ծառայություններ |առողջության առաջնային պահպանման (այսուհետ` |
| |մատուցող բժշկի ազատ |ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի |
| |ընտրության |ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, |
| |սկզբունքով |ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ մատուցող |
| |ծառայությունների |բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները:|
| |մատուցումը |ԱԱՊ բժշկի ընտրության և նրա մոտ բնակչի |
| | |գրանցման նպատակը բնակչի կողմից ԱԱՊ բժշկի |
| | |կամավոր ընտրությունը, առաջնային բուժօգնության|
| | |օղակին հատկացվող ռեսուրսների արդյունավետ |
| | |բաշխումը, իրականացվող ծառայությունների ծավալի|
| | |ընդլայնումը և որակի բարելավումը` բնակչության|
| | |կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության |
| | |մրցակցային միջավայրում ապահովելն է: |
|__|____________________|_____________________________________________|
|4 |Հիվանդությունների |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի |
| |վաղ հայտնաբերման ու |թիվ 3 արձանագրային որոշման համաձայն հաստատվել|
| |կանխարգելման |է «Առավել տարածված ոչ վարակիչ |
| |ճանապարհով առավել |հիվանդությունների կանխարգելման, վաղ |
| |տարածված ոչ վարակիչ |հայտնաբերման և բուժման հայեցակարգը» և |
| |հիվանդությունների |հայեցակարգի իրականացման ժամանակացույցը: |
| |դեմ պայքարի |Հայեցակարգի նպատակն է նվազեցնել Հայաստանում |
| |շեշտադրումը |ոչ վարակիչ հիվանդություններից |
| | |հիվանդացությունը և դրանցից առաջացած |
| | |հաշմանդամությունն և վաղաժամ մահացությունը: |
|__|____________________|_____________________________________________|
|5 |Ընտանեկան բժշկության|Առաջնային բուժօգնության օղակում պետական |
| |անկախ խմբային և |քաղաքականությունը ուղղված է լինելու ընտանեկան|
| |անհատական |բժշկության ինստիտուտի ներդրման ուղղությամբ |
| |պրակտիկաների |ներկայումս իրականացվող վերափոխումների |
| |ներդրումը |ավարտմանն ու ձևավորվող կառուցվածքների հետագա|
| | |ամրապնդմանը: |
| | |ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ|
| | |497-Ն որոշման համաձայն սահմանվել են Հայաստանի|
| | |Հանրապետությունում ընտանեկան բժիշկների |
| | |անհատական և խմբային անկախ պրակտիկաների |
| | |իրականացման կարգը, պարտադիր պահանջներն ու |
| | |պայմանները: |
|__|____________________|_____________________________________________|
|6 |Մոր և մանկան |«Մարդու վերարտադրողական առողջության և |
| |առողջության |վերարտադրողական իրավունքների մասին» և |
| |պահպանումը և |«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքների |
| |վերարտադրողական |համաձայն իրականացվելիք գործողությունները |
| |առողջության |ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և |
| |բարելավումը |շուրջծննդյան որակյալ բուժօգնության |
| | |տրամադրմանը, երեխաների` բացառապես կրծքով |
| | |կերակրման խրախուսմանը և միկրոէլեմենտների |
| | |անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ |
| | |ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի |
| | |վաղ հայտնաբերմանն ու տարածման կանխարգելմանը, |
| | |երեխաների` պատվաստումներով ընդգրկվածության |
| | |մեծացմանն ու տարածքային կտրվածքով առկա |
| | |տարբերությունների վերացմանը, վաղ հասակի |
| | |երեխաների բժշկական ծառայությունների |
| | |հասանելիության և մատչելիության բարձրացմանը: |
| | |Ակնկալվում է նշանակալիորեն կրճատել մանկական |
| | |և մայրական մահացության աստիճանը, ինչը |
| | |համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի|
| | |զարգացման նպատակներին: Հաշվի առնելով այն |
| | |հանգամանքը, որ մանկական մահացության |
| | |կառուցվածքում նեոնատալ մահացությունն ունի |
| | |գերակշիռ մասնաբաժին, հատուկ շեշտադրվելու են |
| | |ինտենսիվ նեոնատալ խնամքի խնդիրները: |
|__|____________________|_____________________________________________|
|7 |Սոցիալական |Առողջապահության ոլորտում պետական |
| |կախվածություն և |քաղաքականության առաջնահերթությունների շարքում|
| |հատուկ նշանակություն|են լինելու սոցիալական հատուկ նշանակություն |
| |ունեցող |ունեցող ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ |
| |հիվանդություններից |առանձին հիվանդությունների տարածմանն ու |
| |բուժվողների |բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված|
| |բուժօգնության |հարցեր: |
| |ապահովումը | |
|__|____________________|_____________________________________________|
|8 |Բնակչության |Միջնաժամկետ հատվածում հատուկ ուշադրության |
| |սոցիալապես անապահով |կենտրոնում են լինելու բնակչության սոցիալապես |
| |և առանձին (հատուկ) |անապահով և առանձին (հատուկ) խմբերում |
| |խմբերում ընդգրկված |ընդգրկված անձանց հիվանդանոցային մասնագիտացված|
| |անձանց |բուժօգնության ապահովման հարցերը: Ոչ վարակիչ |
| |հիվանդանոցային |հիվանդությունների, մասնավորապես |
| |մասնագիտացված |սիրտ-անոթային, շաքարային դիաբետի, չարորակ |
| |բժշկական օգնության |նորագոյացություններ և քրոնիկական շնչառական |
| |ապահովումը |հիվանդությունների տարածվածությունը դրսևորում |
| | |է աճի միտում, և, այս առումով, առավել |
| | |ռիսկային խմբում են հայտնվում հատկապես |
| | |բնակչության աղքատ և սոցիալապես անապահով |
| | |խմբեր: |
|__|____________________|_____________________________________________|
|9 |Վարակիչ |Վարակիչ հիվանդությունների դեմ շարունակական |
| |հիվանդությունների |աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ |
| |(այդ թվում |կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) |թիվ 1913-Ն որոշման համաձայն հաստատվել է |
| |կանխարգելումը և |Հայաստանի Հանրապետությունում վարակիչ |
| |դրանց դեմ պայքարը |հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ |
| | |պայքարի 2012-2016թթ ռազմավարական ծրագիրը և |
| | |ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը, իսկ|
| | |ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ |
| | |232-Ն որոշմամբ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման |
| | |2013-2016թթ ազգային ծրագիրը և ազգային ծրագրի|
| | |առաջնահերթ միջոցառումների ցանկը: |
| | |Շարունակվելու է բնակչության համար մեծ ռիսկ |
| | |ներկայացվող այնպիսի հիվանդությունների դեմ |
| | |պայքարի արդյունավետության բարձրացումը, |
| | |ինչպիսիք են տուբերկուլյոզը, մալարիան և |
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` կանխարգելելով մալարիայի կրկին |
| | |արմատավորումը, տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի |
| | |հետագա տարածումը և կտրուկ կրճատելով |
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և տուբերկուլյոզից |
| | |մահացությունը: Հիմնական ուշադրությունը |
| | |բևեռվելու է նաև բնակչության շրջանում |
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության աստիճանի |
| | |բարձրացմանը, վարակի տարածման կանխարգելմանն ու|
| | |առկա դեպքերի բուժման արդյունավետության |
| | |բարձրացմանը: |
|__|____________________|_____________________________________________|
|10|Շտապ բժշկական |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի |
| |օգնության |«Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական |
| |ծառայության |օգնության ծառայության արդիականացման |
| |ապահովումը |ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության |
| | |շտապ բժշկական օգնության ծառայության |
| | |արդիականացման ռազմավարության միջոցառումների |
| | |իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» |
| | |N 894-Ն որոշման համաձայն նախատեսվում է շտապ |
| | |բժշկական օգնության համապատասխանեցումը |
| | |ժամանակակից պահանջներին, բնակչության համար |
| | |շտապ բժշկական օգնությամբ ծառայության |
| | |մատչելիության և որակի բարելավում: |
|__|____________________|_____________________________________________|
|11|Դեղագործական |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված 16)|
| |գործունեության |դեղերի որակի պետական վերահսկողությունը |
| |կանոնակարգումը և |իրականացվելու է դեղերի շրջանառության բոլոր |
| |վերահսկողությունը |փուլերում, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2001|
| | |թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման (հոդված |
| | |21) հիմնական դեղերի ցանկում առկա, բայց |
| | |Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և |
| | |ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն |
| | |անհրաժեշտ դեղերի առկայության ապահովման |
| | |նպատակով իրականացվելու է դրանց պետական |
| | |գրանցումը: ՀՀ կառավարության 2011 թվականի |
| | |մայիսի 26-ի N 734-Ն որոշմամբ նախատեսվում է |
| | |մինչև 2015 թվականը իրականացնել ինչպես դեղերի|
| | |պատշաճ արտադրական գործունեության ներդրման |
| | |համար անհրաժեշտ, այնպես էլ դեղերի |
| | |շրջանառության ոլորտի բարեփոխումներին |
| | |ուղղված թվով 15 միջոցառումներ: |
|__|____________________|_____________________________________________|
|12|Բնակչությանը անվճար |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված 18)|
| |և արտոնյալ |և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի |
| |պայմաններով դեղերի |23-ի թիվ 1717-Ն որոշման բնակչության առանձին |
| |ապահովումը: |սոցիալական խմբերին իրավունք է տրվում դեղեր |
| | |ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով: |
._____________________________________________________________________.
8.3 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Առողջապահության բնագավառի զարգացումը, մատուցվող ծառայությունների մատչելիությունը և որակի բարձրացումը, ինչպես նաև բնակչության առողջության վիճակը բնութագրող ցուցանիշների բարելավումը մասամբ պայմանավորված են առողջապահական պետական ծախսերի ավելացմամբ:
2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, վարկային և դրամաշնորհային ծրագրերի, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են` 2014 թվականին 80,982.6 մլն դրամ (2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով` 67,234.6 մլն դրամ), 2015 թվականին` 81,001.5 մլն դրամ (2013-2015թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով` 68,569.0 մլն դրամ) և 2016 թվականին` 80,170.5 մլն դրամ: 2016 թվականին ծախսերի նվազումը 2015 թվականի նկատմամբ 831.0 մլն դրամով պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի գծով ծախսերի` 6,399.5 մլն դրամով, նվազմամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը գտնվում է ավարտման փուլում: Միաժամանակ, առանց հաշվի առնելու վարկային ծրագրերը, առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերի աճը 2014 թվականին 2013 թվականի նկատմամբ կկազմի 10,686.7 մլն դրամ, 2015 թվականին 2014 թվականի նկատմամբ` 3,646.8 մլն դրամ, իսկ 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ` 5,568.4 մլն դրամ:
2014 թվականին աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 50,0 հազ. դրամ: Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը կկազմի 7,558.9 մլն դրամ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառուների անապահովության միավորը 36-00-ից 30-00 միավորի իջեցնելու հետ կապված ծախսերի աճը կկազմի 2,870.5 մլն դրամ, իսկ Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով գնվող պատվաստանյութերի գների և քանակի ավելացման հետ կապված` 256.2 մլն դրամ:
2015 թվականին աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 55,0 հազ. դրամ: Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը կկազմի 3,543.2 մլն դրամ, Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով գնվող պատվաստանյութերի քանակի ավելացման հետ կապված` 94.7 մլն դրամ, իսկ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված` 8.8 մլն դրամ:
2016 թվականին աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 62,5 հազ. դրամ: Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը կկազմի 5,461.5 մլն դրամ, Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով գնվող պատվաստանյութերի քանակի ավելացման հետ կապված` 94.7 մլն դրամ, իսկ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված` 12.2 մլն դրամ:
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2014 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 1.67 %-ը, 2015 թվականին` 1.51 %-ը և 2016 թվականին` 1.35 %-ը:
Գծանկար 8.8 Առողջապահության ոլորտի պետական ծախսերի մակարդակը (%` ՀՆԱ-ի նկատմամբ)
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Ինչպես երևում է աղյուսակից 2013 թվականի համեմատ 2014 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ պետական ծախսերի կտրուկ ավելացում (0.11 տոկոսային կետով):
2015-2016 թվականներին ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային ծախսերի նվազումը պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի գծով ծախսերի նվազմամբ:
Ստորև ներկայացված են առողջապահական ծախսերը ըստ գործառական դասակարգման:
Աղյուսակ 8.6 Առողջապահության բնագավառի պետական ծախսերը (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| |ՀՀ 2012 |ՀՀ 2013 | ՄԺԾԾ |
| |թվականի |թվականի | |
| |փաստացի |հաստատված|__________________________|
| | |բյուջե |2014թ |2015թ |2016թ |
|_______________________|________|_________|________|________|________|
|Առողջապահություն | | | | | |
|ընդամենը (առանց | | | | | |
|կառավարման ապարատի | | | | | |
|պահպանման ծախսերի) |61,522.3| 70,934.5|80,982.6|81,001.5|80,170.5|
|_______________________|________|_________|________|________|________|
|1. Արտահիվանդանոցային | | | | | |
|ծառայություններ | | | | | |
|(առողջության առաջնային | | | | | |
|պահպանում) |23,126.6| 23,910.7|29,287.6|30,848.5|33,301.7|
|_______________________|________|_________|________|________|________|
|Տեսակարար կշիռը | | | | | |
|ընդամենը | | | | | |
|առողջապահության | | | | | |
|ծախսերում | 37.6| 33.7| 36.2| 38.1| 41.5|
|_______________________|________|_________|________|________|________|
|2. Հիվանդանոցային | | | | | |
|ծառայություններ |27,132.8| 27,256.1|30,643.1|32,237.8|34,640.8|
|_______________________|________|_________|________|________|________|
|Տեսակարար կշիռը | | | | | |
|ընդամենը | | | | | |
|առողջապահության | | | | | |
|ծախսերում | 44.1| 38.4| 37.8| 39.8| 43.2|
|_______________________|________|_________|________|________|________|
|3. Կենտրոնացված կարգով | | | | | |
|դեղորայքի ձեռքբերում | 3,647.1| 3,687.5| 3,687.5| 3,687.5| 3,687.5|
|_______________________|________|_________|________|________|________|
|4. Հանրային | | | | | |
|առողջապահական | | | | | |
|ծառայություններ | 3,084.4| 3,159.5| 5,005.9| 5,467.0| 6,118.7|
|_______________________|________|_________|________|________|________|
|5. Առողջապահական | | | | | |
|հարակից ծառայություններ| | | | | |
|և ծրագրեր | 1,354.0| 1,418.1| 1,494.4| 1,524.4| 1,585.1|
|_______________________|________|_________|________|________|________|
|6. ՀԲ վարկային | | | | | |
|ծրագրեր-ընդամենը, | | | | | |
|այդ թվում | 3,177.4| 11,502.7|10,864.1| 7,236.2| 836.7|
|_______________________|________|_________|________|________|________|
|կապիտալ ծախսերի գծով | 2,970.3| 11,125.5| 9,962.7| 6,501.8| 14.6|
._____________________________________________________________________.
Գծանկար 8.9 Առողջապահության ոլորտի պետական ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Եթե 2013 թվականին ընթացիկ ծախսերը կազմելու են ընդամենը առողջապահական ծախսերի 84.3 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը` 15.7 տոկոսը, ապա 2014 թվականին` համապատասխանաբար 87.7 տոկոս և 12.3 տոկոս, 2015 թվականին` 92.0 տոկոս և 8.0 տոկոս, իսկ 2016 թվականին ընթացիկ ծախսերը կազմելու են շուրջ 100.0 տոկոս:
Գծանկար 9.0 2014 թվականի առողջապահության ոլորտի ծախսերի կառուցվածքը (%)
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
8.3.1 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանրային առողջապահական ծառայություններին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 5,005.9 մլն դրամ (2013 թվականի 3,159.5 մլն դրամի փոխարեն), 2015 թվականին` 5,467.0 մլն դրամ և 2016 թվականին` 6,118.7 մլն դրամ:
Աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը միջնաժամկետ հատվածում ըստ տարիների կկազմի 1,590.3 մլն դրամ, 366.4 մլն դրամ և 556.9 մլն դրամ:
Տարեցտարի ավելանում է պետության կողմից պատվաստանյութերի ձեռքբերման համար պետական հատկացումների չափը: Այսպես, եթե 2013 թվականին այն կազմել է 399.6 մլն դրամ (2005 թվականի 16 մլն դրամի փոխարեն), ապա 2014 թվականին կկազմի` 655.8 մլն դրամ, 2015 թվականին` 750.6 մլն դրամ և 2016 թվականին` 845.3 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ 2013 թվականի դրությամբ դոնոր երկրներից Հայաստանի Հանրապետությանը օժանդակում է միայն ԳԱՎԻ (Global Alliance for Vaccines and Immunization) միջազգային դոնոր կազմակերպությունը, որի հետ կնքված պայմանագրի համաձայն, հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, պետական մասնակցությունը 2012-2016 թվականների ընթացքում աճելու է յուրաքանչյուր տարի 20 տոկոսով, իսկ պնևմոկոկային պատվաստանյութերի համար 2013-2014 թվականներին` 30 տոկոսով, իսկ 2015-2016 թվականներին` 20 տոկոսով: Այսինքն, 2016 թվականից սկսած ծախսերը ամբողջությամբ նախատեսվելու են պետական բյուջեից: Հաշվի առնելով ԳԱՎԻ միջազգային դոնոր կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունը բյուջետային ծախսերի աճը 2014 թվականին նախատեսվում է 111.9 մլն դրամ և 2015-2016 թվականներին` 94.7 մլն-ական դրամի չափով: Բացի դրանից, առանձին պատվաստանյութերի (ԱԿԴՓ, ԱԴՓ-Մ, ԿԿԽ, սեզոնային գրիպ) գների ավելացման հետ կապված (հիմք ընդունելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գնումների գործակալության առաջարկությունները) 2014 թվականին բյուջետային ծախսերի աճը նախատեսվում է 144.3 մլն դրամ:
Հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է իրականացնել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտությունների անցկացում, ուսումնասիրություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացվելու է հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև բնակչության առողջության վրա արտաքին աշխարհի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման միջոցով:
Նախատեսվում է համաճարակաբանական հետազոտություններ անցկացնել վարակային հիվանդությունների օջախներում, իրականացնել ազգաբնակչության իմունիզացիայի կատարման նկատմամբ հսկողություն, մանրէաբանական, սանիտարաքիմիական հետազոտություններ, նախազգուշական սանիտարական հսկողություն, նախագծերի հիգիենիկ փորձաքննություն, կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման ընդունում, հատուկ վտանգավոր վարակների` աղիքային, կաթիլային վարակիչ հիվանդությունների, խոլերայի, բրուցելյոզի, կատաղության, սիբիրախտի և այլ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների օջախներում հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ կազմլուսավորչական աշխատանքներ, ռիսկի խմբի անձանց հսկողություն և հետազոտությունների անցկացում և այլն: Վերոնշյալ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ բնակչության համաճարակային անվտանգությունը, նվազեցնել բնակչության հիվանդացությունը վարակիչ հիվանդություններից:
8.3.2 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով (Արտահիվանդանոցային ծառայություններ խումբ) պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 29,287.6 մլն դրամ (2013 թվականի 23,910.7 մլն դրամի փոխարեն), 2015 թվականին` 30,848.5 մլն դրամ և 2016 թվականին` 33,301.7 մլն դրամ:
Աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսերի աճը միջնաժամկետ հատվածում ըստ տարիների կկազմի 5,382.1 մլն դրամ, 1,552.1 մլն դրամ և 2,440.9 մլն դրամ: Միևնույն ժամանակ, 2013 թվականի նկատմամբ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի 4192-ով նվազելու հետ կապված 2014 թվականին ծախսերը կկազմեն 5.1 մլն դրամով պակաս, իսկ 2015 թվականին երեխաների թվաքանակի 8024-ով ավելացման հետ կապված ծախսերի աճը կկազմի` 8.8 մլն դրամ, 2016 թվականին համապատասխանաբար 9558 երեխա և 12.2 մլն դրամ:
Առաջնային բուժօգնության օղակում պետական քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման ուղղությամբ ներկայումս իրականացվող վերափոխումների ավարտմանն ու ձևավորվող կառուցվածքների հետագա ամրապնդմանը: 2014-2016թթ կշարունակվի և կընդլայնվի ընտանեկան բժշկության համակարգի ներդրումն ու զարգացումը հանրապետության ամբողջ տարածքում, հատուկ ուշադրություն դարձնելով այդ գործընթացում քաղաքային պոլիկլինիկաների ներգրավվածությանը և խրախուսելով ընտանեկան բժշկության «թիմային (խմբային) պրակտիկաների» ստեղծումը: Կշարունակվի բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժշկի ազատ ընտրության գործընթացը:
Միջնաժամկետ հեռանկարում գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացմանը վերաբերող հարցերը դեռևս շարունակելու են մնալ պետական քաղաքականության օրակարգում: Միևնույն ժամանակ, շեշտադրվելու են քաղաքային բնակավայրերում (ներառյալ` Երևանը) առաջնային բուժօգնության ծառայությունների (պոլիկլինիկաների) արդիականացման հարցերը: Այդուհանդերձ, տվյալ դեպքում (և հատկապես Երևանի պարագայում) պետական միջամտության լծակների կիրառումը մեծապես պայմանավորված է լինելու համակարգում ներկայումս իրականացվող բարեփոխումների արդյունքներով:
8.3.3 ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ոլորտում վարվող պետական քաղաքականության շրջանակներում շարունակվելու են հատուկ շեշտադրվել մոր և մանկան առողջության պահպանումը ու վերարտադրողական առողջության բարելավումը: Իրականացվելիք գործողությունների արդյունքում (որոնք մասնավորապես, ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և շուրջծննդյան որակյալ բուժօգնության տրամադրմանը, երեխաների` բացառապես կրծքով կերակրման խրախուսմանը և միկրոէլեմենտների անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերմանն ու տարածման կանխարգելմանը, երեխաների` պատվաստումներով ընդգրկվածության մեծացմանն ու տարածքային կտրվածքով առկա տարբերությունների վերացմանը, վաղ հասակի երեխաների բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարձրացմանը) ակնկալվում է նշանակալիորեն կրճատել մանկական և մայրական մահացության աստիճանը, ինչը համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին:
8.3.4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն և դեղորայքով ապահովմանն ուղղված ծրագրերը
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հիվանդանոցային բուժօգնության գծով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 30,643.1 մլն դրամ (2013 թվականի 27,256.1 մլն դրամի փոխարեն), 2015 թվականին` 32,237.8 մլն դրամ և 2016 թվականին` 34,640.8 մլն դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների բնակչության 8-10%-ը կարիք ունեն ստանալու հիվանդանոցային բուժօգնություն (կամ մոտ 295.0 հազար դեպք), որից պետական պատվերի շրջանակներում 2014 թվականին նախատեսվում է ընդգրկել 273.2 հազար դեպք (2013 թվականի 246.2 հազար դեպքի փոխարեն) կամ կարիք ունեցողների 92.6 տոկոսը:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառուների անապահովության միավորը 36-00-ից 30-00 միավորի իջեցնելու հետ կապված 2014 թվականին նախատեսվում է լրացուցիչ 2,870.5 մլն դրամ: Այն հնարավորություն կտա ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը շուրջ 270 հազար անձով:
Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում մեկ հիվանդի բուժման միջին արժեքը 2014 թվականին նախատեսվում է սահմանել 13,980 դրամ` 2013 թվականի 13,740 դրամի փոխարեն, իսկ 2015 թվականին` 14,710 դրամ և 2016 թվականին` 15,810 դրամ:
Հիվանդանոցներում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ պայմանավորված ծախսերի աճը միջնաժամկետ հատվածում ըստ տարիների կկազմի 516.5 մլն դրամ, 1,594.7 մլն դրամ և 2,403.0 մլն դրամ:
Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ծրագրային առաջնահերթությունների շարքում են լինելու սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների տարածման կանխարգելմանը, դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:
Ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես սիրտանոթային, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և քրոնիկական շնչառական հիվանդությունների տարածվածությունը դրսևորում է աճի միտում, այս առումով, առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը: Ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետ և երկարաժամկետ հատվածներում մտադիր է հատուկ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, մասնավորապես`
. շարունակաբար բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ազգային քաղաքականությունը,
. ինտեգրել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը ՀՀ կառավարության հարակից այլ ոլորտային քաղաքականություններում,
. աջակցել ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները նվազեցնող միջոցառումների իրականացմանը (ծխախոտի և ալկոհոլի օգտագործման դեմ պայքար, առողջ սնուցման քարոզում, ֆիզիկական ակտիվության խթանում),
. նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում համակարգի այնպիսի ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման ուղղությամբ, որը կներառի քրոնիկական հիվանդությունների արդյունավետ վարմանը և բուժման կազմակերպմանը,
. օժանդակել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության նպատակով հետազոտությունների պարբերաբար անցկացմանն ու առաջընթացի մոնիտորինգի և գնահատման գործուն համակարգի ներդրմանը:
Շարունակվելու է կարևորվել նաև սոցիալական առումով հատուկ նշանակություն ունեցող, անապահով բնակչության համար մեծ ռիսկ ներկայացնող այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպիսիք են մալարիան, տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, կանխարգելելով մալարիայի կրկին արմատավորումը, տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետագա տարածումն ու կտրուկ կրճատելով դրանցից մահացությունը` դրանով իսկ վերահաստատելով ՀԶՆ-ին համապատասխան թիրախի ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման պատրաստակամությունն ու նպատակաուղղվածությունը:
Մասնագիտացված/հիվանդանոցային բուժօգնության բնագավառի հետագա զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Շարունակվելու է համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը:
Շարունակվելու է նաև ավելորդ հզորությունների կրճատման գործընթացը, իրականացվելու են բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներ:
Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում համակարգի օպտիմալացմանն ուղղված քայլերին զուգընթաց, առաջիկա տարիներին պետական ծախսային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը լինելու է մարզերում տեղակայված հիվանդանոցային հաստատությունների արդիականացումը, ինչը զգալիորեն կմեծացնի հիվանդանոցային ծառայությունների մատչելիությունը և որակը:
Դեղերի շրջանառության կարգավորման նպատակով մինչև 2015 թվականը նախատեսվում է իրականացնել ինչպես դեղերի պատշաճ արտադրական գործունեության ներդրման համար անհրաժեշտ, այնպես էլ դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումներին ուղղված թվով 15 միջոցառումներ (այդ թվում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը):
Առողջապահության ոլորտում արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր
Առողջապահության ոլորտում միջնաժամկետ հատվածում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2014 թվականներ)
Ծրագրի նպատակն է ՀՀ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի 13 համայնքներում նոր ամբուլատորիաների կառուցումը, բժշկական սարքավորումներով, գրասենյակային և ուսումնական կահույքով հագեցումը, ինչպես նաև 7 բժշկական կենտրոններում շինարարական աշխատանքների իրականացումը:
Ծրագիրը կավարտվի 2014 թվականին: 2014 թվականին կանխատեսվող մնացորդային գումարը կկազմի 2,547.5 մլն դրամ:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2016 թվականներ)
Ծրագրի նպատակն է հեմատոլոգիական և օնկոլոգիական ծառայությունների արդյունավետության բարձրացումը, որի ապահովման համար ծրագրով նախատեսվում է.
ա) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու արդյունավետ բուժմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ բնակչությանը իրազեկման ծրագրերի իրականացում,
բ) ուռուցքաբանական ծառայությունների արդիականացում, ճառագայթային բուժման կենտրոնի շենքի շինարարություն և հագեցում անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով,
գ) Երևան քաղաքի Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի արդիականացում` կենտրոնի հիմնական բուժական և պոլիկլինիկական մասնաշենքերի հիմնանորոգում, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզաներով քիմիոթերապիայի բաժանմունքի հիմնում,
դ) ՀՀ Լոռու մարզի առողջապահական համակարգի արդիականացում` Վանաձորի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2014 թվականին` 8,057.1 մլն դրամ, 2015 թվականին` 6,987.5 մլն դրամ և 2016 թվականին` 588.0 մլն դրամ:
Միաժամանակ ոլորտում նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2014-2016 թվականներ)
Դրամաշնորհային ծրագիրն ուղղված է հիմնական վարկային ծրագրի աջակցմանը, որով նախատեսվում է.
ա) ոչ վարակիչ հիվանդությունների առկա միտումների վրա հիմնված ծրագրի հզորությունների գնահատում և մշակում,
բ) արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման առկա սխեմայի վերանայում,
գ) աշխատաժողովների կազմակերպում և ուսումնական նյութերի պատրաստում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2014 թվականին` 259.4 մլն դրամ, իսկ 2015-2016 թվականներին` 248.7 մլն-ական դրամ:
| ԳԼՈՒԽ 9. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Սոցիալական պաշտպանությունը պատմականորեն հանդիսացել և շարունակում է հանդես գալ որպես ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը.33:
________________________________
33. Տես 2013-2017 թվականների ՀՀ կառավարության ծրագիրը (ՀՀ կառավարության 16.05.2013թ N 515-Ա որոշում), ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիրը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը:
Վերոհիշյալ նպատակին հասնելու համար սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական միջամտություն: Ստորև ներկայացված է ոլորտում առկա իրավիճակը և պետական միջամտության հիմնական ուղղություններն ըստ սոցիալական պաշտպանության առանձին բնագավառների:
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տարեցներին շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման ծառայությունների, ցերեկային խնամքի, տնային պայմաններում կենսաթոշակառուներին կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների տրամադրման եղանակով:
Այս բնագավառի շահառուներ են համարվում միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեց ու հաշմանդամ անձինք, ինչպես նաև սոցիալական պատճառներով անօթևան դարձած անձինք:
Տարեցներին շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունները տրամադրվում են 8 (4 պետական և 4 ոչ պետական) տուն-ինտերնատների միջոցով: 2012թ այդ հաստատություններում սպասարկվել են ընդհանուր թվով 1199 միայնակ ծեր և հաշմանդամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 4 տուն-ինտերնատներում խնամվել են 1059 շահառու: Վերջիններս գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո և ապահովվում են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով ու պայմաններով: Ոչ պետական տուն-ինտերնատներում սպասարկվել են 140 շահառուներ, որից 55-ը` Վանաձորի «Տարեցների տուն», 35-ը` Աբովյանի «Նարեկ» և 10-ը` Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի և 40-ը` Վանաձորի «Հույսի տուն» տուն-ինտերնատներում:
Տնային պայմաններում միայնակ տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրումն իրականացնում է «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով (2012թ Երևան քաղաքում` տնային պայմաններում սպասարկվել է շուրջ 1500 կենսաթոշակառու):
2012թ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին կից գործող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ցերեկային կենտրոնում սպասարկվել է 45 անձ (սպասարկումն իրականացվում է ինչպես կենտրոնում, այնպես էլ տնային պայմաններում): Հաճախորդները ցերեկային կենտրոնի համապատասխան մասնագետների կողմից ստանում են սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն, արհեստագործության և արվեստի միջոցով վերականգնում են իրենց առողջությունը: Սոցիալ-հոգեբանական օգնություն և խորհրդատվական ծառայություններ մատուցվում են նաև նրանց ընտանիքների անդամներին:
2012թ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանում ժամանակավոր (մինչև 60 օր) կացարանով են ապահովվել 60 անօթևան մարդ, այդ ընթացքում հնարավորինս լուծվել են նրանց սոցիալական խնդիրները:
2012թ հանրապետությունում գործարկվեց Մարալիկի սոցիալական տունը` իր երեք մասնաշենքերով և 59 բնակարաններով:
Սոցիալական բնակարանները տրամադրվում են բնակարանային տարածություն չունեցող անօթևան միայնակ տարեցներին, հաշմանդամներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող այլ սոցիալական խմբերին պատկանող անձանց: Սոցիալական բազմաբնակարան շենքում, բնակարանների մինչև 10%-ը տրամադրվում է սատարող ընտանիքներին, որոնք բացի այն հանգամանքից, որ ստանում են օթևան, միաժամանակ` աջակցում են տվյալ բազմաբնակարան շենքում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, հաշմանդամներին` իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցում:
Սոցիալական խմբերին օթևանի տրամադրման ծառայությունն իր մեջ ներառում է բնակարանի և համալիր սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, ըստ յուրաքանչյուր ընտանիքի սոցիալական կարիքի:
2013թ սոցիալական տունը գործարկվելու է նաև ք. Երևանում:
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մանկատներում և ընտանիքներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքի և դաստիարակության անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին, մանկատների շրջանավարտներին սոցիալ-հոգեբանական, բժշկական, իրավական, խնամքի և դաստիարակության ծառայությունների մատուցման եղանակով:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են 6 պետական և 3 բարեգործական մանկատներ: Դրանցից 3 պետական և 1 բարեգործական հաստատությունները նախատեսված են մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար:
2012թ պետական մանկատներում խնամվել է 745 երեխա, այդ թվում 419-ը` մասնագիտացված մանկատներում:
Մանկատներում երեխաների թվի կրճատման և մուտքի կանխարգելման նպատակով պետության միջամտությամբ իրականացվում են մանկատների բեռնաթափման` երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու ծրագրեր, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ու անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանի միջոցով, որոնք այլընտրանք են հանդիսանում մանկատներում և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնամվող երեխաների համար:
Այսպիսով, 2012թ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն, 3 սոցիալական հոգածության կենտրոն և 1 ժամանակավոր օթևան: 2012թ գիշերօթիկ հաստատություններում խնամվել է 736 երեխա, երեխաների խնամքի սոցիալական հոգածության կենտրոններում` միջին թվով 224 երեխա, իսկ ժամանակավոր օթևանում` 10 երեխա:
2013թ Երևանի «Զատիկ մանկատունը» դադարել է գործել որպես մանկատուն, այն վերանվանվել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, որտեղ նախատեսվել է ցերեկային խնամք տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 100 երեխայի և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 3-18 տարեկան 20 երեխայի տրամադրել մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք:
Զբաղվածության բնագավառ
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության բնագավառում մատուցվող հիմնական ծառայություններն են գործազուրկների, աշխատանք փնտրող չզբաղված անձանց և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և ուսուցման կազմակերպումը, խորհրդատվությունը, աշխատանքի տեղավորման աջակցության և ժամանակավոր զբաղվածության ապահովումը, աշխատանքի ընտրության հարցում աշխատանք փնտրող անձանց օժանդակության տրամադրումը, իսկ գործատուին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատուժով ապահովումը:
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության բնագավառում բնակչությանը տրամադրվող հիմնական տրանսֆերտներն են գործազրկության նպաստները, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին և այլն:
Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում զբաղվածության գործակալությունում հաշվառված գործազուրկները, աշխատանք փնտրող և աշխատաշուկայում անմրցունակ անձինք (այդ թվում նաև երիտասարդ):
2012թ ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 247501 անձ, աշխատանքի է տեղավորվել 11513 անձ կամ աշխատանք փնտրողների 14.3 %-ը: Աշխատանքի տեղավորվածների 29.95 %-ը երիտասարդներ են, աշխատաշուկայում անմրցունակ անձանցից աշխատանքի է տեղավորվել 6.1 %-ը:
2012թ գործազրկության մակարդակի հաշվարկը փոխվել է` «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից հաշվարկվող պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակի փոխարեն` այն հաշվարկվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱՄԿ/Եվրոստատի մեթոդաբանությամբ «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտության» արդյունքների հիման վրա: 2013թ հունվարի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16.0 %:
2013թ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 72.6 հազ. մարդ, իսկ գործազուրկների թիվը` 62.4 հազ. մարդ: 2013թ հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 18563 անձ` աշխատանք փնտրողների 25.2 %-ը: Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվել են 2204 աշխատանք փնտրող անձ (աշխատանք փնտրողների 3.1%-ը):
Զբաղվածության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և նրա տարածքային մարմինների, ինչպես նաև Երևանում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի (2012թ ծառայություն է մատուցվել 5000 շահառուի) և Գյումրի քաղաքում գործող «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով (2012թ 744 աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ են մատուցվել):
2013թ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը վերանվանվել է «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի, որի նպատակներից է մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգի ներդրումը` ընդգրկելով հանրակրթության, մասնագիտական կրթության հաստատություններն ու ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները: Վերջիններիս վերապատրաստված համապատասխան մասնագետներն իրականացնելու են մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, որոնք ներառում են մասնագիտական կողմնորոշման համակարգի կառույցների մեթոդաբանության ապահովումը, կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:
Հաշմանդամներին աջակցության բնագավառ
Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշմանդամ համարվող անձանց առանձին խմբերին տարբեր ծառայությունների մատուցման եղանակով:
Հաշմանդամներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մատուցվող հիմնական ծառայություններն են հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց պրոթեզավորումը, վերականգնողական պարագաներով ապահովումը և դրանց վերանորոգումը, այդ թվում նաև աչքի պրոթեզավորում և ձայնաստեղծ սարքերի ձեռքբերում, հաշմանդամներին սայլակներով ապահովում, հաշմանդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին ու տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովում, մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերի ներդիրներով ապահովում, տեսողությունից հաշմանդամ անձանց համար հատուկ տեղեկատվական միջոցների ստեղծումը (հատուկ տառատեսակներով գրքերի տպագրություն, «Խոսող գրքերի» ձայնագրություն և այլն), հաշմանդամների հոգեկան առողջության վերականգնումը, հաշմանդամների բուժումը և բժշկասոցիալական վերականգնումը, տեսողությունից հաշմանդամ անձանց «Արև» համակարգով ուսուցանումը և համակարգչային տեխնիկայով ապահովումը, պետական աջակցություն «Փրկություն» հասարակական կազմակերպության մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդների սոցիալ-վերականգնողական ցերեկային խնամքի կենտրոնին:
2012թ փաստացի պատրաստվել, վերանորոգվել, ձեռք է բերվել և բաշխվել է.
14659 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, այդ թվում` 4992 պրոթեզաօրթոպեդիկ, 8260 վերականգնողական պարագա, 1217 վերանորոգում, 100 ձայնաստեղծ սարք և 90 աչքի պրոթեզ: ԱՊՀ երկրների արտադրության 1133 լսողական սարք, եվրոպական արտադրության` 218 լսողական սարք և մինչև 12 տարեկան երեխաների լսողական սարքերի ներդիրներ 200 հատ` 100 երեխայի համար և 390 հաշմանդամի սայլակ:
Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում ՀՀ քաղաքացի հաշմանդամները:
Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է հիմնականում «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի (2012թ փաստացի անվճար բուժօգնություն ստացողների թիվը կազմել է 643 մարդ) և այլ պետական ու սահմանված կարգով ընտրված մասնավոր կազմակերպությունների միջոցով:
«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում 2012թ իրականացվել են նաև հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ` փաստացի անվճար բուժօգնություն ստացողների թիվը կազմել է 336 մարդ (մինչև 2012թ ծառայությունը մատուցել է «Սթրես կենտրոն» ՓԲԸ-ն):
2013թ եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա, որը հնարավորություն է տալիս լսողական խնդիրներ ունեցող անձանց, լրավճարի միջոցով, ձեռք բերել առավել որակյալ լսողական սարքեր:
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման եղանակով:
Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում նորածին երեխայի ծնողները (2012թ ծնունդների թիվը հանրապետությունում կազմել է 42333 երեխա) և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը, որը խնամում է մինչև 2 տարեկան երեխա:
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառում պետական միջամտությունը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության և «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման եղանակներով:
Այս բնագավառում շահառուներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքները, ինչպես նաև «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացող հանրապետությունում բնակչության առավել անապահով խմբերին դասված քաղաքացիները:
2012թ ընթացքում ընտանեկան նպաստ ստացել են միջինում 96 309 ընտանիք, նպաստի միջին ամսական չափը կազմել է 29 350 դրամ, իսկ ընտանեկան նպաստի իրավունք տվող սահմանային միավոր է սահմանվել 30.00:
2012թ շարունակվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց (շուրջ 62000 մարդ) և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին (2569 մարդ)` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ հունիսի 10-ը դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարումները: 2013թ ապրիլի 1-ի դրությամբ փաստացի փոխհատուցում է ստացել մինչև 58 255 հերթական համարում ներառված անձը:
2012թ ՀՀ Լոռու մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է սոցիալապես անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցառում: Սրանով հիմք է դրվում նաև սոցիալական ծառայությունները փաթեթով տրամադրելու գործընթացին:
Մինչև 2013թ հունիս ամիսը հանրապետությունում գործարկվելու են ինտեգրված (համալիր) սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոններ:
Ինտեգրված (համալիր) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մեկ տանիքի տակ հավաքվում են տվյալ տարածաշրջանը սպասարկող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության տարածքային բաժինը և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը` կիրառելով «մեկ պատուհանի» սկզբունքը:
Կենսաթոշակային ապահովության բնագավառ
Կենսաթոշակային ապահովության բնագավառը ներառում է կենսաթոշակային ապահովության համակարգը:
Կենսաթոշակային ապահովության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կենսաթոշակային տարիքի անձանց աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների, ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակների, սպայական անձնակազմին և շարքային զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման եղանակով:
2012թ փաստացի աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 452505 մարդ, սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը` 52436 մարդ, սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ ստացողների թիվը` 34453 մարդ և շարքային զինծառայողների` 5902 մարդ:
Սոցիալական ապահովագրության բնագավառ
Սոցիալական ապահովագրության բնագավառը ներառում է սոցիալական ապահովագրության համակարգը:
Սոցիալական ապահովագրության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ժամանակավոր անաշխատունակության և հղիության ու ծննդաբերության նպաստների տրամադրման եղանակով:
2012թ փաստացի ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը կազմել է 547542 օր, իսկ միջին օրական նպաստի փաստացի չափը` 5320.2 դրամ:
2012թ հղիության ու ծննդաբերության օրերի թիվը կազմել է 1126781 օր, իսկ միջին օրական նպաստի փաստացի չափը` 3236.4 դրամ:
Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ
Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման և աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ վերահսկողության ծառայությունների եղանակով:
Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ
Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառի պետական միջամտությունը իրականացվում է աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման եղանակով: Հայաստանի Հանրապետությունում 2013թ հունվարի 1-ի դրությամբ 598 անձինք աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում են ստացել պետական բյուջեի միջոցներից:
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճարի տրամադրման բնագավառ
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճարի տրամադրման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՄ պատերազմի վետերանների, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության կամ հատուկ վճարների տրամադրման եղանակով:
2012թ «Վետերանների պատվովճարներ» ծրագրի գծով փաստացի շահառուների թիվը կազմել է 2202 մարդ, իսկ դրամական օգնության ստացողների թիվը` 31432 անձ:
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարաններում սպասարկման ծառայությունների մատուցման եղանակով:
Նշված ծառայությունների գծով շահառուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ու նրանց ընտանիքի անդամները:
Նշված ծառայությունները հիմնականում մատուցվում են «Հանրակացարաններ» ՓԲԸ-ը միջոցով, որը սպասարկում է հինգ տարբեր վայրերում գտնվող փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարանները: Վերոգրյալից բացի, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նմանատիպ սպասարկման ծառայություններ են մատուցվում նաև 3 այլ կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարաններում:
9.1.2 Վերջին տարիների զարգացման միտումները ոլորտում
Վերջին տարիներին արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ընդհանուր ծախսերի (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծախսերի) մակարդակի կայուն աճի միտում (միայն 2011-2012 թվականներին այդ ոլորտին ուղղված ընդհանուր ծախսերի մակարդակը 252.8 մլրդ դրամից աճել է 288.2 մլրդ դրամի): Ոլորտում ծախսերի մակարդակի նման աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների ու պետական նպաստների չափերի շարունակական աճի ապահովմամբ:
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ
Բարելավվել է տարեցների տուն-ինտերնատներում կոմունալ-կենցաղային պայմանները: Մասնավորապես, 2010-2012 թվականներին իրականացվել է մասնակի վերանորոգում Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում: 2012թ տարեցների տուն-ինտերնատներում փաստացի խնամք է կազմակերպվել 1059 շահառուի համար 2011թ 1068 շահառուի դիմաց` բյուջետային հատկացումների 2.3 % աճի պայմաններում (2011թ փաստացի հատկացվել է 1 459.6 մլն դրամ):
2011-2012 թվականներին տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից փաստացի խնամք է կազմակերպվել 1500-ական շահառուների համար` բյուջետային հատկացումները մնացել են անփոփոխ (2011-2012 թվականներին փաստացի հատկացվել է 91.4-ական մլն դրամ):
2011-2012 թվականներին անօթևանների ժամանակավոր կացարանում սպասարկվել է շուրջ 700 մարդ, որոնցից մոտ 120-ի կամ 17.1 %-ի հիմնահարցերը լուծվել են (պատրաստվել են փաստաթղթերը և ընդունվել տուն-ինտերնատ, ձեռք են բերել հաշմանդամի կարգավիճակ, վերադարձել են ընտանիք, տեղավորվել աշխատանքի և այլն): Նշվածը կատարվել է բյուջետային հատկացումների անփոփոխ լինելու պայմաններում (2011-2012թթ փաստացի հատկացվել է 58.9-ական մլն դրամ):
2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել Երևան քաղաքում և հանրապետության մարզերում միայնակ ծեր և հաշմանդամ քաղաքացիների սպասարկման նպատակով, առանձին հասարակական և բարեգործական կազմակերպություններին (աշխատակիցների աշխատավարձի, սոցիալական ապահովության վճարի և առանձին դեպքում նաև սննդի գումարի փոխհատուցման մասով)` 2011թ 4058 շահառուի և 2012թ 4248 շահառուի համար: 2012թ փաստացի բյուջետային հատկացումները 2.8 % նվազել են (2011թ փաստացի հատկացվել է 176.4 մլն դրամ):
Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տուն-ինտերնատներում (1090 շահառու), տնային պայմաններում սպասարկման կենտրոնում (1500 շահառու), Վարդենիսի ցերեկային կենտրոնում (50 շահառու) և անօթևանների ժամանակավոր կացարանում (60 շահառու) սպասարկվող անձանց թվաքանակը կմնա անփոփոխ` պահպանելով 2013 թվականի մակարդակը: Կաճեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները և կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից առանձին հասարակական և բարեգործական կազմակերպություններին պետական աջակցության մակարդակը:
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ
2011-2012 թվականներին երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում (մանկատներ) նախատեսված 860 և 790 երեխայի փոխարեն փաստացի խնամք են ստացել 771 և 745 երեխա: Մանկատներում խնամվող շահառուների թվաքանակի նվազումը հիմնականում պայմանավորված է բնագավառում այլընտրանքային ծառայությունների առկայության հանգամանքով, այդ թվում բեռնաթափման գործընթացի իրականացմամբ: Չնայած դրան, նույն ժամանակահատվածում մասնագիտացված մանկատներում նկատվել է սպասարկվող երեխաների թվի աճ` 2011 թվականին` 414, իսկ 2012 թվականին` 419 երեխա: Այսպիսով, մանկատներում մեկ խնամվողի հաշվով մատուցված ծառայության օրական միջին գինը 2012թ. 2011թ համեմատ աճել է 0.5%-ով, իսկ բյուջետային հատկացումները նվազել են 2.9% (2011թ. փաստացի հատկացվել է շուրջ 1,711.0 մլն դրամ):
2012թ երեխաների խնամքի սոցիալական հոգածության կենտրոնների թիվը ավելացավ 1-ով (2011թ`. 2 սոցիալական հոգածության կենտրոններ), ինչպես նաև «Զատիկ» մանկատանը կազմակերպվեց ժամանակավոր օթևանի միջոցով անօթևան մնացած երեխաների խնամք:
2011-2012 թվականներին մանկատներից կենսաբանական ընտանիք է տեղափոխվել 2011թ` 44 երեխա, 2012թ` 35 երեխա, բյուջետային հատկացումների անփոփոխ լինելու պայմաններում (2011-2012 թվականներին փաստացի հատկացվել է շուրջ 11.7-ական մլն դրամ), իսկ խնամատար ընտանիքներում 2011թ խնամվել է 24 երեխա, 2012թ`. 23 երեխա` բյուջետային հատկացումների անփոփոխ լինելու պայմաններում (2011-2012 թվականներին փաստացի հատկացվել է շուրջ 25.0-ական մլն դրամ):
2011-2012 թվականներին բեռնաթափման ծրագրի շրջանակներում կենսաբանական և խնամատար ընտանիքներին տրվող օժանդակության փաթեթի ծախսը մնացել է անփոփոխ:
2011թ որդեգրվել է 123 երեխա, հաշվառվել է որդեգրման ենթակա 165 երեխա, 334 որդեգրել ցանկացող անձ: 2012թ. որդեգրվել է 73 երեխա, հաշվառվել է որդեգրման ենթակա 103 երեխա, 346 որդեգրել ցանկացող անձ:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաներին տրամադրվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2012թ. իրականացվել են կադրերի մասնագիտական հմտությունների կատարելագործման աշխատանքներ` հաշմանդամ երեխաների համար 2 մասնագիտացված մանկատնից մասնագետների (մասնագիտական անձնակազմի 135 անձ մասնակցել է վերապատրաստման դասընթացներին) համար հատուկ մանկավարժության և արդի մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ:
2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել Երևան քաղաքում և հանրապետության մարզերում երեխաների և հաշմանդամների սպասարկման նպատակով, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությանը (աշխատակիցների աշխատավարձի և սոցիալական ապահովության վճարի մասով) 250 շահառուի համար, իսկ 2012թ. փաստացի բյուջետային հատկացումները նվազել են 0.6 % (2011թ. փաստացի հատկացվել է 50.5 մլն դրամ):
Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության (բացառությամբ մանկատներում` 745 շահառու նախատեսված 760-ի դիմաց) գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություններում (800 շահառու), ցերեկային կենտրոններում (300 շահառու) և անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանում (20 շահառու) սպասարկվող անձանց թվաքանակը կմնա անփոփոխ` պահպանելով 2013թ. մակարդակը: Կպահպանվեն նաև բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից առանձին հասարակական կազմակերպություններին պետական աջակցության մակարդակը:
Զբաղվածության բնագավառ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72.6 հազ. մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.5 %-ով (81.1 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է 62.4 հազ. մարդ կամ աշխատանք փնտրողների 86.0 %-ը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.0 %-ով (69.1 հազ.մարդ): 2012թ. գործազուրկների թվաքանակը կազմել է 12818 մարդ կամ նվազել է 28.3 % 2011թ 17867 մարդու դիմաց (նվազման միտումը շարունակվում է), որը պայմանավորված է տնտեսության մեջ զբաղվածների թվի աճով և օրենսդրական միջոցառումների ակտիվ կիրառմամբ (կասեցում, դադարեցում): 2012թ. բյուջետային հատկացումները նվազել են 29.4 % (2011թ. փաստացի հատկացվել է 3589.5 մլն դրամ):
2011-2012 թվականներին «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևանում և ՀՀ մարզերում ծառայություն է մատուցել մոտ 5000 շահառուի: Թեև, 2011-2012 թվականներին սպասարկվողների թիվը մնացել է անփոփոխ, սակայն նախորդ տարիների համեմատ աճել է մեկ անձի կողմից 5 և ավելի սպասարկումներ ստանալու հնարավորությունը, որի արդյունքում ավելի բարձր է գնահատվել մասնագիտություն ընտրելու, աշխատանքի որոնման վերջնարդյունքին հասնելու արդյունավետության ցուցանիշը: Մասնավորապես, 2012թ. սպասարկված անձանց 31.5 %-ն անցել է շարունակական անհատական խորհրդատվություն` մինչև իր նպատակին հասնելը: Որակական փոփոխությունները պայմանավորված են եղել առավելապես մատուցված ծառայությունների բազմազանությամբ (2011թ. համեմատ` 2012թ 8-ով ավելացել է ոչ ֆորմալ դասընթացների քանակը` 12-ից հասնելով 25 թեմայի), հանրային իրազեկման հանդիպումների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով կենտրոնի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությամբ և կարևորմամբ: 2011-2012 թվականներին փաստացի բյուջետային հատկացումները մնացել են անփոփոխ` շուրջ 19.8-ական մլն դրամ:
2011-2012 թվականներին «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (իրականացնում է աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ) ծառայություն ստացած շահառուների թվաքանակը կազմել է համապատասխանաբար 720 և 744` փաստացի բյուջետային հատկացումների անփոփոխ լինելու պայմաններում` շուրջ 15.7-ական մլն դրամ:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես կաճեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները` զբաղվածության բնագավառի շահառուների թվի փոփոխության պայմաններում:
Հաշմանդամներին աջակցության բնագավառ
2011-2012 թվականներին շեշտադրում է կատարվել պրոթեզների և վերականգնողական պարագաների տեսականու ընդլայնման և որակի բարձրացման վրա:
2012թ. փաստացի հատկացվել և վերանորոգվել է 14659 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա 2011թ համեմատ (2011թ. փաստացի հատկացվել և վերանորոգվել է 13497.5 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա), իսկ փաստացի բյուջետային հատկացումները 2012թ կազմել են 857.6 մլն դրամ (2011թ` 857.2 մլն դրամ):
2012թ. հաշմանդամներին սայլակներով, լսողական սարքերով և լսողական սարքերի ներդիրներով ապահովման նպատակով փաստացի բաշխվել է 1941 պարագա 2011թ. 1821 պարագայի դիմաց` բյուջետային հատկացումների աճի 2.4 % պայմաններում (2011թ` 107.6 մլն դրամ):
«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում 2011-2012 թվականներին փաստացի բուժում են ստացել 643-ական հիվանդ (2012թ նաև հոգեկան առողջության վերականգնում և ստացիոնար փաստացի բուժում է ստացել 336 հիվանդ), մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջին գնի (13650 դրամ) և բյուջետային հատկացումների անփոփոխ լինելու պայմաններում:
«Սթրես կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ կատարվում է հաշմանդամների հոգեկան առողջության վերականգնում և ստացիոնար բուժում 2011թ. փաստացի բուժում է ստացել 336 հիվանդ, մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջին գնի (13650 դրամ) և բյուջետային հատկացումների անփոփոխ լինելու պայմաններում:
2011-2012 թվականներին «Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց «Արև» համակարգով ուսուցում» և «Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համակարգչային տեխնիկայով և այլ օժանդակ սարքերով ապահովում» ծրագրերով ծառայություն ստացողների թիվը (10) և բյուջետային հատկացումները մնացել են անփոփոխ:
2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել Երևան քաղաքում և հանրապետության մարզերում հաշմանդամ քաղաքացիների սպասարկման նպատակով, առանձին հասարակական կազմակերպություններին (աշխատակիցների աշխատավարձի և սոցիալական ապահովության վճարի մասով) 50 շահառուի համար` բյուջետային հատկացումների պահպանման պայմաններում:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես կաճեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները:
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ
2012թ. մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացողների թիվը կազմել է 11299 մարդ 2011թ 10777 մարդու դիմաց: Բյուջետային հատկացումները աճել են 1.9 % (2011թ. փաստացի հատկացումները կազմել են 2 921.7 մլն դրամ):
2012թ. 2011թ.-ի համեմատ արձանագրվել է ծնունդների թվի 2.3 % նվազում 2011թ 43340 երեխայի դիմաց:
2012թ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացողների թիվը կազմել է 43449 մարդ 2011թ. 38724 մարդու դիմաց: 2012թ պահպանվել է 2011թ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը և ներդրված երեխայի ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման ամբողջական համակարգը: Բյուջետային հատկացումները աճել են 6.6 % (2011թ. փաստացի հատկացումները կազմել են 4 274.0 մլն դրամ):
Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացողների թվի նվազում` բյուջետային հատկացումների ավելացման պայմաններում, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացողների թիվը (11200 շահառու) և բյուջետային հատկացումները կմնան անփոփոխ` պահպանելով 2013թ. մակարդակը: Բացի այդ, սկսած 2014թ. կներդրվի 3-րդ և ավելի երեխայի ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման նոր համակարգ:
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ
Ընտանեկան նպաստի ծրագրի հասցեականության մեծացման հարցը մնում է որպես սոցիալական աջակցության ենթաոլորտի քաղաքականության հիմնական մարտահրավեր: Դրան հասնելու նպատակով իրականացվող միջոցառումները շարունակվել են 3 հիմնական ուղղություններով` ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխություն, վարչարարության բարելավում և ընտանեկան նպաստի չափի փոփոխություն:
2008թ հունվարի 1-ից ընտանեկան նպաստի իրավունքի ճանաչման սահմանային միավորը սահմանվեց «30.00», նախորդ տարվա «33.0» անապահովության միավորի դիմաց, ինչը պայմանավորված էր կենսաթոշակի չափի աննախադեպ բարձրացմամբ: Այս մեծությունը պահպանվել է նույնությամբ մինչև 2013թ. ներառյալ:
Այս միջոցառմամբ հնարավորություն ընձեռվեց կենսաթոշակի բարձրացման պայմաններում համակարգում պահել կենսաթոշակառու ունեցող ընտանիքներին, ընդ որում միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար սահմանվեց ընտանեկան նպաստի ձեռք բերման արտոնյալ պայման` նա ձեռք է բերում ընտանեկան նպաստի իրավունք, եթե իր ներկայացրած տվյալների հիման վրա ընտանիքի անապահովության ձևավորված միավորը բարձր է «0»-ից: Նշված մոտեցումը` կենսաթոշակի չափի բարձրացման ազդեցության չեզոքացումը, շարունակվել է հաջորդող տարիներին նույնպես` 2009-2011 թվականներին գործող կարգով մեղմացվեց եկամուտի ազդեցությունը, իսկ 2012թ. ընտանիքների անապահովության գնահատման կարգում եկամուտի գործակցի հաշվարկման բանաձևում կատարվեց արմատական փոփոխություն և գրեթե կրկնակի մեղմացվեց դրա ազդեցությունը. եթե մինչ 2012թ. մեկ կենսաթոշակառու, ամուսիններ և 2 անչափահաս երեխա (13 և 10 տարեկաններ) ունեցող ընտանիքը ձեռք էր բերում ընտանեկան նպաստի իրավունք` միջին ամսական եկամուտը 31000 դրամը չգերազանցելու դեպքում, ապա 2012թ. առավելագույն եկամուտի շեմը հավասարվեց` 62000 դրամի: Այս փոփոխությունը հնարավորության տվեց չեզոքացնել ոչ միայն կենսաթոշակի չափի բարձրացումը (2012թ հունվարից), այլ նաև միջին ամսական ամբողջական եկամուտի կազմի մեջ առանձին խմբերի զինծառայողների ընտանիքների տրվող դրամական օգնությունը, բոլոր տեսակի պետական նպաստները (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի) ներառելու հանգամանքը:
Այս տարիների ընթացքում ընտանեկան նպաստի ծրագրում արված փոփոխություններն իրենց արտահայտությունն են գտել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքների, նաև նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքների թվում երեխա ունեցող ընտանիքների թվի հարաբերակցություններում: Այսպես, ստորև ներկայացվում է փոփոխությունների դինամիկան:
Աղյուսակ 9.1 «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագիրը ՀՀ-ում 2008-2012 թվականներին
._____________________________________________________________________.
| |2008թ.|2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|
|__________________________________|______|______|______|______|______|
|Հաշվառված ընտանիքներ (% ՀՀ | | | | | |
|ընտանիքների թվից) | 21.54| 19.16| 17.11| 14.91| 15.9|
|__________________________________|______|______|______|______|______|
|Նպաստառու ընտանիքներ (% հաշվառված | | | | | |
|ընտանիքների թվից) | 73.25| 73.4| 78.77| 78.94| 77.69|
|__________________________________|______|______|______|______|______|
|Նպաստառու ընտանիքներ (% ՀՀ | | | | | |
|ընտանիքների թվից) | 15.77| 14.0| 13.50| 11.77| 12.36|
|__________________________________|______|______|______|______|______|
|Երեխա ունեցող ընտանիքներ (% | | | | | |
|նպաստառու ընտանիքներից) | 76.34| 81.19| 78.28| 78.07| 80.69|
|__________________________________|______|______|______|______|______|
|ՀՀ պետական բյուջեով նախատեսված | | | | | |
|միջոցներ (մլրդ դրամ) |29.388|32.324|31.022|35.497|37.105|
|__________________________________|______|______|______|______|______|
|Նպաստառու ընտանիքների թիվ |121160|107493|105005| 91575| 96309|
|__________________________________|______|______|______|______|______|
|Նպաստի միջին ամսական չափ (դրամ) | 21100| 23560| 26850| 26850| 29350|
._____________________________________________________________________.
Ինչպես երևում է աղյուսակից տարեց տարի (բացառությամբ 2012թ) նվազում է համակարգում հաշվառված, այդ թվում նպաստառու ընտանիքների թիվը (համակարգում հաշվառումը կամավոր է), իսկ նպաստի միջին ամսական չափը բարձրանում է: Իսկ եթե հարցը դիտարկվի 2009-2011 թվականներին աղքատության մակարդակի բարձրացման համատեքստում (համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության 2011թ տվյալների աղքատության մակարդակը կազմել է 35.0 % 2010թ.` 35.8 % և 2009թ.` 34.1 %-ի դիմաց), ապա նպաստառու ընտանիքների թվի նվազումը պետք է գնահատել խնդրահարույց: 2012թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման կարգում կատարված փոփոխությունների արդյունքում մեծացավ նպաստառու ընտանիքների թիվը:
Պահպանվում է նպաստառու ընտանիքների կազմում երեխա ունեցող ընտանիքների բարձր տեսակարար կշիռը, ինչը համահունչ է պետության որդեգրած քաղաքականությանը` սոցիալական աջակցություն տրամադրելիս երեխաների առաջնահերթության սկզբունքին:
Դեռևս մեծ է ընտանեկան նպաստի ազդեցությունը աղքատության, առավելապես ծայրահեղ աղքատության կրճատման հարցում:
._________________________________________________________________________.
| Ըստ ՀՀ ԱՎԾ 2011թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված |
|հետազոտության տվյալների` ընտանեկան նպաստի ծրագրի ազդեցության գնահատականը |
|հետևյալն է. |
| եթե հանրապետությունում չիրականացվեր ընտանեկան նպաստի ծրագիրը, ապա |
|2009թ ծայրահեղ աղքատությունը կլիներ 6.4%` 3.6%-ի դիմաց, և աղքատության |
|մակարդակը` 36.5%` 34.1%-ի դիմաց, 2010թ ծայրահեղ աղքատությունը կլիներ |
|6.8%` 3.0%-ի դիմաց, և աղքատության մակարդակը` 39.4%` 35.8%-ի դիմաց, իսկ |
|2011թ ծայրահեղ աղքատությունը կլիներ 6.8%` 3.7%-ի դիմաց և աղքատության |
|մակարդակը 36.8%` 35.0%-ի դիմաց: |
._________________________________________________________________________.
Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ նպաստառուների թիվը (104685 ընտանիք) և նպաստի միջին ամսական չափը կմնան անփոփոխ (պահպանելով 2013թ մակարդակը):
Հանրապետությունում 2010թ. մեկնարկվել է ինտեգրված (համալիր) սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը և իրականացվել են այն նախապատրաստական միջոցառումները, որոնք հնարավորություն տվեցին հաստատել ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները:
Սոցիալական արդարության բնագավառ
Բռնադատված քաղաքացիներին նրանց կրած վնասի դիմաց տրամադրվում է միանվագ դրամական փոխհատուցում հանրապետությունում սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
2012թ. նախատեսվել է փոխհատուցում հատկացնել 10 շահառուի, իսկ փաստացի փոխհատուցում է ստացել 4 շահառու, քանի որ դիմումների փաստացի թիվը քիչ է եղել: Այս ցուցանիշը 2011թ. նույն ցուցանիշի (15 շահառու) նկատմամբ նվազել է 73.3 %-ով:
Վերը նշվածով պայմանավորված 2012թ. փաստացի ֆինանսավորումը (0.05 մլն դրամ) 2011թ. նկատմամբ նվազել է շուրջ 81.0 %:
Կենսաթոշակային ապահովության բնագավառ
2011-2012 թվականներին աշխատանքային կենսաթոշակների վճարմանն ուղղված փաստացի միջոցները աճել են 5.2 %-ով (2011թ.` 159039.1 մլն դրամ), արդյունքում 2012թ. միջին ամսական աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափը կազմել է 31248.0 դրամ կամ աճը կազմել է շուրջ 8.9 %:
2011-2012 թվականներին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցների փաստացի աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի նվազմամբ` 2012թ. կազմելով 452505 անձ կամ 0.44 %-ով պակաս (2011թ.` 454488 մարդ):
2011-2012 թվականներին սոցիալական կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցներն աճել են 23.2 %-ով (2011թ.` 8074.3 մլն դրամ), արդյունքում 2012թ. միջին ամսական կենսաթոշակի չափը կազմել է 15811 դրամ կամ աճը կազմել է շուրջ 20.5 %:
2011-2012 թվականներին սոցիալական կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցների աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի աճով` 2012թ կազմելով 52436 անձ կամ 2.23 %-ով ավելի քան 2011թ` 51294 մարդ:
2012թ. 2011թ. համեմատ աճել են սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակների վճարման ուղղված միջոցները 4.5 %-ով 2011թ` 17639.4 մլն դրամի դիմաց:
Կենսաթոշակառուների թվաքանակի 2.4 % նվազման պայմաններում միջին ամսական կենսաթոշակի չափը 2012թ. աճել է 5.8 % կամ 44577.0 դրամ 2011թ.` 42133 դրամի դիմաց: Կենսաթոշակառուների թվաքանակը 2012թ. կազմել է 34453 մարդ կամ 2011թ. նկատմամբ 1.1 % պակաս:
2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով պայմանավորված զինվորական կենսաթոշակներից առանձնացվել են տրվող հավելումները և միավորվել են դրամական օգնությունների հետ:
Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակներին ուղղված միջոցների նվազումը նախորդ տարվա նկատմամբ 2012թ. կազմել է 19.4 % (2011թ.` 1545.1 մլն դրամ):
Կենսաթոշակների թիվը 2012թ. կազմել է 5902 մարդ կամ 2011թ. նկատմամբ 13.1% պակաս, իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը 2012թ. կազմել է 16353 դրամ կամ 10.7% ավելի 2011թ. 14779 դրամի դիմաց:
ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակների փաստացի ծախսը 2012թ. 2011թ. համեմատ կազմել է շուրջ 0.8 %-ով ավելի (2011թ.` 335.9 մլն դրամ):
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` կանխատեսվում է կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխություն և կենսաթոշակի միջին ամսական չափի աճ:
Սոցիալական ապահովագրության բնագավառ
Տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն (2010թ. դեկտեմբերի 1-ից), համաձայն որի նպաստը, օրացուցային ժամանակահատվածի փոխարեն, սկսվել է վճարվել աշխատանքային օրերի համար, ինչպես նաև, ժամանակավոր անաշխատունակության 1-ին աշխատանքային օրվա համար նպաստ չի վճարվում, իսկ հաջորդ 3 օրվա համար` նպաստը վճարվում է գործատուի միջոցների հաշվին:
2012թ. փաստացի ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը կազմել է 547542 օր կամ նվազումը 2011թ նկատմամբ կազմում է 60.5 %:
2012թ. միջին օրական նպաստի փաստացի չափը կազմել է 5320.2 դրամ կամ աճը 2011թ փաստացիի նկատմամբ կազմում է 189.3 %:
2011-2012 թվականներին վերը նշված օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված, ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի համար (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց մասով) հիմք է ընդունվել, որպես առավելագույն շեմ նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը:
2012թ. հղիության ու ծննդաբերության օրերի թիվը կազմել է 1126781 օր կամ 2011թ փաստացիի նկատմամբ նվազել է 40.9 %, իսկ միջին օրական նպաստի չափը կազմել է 3236.4 դրամ կամ 2011թ. նկատմամբ 57.0 % ավելի:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` կանխատեսվում է հղիության և ծննդաբերության նպաստի օրերի թվի ու հղիության և ծննդաբերության, ժամանակավոր անաշխատունակության նպաստների մեկ օրվա չափերի աճ:
Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի մակարդակը դրսևորել է կայուն աճի միտում, մասնավորապես, 2011թ. այն աճել է 8.3 % (2010թ` 30000 դրամ): 2012թ պահպանվել է 2011թ. մակարդակը:
Աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի չափը (որը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների միջին գումարն է մեկ աշխատողի հաշվով) 2012թ. հանրապետությունում կազմել է 121374 դրամ, որը 2011թ նկատմամբ աճել է 5.1 %-ով (աղբյուրը` ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք armstat.am):
2013թ. հունվարի 1-ի դրությամբ նվազագույն աշխատավարձը (35000 դրամ) կազմում է 2012թ. ձևավորված միջին ամսական աշխատավարձի ընդամենը 28.8 %-ը:
Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը 2008թ. հունվարի 1-ից դարձել է 40000 դրամ` աճելով 2007թ. նկատմամբ 12.7 %-ով: 2012-2011 թվականներին պահպանվել է 2008թ ցուցանիշը:
Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ 2012թ. զեկույցում ներկայացված տեղեկատվության համաձայն` քաղաքացիական ծառայության համակարգում միջին ամսական աշխատավարձը շուրջ 1.2 անգամ ցածր է ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձից (2012թ. միջին ամսական աշխատավարձը քաղաքացիական ծառայության համակարգում կազմել է 134 231 դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 161 557 դրամ):
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող հաստատություններում հաշվարկային միջին ամսական աշխատավարձի չափի շարունակական աճը:
Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ
Աշխատանքային պարտավորությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում ստացող անձանց թիվը 2012թ. նվազել է 6.6 %-ով 2011թ 640 անձի դիմաց: Արդյունքում 2012թ. բյուջետային հատկացումները կազմել են 72.5 մլն դրամ 2011թ.` 78.4 մլն դրամի դիմաց:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` նվազագույն ամսական աշխատավարձի չափի շարունակական աճը:
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճարի տրամադրման բնագավառ
2011թ. «ՀՄ պատերազմի վետերաններին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածով սահմանված դրամական օգնության տրամադրում» ծրագրի գծով տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, որի շրջանակներում զինվորական կենսաթոշակներից առանձնացվել են տրվող հավելումները, և սկսած 2011թ. հուլիսի 1-ից, միավորվել են դրամական օգնությունների հետ (սկսվել են վճարվել որպես դրամական օգնություն) և առանձին կատեգորիաներին տրվող դրամական օգնության չափերը 2011թ. սեպտեմբերի 1-ից բարձրացվել են: 2012թ. փաստացի ծախսը կազմել է 8265.3 մլն դրամ 2011թ. 6841.9 մլն դրամի դիմաց, իսկ փաստացի դրամական օգնություն ստացողների թիվը` 31432 անձ (2011թ` 28401 անձ):
«Վետերանների պատվովճարներ» ծրագրի փաստացի ծախսը 2012թ. կազմել է 7.4 % պակաս 2011թ. 708.2 մլն դրամի դիմաց: Ծախսի նվազումը կապված է շահառուների թվաքանակի 598 մարդով նվազման հետ (2011թ.` 2800 շահառու):
2011թ. սեպտեմբերի 1-ից պատվովճարի չափը կազմել է 25000 դրամ 2010թ. 20000 դրամի դիմաց:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները` շահառուների թվաքանակի փոփոխության պայմաններում:
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ
2011-2012 թվականներին փախստականներին մատուցվող ծառայությունների գծով փաստացի բյուջետային հատկացումները կազմել են համապատասխանաբար 73.0 մլն դրամ և 77.0 մլն դրամ կամ աճը 5.5 %:
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` կպահպանվեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները:
9.1.3 Ոլորտի հիմնական խնդիրները
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`
տուն-ինտերնատների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացմամբ պայմանավորված, տարեցների շուրջօրյա խնամքի առանձին հաստատությունների (Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատ ու Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ) առկա կարողությունները չեն բավարարում անհրաժեշտ ծավալներով ծառայություններ մատուցելու համար,
անօթևան մնացած անձանց համար հանրապետությունում` հատկապես Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարանների բացակայությունը,
տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունների նոր տեսակների (մոդելների) ընդլայնումը, (միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, օրինակ` համայնքային կենտրոններ, հոսպիսներ, անօթևան մնացած մարդկանց սոցիալական օգնության շարժական կայաններ, սոցիալական տներ, անկողնային հիվանդների համար առանձնացված բաժանմունքներ և այլն),
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար խնամքի այլընտրանքային ծառայությունների բացակայությունը (շուրջօրյա խնամքի տներ, ցերեկային կենտրոններ, սատարող բնակարաններ և այլն):
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`
հանրապետության բոլոր մարզերում բեռնաթափման ծրագրերի իրականացման հնարավորությունների բացակայություն,
չնայած, որ մանկատներում խնամվող երեխաների ընդհանուր թիվը նախորդ տարիների համեմատ պակասել է, այնուամենայնիվ, մասնագիտացված մանկատներում տարեց տարի նկատվում է խնամվող երեխաների թվի աճ պայմանավորված հանրապետությունում համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ և այլն) պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով:
Զբաղվածության բնագավառ
Զբաղվածության բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`
աշխատաշուկայում առկա է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին աշխատուժի մասնագիտական որակավորման զգալի անհամապատասխանություն,
բարձր է գործազրկությունը երիտասարդների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց շրջանում, հանրապետության առանձին տարածաշրջանների միջև առկա է գործազրկության մակարդակի էական տարբերություն,
ստվերային զբաղվածությունը և քողարկված գործազրկությունը,
անկատար է աշխատուժի տեղաշարժի իրավական կարգավորումը,
գյուղական շրջաններում բնակչությունը թերզբաղված է, իսկ ոչ գյուղատնտեսական զբաղվածությունն ունի անբավարար մակարդակ:
Հաշմանդամներին աջակցության բնագավառ
Հաշմանդամներին աջակցության բնագավառի հիմնական խնդիրներն են`
հաշմանդամների համար դեռևս մատչելի չեն շատ ծառայություններ, ինչպես նաև ապահովված չեն վերջիններիս հավասար հնարավորությունները,
վերականգնողական պարագաների որակի բարելավման և տեսականու ընդլայնման սահմանափակությունը,
հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման և վերլուծության ոչ բավարար մակարդակը,
հաշմանդամների զբաղվածության ցածր մակարդակը,
հաշմանդամների վերականգնողական համայնքային ցերեկային կենտրոնների բացակայությունը:
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում շարունակվում է հրատապ մնալ բնակչության ծնելիության բարձրացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հարցը:
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառի հիմնական խնդիրներն են`
շարունակում է հրատապ մնալ սոցիալական աջակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես ընտանեկան նպաստի հասցեականության բարձրացման հարցը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գործընթացին առավել ակտիվ մասնակցություն ունենալը,
շարունակվում է փոքր մնալ շատ աղքատ բնակչության ներկայացվածությունը համակարգում, որը կարելի է բացատրել ինչպես ընտանիքների անապահովության գնահատման կարգում կիրառվող խիստ ցուցանիշներով և շատ աղքատ բնակչության պասիվության դրսևորման արդյունք, այնպես էլ պետական մարմինների նկատմամբ վստահության պակասի կամ հանրային իրազեկման աշխատանքների բացթողումների արդյունք:
Կենսաթոշակային ապահովության բնագավառ
Կենսաթոշակային ապահովության բնագավառի հիմնական խնդիրներն են`
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակներում անընդհատ բարձրացել են կենսաթոշակները, դրանց չափերը ոչ միայն հիմնականում չեն ապահովում բավարար կենսամակարդակ, այլև կենսաթոշակառուների մի ստվար զանգված շարունակում է ստանալ աղքատության գծից (նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից) ցածր կենսաթոշակ: Ըստ այդմ, կենսաթոշակառուների մոտ շարունակում է մեծ մնալ աղքատության ռիսկը,
միջին աշխատավարձի և միջին կենսաթոշակի հարաբերակցությունը, որի արդյունքում էապես տարբերվում է կենսաթոշակառուների և աշխատող բնակչության կենսամակարդակները, ինչը հանգեցնում է անցանկալի սոցիալական հետևանքների,
կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ ֆինանսական կայունությունը ապահովելը և անձի եկամուտների և կենսաթոշակի չափի միջև կապի բացակայությունը:
Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ
Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառի հիմնական խնդիրներն են`
ՀՀ ողջ տնտեսությունում նվազագույն ամսական աշխատավարձը գտնվում է ցածր մակարդակի վրա, որը չի ապահովում աշխատողների նվազագույն կենսապայմանները,
հանրային ծառայության համակարգում աշխատավարձի չափերի անհիմն տարբերակումները, վարձատրության ցածր մակարդակ և միասնական մոտեցումների բացակայությունը,
հանրային որոշ ծառայություններում դեռևս գոյություն չունի վարձատրության արդյունավետ համակարգ, որը կխրախուսի աշխատողներին բարձրացնելու իրենց որակավորումը, աշխատելու կարողությունների ամբողջ չափով` իրացնելով սեփական հնարավորությունները:
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճար տրամադրման բնագավառ
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճար տրամադրման բնագավառում շարունակվում է հրատապ մնալ պատերազմի մասնակիցների, զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավման հարցը:
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում շարունակվում է հրատապ մնալ փախստականների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավման հարցը:
9.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
9.2.1 Նպատակները
Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը, ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը:
2014-2016 թվականների ժամանակահատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում որպես հիմնական խնդիր է դիտարկվում ոլորտում պետական միջամտությամբ իրականացվող հիմնական ծառայությունների և տրանսֆերտների մակարդակի աճի և դրանց շարունակականության ապահովումը:
Ստորև ներկայացված է ՄԺԾԾ ժամանակահատվածում սոցիալական պաշտպանության ոլորտի նպատակներն ու խնդիրներն ըստ առանձին բնագավառների:
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեց, անօթևան մարդկանց կյանքի որակի բարձրացումը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.
պետական միջամտությամբ միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեցներին, հաշմանդամներին և անօթևաններին մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,
խնամքի կարիք ունեցող տարեցների, հաշմանդամների շուրջօրյա խնամքի, տնային պայմաններում միայնակ տարեցների, ցերեկային կենտրոնում շահառուների, անօթևանների սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարելավումը,
տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացումը,
տարեցների ու հաշմանդամների խնամքի և սպասարկման ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության խթանումը:
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը և սոցիալական պաշտպանվածության ապահովումը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.
պետական միջամտությամբ ընտանիքի, կանանց և երեխաների գծով մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,
երեխաների շուրջօրյա խնամքի, ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության, երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության, ինչպես նաև անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանում ծառայությունների որակի բարելավումը,
այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը:
Զբաղվածության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, աշխատանք փնտրողների, հաշմանդամների շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացնելուն, գործող աշխատատեղերը պահպանելուն, գործատուների կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը խթանելուն և դրանք որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ զբաղվածության ապահովմանը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում զբաղվածության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.
զբաղվածության բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,
ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրում և կադրերի վերապատրաստում,
մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կառավարման համակարգի զարգացում և կադրերի վերապատրաստում,
հաշմանդամների շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացումը:
Հաշմանդամներին աջակցության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է հաշմանդամների առավել ինտեգրումը հասարակությանը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում հաշմանդամներին աջակցության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.
հաշմանդամների բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը, դրանց որակի բարձրացումը ու տեսականու ընդլայնումը,
հաշմանդամության սահմանման եվրոպական մոդելի անցումը, որը հնարավորություն կընձեռի խթանելու հաշմանդամների աշխատանքային ինտեգրման գործընթացն ու կընդլայնի սոցիալական ներառման հնարավորությունները:
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է բնակչության ծնելիության բարձրացումը, ժողովրդագրական վիճակի բարելավումը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների, տրամադրվող նպաստների չափերի աճի և շարունակականության ապահովումը:
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է բնակչության առանձին անապահով սոցիալական խմբերի կենսամակարդակի բարձրացումը և աղքատության նվազեցումը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող նպաստի շարունակականության ապահովումը:
Կենսաթոշակային ապահովության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է կենսաթոշակի տարիքի անձանց կենսամակարդակի բարձրացումը:
Այդ նպատակին հասնելու համար 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում կենսաթոշակային ապահովության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը,
սոցիալական և աշխատանքային կենսաթոշակների գծով կենսաթոշակի հիմնական չափի և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի բարձրացումը,
շարունակաբար նվազեցնել աղքատությունը կենսաթոշակառուների շրջանում, մեղմել աշխատող բնակչության և կենսաթոշակառուների կենսամակարդակների միջև առկա տարբերությունը,
իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ միջազգային լավագույն փորձին համապատասխան, 2014 թվականից գործարկելով պարտադիր կուտակային բաղադրիչը:
Սոցիալական ապահովագրության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է հիվանդության, հղիության և ծննդաբերության և օրենքով սահմանված այլ դեպքերում առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամտի), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ, փոխհատուցումը:
Այդ նպատակին հասնելու համար 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում սոցիալական ապահովագրության բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը:
Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների ապահովումը, աշխատողների իրավունքների օրենսդրական պաշտպանվածության ամրապնդումը և աշխատանքային պայմանների բարելավումը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների որակի և շարունակականության ապահովումը:
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճարի տրամադրման բնագավառ
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճար տրամադրման բնագավառի նպատակն է բարձրացնել առանձին կատեգորիաների անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը: Ըստ այդմ, նախատեսվում է մեկ միասնական համակարգի ձևավորման միջոցով առավել հասցեական և արդյունավետ դարձնել համապատասխան կատեգորիաների անձանց պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը` այն հստակ տարանջատելով կենսաթոշակային քաղաքականությունից և տրամադրվող կենսաթոշակներից:
Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների և հաշմանդամ դարձած զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության բարելավումը:
Այդ նպատակին հասնելու համար 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել է.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը:
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ
Բնագավառում պետական քաղաքականության նպատակն է փախստականների սոցիալական վիճակի և կենսապայմանների բարելավումը:
Այդ նպատակին հասնելու համար, 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.
բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող նպաստների շարունակականության ապահովումը,
փախստականների կեցության և սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:
9.2.2 Գերակայությունները
Միջնաժամկետ հատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները հետևյալն են` ըստ գերակայությունների նվազման հաջորդականության.
._____________________________________________________________________.
|Միջնաժամկետ հատվածում պետական | Հիմնավորում |
|միջամտության գերակա | |
|ուղղությունները | |
|_______________________________|_____________________________________|
|Նվազագույն ամսական աշխատավարձի |ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր, |
|չափի աստիճանական բարձրացում |2013-2017թթ ՀՀ կառավարության ծրագիր |
| |(ՀՀ կառավարության 16.05.2013թ N 515-Ա|
| |որոշում) |
|_______________________________|_____________________________________|
|Սոցիալական և աշխատանքային |ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր, |
|կենսաթոշակների գծով հիմնական |2013-2017թթ ՀՀ կառավարության ծրագիր |
|կենսաթոշակի չափի և |(ՀՀ կառավարության 16.05.2013թ N 515-Ա|
|աշխատանքային ստաժի մեկ տարվա |որոշում) |
|արժեքի բարձրացում | |
|_______________________________|_____________________________________|
|Երեխայի ծննդյան կապակցությամբ |ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր, |
|միանվագ նպաստի չափերի |2013-2017թթ ՀՀ կառավարության ծրագիր |
|բարձրացում |(ՀՀ կառավարության 16.05.2013թ N 515-Ա|
| |որոշում) |
|_______________________________|_____________________________________|
|Պարտադիր կուտակային համակարգի |«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ |
|ներդրում |օրենք |
|Սոցիալական պաշտպանության |2013-2017թթ ՀՀ կառավարության ծրագիր |
|ոլորտում մատուցվող |(ՀՀ կառավարության 16.05.2013թ N 515-Ա|
|ծառայությունների որակի |որոշում) |
|բարելավում (տուն-ինտերնատների, | |
|մանկատների, գիշերօթիկ խնամքի և | |
|պաշտպանության | |
|հաստատությունների, ցերեկային | |
|կենտրոնների աշխատողների և | |
|սոցիալական պաշտպանության ոլորտի| |
|այլ աշխատողների աշխատավարձի | |
|մակարդակի բարձրացում) | |
._____________________________________________________________________.
Վերոհիշյալ գերակայությունները սահմանվել են ելնելով միջնաժամկետ հատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական միջամտության ուղղություններում կատարված փոփոխություններից:
9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
9.3.1 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները (ստորև ներկայացված են այն ծրագրերն (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրերի), որոնց գծով միջնաժամկետ կտրվածքով տեղի կունենան ծախսային սահմանաչափերի փոփոխություններ, ընդ որում 2014-2016 թվականների ՄԺԾԾ-ի համեմատությունը 2014թ. կտրվածքով կատարվել է 2013թ. պետական բյուջեով, իսկ 2015-2016 թվականների կտրվածքով` 2014-2016 թվականների ՄԺԾԾ-ով 2015թ. և 2016թ. համար ընդունված քաղաքականության և հաստատված ցուցանիշների գծով):
2014-2016 թվականների ՄԺԾԾ-ով ընդունված քաղաքականությամբ կանխատեսվում է աշխատավարձի աճ, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի, որը 2014թ. կկազմի 50.0 հազ. դրամ 2013թ. 35.0 հազ. դրամի դիմաց (2013թ. հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամ), 2015թ.` 55.0 հազ. դրամ և 2016թ.` 62.5 հազ. դրամ:
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ
1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 307.9 մլն դրամի չափով (2013թ շուրջ 1 539.0 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 96.7 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 145.0 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի չորս տուն-ինտերնատներում կխնամվեն տարեկան 1090 միայնակ ծեր և հաշմանդամ կենսաթոշակառու, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2013թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 20 %, 5.2 % և 7.5 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 32.2 մլն դրամի չափով (2013թ. 92.1 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 10.7 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ.` 16.1 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքում կսպասարկվի տարեկան 1500 միայնակ ծեր ու հաշմանդամ կենսաթոշակառու` պահպանելով 2013թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 35 %, 8.6 % և 11.9 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
3. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 6.2 մլն դրամի չափով (2013թ. 15.8 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ 0.2 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ.` 0.7 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից կսպասարկվի տարեկան 50 մարդ, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 382 դրամ` պահպանելով 2013թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2013-2015 թվականներին կաճեն համապատասխանաբար 39 %, 1.1 % և 3.0 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
4. «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 5.8 մլն դրամի չափով (2013թ. 59.0 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 2.1 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ` 3.1 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանում կսպասարկվի տարեկան 60 անօթևան մարդ մինչև 60 օր տևողությամբ սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2013թ նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 9.9 %, 3.2 % և 4.6 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
5. «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. նվազում է 4.8 մլն դրամի չափով (2013թ. 163.9 մլն դրամ), 2015թ. 2014թ և 2016թ. 2015թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որը պայմանավորված է տարեցների խնամքի ցերեկային կենտրոններում սննդի ապահովման (2000 սոցիալապես անապահով միայնակ տարեցի մեկանգամյա սննդի գումարի (մեկ օրվա մեկ շահառուի համար 105 դրամի չափով) մասնակի փոխհատուցում) փոխհատուցման գծով ծախսերի նվազմամբ, կապված շահառուների թվաքանակի պակասեցմամբ 200 մարդով (2013թ 2200 մարդ):
Միջնաժամկետ կտրվածքով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հաստիքների թիվը կկազմի 213` պահպանելով 2013թ. նախատեսված մակարդակը, իսկ շահառուների ընդհանուր միջին տարեկան թիվը` 4000 մարդ (փոխհատուցում աշխատավարձի, ներառյալ եկամտային հարկը, և սննդի գումարի գծով):
6. «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 13.7 մլն դրամի չափով (2013թ. 28.2 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ 3.6 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ` 5.4 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին փոխանցված սոցիալական բնակարանային ֆոնդում ընդգրկված բնակարանների պահպանման, տեխնիկական սպասարկման, բնակիչների խնդիրների լուծման կազմակերպումը` պահպանելով 2013թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 48.6 %, 8.6 % և 11.8 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ
1. «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 588.4 մլն դրամի չափով (2013թ. 1 853.5 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 162.6 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ.` շուրջ 233.0 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 6 մանկատներում 2014թ. խնամել 745 երեխա, իսկ 2015-2016թթ.` 735 և 715 երեխա` պահպանելով 2013թ սննդի մեկ օրվա միջին գումարը` 1300 դրամ: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 34.4 %, 8.1 % և 12.0 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի նվազման պայմաններում:
2. «Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 105.0 մլն դրամի չափով (2013թ.` 217.3 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ 23.2 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ.` 34.7 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 3 հոգածության կենտրոնների ծառայություններից օգտվողների թիվը` 300 երեխա և սննդի մեկ օրվա միջին գումարի չափը` 580 դրամ պահպանել 2013թ. նախատեսված մակարդակով: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 48.3 %, 7.2 % և 10.1 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
3. «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 556.8 մլն դրամի չափով (2013թ` 1005.8 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ 117.5 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ` 176.2 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 8 գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամել 800 երեխա, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2013թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 55.4 %, 7.5 % և 10.5 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
4. «Անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 10.2 մլն դրամի չափով (2013թ.` 36.4 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 3.0 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ.` 4.5 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով խնամել 20 երեխա, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2013թ նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 27.9 %, 6.5 % և 9.1 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
5. «ՀՀ մանկատներում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ նվազում է 0.4 մլն դրամի չափով (2013թ.` 6.2 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ` 0.04 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ. աճում է 0.07 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են շահառուների թվի նվազմամբ. նախատեսվում է անձնական մանր ծախսերի համար գումար տրամադրել 2014թ. 195 երեխայի (105-ը *2000 դրամ *12 ամիս` 7-12 տարեկան և 90-ը *3000 դրամ *12 ամիս` 13-18 տարեկան) 2013թ` 205 երեխայի դիմաց (101-ը *2000 դրամ *12 ամիս` 7-12 տարեկան և 104-ը *3000 դրամ *12 ամիս` 13-18 տարեկան), 2015թ` 191 երեխայի, իսկ 2016թ.` 185 երեխայի:
6. «ՀՀ մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. նվազում է 0.8 մլն դրամի չափով (2013թ.` 2.8 մլն դրամ), 2015թ. 2014թ.` 0.05 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են մանկատների շրջանավարտների (միանվագ դրամական օգնություն և կրթաթոշակ ստացողների) թվաքանակի փոփոխությամբ` 2014թ` 12 և 12 շահառու (2013թ.` 20 և 15 շահառու), իսկ 2015-2016 թվականներին համապատասխանաբար` 13-ական և 12-ական շահառու:
7. «ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. նվազում է 11.1 մլն դրամի չափով (2013թ. 29.6 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ աճում է 0.3 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.
ա/ ծրագրի շրջանակներում առանձին բաղադրիչների գծով շահառուների թվի փոփոխությամբ,
բ/ մանկատան շրջանավարտների սոցիալական բնակարանով ապահովման բաղադրիչի ներառմամբ` նախատեսում է պետական համակարգի մանկատների շրջանավարտների համար վարձակալել բնակարաններ (յուրաքանչյուր բնակարանում 4-6 միևնույն սեռի շրջանավարտ): Առաջիկա տարիներին կանխատեսվում է վերոհիշյալ բնակարաններում տեղավորել շուրջ 38 շրջանավարտ (վարձակալված յուրաքանչյուր բնակարանի համար ՀՀ պետական բյուջեից ծառայություններ մատուցող ՀԿ-ներին ամսական տրամադրել 30.0 հազ. դրամ, որպես վարձավճար` տարեկան կտրվածքով այն կկազմի 1.4 մլն դրամ):
8. «Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 7.2 մլն դրամի չափով (2013թ` 29.1 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ 1.9 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 2.8 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են.
ա/ նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով 2014թ լրացուցիչ 5.9 մլն դրամ, 2015թ` 1.8 մլն դրամ և 2016թ` 2.7 մլն դրամ (ծրագրի գծով խնամատար ծնողների վարձատրությունը կատարվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով),
բ/ մեկ երեխայի հաշվով տրվող օժանդակության փաթեթի գումարի աճով կամ 2014թ 722.4 հազ. դրամ 2013թ` 671.5 հազ. դրամի դիմաց, 2015թ` 723.9 հազ. դրամ և 2016թ` 727.1 հազ. դրամ:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է խնամատար ընտանիքների և ընտանիքներ տեղափոխվող երեխաների թիվը (23 ընտանիք և 25 երեխա)` պահպանել 2013թ նախատեսված մակարդակով: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 24.7 %, 5.1 % և 7.4 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
9. «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 12.3 մլն դրամի չափով (2013թ` 11.8 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ շուրջ 2.0 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 1.2 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են.
ա/ ծրագրի ընդլայնմամբ, այն, բացի Լոռու մարզից, կիրականացվի նաև Շիրակի մարզում,
բ/ նվազագույն աշխատավարձի աճով, արդյունքում ժամավճարային աշխատողների 1 ժամի արժեքը 2014թ կկազմի 511 դրամ 2013թ 355 դրամի դիմաց, 2015թ 562 դրամ և 2016թ 638.6 դրամ:
10. «Կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին դրամական օժանդակության փաթեթի տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է շուրջ 6.0 մլն դրամի չափով (2013թ` 9.2 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ 3.8 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.
ա/ ծրագրի ընդլայնմամբ, այն, բացի Լոռու մարզից (50 երեխայի, այդ թվում 20 երեխայի վերադարձնել կենսաբանական ընտանիք, կանխարգելել 30 երեխայի մուտքը հաստատություններ (2013թ` 25-ական երեխա բեռնաթափել և կանխարգելել), կիրականացվի նաև Շիրակի մարզում (50 երեխայի, այդ թվում 30 երեխայի վերադարձնել կենսաբանական ընտանիք, կանխարգելել 20 երեխայի մուտքը հաստատություններ),
բ/ 2014թ նախատեսվում է տրամադրել օժանդակության փաթեթ նաև Շիրակի մարզում 6 ամիս տևողությամբ, իսկ 2015-2016 թվականներին 1 տարի տևողությամբ:
11. «Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 11.1 մլն դրամի չափով (2013թ` 6.6 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ 1.1 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 1.7 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են 14 հաստիքային միավորի համար աշխատավարձի գծով ծախսերի նախատեսմամբ` համաֆինանսավորման սկզբունքով (2013թ նախատեսված է միայն կազմակերպության տարածքի վարձակալության դիմաց փոխհատուցման ենթակա վարձավճարի գումարը` 6.6 մլն դրամ):
Զբաղվածության բնագավառ
1. «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 13.6 մլն դրամի չափով (2013թ` 24.1 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ նվազում է 2.3 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ աճում է` 11.2 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են.
ա/ 2014թ աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով` 12.4 մլն դրամ,
բ/ մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգի ներդրմամբ, որն ընդգրկում է հանրակրթության, մասնագիտական կրթության հաստատություններն ու ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, որոնց վերապատրաստված համապատասխան մասնագետներն իրականացնելու են մասնագիտական կողմնորոշման ծառայություններ` մասնագիտական կողմնորոշման համակարգի կառույցների մեթոդաբանության ապահովման, կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով ընդգրկված անձանց թվի աճով կամ 2014թ 250 անձ (2013թ 52 անձ)` 1.2 մլն դրամ,
գ/ 2015թ աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման նպատակով ընդգրկված անձանց թվի աճով կամ 2015թ 300 անձ` 0.2 մլն դրամ և առանձին տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով ծախսերի ճշտմամբ (նվազմամբ)` 2.5 մլն դրամ,
ե/ 2016թ աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով և հաստիքային միավորների թվի աճով` 3-ով կամ 20 2015թ 17 հաստիքային միավորի դիմաց` 10.9 մլն դրամ,
ժ/ կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով ընդգրկված անձանց թվի աճով կամ 2016թ 350 անձ` 0.3 մլն դրամ:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ծառայություն մատուցել ըստ տարիների 250, 300 և 350 շահառուի 2013թ նախատեսված 52 դիմաց:
2. «Աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է շուրջ 8.0 մլն դրամի չափով (2013թ` 15.8 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ 0.4 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 2.4 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սպասարկել 720 շահառու 11 հաստիքային միավորով` պահպանելով 2013թ նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն համապատասխանաբար 50.4 %, 1.8 % և 10 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
3. «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ կազմում է 1.5 մլն դրամ (2013թ` 2.5 մլն դրամ), իսկ 2015-2016 թվականներին ծախսերը կմնան անփոփոխ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, ինչը 2014թ համար 2013թ նկատմամբ կազմում է շուրջ 38.8 մլն դրամ, (2013թ 90.7 մլն դրամ): Այն պայմանավորված է նվազագույն աշխատավարձը 50000 դրամ սահմանելու հանգամանքով (2013թ` 35000 դրամ): 2015-2016թթ այդ ծախսերը համապատասխանաբար նախատեսվում են 142.5 մլն դրամ և 162.0 մլն դրամ, որոնք նույնպես պայմանավորված են նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացման հանգամանքով, իսկ շահառուների թվաքանակը միջնաժամկետ ժամանակահատվածում կմնա անփոփոխ` 240 մարդ:
5. «Գործազրկության նպաստ» ծրագրով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2013թ նկատմամբ կազմում է շուրջ 349.3 մլն դրամ (2013թ 3589.2 մլն դրամ): Այն պայմանավորված է համապատասխանաբար շահառուների թվաքանակի 2014թ` 1500 (2013թ 16617 շահառու), 2015թ 2014թ նկատմամբ 1500, իսկ 2016թ 2015թ նկատմամբ 1350 մարդով նվազմամբ:
6. «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների նյութական ծախսերի հատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2014թ կազմում է շուրջ 0.5 մլն դրամ (2013թ` 15.4 մլն դրամ), որը պայմանավորված է այլ վայր գործուղվող գործազուրկների հատուցման միջին ծախսի ճշտմամբ` շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում` 32 մարդ: 2015-2016 թվականներին համապատասխանաբար նախորդ տարիների նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:
7. «Կազմակերպություններում հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը պայմանավորված է համապատասխանաբար շահառուների թվաքանակի` 10, 13 և 16 մարդով ավելացմամբ (2013թ 55 շահառու): Աճը 2014թ կազմում է 2.0 մլն դրամ (2013թ` 11.0 մլն դրամ), իսկ 2015 և 2016 թվականներին համապատասխանաբար նախորդ տարիների նկատմամբ ծախսերը կավելանան` 2.6 և 3.2 մլն դրամով:
Հաշմանդամներին աջակցության բնագավառ
1. «Բժշկասոցիալական վերականգնման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 6.5 մլն դրամի չափով (2013թ 102.7 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ 3.2 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 6.4 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են մեկ հիվանդի բուժման միջին գնի աճով կամ 2014թ 14 610 դրամ 2013թ 13 740 դրամի դիմաց, 2015թ 15 040 դրամ և 2016թ 15 900 դրամ` անվճար բուժօգնություն ստացողների թվի (643 մարդ) պահպանման պայմաններում:Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները կաճեն 6.3 %, 2.9 %, 5.7 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
2. «Հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 4.1 մլն դրամի չափով (2013թ 65.2 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ 2.0 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ` 4.1 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են մեկ հիվանդի բուժման միջին գնի աճով կամ 2014թ 14 610 դրամ 2013թ 13 740 դրամի դիմաց, 2015թ 15 040 դրամ և 2016թ 15 900 դրամ` անվճար բուժօգնություն ստացողների թվի (336 մարդ) պահպանման պայմաններում: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները կաճեն 6.3 %, 2.9 %, 5.7 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:
3. «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 8.7 մլն դրամի չափով (2013թ 113.4 մլն դրամ), իսկ 2015թ 2014թ և 2016թ 2015թ նկատմամբ նվազում են 4.0-ական մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են ՀՀ կառավարության 2007թ ապրիլի 12-ի N 453-Ն որոշմամբ սահմանված ժամկետները լրացած, ինչպես նաև առաջին անգամ և հաջորդ տարվա 1-ին եռամսյակում սայլակների և լսողական սարքերի կարիք ունեցող հաշմանդամների թվաքանակի փոփոխությամբ: Այսպիսով.
ա/ 2014-2016 թվականներին հաշմանդամների սայլակների գծով պահանջը կանխատեսվում է 500-ական հատ` պահպանելով 2013թ մակարդակը` 70.0 մլն դրամ, նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ սայլակները տրվում են 3 տարին մեկ անգամ` 2011-2012թթ փաստացի ստացողների թիվը կազմել է 479 և 400,
բ/ 2014-2016 թվականներին ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերի պահանջը կանխատեսվում է 900-ական հատ (2013թ` 1000 հատ)` 29.7 մլն դրամ, նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ լսողական սարքերը տրվում են 3 տարին մեկ անգամ` 2011-2012թթ փաստացի բաշխված քանակը կազմել է 1020 և 1133 հատ (հաշվի է առնվել նաև 2013թ նախատեսված ձեռք բերվելիք սարքերի քանակը և նախորդ տարվա մնացորդը),
գ/ 2014թ եվրոպական արտադրության լսողական սարքերի պահանջը կանխատեսվում է 250 հատ (2013թ` 100 հատ)` 20.0 մլն դրամ, նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ լսողական սարքերը տրվում են 5 տարին մեկ անգամ` 2009-2010թթ փաստացի բաշխված քանակը կազմել է 298 և 277 հատ (հաշվի է առնվել նաև 2013թ նախատեսված հավաստագրերի քանակը և նախորդ տարվա մնացորդը: 2013թ լսողական սարքերի քանակությունը կբավարարի ապահովելու 12-18 տարեկան և 18-25 տարեկան հաշմանդամ երիտասարդներին),
դ/ 2015-2016 թվականներին եվրոպական արտադրության լսողական սարքերի պահանջը կանխատեսվում է 200-ական հատ` 16.0 մլն դրամ,
ե/ 2014-2016 թվականների համար լսողական սարքերի ներդիրների քանակը երեխաների համար կպահպանվի 2013թ նախատեսված մակարդակով և կկազմի 200-ական հատ` 2.5 մլն դրամ:
Այսպիսով 2014թ կանխատեսվող լսողական սարքերի ընդհանուր քանակը կկազմի 1350, իսկ 2015-2016 թվականներին` 1300-ական, այդ թվում 200 ներդիր (2013թ` 1300 հատ):
4. «ԲՍՓ ձևաթղթի տպագրության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 2.4 մլն դրամի չափով (2013թ.` 3.4 մլն դրամ), 2015թ. 2014թ. և 2016թ. 2015թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են ԲՍՓՀ գործակալության կառուցվածքային և գործառույթային փոփոխություններով, որն առաջացրել է նոր ձևերի/ձևաթղթերի, գրանցամատյանների ներդրման անհրաժեշտություն (հիմք` ՀՀ կառավարության 08.12.2011թ N 48-22 արձանագրության 2-րդ հավելվածի 2.1 կետ և 25.06.2004թ N 975 որոշման 23-րդ կետ): Այսպիսով 2014-2016 թվականներին նախատեսվում է ձեռք բերել 502 746 հատ ձևաթուղթ 2013թ` 336 096 դիմաց:
Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ
1. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 3 939.6 մլն դրամի չափով (2013թ.` 4 625.1 մլն դրամ), 2015-2016 թվականներին կպահպանվի 2014թ մակարդակը, որը պայմանավորված է.
ա/ 2014-2016 թվականների համար հաշվարկներում հաշվի է առնվել ՀՀ ԱՎԾ 2012թ փաստացի ծնված երեխաների թվաքանակը` 42333 և 2010-2012 թվականներին փաստացի ընդհանուր ծնված երեխաների նկատմամբ 3-րդ և ավելի` 6600 մարդ կամ 15.6 %, այդ թվում 3-րդ և 4-րդ (14.8 %) կամ 6 244 ու 5 և ավելի (0.8 %) կամ 356 երեխաների տեսակարար կշիռները (2013թ` 43071 մարդ, որից 3-րդ և ավելի երեխաների թիվը` 6504 մարդ),
բ/ 2014-2016 թվականներին նախատեսվում է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում պահպանել միանվագ նպաստի չափը` 50.0 հազ. դրամ, իսկ 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` կիրառել տարբերակված նոր մոտեցում (2013թ 3-րդ և ավելի երեխաների համար միանվագ նպաստի չափը կազմում է 430.0 հազ. դրամ).
- երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը սահմանել 1.0 մլն դրամ,
- հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:
Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2014-2016 թվականներին կաճեն 88.4 %` շահառուների թվի նվազման և նպաստի չափի աճի պայմաններում:
Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ
1. «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրի գծով 2014-2016 թվականներին ծախսերը պահպանվել են 2013թ. մակարդակով` 37105.8-ական մլն դրամ (ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կազմում է 29.5-ական հազ. դրամ, իսկ նպաստառուների թվաքանակը` 104 685 ընտանիք): Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կմնան անփոփոխ:
2. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով 2014-2016 թվականներին նախատեսվում է ծախս 1485.1 մլն դրամի չափով (2013թ 1665.2 մլն դրամ)` ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրած ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրի իրականացման նպատակով (հիմք` ՀՀ կառավարության 16.05.2013թ N 515-Ա որոշումը):
Միաժամանակ 2013թ ավարտվելու է 2006թ. ընթացքում հաշվառված ավելի քան 62 հազար անձանց` 132 հազար ավանդային գրքույկներով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց փոխհատուցման վճարումները:
3. «ՍԾՏԳ ձևաթղթի տպագրության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 5.9 մլն դրամի չափով (2013թ.` 7.9 մլն դրամ), 2015թ. 2014թ. և 2016թ. 2015թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են ձևաթղթերի քանակի ավելացմամբ, նկատի ունենալով, որ ՀՀ ՍԾՏՄ-ները պարտավոր են փոխել նպաստի գործերի ամբողջ ձևաթղթերը, եթե գործի կազմելուց հետո անցել է 5 տարի, հետևաբար նախատեսվում է փաստագրված ընտանիքների համար տպագրել և տրամադրել ձևաթղթեր փաստագրված ընտանիքների թվաքանակով (հիմք` ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1530-Ն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետ): Այսպիսով 2014-2016 թվականներին նախատեսվում է ձեռք բերել 877 110 հատ ձևաթուղթ 2013թ. 625 375 դիմաց:
Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման բնագավառ
1. «Մեթոդաբանական ձեռնարկների մշակում, հետազոտությունների անցկացում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ աճում է 34.6 մլն դրամի չափով (2013թ. 85.5 մլն դրամ), 2015թ 2014թ. նկատմամբ 10.3 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ` 15.4 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են աշխատավարձի աճով, այդ թվում նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Միջնաժամկետ ժամանակաշրջանում նախատեսվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջոցով վերապատրաստել համակարգի 700 աշխատողների և իրականացնել 7թեմատիկ աշխատանքներ:
Կենսաթոշակային ապահովության բնագավառ
2014-2016 թվականների համար նեքոհիշյալ 1-ից 5 կետերով նշված ծրագրերի հատկացումներում ներառված չեն կենսաթոշակառուներին տրվող թաղման նպաստի և վճարման ծառայության ծախսերը: Միջնաժամկետ կտրվածքով կենսաթոշակի հիմնական չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը կանխատեսվում են համապատասխանաբար 14 000 դրամ (2013թ.` 13 000 դրամ) և 16 300-ական դրամ ու 580 դրամ (2013թ.` 450 դրամ) և 660-ական դրամ:
1. «Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրի գծով 2014թ. նախատեսվում է ծախսերի աճ 2013թ. նկատմամբ 1577.7 մլն. դրամ (2013թ. 18986.3 մլն դրամ), 2015թ. 2014թ նկատմամբ 3084.5 մլն դրամ, իսկ 2016թ. կպահպանվի 2015թ. մակարդակը, որոնք պայմանավորված են.
երկարամյա ծառայության, հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուների, ինչպես նաև կերակրողին կորցնելու գծով նշանակված կենսաթոշակառուների ընտանիքների անդամների թվաքանակներում առ 01.01.2013թ. դրությամբ ցուցանիշների ճշտման հետ կապված միջին ամսական կենսաթոշակի, հիմնական կենսաթոշակի և շահառուների թվաքանակի փոփոխություններով:
Կանխատեսվում է, որ կենսաթոշակառուների թվաքանակը 2014թ. կաճի 2203 մարդով (2013թ.` 35521 մարդ):
Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը ըստ տարիների կկազմի 2014թ.` 45789.3 դրամ (2013թ.` 44921.9 դրամի դիմաց), իսկ 2015 և 2016 թվականներին` 52657 դրամ:
2. «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրի գծով 2014թ. նախատեսվում է ծախսերի աճ 2013թ. նկատմամբ 9.5 մլն դրամ (2013թ.` 1101.6 մլն դրամ), իսկ հաջորդ երկու տարիներին նվազում: 2015թ. 2014թ նկատմամբ կնվազի 123.1 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ.` 214.0 մլն դրամի չափով: Ծախսերի նվազումը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ` 2014թ 602 մարդով (2013թ.` 5616 մարդ), իսկ 2015-2016 թվականներին 892- ական մարդով:
Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը ըստ տարիների կկազմի 2014թ.` 18480.0 դրամ (2013թ.` 16357.4 դրամի դիմաց), 2015-2016թթ` 19992.2-ական դրամ:
3. «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը նախորդ տարվա նկատմամբ ըստ տարիների կկազմի 2014թ. 1212.1 մլն դրամ (2013թ` 9,867.0 մլն դրամ), 2015թ.` 1793.0 մլն դրամ, 2016թ.` 105.0 մլն դրամ: Այն հիմնականում պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի աճով` 2014թ. 2473 մարդով (2013թ.` 50691 մարդ), իսկ 2015-2016 թվականներին` 728- ական մարդով:
Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը ըստ տարիների կկազմի 2014թ 17366.4 դրամ (2013թ.` 16221.0 դրամի դիմաց), 2015թ.` 19904.0 դրամ և 2016թ 19799.5 դրամ:
4. «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի գծով 2014թ նախատեսվում է ծախսերի աճ 2013թ. նկատմամբ 34844.5 մլն. դրամի չափով (2013թ.` 167435.9 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 30737.1 մլն դրամի չափով, իսկ 2016թ կմնա 2015թ մակարդակին: Դրանք պայմանավորված են երկարամյա ծառայության, հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուների, ինչպես նաև կերակրողին կորցնելու գծով նշանակված կենսաթոշակառուների ընտանիքների անդամների թվաքանակներում առ 01.01.2013թ. դրությամբ ցուցանիշների ճշտման հանգամանքով, ինչպես նաև միջին ամսական կենսաթոշակի, հիմնական կենսաթոշակի, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի և շահառուների թվաքանակի փոփոխություններով:
Կանխատեսվում է, որ կենսաթոշակառուների թվաքանակը 2014թ կաճի 3669 մարդով, (2013թ` 445238 մարդ):
Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը ըստ տարիների կկազմի 2014թ.` 37558 դրամ կամ կաճի 20 %, (2013թ.` 31346 դրամի դիմաց), իսկ 2015 և 2016 թվականներին` 43297 դրամ կամ կաճի 15.1 %:
5. «ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակներ և կենսաթոշակին տրվող հավելում» ծրագրի գծով 2014թ. նախատեսվում է աճ 2013թ. նկատմամբ 55.7 մլն դրամ (2013թ. 347.3 մլն դրամի դիմաց), 2015թ. 2014թ. նկատմամբ` 36.1 մլն դրամ, իսկ 2016թ 2015թ նկատմամբ` 32.0 մլն դրամ, ինչը պայմանավորված շահառուների թվաքանակի փոփոխություններով:
Կանխատեսվում է, որ կենսաթոշակառուների թվաքանակը 2014թ. կաճի 16 մարդով (2013թ.` 67 մարդ):
Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը ըստ տարիների կկազմի 404674.0 դրամ (2013թ.` 431998.0 դրամի դիմաց), 425593.0 դրամ և 461968 դրամ:
6. «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ 2014թ. 2013թ. նկատմամբ 34.2 մլն դրամ (2013թ. 4 880.4 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ` 127.4 մլն դրամ, իսկ 2016թ. 2015թ. նկատմամբ` 124.6 մլն դրամ, ինչը պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով` 2014թ. 171 մարդով (2013թ` 24402 մարդ), 2015թ.` 637 մարդով և 2016թ.` 623 մարդով:
7. «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախս 2014-2016 թվականներին համապատասխանաբար 20 855.8 մլն դրամի, 26 820.1 մլն դրամի և 32 641.7 մլն դրամի չափով:
8. «Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է 2014-2016 թվականներին 42.0-ական մլն դրամի չափով ծախս: Ծրագրի նպատակն է պետական կենսաթոշակային համակարգի տեղեկատվական շտեմարանի ձևավորումը: 2014թ կդադարեցվի «Անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ապահովման ծառայություններ» (36.0 մլն դրամ) ծրագիրը: Բացի այդ, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում ներդրվելու է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգը: Սակայն ծրագրի շրջանակներում զուգահեռաբար 2013-2015 թվականներին պետք է սպասարկվի նաև «Արաքս» համակարգի արխիվը, իսկ 2014-2016 թվականներին` նաև «Պառնաս» համակարգի արխիվը` մինչև այդ տեղեկատվությունը կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգին ինտեգրելը:
Սոցիալական ապահովագրության բնագավառ
1. «Հղիության և ծննդաբերության նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է նախորդ տարիների նկատմամբ ծախսերի աճ` 2014թ. 2013թ. նկատմամբ 800.7 մլն դրամի չափով (2013թ.` 3111.2 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 199.5 մլն դրամի չափով, իսկ 2016թ 2015թ նկատմամբ 209.7 մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են միջին օրական նպաստի չափի աճով` 2014թ. 2013թ. նկատմամբ շուրջ 197.4 դրամով (7.1 %), 2015թ. 2014թ նկատմամբ` 152.0 դրամով, իսկ 2016թ. 2015թ. նկատմամբ` 159.5 դրամով:
2. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է նախորդ տարիների նկատմամբ ծախսերի աճ` 2014թ. 2013թ. նկատմամբ` 294.8 մլն դրամի չափով (2013թ` 2803.6 մլն դրամ), 2015թ 2014թ նկատմամբ` 158.0 մլն դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ. նկատմամբ 166.1 մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են միջին օրական նպաստի չափի աճով` 2014թ. 2013թ նկատմամբ շուրջ 339 դրամի չափով կամ աճը 10.5 %, (2013թ` 3223.0 դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 181 դրամի չափով, իսկ 2016թ. 2015թ նկատմամբ` 190.9 դրամի չափով: ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը կպահպանվի 2013թ մակարդակում` 869872 օր:
Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ
1. «Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է նախորդ տարիների նկատմամբ ծախսերի աճ` 2014թ. 2013թ. նկատմամբ 32.4 մլն դրամի չափով, 2015թ. 2014թ. նկատմամբ` 10.2 մլն դրամի չափով, 2016թ. 2015թ. նկատմամբ` 16.0 մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացման հանգամանքով, իսկ շահառուների թվաքանակը կպահպանվի 2013թ. մակարդակում:
Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճարի տրամադրման բնագավառ
«Վետերանների պատվովճարներ» ծրագրի գծով նախատեսվում է նախորդ տարիների նկատմամբ ծախսերի նվազում, որը 2014թ. կազմում է 147.0 մլն դրամ, ինչը պայմանավորված է պատվովճար ստացողների թվաքանակի 490 մարդով նվազմամբ (2013թ.` 2175 մարդ): 2015-2016թթ շահառուների թվաքանակի նախորդ տարիների նկատմամբ դարձյալ կնվազի և կկազմի համապատասխանաբար 255 մարդ և 230 մարդ:
Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ
1. «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է նախորդ տարիների նկատմամբ ծախսերի աճ: Այն 2014թ. կկազմի 26.2 մլն դրամ (2013թ.` 19.7 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ` 30.7 մլն դրամ, իսկ 2016թ. 2015թ. նկատմամբ` 32.3 մլն դրամ: Այն պայմանավորված է նվազագույն աշխատավարձի բարձրացման հանգամանքով:
2. «Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է նախորդ տարիների նկատմամբ ծախսերի աճ: Այն 2014թ կկազմի 3.4 մլն դրամ (2013թ.` 17.9 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ` 3.3 մլն դրամ, իսկ 2016թ. 2015թ նկատմամբ 4.7 մլն դրամ: Այն պայմանավորված է նվազագույն աշխատավարձի բարձրացման հանգամանքով:
3. «Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ: Այն 2014թ. կկազմի 10.7 մլն դրամ (2013թ. 50.5 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ 15.9 մլն դրամ, 2016թ. 2015թ նկատմամբ 23.8 մլն դրամ, որը պայմանավորված է նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:
Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծրագիր
1. «Սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի սպասարկման (կատարելագործման), շահագործման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. նվազում է 4.4 մլն դրամի չափով (2013թ.` 267.2 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ աճում է 0.3 մլն դրամով, իսկ 2016թ 2015թ.` 0.7 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են.
ա/ 2014թ. նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով` 1.2 մլն դրամ,
բ/ նոր բաղադրիչի ներառմամբ` տարեցների և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների շտեմարանի շահագործման համար` 9.4 մլն դրամ, արդյունքում հաստիքային միավորների թիվը կկազմի 77 2013թ.` 72 հաստիքային միավորների դիմաց` հանելով «ՎՏԲ- Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրի բաղադրիչը, 2013թ ավարտմամբ պայմանավորված, վերջինիս գծով տեղեկատվական բազայի աշխատանքների դադարեցման հետ կապված ծախսերի նվազման պայմաններում` շուրջ 15.0 մլն դրամ,
գ/ 2015-2016թթ նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով:
Սոցիալական պաշտպանության ոլորտում ընդգրկված այլ ծրագրեր
1. «Կենսաթոշակային ապահովության ծրագրերի, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայությունների ձեռքբերում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 384.2 մլն դրամի չափով (2013թ.` 2 116.7 մլն դրամ), 2015թ. 2014թ.` 312.7 մլն դրամով, իսկ 2016թ. 2015թ.` 0.4 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են կենսաթոշակների, դրամական օգնությունների, վետերանների պատվովճարների և այլ ծրագրերով վճարմանը ուղղված ծախսերի փոփոխությամբ:
2. «Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 40.9 մլն դրամի չափով (2013թ.` շուրջ 595.0 մլն դրամ), 2015թ. 2014թ. նկատմամբ նվազում է 4.2 մլն դրամով, իսկ 2016թ. 2015թ.` 3.8 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են առանձին նպաստների վճարմանը ուղղված ծախսերի փոփոխությամբ:
Հատուկ սոցիալական տրանսֆերտների բնագավառ
1. «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07-3832 գործով 03.11.2007թ վճռի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից կերակրողը կորցնելու կապակցությամբ կրած վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2014թ. աճում է 0.6 մլն դրամի չափով (2013թ.` 2.0 մլն դրամ), 2015թ. 2014թ.` 0.8 մլն դրամով, իսկ 2016թ. 2015թ.` 0.5 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ:
Սոցիալական փաթեթով ապահովման բնագավառ
1. «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի գծով 2014-2016 թվականներին նախատեսվում է ծախս 20 243.4 մլն դրամի չափով (պահպանվել է 2013թ. մակարդակը):
Նոր նախաձեռնություններ
1. 2014-2016 թվականներին նախատեսվում է ներդնել «Սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ներքին պորտալի սպասարկում» ծրագիրը, որի ծախսը կազմում է 18.2-ական մլն դրամ: Սույն ծրագրի նպատակն է իրականացվող բարեփոխումներին շրջանակներում նախանշված արդյունքներին հասնելու համար միջոցառումներ ձեռնարկել ՍԱՊԾ-ի աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ՍԱՊԾ-ի գործունեությանը վերաբերող կամ դրա ընթացքում առաջացող տեղեկատվական հոսքերը կանոնակարգելու և տվյալները մատչելի եղանակով ներկայացնելու, համակարգի տարբեր օղակների և աշխատակիցների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու (նրանց թիմային աշխատանքների մղելու), որոշումների կայացման գործընթացում աշխատակիցների ներգրավվածությունը բարձրացնելու, նրանց համար ուսուցման ժամանակակից մեթոդներ կիրառելու ուղղությամբ:
2. 2014-2016 թվականներին նախատեսվում է ներդնել «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 08.06.2012թ Գործ N ԵԴԿ /1247/02/10/ վճռի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից կերակրողը կորցնելու կապակցությամբ կրած վնասի փոխհատուցում» ծրագիրը, որի ծախսը կազմում է 0.4-ական մլն դրամ (երկու երեխա, յուրաքանչյուրին ամսական 15390 դրամ կամ ընդամենը 30800 դրամ մինչև 18 տարեկան դառնալը):
Աղյուսակ 9.2 Նոր նախաձեռնությունների ֆինանսավորումը 2014-2016թթ (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| | 2014թ| 2015թ| 2016թ|
|__________________________________________|________|________|________|
|Սոցիալական պաշտպանություն |365037.9|407482.7|414154.8|
|__________________________________________|________|________|________|
|նոր ծրագրեր, այդ թվում | 18.6| 18.6| 18.6|
|__________________________________________|________|________|________|
|1. «Սոցիալական ապահովության պետական | | | |
|ծառայության տեղեկատվական ներքին պորտալի | | | |
|սպասարկում» | 18.2| 18.2| 18.2|
|__________________________________________|________|________|________|
|2. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ | | | |
|վարչական շրջանների ընդհանուր իրավասության | | | |
|1-ին ատյանի դատարանի 08.06.2012թ Գործ | | | |
|N ԵԴԿ /1247/02/10/ վճռի համաձայն Հայաստանի| | | |
|Հանրապետության կողմից կերակրողը կորցնելու | | | |
|կապակցությամբ կրած վնասի փոխհատուցում» | 0.4| 0.4| 0.4|
|__________________________________________|________|________|________|
|% ոլորտի նկատմամբ | 0.005| 0.004| 0.004|
|__________________________________________|________|________|________|
|գոյություն ունեցող ծրագրեր |365019.3|407464.1|414136.2|
|__________________________________________|________|________|________|
|% ոլորտի նկատմամբ | 99.994| 99.995| 99.995|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 9.3 Պետական բյուջեից սոցիալական պաշտպանության գծով ծախսերը 2012-2016 թվականներին (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծախսերի)
(մլն դրամ)
._________________________________________________________________________.
|Բաժնի/ |2012թ |2013թ |% | 2014թ |% | 2015թ |% | 2016թ |% |
|խմբի |փաստացի|հաստատ-|փոփ. | |փոփ. | |փոփ. | |փոփ. |
|անվանու-|պետական|ված | | | | | | | |
|մը |բյուջե |պետական| | | | | | | |
| | |բյուջե | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Ոլորտի | 7.2 | 6.7 | x | 7.5 | x | 7.6 | x | 7.0 | x |
|%-ը | | | | | | | | | |
|ՀՆԱ-ի | | | | | | | | | |
|նկատմամբ| | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Սոցիալա-|288299.|301818.| 4.7 |365037.| 20.9|407482.| 11.6|414154.| 1.6 |
|կան | 3| 0| | 9| | 7| | 8| |
|պաշտպա- | | | | | | | | | |
|նություն| | | | | | | | | |
|այդ | | | | | | | | | |
|թվում | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Վատառող-| 1240.4| 1248.| 0.6 | 1300.2| 4.1| 1311.6| 0.9| 1338.2| 2.0|
|ջություն| | | | | | | | | |
|և անաշ-| | | | | | | | | |
|խատունա-| | | | | | | | | |
|կություն| | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսակա- | 0.4 | 0.4 | -3.9 | 0.4 |-13.9| 0.3 | -9.6| 0.3 | 0.4 |
|րար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Ծերու- |198978.|199603.| 0.3 |258499.| 29.5|300099.| 16.1|306005.| 2.0 |
|թյուն | 6| 4| | 6| | 3| | 7| |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 69.0 | 66.1 | -4.2 | 70.8 | 7.1 | 73.6 | 4.0 | 73. 9| 0.3 |
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Հարազա- | 4836.2| 5042.0| 4.3 | 5076.2| 0.7 | 5203.6| 2.5 | 5328.2| 2.4 |
|տին | | | | | | | | | |
|կորցրած | | | | | | | | | |
|անձինք | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 1.7 | 1.7 | -0.4 | 1.4 |-16.8| 1.3 | -8.2| 1.3 | 0.7 |
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Ընտանիքի|47075.8|51496.9| 9.4 |57513.6| 11.7|58028.7| 0.9 |58692.2| 1.1 |
|անդամներ| | | | | | | | | |
|և | | | | | | | | | |
|զավակներ| | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 16.3 | 17.1 | 4.5 | 15.8 | -7.7| 14.2 | -9.6| 14.2 | -0.5|
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Գործա- | 2822.5| 4073.2| 44.3 |3805.4 | -6.6| 3506.7| -7.8| 3262.4| -7.0|
|զրկու- | | | | | | | | | |
|թյուն | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 1.0 | 1.3 | 37.8 | 1.0 |-22.8| 0.9 |-17.4| 0.8 |-8.5 |
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Բնակարա-| 4754.7| 2482.6| -47.8| 500.0 |-79.9| 500.0 | 0.0 | 500.0 | 0.0 |
|նային | | | | | | | | | |
|ապա- | | | | | | | | | |
|հովում | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 1.6 | 0.8 | -50.1| 0.1 |-83.3| 0.1 |-10.4| 0.1 | -1.6|
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Սոցիալա-|10637.9|10721.8| 0.8 |11242.6| 4.9 |11249.0| 0.1 |11255.9| 0.1 |
|կան | | | | | | | | | |
|հատուկ | | | | | | | | | |
|արտոնու-| | | | | | | | | |
|թյուններ| | | | | | | | | |
|(այլ | | | | | | | | | |
|դասերին | | | | | | | | | |
|չպատկա- | | | | | | | | | |
|նող) | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 3.7 | 3.6 | -3.7| 3.1 |-13.3| 2.8 |-10.4| 2.7 | -1.6|
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|Սոցիա- |17953.2|27149.7| 51.2 |27100.3| -0.2|27583.8| 1.8 |27772.2| 0.7 |
|լական | | | | | | | | | |
|պաշտպա- | | | | | | | | | |
|նություն| | | | | | | | | |
|(այլ | | | | | | | | | |
|դասերին | | | | | | | | | |
|չպատկա- | | | | | | | | | |
|նող) | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 6.2 | 9.0 | 44.5 | 7.4 |-17.5| 6.8 | -8.8| 6.7 | -0.9|
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|վարկային| 525.0| 0.0 |-100.0| 0.0 | | 0.0 | | 0.0 | |
|ծրագիր, | | | | | | | | | |
|այդ | | | | | | | | | |
|թվում | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 0.2 | 0.0 |-100.0| 0.0 | | 0.0 | | 0.0 | |
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|ընթացիկ |283663.|301818.| 6.4 |365037.|20.9 |407482.| 11.6|414154.| 1.6 |
|ծախսեր, | 0| 0| | 9| | 7| | 8| |
|այդ | | | | | | | | | |
|թվում | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 98.4 | 100.0 | 1.6 | 100.0 | 0.0 | 100.0 | 0.0 | 100.0 | 0.0 |
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|կապիտալ | 4636.3| 0.0 |-100.0| 0.0 | | 0.0 | | 0.0 | |
|ծախսեր, | | | | | | | | | |
|այդ | | | | | | | | | |
|թվում | | | | | | | | | |
|________|_______|_______|______|_______|_____|_______|_____|_______|_____|
|տեսա- | 1.6 | 0.0 |-100.0| 0.0 | | 0.0 | | 0.0 | |
|կարար | | | | | | | | | |
|կշիռն | | | | | | | | | |
|ամբողջ | | | | | | | | | |
|ծախսերի | | | | | | | | | |
|մեջ, % | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 10. |
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ |
10.1. ՄՇԱԿՈՒՅԹ
10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10.1.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Մշակույթի ոլորտում ընդգրկված պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները, ՀՀ կառավարության վարած մշակութային քաղաքականությանը համապատասխան` իրականացնում են մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, ազգային արվեստների հենքի և ավանդույթների հիմքի վրա` ժամանակակից մարդու ընկալումներին ու ձգտումներին համահունչ ժամանակակից արվեստի ստեղծման և տարածման, ազգաբնակչության ստեղծագործական ներուժի խթանման, նոր մտահաղացումների ու գաղափարների ներդրման անհրաժեշտ պայմանների, ժամանակակից մշակութային մրցունակ արտադրանքի ստեղծման, մշակութային միջոցառումների իրականացման, ստեղծագործական ներուժի զարգացման պայմանների ապահովման և այլ ծառայություններ:
ՀՀ կառավարության մշակութային քաղաքականությունը մշակվում է ոլորտի պետական լիազոր (գլխադասային) մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության կողմից և իրականացվում է 72 պետական ոչ առևտրային կազմակերպությունների, 10 գերատեսչությունների, 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կողմից և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կիրականացվի 31 մշակութային ծրագիր:
Պետական մշակութային քաղաքականության ուղղություններն են`
մշակութային ժառանգության պահպանություն
- մշակութային շարժական ժառանգության հաշվառման, գիտական ուսումնասիրության, համալրման, հանրահռչակման, թանգարանների ցուցադրությունների և պահպանության պայմանները ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցման գործառույթներն իրականացվում են 40 թանգարանների, 16 գրադարանների, Հայաստանի ազգային գրապալատի, Հայաստանի ազգային արխիվի միջոցով.
- մշակութային անշարժ ժառանգության պահպանության, ուսումնասիրության, հաշվառման, վերականգնման, հանրահռչակման գործառույթներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, նախարարության ենթակայությամբ գործող 2 ՊՈԱԿ-ի, 2 ՓԲԸ-ի, 1 Հ/Կ-ի և 2 ՍՊԸ-երի միջոցով.
ժամանակակից արվեստի զարգացում և տարածում
ժամանակակից արվեստի զարգացման, մշակութային արտադրանքի ու մրցակցային դաշտի ձևավորման, մշակութային անհատների և երևույթների արժևորման, միջազգային ասպարեզում ներկայացման գործառույթներն իրականացվում են 35 թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.
ՀՀ մարզերում մշակույթի զարգացում
միջմարզային համագործակցության զարգացման, մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման, մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային կապերի ամրապնդման, մշակութային գործունեության իրականացման ապահովման գործառույթներն իրականացվում են նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների, ինչպես նաև այլ մշակութային ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների միջոցով.
միջազգային համագործակցության ընդլայնում
արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ու խորացման միջոցով մշակութային ժառանգության պահպանության և ժամանակակից արվեստի մատչելիության ապահովման, արտերկրում հայ մշակույթի հանրահռչակման գործառույթներն իրականացվում են Հայաստանում հավատարմագրված` Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող 41 դեսպանությունների, արտերկրում գործող ՀՀ 34 դեսպանությունների և 5 գլխավոր հյուպատոսությունների, 9 միջազգային կառույցների և 12 միջազգային կազմակերպությունների միջոցով.
ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացում
ազգային փոքրամասնությունների համայնքների ինքնադրսևորման և ժամանակակից գործընթացների ներգրավվածության ապահովման գործառույթներն իրականացվում են 11 ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների միջոցով:
Մշակույթի ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքներով` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին», «Արխիվային գործի մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքներով:
10.1.1.2. Ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները
Մշակութային շարժական ժառանգություն
Թանգարանների գծով պետության հիմնական գործառույթներն են` առկա մշակութային արժեքների և հավաքածուների հաշվառումը, գիտական ուսումնասիրությունը, համալրումը, պահպանությունն ու պաշտպանությունը և հանրահռչակումը:
Թանգարանային ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.
- ՀՀ կառավարության կողմից հաստատվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի N 484-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման և պահպանության կարգը հաստատելու մասին» (N 705-Ա, 31.05.2012թ), «Թանգարանային գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» (N 851-Ն, 26.06.2012թ) որոշումները,
- ՀՀ մշակույթի նախարարի հրամանով հաստատվել են «Թանգարանի աշխատողների պաշտոնական պարտականությունների բնութագիրը» և «Թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի աշխատակարգը»,
- լրամշակվել է «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքը և ուղարկվել միջազգային փորձաքննության:
Բնագավառի կարևորագույն ուղղություններից է թանգարանային ֆոնդերի գիտական ուսումնասիրությունները, որոնց արդյունքում իրականացվում է նոր ցուցադրությունների կազմակերպումը և եղած ցուցահանդեսների ընդլայնումը: 2012 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարանների կողմից կազմակերպվել է 171 ցուցահանդես և հանրությանը ներկայացվել է 53836 ցուցանմուշ, ինչը 2011 թվականի համեմատ ավելի է, համապատասխանաբար, 6-ով և 1729-ով: Միևնույն ժամանակ, գիտական ուսումնասիրությունները հրատարակվում են բուկլետներով, կատալոգներով, ալբոմներով` 2011-2012 թվականներին յուրաքանչյուր տարի հրատարակվել է 28 կատալոգ, 25 մենագրություն, 29 բուկլետ, 126 հոդված և դասախոսություն:
ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում պահպանվող առարկաների թիվը 2011 թվականին կազմել է 1779930, 2012 թվականին 1802650, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 22720-ով:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում պահպանվող առարկաների թիվը 2012 թվականին կազմել է 113667, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1894-ով: 2012 թվականին կազմակերպվել է 49 ցուցահանդես, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 7-ով:
ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի Հայաստանի բնության պետական թանգարանում պահպանվող առարկաների թիվը 2011 թվականին կազմել է 7600, 2012 թվականին 6451, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 1149-ով, ցուցանիշի նվազումը պայմանավորված է հավաքածուից 293 առարկաների դուրսգրման հետ, իսկ մնացածը հիմնական ֆոնդերից վերահաշվառվել է գիտաօժանդակ ֆոնդի կազմում: 2011 թվականին կազմակերպվել է 9 միջոցառում, 2012 թվականին` 8-ը:
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում պահպանվող առարկաների թիվը 2011 թվականին կազմել է 73281, 2012 թվականին` 73582, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 301-ով: 2011 թվականին կազմակերպվել է 4 ժամանակավոր և 1 հիմնական ցուցադրություն, իսկ 2012 թվականին` 2 ժամանակավոր և 3 հիմնական ցուցադրություն:
ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի թանգարան-ինստիտուտներում պահպանվող առարկաների թիվը 2012 թվականին կազմել է 75369, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 1297-ով (2011թ` 74072): 2011-2012 թվականներին կազմակերպվել է 9 և 13 ժամանակավոր ցուցադրություն:
ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի թանգարաններում պահպանվող առարկաների թիվը 2012 թվականին կազմել է 111380, ինչը 1824-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ ցուցադրությունների թիվը 2012 թվականին` 129, 2011 թվականի 123-ի համեմատ:
Մշակութային ժառանգության պահպանության կարևոր երաշխիքներից է մշակութային արժեքների ձեռքբերմամբ թանգարանային ֆոնդերի համալրումը, ինչն իրականացվում է տարբեր եղանակներով` գնման, նվիրատվության, ինչպես նաև հնագիտական պեղումներից ձեռքբերված գտածոների թանգարաններին հանձնման միջոցով: Ձեռք բերված մշակութային արժեքները ենթարկվում են փորձաքննության, գիտական նկարագրության և մեկնաբանման:
ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարանները 2012 թվականին համալրվել են 15629 թանգարանային առարկաներով, որն նախորդ տարվա համեմատ աճել է 8968-ով,
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները 2011-2012 թվականներին համալրվել են համապատասխանաբար` 666 և 4378 թանգարանային առարկաներով,
ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի Հայաստանի բնության պետական թանգարանը համալրվել է համապատասխանաբար` 20 և 21 թանգարանային առարկաներով:
ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի թանգարանները 2011-2012 թվականներին համալրվել են համապատասխանաբար` 1290 և 1737 առարկաներով:
Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում 2011-2012 թվականներին շարունակվել է համագործակցությունը «Սիլվա Կապուտիկյան» և «Կալենց» հիմնադրամների հետ, ինչն ապահովում է մշակութային ժառանգության պահպանման գործում մասնավոր հատվածի և պետության կողմից համալիր միջոցների միասնական ներդրումը` թանգարանների ստեղծմամբ: ՈՒշագրավ է պետություն-մասնավորի հատվածի համատեղ աշխատանքի արդյունքը` 2012 թվականին կազմակերպված «Կալենց. Երկու կյանք» ցուցահանդեսը Բեյրութի «Solider Exhibition Hall» ցուցասրահում:
Մշակութային ծառայությունների ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական շտեմարանների կայքերի և վիրտուալ ցուցադրությունների ներդրման և գործարկման արդյունքում ստեղծվել են ինտերակտիվ խաղեր և վիրտուալ ցուցադրություններ, մասնավորապես` Սպենդիարյանի տուն թանգարանում` «Վիրտուալ դիրիժոր», Հովհ.Թումանյանի թանգարանում` «Պատրանք վերնատանը», «Ձախորդ Փանոսը» հեքիաթի 3 D ծրագրավորումը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կայքէջում ««Իսահակյանի անձնական գրադարանի` նշանավոր անձանց ընծայագրերով գրքերը»» (3 D ձևաչափ), Ե.Քոչարի թանգարանում` «3 D նոր նախաձեռնություններ» շարքից «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը»: 2012 թվականին ստեղծվել է «Գորգերի վիրտուալ թանգարանը», որի ցուցադրությունում օգտագործված են սենսորային էկրաններ և այլ նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներ:
Մշակութային ժառանգության թվանշայնացման գործընթացը հնարավորություն ստեղծեց իրականացնել թանգարանային արժեքների հանրահռչակումը տեղեկատվական շտեմարանների կայքերի և վիրտուալ ցուցադրությունների միջոցով: 2012 թվականին շարունակվել է 2011 թվականին սկսված Հայաստանի ազգային պատկերասրահի` ժամանակակից դիզայնով և տեխնիկական հնարավորություններով եռալեզու վեբ կայքի ներբեռնման աշխատանքները (www.nga.am,www.gallery.am), որի միջոցով հասարակությանը հասանելի դարձավ 16913 թանգարանային արժեքների մասին տեղեկույթ:
Հայաստանում մշակութային ժառանգության ներկայացման և հանրահռչակման ուղղությամբ.
- 2011 թվականին Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպվել են «ՈՒրարտու. Վանի թագավորություն: Ք.ա. IX-VI դդ. Մշակույթ, արվեստ, պատմություն», Հայաստան` Ք.ա. IV-Ք.հ. III դդ.» մշտական ցուցադրությունները, որոնցով ամբողջացավ 4-րդ հազարամյակից մինչև նախաքրիստոնեական Հայաստանը պատմական ժամանակաշրջանի մշտական ցուցադրությունը: Հայաստանի պատմության թանգարանում և Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կազմակերպվել են «Անի. մայրաքաղաք հայոց» և «Անին Օրբելու լուսանկարներում» ցուցահանդեսները` նվիրված Անիի 1050-ամյակին,
- 2012 թվականին նոր ցուցադրությունով հանրությանը ներկայացել է Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանը, իսկ Եղ.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և նրա «Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում շարունակվում է նոր ցուցադրության գեղարվեստական ձևավորման աշխատանքները:
- «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում թանգարաններում կազմակերպվել են շուրջ մեկ տասնյակի հասնող ցուցահանդեսներ, այդ թվում` «Վերնատուն», «Հետադարձ հայացք» (Հայաստանի ազգային պատկերասրահ), «Գրի հավերժություն» (Հայաստանի պատմության թանգարան) և «Երբ գիրքը գտնում է նկարչին» (Հովհ.Թումանյանի թանգարան):
Արտերկրում հայ մշակույթի ներկայացման և հանրահռչակման տեսանկյունից նշանակալից էին.
- 2011 թվականին Հռոմի Բրասկի թանգարանում կազմակերպված «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» ցուցահանդեսը` «Մետաքսի ճանապարհ» խոշոր մշակութային միջազգային ձեռնարկի շրջանակներում, ինչպես նաև Սան Պաուլոյի 35-րդ միջազգային կինոփառատոնում և Մոնկտոնի (Կանադա) արվեստի պատկերասրահում ներկայացվեցին Ս.Փարաջանովի աշխատանքները,
- 2012 թվականին կազմակերպված Ս.Փարաջանովի ցուցահանդեսը Մոսկվայի «Մալիյ Մանեժ» ցուցասրահում, Սան Պաոլոյում «Փարաջանովի աշխարհը» լուսանկարչական ցուցահանդեսը Բուսանի (Հարավային Կորեա) կինոփառատոնում, «Ա.Պլաստով-Մ.Սարյան» խորագրով ցուցահանդեսը ՈՒլյանովսկի մարզի Ա.Պլաստովի անվան գեղարվեստի թանգարանում, որն անցկացվել է գեղանկարիչների «Պլաստովյան աշուն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում:
2011-2012 թվականներին շարունակվել են թանգարանային առարկաների վերականգնման և ամրակայման աշխատանքները, որոնց քանակը 2012 թվականին կազմել է 2455 միավոր, ինչը 2011 թվականի համեմատ նվազել է 1358-ով: Ցուցանիշի նվազումը պայմանավորված է վերականգնվող առարկաների աշխատանքների բարդությամբ:
Թանգարանների ֆոնդերում պահվող և չցուցադրվող մշակութային արժեքները հանրությանը ներկայացնելու նպատակով վեջին երկու տարիներին ևս շարունակվել է նախորդ տարիներին սկսված սենսորային կրպակների տեղադրման գործընթացը: 2011-2012 թվականներին հովանավորների օգնությամբ ձեռք է բերվել համապատասխանաբար 21 և 20 սենսորային կրպակ, որոնք տեղադրվել են ոլորտի թանգարաններում: Ընդհանուր առմամբ սենսորային կրպակներում ներբեռնվել են թանգարանային առարկաների մասին 10649 տեղեկույթ (տեղեկույթը եռալեզու է` հայերեն, անգլերեն, ռուսերեն): Ներկայումս շարունակվում են սենսորային կրպակներում տեղեկույթի նեռբեռնման աշխատանքները:
Թանգարանների գործունեության զարգացման կարևոր ցուցանիշներից է այցելուների թվաքանակը, որը տարեցտարի ավելանում է: 2012 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգի այցելուների թվաքանակը կազմել է 472709, ինչը 28258-ով ավելի է 2011 թվականի ցուցանիշից:
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանների այցելուների թվաքանակը 2012 թվականին կազմել է 30982, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 1426-ով:
- ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի Հայաստանի բնության պետական թանգարանի այցելուների թվաքանակը 2012 թվականին` 24316, ինչը 4730-ով պակաս է 2011 թվականի ցուցանիշից.
- ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի այցելուների թվաքանակը 2012 թվականին կազմել է 23582, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 1974-ով.
- ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի թանգարան-ինստիտուտների այցելուների թվաքանակը 2012 թվականին կազմել է 11564, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 1178-ով:
- ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի թանգարանների այցելուների թվաքանակը 2012 թվականին կազմել է 106537, 2011 թվականի 80474-ի համեմատ, ինչը 26063-ով ավելի է:
Թանգարանային միջոցառումների շրջանակներում «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային 2012 թվականին մասնակցել է 68 թանգարան, 148834 այցելու, ինչը 2011 թվականի համեմատ ավելի է 9 թանգարանով և 41414 այցելուով: «Եվրոպական ժառանգության օրերին» 2012 թվականին մասնակցել է 58 թանգարան, 144500 այցելու, ինչը 2011 թվականի համեմատ ավելի է 22 թանգարանով և 132709 այցելուով:
Թանգարանների մասնագետները ակտիվորեն մասնակցում են միջազգային դասընթաց-վարժանքներին: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համալիր ծրագրի» շրջանակներում 2010-2011 թվականներին յուրաքանչյուր տարի վերապատրաստվել է 50 ֆոնդապահ, 25 էքսկուրսավար, համաժողովներին և միջազգային խորհրդակցություններին մասնակցել է շուրջ 25 թանգարանային աշխատող:
Թանգարանային ոլորտին 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 1653.6 և 1705.7 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 1724.7 մլն դրամ:
Գրադարանների ոլորտում հիմնական գործառույթներն են` գրադարանային հավաքածուների պահպանության, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացի` մշակութային ժառանգության թվանշայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, համալրման անընդհատության ու օգտագործման մատչելիության ապահովումը, տպագիր նյութերի, ազգային անձեռնմխելի ֆոնդերի վերաբերյալ մատենագիտության, կենսամատենագիտության, վիճակագրական տվյալների, տեղեկատվական ցանկերի կազմումն ու հրապարակումը:
Գրադարանային ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 5 իրավական ակտեր, մասնավորապես`
- «Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» (N 1229-Ա 27.09.2012թ),
- «Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը սահմանելու մասին» (N 1509-Ն 29.11.2012թ),
- «Փաստաթղթերը արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» (N 19-Ն 10.01.2013թ),
- «Հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակի (թվանշանային գրադարանի) կազմակերպման և համակարգման կարգը սահմանելու մասին» (N 120-Ն 14.02.2013թ),
- «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» (N 187-Ն 28.02.2013թ):
Գրադարանային գործի զարգացումն ապահովելու նպատակով ՀՀ գրադարանների շենքերի հիմնանորոգման համալիր ծրագրի շրջանակներում վերջին տարիների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և 9 մարզային գրադարաններում, իսկ Շիրակի մարզային գրադարանը տեղափոխվել է նոր վերանորոգված շենք: Ընթացքի մեջ են դեռևս 2008 թվականին սկսված Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի որոշ հատվածներ, ինչպես նաև 2011 թվականին սկսված Տավուշի մարզային գրադարանի վերանորոգման աշխատանքները:
«Հայկական տպագրության 500-ամյակի շրջանակներում գրադարանների տեխնիկական վերազինում և արդիականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 13 գրադարանների վերազինման և արդիականացման նպատակով հատկացվել է 411 188.2 հազ. դրամ: «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի հնաոճ կահույքի վերականգնման աշխատանքների համար` 16 800.0 հազ. դրամ, գրադարանների կահույքի ձեռք բերման համար հատկացվել է 294 653.4 հազ. դրամ, համակարգչային տեխնիկայի, պատճենահանման սարքավորումների և օժանդակ նյութերի, էլեկտրոտեխնիկայի, ռադիոտեխնիկայի, կենցաղային սարքավորումների ձեռք բերման նպատակով 99 734.8 հազ. դրամ:
Մշակութային նշանակության գրքերի պահպանվածության ապահովման ուղղությամբ` 2011-2012 թվականներին Հայաստանի ազգային գրադարանի կողմից, համապատասխանաբար, իրականացվել են հնատիպ 6 և 5 միավոր գրքերի, 70 և 73 մշակութային նշանակության գրքերի կազմի, 22920 և 22930 թերթ-միավորի վերականգնման, 21240 և 21320 միավոր գրքի ախտահանման ու մանրէազերծման աշխատանքները: Կատարվել է 389 կաշեկազմ գրքերի կազմի փափկեցում, մաքրվել` 125 միավոր բորբոսային շերտ:
«Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանց» (ALEPH) ծրագրի շրջանակներում մասնակից 12 գրադարանների կողմից համահավաք քարտարանների տվյալների շտեմարանում շարունակվել են մուտքագրվել մատենագիտական գրառումներ: Մուտքագրված միավորների թիվը 2012 թվականին կազմել է 376523 միավոր, ինչը 2011 թվականի համեմատ 9009 միավորով ավելի է:
Պետական համակարգի գրադարաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ զարգացման միտում է արձանագրվել, մասնավորապես` 2010 թվականին Հայաստանի ազգային գրադարանում աշխատանքներ են իրականացվում գրականության թվանշայնացման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որտեղ արդեն թվանշայնացվել է 33 գիրք, 200 բացիկ, 75 մատենանիշ, 1266 նամականիշ և 375 միավոր հայկական դրամանիշ, իսկ 2011-2012 թվականներին` հնատիպ, նվազագույն տպաքանակ ունեցող 334 և 315 միավոր:
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում շարունակվել են էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքները: 2011-2012 թվականներին մուտքագրվել է 36977 և 38374 գրադարանային միավոր (գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր): 2012 թվականին գրադարանը ավարտել է հայ հնատիպ գրքի կայք էջում խմբագրման աշխատանքները (225 գիրք, 96443 թվայնացված էջ): Ավարտվել է նաև վաղ շրջանի (1801-1850թթ) գրքերի (331 անուն) թվայնացումն ու տեղադրումը համացանցում, ընթացքում է դրանց խմբագրումը: 2012 թվականին ամբողջապես ձևավորվել և տեղադրվել է համացանցում հայ առաջին ազգագրական պարբերականների` «Ազգագրական հանդեսի» (1896-1916թթ, 26 հատոր) և «Էմինյան ազգագրական ժողովածուի» (1901-1913թթ, 9 գիրք)թվային պատճենները: Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները: 2012 թվականին թվայնացվել և գրադարանի կայք էջում տեղադրվել է 10 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ և 12 արտասահմանյան անդամների կենսամատենագիտություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կողմից շարունակվել են էլեկտրոնային շտեմարանների մուտքագրման աշխատանքները: Էլեկտրոնային քարտարան մուտքագրված փաստաթղթերի թիվը 2012 թվականին ընթացքում կազմել է 18578 գրառում, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 1349-ով:
ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանի էլեկտրոնային շտեմարաններում շարունակվել են գրառումների մուտքագրումը` 2012 թվականին գրադարանի էլեկտրոնային գրացուցակում և «Հայկական բժշկագիտություն» տվյալների շտեմարանում մուտքագրվել և խմբագրվել է համապատասխանաբար 45391 գրառում, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 4595-ով:
Տեղեկատվության և ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ` նորացվել են գրադարաններից օգտվողներին տրամադրվող էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրները («EBSKO» և ՌԴ-ի խոշորագույն էլեկտրոնային ռուսալեզու հավաքածուների` «Integrum World» տեղեկատվության տվյալների փաթեթները): ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարանների էլեկտրոնային սպասարկումների ցուցանիշը կազմել է 2012 թվականին` 192414, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 50282-ով:
ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանի կողմից մատուցած էլեկտրոնային սպասարկումների թիվը 2012 թվականին կազմել է 70950 միավոր, ինչը 2011 թվականի համեմատությամբ աճել է 37-ով: Էլեկտրոնային փոստի բաժանորդների թվաքանակը կազմել է 1265, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 167-ով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կողմից «Ազգային գիտատեխնիկական տեղեկատվական ցանց» վեբ պորտալի միջոցով 2012 թվականին 178 կազմակերպությունների համար կատարվել է 38365 փաստաթղթի էլեկտրոնային առաքում, ինչը 2011 թվականի համեմատ ավելի է 29 կազմակերպությամբ և 19865 առաքմամբ: Ցուցանիշների աճը պայմանավորված է էլեկտրոնային տեղեկույթի ստացման պահանջարկի մեծացմամբ:
Կարևորելով հանրությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններում ընթերցողական պահանջմունքների բավարարմանն ուղղված առաջնահերթ խնդիրը` գրադարանային հավաքածուների համալրմանն ուղղված ֆինանսական միջոցները վերջին տարիներին հիմնականում նպատակաուղղվել են ժամանակակից տպագիր գրականության և էլեկտրոնային նյութերի ձեռքբերմանը: Գրադարանային հավաքածուների համալրման ցուցանիշներում արձանագրված աճը պայմանավորված է գրադարաններին նվիրաբերված գրականությամբ:
ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարանների գրադարանային հավաքածուների թիվը 2012 թվականին կազմել է 8791529 միավոր, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 55851-ով, սպասարկված միավորների թիվը 2012 թվականին կազմել է 3541792 միավոր, ինչը 2011 թվականի համեմատ նվազել է 44979-ով: 2012 թվականին ընթերցողների թիվը կազմել է 110231, ինչը 2011 թվականի համեմատ նվազել է 889-ով: Սպասարկված միավորների և ընթերցողների թվի նվազումը պայմանավորված է գրադարաններում հիմնանորոգման աշխատանքների հետ:
ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի կողմից սպասարկված միավորների թիվը 2012 թվականին կազմել է 800000, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 10000-ով, 2012 թվականին ձեռք է բերվել 6613 միավոր նյութական կրիչ, որը 2011 թվականի համեմատ նվազել է 2331-ով:
ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի կողմից սպասարկված միավորների թիվը 2012 թվականին կազմել է 88337, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 10-ով, ընթերցողների թիվը 2012 թվականին կազմել է 6130, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 73-ով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կողմից 2011 թվականին ձեռք է բերվել 2304 օրինակ գրականություն, որից 1337-ը` նվիրատվությամբ, իսկ 550-ը բաժանորդագրությամբ, 2012 թվականին` 1715 օրինակ, որից 1152-ը` նվիրատվությամբ, իսկ 563-ը բաժանորդագրությամբ, տեղեկույթի սպասարկված միավորների թիվը 2012 թվականին կազմել է 158589, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 26661-ով, ընթերցողների թիվը 2012 թվականին կազմել է 5177, ինչը 2011 թվականի համեմատ աճել է 564-ով:
2011-2012 թվականներին Հայաստանի ազգային գրապալատում ստացված հրատարակությունների քանակը դինամիկորեն աճել է` 2010 թվականին տպագիր նյութերի ազգային անձեռնմխելի ֆոնդերը համալրվել են 21556 միավորով, 2011 թվականին` 21638-ով, 2012 թվականին` 21730: Ստացված տպագիր նյութերի քանակային տվյալները որոշակի ազդեցություն են թողել մատենագիտական գրանցումների քանակների վրա, եթե 2010 թվականնին այն կազմել է 3125, ապա 2011 թվականին` 31289, իսկ 2012 թվականին` 31550:
Գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN) համակարգում գրանցված կազմակերպությունների քանակը 2010 թվականին կազմել է 314, իսկ 2011-2012 թվականներին կազմել է համապատասխանաբար 324 և 363: Եթե 2010 թվականին նախնական գրանցման է ենթարկվել և ինդեքսավորվել 2397 անուն գիրք (ներառյալ նոտագրականը)` ապա 2011 թվականին այդ թիվը հասել է 2431-ի, իսկ 2012 թվականին` 2515: Զգալի աճ է գրանցվել պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համակարգում գրանցված պարբերականների թվում: Եթե ISSN ազգային կենտրոնի կողմից 2010 թվականին համակարգում գրանցվել և համարանիշեր են ստացել 70 նոր պարբերականներ` համակարգում գրանցված պարբերականների ընդհանուր թիվը հասցնելով 467-ի, 2011 թվականին այն կազմել է 509, իսկ 2012 թվականին` 558: Պատճառը` պարբերականների մանրածախ առևտրի բնագավառում առևտրի մեքենայացված համակարգին անցումն է, որը պահանջում է գծիկավոր ծածկագրի պարտադիր կիրառում, իսկ գծիկավոր ծածկագիրը պարբերականներին տրվում է ISSN համարանիշի հիման վրա:
Ազգային մատենագիտության ընթացիկ ցանկերի` հայ տպագրության տարեգրքերի (ամենամսյա), ինչպես նաև մատենագիտական այլ ցանկերի (ընթացիկ և հետադարձ) ու ժողովածուների հրատարակման ոլորտում 2011 թվականին կազմվել և հրատարակվել են ընթացիկ մատենագիտության «Հայ տպագրության տարեգրքերի» տարվա ընթացքում լույս տեսնող 12 համարները` ընդհանուր 243 մամուլ ծավալով, 2012 թվականին այդ ցուցանիշ կազմել է 244 մամուլ:
Արխիվացվել է, ինչպես նաև 40 օրինակ տպաքանակով Էլեկտրոնային հրատարակությամբ (CD) լույս է տեսել մոտ 400000 հազար նկարագրություն պարունակող 2001-2011 թվականներին լույս տեսած «Հայ տպագրության տարեգրքերի» 132 համար պարունակող հավաքածուն:
2007 թվականից Հայաստանի ազգային գրապալատը իրականացնում է համակարգչային հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման ծրագիր, որի շրջանակներում`
- 2011-2012 թվականներին ստեղծվել և պահպանվել են համակարգչային 3-ական տառատեսակներ իրենց կանոնավոր, թավ, թեք և թավթեք տարբերակներով և պահպանության է վերցվել 6 տառատեսակ,
- 2011 թվականին անցկացվել է «Գրանշան 2011» միջազգային մրցույթը, իսկ 2012 թվականին Երևանում կազմակերպվել է «Գրանշան 2012» ոչ լատինական տառատեսակների համաժողովը, որի շրջանակներում անցկացվեց «Գրանշան 2012 ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթը» ու տառարվեստին վերաբերող 3 ցուցահանդեսներ:
Գրադարանային ոլորտին 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 1155.3 և 1167.8 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 1224.2 մլն դրամ:
Արխիվային գործի բնագավառում բոլոր ծառայությունների մատուցումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից, որն ուղղված է արխիվային փաստաթղթերի պահպանության ապահովմանը, համալրմանը, օգտագործմանը և տեղեկատու-որոնողական ինքնաշխատ համակարգի ստեղծմանը:
2011-2012 թվականներին համապատասխանաբար, վերականգնվել-վերանորոգվել է 355.2 և 308.9 հազարթերթ փաստաթուղթ, կարվել-կազմապատվել 29.2 և 28.5 հազար գործ, արկղավորվել 70.5 և 42.6 հազար գործ, արխիվը համալրվել է 26.1 և 29.2 հազար գործավարական ու 15.5 և 12.5 հազար անձնակազմի վերաբերյալ գործերով, արխիվ է դիմել 24539 ու 25897 ֆիզիկական և իրավաբանական անձ, արխիվի ընթերցասրահներում աշխատել է 485 և 524 հետազոտող, պատրաստվել է 30 և 30 ռադիոհեռուստատեսային հաղորդում, կազմակերպվել է փաստաթղթերի 14 և 17 ցուցադրություն, տեղեկատու որոնողական համակարգի ստեղծման նպատակով տեղեկությունների էլեկտրոնային շտեմարան է մուտքագրվել 70.7 և 100.6 հազար արխիվային տեղեկություն: 2011 թվականին հրատարակվել է 31-25 լրագրային հոդված, 6-8 ժողովածու:
2011-2012 թվականներին աճել են ՀՀ ազգային հավաքածուի թվայնացման ցուցանիշները, ապահովելով մինչ վերջին տարիները հանրության օգտագործման համար խիստ սահմանափակ համարվող արխիվային փաստաթղթերի մատչելիությունը:
Արխիվային հավաքածուների պահպանության համար պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 380.9 և 377.8 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 380.4 մլն դրամ:
Պատմության և մշակույթի անշարժ ժառանգություն
Հուշարձանների պահպանության բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղվում են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, վերականգնման և օգտագործման գործում առկա հիմնախնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը:
Հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.
- 2010 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՀ մշակույթի նախարարի N 704-Ա հրամանով հաստատված «Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման ընթացակարգի» համաձայն 2012 թվականին ավարտվել է պատմամշակութային հուշարձանների տեղեկատվական շտեմարանի մուտքագրման գործընթացը, համալրման աշխատանքները շարունակվում են: Շտեմարանը գործում է www.armmonuments.am էլեկտրոնային հասցեով, որտեղ տեղադրված է պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը արագ իրազեկման հնարավորություն է ապահովում:
- 2012 թվականի հունվարի 26-ի ՀՀ մշակույթի նախարարի N 19-Ա հրամանով հաստատվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալու ընթացակարգը»:
Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված են ավելի քան 24250 հուշարձան` խմբավորված շուրջ 7304 պահպանական միավորներում: Դրանցից 1809-ը հնագույն, հին և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ ու ամրապաշտպանական կառույցներ են, 2339-ը` վանական համալիրներ, եկեղեցիներ և մատուռներ: Կան հարյուրավոր դամբարանադաշտեր, պատմական գերեզմանոցներ, տարաբնույթ աշխարհիկ կառույցներ, մեմորիալ և մոնումենտալ արվեստի նմուշներ:
Ներկայումս ՀՀ մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկելու համար հաստատման փուլում են գտնվում նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած 282 պատմամշակութային օբյեկտների ցուցակները: Քննարկման փուլում է գտնվում նոր հայտնաբերված 236 օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը:
2011-2012 թվականներին պեղումներ իրականացվեցին հրատապ ուսումնասիրման կարիք ունեցող 4 և 5 հուշարձաններում, ընդ որում 2011 թվականին պեղված հուշարձաններից 4-ում, իսկ 2012 թվականին` 5-ում կատարված աշխատանքներն արդեն իրականացվեցին որպես վերականգնման համար պարտադիր նախնական փուլ:
Ելնելով վերականգնման կարիք ունեցող հուշարձանների մեծ քանակից` առաջնահերթ վերականգնվող հուշարձանների ճիշտ ընտրության համար 2009 թվականին մեկնարկեց առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցման ծրագիրը, որի արդյունքում կազմվեց 26 հուշարձանի ամբողջական փաթեթ, 2010 թվականին` 26, 2011 թվականին` 13, 2012 թվականին` 25:
2010 թվականին մեկնարկած «Աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել են արտերկրում գտնվող հայկական ծագում ունեցող հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, վավերագրման, վկայագրման աշխատանքները, ինչի արդյունքում` հաշվառվել, ուսումնասիրվել, վավերագրվել ու վկայագրվել է 2010 թվականին` 450 հուշարձան, 2011 թվականին` 470, 2012 թվականին` 480, որոնք ներկայացված են 2010-2012 թվականների ընթացքում տպագրված 24 պրակներում:
Շարունակվել են 2006-2010 թվականներին կազմված պահպանական գոտիների համաձայնեցման և հաստատման աշխատանքները: Մինչ օրս հաստատվել է հուշարձանների 2013 պահպանական գոտու նախագիծ, իսկ 642-ը գտնվում են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ համաձայնեցման և ՀՀ մշակույթի նախարարության հաստատման փուլում:
ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում այսօր արդեն 192 միջնադարյան եկեղեցիներ հետ են վերադարձվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, իսկ հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները մատչելի են աշխարհի բոլոր երկրների զբոսաշրջիկների համար:
Վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից հուշարձանների վերականգնման նպատակով յուրաքանչյուր տարի միջին հաշվով հատկացվել է 215.0 մլն դրամ, և ըստ տարիների կատարվել են`
- 2010 թվականին շարունակվել է նախորդ տարիներին սկսած 10 հուշարձանների վերականգնման աշխատանքները:
- 2011 թվականին շարունակվել է նախորդ տարիներին սկսած 6 հուշարձանների վերականգնման աշխատանքները և մեկնարկել 1 նոր հուշարձանի վերականգնման աշխատանքները:
- 2012 թվականին շարունակվել է նախորդ տարիներին սկսած 12 հուշարձանների վերականգնման աշխատանքները և մեկնարկել է 4 նոր հուշարձանների վերականգնման աշխատանքները:
Շարունակվում է ընդլայնվել վերականգնվող հուշարձանների աշխարհագրությունը, վերականգնողական աշխատանքներում գերիշխող է դարձել մարզային համաչափության սկզբունքը և ավելացել աշխարհիկ կառույցների ընդգրկվածությունը:
Ներկայումս շարունակվում են հայկական հուշարձանների համահավաք տեղեկատվական շտեմարանում ներառված 24250 գիտական քարտերի տվյալների համալրման աշխատանքները (2009թ` 780, 2010թ` 780, 2011թ` 390, 2012թ` 390), որը հնարավորություն է տալիս ապահովել պահպանական միավորների կադաստրային փաստաթղթերի փաթեթների պատրաստման արագացված գործընթացը:
Հուշարձանների պահպանության ոլորտին 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 343.6 և 353.8 մլն դրամ, այդ թվում` հուշարձանների վերականգնման համար` 203.4 և 213.9 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 355.7 մլն դրամ, այդ թվում` հուշարձանների վերականգնման համար` 215.0 մլն դրամ:
Ոչ նյութական մշակութային ժառանգություն
Ոչ նյութական (հոգևոր) մշակութային ժառանգության պահպանությունը մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, որն ազգային դիմագծի, ինքնության կարևոր բաղկացուցիչ է: Վերջին տարիներին իրականացված միջոցառումները միտված են եղել ոչ միայն ոլորտի վերազարթոնքին, այլև մեծ արձագանք են ունեցել հասարակության մեջ` ձևավորելով ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտ:
Ոլորտի համար նախատեսված հատկացումներն ուղղվում են պահպանության (գիտարշավների կազմակերպում, ուսումնասիրում, նույնականացում, փաստաթղթավորում, արխիվների թվայնացում, գիտական անտիպ նյութերի տպագրում), պաշտպանության (ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում, կրողներից սերունդներին փոխանցման համար նպաստավոր պայմանների ստեղծում), հանրահռչակման (գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում, կայքերի ստեղծում, փառատոների, համերգների, ծիսակարգերի, գիտաժողովների, հանդիսությունների, մրցույթների կազմակերպում) խնդիրների լուծմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.
- ՀՀ Կառավարությունը 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ հաստատել է «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»` բաղկացած 7 արժեքներից.
- ՀՀ կառավարությունը 2011 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշմամբ հաստատել է «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը».
- ՀՀ կառավարությունը 2012 թվականի մարտի 1-ի N 241-Ն որոշմամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը», որում ընդգրկված են 2 բնակավայրեր` Գյումրին (ավանդական արհեստագործության կենտրոն) և Արենին (ավանդական գինեգործության կենտրոն).
- ՀՀ կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերի 13-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցը»:
Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն է տալիս կարգավորել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, խթանել Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, միջազգային մշակութային համագործակցությունը, ապահովել ոչ նյութական մշակութային արժեքներ ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի հնարավորինս լայն մասնակցությունն այդ ժառանգության պահպանության, կենսունակության ակտիվացմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, կենսունակության պաշտպանության գծով 2010-2011 թվականներին պտղամշակության ավանդույթների պահպանման, մրգի աղանդերների պատրաստման առանձնահատկությունների ուսուցման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ստեղծվել է տնայնագործական արհեստանոց, որտեղ կրողների, խորհրդատու ազգագրագետների միջոցով կազմակերպվեցին ավանդական խոհանոցի, առօրյա և տոնածիսական ուտեստների ուսուցման դասընթացներ:
2011 թվականին կազմակերպվել է.
- գորգագործության և կարպետագործության ուսուցման դասընթացներ Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանում, որին մասնակցել են 7-40 տարեկան թվով 10 անձինք,
- «Ազգային տարրերով ժամանակակից պարային հագուստների էսքիզների» մրցույթը,
- «Վերադարձ արմատներին» ազգային երգի ու պարի ուսուցման ծրագիրը, որն իրականացրել է «Մարաթուկ» ազգագրական համույթը ՀՀ մարզերի մշակույթի տներում, ընդգրկելով տեղի բնակիչներին և երեխաներին:
2012 թվականին իրականացվել է.
- «Ավանդական մշակույթի պահպանվածության աստիճանը գրանցելու, նույնականացնելու, արժեքները փաստաթղթավորելու նպատակով դիտանցումների» ծրագիրը, որի արդյունքում ուսումնասիրվեց ՀՀ Շիրակի մարզի արհեստագործության վիճակը, գրանցվեցին առկա արհեստները, ստեղծվեց արհեստների տեղաբաշխման քարտեզ,
- «ՀՀ Արարատի և Արագածոտնի մարզերում ազգային երգերի և պարերի հավաքման, մշակման» ծրագիրը, որի արդյունքում գրանցվեցին, ձայնագրվեցին և նկարահանվեցին շուրջ 30 ազգային երգեր, պարեր, կազմակերպվեց դրանց ուսուցումը «Ակունք» ազգագրական համույթի անդամներին և աշակերտներին,
- «Դարբնագործության դասընթացների կազմակերպման» ծրագիրը, որի արդյունքում 8 երիտասարդներ 2 վարպետ-դարբինների մոտ ստացան դարբնության տեխնիկական հմտություններ և տեխնոլոգիական գիտելիքներ:
- «Կորսված ավանդույթի վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում Գավառ և Գյումրի քաղաքներում 20 երիտասարդներ ձեռք բերեցին ավանդական թաղիքագործության հմտություններ,
- «Ձեռագիր մատյաններում նկարագրված ժողովրդական լարային և հարվածային նվագարանների վերստեղծում» ծրագիրը, որի շրջանակներում նվագարանագետ և երաժշտագետ խորհրդատուների աջակցությամբ 2 նվագարանագործ վարպետներ վերականգնեցին լարային-կսմիթային ընտանիքի երկու նվագարան` տավիղ և քնար, աղմկային հարկանային նվագարանների մատների զիլերը, չխկչխկաններ, ծնծղավոր դափ: Նախատեսվում է այդ նվագարանները կիրառության մեջ դնել ավանդական նվագարանների համույթների կողմից և կազմակերպել ցուցահանդես-համերգ,
- «Ոչ նյութական մշակութային արժեքների վերականգնում և տարածում» ծրագիրը, որի արդյունքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական հաստատությունների համապատասխան առարկաների դասավանդողները ստացան ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման մեթոդիկայի վերաբերյալ գիտելիքներ: Ծրագրին մասնակցեցին ոլորտի անվանի գիտնականներ, իսկ դասընթացներին` շուրջ 100 մարդ:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային մակարդակում հանրահռչակման նպատակով կազմակերպվել են փառատոներ, որոնք ձեռք են բերել ավանդական բնույթ, մասնավորապես`
- Ժողովրդական բանահյուսության` հեքիաթասացության և բարբառների պաշտպանության ու հանրահռչակման նպատակով 2010-2012 թվականների ընթացքում կազմակերպված «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության փառատոնը, որն ընդգրկեց մասնակիցներ ՀՀ մարզերից և սփյուռքից,
- 2011 թվականին մեկնարկեց Սասնա ծռեր էպոսին նվիրված փառատոնը` «Էպոսյան օրեր» խորագրի ներքո: Ծրագիրը մեծ արձագանք գտավ ինչպես մարզում, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերում, այսպիսով վկայելով, որ էպոսի թեման ունի հասարակական ընդգծված պահանջ,
- 2012 թվականին առաջին անգամ մեկնարկեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» խորագրով ֆոլկլորային փառատոնը: Իրականացվեցին ավանդական ծեսերին, ավանդույթների, մշակույթի պահպանմանը միտված մի շարք միջոցառումներ, որոնցում ընդգրկված էին Հայաստանի ֆոլկլորային համույթները և Իտալիայի «Չիոչիարիա» մշակութային ասոցիացիայի, «Վալլե դի Կոմինո» Ֆոլկլորային խումբը: Փառատոնն անցկացվեց Արագածոտնի մարզի համայնքներում: Այն իր մեջ ներգրավեց ավանդական ֆոլկլորային, երգչախմբային, պարային և թատերական համերգային ներկայացումներ, ինչպես նաև շրջիկ ցուցահանդեսներ,
- 2012 թվականին պետական աջակցություն ցուցաբերվեց «ՈՒդուլի» տոլմայի փառատոնի կազմակերպմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները.
- 2011 թվականին ժողովրդական նվագարանների կատարողները մասնակցեցին Դուշանբեում կայացած շաշմակոմի (մուղամի) միջազգային փառատոնին,
- 2011-2012 թվականներին հայ ժողովրդական վարպետները Իրանի Թեհրան քաղաքում կազմակերպվող ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսներում ներկայացրեցին հայկական ձեռարվեստը, ավանդական գորգը, կարպետն ու գոբելենը,
- 2012 թվականին «Սասուն» ազգագրական համույթը մասնակցեց Լեհաստանի Զակոպանե քաղաքում կայացած «Լեռնային շրջանների ֆոլկլորի միջազգային 44-րդ միջազգային փառատոնին»,
- 2012 թվականին դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանի որոշմամբ ՀՀ 2011 թվականին ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 32.6 և 38.2 մլն. դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 40.9 մլն դրամ:
Ժամանակակից արվեստի (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ) զարգացում
Ժամանակակից արվեստի ոլորտում պետական հատկացումներն ուղղվում են մշակութային արտադրանքի և մրցակցային դաշտի ձևավորմանը, դրա ձեռքբերմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ներկայացմանը, միջմարզային համագործակցության զարգացմանը, մշակութային ազգային նկարագրով անհատների և երևույթների արժեքավորմանն և հանրայնացմանը:
Ժամանակակից արվեստի զարգացման գործում ներկա փուլում առաջնահերթ է երիտասարդ ստեղծագործական ներուժի և սփյուռքահայ արվեստագետների ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ: Կարևոր ձեռքբերումներից է դեբյուտային ծրագրերի իրականացումը, որի շարունակականությունը հնարավորություն է տալիս ոլորտը համալրել նոր ստեղծագործական ուժերով, ինչպես նաև ապահովել ոլորտի սահուն սերնդափոխության իրականացումը:
2011-2012 թվականներին արվեստի տարբեր բնագավառներում իրականացվել են դեբյուտային և երիտասարդական ծրագրեր, այդ թվում.
թատերարվեստի գծով` 2011 թվականին աջակցություն է ցուցաբերվել 2 դեբյուտային, 3 նորարարական («Տիկնիկային թատրոն» մոդել-խաղ` երեխաներին», «Արվեստն իմ կյանքում», «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոն) նախագծերին: Իրենց բեմական նորամուտն են նշել 15 երիտասարդ ռեժիսորներ (այդ թվում` 3-ը պարային), ավելի քան 139 սկսնակ դերասան-դերասանուհիներ: 2012 թվականին աջակցվել է 2 դեբյուտային և 1 նորարարական ծրագրերի (»Օպերայի ուրվականը», «Բուռլեսկ», «Շարժման երաժշտություն»), 2 երիտասարդ ռեժիսորներ փորձաշրջան են անցել արտերկրում.
երաժշտարվեստի գծով` աջակցություն է ցուցաբերվել 23 երիտասարդ կատարողների ու երիտասարդական կոլեկտիվների մասնակցությանը շուրջ չորս տասնյակ միջազգային նախագծերին: Հայաստանյան հյուրախաղերով յուրաքանչյուր տարի հանդես են եկել շուրջ 4 շնորհալի երիտասարդ երաժիշտ-կատարողներ: 2012 թվականին անցկացվել է 8 երիտասարդական փառատոն, այդ թվում` 4-ը միջազգային մրցույթ-փառատոն, ինչը 2011 թվականի համեմատ ավելի է 2-ով.
կինոարվեստի գծով` աջակցություն է ցուցաբերվել, համապատասխանաբար 6 դեբյուտային ու 2 ուսանողական և 11 դեբյուտային ու 1 ուսանողական ֆիլմերին: 2012 թվականին փառատոների և կինոարվեստանոցների մասնակցության նպատակով աջակցություն է ցուցաբերվել 5 երիտասարդ կինոգործիչներին (6 երկիր):
թատերարվեստի ոլորտում 2011-2012 թվականներին շարունակվել է հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսների բեմադրությունների, ինչպես նաև երիտասարդ ռեժիսորների մասնագիտական կայացման, ստեղծագործական նոր ծրագրերի իրականացման գործընթացը:
Վերջին երկու տարիներին նոր ներկայացումների թիվը համապատասխանաբար կազմել է 53 և 47` նախատեսված 40-ի և 44-ի համեմատ, որոնցից առանձնանում են Ս.Դովլաթովի «Աբանամատ» դրաման, Ա.Շեքսպիրի «Ջոն արքա» ողբերգությունը և Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգություն-օպերետը:
Նախորդ տարիների համեմատ վերջին տարիներին բարձրացել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական գործունեության արդյունավետությունը: Իրենց որակով առանձնացան «Սպարտակ» և «Ռոմեո և Ջուլետ» բալետները, «Աիդա», «Սայաթ-Նովա», «Կարմեն» օպերաները, «Մատյան ողբերգության» բալետ-օպերան, «Գարուն», «Բոլերո», «Ձոն հավերժության», «Հերոսապատում», «Կարմինա Բուրանա» կանտատները, բալետային մանրապատում-ներկայացումները, համերգային, բալետային կատարումները:
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2011 թվականին խաղացած ներկայացումների քանակը կազմել է 62, ինչը 2010 թվականի համեմատ ավել է 18-ով (2010թ.` 44, 2011թ.` 62), հանդիսատեսի թվաքանակը ավելացել 12952-ով (2010թ.` 11972, 2011թ.` 24924), իսկ 2012 թվականին ներկայացումների քանակը և հանդիսատեսի թվաքանակը, համապատասխանաբար, կազմել է 35 և 9979: Ցուցանիշների նվազեցումը պայմանավորված է 2012 թվականի ապրիլ ամսից սկսած թատրոնի բեմի վերազինման աշխատանքներով, որի պատճառով ներկայացումները իրականացվել են Երևանի և ՀՀ մարզերի ամենատարբեր բեմերում: Ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից իրականացված Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքների համար հատկացվել է 4070.7 մլն դրամ:
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2011 թվականի համեմատ 2012 թվականին ներկայացումների քանակը նվազել է 28.5 %-ով կամ պակաս է կատարվել 20-ով, հանդիսատեսի թվաքանակը նվազել է 32.8 %-ով կամ 9487-ով: Ցուցանիշների նվազումը պայմանավորված է թատրոնի հոբելյանական միջոցառումների և Լոնդոնի Շեքսպիրյան օլիմպիադային մասնակցության նախապատրաստական աշխատանքներով:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններում 2011 թվականի համեմատ 2012 թվականին ներկայացումների քանակը ավելացել է 6 %-ով կամ աճել է 116-ով (2011թ` 1790, 2012թ` 1906), հանդիսատեսի թվաքանակը պակասել է 1.8 %-ով կամ 5602-ով (2011թ` 313755, 2012թ` 308153), ինչը մասնավորապես պայմանավորված է հանրակրթական դպրոցներում տոմսերի իրացման արգելքով:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոններում հանդիսատեսի թվաքանակը 2012 թվականին կազմել է 57133 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5085-ով (2011թ` 74048), ներկայացումների քանակը 2012 թվականին կազմել է 423, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 18-ով (2011թ` 405): 2011-2012 թվականներին յուրաքանչյուր տարի բեմադրվել է 9 նոր ներկայացում:
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հանդիսատեսի թվաքանակը 2012 թվականին կազմել է 4176, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5047-ով (2011թ` 9223), ներկայացումների քանակը 2012 թվականին կազմել է 40, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 31-ով (2011թ` 71): 2011-2012 թվականներին համապատասխանաբար բեմադրվել է 3 և 2 նոր ներկայացում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի հանդիսատեսի թվաքանակը 2012 թվականին կազմել է 2115 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 374-ով (2011թ` 2489), ներկայացումների քանակը 2012 թվականին կազմել է 16, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 4-ով (2011թ` 20): 2011-2012 թվականներին համապատասխանաբար բեմադրվել է 3 և 2 նոր ներկայացում: Ցուցանիշի նվազումը պայմանավորված է թատրոնի վերանորոգման հետ:
2011-2012 թվականներին նշվեցին մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների ու թատրոնների հոբելյաններ (2011թ` Մեսրոպ Մաշտոց-1650, Գարեգին Նժդեհ-125, Ավետիս Ահարոնյան-145 ամյակներ, 2012թ` Ալ.Գրիգորյան-75, Ռ.Մխիթարյան-80, Ռ.Քոթանջյան-70, Ն.Շահնազարյան-60 ամյակներ):
Վերջին երկու տարիներին շարունակվել է նախորդ տարիներից սկսված և արդեն ավանդական դարձած փառատոների ֆինանսավորումն ու ընդլայնումը: Իրականացվել են 5 հանրապետական («Թատրոն-X» թատերական, «Նռան հատիկ» մանկապատանեկան, Երիտասարդ ռեժիսուրայի, «Թատերական Լոռի» թատերական փառատոները և «Արդի հայ դրամատուրգիայի» հանրապետական ընթերցումները), 5 միջազգային (»Արմմոնո», «Հայֆեստ», «Թումանյանական հեքիաթի օր», Վ.Փափազյանի անվան շեքսպիրյան, Լ.Ենգիբարյանի անվան մնջախաղի) փառատոներ:
Միջազգային ասպարեզում հայ թատերարվեստի ձեռքբերումների հանրահռչակման, միջազգային կապերի ամրապնդման ու զարգացման նպատակով 2011 թվականին թվով 14 թատերախմբեր և 129 թատերական գործիչներ ու դերասաններ մասնակցել են միջազգային 18 փառատոների, գիտաժողովների ու թատերական այլ ծրագրերի` 15 երկրներում, իսկ 2012 թվականին հայաստանյան 14 թատերախումբ և 122 թատերական գործիչներ ու դերասաններ մասնակցել են 20 միջազգային փառատոների, գիտաժողովների ու թատերական այլ ծրագրերի` շուրջ 14 երկրներում: Առավել կարևորվում է 2011 թվականին Հայաստանի` առաջին անգամ առանձին տաղավարով, մասնակցությունը Չեխիայում կայացած «Պրահայի քվադրինալե» բեմական ձևավորման ու բեմանկարչության 12-րդ միջազգային թատերական փառատոնին, Երևանի կամերային պետական թատրոնի մասնակցությունը ԱՄՆ-ում կայացած «Աշխարհի թատրոնները» միջազգային թատերական փառատոնին և 2012 թվականին Լոնդոնում կայացած Շեքսպիրյան համաշխարհային օլիմպիադային Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մասնակցությունը Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացմամբ` «Գլոբուս» թատրոնում, ինչպես նաև Կամերային պետական թատրոնի 2-րդ մասնակցությունը ԱՄՆ-ում անցկացվող «Աշխարհի թատրոնները» միջազգային թատերական փառատոնին:
Թատերարվեստի ոլորտին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 2141.4 և 2128.9 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 2173.9 մլն դրամ:
Ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում ստեղծագործական խմբերի բնականոն գործունեության ապահովման և պետական ներդրումների առավել արդյունավետ օգտագործման նպատակով 2010 թվականին ստեղծվեցին կամերային և ժողովրդական երաժշտության ազգային կենտրոններ, ինչի շնորհիվ վերջին երկու տարիներին արձանագրվեցին շոշափելի հաջողություններ:
2012 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպություններում իրականացվել է 373 համերգ 127214 հանդիսատեսով, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 4 համերգով, սակայն հանդիսատեսի թիվը ավելի է 3257-ով:
ՀՀ Շիրակի մարզում գործող համերգային կազմակերպություններում 2012 թվականին իրականացվել է 34 համերգ 19404 հանդիսատեսով, 2011 թվականի համեմատությամբ պահպանվել է համերգների քանակը, սակայն հանդիսատեսի թիվը աճել է 2293-ով:
Վերջին տարիներին, արդեն ավանդույթ դարձած, շատ հրավիրյալ հեղինակավոր երաժիշտներ, վարպետության դասընթացների միջոցով, իրենց միջազգային փորձը փոխանցեցին հայ երաժիշտներին:
Երգչախմբային արվեստի զարգացմանն ուղղված ֆինանսական հատկացումները նպաստեցին ոլորտի զգալի զարգացմանը: 2010 թվականին խմբերգային արվեստի զարգացման, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի երկացանկը համալրելու, ինչպես նաև մանկական երգչախմբային նոր ստեղծագործությունների ստեղծման շարունակականությունը ապահովելու նպատակով անցկացվեց խմբերգային ստեղծագործությունների մրցույթ, որտեղ ներկայացվեցին 15 կոմպոզիտորների 39 ստեղծագործություններ: 2011 թվականին արդեն ավանդույթ դարձած մրցույթին մասնակցեցին Երևանի, ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Վայոց ձորի մարզերի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների 73 մանկապատանեկան երգչախմբեր: 2012 թվականին առաջին անգամ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի շրջանակներում ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետության ճանաչված և արհեստավարժ խմբավարների կողմից անցկացվեցին մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներ, որին մասնակցեց 210 խմբավար և 97 երգչախումբ:
Համերգային կազմակերպությունների երկացանկերի համալրման և թարմացման, ինչպես նաև հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների շարունակականության ապահովման նպատակով 2011-2012 թվականներին համապատասխանաբար գնվել և կատարվել է 11 և 25 հայ ժամանակակից կոմպոզիտորի 11 և 34 ստեղծագործություններ, տարբեր ստեղծագործական կազմերի համար կատարվել է 25 և 17 մշակումներ և գործիքավորումներ (ցուցանիշի նվազումը պայմանավորված է 2012 թվականին մեծակտավ ստեղծագործությունների` բալետ, օրատորիա, կանտատներ, փասիոններ ձեռքբերմամբ):
«Երաժշտարվեստի աջակցում և խթանում` ստեղծագործական պատվերների միջոցով» ծրագրով 2011 թվականին իրականացվել են 6 համերգային նախագիծ և շուրջ 3 տասնյակ նոր համերգային ծրագրեր, իսկ 2012 թվականին` 17 համերգային նախագիծ և շուրջ 3 տասնյակից ավելի նոր համերգային ծրագրեր, այդ թվում` Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Ռավելի «Բոլերո», Վիվալդի «Գարուն», Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի բալետային, «Կոմիտասյան պատկերներ» երաժշտական և Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերային նոր բեմադրությունները, վերջինս իրականացավ Գյումրու ստեղծագործական ուժերով:
2011 և 2012 թվականներին կայացան նաև մի շարք համաշխարհային պրեմիերաներ, մասնավորապես` ծննդյան տոներին նվիրված Վ.Շարաֆյանի «Ձնե ձոն» (2011թ) կանտատը, «Կարոս խաչ» էպիկական վիպերգի բեմադրությունը (2011թ) և Ռ.Ալթունյանի հեղինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բալետ-օրատորիայի (2012թ) համերգային կատարումը, որոնք նվիրվեցին գրատպության 500-ամյակին, իսկ Ա.Բաբայանի «Հերոսապատում» (2012թ) կանտատը նվիրվեց Շուշիի ազատագրման տարելիցին: 2012 թվականին սկսվեցին Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները, որի համաշխարհային պրեմիերան կկայանա 2013 թվականին:
Վերջին երկու տարիներին պետական աջակցությամբ միջազգային նախագծերին մասնակցություն են ունեցել 42 երաժիշտ կատարողներ (2011թ` 24, 2012թ` 18), ինչպես նաև 14 կոլեկտիվներ մասնակցել են 39 միջազգային նախագծերին: Հատկանշական է, որ մասնակից խմբերն և անհատ կատարողները եղել են հիմնականում երիտասարդ ստեղծագործողներ:
Երաժշտարվեստի ոլորտում 2011-2012 թվականները նշանավորվեցին մի շարք կարևորագույն հոբելյաններով և հիշարժան տարեթվերով, որոնք իրենց ձևաչափով և գաղափարախոսությամբ տարբերվում էին նախորդ տարիների հոբելյաններից: 2012 թվականին իրականացվել է շուրջ 50 հոբելյանական միջոցառում, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է մասնավորապես, 2011 թվականին` Պ.Լիսիցյանի 100-ամյակը, Էդ.Միրզոյանի և Ա.Բաբաջանյանի 90-ամյակները, 2012 թվականին` Տ.Չուխաջյանի 175-ամյակը, Ա.Պետրոսյանի 100-ամյակը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 75-ամյակը: 2012 թվականին հատկապես նշանավորվեց Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանով, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թվականների օրացույցում:
2012 թվականին թողարկվել է 22 CD (3-ը` ընտրանի-անթոլոգիա) և DVD (8 CD և 1 DVD հոբելյանական), նախորդ տարվա 17 CD, DVD (9-ը հոբելյանական) համեմատ, նկարահանվել է 3 վավերագրական ֆիլմ (2011թ) և 1 երաժշտական տեսաֆիլմ (2012թ) ոլորտի հայտնի արվեստագետների կյանքի և ստեղծագործական գործունեության մասին, որոնք ոչ միայն համալրեցին մշակութային ֆոնդերը, այլև լավագույն միջոց հանդիսացան հայ մշակույթի հանրահռչակման, պահպանման, ինչպես նաև մատաղ սերնդի ճանաչողական և դաստիարակման ազգապահպան գործում:
Երաժշտարվեստի ոլորտին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 916.7 և 949.6 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 1157.1 մլն դրամ:
Կինոարվեստի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղվել է կինոարտադրանքի ձևավորմանը, մրցակցային դաշտի խթանմանը, միջազգային ասպարեզում հայրենական կինոարտադրության հանրահռչակմանը և ներկայացմանը, միջմարզային համագործակցության զարգացմանը:
2011-2012 թվականներին կինոարտադրության ծրագրերով նկարահանվել է, համապատասխանաբար, 22 և 21 խաղարկային կինոնկար (որից 6-ը և 5-ը շարունակվող), 5-ական մուլտիպլիկացիոն, 15 և 12 վավերագրական (որից 3-ը և 2-ը` շարունակվող) ֆիլմեր, թվայնացվել է 7 և 5, վերականգնվել է 2-ական ֆիլմ: Ոլորտում գործում են մասնավոր կինոկազմակերպություններ, որոնց հետ իրականացվում են համատեղ կինոնախագծեր: Շարունակվել է նաև համագործակցությունը միջազգային կինոկազմակերպությունների հետ, որի արդյունքում իրականացվել է 4 համատեղ կինոնախագիծ:
«Հայկական տպագրության 500-ամյակ» և «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Կադրը տողատակում ցուցահանդեսը» և ստեղծվել է 4 ֆիլմ:
2012 թվականին Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր նպաստել հայկական ազգային կինոմշակույթի զարգացմանն ու տարածմանը աշխարհում, հայկական կինոյի հզորացմանը, խթանել հայ երիտասարդ և ավագ սերնդի կինեմատոգրաֆիստների գործունեությունը, խրախուսել բազմաթիվ մասնագետների կոլեկտիվ աշխատանքի արդյունքում ստեղծվող կինոարվեստը:
ՀՀ մարզերում կինոյի համաչափ զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային մշակութային համագործակցության խթանման, մշակույթի (դեպի մարզերը) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման ուղղությամբ 2011-2012 թվականներին շարունակվել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են համապատասխանաբար 150 և 175 ֆիլմի կինոցուցադրումներ, դիտում-քննարկումներ, գրախոսականների մրցույթներ (42 և 50 գրախոսական) և հոբելյանական միջոցառումներ (3 և 5):
2011-2012 թվականներին Հայաստանում իրենց գործունեությունն են շարունակել արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա», «Կին», «Մանկապատանեկան ֆիլմերի» և «Ես եմ» երիտասարդական միջազգային, Անկախ ֆիլմերի համահայկական փառատոները:
Ապահովվել է հայրենական արտադրության ֆիլմերի մասնակցությունը միջազգային շուրջ 60 կինոփառատոներին և կինոշուկաներն` նախորդ երկու տարիների 2009-2010 թվականների` 50 փառատոների համեմատ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2009 թվականից սկսած ներկայանում է Կաննի միջազգային հեղինակավոր կինոփառատոնում առանձին տաղավարով, կազմակերպվում են հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ են իրականացվում տարբեր երկրների կինոընկերությունների հետ:
2012 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպական տեսաձայնային դիտարանի 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ գործադիր խորհրդի նիստով վավերացվեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տեսաձայնային դիտարանին (աբսերվատորիային):
ՀՀ կառավարության 16.08.2012թ N 1046-Ա որոշման համաձայն ստեղծվեց «Հայ արտ սինեմա» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայի զարգացմանը, կրթական համակարգում ստեղծել ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներ, նպաստել մասնագիտական կայուն գիտելիքների և փորձի ձեռքբերմանը` հետագայում միջազգային ասպարեզում և մշակութային շուկայում ժամանակակից հայ կինոյի հանրահռչակման և մրցունակության ապահովման նպատակով: «Ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր» ծրագրի շրջանակներում 2 վարպետության դասեր են անցկացրել մեծանուն և անվանի կինոգործիչներ Ռուսաստանից:
Կինոարվեստի ոլորտին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 721.3 և 731.2 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 722.2 մլն դրամ:
Կերպարվեստի ոլորտում առաջին հերթին աջակցություն է ցուցաբերվել ժամանակակից հայ կերպարվեստի զարգացմանը և հայ նկարիչների ստեղծագործությունների հանրահռչակմանը:
Վերջին երկու տարիներին աջակցություն է ցուցաբերվել հայ ժամանակակից արվեստի ներկայացմանը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, մասնավորապես.
- 2011 թվականին` Վենետիկի 54-րդ բիենալեին, Պրահայի թատերանկարչության և բեմանկարչության «Քվադրինալե», Պեկինի «Ժամանակակցի և ավանդականի խաչմերուկում», «ARTBYGENEVE 2011» միջազգային փառատոներին, ապահովվել է 16 արվեստագետների մասնակցությունը միջազգային ծրագրերին, ինչպես նաև հայ կերպարվեստը ներկայացվել է նաև արտերկրում` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում, այդ թվում` Քուվեյթում, Չինաստանում, ՈՒկրաինայում: «Ռակու-2011», «Հող, կրակ և ջուր» նախագծերի շրջանակներում խեցեգործների համար անց են կացվել վարպետության դասընթացներ:
- 2012 թվականին` Մոնակոյի միջազգային «ArtMonaco-Expo»-ին (Երվանդ Քոչարի «Տարածանկարը» արժանացել է «Prix dԺexcellence-Baroque» գլխավոր մրցանակի), Պեկինի 5-րդ միջազգային բիենալեին, Թեհրանի ձեռարվեստի նմուշների մասնագիտացված ցուցահանդեսին, Լեհաստանի Էլբոնգ քաղաքի գեղարվեստական պլեներային նկարչության փառատոնին, հայ-գերմանական միջմշակութային համագործակցության շրջանակներում Բեռլինի «Ինտերիոդասեյին» պատկերասրահում 13 հայ ժամանակակից արվեստագետների գործերի ցուցահանդեսին, Դրեզդենի «Trickfilmworkshop ANIMA 2012» միջազգային անիմացիոն նախագծին, Ավստրիայի «Artist in Residence» վարպետության դասընթացին:
2011 թվականին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել են «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» ցուցահանդեսը, տպագրվել է ցուցահանդեսի կատալոգը, կազմակերպվել են հոբելյանական ցուցահանդեսներ, նվիրված գեղանկարիչ Կ.Սմբատյանի ծննդյան 80, ՀՀ ժողովրդական նկարիչ Ս.Մուրադյանի ծննդյան 85, ՀՀ վաստակավոր նկարիչ, գոբելենի արվեստի հիմնադիր Կ.Եղիազարյանի ծննդյան 85, ՀՀ վաստակավոր նկարիչ Ա.Առաքելյանի 85, նկարիչ Ն.Աղավելյանի ծննդյան 55-ամյակներին, թարգմանչաց տոնի առիթով կազմակերպվել է նկարիչ Ս.Թորոսյանի անհատական ցուցահանդեսները, ժամանակակից արվեստի թանգարանի 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, ինչպես նաև 2012 թվականին հրատարակվել է Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված տեղեկատու պատկերագիրքը:
Կերպարվեստի ոլորտին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 22.5 և 21.5 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 35.5 մլն դրամ:
Պարարվեստին վերջին երկու տարիների ֆինանսական միջոցների հատկացումները նպաստել են ոլորտի համաչափ զարգացմանը, որի արդյունքում 2011 թվականին պետական աջակցությամբ 3 պետական համույթներ իրականացրել են 15 նոր ստեղծագործական ծրագրեր և վերականգնել 6 պարային բեմադրություններ, իսկ 2012 թվականին պետական աջակցությամբ 3 պետական համույթներ իրականացրել են 10 նոր ստեղծագործական ծրագրեր:
2011-2012 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համույթներում իրականացվել է, համապատասխանաբար, 68 և 53 համերգ, սպասարկվել է 43045 և 39069 հանդիսատես:
Ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների և ձայնագրությունների նպատակով, ձեռք են բերվել ազգագրական նոր տարազներ, մասնավորապես` 2011 թվականին պետական աջակցություն են ստացել 2 ազգագրական երգի-պարի համույթները («Կարին», «Սասուն»), իսկ 2012 թվականին` 5 ազգագրական երգի-պարի համույթները (»Կարին», Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթ, Լոռու մարզի Այգեհատ համայնքի ազգագրական պարի համույթ, Արարատի մարզի «Վասպուրական» և «Շատախ»): 2011 թվականին իրականացվել է «Հայրենյաց ակունք» խորագրով ազգագրական երգի-պարի թատերականացված համերգը, որին մասնակցել են 6 համույթներ և 5 երգիչ-մենակատարներ:
Միջազգային փառատոներին համույթների մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև ազգային պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը նպաստելու նպատակով 2011 թվականին «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը մասնակցել է Իսպանիայում կայացած ժողովրդական պարի միջազգային փառատոնին և արժանացել է առաջին մրցանակի: 2012 «Բերդ» պարային անսամբլը մասնակցել է Ֆրանսիայում, Իտալիայում և Բելգիայում կայացած պարի փառատոններին:
2011-2012 թվականներին աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի նոր ստեղծագործական ծրագրի իրականացմանը (Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից «Պոլովեցյան պարեր» խորեոգրաֆիկ պատկեր և «Ազգագրական պարերի շարք» մեկ ակտանի խորեոգրաֆիկ բեմադրություն), Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի նոր` «Սասնա երգերի և պարերի շարան» համերգային ծրագրի իրականացմանը, «Ոգին շարժման մեջ» բալետային երեկոյի կազմակերպմանը: Կազմակերպվել են պարարվեստի անվանի գործիչներ Ն.Մեհրաբյանի, Վ.Գալստյանի, Հ.Շամամյանի, Թ. Ալթունյանի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի 40, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի հիմնադրման 25, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի 30, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական երեկոները:
2012 թվականին վերապատրաստվել են ՀՀ մարզերի շուրջ 40 պարուսույցներ, որի նպատակն էր պարուսույցներին ծանոթացնել հայկական ժողովրդական պարերի յուրահատկությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը և ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին:
Պարարվեստի ոլորտին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 160.1 և 166.9 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 168.5 մլն դրամ:
Հոբելյանական ծրագրերի և միջոցառումների շրջանակներում 2011-2012 թվականներին նշվել է մշակույթի, կրթության, քաղաքական-հասարակական գործիչների և իրադարձությունների հարյուրից ավելի հոբելյան: Մշակվել, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես`
- 2011 թվականին լայնամասշտաբ միջոցառումներով նշվել է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանը: Իրականացվել են ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 14 պետական, կառավարական և շուրջ 60 գերատեսչական հոբելյանների նշում: Մի շարք հոբելյաններին անդրադարձվել է տարբեր բնույթի միջոցառումներով` հոբելյանական երեկոներ ու համերգներ (41), ֆիլմերի նկարահանում (5), հեռուստահաղորդումներ (8), գիտաժողովներ (4), հոբելյանական գրքերի և ալբոմների հրատարակում (15), ձայնատեսասկավառակների թողարկում (17), բեմադրությունների իրականացում (3), ցուցահանդեսների (2), մրցույթների, փառատոների կազմակերպում (9), կատալոգների, բացիկների տպագրում և այլն: Կազմակերպվել են ժողովրդական տոնակատարություններ, տոնական համերգներ և ընդունելություններ ՀՀ մարզերում, զորամասերում, Երևանում, ինչպես նաև արտերկրում: Իրականացվել են ՀՀ օրհներգի նոր ձայնագրություններ, քարոզչական պաստառներ, կազմակերպվել են թատերական և երաժշտական փառատոներ, մրցույթներ (7), ցուցահանդեսներ` լուսանկարչական (2), գեղանկարչական աշխատանքների (2), արխիվային նյութերի և այլն:
- 2012 թվականին իրականացվել են ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 7 պետական, կառավարական և շուրջ 40 գերատեսչական հոբելյաններ: Իրականացվել են հոբելյանական երեկոներ ու համերգներ (25), ֆիլմերի նկարահանումներ (5), հեռուստահաղորդումներ (9), գիտաժողովներ (2), հոբելյանական գրքերի և ալբոմների հրատարակում (9), ձայնատեսասկավառակների թողարկում (10), բեմադրությունների իրականացում (2), ցուցահանդեսների (9), մրցույթների, փառատոների կազմակերպում (3), երաժշտական ստեղծագործության գնում և կատարում, ֆոնդային հոբելյանական ձայնագրություններ (4 CD), կատալոգների, բացիկների տպագրում և այլն:
2012 թվականին բազմաբնույթ և մեծ տոնակատարություններով նշվեց «Հայ գրատպության 500-ամյակը» և «Երևանը` 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրը, որի շրջանակներում ապահովվել է Հայաստանի մասնակցությունը 14 գրքի միջազգային տոնավաճառներին, գրականության և պոեզիայի 2 փառատոնին, արտերկրում կազմակերպվել են գրավոր ժառանգության 12 ցուցահանդեսներ, իրականացվել են համատեղ ծրագրեր 12 երկրների հետ: Հայաստանում իրականացվել են 8 մանկական հանրապետական միջոցառումներ, կազմակերպվել են 20 գրական համաժողովներ, գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, գրական միջոցառումներ, ստեղծվել են հայկական տառարվեստի 3 համալիրներ:
Հոբելյանական միջոցառումներին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 61.3 և 58.4 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 54.1 մլն դրամ:
ՀՀ մարզերում մշակույթի զարգացում
ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային մշակութային համագործակցության խթանման, մշակույթի (դեպի մարզերը) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման ուղղությամբ 2011-2012 թվականներին իրականացվել են.
- 2007 թվականից մեկնարկած «Մշակութային մարզ» ծրագիրը, որի շրջանակներում մարզերում կազմակերպվել են թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում: ՀՀ սահմանամերձ և հեռավոր մարզերում, Արցախում ու Երևանում, համապատասխանաբար կայացել են 74 և 76 հյուրախաղեր: Իրականացվել է շուրջ 150 միջոցառում.
- կույր և թույլ տեսնող անձանց գրադարանային ծառայությունների սպասարկման նպատակով իրականացվել է «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագիրը, որը տեղակայվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում.
- հաշմանդամների գրադարանային սպասարկումն ապահովելու նպատակով Լոռու և Շիրակի մարզային գրադարանների միջոցով իրականացվել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը, որի միջոցով տրամադրվել է 16760 տեղեկատվություն.
- հեռավոր բնակավայրերի մշակութային սպասարկումն իրականացնելու նպատակով «Շրջիկ գրադարանը» (բիբլիոբուս) եղել է ՀՀ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում: 2011 թվականին Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուից ՀՀ Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզերի և ԼՂՀ-ի համայնքային գրադարաններին նվիրատվության կարգով տրամադրվել է ավելի քան 4245 միավոր գրականություն, իսկ ԼՂՀ-ին` 210: 2012 թվականին ծրագիրը շարունակվել է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզերում և Երևանում: Ընդհանուր առմամբ տրամադրվել է 3069 միավոր գրականություն.
- «Ճամփորդող ցուցահանդես» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպվել են արտագնա ցուցահանդեսներ` 2012 թվականին 18 ցուցահանդես, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 2-ով.
- իր գործունեությունն է շարունակել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է շուրջ 160 դաս-համերգ, որից` 60-ը ՀՀ մարզերում:
Կարևորելով ՀՀ մարզերում միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոների, փառատոների անցկացումը, իրականացվել են արդեն ավանդական դարձած.
- «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որին 2012 թվականին մասնակցեցին 1365 երաժիշտ-կատարողներ 24 երկրներից, նախորդ տարվա 1200 երաժիշտ-կատարողների և 22 երկրների համեմատ:
- «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, որը կարևոր հիմք է նոր, երիտասարդ ստեղծագործական ուժերի բացահայտման համար: Փառատոնը 2012 թվականին նվիրվել է հայ գրատպության 500-ամյակին, որին մասնակցել են 36 թատերախումբ (38 ներկայացում, 13000 հանդիսատես), նախորդ տարվա 35-ի համեմատ (36 ներկայացում, 12000 հանդիսատես):
Հաջողությամբ իրականացվել է 2007 թվականից մեկնարկած «Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության համար» ծրագիրը Գեղարքունիքի և ՀՀ Տավուշի մարզերում: 2011 թվականին ծրագիրն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզում (47 համայնքների 7000 երեխաներ), ներգրավելով մանկատների ու հատուկ դպրոցների սաներին, 2012 թվականին` ՀՀ Վայոց ձորում (3 քաղաքային, 31 գյուղական համայնքների շուրջ 5784 երեխաներ):
ՀՀ մարզպետարանների կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում են շուրջ 2-13 մշակութային բազմաբնույթ միջոցառումներ («Բերքի տոն», Հանրապետության տոն, «Մենք ենք, մեր համայնքները» մշակութային փառատոն «Բարբառների երկխոսություն» մարզային փառատոն և այլն):
ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 162.9 և 176.3 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 167.8 մլն դրամ:
Միջազգային մշակութային համագործակցություն
Մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը միտված է արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, դրանց ներդաշնակ համադրմանը, արտերկրում մշակույթի նպատակաուղղված քարոզչության իրագործմանը:
Իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.
- 2011-2012 թվականներին նպաստավոր հիմքեր է ստեղծել երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային և միջազգային կայուն համագործակցության զարգացման և դրա շրջանակների ընդլայնման համար, դրանով իսկ նպաստելով պետական մշակութային քաղաքականության արդյունավետ իրականացմանը,
- ակտիվ աշխատանքներ են տարվել միջազգային կոնվենցիաներին միանալու, կամ դրանք վավերացնելու, երկկողմ և նեղոլորտային միջազգային պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ: Ստորագրվել է 21 միջազգային պայմանագիր, որից միջկառավարական` 3 համաձայնագիր և 7 ծրագիր, միջգերատեսչական` 1 համաձայնագիր, 3 հուշագիր և 7 ծրագիր:
Փաստաթղթերի ստորագրումը ոչ միայն նպաստում է համագործակցության զարգացմանը, այլև հիմքեր է նախապատրաստում նոր համատեղ ծրագրերի իրականացման համար` այդ թվում նաև հայ մշակույթի և հայոց պատմության նշանակալից իրադարձություններին և հոբելյաններին (ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում նշվող հոբելյաններ, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներ և այլն):
Հատուկ ուշադրություն է դարձվելու նեղոլորտային (կինո, գրահրատարակչություն, հուշարձանների պահպանություն), ինչպես նաև ընդհանրական (հումանիտար դաշտ) փաստաթղթերի ստորագրմանն ու վավերացմանը: Շարունակվելու են աշխատանքները «ATA KARNET» մաքսային կոնվենցիային Հայաստանի միանալու ուղղությամբ: Միանալով վերոնշյալ կոնվենցիային Հայաստանը կդյուրացնի մշակութային գործունեության նպատակով ժամանակավոր ներմուծվող և արտահանվող առարկաների ձևակերպման ընթացքը:
2012 թվականին միջազգային կազմակերպությունների և երկկողմ համագործակցության հիմնական առանցքը կազմել են Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, որոնք զուգորդվել են նաև փոխադարձ մշակույթի օրերի անցկացմամբ, պաշտոնական փոխայցելություններով և այլ ծրագրերով:
Միջազգային կառույցների և կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրամիության, ԱՊՀ և ՀՀՄՀ, Եվրախորհրդի, ՍԾՏՀ, Ֆրանկոֆոնիա) հետ համագործակցության հետագա զարգացման նպատակով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում 2012 թվականին իրականացվել է 36 համաֆինանսավորվող ու համատեղ ծրագիր, որը 2011 թվականի համեմատ ավել է 11-ով:
Եվրամիություն-ԵԽ «Արևելյան գործընկերության» ծրագրի «Մարդկանց միջև շփումներ» պլատֆորմի շրջանակներում.
- աջակցություն է ցուցաբերվել «Հայաստանի մշակույթի ոլորտի և մշակութային քաղաքականության մասին» հիմնարար վերլուծական զեկուցի պատրաստմանը,
- շարունակվել է Կիևյան նախաձեռնության «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» տարածաշրջանային ծրագրի իրականացումը, ինչը լիովին համահունչ է մշակույթի ոլորտում ազգային անվտանգության ռազմավարության հիմնական նպատակներին,
- Հայաստանն անդամակցել է Եվրոպական Աուդիովիզուալ Օբսերվատորիայի մասնակի համաձայնագրին: Աշխատանքներ են տարվել «Եվրոպա Նոստրա» և Եվրոպական երաժշտական կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ,
- շարունակվել են աշխատանքները «Մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման ուղղությամբ. մեկնարկել է «Հուշարձանների ճարտարապետական վերականգնում» ծրագիրը, որի շրջանակներում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել 31 ճարտարապետներ-վերականգնողի, 14 հնագետ-վերականգնողի, 10 շինարարության կազմակերպիչների` աշղեկների, ինչպես նաև 16 որմնանկարներ վերականգնողների համար,
- աշխատանքներ են տարվել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի մշակույթի հատվածի մշակման ուղղությամբ,
- իրականացվել են Եվրոպական միության «Մշակույթ 2007-2013» ծրագրով հաստատված դրամաշնորհային ծրագրերը,
- հաստատվել են ԵՄ «2011-2014թթ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերը»,
- մասնակցություն է ապահովվել «I Culture» և «Artiste in Residence» ծրագրերին, որոնց շրջանակներում հայաստանյան երիտասարդ ստեղծագործողները վարպետության դասեր են առել անվանի երաժիշտ-դաշնակահարների և նկարիչների մոտ,
- վերամեկնարկել է ֆրանսիական «Մշակույթ և համագործակցություն» կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երաժշտական գործիքների վերականգնման ծրագիրը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում.
- Հայաստանը դարձել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի նախագահ,
- նախապատրաստվել են «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» և «Մշակութային արտահայտման բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաներից բխող ազգային զեկույցները,
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է ընդգրկվել «Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր» էպոսը,
- կայացել է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթը կայուն զարգացման գործոն» խորագրով միջազգային 2-րդ կոնֆերանսը,
- Հայաստանը միացել է «Գեղարվեստական կրթության շաբաթ» ակցիային, որի շրջանակներում իրականացվեցին բազմաբնույթ ծրագրեր` թվով 40 միջոցառում և շուրջ 2141 մասնակից,
- «Երևանը 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակումն էր, որի շրջանակներում Հայաստանում և արտերկրում իրականացվեց 170 տարաբնույթ միջոցառում, որին մասնակից դարձան գրեթե բոլոր սոցիալական խավերն ու գրական մասնագիտությունները: Հայաստանում և արտերկրում իրականացված և Հայաստանի մասնակցությամբ կայացած բազմաթիվ ու բազմազան միջոցառումները (ցուցահանդեսներ, գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներ, միջազգային համաժողովներ, հայ մշակութային օրեր, հրատարակությունների շնորհանդեսներ, տոնահանդեսներ, համերգներ, գրականության օրեր, համատեղ ծրագրեր և այլն) համախմբում էր գիրքը: Կազմակերպվեց հայ հնատիպ գրքի 12 ցուցահանդես, որոնց զուգահեռ տպագրվեցին ցուցահանդեսների կատալոգները:
ԱՊՀ երկրների հետ հումանիտար համագործակցության շրջանակներում`
- վերջին տարիներին գերակա են դարձել ԱՊՀ մշակութային խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչը պայմանավորված է նրանով, որ 2012 թվականին Հայաստանը, ըստ հաստատված կանոնակարգի, ստանձնել է նախագահությունը ԱՊՀ մշակութային համագործակցության և ԱՊՀ գրահրատարակչության խորհուրդներում: Այս համատեքստում 2012 թվականին Հայաստանում կայացել է ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի և ԱՊՀ գրահրատարակչության խորհրդի նիստերը,
- մասնակցություն է ապահովվել ԱՊՀ շրջանակներում իրականացվող միջոցառումներին, մասնավորապես ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղերին, ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության համաժողովին, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ծրագրին,
- ԱՊՀ-ի հետ համագործակցության ձևաչափում իր կարևորությամբ առանձնանում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հետ համագործակցությունը: Հիմնադրամի աջակցությամբ 2011-2012 թվականներին Հայաստանում կազմակերպվել են համապատասխանաբար 9 և 8 միջոցառում, այդ թվում` արդեն ավանդական դարձած ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների և հրատարակիչների համաժողովը, Ա. Խաչատրյանի անվան երիտասարդ կատարողների միջազգային փառատոնը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կինօ ՍՆԳ» ենթածրագիրը, «Լիկի Պամյատի» ծրագիրը:
ԱՊՀ և ՀՀՄՀ շրջանակներում իրականացվող նախագծերի թվում առանձնանում է 2011 թվականին մեկնարկած «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» նախագիծը, որի նպատակն է լայնածավալ մշակութային, սոցիալական, գիտակթրական, ճանաչողական ենթածրագրերի և միջոցառումների միջոցով նպաստել ԱՊՀ մարզային քաղաքների ենթակառուցվածքների զարգացմանը: 2013 թվականին վերոնշյալ նախագիծը իրականացվում է Գյումրիում:
ՍԾՏՀ կազմակերպության համագործակցության շրջանակներում 2012 թվականին հաջողությամբ իրականացվել է «Գրական տապան» ծրագիրը, մասնակցություն է ապահովվել աշխատանքային խմբի նիստերին:
Միջազգային այլ կառույցների (Ֆրանկոֆոնիա, ICCROM և այլն) համագործակցության շրջանակներում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ ակտիվ և բազմակողմանի համագործակցության արդյունքում 2012 թվականին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ: Համագործակցության շրջանակներում 2011-2012 թվականներին Երևանում և մարզերում հաջողությամբ իրականացվել են ավանդական դարձած Ֆրանկոֆոնիայի օրերը:
Շարունակվելու է համագործակցությունը ոլորտի մասնագիտական և հասարակական կառույցների, այդ թվում ICCROM-ի, ICOM-ի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Այդ ձևաչափով Հայաստանում 2012 թվականին իրականացվել են «ICOM-CECA»-յի տարեկան համաժողովը, գրադարանավարների միջազգային հանդիպումը և «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով երաժշտագիտական գրադարանների միջազգային գիտաժողովը, կազմակերպվել է Պատկերապատման փառատոն-դասընթացը (փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները): 2012 թվականին Հայաստանը առանձին տաղավարով մասնակցել է Անգուլեմի պատկերապատման փառատոնին:
Երկկողմանի համագործակցության և ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում.
- ընդլայնվել է մշակութային համագործակցության աշխարհագրությունը` արդեն իսկ ավանդական դարձած երկրների հետ ունեցած համագործակցությանը զուգընթաց` ԱՊՀ, Եվրոպայի, Արևելքի երկրների հետ, համագործակցություն է ծավալվելու նաև նոր երկրների` Քուվեյթի, Հորդանանի, Վիետնամի, Սինգապուրի, Ինդոնեզիա, Կուբայի, Օմանի, Թաիլանդի հետ,
- իրականացվել են 70 ծրագրային միջոցառում` 2011 թվականի 46-ի համեմատ,
- կազմակերպվել են 20 փոխադարձ «Մշակութային տարիներ», «Մշակութային սեզոններ», «Բարեկամության օրեր»` 2011 թվականի 16-ի համեմատ,
- կայացել է ծրագրով նախատեսված պաշտոնական պատվիրակությունների 50 փոխայցելություն` 2011 թվականի 28-ի համեմատ,
- յուրաքանչյուր տարի կազմակերպվել է շուրջ 75 հանդիպում:
2011-2012 թվականներին առավել նշանակալի իրադարձություններից էին. Հայ մշակույթի օրերը Բուլղարիայում, Հորդանանում, Կլուժում, Պերմում, Գերմանիայում, հայ-իտալական և հայ-գերմանական մշակութային համատեղ ծրագրեր, Հայաստանում` ՈՒկրաինայի, Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Արգենտինյան մշակույթի օրերը, Ռուսական խոսքի օրեր, Իսրայելական, Ճապոնական, Իտալական, Ինդոնեզական, Թաիլանդական, Կորեական, Բոննի մշակութային ծրագրերը:
2011-2012 թվականներին յուրաքանչյուր տարի մասնակցություն է ապահովվել 20 երկրում կայացած շուրջ 60 միջազգային մրցույթների, ցուցահանդեսների, տոնավաճառների, փառատոների:
Ընդհանուր առմամբ 2011-2012 թվականներին իրականացվող միջոցառումների և փոխանակումների արդյունքում Հայաստանից գործուղվել և Հայաստան է այցելել ավելի քան 4900 մարդ:
Արտերկրի մշակույթի ներկայացմանը Հայաստանում ակտիվորեն ներգրավվել են նաև ՀՀ մարզերը, դրանով իսկ ապահովելով մարզային բնակչության մասնակցությունը երկրի մշակութային կյանքին:
Իրականացվող ծրագրերի թվում առանցքային են լինելու Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված հուշ-երեկոները, համերգային և ցուցահանդեսային ծրագրերը:
Սփյուռքի հետ համագործակցություն
Կարևորելով սփյուռքահայ արվեստագետներին հայաստանյան մշակութային դաշտ ներգրավելու, ինչպես նաև Սփյուռքում հայապահպանության խնդիրները, ՀՀ մշակույթի նախարարությունը 2011 թվականից աջակցություն է ցուցաբերում Վիրահայոց «Հայարտտուն» մշակութային կազմակերպությանը, որի արդյունքում Թբիլիսիում, Ջավախքում և Վրաստանի այլ հայաշատ վայրերում իրականացվել են մշակութային միջոցառումներ, հրատարակվել գրքեր: Կազմակերպությունը իր կատարած մեկամյա գործունեությունը ներկայացրել է «ArtExpo» ցուցահանդեսի շրջանակներում: 2012 թվականին իրականացվել է շուրջ 41 միջոցառում:
Կարևոր ուղղություններից է Սփյուռքում հրատարակվող պարբերականներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը: 2011 թվականին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել Չեխիայի «Օրեր» ամսագրին, 2012 թվականին աջակցություն է ցուցաբերվել Մինսկում հրատարակվող «Նոր անիվ» ամսագրին:
Աջակցություն է ցուցաբերվել հայազգի արվեստագետների` հայաստանյան համերգների, ցուցահանդեսների, շնորհանդեսների, հանդիպումների կազմակերպմանը (2011 թվականին` 15 միջոցառում, 2012 թվականին` 9 միջոցառում), գրքերի տպագրմանը (2011 թվականին` 6 գիրք, 2012 թվականին` 3 գիրք):
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2011-2012 թվականներին իրականացվել են մի շարք մշակութային միջոցառումներ, համապատասխանաբար, 14 և 15 միջոցառում: «Մեր մեծերը» խորագրով իրականացվել են հայազգի նշանավոր 15 անհատների մեծարման միջոցառումներ, ընդ որում 2011 թվականին ծրագիրը նվիրվել էր 4, իսկ 2012 թվականին` 5 մեծանուն հայերի: Միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում և սփյուռքում, հրատարակվել են նյութեր, գրքույկներ, թողարկվել են խտասալիկներ: 2011-2012 թվականների ընթացքում Համաժողովներ միջոցառման ներքո իրականացվել են ավելի քան 30 համաժողով, այդ թվում` սփյուռքի համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը, սփյուռքահայ կերպարվեստի գործիչների «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» համաժողովը, սփյուռքահայ շրջանավարտների համահայկական առաջին հավաքը և այլն: 2010 թվականին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին մասնակցել են շուրջ 1200 անհատ կատարողներ, գեղարվեստական խմբեր, արվեստագետներ` աշխարհի տարբեր երկրներից: Իրականացվել են 34 միջոցառումներ, որոնցից` մի շարք մասնագիտական համահայկական համաժողովներ, կատարողական արվեստի օրեր Երևանում և մարզերում և այլ միջոցառումներ: 2012 թվականի «Իմ Հայաստան» փառատոնի սփյուռքահայ մասնակիցների թիվը հասավ շուրջ 2000-ի: «Աջակցություն մերձավոր սփյուռքի հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Վրաստանի հայ համայնքին: Մշակութային միջոցառումներ են կազմակերպվել Լատինական Ամերիկայի հայ համայնքներում, որտեղ իրենց մասնակցությունն են բերել հայաստանյան մշակութային գործիչներ, համույթներ:
Միջազգային և սփյուռքի հետ մշակութային համագործակցության ապահովման նպատակով պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 395.0 մլն դրամ և 453.3 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 391.8 մլն դրամ:
Ազգային փոքրամասնությունների ինքնության պաշտպանություն
Վերջին տարիներին պետական ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը: Այդ նպատակով կազմակերպվում են նրանց ազգագրությունն ու ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ, համերգներ, փառատոներ, մասնավորապես`
- 2011 թվականին կազմակերպվել է «Բելառուսկայա զորկա» փառատոնը, «ՈՒխտագնացություն Ախթալայի հունական եկեղեցի» միջոցառումը («Իլիոս» հույների համայնք» ՀԿ), կոմպոզիտոր Վ. Վայների ստեղծագործությունների խտասալիկի և կլավիրների ժողովածուի պատրաստումը, ինչպես նաև «Երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երիտասարդական մրցույթ-փառատոնը (»Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ),
- 2012 թվականին աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում` «Մատիտով» նկարչական մրցույթ-ցուցահանդեսին («Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ), Երևանում եզդիական ազգային երգերի համերգին (»Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ), Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնին, ինչպես նաև «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» նախագծին: Վերջինիս շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող համերգներին կոմպոզիտոր Վիլլի Վայների, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի և գեղարվեստական ղեկավար Արմեն Արնաուտով-Սարգսյանի մասնակցությունների ապահովմանը:
Ոլորտին պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 16.5 և 15.0 մլն դրամ, իսկ 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 14.4 մլն դրամ:
10.1.1.2. Հիմնական խնդիրները
Մշակութային ժառանգության պահպանություն
Թանգարաններ.
Կարևոր խնդիր է թանգարանների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովումը` շենքերի հիմնանորոգումն ու վերանորոգումը, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինումը, անվտանգության համակարգերով ապահովումը, ջերմախոնավային համակարգերի ձեռքբերումն ու տեղակայումը.
Դեռևս կարևորվում է թանգարանային հավաքածուների համալրման հարցը.
Թանգարանները դեռևս ապահովված չեն թանգարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով:
Գրադարաններ.
Դեռևս լիարժեք լուծված չէ գրադարանների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման հարցը` գրադարանների շենքերի վերանորոգումը.
Կարևորվում է գրադարանների ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը.
Գրադարանները դեռևս ապահովված չեն գրադարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով.
Կարևորվում է գրադարանային հավաքածուների պահպանումը և օգտագործումը` դրանց վերականգնումը, նպատակային համալրումը,
Դեռևս հրատապ է Հայաստանի ազգային գրապալատի շենքի հիմնանորոգման ու ջեռուցման համակարգի տեղադրման, տպագիր նյութերի ազգային անձեռնմխելի հավաքածուների պահպանության համար անհրաժեշտ տարածքի ապահովման խնդիրները:
Արխիվային գործ.
Արխիվային հավաքածուների պահպանման, համալրման, հաշվառման աշխատանքներում առկա զարգացման միտումներին զուգընթաց դեռևս շարունակում է հրատապ մնալ արխիվային փաստաթղթերի թվայնացման խնդիրը, որի իրականացման արդյունքում էլ ավելի կբարձրանա արխիվային փաստաթղթերի մատչելիությունը և կլուծվի ապահովագրական պատճենների պատրաստման հիմնահարցը.
Դեռևս հրատապ է արխիվապահոցներում անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմի պահպանման խնդիրը: Ձմեռային և ամառային սեզոնների ջերմաստիճանի տատանումներից փաստաթղթերը դեֆորմացիայի են ենթարկվում և քայքայվում, որի լուծման տարբերակներից է կենցաղային օդորակիչների տեղադրումը.
Արդիական է արխիվի համակարգչային սարքավորումների նորացման խնդիրը:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ.
Շարունակում է առաջնահերթ մնալ պահպանվածության առումով առավել վտանգված պատմամշակութային հուշարձանները հետագա քայքայումից և անդառնալի կորստից կանխման և դրանցում առկա որմնանկարների ամրակայման ու վերականգնման հարցը.
Դեռևս խնդիր է հուշարձանների պահպանության բնագավառում պետական-մասնավոր հատվածների (այդ թվում` հասարակական, միջազգային կազմակերպություններ, անհատ բարերարներ, համայնքի բնակչության ներգրավվածություն) համագործակցության ներդրված նոր ձևաչափի շարունակականության ապահովումը.
Շարունակում է խնդիր մնալ հուշարձանների պետական կադաստրի ստեղծումը և վարումը.
Դեռևս շարունակում է խնդիր մնալ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների փոխհարաբերությունների կանոնակարգումը (պահպանական պարտավորագրերի ինստիտուտի կիրառումը).
Կարևորվում է պատմամշակութային հուշարձանների հանրահռչակման գործընթացի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև արտերկրում գտնվող ուսումնասիրված, վավերագրված, հաշվառված հայկական հուշարձանների հանրահռչակումը:
Ոչ նյութական մշակութային ժառանգություն.
Դեռևս խնդիր է ոչ նյութական մշակութային ժառանգության դիտանցումների կազմակերպումը, ուսումնասիրումը, նույնականացումը, փաստաթղթավորումը.
Կարևոր խնդիր է գիտահանրամատչելի ուսումնական ձեռնարկների տպագրումը.
Արդիական է ժողովրդական արհեստագործության, ժողովրդական կատարողական արվեստի զարգացման ու ժողովրդական բանահյուսության հանրհառչակման խնդիրը:
Ժամանակակից արվեստի զարգացում.
Դեռևս լուծված չեն մշակութային կազմակերպությունների` թատրոնների, համերգասրահների բնականոն գործունեության պատշաճ ապահովման խնդիրները. շենքերի և շինությունների հիմնավերանորոգումը, սեփական տարածքներ չունեցող և անբավարար պայմաններում գործող թատերահամերգային կազմակերպություններին անհրաժեշտ տարածքների տրամադրումը, արդիական նյութատեխնիկական միջոցների համալրումը.
Դեռևս խնդիր է համարվում մատուցվող ծառայությունների որակի ապահովումը` երաժշտական գործիքների ձեռքբերումն ու վերանորոգումը, խաղացանկերի ու երկացանկերի (ժողովրդական կոլեկտիվների երկացանկերի թարմացումը նոր մշակումներով) համալրումը նոր ստեղծագործություններով.
Շարունակում է հրատապ մնալ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը:
ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացում.
Հրատապ խնդիր է ՀՀ մարզերում վերանորոգված մշակույթի տների, կենտրոնների, ակումբների նյութատեխնիկական բազայի համալրումը,գործիքների և սարքավորումների ձեռք բերումը.
Դեռևս առկա են ՀՀ մարզերում և համայնքներում մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման և մշակութային կյանքի աշխուժացման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման խնդիրները.
Բավարար չեն ՀՀ մարզերում բնակչության գեղագիտական զարգացումն ու հանգստի կազմակերպումը, ինչը կապված է մշակույթի տների և կենտրոնների ոչ լիարժեք կենսագործունեությամբ և ՀՀ մարզերում ու համայնքներում արհեստագործական կենտրոնների սակավությամբ, ինչի առընչությամբ ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշմամբ ընդունված «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրով նախատեսվում է կենտրոնների ստեղծում:
Ազգային փոքրամասնությունների հետ համագործակցություն.
Դեռևս խնդիր է ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին բազմակողմանի աջակցումը:
10.1.2. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
10.1.2.1. Նպատակները
. Մշակութային ժառանգության պահպանություն
Ակնկալվող արդյունքը` մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) անխաթար պահպանումը, օգտագործումն ու հանրահռչակումը, գիտական, տեխնիկական և գեղարվեստական ուսումնասիրությունների, տեղական և միջազգային մակարդակներում մշակութային ժառանգության ճանաչելիությունը, մշակութային զբոսաշրջության խթանումը, ինչպես նաև հաջորդ սերունդներին անխաթար փոխանցման անընդհատության ապահովումը:
. Ժամանակակից արվեստի զարգացում
Ակնկալվող արդյունքը` մշակութային արտադրանքի մրցունակության ապահովումը միջազգային ասպարեզում, խաղացանկերի և երկացանկերի ժանրային ու ոճական բազմազանության և որակի ապահովումը, ստեղծագործական ներուժի բացահայտումը, դրա զարգացման համար պայմանների ստեղծումը և ներգրավումը ժամանակակից ստեղծագործական գործընթացներում:
. Մշակույթի համաչափ զարգացում
Ակնկալվող արդյունքը` մշակութային ենթակառուցվածքների համաչափ բաշխվածության, մարզերում գործող մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության, Երևանի և ՀՀ մարզերի միջև գոյություն ունեցող մշակութային տարբերությունների վերացման գործընթացի ձեռնարկումը և միասնական մշակութային քաղաքականության իրականացման ապահովումը, մշակութային արժեքներից, մշակութակրթական և տեղեկատվական ծառայություններից օգտվելու, մշակութային գործունեություն իրականացնելու հավասար պայմանների մատչելիության ապահովումը:
. Միջազգային համագործակցության զարգացում
Ակնկալվող արդյունքը` արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը և խորացումը, հայ մշակույթի հանրահռչակումը, միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Եվրամիությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից մասնագիտական կառույցներին անդամակցումը և ակտիվ մասնակցությունը, միջազգային ծրագրերին հայաստանյան կազմակերպությունների մասնակցության աճի ապահովումը, հայաստանյան հասարակությանը աշխարհի ժողովուրդների մշակույթին հաղորդակից դարձնելու գործընթացի ապահովումը:
10.1.2.2. Գերակայությունները
Մշակույթի ոլորտի զարգացման գերակա ուղղություններն են.
Մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական վիճակի բարելավում` միջին ամսական աշխատավարձի բարձրացման պայմանների ապահովմամբ: Հիմք` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 16.05.2013թ. N515-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր`3.4.5 «Մշակույթ» բաժին:
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ծրագրերի և միջոցառումների իրականացում: Հիմք` ՀՀ Նախագահի 23.04.2011թ ՆՀ-67-Ա հրամանագիր:
Ժամանակակից մշակութային մրցունակ արտադրանքի ստեղծում և ծառայությունների մատուցում: Հիմք` ՀՀ կառավարության 16.05.2013թ. N 515-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր`3.4.5 «Մշակույթ» բաժին:
Պետական հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման բնագավառում պետական-մասնավոր հատվածների, հասարակական կազմակերպությունների համագործակցության ձևաչափի ներդրում: Հիմք` ՀՀ կառավարության 12.12.2012թ N 77-Ն որոշում:
Պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների հրատապ մասնակի վերականգնում, ամրակայում, ամբողջական վերականգնում: Հիմք` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք:
Մարզերում մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում: Հիմք` ՀՀ Կառավարության 5.04.2007թ «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589-Ն որոշում:
Մշակույթի ոլորտներում կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման նպատակային ծրագրերի իրականացում: Հիմք` ՀՀ Կառավարության 14.01.2010թ «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը հաստատելու մասին» N73-Ն որոշում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կրող համայնքների հնարավորինս մասնակցության ապահովում ոչ նյութական մշակութային ժառանգության վերարտադրման գործում, ոչ նյութական մշակութային տարրերի գույքագրում, իրավիճակի վավերագրում, ոչ նյութական մշակութային արժեքների, մշակութային տարածքների ցանկերի համալրում, միասնական տեղեկատվական բանկի ստեղծում, ոլորտի գիտական ուսումնասիրությունների խթանում: Հիմք` «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-15-րդ հոդվածներ, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի 1-11-րդ և 13-րդ հոդվածներ, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված, 8-րդ հոդվածի 7-րդ կետ, ՀՀ կառավարության 10.06.2011թ N 973-Ն որոշում, «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի» 3-րդ, 8-րդ, 10-րդ կետեր, ՀՀ կառավարության «2013 թվականի գերակա խնդիրների ցանկը» հաստատելու մասին 10.01.2013թ N 70-Ն որոշման 2 հավելվածի 51-րդ և 53-րդ կետեր:
Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում միջազգային համագործակցության ակտիվացում և ազգային արժեքների միջազգային հանրահռչակում: Հիմք` «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 1-ին, 16-19-րդ հոդվածներ, «Մշակութային ինքնարտահայտման բազմազանության ձևերի պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի 14-17-րդ հոդվածներ, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետ, 15-16-րդ հոդվածներ, ՀՀ կառավարության «2013 թվականի գերակա խնդիրների ցանկը» հաստատելու մասին 10.01.2013թ N 70-Ն որոշման հավելվածի N 2-ի 54-րդ կետ:
10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կտատանվի 0.25-0.24 % սահմաններում:
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է ուղղել 2014 թվականին` 12303.8 մլն դրամ, 2015 թվականին` 13038.0 մլն դրամ և 2016 թվականին` 14368.2 մլն դրամ (2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 թվականին նախատեսվել էր 9463.2 մլն դրամ, 2015 թվականին` 10448.0 մլն դրամ):
Ծախսերը 2014 թվականին աճել են 20.0%-ով` 2013 թվականի նկատմամբ, 2015 թվականին աճել են 6.0 %-ով` 2014 թվականի նկատմամբ, 2016 թվականին աճել են 10.2 %-ով` 2015 թվականի նկատմամբ:
Մշակույթի ոլորտի 2012-2016 թվականների ծախսերը` ըստ ուղղությունների ներկայացված են 10.1. աղյուսակում:
Աղյուսակ 10.1. Մշակույթի ոլորտի պետական ծախսերը 2012-2016 թվականների` ըստ ուղղությունների (մլն դրամ)
.______________________________________________________________________.
|Բաժին, |Խմբերի |Փաստացի|Հաստատ-| 2014-2016թթ ՄԺԾԾ |
|խումբ, |անվանումները |բյուջե |ված | |
|դաս | | |բյուջե | |
| | |_______|_______|_______________________|
| | | 2012թ | 2013թ | 2014թ | 2015թ | 2016թ |
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08 |ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում |15339.5|10255.0|12303.8|13038.0|14368.2|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.01.|Գրադարաններ | 1167.8| 1224.2| 1707.3| 1854.2| 2074.5|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.02.|Թանգարաններ և | | | | | |
| |ցուցասրահներ | 1676.7| 1693.3| 2089.1| 2253.8| 2504.9|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.03.|Մշակույթի տներ, | | | | | |
| |ակումբներ, | | | | | |
| |կենտրոններ | 34.5| 34.8| 46.3| 50.4| 56.6|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.04.|Այլ մշակութային | | | | | |
| |հիմնարկներ | 637.0| 639.5| 821.4| 880.8| 972.5|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.05.|Արվեստ |10004.4| 5476.7| 6423.6| 6772.4| 7509.1|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.06.|Կինեմատոգրաֆիա | 643.4| 635.2| 639.8| 644.1| 659.3|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.02.07.|Հուշարձանների և | | | | | |
| |մշակութային | | | | | |
| |արժեքների | | | | | |
| |վերականգնում և | | | | | |
| |պահպանում | 140.2| 140.7| 130.6| 136.6| 145.6|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
|08.04.02.|Քաղաքական | | | | | |
| |կուսակցություններ, | | | | | |
| |հասարակական | | | | | |
| |կազմակերպություններ,| | | | | |
| |արհմիություններ | 179.6| 195.7| 195.7| 195.7| 195.7|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
| |Հուշարձանների | | | | | |
| |վերանորոգում և | | | | | |
| |վերականգնում | 213.5| 215.0| 250.0| 250.0| 250.0|
|_________|____________________|_______|_______|_______|_______|_______|
| |Մշակութային | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |հիմնանորոգման և | | | | | |
| |բարելավման ծրագիր | 642.3| 0.0| 0.0| 0.0| 0.0|
.______________________________________________________________________.
2014-2016 թվականներին մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է.
աշխատավարձի աճով, ըստ տարիների` 2609.2, 819.2 և 1244.3 մլն դրամով,
«Իմ Հայաստան» փառատոնի անցկացման ծախսերի նախատեսմամբ` 84.0 մլն դրամ /նախատեսվում է 2 տարին մեկ անգամ/,
Ջեռուցման ծախսերի նախատեսմամբ, կապված ջեռուցման համակարգերի տեղադրման հետ` 9.5 մլն դրամ,
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի էլ.էներգիայի ծախսերի նախատեսմամբ, կապված էլ.էներգիայի սնուցման համակարգի վերանորոգման հետ` 0.9 մլն դրամ,
հուշարձանների վերանորոգման և վերականգնման համար ծախսերի ավելացմամբ` 35.0 մլն դրամ,
նոր նախաձեռնության նախատեսմամբ` 8.8; 5.9; 5.9 մլն դրամ: «Աջակցություն հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը» ծրագիրը նախատեսվել է ՀՀ կառավարության 04.04.2013թ N348-Ա որոշման համաձայն, որով համաձայնություն է տրվում «ՀՀ կառավարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջև ՀՀ տարածքում հիմնադրամի մասնաճյուղի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը հնարավորություն կտա դյուրացնելու և առավել համակարգված դարձնելու միջմշակութային երկխոսությունը, միասնական հումանիտար դաշտի զարգացումը:
Միաժամանակ ծախսերը նվազել են, հիմնականում պայմանավորված.
2014 թվականին «Հայկական տպագրության 500-ամյակ» և «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» և Ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման ծրագրերի ավարտմամբ, համապատասխանաբար` 87.6 և 557.1 մլն դրամ:
Ըստ ուղղությունների 2014 թվականի ծախսերի տեսակարար կշիռը մշակույթի ոլորտին ուղղված հատկացումներում կունենա հետևյալ պատկերը:
Գծանկար 10.1. 2014 թվականի մշակույթի ոլորտում ծախսերի կառուցվածքը` ըստ ենթախմբերի (%)
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
10.1.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Մշակույթի ոլորտում, պետական բյուջեից ստացված հատկացումների հետ մեկտեղ, ծախսերի իրականացմանն են ուղղվում նաև սեփական եկամուտները:
Սեփական եկամուտները գոյանում են հիմնականում վճարովի ծառայությունների մատուցումից, տոմսերի վաճառքից, դահլիճների և տարածքների վարձավճարից, կինոնկարների իրացումից, ինչպես նաև ստացվող նվիրատվություններից:
Վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներն ուղղվում են աշխատավարձի լրավճարներին, ապրանքների ձեռքբերմանը, գրքային և թանգարանային հավաքածուների համալրմանը:
Վճարովի ծառայությունների մատուցումից և աշխատանքների կատարումից ստացված եկամուտները կազմում են 2012 թվականին` 1252.5 մլն դրամ, 2013 թվականին` 1287.1 մլն դրամ, 2014 թվականին` 1349.1 մլն դրամ, 2015 թվականին` 1439.4 մլն դրամ, 2016 թվականին` 1472.6 մլն դրամ:
Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը ներկայացված են 10.2.աղյուսակում:
Աղյուսակ 10.2. ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը 2012-2016 թվականներին` ըստ առանձին կազմակերպությունների (մլն դրամ)
.______________________________________________________________________
|Բաժին,|Պետական | 2012թ | 2013թ | 2014 թ. |
|խումբ,|աջակցություն |_______________|_______________|_______________|
|դաս |ստացող |ՀՀ |Վճարովի|ՀՀ |Վճարովի|ՀՀ |Վճարովի|
| |իրավաբանական |պետական|ծառա- |պետական|ծառա- |պետական|ծառա- |
| |անձ հանդիսացող|բյուջեի|յու- |բյուջեի|յու- |բյուջեի|յու- |
| |սուբյեկտների |հաշվին |թյուն- |հաշվին |թյուն- |հաշվին |թյուն- |
| |անվանումները | |ների | |ների | |ների |
| | | |հաշվին | |հաշվին | |հաշվին |
| | |_______________|_______________|________________
| | | փաստացի | ծրագիր | կանխատեսում
|______|______________|_______________|_______________|________________
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 6359.5| 1252.5| 6482.2| 1287.1| 8703.2| 1349.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |այդ թվում` | | | | | | |
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08 |1. Վճարովի | | | | | | |
| |ծառայություն- | | | | | | |
| |ների | | | | | | |
| |մատուցումից և | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |կատարումից, | | | | | | |
| |որից | 6359.5| 1237.6| 6482.2| 1287.1| 8703.2| 1349.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 83.7| 16.3| 83.4| 16.6| 86.6| 13.4|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | | | |
|01. |ենթակայության | | | | | | |
| |գրադարաններ | 833.6| 22.4| 887.4| 23.8| 1305.9| 25.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 97.4| 2.6| 97.4| 2.6| 98.1| 1.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հանրապետական | | | | | | |
|01. |գիտաբժշկական | | | | | | |
| |գրադարան» ՊՈԱԿ| 41.8| 0.4| 42.1| 0.6| 64.6| 0.7|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 99.1| 0.9| 98.6| 1.4| 98.9| 1.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հայաստանի | | | | | | |
|01. |ազգային | | | | | | |
| |գրապալատ» ՊՈԱԿ| 58.5| 5.4| 58.8| 4.8| 76.7| 4.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 91.6| 8.4| 92.5| 7.5| 94.0| 6.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | | | |
|02 |ենթակայության | | | | | | |
| |թանգարաններ | 1166.2| 205.6| 1169.6| 241.6| 1417.7| 282.6|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 85.0| 15.0| 82.9| 17.1| 83.4| 16.6|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Խ.Աբովյանի | | | | | | |
|02 |տուն-թանգարան»| | | | | | |
| |ՊՈԱԿ | 23.7| 3.8| 23.9| 3.7| 30.3| 3.7|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 86.1| 13.9| 86.6| 13.4| 89.1| 10.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«ՀՀ | | | | | | |
|02 |Գեղարքունիքի | | | | | | |
| |մարզի | | | | | | |
| |երկրագիտական | | | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ| 14.4| 0.0| 14.5| 0.0| 17.4| 0.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 99.8| 0.2| 99.8| 0.2| 99.8| 0.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |«Եղեգնաձորի | | | | | | |
| |երկրագիտական | | | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ| 9.7| 1.5| 10.0| 2.0| 15.8| 2.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 86.7| 13.3| 83.3| 16.7| 88.8| 11.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|Երևանի | | | | | | |
|02 |քաղաքապետարանի| | | | | | |
| |ենթակայության | | | | | | |
| |թանգարաններ | 193.7| 25.2| 197.4| 26.2| 271.2| 26.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 88.5| 11.5| 88.3| 11.7| 91.0| 9.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |«Սարդարապատի | | | | | | |
| |հերոսամարտի | | | | | | |
| |հուշահամալիր, | | | | | | |
| |Հայոց | | | | | | |
| |ազգագրության | | | | | | |
| |և ազատագրական| | | | | | |
| |պայքարի | | | | | | |
| |պատմության | | | | | | |
| |ազգային | | | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ| 120.5| 9.0| 126.6| 9.0| 144.9| 9.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 93.1| 6.9| 93.4| 6.6| 94.2| 5.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Ստեփանավանի | | | | | | |
|03. |մշակույթի և | | | | | | |
| |ժամանցի | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | 28.1| 1.2| 28.2| 0.3| 37.2| 0.4|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 96.0| 4.0| 98.9| 1.1| 99.1| 0.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հայաստանի | | | | | | |
|04. |ազգային արխիվ»| | | | | | |
| |ՊՈԱԿ | 377.8| 78.5| 380.4| 75.0| 497.5| 75.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 82.8| 17.2| 83.5| 16.5| 86.9| 13.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Երևանի | | | | | | |
|04. |կենդանաբանական| | | | | | |
| |այգի» ՊՈԱԿ | 194.6| 130.4| 195.2| 133.4| 256.6| 137.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 59.9| 40.1| 59.4| 40.6| 65.2| 34.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Մշակութային | | | | | | |
|04. |արժեքների | | | | | | |
| |փորձագիտական | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | 32.7| 19.9| 31.4| 20.0| 33.8| 20.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 62.2| 37.8| 61.1| 38.9| 62.8| 37.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Ա.Սպեն- | | | | | | |
|05. |դիարյանի անվան| | | | | | |
| |օպերայի և | | | | | | |
| |բալետի | | | | | | |
| |ակադեմիական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 681.3| 61.7| 692.3| 157.0| 679.4| 157.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 91.7| 8.3| 81.5| 18.5| 81.2| 18.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Գ.Սունդուկ- | | | | | | |
|05. |յանի անվան | | | | | | |
| |ազգային | | | | | | |
| |ակադեմիական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 261.6| 62.2| 263.1| 43.0| 263.6| 53.3|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 80.8| 19.2| 86.0| 14.0| 83.2| 16.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | | | |
|05. |ենթակայության | | | | | | |
| |թատրոններ | 958.3| 328.9| 983.4| 293.4| 1555.0| 293.5|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 74.5| 25.5| 77.0| 23.0| 84.1| 15.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|Երևանի | | | | | | |
|05. |քաղաքապետարանի| | | | | | |
| |ենթակայության | | | | | | |
| |թատրոններ | 236.0| 69.7| 238.3| 66.4| 328.0| 66.9|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 77.2| 22.8| 78.2| 21.8| 83.0| 17.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|Գեղարքունիքի | | | | | | |
|05. |մարզի | | | | | | |
| |«Լ.Քալանթարի | | | | | | |
| |անվ. | | | | | | |
| |դրամատիկական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 37.3| 0.6| 37.6| 0.9| 46.2| 1.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 98.3| 1.7| 97.7| 2.3| 97.9| 2.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|Սյունիքի մարզի| | | | | | |
|05. |«Ա.Շիրվանզադեի| | | | | | |
| |անվան պետական | | | | | | |
| |դրամատիկական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 34.7| 0.0| 36.1| 0.8| 66.5| 0.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 100.0| 0.0| 97.8| 2.2| 98.8| 1.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | | | |
|05. |ենթակայության | | | | | | |
| |համերգային | | | | | | |
| |կազմակերպու- | | | | | | |
| |թյուններ | 920.3| 208.9| 928.9| 180.8| 1457.0| 184.3|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 81.5| 18.5| 83.7| 16.3| 88.8| 11.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հայաստանի | | | | | | |
|06. |ազգային | | | | | | |
| |կինոկենտրոն» | | | | | | |
| |ՊՈԱԿ | 134.7| 2.3| 137.3| 4.5| 137.9| 5.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | 98.3| 1.7| 96.8| 3.2| 96.4| 3.6|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |2. Ստացվող | | | | | | |
| |նվիրատվու- | | | | | | |
| |թյուններից, | | | | | | |
| |որից | 0.0| 14.9| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |«Երևանի | | | | | | |
| |կենդանաբանական| | | | | | |
| |այգի» ՊՈԱԿ | | 12.4| | | | |
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.02.|Երևանի | | | | | | |
|05. |քաղաքապետարանի| | | | | | |
| |ենթակայության | | | | | | |
| |թատրոններ | | 2.5| | | | |
.______________________________________________________________________
._____________________________________________________.
|Բաժին,|Պետական | 2015թ | 2016թ |
|խումբ,|աջակցություն |_______________|_______________|
|դաս |ստացող |ՀՀ |Վճարովի|ՀՀ |Վճարովի|
| |իրավաբանական |պետական|ծառա- |պետական|ծառա- |
| |անձ հանդիսացող|բյուջեի|յու- |բյուջեի|յու- |
| |սուբյեկտների |հաշվին |թյուն- |հաշվին |թյուն- |
| |անվանումները | |ների | |ների |
| | | |հաշվին | |հաշվին |
| | |_______________________________|
| | | կանխատեսում |
|______|______________|_______________________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 9722.7|1439.4 |10844.4| 1472.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |այդ թվում` | | | | |
|______|______________|_______|_______|_______|_______|
|08 |1. Վճարովի | | | | |
| |ծառայություն- | | | | |
| |ների | | | | |
| |մատուցումից և | | | | |
| |աշխատանքների | | | | |
| |կատարումից, | | | | |
| |որից | 9722.7| 1439.4|10844.4| 1472.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 87.1| 12.9| 88.0| 12.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | |
|01. |ենթակայության | | | | |
| |գրադարաններ | 1418.0| 27.3| 1586.3| 28.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 98.1| 1.9| 98.2| 1.8|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հանրապետական | | | | |
|01. |գիտաբժշկական | | | | |
| |գրադարան» ՊՈԱԿ| 70.3| 0.8| 78.8| 0.9|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 98.9| 1.1| 98.9| 1.1|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հայաստանի | | | | |
|01. |ազգային | | | | |
| |գրապալատ» ՊՈԱԿ| 83.3| 5.0| 67.2| 5.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 94.4| 5.6| 93.1| 6.9|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | |
|02 |ենթակայության | | | | |
| |թանգարաններ | 1527.6| 330.7| 1692.5| 386.9|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 82.2| 17.8| 81.4| 18.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Խ.Աբովյանի | | | | |
|02 |տուն-թանգարան»| | | | |
| |ՊՈԱԿ | 32.8| 3.7| 36.5| 3.7|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 89.9| 10.1| 90.8| 9.2|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«ՀՀ | | | | |
|02 |Գեղարքունիքի | | | | |
| |մարզի | | | | |
| |երկրագիտական | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ| 18.9| 0.0| 21.2| 0.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 99.8| 0.2| 99.8| 0.2|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |«Եղեգնաձորի | | | | |
| |երկրագիտական | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ| 17.1| 2.0| 19.2| 2.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 89.6| 10.4| 90.6| 9.4|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|Երևանի | | | | |
|02 |քաղաքապետարանի| | | | |
| |ենթակայության | | | | |
| |թանգարաններ | 294.2| 28.1| 328.8| 28.2|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 91.3| 8.7| 92.1| 7.9|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |«Սարդարապատի | | | | |
| |հերոսամարտի | | | | |
| |հուշահամալիր, | | | | |
| |Հայոց | | | | |
| |ազգագրության | | | | |
| |և ազատագրական| | | | |
| |պայքարի | | | | |
| |պատմության | | | | |
| |ազգային | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ| 153.9| 9.0| 171.5| 9.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 94.5| 5.5| 95.0| 5.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Ստեփանավանի | | | | |
|03. |մշակույթի և | | | | |
| |ժամանցի | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | 40.4| 0.4| 45.2| 0.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 99.0| 1.0| 99.0| 1.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հայաստանի | | | | |
|04. |ազգային արխիվ»| | | | |
| |ՊՈԱԿ | 541.9| 75.0| 608.7| 75.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 87.8| 12.2| 89.0| 11.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Երևանի | | | | |
|04. |կենդանաբանական| | | | |
| |այգի» ՊՈԱԿ | 268.0| 140.1| 285.2| 142.2|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 65.7| 34.3| 66.7| 33.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Մշակութային | | | | |
|04. |արժեքների | | | | |
| |փորձագիտական | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | 36.9| 20.0| 41.4| 20.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 64.8| 35.2| 67.4| 32.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Ա.Սպեն- | | | | |
|05. |դիարյանի անվան| | | | |
| |օպերայի և | | | | |
| |բալետի | | | | |
| |ակադեմիական | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 972.5| 157.0| 1089.2| 157.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 86.1| 13.9| 87.4| 12.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Գ.Սունդուկ- | | | | |
|05. |յանի անվան | | | | |
| |ազգային | | | | |
| |ակադեմիական | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 335.3| 53.3| 371.| 53.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 86.3| 13.7| 87.4| 12.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | |
|05. |ենթակայության | | | | |
| |թատրոններ | 1695.3| 295.9| 1905.7| 298.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 85.1| 14.9| 86.5| 13.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|Երևանի | | | | |
|05. |քաղաքապետարանի| | | | |
| |ենթակայության | | | | |
| |թատրոններ | 359.5| 97.4| 406.8| 67.9|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 78.7| 21.3| 85.7| 14.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|Գեղարքունիքի | | | | |
|05. |մարզի | | | | |
| |«Լ.Քալանթարի | | | | |
| |անվ. | | | | |
| |դրամատիկական | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 50.6| 1.3| 57.1| 1.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 97.5| 2.5| 97.4| 2.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|Սյունիքի մարզի| | | | |
|05. |«Ա.Շիրվանզադեի| | | | |
| |անվան պետական | | | | |
| |դրամատիկական | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | 72.8| 0.8| 82.3| 0.8|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 98.9| 1.1| 99.0| 1.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|ՀՀ ՄՆ | | | | |
|05. |ենթակայության | | | | |
| |համերգային | | | | |
| |կազմակերպու- | | | | |
| |թյուններ | 1594.2| 186.5| 1800.0| 187.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 89.5| 10.5| 90.6| 9.4|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|«Հայաստանի | | | | |
|06. |ազգային | | | | |
| |կինոկենտրոն» | | | | |
| |ՊՈԱԿ | 139.1| 5.1| 149.8| 5.1|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում, % | 96.5| 3.5| 96.7| 3.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |2. Ստացվող | | | | |
| |նվիրատվու- | | | | |
| |թյուններից, | | | | |
| |որից | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |«Երևանի | | | | |
| |կենդանաբանական| | | | |
| |այգի» ՊՈԱԿ | | | | |
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.02.|Երևանի | | | | |
|05. |քաղաքապետարանի| | | | |
| |ենթակայության | | | | |
| |թատրոններ | | | | |
._____________________________________________________.
10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ
10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10.2.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտում 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն թվով 29 ծրագրերի իրականացմանը` պետական կառավարման 11 մարմինների միջոցով:
Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտում պետության միջամտությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում.
. Հեռուստառադիոհաղորդումների
. Հրատարակչական և տեղեկատվական
Հեռուստառադիոհաղորդումների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները հիմնականում ուղղվում են հանրային հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների, Շիրակի մարզում հեռուստառադիոհաղորդումների պատրաստմանը և հեռարձակմանը, հասարակական կարծիքի ուսումնասիրմանը, ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակմանը, տնտեսական վերլուծությունների ծառայությունների իրականացմանը, Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստմանը, ձեռքբերմանը և տարածմանը:
Հանրային հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստումն իրականացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և Հայաստանի հանրային ռադիոընկերությունը, հոգևոր-մշակութային հաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը` հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը, իսկ Շիրակի մարզում հեռուստառադիոհաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը` Շիրակի հանրային հեռուստառադիոն:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքները իրականացնում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ը:
Կենտրոնի հիմնական նպատակն է` ուսումնասիրել Հայաստանի հանրային հեռուստաընկերության և ռադիոյի եթերում հեռարձակվող հաղորդումների և հաղորդաշարերի վերաբերյալ հանրության կարծիքը:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գործունեության հիմքում դրված են ՀՀ Սահմանադրության և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջները, վերջինով պայմանավորված` լիազորությունների իրականացումը:
ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղը:
Համաձայն «հաշվարկային բանալու» սկզբունքի` «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության ծախսերում ՀՀ մասնաբաժինը կազմում է 1.6 տոկոս:
Տնտեսական վերլուծությունների ծառայությունների շրջանակներում իրականացվում են հետևյալ ծառայությունները` ՀՀ կառավարության քաղաքականության և գործունեության լուսաբանում հեռուստահաղորդումների միջոցով և ԶԼՄ-ներում, ՀՀ կառավարության պաշտոնական ինտերնետ կայքի սպասարկում և ՀՀ կառավարության քաղաքականությունն արտացոլող տպագիր նյութերի հրատարակում:
«Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» ծրագրի շրջանակներում իրականացվում են հեռուստահաղորդումների («Սփյուռքի ժամ», «Մերոնք» հաղորդաշարեր և այլն), գովազդային, տեսա և ձայնահոլովակների, ինչպես նաև ճանաչողական, ուսուցողական ֆիլմերի, տեսանյութերի ձեռք բերում և տարածում սփյուռքի հայկական համայնքներում:
Հրատարակչական և տեղեկատվական բնագավառի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները հիմնականում ուղղվում են գրականության հրատարակմանը, պետական և ոչ պետական մամուլին աջակցմանը, հրատարակչական, տեղեկատվական, տպագրական (ՀՀ պաշտոնական տեղեկագրերի, այլ պոլիգրաֆիական արտադրանքի, միջազգային պայմանագրերի հրատարակում և ՀՀ մուտքի վիզաների և վերադարձի վկայականների տպագրում) և թարգմանչական (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների կատարում) ծառայությունների իրականացմանը, տեղեկատվության ձեռքբերմանը և արխիվացմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող հրատարակչական ծրագրերի իրականացմանը:
Բնագավառի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և Սփյուռքը:
10.2.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները
Հեռուստառադիոհաղորդումների բնագավառ
2011-2012 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման իր առաքելությունը և պատրաստել է օրական 24-ական ժամ հաղորդումներ «Հ1» առաջին ալիքի և միջազգային ծրագրի (արբանյակային հեռարձակում ԱՊՀ տարածքում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում) համար:
2012 թվականին, ինչպես և 2011 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը հայկական հեռուստաեթերում:
Հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերության տվյալների համաձայն, ՀՀ ամբողջ տարածքում Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների մասնաբաժինը ընդհանուր հեռուստադիտողների լսարանում 2011-2012 թվականներին կազմել է` համապատասխանաբար 23.3 և 20.3 տոկոս:
2011-2012 թվականներին Հանրային հեռուստաընկերությունը, պահպանելով առաջատարի իր դիրքը հայաստանյան հեռուստաշուկայում, պատրաստել է ինը թեմատիկ ուղղություններով հաղորդումներ, որոնց ծավալները ներկայացված են 10.3 աղյուսակում:
Աղյուսակ 10.3. 2011-2012 թվականներին պատրաստված հեռուստահաղորդումների ծավալները ըստ թեմատիկ ուղղությունների (հաշվի են առնված նաև պրոֆիլակտիկ ժամերի ծավալները)
._____________________________________________________________________.
|Հանրային հեռուստաընկերության «Հ1 առաջին» |Հաղորդումների պատրաստման|
|ալիքի հաղորդումների թեմատիկ ուղղությունները |ծավալները (ժամ) |
| |________________________|
| |2011 թվական |2012 թվական|
|____________________________________________|____________|___________|
|Լրատվական, լրատվական-վերլուծական | 911.7 | 826.4 |
|____________________________________________|____________|___________|
|Քաղաքական, տնտեսական, հասարակական | 1,333.0 | 1,447.0 |
|____________________________________________|____________|___________|
|Զվարճալի | 370.7 | 167.2 |
|____________________________________________|____________|___________|
|Գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության| 279.4 | 218.2 |
|____________________________________________|____________|___________|
|Մշակութային (այդ թվում` ֆիլմեր) | 2,667.3 | 2,980.4 |
|____________________________________________|____________|___________|
|Կրթական, մանկապատանեկան | 707.8 | 839.3 |
|____________________________________________|____________|___________|
|Մարզական | 448.7 | 497.2 |
|____________________________________________|____________|___________|
|Երաժշտական | 923.7 | 822.9 |
|____________________________________________|____________|___________|
|Այլ հաղորդումներ | 1,095.8 | 962.7 |
|____________________________________________|____________|___________|
|Ընդամենը | 8738.1 | 8761.3 |
._____________________________________________________________________.
2011-2012 թվականներին Հանրայինի բազմաթիվ հաղորդումներ ունեցել են բավականին մեծ հեռուստալսարան: Ըստ «Տելեմեդիակոնտրոլ» փակ բաժնետիրական ընկերության վարկանշային տվյալների 2011 թվականին Հայաստանի հեռուստաեթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող 15 հաղորդումների մեջ 7-ը, իսկ 2012 թվականին` 15 հաղորդումների մեջ 8-ը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հաղորդումներն ու ֆիլմերն են:
Հանրային հեռուստաընկերության եթերում միշտ մեծ տեղ են գրավել մշակույթին, մասնավորապես` հայկական մշակույթին նվիրված հաղորդումները: Դրանք բազմաբնույթ են իրենց ընդգրկումներով և հեռուստադիտողին հնարավորություն են տալիս շփվելու արվեստին և մշակույթին նվիրյալ մարդկանց, մտավորականների հետ, լսելու մշակութային նորություններ, իմանալու այս ոլորտի նոր ձեռքբերումների մասին:
Մշակութային հաղորդումներից 2011 թվականին ամենաբարձր վարկանիշ Է ունեցել «Կարդում է Մհեր Մկրտչյանը» հաղորդումը (դիտել է 103240 մարդ):
2012 թվականին շարունակել են հեռարձակվել «Պարականոն», «Ներկայացումը շարունակվում է», «Կերպարվեստ», «Հեռուստաթատրոն», «Ծննդավայր» և «Հոբելյան» մշակութային հաղորդաշարերը:
Հանրայինը 2011-2012 թվականներին հեռուստադիտողին է ներկայացրել նաև մի շարք արտասահմանյան և հայրենական արտադրության փաստագրական ֆիլմեր և ֆիլմաշարեր:
ՈՒշադրության է արժանի «Արվեստակիրներ» շարքը, որը փաստավավերագրական ֆիլմերի հավաքածու է, 2012 թվականին այս շարքում ցուցադրվել է «Վերջին հարցազրույցը» (Հենրիկ Իգիթյան) և «Կյանքը պարգև է» (Գեորգի Ասատուրյան) ֆիլմերը:
Հանրայինի եթերում հեռարձակվել են նաև այլ բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմեր` «Դիմանկար. Հրաչյա Ներսիսյան», «Վահրամ Փափազյան», «Վարդան Աճեմյան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Ժողովրդի դերասանը. Հրաչյա Ներսիսյան», «Մատենադարան», «Հովհաննես Թումանյան», «24 ապրիլի. 1915թ», «Ալեքսանդր Թամանյան», «Նարեկացի որոնելիս» և այլն:
Նման փաստավավերագրական Ֆիլմաշարերի և ֆիլմերի ստեղծումն ու հեռարձակումը կարևոր ձեռնարկ է հայ մեծերի կյանքի ու գործունեության վերաբերյալ պատմությունները հիշելու և պահպանելու, նրանց հերոսական քայլերը մեծարելու և եկող սերունդներին փոխանցելու առումով:
2011-2012 թվականներին շարունակվել են նաև ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքները: Կրկնօրինակվել են բազմաթիվ գեղարվեստական, փաստագրական, ճանաչողական ու գիտահանրամատչելի կինոնկարներ, հեռուստասերիալներ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, որոնք հեռարձակվել են բացառապես հայերեն:
Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակել են հեռարձակվել կրթական, մանկապատանեկան մի շարք հաղորդումներ, որոնք քննարկել են երիտասարդությանը հուզող կարևոր խնդիրներ ու հիմնահարցեր:
Նշված հաղորդումների շարքից է` «Հայ ասպետ» հեռուստամրցախաղը: Հեռուստանախագծի նպատակն է խթանել դպրոցականների ձգտումը գիտելիքների ձեռքբերման ու խորացման մեջ, նպաստել հայ պատանու ինքնաճանաչողական հիմքով համակողմանի զարգացմանը:
Բազմազան է նաև Հանրայինի մարզական եթերը: Հեռարձակվել են բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարեր և միջոցառումներ` Հայաստանի Ֆուտբոլի բարձրագույն առաջնության խաղերը, ծանրամարտի և ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, Ֆուտբոլի 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի բոլոր խաղերը, «Լոնդոն 2012» օլիմպիական խաղերը, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության խաղերը, պրոֆեսիոնալ բռնցքամարտ` աշխարհահռչակ հայ և օտարազգի բռնցքամարտիկների մասնակցությամբ և այլն:
Հանրայինի եթերում շարունակել է հեռարձակվել «Առաջին լրատվական» ծրագիրը, որը 2011- 2012 թվականներին ևս պահպանել է իր առաջատար դիրքը հայաստանյան լրատվական ծրագրերի շարքում:
«Առաջին լրատվականը» առանձին ներկայացնում է նաև «Առաջին սփյուռքը», որը նախատեսված է արտերկրում ապրող հայրենակիցների համար և ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հայ համայնքների կյանքն ու մարդկանց գործունեությունը:
2011-2012 թվականներին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են հանդիսատեսի կողմից մեծ ժողովրդականություն վայելող երաժշտական խոշոր միջոցառումներ, համերգներ և հաղորդաշարեր («Եվրատեսիլ 2011-2012», «Մանկական եվրատեսիլ 2011-2012», «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2011», Մոսկվայում կայացած «Արմենիա. երաժշտական մրցանակաբաշխություն» և այլն):
Հանրային հեռուստաընկերության և Վրաստանի Հանրային հեռուստաընկերության համագործակցության արդյունքում Հանրայինի երաժշտական եթերը համալրեց մի նոր նախագիծ` «10+10», որը հայ-վրացական առաջին համատեղ երաժշտական նախագիծն էր:
Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել և հեռարձակել է մի շարք հոբելյանական հաղորդումներ, այդ թվում` հեռուստատեսության 55-ամյակին և հայկական ռադիոյի 85-ամյակին նվիրված հաղորդումներ:
Երաժշտական հաղորդումների թվում իր ուրույն տեղը շարունակել է պահպանել «Երգ երգոցը» երաժշտական ծրագիրը:
2011 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հ1» առաջին ալիքի հաղորդումները հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքում` օրական 18-19.5 ժամ, Երևանում և հարակից բնակավայրերում` օրական 24 ժամ, իսկ 2012 թվականից սկսած` օրական 24 ժամ ամբողջ տարածքում: Արբանյակային հեռարձակմամբ հաղորդումները նույնպես հեռարձակվել են օրական 24 ժամ ծավալով:
Հայաստանում հեռարձակումն իրականացվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի, իսկ արբանյակային հեռարձակումը` «Գլոբ Քասթ Ֆրանս» ընկերության միջոցով:
Հեռարձակման ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի 17.8 տոկոսը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է տեխնիկական վերազինման ծրագիր` հաշվի առնելով այդ նպատակով առկա ֆինանսական միջոցներն ու առաջնահերթությունները:
2011-2012 թվականներին ընկերությունը տեխնիկական միջոցների և այլ հիմնական միջոցների ձեռքբերմանն ու նորացմանն է ուղղել, համապատասխանաբար` 96.0 և 20.0 մլն դրամ:
Հեռուստահաղորդումների արտադրության, ձեռքբերման և հեռարձակման համար 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 2,455.7 և 2,318.3 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 2,337.4 մլն դրամ:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 216-Ն որոշման համաձայն ստեղծվել է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հոգևոր-մշակութային հեռուստաալիքի գործունեությունը ամբողջությամբ ուղղված է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության ու արդի մշակութային կյանքի համակողմանի ներկայացմանն ու լուսաբանմանը, հոգևոր բարոյական արժեքների քարոզչությանը:
2011-2012 թվականներին հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության հեռուստածրագրերը եթեր են հեռարձակվել` օրական 18 ժամ տևողությամբ: Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ընկերությունը հեռարձակել է 5010 ժամ հաղորդումներ:
2011-2012 թվականներին ընկերության հեռուստաեթերի համապատասխանաբար 88.4 և 89.1 տոկոսը կազմել են հոգևոր-մշակութային, իսկ 11.6 և 10.9 տոկոսը ընդհանուր ուղղվածության հեռուստահաղորդումներ:
Հեռուստադիտողին ներկայացվել են 2011-2012 թվականներին Հայաստանում կայացած մի շարք երաժշտական փառատոներ` «Ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնը», «Հայ կոմպոզիտորների արվեստի փառատոնը», «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, «Վերադարձ» դասական երաժշտության փառատոնը և այլն:
Հեռարձակվել են դասական և ժամանակակից հայ և այլազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայտնի ու նորահայտ ստեղծագործողների համերգներ:
«Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ 2011-2012 թվականներին Երևանի տարբեր համերգասրահներում տեսագրվել և հեռուստաընկերության կողմից հեռարձակվել են մի շարք համերգային ծրագրեր, այդ թվում` Ջ. Վերդիի «Աիդա» օպերա» և «Ռեքվիեմ», Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Ռ. Խաչատրյան «Stabat Mater» և «La Revancha del tango», «Կոմիտաս» իգական երգչախմբի համերգ (հոգևոր երգեր), Վերադարձի 6-րդ փառատոնի բացման համերգը` Իսրայելի «Կամերատա Երուսաղեմ» նվագախմբի մասնակցությամբ, երկու համերգ «Սպենդիարյանական երեկոներ» համերգաշարքից, Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան և այլն:
«Մշակութային ազդագիր» հաղորդաշարը լուսաբանել է մշակույթի ոլորտում տեղի ունեցած կարևոր միջոցառումները: Հեռուստադիտողին ներկայացվել են 2011-2012 թվականների հայաստանյան թատրոնների պրեմիերաներն ու խաղացանկերը:
Նույն հաղորդաշարն անդրադարձել է գրքի ու գրահրատարակության ոլորտի խնդիրներին ու կազմակերպված միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ լուսաբանվել են «Հայ տպագրություն 500-ամյակ» և «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում արտերկրում և Հայաստանում կազմակերպված բոլոր կարևոր միջոցառումները, հայ գրահրատարակչության միջազգային ցուցահանդեսներն ու տոնավաճառները:
Մշակութային լրատվական ծրագիրն իր լսարանին ներկայացրել է հանրապետության պատկերասրահներում, ցուցասրահներում ու թանգարաններում անցկացվող միջոցառումները, լուսաբանել մշակույթի ոլորտում վաստակ ունեցող գործիչների գործունեությունը:
«Մշակութային ազդագիրը» հիմնական ու հատուկ թողարկումներում ներկայացրել է նաև փորձարարական արվեստն ու երիտասարդ ստեղծագործողներին:
Հոգևոր-մշակութային հեռուստաալիքը «Շողակաթ» հեռուստաընկերության համագործակցության շրջանակներում ձեռք է բերել և հեռարձակել մի շարք հոգևոր-մշակութային ուղղվածության հաղորդումներ` «Հին ու նոր հեքիաթներ», «Մանուկների Աստվածաշունչ», «Եկեղեցական կյանք», «Տոնացույց», «Հարցեր քահանային», «Ավետարանի ուսուցում» և այլն:
Ընկերությունն այլ աղբյուրներից, մասնավորապես` առևտրային գովազդից և հովանավորությունից մուտքեր չի ունեցել, քանի որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3.1 կետի համաձայն արգելվում է գովազդի հեռարձակումը Հանրային հեռուստառադիոընկերության հոգևոր-մշակութային ուղղվածության հեռուստաալիքի կողմից:
Հոգևոր-մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման 2011 թվականի ծախսերը` 73.2 մլն դրամի չափով, իրականացվել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին (ՀՀ կառավարության 24.02.2011թ N 216-Ն որոշում), 2012 թվականին առանձին ծրագրով հատկացվել է 150.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 147.8 մլն դրամ:
2011-2012 թվականներին Հայաստանի հանրային ռադիոընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել է օրական մոտ 50 ժամ հաղորդումներ:
Ռադիոհաղորդումները պատրաստվել են ինը թեմատիկ ուղղություններով, որոնց ծավալները ներկայացված են 10.4 աղյուսակում:
Աղյուսակ 10.4. 2011-2012 թվականներին պատրաստված ռադիոհաղորդումների ծավալները ըստ թեմատիկ ուղղությունների (հաշվի են առնված նաև պրոֆիլակտիկ ժամերի ծավալները)
._____________________________________________________________________.
|Հանրային ռադիոընկերության հաղորդումների |Հաղորդումների պատրաստման|
|թեմատիկ ուղղությունները |ծավալները (ժամ) |
| |________________________|
| | 2011 թվական|2012 թվական|
|____________________________________________|____________|___________|
|Առաջին ծրագիր, այդ թվում | 8760.0 | 8784.0 |
|____________________________________________|____________|___________|
|Լրատվական, լրատվական-վերլուծական | 1575.0 | 1585.7 |
|____________________________________________|____________|___________|
|Քաղաքական, տնտեսական, հասարակական | 91.7 | 97.0 |
|____________________________________________|____________|___________|
|Մշակութային | 733.0 | 814.9 |
|____________________________________________|____________|___________|
|Երիտասարդական | 759.9 | 743.6 |
|____________________________________________|____________|___________|
|Մանկապատանեկան | 560.2 | 565.1 |
|____________________________________________|____________|___________|
|Կրթական և հայոց լեզվի | 120.1 | 117.1 |
|____________________________________________|____________|___________|
|Ժամանցային | 548.6 | 433.4 |
|____________________________________________|____________|___________|
|Հոգևոր | 247.5 | 263.3 |
|____________________________________________|____________|___________|
|Երաժշտական | 4124.0 | 4163.9 |
|____________________________________________|____________|___________|
|Երկրորդ ծրագիր (Իմ ռադիո) | 8760.0 | 8784.0 |
|____________________________________________|____________|___________|
|Արտասահմանի համար տրվող հաղորդումներ | 1095.0 | 1095.0 |
|____________________________________________|____________|___________|
|Ինտերնետային էջի համար պատրաստվող | | |
|հաղորդումներ | 547.5 | 547.5 |
|____________________________________________|____________|___________|
|Ընդամենը | 19162.5 | 19210.5 |
._____________________________________________________________________.
2011-2012 թվականներին Հանրային ռադիոընկերության եթերում իրենց ուրույն տեղն են ունեցել երաժշտական հաղորդումները, որոնք կազմել են եթերի 21.5 տոկոսը: Երաժշտական հաղորդումների խմբագրությունը ռադիոունկնդրին մատուցել է հայկական, ժողովրդական, գուսանական, ժամանակակից և դասական, բազմաժանր ու բազմաոճ երաժշտական ստեղծագործություններ, ներկայացրել հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ռադիոեթերում ներկայացվել է հայ ազգային երաժշտության տարբեր շերտեր` սկսած հնագույն ժողովրդական երգերից մինչև մեր օրերում ստեղծագործող աշուղները:
2011-2012 թվականներին Հանրային ռադիոյում շարունակել են իրենց գործունեությունը էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, «Սայաթ-Նովա» աշուղական երգի, «Արևիկ» մանկապատանեկան և Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլները: Վերջիններս տարվա ընթացքում համալրել են Հանրային ռադիոյի ֆոնդը նոր ձայնագրություններով, որոնք պարբերաբար հնչել են Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերում:
Ռադիոհաղորդումների մեջ լրատվական և տեղեկատվական հաղորդումները, որոնք անդրադարձել են քաղաքական, լրատվական, հասարակական, մարզական և այլ բնույթի իրադարձություններին, կազմել են ռադիոեթերի 8.3 տոկոսը:
2011-2012 թվականներին Հանրային ռադիոյի հաղորդումները հեռարձակվել են միջին, կարճ, գերկարճ և FM տիրույթի հաճախություններով:
Հեռարձակման աշխատանքներն իրականացվում են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի սեփական տեխնիկական միջոցներով, «Ռադիո» ՓԲԸ, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ընկերությունների միջոցով:
Հանրային ռադիոընկերության հաղորդումները եթեր են հեռարձակվել նաև ինտերնետային կապի միջոցով, որտեղ տեղադրվել է ամենժամյա լուրերի էլեկտրոնային տարբերակը` հայերենով և անգլերենով:
Հեռարձակման ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի 15.8 տոկոսը:
2011-2012 թվականներին Հանրային ռադիոընկերությունը տեխնիկական և այլ հիմնական միջոցների ձեռքբերմանն է ուղղել, համապատասխանաբար` 3.7 և 14.2 մլն դրամ:
Ռադիոհաղորդումների արտադրության, ձեռքբերման և հեռարձակման համար 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 634.0 և 632.7 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 640.0 մլն դրամ:
Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից 2011-2012 թվականներին պատրաստվել և հեռարձակվել են օրական 8-9 ժամ հեռուստահաղորդումներ և 24 ժամ ռադիոհաղորդումներ:
Շիրակի հանրային հեռուստառադիոն հաղորդումները պատրաստել է վեց թեմատիկ ուղղություններով` լրատվական (լրատվական-վերլուծական), քաղաքական (տնտեսական, հասարակական), մշակութային, մարզական, երաժշտական (ժամանցային) և այլ: Նշված ուղղություններից գերակշռող են եղել ծավալով երաժշտական (ժամանցային) հաղորդումները:
Շիրակի հանրային հեռուստառադիոյի հեռուստահաղորդումների հեռարձակումն իրականացվել է Գյումրի քաղաքում և հարակից տարածքներում դեցիմետրային տիրույթի 39-րդ կապուղով և Ամասիայում` 41-րդ դեցիմետրային կապուղով, իսկ ռադիոհաղորդումների հեռարձակումը իրականացվել է FM տիրույթում` 102.5 ՄՀց հաճախականությամբ:
Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից հեռուստառադիոհաղորդումների արտադրության, ձեռքբերման և հեռարձակման համար ՀՀ պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է յուրաքանչյուր տարի` 24.6 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 24.7 մլն դրամ:
2011-2012 թվականներին «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն կողմից անց են կացվել յուրաքանչյուր տարի չորս սոցիոլոգիական հետազոտություն, ինչպես նաև փորձագիտական 12 հետազոտություններ շուրջ 1200 փորձագետների մասնակցությամբ, որոնք վերաբերվել են հետևյալ ոլորտներին` հանրակրթություն, գիտություն, սպասարկում, տնտեսություն, մշակույթ, եկեղեցի, իրավունք, սպորտ, բանակ, հեռուստատեսություն, ռադիո, մամուլ:
Վերոնշյալ հետազոտությունների և հարցումների արդյունքները նպաստել են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ծրագրերի կառուցվածքում անհրաժեշտ փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև ծրագրերի կազմման գործընթացին հանրության մասնակցության ապահովմանը:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համար 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացված և 2013 թվականին նախատեսված միջոցները կազմում են, յուրաքանչյուր տարի` 8.0 մլն դրամ:
ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2011 թվականին` 90.1 մլն դրամ, 2012 թվականին` 99.1 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել` 109.0 մլն դրամ:
2011-2012 թվականներին «Տնտեսական վերլուծությունների ծառայություններ» ծրագրի շրջանակներում պատրաստվել է համապատասխանաբար 96 և 120 հեռուստահաղորդումներ, կամ հաղորդումների թիվը 2009 թվականի նկատմամբ ավելացել է 2.5 անգամ:
2011-2012 թվականներին աճել է նաև ԶԼՄ-ներում տպագրվող հրապարակումների թիվը:
«Տնտեսական վերլուծությունների ծառայություններ» ծրագրի իրականացման համար 2011 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է` 61.5 մլն դրամ, 2012 թվականին` 81.5 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 82.2 մլն դրամ:
«Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» ծրագրի շրջանակներում 2011-2012 թվականներին պատվիրվել, ձեռքբերվել և Սփյուռքի հայկական համայնքներում տարածվել են պատմական, ճանաչողական, ուսուցողական և այլ ֆիլմեր, տեսանյութեր, ձայնագրություններ, աջակցություն է ցուցաբերվել հեռուստահաղորդաշարերի պատրաստմանը: 2011-2012 թվականներին պատրաստվել է համապատասխանաբար` 54 և 84 հաղորդում և տեսահոլովակ:
2011 թվականին ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները կազմում են` 34.5 մլն դրամ, 2012 թվականին` 34.6 մլն դրամ: 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 52.6 մլն դրամ:
Հրատարակչական և տեղեկատվական բնագավառ
Հրատարակչական և տեղեկատվական բնագավառի հատկացումները հիմնականում ուղղվում են հետևյալ ծրագրերի իրականացմանը` «Գրականության հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը», «Պետական մամուլի հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Գրական ժառանգության պահպանում և տարածում», «Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայություններ», «Թարգմանչական ծառայություններ», «Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ», ինչպես նաև Սփյուռքի հայապահպանության ծրագրեր:
2011-2012 թվականները նշանավորվեցին Հայ գրատպության 500-ամյակը նշելու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքով, որոնց շրջանակներում տեղի ունեցան ոչ միայն գրքին և ընթերցանությանը նվիրված բազմաբնույթ միջոցառումներ, այլև ընդլայնվեցին հրատարակչական ծրագրերը` «Հատուկ նշանակության հոբելյանական հրատարակումների ծրագրեր» և «Գրական թարգմանությունների համատեղ ծրագրերի իրականացում»: Ծրագրերի իրականացումը հնարավորություն տվեց հրատարակել հայ գրքի պատմությանը և նրա երախտավորներին նվիրված հիմնարար աշխատություններ և ուսումնասիրություններ, ինչպես նաև իրականացնել հսկայածավալ թարգմանական հրատարակություններ: Հրատարակվեցին Վ. Խեչումյանի «Գիրք գրոցը», Ա. Աբրահամյանի «Հայկական պալեոգրաֆիա», «Հայ գրքի և գրչի պատմություն», «Տղա Դավիթ և աղջիկ Խանդութ» էպիկական պատումը` Ա. Սարգսյանի ինքնատիպ ձևավորմամբ և այլն: Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանվեց և հրատարակվեց անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, իսպաներեն, վրացերեն, շվեդերեն, այդ թվում` Կ. Զարյանի «Սպանիա» (իսպաներեն), Հ. Ստեփանյանի «Հայերի ներդրումը օսմանյան կայսրությունում» (ռուսերեն), «Արդի հայ պոեզիա» ժողովածու (պարսկերեն, շվեդերերեն, գերմաներեն), Լ. Խեչոյանի պատմվածքները (ուկրաիներեն), «19 պատմվածքներ» ժողովածուն` (երկլեզու` հայերեն-անգլերեն) և այլն:
2011-2012 թվականներին ընդլայնվել են հայ գրքին և ընթերցանության խթանմանը նպաստող հանրապետական միջոցառումները: Համագործակցելով ոլորտի մասնավոր (ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ), հասարակական կազմակերպությունների («Հրատարակիչների ազգային ասոցիացիա», «Գրավաճառների ազգային ասոցիացիա»), ստեղծագործական միությունների (ՀԳՄ, «Հայ գրքի կենտրոն», «Գրական գործակալություն») հետ` ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցել է Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղում գրքի ցուցահանդես-տոնավաճառներին, հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությանը այլ լեզուներով, հայ ժամանակակից գրողների հոբելյանների կազմակերպմանը, գրքի վարկի բարձրացման և ընթերցանության խթանմանը նպաստող բազմաբնույթ միջոցառումների և փառատոների կազմակերպմանը (»Դարձ առ գիրքը», «Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր», «Գիրք նվիրելու օր», «Մուտքը` գրքով», «Գրախանութ անիվների վրա», «Թարգմանչաց տոն», «Գրքարվեստ» հանրապետական մրցույթ և այլն):
«Հայ գրատպության 500-ամյակ» և «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» և միջազգային համագործակցության ծրագրերով 2012 թվականին Հայաստանը գրքի միջազգային տոնավաճառներում և գրական փառատոներում ապահովել է մասնակցություն գրքի 14 միջազգային տոնավաճառների (Մինսկ, Փարիզ, Բոլոնիա, Լոս Անջելես, Բուենոս Այրես, Ժնև, Թեհրան, Սալոնիկ, Սանկտ Պետերբուրգ, Վարշավա, Մոսկվա, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Հաագա), որոնցից 4-ում Հայաստանը հանդես է եկել պատվավոր հյուրի, հատուկ կամ կենտրոնական ցուցադրողի կարգավիճակով (Մինսկ, Սալոնիկ, Մոսկվա, Ֆրանկֆուրտ): Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է նաև Բոլոնիայի մանկական գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին: Կարևորվել է Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը, որին ներկայացվում է Հայաստանի մշակութային ժառանգությունը արտացոլող ալբոմային գրականություն, ինչը նպաստում է մշակութային արժեքների հանրահռչակմանը:
2011-2012 թվականներին ավելի լայն ընդգրկում և հեղինակություն են ձեռք բերել ԱՊՀ և բալթյան երկրների գրողների, թարգմանիչների և հրատարակիչների միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպվող քննարկումները, գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որոնք նպաստում են նաև հրատարակչական երկկողմ ծրագրերի իրականացմանը տարբեր երկրների հետ (Ռուսաստան, Տաջիկստան, Վրաստան, Հունգարիա, ՈՒկրաինա, Եգիպտոս):
«Գրականության հրատարակում» ծրագրում 2011-2012 թվականներին առանցքային տեղ է ունեցել Հայ տպագրության 500-ամյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանի ճանաչումը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք: Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում ծրագրում տեղ է գտել «Հայ գրատպության 500-ամյակին նվիրված գրականություն» ենթաուղղությունը, որը կշարունակվի նաև 2013 թվականին: Ընդլայնվել են թարգմանական գրականությունը ներկայացնող բաժինները, ինչպես նաև ճանաչողական, ալբոմային, ուղեցույցային բնույթի գրականության հրատարակումը: Հրատարակված գրականության թվում կան այնպիսի կոթողային հրատարակություններ, ինչպիսիք են հայկական ճարտարապետությանը, գրքի և գրքարվեստի պատմությանը, գրական և մշակութային ժառանգությանը նվիրված հրատարակումներ` ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով:
2014-2015 թվականներին ծանրակշիռ տեղ կզբաղեցնի Ցեղասպանությանը նվիրված գիտահանրամատչելի և գեղարվեստական գրականության հրատարակումը, ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով: Առաջիկա տարիներին կպահպանվի և կընդլայնվի 2013 թվականին մեկնարկած «Դպրոցական գրադարան» ծրագիրը:
ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության հետ համատեղ շարունակվել է «Սփյուռքահայ գրականության հրատարակություն» ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 2011-2012 թվականներին համապատասխանաբար հրատարակվել է սփյուռքահայ գրողների 6 և 3 գիրք, կայացել են սփյուռքահայ գրողների գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ:
2011-2012 թվականներին «Գրականության հրատարակում» ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 100.3 և 92.4 մլն դրամ, որն ուղղվել է 12 և 9 ենթաուղղությունների, 59 և 56 անվանում գրքերի հրատարակմանը (ցուցանիշի իջեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի պակաս ֆինանսավորում պահանջող մանկական գրականության փոխարեն ավելացել են մշակութային ժառանգությանը նվիրված, գիտական և թարգմանական գրքերի ու ալբոմների հրատարակումները): 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 102.0 մլն դրամ:
«Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով հիմնականում աջակցվել է ժամանակակից գրողներին և գրականագետներին, այդ թվում` և սկսնակ գրողներին, հրատարակելու իրենց գիտահանրամատչելի և գեղարվեստական ստեղծագործությունները, ինչպես նաև թարգմանելու և տարածելու ինչպես հայ գրականության նշանակալի ստեղծագործությունները օտար լեզունեով, այնպես էլ այլ ժողովուրդների գրականության արժեքավոր նմուշները` հայերեն:
2011-2012 թվականներին «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 32.1 և 39.4 մլն դրամ, որն ուղղվել է 9 և 10 ենթաուղղությունների, 53 ու 64 անվանում գրքերի հրատարակմանը, այդ թվում` էլեկտրոնային հրատարակությունների թողարկմանը: 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 40.0 մլն դրամ:
«Պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումներն ուղղվել են 2 անուն` «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի հրատարակմանը: Ծրագրի նպատակը` ապահովվել է Հայաստանի քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, ծանոթանալու հանրապետական և միջազգային քաղաքական, տնտեսական և մշակութային անցուդարձին:
2011-2012 թվականներին, յուրաքանչյուր տարի հատկացվել է 68.9 մլն դրամ: 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 69.3 մլն դրամ:
«Ոչ պետական մամուլի հրատարակմանը» ծրագրով նախատեսված հատկացումները հնարավորություն են տալիս ապահովել ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող, գրական մշակութային, սպորտային, մարզային և այլ բնույթի ոչ պետական մամուլի շարունակականությունը, հայերեն և ազգային փոքրամասնությունների լեզուներով ստանալ և տարածել տեղեկատվություն, ծանոթանալ հանրապետության գրական-մշակութային կյանքին, հանրապետական, տարածաշրջանային և միջազգային անցուդարձին: Ծրագրի իրականացումը կարևոր է մասնավորապես ազգային փոքրամասնությունների համար, որոնք կարողանում են դրա շնորհիվ զարգացնել իրենց ազգային լեզուն և գրականությունը:
2011-2012 թվականներին յուրաքանչյուր տարի հրատարակվել է համապատասխանաբար 66 և 70 անուն թերթ և ամսագիր և հատկացվել է 46.4 և 47.8 մլն դրամ: 2013 թվականին նախատեսվում է հատկացնել ևս 47.8 մլն դրամ:
«Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայություններ» ծրագրով 2011-2012 թվականներին նախատեսված հատկացումների շրջանակներում հրատարակվել են` Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրեր` 946.6 և 1015.2 հազ. մամուլով, Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր` 417.4 և 370.2 հազ. մամուլով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրեր (ռուսերեն)` 18.2 և 39.1 հազ. մամուլով, Երևանի իրավական ակտերի տեղեկագրեր` 29.4 և 184.9 հազ. մամուլով, քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 673.5 և 619.6 հազ. մամուլով:
Նշված ծրագրի հատկացումների շրջանակներում ձեռք է բերվել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանք (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր), ինչպես նաև հրատարակվել և տպագրվել են միջազգային պայմանագրեր և մուտքի վիզաներ: 2013 թվականին կշարունակվեն նշված աշխատանքները:
2011-2012 թվականներին «Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայություններ» ծրագրով հատկացվել է համապատասխանաբար` 395.5 և 339.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 419. մլն դրամ:
«Թարգմանչական ծառայություններ» ծրագրով նախատեսված հատկացումների շրջանակներում թարգմանված էջերի ծավալը 2011 թվականին կազմել է` 10,058 էջ, 2012 թվականին` 10,036 էջ, կամ թարգմանվող էջերի քանակը 2010 թվականի նկատմամբ աճել է 1520-ով, որը պայմանավորված է ֆինանսավորման ավելացմամբ` 20.0 տոկոսով:
Թարգմանչական ծառայությունների իրականացման համար 2011-2012 թվականներին հատկացվել է յուրաքանչյուր տարի` 120.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել` 122.3 մլն դրամ:
2011-2012 թվականներին իրականացվել են նաև Սփյուռքի հայապահպանության ծրագրեր` «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ», «ՈՒսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում սփյուռքի համայնքներին» և «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում:
«Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2011 և 2012 թվականներին, ինչպես և նախորդ տարիներին իրականացվել են համացանցում արևելահայերենից` արևմտահայերեն և հակառակը փոխարկչի տեղադրման և սպասարկման, էլեկտրոնային գրադարանի համալրման և սպասարկման աշխատանքները, «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի հրատարակումը:
Զգալիորեն ակտիվացել է համագործակցությունը Սփյուռքի տարբեր կառույցների հետ, որի արդյունքում ավելացել է Սփյուռքից ստացվող խմբագրման, թարգմանման անհրաժեշտություն ունեցող տեղեկատվությունը: Ավելացել է նաև կայքի այցելուների քանակը:
«Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով 2011 թվականին հատկացվել է 30.2 մլն դրամ, 2012 թվականին` 30.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 33.0 մլն դրամ:
«ՈՒսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում սփյուռքի համայնքներին» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ձեռք բերված գրականության զգալի մասը սփյուռքյան կրթօջախներ տեղափոխվել է տարբեր համայնքներից, կրթօջախներից Հայաստան ժամանած ներկայացուցիչների միջոցով, իսկ ավելի քան 1.9 տոննա գրականություն` ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով` փոստով առաքմամբ:
Ծրագիրը շարունակվել է նաև 2011-2012 թվականներին` հնարավորություն ընձեռելով Սփյուռք առաքել ևս 5.5 տոննա գրականություն, ուսումնաօժանդակ նյութեր:
Այդ նպատակով 2011 թվականին հատկացվել է 11.0 մլն դրամ, 2012 թվականին` 8.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 10.0 մլն դրամ:
2011-2012 թվականներին շարունակվել է նաև «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակումը` 2,500 օրինակով:
Տարեգրքի տպագրությունն էապես նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Իրականացրած հրատարակությունների օգնությամբ ամփոփվում են Սփյուռքում տեղի ունեցած առավել հիշարժան ձեռնարկները, Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների Սփյուռքի հետ համատեղ իրականացրած միջոցառումները:
2012 թվականին տարեգրքի հրատարակման համար հատկացվել է 6.8 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 8.2 մլն դրամ:
10.2.1.3. Հիմնական խնդիրները
Հեռուստառադիոհաղորդումների բնագավառում հիմնական խնդիրներն են.
. ապահովել Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության և Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից պատրաստվող և հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը, առավել մեծ կարևորություն տալով սոցիալական և տնտեսական խնդիրներին և նպատակներին առնչվող հաղորդումների պատրաստմանն ու հեռարձակմանը,
. առաջնորդվելով հանրայինի առաքելությամբ` միջոցներ ձեռնարկել հնարավորինս պահպանել Հանրային հեռուստաընկերության ու Հանրային ռադիոընկերության առաջատար դիրքերը հայաստանյան հեռուստառադիոշուկայում` ապահովելով հավասարակշռություն Հանրային հեռուստառադիոընկերության որդեգրած քաղաքականության և շուկայում մրցակցության կանոնների միջև,
. հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների, հասարակական տարբեր շերտերի շահերը, ինչպես նաև մեծ սփյուռքի առկայությունը` հեռարձակել Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության բազմազան հաղորդումներ ամբողջ տարածքում և արտերկրում, ապահովել մեր հանրապետության բնակչության ու սփյուռքահայության համար անկողմնակալ, հավաստի և օպերատիվ տեղեկատվություն,
. ապահովել հոգևոր և մշակութային պահանջմունքների բավարարմանն ուղղված հեռուստահաղորդումների պատրաստումը և հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում,
. իրազեկել հասարակությանը ՀՀ կառավարության գործունեության, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին և դարձնել մասնակից իրականացվող բարեփոխումներին,
. նպաստել Սփյուռքի հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանը և արմատավորմանը, ուծացման կանխմանը, հայոց լեզվի, ազգային, մշակութային ավանդույթների պահպանմանը:
Հրատարակչական և տեղեկատվության բնագավառում հիմնական խնդիրներն են.
. գրքային արտադրանքի միջոցով արժեքների վերհանումը, նորովի վերաարժևորումը և տարածման մատչելիությունը,
. հրատարակվող գրականության պոլիգրաֆիական որակը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, արդի տպագրական մեթոդներին տիրապետող մասնագետ-կադրերի պակասը,
. Հայաստանի Հանրապետության և Եվրոմիության իրավական ակտերի թարգմանությունների կատարումը և ժամանակին շահառու մարմիններին ներկայացումը,
. Սփյուռքի համայնքներում Հայաստանի մասին լիարժեք և հավաստի տեղեկատվության մատչելիության ապահովումը, Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու լեզվի, մշակույթի, դավանանքի, հայ ինքնության պահպանումը:
10.2.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
10.2.2.1. Նպատակները
Հեռուստառադիոհաղորդումների բնագավառի նպատակներն են.
. Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանության ապահովում:
. Հեռուստադիտողներին և ռադիոունկնդիրներին այնպիսի հաղորդաշարերի և հաղորդումների մատուցում, որոնցում հաշվի են առնվում հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների ու սոցիալական խմբերի առանձնահատկություններն ու նախասիրությունները:
. Բնակչության լայն խավերին հուզող և նրանց կողմից պարզաբանում պահանջող խնդիրների վերաբերյալ հաղորդումների և լրատվության ապահովում:
. Բնակչությանն անկողմնակալ, հավաստի և օպերատիվ տեղեկատվությամբ ապահովում:
. Բնակչության լայն խավերի շրջանում հեռուստատեսության և ռադիոյի դերը և նշանակությունը խրախուսող գործունեության իրականացում, հեռուստատեսության և ռադիոյի կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ ունկնդրի վստահության ավելացում:
. Հասարակության հոգևոր և մշակութային պահանջմունքների բավարարմանն ուղղված հեռուստահաղորդումների պատրաստում ու հեռարձակում:
. Հանրային հեռուստառադիոընկերության կողմից հեռարձակվող հաղորդումների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն և հանրության բոլոր շերտերի պահանջմունքների բավարարմանն ուղղված հաղորդաշարերի և հաղորդումների պատրաստում և հեռարձակում:
Հրատարակչական և տեղեկատվության բնագավառի հիմնական նպատակներն են.
. Գրքային արտադրանքի միջոցով հայ ժողովրդի գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում,
. Բարեկիրթ քաղաքացիական հասարակության ձևավորում, բնակչության տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովում,
. Գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության զարգացում,
. Իրավական ակտերի թարգմանությունների մատչելիության ապահովում, երկրի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարում,
. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև կապերի ամրապնդում, սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնության պահպանում, հայ նոր սերնդի ազգային նկարագրի ձևավորում:
10.2.2.2. Գերակայությունները
Հեռուստառադիոհաղորդումների բնագավառում 2014-2016 թվականներին գերակա ուղղությունները բխում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված դրույթներից:
2014-2016 թվականներին հեռուստառադիոհաղորդումների գերակա ուղղություններն են.
. Հեռարձակվող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների ընդհանուր ծավալում բնակչության լայն խավերին մատչելի հայալեզու, սեփական և հայրենական արտադրության հաղորդումների քանակի ավելացում:
. Հեռուստաընկերության տեխնիկական բազայի վերազինման միջոցով հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հաղորդումների բարձր որակի ապահովում:
. Տեխնիկական վերազինման միջոցով Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության արտադրական ծախսերի կրճատում և աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավում:
. Հեռարձակվող հաղորդումների արբանյակային հեռարձակման աստիճանական ավելացում, որը հնարավորություն կընձեռի սփյուռքի մեր հայրենակիցներին ամենօրյա տեղեկատվություն ստանալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
. Արտերկրի հայկական համայնքներ ունեցող բնակավայրերում վերգետնյա կապուղիներով և կաբելային ցանցերով Հանրային հեռուստաընկերության հաղորդումների վերահեռարձակման ծավալների ընդլայնում:
. Հանրային հեռուստաընկերության, որպես լիիրավ անդամ, EBU (Եվրոպական հեռարձակողների միություն) հետ ավելի սերտ համագործակցության ապահովում:
. Նոր տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական վերազինման միջոցով EBU-ի կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան տեխնիկական մակարդակի ապահովում:
. Եվրոպական ԱՊՀ և այլ երկրների հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ փոխադարձ համագործակցության շրջանակների ընդլայնում:
. Հասարակության հոգևոր և մշակութային պահանջմունքների բավարարմանն ուղղված հեռուստահաղորդումների պատրաստում ու հեռարձակում:
. Հրատարակչական և տեղեկատվության բնագավառում 2014-2016 թվականներին գերակա ուղղությունների համար հիմք են հանդիսանում ՀՀ Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի N ՆՀ-67-Ա հրամանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 16.05.2013 թվականի N515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:
Գերակա ուղղություններն են.
. Ազգային և համամարդկային գաղափարների տարածում, ազգային արժեքների գիտակցված ճանաչողություն, պետականության գաղափարի ամրապնդում, քաղաքացիական հասարակության ձևավորում, ազգային արժանապատվության բարձրացում:
. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` հրատարակչական ծրագրերի իրականացում:
. Հայ գրքի, տպագիր այլ արտադրանքի բովանդակային և տպագրական որակների բարձրացում, միջազգային շուկայում մրցունակության ապահովում:
. Իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրերի հրատարակում և թարգմանությունների իրականացում:
. Համահայկական ծրագրերին հասարակության իրազեկում, Սփյուռքում և Հայաստանում գործող կազմակերպությունների համագործակցության ակտիվացում, Սփյուռքի հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում:
10.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է ուղղել 2014 թվականին` 5,234.6 մլն դրամ, 2015 թվականին` 5,537.7 մլն դրամ և 2016 թվականին` 5,820.1 մլն դրամ (ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 թվականին նախատեսվել էին ծախսեր` 4,912.3 մլն դրամ, 2015 թվականին` 5,368.3 մլն դրամ):
Ծախսերը 2014 թվականին 2013 թվականի նկատմամբ կաճեն` 7.3 %-ով, 2015 թվականին` 2014 թվականի նկատմամբ` 5.8 %-ով, իսկ 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ` 5.1 % -ով:
2014-2016 թվականներին ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի միջնաժամկետ ծրագրով ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի, յուրաքանչյուր տարի` 0.1%:
2014-2016 թվականներին ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի բյուջետային հատկացումների աճը պայմանավորված է.
. աշխատավարձի բարձրացման հետ կապված միջոցների նախատեսմամբ ըստ տարիների` 16.2, 18.1 և 32.4 մլն դրամ,
. հեռուստահաղորդումների արտադրության և ձեռքբերման, հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքների ձեռքբերման և հեռարձակման ծախսերի աճով 2014-2016 թվականներին յուրաքանչյուր տարի` 200.0 մլն դրամով (հայ դասական ստեղծագործությունների հիման վրա բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմերի նկարահանում և միջազգային խոշոր հեռուստանախագծերի իրավունքի ձեռքբերում),
. ռադիոհաղորդումների արտադրության և ձեռքբերման, ռադիոհաղորդումների հեռարձակման իրավունքների ձեռքբերման և հեռարձակման ծախսերի աճով` 5.0 մլն դրամով (Հանրային ռադիոյի եթերում նոր ռադիոթատրոնների ձայնագրում և հեռարձակում),
. հասարակական կարծիքի ուսումնասիրման ծառայությունների ծախսերի աճով` 1.0 մլն դրամով (գործուղումների ծախսեր),
. հեռուստատեսային ծառայությունների արբանյակային հեռարձակման ծախսերի աճով` 8.7 մլն դրամով, կապված տարադրամի փոփոխության հետ,
. «Գիրք կենտրոն» ՊՈԱԿ-ի ջեռուցման ծախսերի նախատեսմամբ` 0.5 մլն դրամ,
. նոր նախաձեռնությունների նախատեսմամբ` 124.0, 209.0 և 259.0 մլն դրամ («Հանրային հեռուստաընկերություն» և «Շիրակի հեռուստառադիո» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինում):
2014-2016 թվականների տեխնիկական վերազինման շրջանակներում նախատեսվում է.
2014 թվականին` «Առաջին լրատվական» ծառայությունը համապատասխանեցնել նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման հրամայականի, ինչպես նաև «Շիրակի հեռուստառադիո» ՓԲԸ-ի համար ձեռքբերել 2-ական տեսախցիկներ և կանգնակներ,
2015 թվականին` շարժական արբանյակային հաղորդիչ կայանը համապատասխանեցնել արբանյակային հեռարձակման նոր ստանդարտի, որը հնարավորություն կընձեռի հեռուստահաղորդումների փոխանակման, հեռուստակամուրջների կազմակերպման համար, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության անալոգային հեռարձակման համար նախատեսված ռադիոռելեային գծերը փոխարինել 3 թվանշային ռադիոռելեային գծերով,
2016 թվականին` եթերային ծառայության ամբողջական վերազինում, որը կհամապատասխանի HD թվանշային հեռարձակման պահանջներին:
Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի պետական ծախսերը 2014-2016 թվականներին` ըստ գոյություն ունեցող ծախսային ծրագրերի և նոր նախաձեռնությունների բերված են 10.5. աղյուսակում:
Աղյուսակ 10.5. Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի 2014-2016 թվականների` ըստ գոյություն ունեցող ծախսային ծրագրերի և նոր նախաձեռնությունների (մլն դրամ)
._____________________________________________________________________.
| Ցուցանիշը | 2014թ| 2015թ| 2016թ|
|_____________________________________________|_______|_______|_______|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 5234.6| 5537.7| 5820.1|
|_____________________________________________|_______|_______|_______|
|Գոյություն ունեցող ծախսային ծրագրեր | 5110.6| 5328.7| 5561.1|
|_____________________________________________|_______|_______|_______|
|տեսակարար կշիռը ոլորտի ընդհանուր ծախսերի մեջ | 97.6| 96.2| 95.5|
|_____________________________________________|_______|_______|_______|
|Նոր նախաձեռնություններ | 124.0| 209.0| 259.0|
|_____________________________________________|_______|_______|_______|
|տեսակարար կշիռը ոլորտի ընդհանուր ծախսերի մեջ | 2.4| 3.8| 4.5|
._____________________________________________________________________.
Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի 2012-2016 թվականների ծախսերը` ըստ ուղղությունների ներկայացված են 10.6. աղյուսակում:
Աղյուսակ 10.6. Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի 2012-2016 թվականների ծախսերը` ըստ ուղղությունների (մլն դրամ)
._____________________________________________________________________.
|բա-|խ |դաս|Ոլորտի |2012թ |2013թ |2014-2016թթ ՄԺԾԾ |
|ժին|ու| |ուղությունները |փաստացի|պետական| |
| |մ | | | |բյուջե |_______________________|
| |բ | | | | |2014թ |2015թ |2016թ |
|___|__|___|__________________|_______|_______|_______|_______|_______|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ |4,711.2|4,878.6|5,234.6|5,537.7|5,820.1|
|___|__|___|__________________|_______|_______|_______|_______|_______|
|08 |03| 01|Հեռուստառադիո- | | | | | |
| | | |հաղորդումներ |3,389.0|3,433.4|3,772.7|4,060.1|4,313.9|
|___|__|___|__________________|_______|_______|_______|_______|_______|
|08 |03| 02|Հրատարակչու- | | | | | |
| | | |թյուններ, | | | | | |
| | | |խմբագրություններ | 927.6|1,044.0|1,059.2|1,068.7|1,087.9|
|___|__|___|__________________|_______|_______|_______|_______|_______|
|08 |03| 03|Տեղեկատվության | | | | | |
| | | |ձեռքբերում | 364.6| 368.7| 369.5| 375.7| 385.1|
|___|__|___|__________________|_______|_______|_______|_______|_______|
|08 |01| 03|Արտաքին | | | | | |
| | | |հարաբերություններ | 30.0| 32.6| 33.1| 33.1| 33.1|
._____________________________________________________________________.
Ըստ ուղղությունների 2014 թվականին ծախսերի տեսակարար կշիռը ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտին ուղղված հատկացումներում կունենա հետևյալ պատկերը.
Գծանկար 10.2. 2014 թվականին ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտին ուղղված հատկացումների տեսակարար կշիռը ըստ ուղղությունների
10.2.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Բացի պետական բյուջեից ստացվող եկամուտներից, ոլորտի կազմակերպություններն եկամուտներ են ստանում նաև վճարովի ծառայությունների մատուցումից և աշխատանքների կատարումից (գովազդից, վճարովի եթերաժամանակից, հովանավորությունից, հրատարակչական և այլ աշխատանքներից):
Վճարովի ծառայություններից ստացված եկամուտներն ուղղվում են կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը, աշխատողների աշխատավարձերի վճարմանը, հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքի ձեռքբերմանը, հրատարակչական և այլ ծախսերի իրականացմանը:
Հեռուստառադիոհաղորդումների գծով 2012-2016 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են ըստ տարիների, համապատասխանաբար` 1,397.2, 1,160.7, 1,300.7, 1,300.7 և 1,400.7 մլն դրամ:
Հայաստանյան հեռուստաշուկայում առկա ուժեղ մրցակցության պայմաններում Հանրային հեռուստառադիոընկերությունը միջոցներ կձեռնարկի 2014-2016 թվականների ընթացքում պահպանել և ավելացնել գովազդային եկամուտների մակարդակը 2013 թվականի նկատմամբ:
Ինչ վերաբերում է այլ եկամուտներին, որոնց գերակշիռ մասը կազմում են խոշոր սպորտային և այլ միջազգային միջոցառումների հովանավորչությունից ստացվող եկամուտները, ապա, պայմանավորված այդ միջոցառումների պարբերականությամբ, նշված եկամուտների չափերը որոշակիորեն կփոփոխվեն:
Հրատարակչությունների, խմբագրությունների գծով 2012-2016 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են ըստ տարիների, համապատասխանաբար` 152.3, 149.3, 171.6, 174.6 և 177.0 մլն դրամ:
Տեղեկատվության ձեռքբերման գծով 2012-2016 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են 2012 թվականին` 16.6 մլն դրամ, 2013-2016 թվականներին, յուրաքանչյուր տարի` 17.2 մլն դրամ:
Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը ներկայացված են 10.7 աղյուսակում:
Աղյուսակ 10.7. Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին 2012-2016 թվականներին իրականացված և կանխատեսվող ծախսերը (մլն դրամ)
.______________________________________________________________________
|Բաժին,|Կազմակեր- | 2012թ | 2013թ | 2014 թ. |
|խումբ,|պությունների | փաստացի | | |
|դաս |անվանումները |_______________|_______________|_______________|
| | |ՀՀ |Վճարովի|ՀՀ |Վճարովի|ՀՀ |Վճարովի|
| | |պետական|ծառա- |պետական|ծառա- |պետական|ծառա- |
| | |բյուջեի|յու- |բյուջեի|յու- |բյուջեի|յու- |
| | |հաշվին |թյուն- |հաշվին |թյուն- |հաշվին |թյուն- |
| | | |ների | |ների | |ների |
| | | |հաշվին | |հաշվին | |հաշվին |
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|ԸՆԴԱՄԵՆԸ, այդ | | | | | | |
| |թվում | 3309.7| 1566.1| 3340.3| 1327.2| 3681.2| 1489.5|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 67.9| 32.1| 71.6| 28.4| 71.2| 28.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ-| | | | | | |
|01. |ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, | | | | | | |
| |այդ թվում | 2983.6| 1397.2| 3010.2| 1160.7| 3349.6| 1300.7|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 68.1| 31.9| 72.2| 27.8| 72.0| 28.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | | | |
|01.02.|հանրային | | | | | | |
| |հեռուստաընկե- | | | | | | |
| |րություն» ՓԲԸ | 2318.3| 1338.3| 2337.4| 1105.4| 2668.0| 1245.4|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 63.4| 36.6| 67.9| 32.1| 68.2| 31.8|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | | | |
|01.03.|հանրային | | | | | | |
| |ռադիոընկերու- | | | | | | |
| |թյուն» ՓԲԸ | 632.7| 40.2| 640.0| 38.7| 645.0| 38.7|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 94.0| 6.0| 94.3| 5.7| 94.3| 5.7|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Շիրակի | | | | | | |
|01.04.|հանրային | | | | | | |
| |հեռուստառադիո»| | | | | | |
| |ՓԲԸ | 24.6| 12.0| 24.8| 10.4| 27.5| 10.4|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 67.2| 11.2| 70.5| 12.0| 72.6| 12.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հասարակական | | | | | | |
|01.06 |կարծիքի | | | | | | |
| |ուսումնասիրման| | | | | | |
| |կենտրոն» ՓԲԸ | 8.0| 6.7| 8.0| 6.2| 9.1| 6.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 54.4| 45.6| 56.3| 43.7| 59.5| 40.5|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒ- | | | | | | |
|02. |ԹՅՈՒՆՆԵՐ, | | | | | | |
| |ԽՄԲԱԳՐՈՒ- | | | | | | |
| |ԹՅՈՒՆՆԵՐ, այդ | | | | | | |
| |թվում | 252.2| 152.3| 255.6| 149.3| 256.4| 171.6|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 62.3| 37.7| 63.1| 36.9| 59.9| 40.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հանրապետու- | | | | | | |
|02.01.|թյուն» ՓԲԸ | 44.8| 96.6| 44.8| 97.0| 45.1| 107.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 31.7| 68.3| 31.6| 68.4| 29.7| 70.3|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | | | |
|02.01.|Հանրապետու- | | | | | | |
| |թյուն- | | | | | | |
| |Ռեսպուբլիկա | | | | | | |
| |Արմենիա» ՓԲԸ | 24.1| 3.8| 24.1| 11.9| 24.1| 22.5|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 86.4| 13.6| 66.9| 33.1| 51.7| 48.3|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Էկոնոմիկա | | | | | | |
|02.04.|հանդես» ՓԲԸ | 38.6| 30.0| 39.2| 30.0| 39.2| 30.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 56.3| 43.7| 56.6| 43.4| 56.6| 43.4|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | | | |
|02.09.|Հանրապետության| | | | | | |
| |արդարադատու- | | | | | | |
| |թյան | | | | | | |
| |նախարարության | | | | | | |
| |թարգմանու- | | | | | | |
| |թյունների | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | 120.0| 12.8| 122.3| 2.0| 122.3| 2.0|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 90.4| 9.6| 98.4| 1.6| 98.4| 1.6|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|«Գրքի և | | | | | | |
|02.15.|հրատարակչական | | | | | | |
| |գործի կենտրոն»| | | | | | |
| |ՊՈԱԿ | 24.7| 9.1| 25.2| 8.4| 25.7| 10.1|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 73.1| 26.9| 75.0| 25.0| 71.8| 28.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|08.03.|ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ| | | | | | |
|03.01.|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | | | | | | |
| |(«Արմենպրես» | | | | | | |
| |ՓԲԸ) | 73.9| 16.6| 74.5| 17.2| 75.2| 17.2|
|______|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | | | |
| |կշիռը | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում % | 81.7| 18.2| 81.2| 16.6| 81.4| 16.6|
.______________________________________________________________________
._____________________________________________________.
|Բաժին,|Կազմակեր- | 2015թ | 2016 թ. |
|խումբ,|պությունների | | |
|դաս |անվանումները |_______________|_______________|
| | |ՀՀ |Վճարովի|ՀՀ |Վճարովի|
| | |պետական|ծառա- |պետական|ծառա- |
| | |բյուջեի|յու- |բյուջեի|յու- |
| | |հաշվին |թյուն- |հաշվին |թյուն- |
| | | |ների | |ների |
| | | |հաշվին | |հաշվին |
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|ԸՆԴԱՄԵՆԸ, այդ | | | | |
| |թվում | 3974.8| 1492.5| 4251.2| 1594.9|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 72.7| 27.3| 72.7| 27.3|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ-| | | | |
|01. |ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, | | | | |
| |այդ թվում | 3636.8| 1300.7| 3890.7| 1400.7|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 73.7| 26.3| 73.5| 26.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | |
|01.02.|հանրային | | | | |
| |հեռուստաընկե- | | | | |
| |րություն» ՓԲԸ | 2955.0| 1245.4| 3205.0| 1345.4|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 70.4| 29.6| 70.4| 29.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | |
|01.03.|հանրային | | | | |
| |ռադիոընկերու- | | | | |
| |թյուն» ՓԲԸ | 645.0| 38.7| 645.0| 38.7|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 94.3| 5.7| 94.3| 5.7|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Շիրակի | | | | |
|01.04.|հանրային | | | | |
| |հեռուստառադիո»| | | | |
| |ՓԲԸ | 27.5| 10.4| 30.6| 10.4|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 72.6| 12.0| 74.6| 12.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հասարակական | | | | |
|01.06 |կարծիքի | | | | |
| |ուսումնասիրման| | | | |
| |կենտրոն» ՓԲԸ | 9.3| 6.2| 10.1| 6.2|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 60.0| 40.0| 62.0| 38.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒ- | | | | |
|02. |ԹՅՈՒՆՆԵՐ, | | | | |
| |ԽՄԲԱԳՐՈՒ- | | | | |
| |ԹՅՈՒՆՆԵՐ, այդ | | | | |
| |թվում | 256.5| 174.6| 269.6| 177.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 59.5| 40.5| 60.4| 39.6|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հանրապետու- | | | | |
|02.01.|թյուն» ՓԲԸ | 45.1| 107.0| 51.5| 107.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 29.7| 70.3| 32.5| 67.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | |
|02.01.|Հանրապետու- | | | | |
| |թյուն- | | | | |
| |Ռեսպուբլիկա | | | | |
| |Արմենիա» ՓԲԸ | 24.2| 22.5| 28.6| 22.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 51.8| 48.2| 56.0| 44.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Էկոնոմիկա | | | | |
|02.04.|հանդես» ՓԲԸ | 39.2| 30.0| 39.2| 30.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 56.6| 43.4| 56.6| 43.4|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Հայաստանի | | | | |
|02.09.|Հանրապետության| | | | |
| |արդարադատու- | | | | |
| |թյան | | | | |
| |նախարարության | | | | |
| |թարգմանու- | | | | |
| |թյունների | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | 122.3| 2.0| 122.3| 2.0|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 97.6| 2.4| 97.6| 2.4|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|«Գրքի և | | | | |
|02.15.|հրատարակչական | | | | |
| |գործի կենտրոն»| | | | |
| |ՊՈԱԿ | 25.7| 12.1| 28.0| 14.5|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 68.0| 32.0| 65.9| 34.1|
|______|______________|_______|_______|_______|_______|
|08.03.|ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ| | | | |
|03.01.|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | | | | |
| |(«Արմենպրես» | | | | |
| |ՓԲԸ) | 81.5| 17.2| 90.9| 17.2|
|______|______________|_______|_______|_______|_______|
| |տեսակարար | | | | |
| |կշիռը | | | | |
| |ընդհանուր | | | | |
| |ծախսերում % | 82.6| 16.6| 84.1| 16.6|
._____________________________________________________.
10.3. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏ
10.3.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10.3.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Հանգստի և սպորտի ոլորտի 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն 24 ծրագրերի իրականացմանը` երեք պետական կառավարման մարմինների միջոցով:
Հանգստի և սպորտի ոլորտում քաղաքականությունը մշակվում է պետական լիազորված մարմնի` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և իրականացվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների միջոցով:
Նախարարությունը սպորտի ոլորտում մշակում է իր ռազմավարությունը` նպատակ ունենալով զարգացնելու հետևյալ ուղղությունները`
. մեծ նվաճումների սպորտ
. մանկապատանեկան և մասսայական սպորտ
Մեծ նվաճումների սպորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումներն հիմնականում ուղղվում են օլիմպիական խաղերին, փառատոներին, աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնություններին, համաշխարհային ունիվեսիադաներին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցության ապահովմանը, հաշմանդամային սպորտի զարգացմանը, միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնմանը, օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացմանը:
Մեծ նվաճումների սպորտի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հավաքական թիմերի անդամները, հաշմանդամ, ինչպես նաև այլ երկրների մարզիկները:
Մանկապատանեկան և մասսայական սպորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոների, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացմանը, մանկապատանեկան սպորտի մասսայականացմանը, շախմատիստների պատրաստմանը:
Մանկապատանեկան և մասսայական սպորտի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը:
10.3.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները
Մեծ նվաճումների սպորտ
Հանգստի և սպորտի ոլորտի հատկացումների զգալի մասը (2011-2012 թվականներին համապատասխանաբար` 66.0 և 61.5 տոկոսը) ուղղվում է ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանը և առաջնությունների անցկացմանը: Նշված նպատակով վերջին հինգ տարիների ընթացքում (2008-2012 թվականներին) ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցներն աճել են 6.1 տոկոսով, ինչը նպաստել է աշխարհի, Եվրոպայի մրցաշարերին հավաքական թիմերի մարզիկների նվաճած մրցանակների քանակի ավելացմանը:
2008-2012 թվականներին աշխարհի, Եվրոպայի, ՀՀ առաջնությունների, ուսումնամարզական հավաքների, մասնակիցների թիվը և աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազգային հավաքական թիմերի մարզիկների կողմից նվաճած մրցանակների քանակը ներկայացված են 10.8 և 10.9 աղյուսակներում:
Աղյուսակ N 10.8. 2008-2012 թվականներին աշխարհի, Եվրոպայի, ՀՀ առաջնությունների, ուսումնամարզական հավաքների և մասնակիցների թիվը
._____________________________________________________________________.
|միջոցառումների և մասնակիցների թիվը |2008|2009|2010|2011|2012|
|____________________________________________|____|____|____|____|____|
|Աշխարհի և եվրոպայի առաջնությունների թիվը | 85| 135| 159| 175| 135|
|____________________________________________|____|____|____|____|____|
|մասնակիցների թիվը |2060|1729|1955|2115|1850|
|____________________________________________|____|____|____|____|____|
|ՀՀ առաջնությունների քանակը | 78| 84| 90| 92| 92|
|____________________________________________|____|____|____|____|____|
|մասնակիցների թիվը |5504|6700|7600|9600|9600|
|____________________________________________|____|____|____|____|____|
|ՈՒսումնամարզական հավաքների թիվը | 85| 126| 83| 140| 130|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 10.9. Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազգային հավաքական թիմերի մարզիկների կողմից 2008-2012 թվականներին նվաճած մրցանակների քանակը
.________________________________________________.
|մեդալների տեսակները |2008|2009|2010|2011|2012|
|_______________________|____|____|____|____|____|
|Ոսկե մեդալ | 27| 32| 43| 34| 30|
|_______________________|____|____|____|____|____|
|Արծաթե մեդալ | 40| 47| 51| 37| 46|
|_______________________|____|____|____|____|____|
|Բրոնզե մեդալ | 41| 56| 63| 64| 74|
|_______________________|____|____|____|____|____|
|Ընդամենը | 108| 135| 157| 135| 150|
.________________________________________________.
«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագիրն իրականացվում է 30 մարզական ֆեդերացիաների միջոցով:
2008-2012 թվականներին առավել կարևոր են իրականացված հետևյալ միջոցառումները և ձեռքբերված նվաճումները.
2008 թվական
Շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը դարձել է չեմպիոն:
Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 25 մարզիկներ, որոնցից 6-ը նվաճել են բրոնզե մեդալներ:
2009 թվական
Երևանում անց են կացվել բռնցքամարտի աշխարհի պատանեկան, ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունները, համահայկական խաղերը:
2010 թվական
Սինգապուրում առաջին պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցել են 14 մարզիկներ, որոնք նվաճել են 1 արծաթե (ծանրամարտ) և 3 բրոնզե (ծանրամարտ, ձյուդո և ըմբշամարտ) մեդալներ:
2011 թվական
Առանձնահատուկ և աննախադեպ հաղթանակ է գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի կողմից: Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ շախմատի տղամարդկանց ՀՀ հավաքական թիմը աշխարհում գրավեց 1-ին տեղը:
2012 թվական
Լոնդոնի 30-րդ օլիմպիական խաղերին մասնակցել են Հայաստանի հավաքականի 24 մարզիկներ 10 մարզաձևերում, որոնք նվաճել են 2 բրոնզե և մեկ արծաթե մեդալներ:
Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է հաղթող:
2011-2012 թվականներին «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 898.5 և 884.5 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 930.0 մլն դրամ:
«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով միջոցները տրամադրվում են «Հայաստանի կույրերի միավորում», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հաշմանդամային մարզական հասարակական կազմակերպություններին:
2011-2012 թվականներին նշված ծրագրի հատկացումների շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները.
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի կողմից անց են կացվել` ֆուտզալ, ըմբշամարտ, շախմատ և վոլեյբոլ մարզաձևերից ՀՀ առաջնություններ, որոնց մասնակիցների թիվը 2011 թվականին կազմել է 241 մարզիկ, 2012 թվականին` 182 մարզիկ: Խուլերի ըմբշամարտի առաջնությանը 2011 թվականին մասնակցել են 14, 2012 թվականին` 5 մարզիկներ: 2011 թվականին նվաճվել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ 2012 թվականին` 1 ոսկե և 2 արծաթե մեդալներ:
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի կողմից անց է կացվել ՀՀ շախմատի առաջնություն, որին 2011 թվականին մասնակցել են 20, 2012 թվականին` 12 մարզիկներ:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի կողմից անց են կացվել ֆուտբոլի առաջնություն, որին 2011 թվականին մասնակցել են 64, 2012 թվականին` 60 մարզիկներ: 2011 թվականին 4 մարզիկ մասնակցել է Հունաստանում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին, որտեղ նվաճվել են ատլետիկայից 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե, իսկ լող մարզաձևից` 1 ոսկե և 2 արծաթե մեդալներ:
2012 թվականին անց է կացվել նաև ատլետիկայի առաջնություն, որին մասնակցել են 48 մարզիկներ:
«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի կողմից անց է կացվել հաշմանդամային մարզական փառատոն, որին 2011 թվականին մասնակցել է 95, իսկ 2012 թվականին` 96 մարզիկ:
2011 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում հաշմանդամային ծանրամարտի առաջնությանը մասնակցել են 2 մարզիկ, որոնք ձեռք են բերել 2012 թվականի պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ:
«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրի իրականացման համար 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, ինչպես նաև 2012 թվականին նախատեսվում է հատկացնել, յուրաքանչյուր տարի` 9.0 մլն դրամ:
«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին:
Նշված ծրագրի շրջանակներում թոշակի հատկացումը իրականացվում է համաձայն ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված կարգի:
Ծրագիրը նպատակ ունի խրախուսել բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին և հանդիսանում է բարձր նվաճումների խթան:
2009-2012 թվականներին ՀՀ Նախագահի անվանական թոշակ ստացողների թիվը ներկայացված է 10.10 աղյուսակում:
Աղյուսակ N 10.10. 2009-2012 թվականներին ՀՀ Նախագահի անվանական թոշակ ստացողների թիվը
.__________________________________________.
|ՀՀ Նախագահի անվանական |Ըստ տարիների թոշակ |
|թոշակ ստացողները |ստացողների թիվը |
|______________________|___________________|
| |2009|2010|2011|2012|
|______________________|____|____|____|____|
|Մարզիկներ | 44| 65| 62| 72|
|______________________|____|____|____|____|
|Մարզիչներ | 57| 85| 82| 91|
.__________________________________________.
«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 2011 թվականին` 124.1 մլն դրամ, 2012 թվականին` 150.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել ևս 150.0 մլն դրամ:
Մանկապատանեկան և մասսայական սպորտ
Մանկապատանեկան և մասսայական սպորտի հիմնական ծրագրերն են` «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում, «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում» և «Շախմատիստների պատրաստման ծառայություններ»:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում 2011-2012 թվականներին ընդգրկված էին 3 տարիքային խումբ, 2010 թվականին ընդգրկված 2 տարիքային խմբի փոխարեն:
Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների, Երևան քաղաքի 12 վարչական շրջանների ընտանիքներ:
Մասնակիցների թիվը 2010-2012 թվականներին կազմել է համապատասխանաբար` 347 ընտանիք (1041 մարդ), 1122 ընտանիք (3366 մարդ) և 1475 ընտանիք (4425 մարդ):
2013 թվականին նախատեսվում է մրցույթում ընդգրկել 4 տարիքային խումբ և 2176 ընտանիք:
Մասնակից ընտանիքների քանակի աճը պայմանավորված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությամբ և գյուղական համայնքների ավելի ակտիվ մասնակցությամբ:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2011 թվականին հատկացվել է 65.9 մլն դրամ, 2012 թվականին` 66.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 155.8 մլն դրամ:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը մեկնարկել են 2010 թվականին` Հայաստանի Հանրապետության 38 տարածաշրջաններում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում:
Խաղերն անց են կացվել 4 փուլով, 1-ին փուլ` ներդպրոցական մասսայական մրցումներ,
2-րդ փուլ` տարածաշրջանային և Երևան քաղաքի վարչական շրջանների մրցումներ,
3-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի առաջնություններ,
4-րդ փուլ` եզրափակիչ մրցումներ, Երևան քաղաքում:
2010-2012 թվականներին խաղերի մասնակիցների թիվը կազմել է համապատասխանաբար` 25.461, 30.751 և 32.490 մարդ:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով ՀՀ պետական բյուջեով 2011 և 2012 թվականներին հատկացված և 2013 թվականին նախատեսված միջոցները կազմում են յուրաքանչյուր տարի 7.0 մլն դրամ:
ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնը անց է կացվել Հայաստանի Հանրապետության մարզերի 48 քաղաքային և գյուղական համայնքներում և ԼՂՀ-ում (Ստեփանակերտ), որին 2010-2012 թվականներին մասնակցել են համապատասխանաբար 23.383, 24.495 և 20.050 մարդ: Մասնակիցների թվաքանակը պայմանավորված է միջոցառման նկատմամբ բնակչության հետաքրքրությամբ:
ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացման համար 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, ինչպես նաև 2013 թվականին նախատեսվում է հատկացնել, յուրաքանչյուր տարի` 7.0 մլն դրամ:
«Մանկապատանեկան սպորտի մասսայականացում» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ՀՀ բոլոր մարզերում` 3 փուլով, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում` ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:
2010-2012 թվականներին մարզչական սեմինարներին մասնակցել են համապատասխանաբար` 184, 212 և 209 մարդ:
«Մանկապատանեկան սպորտի մասսայականացում» ծրագրի իրականացման համար 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, ինչպես նաև 2013 թվականին նախատեսվում է հատկացնել յուրաքանչյուր տարի` 8.0 մլն դրամ:
«Շախմատիստների պատրաստման ծառայություններ» ծրագիրը իրականացվում է «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի միջոցով, որն հիմնադրվել է 2002 թվականին: Անցած տարիների ընթացքում հիմնադրամը պատշաճ կերպով կարողացել է իրականացնել իր առջև դրված ծրագրային նպատակները և մեծ լումա է ներդրել շախմատի զարգացման գործընթացում:
Մասնավորապես, ակադեմիայի կողմից կազմակերպվել են մի շարք շախմատային մրցաշարեր և հավաքներ: Մրցաշարերից առավել աչքի են ընկել Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված «Ղարաբաղ 2004» միջազգային հուշամրցաշարը և աշխարհում նախադեպը չունեցող ինտերնետային թիմային միջազգային մրցաշարը, որոնք միջազգային հանրությանը ներկայացրեցին Հայաստանի շախմատային աշխարհը մի նոր, առավել բարենպաստ տեսանկյունից: Մրցաշարերի շարքը լրացրեցին «Ղարաբաղ 2005», «Սևանա Լիճ» (2005-2011թթ) և մանկապատանեկան «Ջերմուկ» (2006-2012թթ) միջազգային մրցաշարերը, Կարեն Ասրյանի անվան միջազգային մրցաշարը, ինչպես նաև ՄԱԿ-ի գավաթ մանկապատանեկան մրցաշարը (2005-2008):
Բացի վերը նշվածից, հիմնադրամի ջանքերի շնորհիվ Եվրոպայի առաջնություններում ակադեմիայի սաները վեց անգամ դարձել են չեմպիոն (մինչև 10, 12, 16 և 18 տարեկանների խմբերում), հինգ անգամ` փոխչեմպիոն (մինչև 12 և 16 տարեկանների խմբերում), երկու անգամ` բրոնզե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնություններում ակադեմիան տվել է երկու չեմպիոն, երկու փոխչեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր:
Մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը, որի անդամներից երեքը ակադեմիայի սաներն էին, 2010 թվականին դարձել է չեմպիոն, իսկ 2011 թվականին` գրավել երրորդ տեղը:
Միջազգային այլ մրցաշարերում ակադեմիայի սաները նվաճել են ավելի քան 41 մրցանակային տեղեր: Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի կողմից պատրաստվել է ութ միջազգային գրոսմայստեր, վեց միջազգային վարպետ, երկու ՖԻԴԵ-ի վարպետ, երեք ՖԻԴԵ-ի մարզիչ և մեկ միջազգային կարգի մրցավար: Մի քանի սան արդեն լրացրել են գրոսմայստերի և միջազգային վարպետի առաջին, երկրորդ նորմերը:
2011-2012 թվականներին Հայաստանի շախմատային ակադեմիան իրականացրել է յուրաքանչյուր տարի թվով 1000 երեխաների անվճար ուսուցում Երևանում և մարզերում:
Շախմատիստների պատրաստման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է յուրաքանչյուր տարի` 55.5 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 55.9 մլն դրամ:
10.3.1.3. Հիմնական խնդիրները
Մեծ նվաճումների սպորտում հիմնական խնդիրներն են.
. սպորտի բարձրագույն նվաճումների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակում,
. սպորտի զարգացման նպատակային ծրագրերի մշակում և իրագործում,
. օլիմպիական շարժման զարգացում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների գործունեությանն աջակցում,
. պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին հաշմանդամների մասնակցությանը, ինչպես նաև հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը աջակցում,
. միջազգային, այդ թվում` սփյուռքի հետ կապերի ամրապնդում,
. միջպետական մարզական հարաբերությունների զարգացում:
Մանկապատանեկան և մասսայական սպորտում հիմնական խնդիրներն են.
. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ակտիվացում սպորտի ոլորտում,
. մարզական ներուժի օգտագործում, մարզական միջոցառումներում գյուղական երիտասարդության ներգրավում,
. սպորտով զբաղվելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծում հասարակության հաշմանդամ մարզիկների համար,
. առողջ ապրելակերպը կենցաղ ներմուծելու նպատակով ԶԼՄ-ների հնարավորինս լայն օգտագործում, հատկապես` հեռուստաընկերությունների:
. ՀՀ տարածքում շախմատի զարգացում, տաղանդավոր երեխաների բացահայտում և կրթում:
10.3.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
10.3.2.1. Նպատակները
Հանգստի և սպորտի ոլորտի հիմնական նպատակներն են.
. Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և այլ միջազգային մրցասպարեզներում երկրի վարկանիշի բարձրացման նպատակով ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը:
. Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը:
. Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը:
. Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
. Հանրապետությունում ձևավորված շախմատային ավանդույթների սերնդեսերունդ փոխանցումը և շախմատային ներուժն ի շահ երկրի օգտագործումը:
10.3.2.2.Գերակայությունները
ՀՀ 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով հանգստի և սպորտի ոլորտի հիմնական գերակայությունների համար հիմք են հանդիսանում` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թվականների գործունեության, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագրերը: Հիմնական գերակայություններն են.
Մեծ նվաճումների սպորտ
Օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների նպատակային նախապատրաստում և մասնակցության ապահովում:
Հաշմանդամային մարզական հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ապահովում:
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված` պետության կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու նպատակով, իրավական ակտերի ստեղծում:
Միջպետական մարզական հարաբերությունների զարգացում:
Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացի շարունակական կենսագործում:
2014-2016 թվականներին մեծ նվաճումների սպորտում ակնկալվող արդյունքները` օլիմպիական խաղերին (2014 թվականի Սոչիի, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի), ինչպես նաև պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության ապահովումն է, վարկանիշային միջազգային մրցումներին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին լավագույն ձևով մասնակցությունն է:
. Մանկապատանեկան և մասսայական սպորտ
. Բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովում:
. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի իրավական դաշտի կատարելագործում:
. Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում:
. Տաղանդաշատ շախմատիստների բացահայտում և անվճար ուսուցում:
10.3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանգստի և սպորտի ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է ուղղել` 2014 թվականին` 1,612.5 մլն դրամ, 2015 թվականին` 1,611.1 մլն դրամ, 2016 թվականին` 1,792.8 մլն դրամ (ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 թվականին նախատեսվել էին ծախսեր` 1,441.0 մլն դրամ, 2015 թվականին` 1,422.2 մլն դրամ):
Ծախսերը 2014 թվականին 2013 թվականի հաստատվածի նկատմամբ կնվազեն` 0.9%-ով, 2015 թվականին 2014 թվականի նկատմամբ` 0.09 %-ով, իսկ 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ կաճեն` 11.3 %-ով:
ՀՀ 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանգստի և սպորտի ոլորտի պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի` յուրաքանչյուր տարի 0.03%:
2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում ոլորտին ուղղված հատկացումների նվազումը հիմնականում պայմանավորված է միջոցառումների անցկացման ժամանակացույցով:
Միաժամանակ, հատկացումները աճել են` հիմնականում պայմանավորված.
. աշխատավարձի բարձրացման հետ կապված միջոցների նախատեսմամբ, ըստ տարիների` 28,5, 9.4 և 14.1 մլն դրամ,
. աշխարհի չեմպիոններին թոշակի հատկացման գծով ծախսերի ավելացմամբ` 6.6 մլն դրամով (Հայաստանում բնակվող հայ աշխարհի չեմպիոնների քանակը ավելացել է 17-ով և կազմում է 27 հոգի):
. 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի նախատեսմամբ, համապատասխանաբար` 24.6 և 6.9 մլն դրամ,
. 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական և պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ծախսերի նախատեսմամբ, համապատասխանաբար` 236.5 և 6.5 մլն դրամ,
. 2014 թվականի Նան Ջինգի ամառային և 2016 թվականի Լիլլեհամերի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի նախատեսմամբ, համապատասխանաբար` 52.2 և 23.9 մլն դրամ,
. 2014 թվականին Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ծախսերի նախատեսմամբ` 8.0 մլն դրամ:
2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախատեսվում է երեք մարզաձևերից 8 մարզիկ, մարզիչների մասնակցություն, իսկ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին` տասնմեկ մարզաձևերից 64 մարզիկ, մարզիչների մասնակցություն:
Պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության նպատակը` երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտումն է, մրցակցական փորձի ձեռքբերումը, իսկ ակնկալվող արդյունքը` Հայաստանի հավաքական թիմերի համալրումը բարձրակարգ մարզիկներով և օլիմպիական խաղերին մասնակցության ապահովումն է:
Հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի նպատակն է` հաշմանդամների հանգստի կազմակերպումն ու հասարակական կյանքին մասնակցությունը, ինչպես նաև հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերումը, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածումը, պարալիմպիկ խաղերին հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց մասնակցության աջակցելը: Այն բխում է սոցիալական ոլորտի բարելավմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից:
Ակնկալվող արդյունքը` հաշմանդամային սպորտի հետագա զարգացումը և մասսայականացումը, հաշմանդամների ինքնադրսևորմանը և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացին նպաստելը:
10.4. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
10.4.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10.4.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` երիտասարդների (18-30 տարեկան) թիվը 2011-2012 թվականներին կազմել է ամբողջ բնակչության շուրջ 27%-ը:
Երիտասարդական ոլորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են Երևանում և մարզերում երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև «Արի տուն» ծրագրի իրականացմանը, երիտասարդ ընտանիքներին աջակցմանը:
Երիտասարդական ոլորտի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության երիտասարդները և երիտասարդ ընտանիքները, Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքահայ երիտասարդները:
10.4.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները
Վերջին տարիներին իրականացված երիտասարդական ծրագրերն ուղղված են ոլորտի կառավարման ապակենտրոնացմանը դեպի հասարակական սեկտոր, երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացմանը, կառավարման համակարգի աշխատանքների թափանցիկության ապահովմանը և երիտասարդության համար իրականացվող ծրագրերում երիտասարդների մասնակցության գործընթացի ակտիվացմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:
Իրականացված, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերում, ընդգրկված են եղել տարբեր պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2011-2012 թվականներին երիտասարդական ծրագրերի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները:
2011 թվական.
Ստորագրվել են միջգերատեսչական երկու համաձայնագրեր` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերի պետական կոմիտեի միջև և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության միջև` երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին»:
ԱՊՀ մասնակից երկրներում իրականացված միջոցառումներում ֆինանսական և կազմակերպչական աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 38 երիտասարդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տաղանդավոր և շնորհալի երիտասարդ ստեղծագործողների, գիտնականների մասնակցությանը:
Շարունակվել են երիտասարդության իրազեկման նպատակով իրականացվող միջոցառումները («Երիտասարդ» օնլայն պարբերականի հրատարակում, «Ստորակետ» երիտասարդական հեռուստահաղորդաշարի հեռարձակում, Սոցիալական տեսահոլովակի պատրաստում, Հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի նոր համացանցային «օնլայն» ռեժիմով ներկայացման և մրցութային ընտրության համակարգի ուղեցույցի մշակում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի մշակման աշխատանքների շրջանակներում սոցիոլոգիական հարցումների իրականացում, վերջիններիս արդյունքների ամփոփում):
2011 թվականի դեկտեմբերի 23-26-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվել է «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» խորագրով մշակութային միջոցառում, որը նվիրված էր զինվորների մարտունակության և հայրենասիրական ոգու բարձրացմանը:
Համահայկական, հանրապետական և միջազգային երիտասարդական միջոցառումների (փառատոներ, համաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ, մրցույթներ, կրթական, հոգևոր-մշակութային, սպորտային) շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները` «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական վեցերորդ նստաշրջան` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին», «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոն»:
2012 թվական.
«Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Երիտասարդական հեռուստահաղորդաշարերի, ֆիլմերի, սոցիալական տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» միջոցառումը, շարունակվել է հեռարձակվել «Ստորակետ» երիտասարդական ծրագրի պատրաստումը և հեռարձակումը ԱԹԻՎ-ի հեռուստաընկերությամբ: Մրցույթում հաղթած Արմ-Նյուզ հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Բրիֆինգ» հեռուստահաղորդաշարը, որի ընթացքում քննարկվել և հանրությանն են ներկայացվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Քաղաքական, թե քաղաքացիական հասարակություն», «Սոցիալական ցանցեր», «Աղանդներ», «Գիտական կարիերա Հայաստանում» և երիտասարդներին հուզող այլ թեմաներ` թոք-շոու ֆորմատով:
Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային օնլայն ռեժիմով ներկայացման և մրցութային ընտրության համակարգի միջոցով պետական դրամաշնորհներ են ստացել 38 հասարակական կազմակերպությունների թվով 47 ծրագրեր:
Հատկանշական է, որ մարզային կազմակերպությունները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն ծրագրերի ներկայացման և իրականացման գործընթացում, ինչպես նաև ծրագրերի մեկ քառորդը եղել են միջազգային և տարածաշրջանային ծրագրեր:
«Երիտասարդական պետական քաղաքականության մասին էլեկտրոնային տեղեկատվության ապահովում, էլեկտրոնային թերթի հրատարակում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին շարունակվել է երիտասարդական խնդիրների, միջոցառումների լուսաբանումը www.eritasard.am կայքի միջոցով, հրատարակվել են ավելի քան 750 նյութեր էլեկտրոնային թերթի 8 խորագրերում, երիտասարդական տարբեր միջոցառումների լուսանկարները տեղակայվել են կայքի պատկերասրահում: Թարմացվել է կայքի գործիքակազմը և անվտանգության համակարգը, ավելացվել է հայտարարությունների բաժինը և այսօր կայքն ունի միջինը` օրական 2000 այցելություն:
Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամոլության կանխարգելման միջոցառումը` եռօրյա սեմինար-դասընթացներ, որին մասնակցել են մոտ 70 երիտասարդներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Շիրակի մարզից: Գյումրիի ընտրության պատճառը այն է, որ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկով` 100 000 բնակչի հաշվով ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Շիրակում:
«Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացում և երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի երկու զորամասերում իրականացվել է «Բանակ-երիտասարդ ռազմահայրենասիրական դաստիարակություն» միջոցառումը, իրականացվել են ինտելեկտուալ մրցույթներ և մշակութային միջոցառումներ:
«Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում, կազմակերպում և իրականացում» ծրագրի շրջանակներում միջազգային երիտասարդական համաժողովներին, գիտաժողովներին մասնակցելու նպատակով 37 երիտասարդներին տրամադրվել են դրամաշնորհներ (ավիատոմսերի փոխհատուցման համար` 10.2 մլն դրամ):
Իրականացվել են մի շարք միջոցառումներ Վրաստանի հայ երիտասարդների համար, այդ թվում` Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության երիտասարդ գրողների ստեղծագործությունների պոեզիայի երեկո, Վրաստանի հայ երիտասարդական և ուսանողական միությունների խորհրդաժողով Թբիլիսիում, Վրաստանի հայ նկարիչների միության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես:
Համահայկական, հանրապետական և միջազգային երիտասարդական միջոցառումների կազմակերպման շրջանակներում իրականացվել են` «Երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հեռանկարները» գիտաժողով Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի հետ համատեղ: Գիտաժողովը միավորեց շուրջ չորս տասնյակ երիտասարդ գիտնականների, ովքեր հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց հետազոտությունները և փոխանակել գաղափարները:
Երևանի պետական համալսարանի հետ համատեղ հաջողությամբ իրականացվեց «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» միջոցառումը, որի արդյունքում երիտասարդները ոչ միայն ստացան գործատուի հետ շփման արդյունավետ հմտություններ, այլ նաև ծրագրի ամփոփիչ փուլում մոտ երկու տասնյակ գործատուների և Երևանի պետական համալսարանի միջև կնքվեցին համագործակցության հուշագրեր: Երևանի արդյունավետ փորձը տեղափոխվեց մարզեր և «Աշխատանքի տոնավաճառ» միջոցառման շրջանակներում Տավուշի և Լոռու մարզում կազմակերպեցին «Առաջին քայլեր դեպի աշխատանք» ուսուցողական եռօրյա դասընթացներ ավելի քան 60 երիտասարդների համար:
Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով աջակցություն է ցուցաբերվել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամին:
Հաշվի առնելով ֆուտբոլի օրեցօր աճող հեղինակությունը հայ երիտասարդների շրջանում «Ֆուտբոլի մասսայականացում և Հայաստանի հավաքական թիմի աջակցություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` օգնելու հայ երկրպագուներին առավել արդյունավետ ներկայանալու Հայաստանի Հանրապետության հավաքականի խաղերին:
Ավարտվեց նաև «ՈՒսուցանում ուսուցանողների համար» ծրագրով նախատեսված ոչ ֆորմալ կրթության ևս մեկ խումբ ուսուցանողների պատրաստումը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվեց «Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» հետազոտության հրատարակումը:
Մշակվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների լրամշակված ուղեցույցը:
Երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով 2011-2012 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 127.3 և 255.1 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 256.3 մլն դրամ:
2011-2012 թվականներին իրականացվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներ, այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, համապատասխանաբար` 7.6 և 8.0 մլն դրամ, 2013 թվականին նախատեսվում է հատկացնել ևս 8.0 մլն դրամ:
Սփյուռքի երիտասարդության համար կազմակերպվող «Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին: Ծրագիրը հաջողությամբ շարունակվել է 2010 և 2011 թվականների ընթացքում:
2011 թվականին «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան է այցելել 800, իսկ 2012 թվականին` 912 սփյուռքահայ երիտասարդ:
Ծրագրի հիմնական նպատակն է` Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնելը, սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորությունների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները ներկայացնելը ու սփյուռքահայ երիտասարդության հայրենական դաստիարակությանն աջակցելը:
Ծրագրով նախատեսվում է սփյուռքում բնակվող 13-20 տարեկան հայազգի երիտասարդների համար 14-օրյա ճանաչողական շրջայցերի կազմակերպում հայրենիքում:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում սփյուռքի երիտասարդության ճանաչողական այցելություններ Հայաստան» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է, համապատասխանաբար` 75.0 և 77.3 մլն դրամ: 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 85.0 մլն դրամ:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ:
Ծրագրի հիմնական նպատակը` երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին տրամադրել հիպոթեքային վարկ առնվազն 10 տարի ժամկետով, 10.5 տոկոսով: Պետությունը համաֆինանսավորում է տրամադրված վարկերի տոկոսագումարները Երևանում` 2, իսկ ՀՀ մարզերում` 4 տոկոսով:
Ծրագրի իրականացումը կնպաստի երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, ներքին միգրացիոն հոսքերի կառավարմանը, հիպոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում 2013 թվականի դրությամբ տրամադրված վարկերի թիվը կազմում է` 1011 վարկ, 7,588.2 մլն դրամ գումարով:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի համաֆինանսավորում» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 2011-2012 թվականներին հատկացվել է, համապատասխանաբար` 119.2 և 188.4 մլն դրամ: 2013 թվականին նախատեսվում է հատկացնել ևս 250.2 մլն դրամ:
10.4.1.3. Հիմնական խնդիրները
Երիտասարդության ոլորտում առաջնահերթ խնդիրներն են`
. երիտասարդական ոլորտի իրավական դաշտի ապահովում` ոլորտի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի ստեղծման միջոցով,
. երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում և նրանց գործունեությանը պետական աջակցություն,
. երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացում, ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպում, առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրում և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
. երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության, քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
. մարզերում երիտասարդական պետական քաղաքականության զարգացում, երիտասարդության լիակատար ինքնադրսևորման համար պայմանների ստեղծում,
. արտակարգ ընդունակություններ դրսևորած երիտասարդներին պետական աջակցության տրամադրում, երիտասարդությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում,
. այլ երկրների և հատկապես Արցախի և Սփյուռքի երիտասարդության հետ համագործակցության ապահովում,
. հիպոթեքային վարկավորման միջոցով երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովում:
10.4.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
10.4.2.1.Նպատակները
Երիտասարդության ոլորտում քաղաքականությունը ուղղված է հիմնական նպատակի իրականացմանը` ստեղծել սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպչական պայմաններ ու երաշխիքներ` երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության լիարժեք օգտագործելու համար:
Վերը նշված նպատակը ենթադրում է երիտասարդության ոլորտում հետևյալ գործողությունների իրականացումը.
. Խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացին (համայնքային, մարզային, հանրապետական մակարդակներում):
. Զարգացնել երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները:
. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարմանը և երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը, ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ և կրթված երիտասարդություն:
. Աջակցել սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:
. Աջակցել երիտասարդ ընտանիքներին:
10.4.2.2.Գերակայությունները
Հայաստանի Հանրապետության երիտասարդության ոլորտի 2014-2016 թվականների գերակայությունները բխում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի N 798 որոշմամբ հաստատված Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 ռազմավարությունից և միջոցառումների ծրագրից: Ոլորտի գերակա ուղղություններն են.
. Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցություն:
. Երիտասարդության զբաղվածության հնարավորությունների մեծացում:
. Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում:
. Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի և երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում:
. Մարզային, համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում:
. Բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում երիտասարդ ընտանիքներին աջակցություն:
. Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում:
10.4.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով երիտասարդության ոլորտին նախատեսվում է ուղղել 2014 թվականին` 613.4 մլն դրամ, 2015 թվականին` 616.8 մլն դրամ և 2016 թվականին` 621.9 մլն դրամ (ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 թվականին նախատեսվել էին ծախսեր` 563.3 մլն դրամ, 2015 թվականին` 574.5 մլն դրամ):
Ծախսերը կաճեն 2014 թվականին` 2013 թվականի հաստատվածի նկատմամբ 0.3%-ով, 2015 թվականին 2014 թվականի նկատմամբ` 0.5%-ով, իսկ 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ` 0.8%-ով:
Միջնաժամկետ հատվածում երիտասարդության ոլորտի հատկացումների աճը պայմանավորված է աշխատավարձի բարձրացման հետ կապված միջոցների նախատեսմամբ:
| ԳԼՈՒԽ 11. |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
11.1. ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը` ագրոպարենային համակարգը 2009-2011 թվականների միջին տվյալներով ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 23,1%-ը, իսկ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է 18%-ը: Ներկայում ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսական համակարգ, որը ներառում է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքների իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություններ:
Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի բացարձակ գերակշռող մասը` 97%-ը բաժին է ընկնում գյուղացիական տնտեսություններին, իսկ 3.0 %-ը` գյուղատնտեսական առևտրային կազմակերպություններին:
Հաշվի առնելով, որ սննդամթերքի անվտանգությունը կարևորագույն խնդիրներից է, ՀՀ կառավարության 30.12.2010թ թիվ 1730-Ն որոշման համաձայն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարական գործառույթները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական վերահսկողական գործառույթներ:
11.1.2. Վերջին երկու տարիներին ոլորտի զարգացման միտումները
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից 2012թ. շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը` ուղղված ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սննդամթերքի անվտանգության համակարգի ու անտառային տնտեսության զարգացմանը:
Հանրապետության գյուղացիական տնտեսությունների, գյուղատնտեսությամբ զբաղվող այլ տնտեսավարող սուբյեկտների արդյունավետ գործունեության և վարվող քաղաքականության արդյունքում մինչև 2009թ. գյուղատնտեսությունում ապահովվել է տնտեսական աճ: Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաև գյուղատնտեսության վրա, չնայած նրան, որ ճյուղն ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների դրսևորեց հարաբերական կայունություն: 2009թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատմամբ կրճատվել է 0.5%-ով: 2010թ գյուղատնտեսությունում տնտեսական անկումը կազմել է 13.5%, իսկ 2011 և 2012 թվականներին գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Համախառն արտադրանքի աճը 2011 թվականին կազմել է 13.9%, իսկ 2012 թվականին` 9.5%:
2012թ. տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 840.4 մլրդ դրամ, որի 60.9%-ը բաժին է ընկնում բուսաբուծության ճյուղին, իսկ 39.1%-ը` անասնապահությանը:
Վերջին տարիներին ծրագրավորված աջակցություն է ցուցաբերվել տնտեսվարող սուբյեկտներին բարձրորակ սերմերի, տնկիների, հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, բույսերի պաշտպանության և անասնաբուժական միջոցների մատակարարման, բարձրադիր գոտիներում հացահատիկային մշակաբույսերի տարածքների ընդլայնման և ագրոտեխնիկայի բարելավման ուղղությամբ:
11.1.3. Հիմնական խնդիրները
Գյուղատնտեսության առջև ծառացած են հետևյալ հիմնական խնդիրները.
- հանրապետությունում ցորենի ցանքատարածությունների տարեցտարի կրճատումը, բարձր վերարտադրության սերմացուների պակասը,
- ապօրինի գործողություններից անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և պետությանը պատճառված վնասների նվազեցումը,
- գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության և կենդանիների մթերատվության բարձրացումը,
- կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշումը, սննդամթերքի անվտանգության լաբորատոր փորձաքննության իրականացումը,
- գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում վնասակար օրգանիզմներով վարակվածության աստիճանի բարձր մակարդակի նվազեցումը, առողջ և բարձր բերքի ստացումը, որը կհանգեցնի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը,
- ՀՀ տարածքում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը, դրանց օջախների վերացումը, կայուն համաճարակային վիճակի ապահովումը, ՀՀ տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանումը և կենդանական ծագման հումքի ու սննդամթերքի արտադրության, վերամշակման, պահպանման, իրացման, ինչպես նաև ներմուծվող և արտահանվող բեռների անվտանգության ապահովումը,
- գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական մոնիտորինգի իրականացումը, կարանտին և առավել վնասակար օրգանիզմների տարածման արեալների ճշտումը, փորձանմուշների փորձաքննությունների միջոցով թաքնված ու նոր օջախների հայտնաբերումը, թունանյութերի լաբորատոր փորձաքննությունների կատարումը:
11.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
11.2.1. Նպատակները
Գյուղատնտեսության բնագավառում 2014-2016թթ վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և նրան սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գյուղատնտեսության ոլորտի նպատակները բխում են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ընդհանուր նպատակներից, որոնք ամրագրված են ՀՀ կառավարության 04.11.2010թ. «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ կայուն զարգացման ռազմավարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1476-Ն և 21.07.2005թ. «ՀՀ անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1232-Ն որոշումներով հաստատված ռազմավարական փաստաթղթերով:
Գյուղատնտեսության ոլորտում 2014-2016թթ միջնաժամկետ ծրագիրը կապահովի հետևյալ կոնկրետ նպատակների իրականացումը.
- օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի բարեփոխումներ և կառավարման բարելավում,
- հողերի բերրիության պահպանում և բարձրացում,
- անտառային տարածքների պահպանություն ապօրինի հատումներից,
- ագրոտեխնիկական կանոններին և նոր տեխնոլոգիաներին համապատասխան գյուղատնտեսության վարում, գյուղացիական տնտեսություններին համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցման ապահովում,
- գյուղատնտեսության բնագավառում հողօգտագործողների պետական աջակցության տրամադրման համակարգի ներդրում և արմատավորում` գյուղատնտեսության ոլորտում 2009թ ԱԱՀ-ի արտոնության դադարեցման հետևանքով գյուղատնտեսական արտադրանք արտադրողների տնտեսական գործունեության վրա հարկման ազդեցության մեղմում և գյուղացիական տնտեսություններին բարձր վերարտադրության սերմացուներով ապահովում,
- գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրորակ բերքի անկորուստ ստացում, բույսերի վնասակար օրգանիզմների բազմացման, զարգացման ու տարածման հետազոտությունների և պայքարի աշխատանքների կազմակերպում, դրանց տարածման շրջանակների նվազեցում,
- կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պահպանություն` կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումներ, ներմուծվող և արտադրվող անվտանգ կենդանական ծագման մթերքներով բնակչության ապահովում, կարանտին օրգանիզմների և կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և կենդանիների միջոցով հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափացման կանխարգելում և պարենային ապահովության ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացում:
11.2.2. Գերակայությունները
2014-2016թթ վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և նրան սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը և դրա հիման վրա պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության հետագա զարգացման և ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, բնակչության աղքատության մակարդակի կրճատման համար:
Նշված քաղաքականության իրականացման համար նախատեսվում է 2014-2016թթ պետական բյուջեով նախատեսվող ծախսերը նպատակաուղղել հետևյալ գերակա ուղղություններին.
- գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության իրականացում,
- անտառային տնտեսության պահպանման միջոցառումների իրականացում,
- անտառային պետական մոնիտորինգի իրականացում,
- գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,
- գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովում,
- հողերի բերրիության պահպանման և բարձրացման նպատակով հողերի ագրոքիմիական հետազոտությունների իրականացում,
- անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտում միջոցառումների իրականացում,
- անասնաբուժական միջոցառումների արդյունավետ կազմակերպում,
- սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների իրականացում,
- սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի արտադրության, վերամշակման, պահման, իրացման բոլոր փուլերում, ինչպես նաև ներմուծման և արտահանման դեպքերում անասնաբուժասանիտարական պահանջների նկատմամբ անվտանգության վերահսկողության իրականացում,
- սննդամթերքի անվտանգության ոլորտներին վերաբերվող օրենսդրական և նորմատիվային
փաստաթղթերի նույնականացում Եվրոմիության պահանջների չափանիշներին,
- «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում,
- հողատարածությունների վրա բուսասանիտարական վիճակի բարելավում, հողատարածություններում առավել վնասակար օրգանիզմների քանակությունների և պատճառած վնասների նվազեցում և բարձր բերքի ապահովում,
- դաշտային հետազոտությունների միջոցով հանրապետությունում գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտում, բույսերի առավել վնասակար օրգանիզմների հայտնաբերում:
11.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
11.3.1 Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Գյուղատնտեսության ոլորտում 2014-2016թթ միջնաժամկետ ծախսային ծրագիրը կապահովի հետևյալ միջոցառումների իրականացումը.
Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումներ.
Բուսաբուծության կայուն զարգացման տեսակետից կարևորագույն միջոցառումներից մեկը բույսերի նոր սորտերի փորձարկումների և դրանց արդյունքների հիման վրա արտադրության մեջ լավագույն սորտերի ներդրման կազմակերպումն է: Այդ աշխատանքներն ունեն շարունակական բնույթ և համապետական մասշտաբով ապահովում են հայրենական և արտերկրների սելեկցիոն կենտրոնների կողմից բուծված արդյունավետ սորտերի օգտագործման և այդ նվաճումների իրավական պաշտպանության խնդիրների լուծումը:
Ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռում կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի ու տնկանյութի օգտագործումը և ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրություն:
Նախատեսվող միջոցառումներն են`
- սորտային նույնականացման աշխատանքների իրականացում,
- սերմերի խմբաքանակներից նմուշների ընտրություն,
- սերմնանմուշների լաբորատոր փորձարկումների կազմակերպում:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 66,550.9 հազ. դրամ, 2015 թվականին` 71,562.1 հազ. դրամ, 2016 թվականին` 79,078.9 հազ. դրամ:
Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում.
Հաշվի առնելով տոհմաբուծության զարգացման գործընթացում արհեստական սերմնավորման միջոցառումների կարևորությունը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է պահպանել տավարի տարբեր ցեղերի բարձրարժեք ցուլերից ստացված և խորը սառեցված սերմնահեղուկի բանկը:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա, օգտագործելով բարձր մթերատու ցեղերի
գենետիկական ներուժը, բարելավել հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշները և բարձրացնել կովերի կաթնատվությունը, սերմնավորվող կենդանիների մոտ կրճատել բնական զուգավորման ժամանակ փոխանցվող մի շարք վարակիչ հիվանդությունների տարածումը և նվազեցնել ստերջությունը:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում հատկացնել 4,490.0 հազ. դրամ:
Բույսերի պաշտպանության միջոցառումներ.
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք բաղադրիչով.
1. Պայքար մկնանման կրծողների դեմ: Նախատեսվում Է գյուղական համայնքներին անհատույց տրամադրել մկնասպան քիմիական միջոց` գյուղացիական տնտեսությունների կողմից մկնանման կրծողների դեմ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաև կենտրոնացված կարգով պայքար իրականացնել տրակտորային ցրիչներով:
2. Պայքար մորեխների դեմ: Ծառայությունը կիրականացվի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտներում և այլ հողատեսքերում ինչպես կենտրոնացված կարգով, այնպես էլ գյուղացիական տնտեսությունների միջոցով` նրանց անհատույց հատկացնելով համապատասխան բույսերի պաշտպանության միջոցներ:
3.Պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ: Նախատեսվում է հանրապետության անտառային տարածքներում ավիացիայի միջոցով իրականացնել պայքարի կենտրոնացված ծառայություններ:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 150,000,0 հազ. դրամ:
Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ.
Ծրագրի իրականացումն ուղղված է գյուղատնտեսության ոլորտի հողերի բերրիության պահպանման և բարձրացման ընդհանուր նպատակի կատարմանը` պարարտանյութերի խնայողաբար, արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ օգտագործման միջոցով:
Ծրագրի իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարում ակնկալվում է ստանալ Հանրապետության 154 համայնքների հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող և պարարտանյութերի պահանջարկի համար ագրոքիմիական քարտեզներ, մշակաբույսերի պարարտացման համար գիտականորեն հիմնավորված և կազմված երաշխավորագրեր:
Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- գյուղատնտեսական նշանակության հողատարածությունների ագրոքիմիական դաշտային հետազոտություններ (հողանմուշների նմուշառում),
- հողանմուշների և պարարտանյութերի լաբորատոր փորձաքննություններ և գնահատում,
- ագրոքիմիական քարտեզների կազմում և համայնքներին հանձնում,
- մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում և համայնքներին հանձնում:
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ և յուրաքանչյուր համայնքի համար այն պետք է կատարվի 5 տարին մեկ անգամ` հաշվի առնելով, որ հողի բերրիության հիմնական ցուցանիշներ հանդիսացող սննդատարրերի պարունակությունը էական փոփոխություն է կրում այդ ժամանակահատվածում:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 77,732.4 հազ. դրամ, 2015 թվականին` 84,831.5 հազ. դրամ, 2016 թվականին` 95,480.3 հազ. դրամ:
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում.
Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով իրականացվում են ամենամյա հակաանասնահամաճարակային կանխարգելիչ պարտադիր միջոցառումներ:
Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների (բրուցելյոզ, տուբերկուլյոզ, սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, մեղուների վարրոատոզ, լեպտոսպիրոզ) դեմ պայքարի հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակաանասնահամաճարակային վիճակի պահպանմանը և ամրապնդմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, օտարերկրյա պետություններից կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից ՀՀ տարածքի պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:
Ծրագրի իրականացման համար 2014թ թվականին նախատեսվում է հատկացնել 1,164,219.8 հազ. դրամ, 2015 թվականին` 1,221,255.0 հազ. դրամ, 2016 թվականին` 1,306,809.0 հազ. դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի կողմից կարանտինային սահմանափակումների իրականացում.
Ծրագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անասնահամաճարակային միջոցառումների և կարանտինային սահմանափակումների իրականացմանն աջակցող դասակի միջոցով անասնահամաճարակի բռնկումների դեպքերում կարանտինային-ոստիկանական կետերում իրականացնել կարանտինային սահմանափակման ծառայություններ (գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունները օջախներում լոկալիզացնելու, հետագա տարածումը կանխելու միջոցառումներ):
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 49,838.34 հազ. դրամ, 2015 թվականին` 50,067.4 հազ. դրամ, 2016 թվականին` 55,496.2 հազ. դրամ:
Գյուղական խորհրդատվական ծառայություններ.
Ծրագրով նախատեսվում է 2014-2016թթ շարունակել ագրարային տեխնոլոգիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև գյուղական վայրերի բնակչությանը մատուցել գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսության ոլորտում ձևավորել կայուն խորհրդատվական համակարգ, որը ֆերմերներին հնարավորություն կտա բարձրացնել գյուղմթերքների արտադրության ծավալները, որակը և կազմակերպվածությունը, ինչն էլ կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի իրացվելիության մակարդակի բարձրացմանը և նրանց եկամուտների ավելացմանը:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 410,251.0 հազ. դրամ, 2015 թվականին` 443,937.4 հազ. դրամ, 2016 թվականին` 494,467.0 հազ. դրամ:
Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում.
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ունենալ բույսերի վնասակար օրգանիզմներով վարակվածության ճշտված արեալ, կանխատեսման համար հետազոտված գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր 2014 թվականին` 244375 հա, 2015 թվականին` 250000 հա, 2016 թվականին` 251650 հա, որի արդյունքում նվազագույնի կհասցվի ոչ նպատակային քիմիական պայքարի կատարումը, կնպաստի շրջակա միջավայրի քիչ ախտոտվածությանը, ինչպես նաև հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 810,0 հազ. գլուխ խոշոր եղջերավոր, 900,0 հազ. գլուխ մանր եղջերավոր կենդանիների, 150,0 հազ. գլուխ խոզերի և գյուղատնտեսական այլ կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ, որը կբերի հողօգտագործողների ֆինանսական միջոցների խնայողություն և պարենային անվտանգության ապահովում:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 135,812.4 հազ. դրամ, 2015 թվականին` 145,974.1 հազ. դրամ և 2016 թվականին` 161,216.5 հազ. դրամ:
Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն.
Ծրագրի նպատակն է հանրապետության ագրարային ոլորտի առաջնահերթ կարևորություն ունեցող ենթաճյուղերից մեկում` բուսաբուծության ոլորտի սերմնաբուծության բնագավառում պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառմամբ նպաստել ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, հացահատիկային մշակաբույսերի տեղական արտադրության ավելացմանը, ներմուծման փոխարինմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրով նախատեսվում է 2014թ. տեղական սերմնարտադրողներից ձեռք բերել ցորենի բարձր վերարտադրության սերմացու և 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով տրամադրել տնտեսավարող սուբյեկտներին:
Ծրագրի իրականացումը կապահովի լրացուցիչ բերքի ստացում, որը կբարձրացնի հողօգտագործողների իրական եկամուտները:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 550,000.0 հազ. դրամ:
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում.
Ծրագրի իրականացման նպատակը գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է: Ծրագրի իրականացման հիմքն է ՀՀ կառավարության 31.03.2011թ թիվ 349-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգը, որով նախատեսվել է սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների տրամադրված վարկերի տոկոսադրույքները 4-6 տոկոսի չափով:
Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը, գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը, բերքահավաքի, աշնանացանի, արտադրանքի պահպանման համար, գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի, հատկապես վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 872,5 մլն դրամ, իսկ 2015-2016 թվականներին յուրաքանչյուր տարի` 872,0 մլն դրամ:
Անտառապահպանական ծառայություններ.
Ծրագիրն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով, որի տնօրինությանը հանձնված հանրապետության անտառպետֆոնդի տարածքը կազմում է ավելի քան 344.2 հազ. հա, որտեղ անտառտնտեսվարում իրականացնելու համար գործում են 20 անտառտնտեսության մասնաճյուղեր:
Անտառային տարածքները պահպանելու համար անտառաշինական նախագծերի համաձայն ստեղծվել են 85 անտառպետություններ և 515 պահաբաժիններ, որոնք ի պահ են տրված նույնքան անտառապետերի և անտառապահների: Միջին հաշվով յուրաքանչյուր անտառապահի ի պահ է տրված շուրջ 668 հա անտառային տարածք: Սույն բաղադրիչով նախատեսված ծախսերն ուղղվելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 1,231,5 մլն դրամ, 2015 թվականին` 1,355,0 մլն դրամ և 2016 թվականին` 1,540,2 մլն դրամ:
Անտառային պետական մոնիթորինգի իրականացում.
Ծրագիրն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից և ուղղված է ՀՀ անտառային տարածքների պահպանության, վերարադրության, պաշտպանության ընդհանուր նպատակի կատարմանը` անտառային պետական մոնիտորինգի միջոցով:
Ծրագրի իրականացման համար 2014-2015թթ նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 54,464.2 հազ. դրամ, իսկ 2016 թվականին` 55,109.8 հազ. դրամ:
Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում.
Ծրագրի իրականացման նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակի բարելավումը, մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պահպանումը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կենդանիների հիվանդությունների և վարակամերժության (իմունայնության) աստիճանի որոշմանն ուղղված լաբորատոր փորձաքննությունների իրականացում, բույսերի կարանտին, առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերում, թունանյութերի ազդող նյութի որոշման նպատակով փորձաքննությունների իրականացում, ինչպես նաև ռեակտիվների, ախտահանիչների և այլ միջոցների պահպանում ու բաշխում:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 340,160.6 հազ. դրամ, 2015 թվականին` 372,594.2 հազ. դրամ և 2016 թվականին` 421,244.6 հազ. դրամ:
Բուսասանիտարական համակարգի բարելավում և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն.
Ծրագրով նախատեսվում է միջնաժամկետ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում իրականացնել 20 կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման մեթոդական ուղեցույցերի մշակում և 500 օրինակից տպագրում:
Միաժամանակ ծրագրով նախատեսվել է իրականացնել նաև բուսասանիտարիայի տեսչության աշխատակիցների (42 հաստիքային միավոր) վերապատրաստման գործընթացը:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 5,800.0 հազ. դրամ:
Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ.
Ծրագրով նախատեսվում է հանրապետությունում կենդանական և բուսական ծագմամբ սննդամթերքի պարտադիր փորձաքննության և բուսասանիտարական ստուգման իրականացում:
Նշված գործառույթն իրականացվելու է սննդամթերքի արտադրության և իրացման կետերից փորձանմուշներ վերցնելու և դրանք լաբորատոր փորձաքննության ենթարկելու միջոցով:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 10,000.0 հազ. դրամ:
Գյուղատնտեսության ոլորտում արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր.
1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2016թթ)
Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին արոտօգտագործման/անասնապահական առավել մրցունակ և կայուն համակարգերի ստեղծման հարցում:
Ըստ բաղադրիչների նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
ա) համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ-նախատեսվում է նախնական ընտրված համայնքների դրամաշնորհային ծրագրերի իրականացում,
բ) գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում-գյուղմթերքների արտադրողականության բարձրացում և կենդանիների առողջության ապահովման ծառայություններ, ուսուցումների կազմակերպում, ԳԱՄԿ-երի (գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն) և ԳԱՀԿ-երի (գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոն) տեխնիկական աջակցություն,
գ) մրցակցային դրամաշնորհների ծրագիր-գյուղմթերքի որակի բարձրացում, իրացման խնդրի լուծում, կոոպերացիայի ստեղծում, ՀՀ մարզերում նոր արտադրանքների և նոր տեխնոլոգիաների ներդրում,
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 1,799,985.3 հազ. դրամ, 2015 թվականին` 1,365,817.2 հազ. դրամ, 2016 թվականին` 382,006.2 հազ. դրամ:
2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2015թթ)
Ծրագրի նպատակն է ապահովել սննդի անվտանգության ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացումը, այդ թվում` առկա փաստաթղթերի բազայի գույքագրումը, վերագնահատումը և նորերի մշակումը, տվյալների շտեմարանի ձևավորումը և արդյունավետ կառավարումը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 78,426.7 հազ. դրամ, 2015 թվականին` 21,253.2 հազ. դրամ:
| ԳԼՈՒԽ 12. |
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
12.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավորինս նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության երաշխիքները: Կլիմայի գլոբալ փոփոխությունները, օզոնային շերտի քայքայումը, մեծ հեռավորությունների վրա օդի, ջրերի անդրսահմանային աղտոտումն, արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունները, հողերի դեգրադացիան (անապատացում, աղակալում, էռոզիա և այլն), կենսաբազմազանության առանձին տեսակների անհետացման վտանգը տնտեսական գործունեության արդյունքն են, և դրանք ամբողջ աշխարհում առաջնային լուծում պահանջող խնդիրներ են:
ՈՒշադրության արժանի են նաև վտանգավոր քիմիական նյութերը, կայուն օրգանական աղտոտիչները, արտադրության պրոցեսում առաջացող վտանգավոր արտադրական թափոնները, ինչպես նաև մարդու կենսագործունեության հետևանքով առաջացած կենցաղային թափոնները, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը և որոնց գործածությունը պահանջում է կառավարման լուրջ մոտեցում:
Հասարակության կայուն զարգացումը, ռացիոնալ բնօգտագործման և բնապահպանության ներդաշնակ երկմիասնական գործունեությունը պարտադիր կերպով ենթադրում է համապատասխան կառավարման համակարգի առկայություն, որը հասարակական գիտակցության բարձր աստիճանի, օրենսդրական կատարյալ դաշտի, օրենքների ու օրինականության գերակայության պայմաններում կոչված է ապահովելու երկրի ներսում բնօգտագործման և բնապահպանության նկատմամբ պետական-հասարակական վերահսկողության ու կարգավորման հակակշիռների գործուն մեխանիզմների արդյունավետ աշխատանքը:
Բնապահպանական հիմնախնդիրների լուծման արդյունքների շահառուներն են Հայաստանի Հանրապետության բնակչությունն ու միջազգային հանրությունն է, որոնց համար երկրում և տարածաշրջանում ստեղծվում/ապահովվում է/ բարենպաստ/անվտանգ շրջակա միջավայր:
Բնապահպանության ոլորտում պետության կողմից իրականացվում են հետևյալ ծառայությունները.
. Սևանա լճի համալիր ծրագիր,
. Կենսաբազմազանության պահպանություն,
. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի աշխատանքներ,
. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում,
. Շրջակա միջավայրի մոնիտորինգ,
. Ջրային ռեսուրսների պահպանություն:
._____________________________________________________________________.
| |Ծառայությունների շրջանակի |Շահառուների |Պետական |
| |նկարագրություն |շրջանակի |հատվածի |
| | |նկարագրություն |կողմից |
| | | |ծառայության |
| | | |փոխհատուցման |
| | | |ծավալը |
|__|____________________________________|_______________|_____________|
|1.|Բնապահպանության ոլորտում |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ|
| |քաղաքականության մշակման, տեսչական և | | |
| |աջակցության ծառայություններ, | | |
| |ծրագրերի համակարգում | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|2.|Շրջակա միջավայրի պահպանության, |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ|
| |մոնիտորինգի և տեղեկատվական | | |
| |վերլուծական ծառայություններ | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|3.|Վտանգավոր թափոնների էկոլոգիապես |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ|
| |անվտանգ կառավարումն ապահովող | | |
| |պայմանների սահմանում | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|4.|Թանգարանների ծրագիր |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ|
|__|____________________________________|_______________|_____________|
|5.|ՀՀ համայնքներին սուբվենցիաների |ՀՀ համապատասխան|Ամբողջությամբ|
| |տրամադրում |համայնքների | |
| | |բնակչություն | |
|__|____________________________________|_______________|_____________|
|6.|Բնական պաշարների կառավարման և | | |
| |պահպանման, բնության հատուկ պահպանվող| | |
| |տարածքների պահպանման ծառայություններ|ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ|
|__|____________________________________|_______________|_____________|
|7.|Ջրային ռեսուրսների կառավարման և |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ|
| |պահպանման ծառայություններ | | |
._____________________________________________________________________.
Նշված ծառայությունները մատուցվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների և նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների կողմից, որոնք են.
1. «Սևան» ազգային պարկ»,
2. «Դիլիջան» ազգային պարկ»,
3. «Արգելոցապարկային համալիր»,
4. «Շիկահող» պետական արգելոց»,
5. «Խոսրովի անտառ» պետական արգելոց»,
6. «Արփի լիճ» ազգային պարկ»,
7. «Արևիկ» ազգային պարկ»,
8. «Զիկատար» բնապահպանական կենտրոն»,
9. «Տեղեկատվական վերլուծական կենտրոն»,
10. «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»,
11. «Թափոնների ուսումնասիրության կենտրոն»,
12. «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»,
13. «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ները:
12.1.2 Վերջին երկու տարիներին ոլորտի զարգացման միտումները
Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի զարգացումն ընթացել և ընթանում է բյուջետային հատկացումների և միջազգային ֆինանսական/բնապահպանական կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպատակաուղղված լինելով`
. կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի հետագա աղտոտումը,
. պահպանել կենսաբազմազանությունը,
. ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռությունն ապահովող պայմանները,
. չվերականգնվող բնական ռեսուրսների գծով ապահովել դրանց բանական և արդյունավետ օգտագործումը:
Բնագավառի զարգացումն ընթացել է համապատասխան հաստատված ծրագրերի, տնտեսության զարգացմանը զուգընթաց և համահունչ այն բարեփոխումներին, որոնք կատարվել և կատարվում են ՀՀ-ում` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում և բնագավառներում:
Վերջին տարիներին, ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունից, իրականացվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի կատարելագործման և արդիականացման (թարմացման) աշխատանքներ` այդ թվում ընդունվել են մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող օրենսդրական նախագծեր և ծրագրեր, ապահովվել է դրանց կիրարկման գործընթացը` համապատասխան ծրագրերի և միջոցառումների մշակման և իրականացման միջոցով: Այդ ամենը բարձրացրել է երկրում վարվող բնապահպանական քաղաքականության արդյունավետությունը` այն դարձնելով ավելի հասցեական և գործուն:
Ա. Բնապահպանական միջոցառումներ
Շարունակվում է կատարելագործվել մթնոլորտի պահպանության, մասնավորապես արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգը, որն ինտերնետի միջոցով հնարավորություն է տվել պարզեցնել նախագծերի ներկայացման և արտանետումների թույլտվություններ ստանալու ընթացակարգը, պակասեցնել վարչարարությունը և թափանցիկ դարձնել ինչպես տնտեսվարող սուբյեկտների բնապահպանական գործունեությունը, այնպես էլ պետական վերահսկողությունն այդ գործունեության նկատմամբ: Արդյունքում ընդլայնվել է արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգի սպասարկման շրջանակները:
Շարունակվում են արդիականացվել և կատարելագործվել (պարզեցվել) ՍԻԹԵՍ կոնվենցիայով կանոնակարգվող կենդանիների արտահանման ընթացակարգերը, նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարար միջավայրի զարգացման համար:
Ա 1. Կենսառեսուրսների պահպանության և կառավարման բնագավառ
1) Տրամադրվել են ՍԻԹԵՍ-ով կարգավորման ենթակա վայրի կենդանիների արտահանման և վերարտահանման թվով 1188 թույլտվություններ (հավաստագրեր), այդ թվում.
Բույսերի արտահանման և ներմուծման 5 թույլտվություններ,
ՀՀ-ում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման 47 պայմանագիր,
ՀՀ տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) օգտագործման 60 պայմանագիր:
ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու 1 թույլտվություն` թվով 14 կենդանիների տեսակների համար:
2) Հատուկ պահպանվող տարածքների մասով`
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատվել է «Թռչկան» ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը,
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են 6 հա անտառի տնկման աշխատանքներ,
«Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են 20 հա անտառվերականգնման աշխատանքներ:
2012 թվականի ընթացքում ուսումնասիրվել են 350 ջրօգտագործման թույլտվության հայտեր, տրվել են 192 ջրօգտագործման թույլտվություններ (ՋԹ):
Ա 2. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառ
2012թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 115 Սահմանված թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ, որից 114-ը էլեկտրոնային տարբերակով:
Ա 3. Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ
Ապահովվել է թվով 81 հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցումը, որոնցից 8-ի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն:
Ա 4. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բնագավառ
Թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրի ստեղծման շրջանակներում ուսումնասիրվել են թափոնների գոյացման 20 օբյեկտ և 15 հեռացման վայր: Սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների բազան համալրվել է 20 նորագույն տեխնոլոգիաների նկարագրությամբ:
Ա 5. Շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի բնագավառ
Հայաստանում գործում են 9 ավտոմատ կայաններ, որոնցում տեղադրված են 27 ավտոմատ անալիզատորներ:
2012թ. դեկտեմբեր ամսից Ալավերդի քաղաքի Մադան արվարձանում գործարկվում է օդի նմուշառման ևս 1 ստացիոնար դիտակետ: 2012 թվականին ընդլայնվել է օդի որակի պասիվ նմուշառման դիտացանցը Ալավերդի քաղաքի շրջակայքում:
Ա 6. Բնապահպանական պետական փորձաքննության բնագավառ
2012թ. ընթացքում սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 141 նախատեսվող գործունեությունների փաստաթղթեր և ծրագրեր, որոնցից 112-ը ստացել են դրական եզրակացություն, 4-ը` բացասական, իսկ 25-ը` ընթացքի մեջ են:
Ա 7. Տեսչական վերահսկողական աշխատանքներ
2012թ. դեկտեմբերի դրությամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ` 122 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ 34 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են կամ գտնվում են արդյունքների ամփոփման փուլում:
Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 717 խախտում: 2012թ. ընթացքում տրվել է պարտադիր կատարման 62 հանձնարարական, հարկային մարմիններ է ուղարկվել 18 գործ:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 98.7 մլն.դրամ:
Ա 8. Միջազգային համագործակցություն
ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2012 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել են 14 ազգային և 8 տարածաշրջանային ծրագրեր:
Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն 2012-2013 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրվել է «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 թվինինգ ծրագրի պայմանագիրը:
- ԵՄ աջակցությամբ շարունակվում են իրականացվել 5 տարածաշրջանային ծրագրեր` գետավազանների շրջակա միջավայրի պահպանության և անդրսահմանային կառավարման, մթնոլորտային օդի մոնիթորինգի և թափոնների կառավարման ուղղությամբ:
- ՀՀ - ԵՄ համագործակցության ընդլայնման շրջանակներում 2012թ. ծավալվել է ՀՀ և ԵՄ միջև «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» (ԽՀԱԱԳ) բանակցային գործընթացը, որի ուղղություններից մեկի` «Առևտուր ու կայուն զարգացում» տեքստի վերաբերյալ բանակցությունների համակարգողն է հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարությունը: Բանակցությունները շարունակվում են:
- «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների հարցերի լուծում» ծրագրային առաջարկով ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ, որպես իրականացնող կազմակերպություն, դիմել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին /GEF/` ֆինանսավորում ստանալու համար, ինչի արդյունքում հաստատվել է 4.7 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը: Ծրագրի նախապատրաստման փուլի համար հատկացվել է 140.0 հազ. ԱՄՆ դոլար դրամաշնորհ` լայնածավալ ծրագրի գործողությունները հիմնավորելու և ծրագրային առաջարկը ԳԷՀ-ի ձևաչափին համապատասխանեցնելու համար:
- «Կովկասյան Բնության Հատուկ Պահպանվող Տարածքների Հիմնադրամ»-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև 2010-2011թթ. կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում 2012թ. ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ»», «Շիկահող» պետական արգելոց»», «Արևիկ» ազգային պարկ»» և «Արփի լիճ» ազգային պարկ»» ՊՈԱԿ-ներին:
- Բանակցություններ են վարվել Գերմանական Զարգացման Բանկի /KfW/ հետ «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության» ծրագրի իրականացման ուղղությամբ /ծրագրի արժեքը` 8,25 մլն. Եվրո, տևողությունը` 5 տարի/, որի մեկնարկը նախատեսվում է 2013 թվականին:
Բ. 2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված գերակա ծրագրերն են`
Բ 1. ՀՀ կառավարության գործունեության 2012 թվականի ծրագիր.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրով նախատեսված` բնապահպանության ոլորտը կանոնակարգող 4 իրավական ակտերի նախագծերից սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ կառավարություն են ներկայացվել բոլոր 4-ը, որից 3-ը սահմանված կարգով ընդունվել են:
Բ 2. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացում.
Վերջին տասը տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: 2012թ. 317 մլն. մ3 ջրի բացթողումների հետևանքով ըստ էության լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել:
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք:
Բ 3. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում
2012 թվականին Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման ծրագրի շրջանակներում 2012թ. Սևանա լիճ բաց է թողնվել 366.7 հազ. հատ (200.0 հազ. հատ ամառային իշխանի` 3 գրամից ավելի քաշով և 166.7 հազ. հատ գեղարքունի տեսակի` 5 գրամից ավելի քաշով) մանրաձուկ:
Բ 4. «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում
2012թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի համայնքում բացվել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնը: Այցելուների կենտրոնում գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի կողմից արդեն իսկ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` հարակից գյուղերի դպրոցականների համար:
12.1.3 Հիմնական խնդիրները
1. Միջնաժամկետ ժամանակահատվածում ոլորտի գծով հիմնական խնդիրներն ամրագրված են ՀՀ կառավարության կողմից հաստատված բնապահպանության ոլորտի ռազմավարական (հայեցակարգային) նշանակություն ունեցող ծրագրերում և դրանք համահունչ են Կայուն Զարգացման ծրագրում ներառված հրատապ այնպիսի հիմնախնդիրների հետ, ինչպիսիք են`
Սևանա լճի հիմնախնդիր, Կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանություն, Անտառային ռեսուրսների դեգրադացիա, Հողերի պահպանություն, Պայքար անապատացման գործընթացների դեմ, Ջրային ռեսուրսների պահպանություն,
Արդյունաբերական և կենցաղային թափոնների կառավարում,
Մարդու առողջության վրա բացասական ներգործության նվազեցում:
2. Հանրապետության տնտեսական աճի կայուն միտումների պայմաններում շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության խնդիրները ներկա փուլում պետք է դիտարկվեն նաև հետագա զարգացման համար բնական պաշարների մատչելիության, հավասարակշռված օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման կանխման երաշխիքների տեսակետից:
Հանրապետության ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային համագործակցության համակարգերում նոր պահանջներ է առաջադրում շրջակա միջավայրի կառավարմանը, ինչպես անդրսահմանային ներգործության վերահսկման հստակ մեխանիզմների ստեղծումը, այնպես էլ վտանգավոր և թունավոր թափոնների, գենետիկական մոդիֆիկացված օրգանիզմների տեղափոխումը: Շրջակա միջավայրի կառավարման արդի ժամանակաշրջանի խնդիրները պահանջում են ոլորտի կառավարման մեխանիզմների, ինստիտուցիոնալ կառույցների, միջճյուղային համագործակցության, բնապահպանական իրավիճակի գնահատման և ռիսկի գործոնների կանխարգելման գործուն մեխանիզմների մշակում տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդման ճանապարհով:
12.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
12.2.1 Նպատակները
2014-2016թթ. զարգացման կարևորագույն նպատակներն են`
. շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ,
. հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,
. շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,
. ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,
. ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,
. մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,
. ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,
. մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:
12.2.2 Գերակայությունները
Բնապահպանական ոլորտի զարգացման գերակայությունները հիմնվելու են հետևյալ առանցքային հիմնադրույթների վրա.
1) առաջիկա տարիներին բնապահպանական ոլորտի ռազմավարությունը պետք է միտված լինի բնապահպանական քաղաքականության օրենսդրական և նորմատիվային դաշտի համապատասխանեցմանը Եվրամիության պահանջներին և ստանդարտներին:
2) բնապահպանական ազդեցության գնահատման և վերահսկման համակարգը պետք է վերանայվի` ցուցաբերելով տարբերակված մոտեցում տնտեսավարող սուբյեկտներին, ըստ նրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության աստիճանի: Դրանով կպակասի վարչարարությունը շրջակա միջավայրի վրա սահմանափակ ազդեցություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ, խթանելով լավագույն` բնապահպանական տեսակետից անվտանգ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը, հեռանկարում ապահովելով վնասակար արտանետումներ ունեցող հին տեխնոլոգիաների դուրս մղումը: Պետք է պայմաններ ստեղծել հանրային վերահսկողության ապահովման համար:
3) Բնապահպանական կառավարման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է պարզեցնել, հստակեցնել և ներդնել էլեկտրոնային կառավարում: Վարչարարության կատարելագործմանը զուգընթաց անհրաժեշտ է զարգացնել բնապահպանական գործունեության խրախուսման մեխանիզմներ, այդ թվում նաև` ներդնելով հանրային մասնավոր գործընկերության սկզբունքները և ձեռնարկությունների բնապահպանական վարկանշման, էկոպիտակավորման, ինքնամոնիտորինգի մեխանիզմները:
4) Ներկայում կիրառվող բնօգտագործման և բնապահպանական վճարների փոխհատուցման գումարները զիջում են փաստացի պատճառվող վնասն ավելի քան 32-40 անգամ: Այս առումով բնապահպանական քաղաքականության տնտեսական մեխանիզմները պետք է վերանայվեն հետևյալ հիմնական ուղղություններով.
. Հիմնական մակրոտնտեսական կանխատեսումներում (ցուցանիշներում) շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների գերշահագործման բաղադրիչի գնահատման մեթոդաբանության մշակում և ներառում,
. Ռեսուրսների (նյութերի) ցիկլային օգտագործումը տնտեսապես շահավետ դարձնելու համար, հարկային և թույլտվությունների (սահմանափակումների) գործող համակարգում (հատկապես` բնօգտագործող կազմակերպություններում) «կանաչ տնտեսության» անցմանը նպատակաուղղված խթաններ ստեղծելու նպատակով բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայում,
. Գործող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանեցում էներգաարդյունավետ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիապես մաքուր և բարձր որակ ունեցող արտադրանքի արտադրության և (կամ) գնումների համար:
5) Հողերի նպատակային նշանակության ապահովման, հողերի կարգավիճակի փոփոխման և դեգրադացիայի ներկա բացասական միտումների կանխարգելման համար կմշակվեն և կիրագործվեն համապատասխան տնտեսական և վերահսկման մեխանիզմներ, որոնք մասնավորապես չխոչընդոտելով տնտեսավարողների կողմից խելամիտ շահույթի ստացման մակարդակը կնպաստեն հանքարդյունաբերության, արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման ծավալների նվազեցմանը, օգտահանմանը ու կապահովեն թափոնակուտակիչների և աղբավայրերի կայուն կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձևավորումը:
Այս առումով բնապահպանական ոլորտում պետք է կատարվեն հետևյալ հիմնական միջոցառումները.
. ՀՀ տարածքի հողերի աղտոտվածության ուսումնասիրման մոնիթորինգային ցանցի ստեղծում` հանրապետության հողային ծածկույթի և, հատկապես, լեռնահանքային արդյունաբերության հետ կապված հողերի իրավիճակի վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա հիմնելու նպատակով,
. Դիֆերենցված հարկման համակարգի մշակում, որը կխթանի գյուղատնտեսական հողերի` վարելահողերի և արոտավայրերի նպատակային և օրգանական շերտի պահպանությունը ապահովող կայուն օգտագործումը,
. Կառավարության կողմից ֆինանսական և ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում և գործարկում, խթանելու համար դեգրադացված հողերի ռեկուլտիվացիան: Այդ խնդրի համար հատկապես պետք է ակտիվացնել միջազգային համագործակցությունը, այդ թվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո նոր ձևավորվող գլոբալ ֆինանսական աջակցության մեխանիզմների միջոցով («Կանաչ կլիմայական հիմնադրամ» (Green Climate Fund), «Արտանետումների նվազեցում անտառահատումից և անտառների դեգրադացիայից» (REDD+), «Ադապտացիոն ֆոնդ»):
6) Կատարելագործել և ամրապնդել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգը, որը ենթադրում է կենսառեսուրսների մոնիտորինգի և հաշվառման համակարգի զարգացում, ինչպես նաև անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներին զուգահեռ ապօրինի հատումների վերահսկողության մեխանիզմների կատարելագործում:
7) Շարունակել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրի համաձայն համապատասխան միջոցառումների իրականացումը:
8) Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ավազանային պլանների մշակում և կառավարման գործառույթների ապակենտրոնացում:
. Կավելացվեն ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարները, մասնավորապես գետային հոսքի կարգավորման և հոսակորուստների կրճատման միջոցով,
. Կառավարությունը միջոցներ կձեռնարկի ջրային ռեսուրսների աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով, ինչպես տնտեսական մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ ենթակառուցվածքների վերականգնման համար միջազգային համագործակցության մեխանիզմների ակտիվ ներգրավման միջոցով:
9) Բնակավայրերի, հատկապես մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակի բարելավում, այդ թվում`
. տարածական և լանդշաֆտային պլանավորման գործիքակազմի լիարժեք կիրառման և իրագործման միջոցով,
. Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուր հանդիսացող տրանսպորտային միջոցների արտանետումների նվազեցման միջոցառումների մշակում և կիրառում, այդ թվում էներգաարդյունավետ և սակավ արտանետումներով («կանաչ») տրանսպորտային փոխադրումներ ապահովող հասարակական էլեկտրատրանսպորտի զարգացման միջոցով:
10) Կմշակվեն «Կանաչ» նորամուծությունների ներդրման խրախուսման համապատասխան տնտեսաիրավական մեխանիզմներ, այդ թվում պետության և միջազգային աջակցության ճանապարհով:
11) ՀՀ կառավարության կողմից կշարունակվի տեղական ինքնակառավարման մարմիններին բնապահպանական պլանների մշակման և իրականացման աշխատանքներին համակողմանի աջակցությունը:
12) Էկոլոգիական կրթության, հանրային իրազեկման և հանրության մասնակցության համար կակտիվացվեն համալիր միջոցառումների իրականացման աշխատանքները:
12.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
Գործող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
2014-2016թթ. միջնաժամկետ ժամանակահատվածում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու են ըստ բնագավառների ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.
Ա. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի կատարմանը նպատակաուղղված Սևանա լճի համալիր ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա միջոցառումների և ենթածրագրերի կատարման ապահովում
Ա1. Սևանա լճում արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության նպատակով «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսում է գեղարքունի և ամառային իշխան տեսակների մանրաձկան գնում և բացթողում Սևանա լիճ, այդ թվում յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար` գեղարքունիի (5 գրամից ավելի) 167.0 հազ. հատ և ամառային իշխանի (3 գրամից ավելի) 200.0 հազ. հատ մանրաձկներ, որի համար 2014-2016թթ. յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է հատկացնել 60.0 մլն դրամ:
Ա2. Սևանա լճի ջրահավաք ավազանի կենդանական ռեսուրսների հաշվառման նպատակով շարունակվելու է «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի իրականացումը, այդ թվում`
. Սևանա լճի ձկների (սիգի, կարպի, իշխանի) ներկա վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտում` յուրաքանչյուր տարին 1 անգամ,
. Սևանա լճի խեցգետնի պաշարների ներկա վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտում յուրաքանչյուր տարին 1 անգամ:
Ծրագրի իրականացման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 7.62 մլն դրամ:
Ա3. Հայաստանի բնապահպանական խնդիրների շարքում առանձնակի կարևորվում է Սևանա լճի ջրային պաշարի պահպանության և համալրման վերջին տարիների ջանքերը, և եղանակային բարենպաստ պայմաններն ապահովել են ջրի մակարդակի բարձրացման կայուն միտումներ (2001-2012թթ. այն կազմել է 3.6 մ): Ջրի մակարդակի բարձրացումը միաժամանակ ավելի հրատապ է դարձրել ափամերձ տարածքների կառավարման թերությունների վերացման անհրաժեշտությունը` ջրածածկման ենթակա տարածքներում բուսածածկի հեռացումը:
Միջնաժամկետ ժամանակահատվածում մաքրման աշխատանքների կատարման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում հատկացնել 125.4 մլն. դրամ:
Բ. Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում
Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարում, այդ թվում հիդրոերկրաբանական մոնիտորինգի արդյունքների ամփոփ հաշվետվության կազմում` յուրաքանչյուր տարվա համար 1 հաշվետվություն:
Ծրագրի իրականացման համար 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 19.7 մլն. դրամ, 2015 թվականին` 21.2 մլն. դրամ և 2016 թվականին` 23.9 մլն. դրամ:
Գ.Կենսաբազմազանության պահպանության բնագավառում
Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը ապահովող ծրագրերին 2014-2016թթ. ուղղվելու է 2772.7 մլն. դրամ, այդ թվում 2014թ` 836.7 մլն. դրամ, 2015թ` 911.7 մլն. դրամ, 2016թ` 1024.3 մլն. դրամ: Երեք տարվա հանրագումարային ֆինանսավորման ծավալներն ըստ համապատասխան տարածքների կազմելու են`
1) «Սևան» ազգային պարկի գծով` 897.1 մլն. դրամ,
2) «Դիլիջան» ազգային պարկի գծով` 381.7 մլն. դրամ,
3) Արգելոցապարկային համալիրի գծով` 468.5 մլն. դրամ,
4) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գծով` 401.0 մլն. դրամ,
5) «Շիկահող» պետական արգելոցի գծով` 298.7 մլն. դրամ,
6) «Արփի լիճ» ազգային պարկի գծով` 125.1 մլն. դրամ,
7) «Արևիկ» ազգային պարկի գծով` 148.0 մլն. դրամ,
8) «Զիկատար» պետական արգելավայրի գծով` 52.5 մլն. դրամ:
Բացի նշվածից ծրագրավորվող ժամանակահատվածում բյուջետային հատկացումների հաշվին փոխհատուցվելու են Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի վարձակալության ծախսերը, յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է հատկացնել 6.81 մլն. դրամ:
Դ. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի աշխատանքներ
Շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի 2014-2016թթ. միջնաժամկետ ծրագիրն ուղղված է լինելու մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացմանը:
Այս աշխատանքների իրականացման համար 2014-2016թթ. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 155.5, 167.0 և 184.3 մլն. դրամ:
Ե. Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական աշխատանքներ
Ծրագրվող ժամանակահատվածում «Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական ծառայություններ» ծրագիրը կիրականացվի ելնելով Օրհուսի Կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակներից, այդ թվում`
- նախատեսվում է ՀՀ ԲՆ պաշտոնական կայքի սպասարկում, համապատասխանաբար յուրաքանչյուր տարի 3-ական կայք,
- ՀՀ ԲՆ տվյալների շտեմարանների ձևավորում և դրանց միջև տեղեկատվության փոխանակում ապահովող համակարգչային համակարգերի թարմացում և սպասարկում` ըստ տարիների 3-ական շտեմարան,
- ՀՀ ԲՆ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի սպասարկում, տեղեկատվության ամփոփում և տրամադրում տարածքային (տեղական) կենտրոններին, ըստ տարիների` 13-ական կենտրոն:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 20.9, 23.1 և 26.2 մլն. դրամ:
Զ. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտ
Նախատեսվում է իրականացնել թափոնների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և վնասազերծման, ինչպես նաև սակավաթափոն ու անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակում և լուսաբանման աշխատանքներ:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 16.9, 18.4 և 20.7 մլն. դրամ:
Է. Մշակութային ծառայություններ
2014-2016թթ. ֆինանսավորումը կազմելու է ընդհանուր առմամբ 114.2 մլն. դրամ` «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար, ըստ տարիների համապատասխանաբար` 34.4, 37.5 և 42.3 մլն. դրամ:
Ը. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն նախատեսված բնապահպանական համապատասխան ծրագրերի իրականացումն ապահովելու համար 2014-2016թթ. համապատասխան համայնքներին տրամադրվելու են ընդհանուր առմամբ 989.6 մլն. դրամ սուբվենցիաներ, այդ թվում` 2014թ.` 391.1 մլն դրամ, 2015թ.` 276.8 մլն. դրամ, 2016թ.` 321.8 մլն. դրամ:
Բնապահպանության ոլորտում արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի մարզի կոշտ թափոնների վերամշակման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2014թթ.).
Ծրագրի նպատակն է Կոտայքի մարզում և Սևան քաղաքում աջակցել կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը:
Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.
ա/ կապիտալ ծախսեր (ներդրումային ծախսեր)` թափոնների հավաքման բեռնատարներ,
կոնտեյներներ, հավաքման նոր կետեր,
բ/ նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները),
գ/ մասնագիտացված սարքավորումներ աղբավայրի աշխատանքների համար,
դ/ տեխնիկական համագործակցում (Խորհրդատվական Համաձայնագրեր),
ե/ ծրագրի իրականացում և գնումների աջակցություն,
զ/ կորպորատիվ զարգացման և շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիր,
է/ լրացուցիչ բնապահպանական և սոցիալական հետազոտություններ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականին ծրագրված է 1,086,151.2 հազ. դրամ:
2. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Կոշտ թափոնների կառավարման բարելավման ներդրումային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2015-2017թթ.).
Ծրագիրը նախնական, նախապատրաստական փուլում է, ծրագրի բաղադրիչները դեռևս մանրամասն գնահատված և հստակեցված չեն:
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2015-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 3,719,235.3 հազ. դրամ, 2016 թվականին` 8,269,074.0 հազ. դրամ:
3. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Կոշտ թափոնների մշակման ծրագիր (ծրագրի մեկնարկը` 2016թ.).
Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում կանխատեսվում է 20.0 մլն. եվրո վարկային միջոցներով նոր ծրագրի իրականացում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին ծրագրված է 3,218,160.0 հազ. դրամ:
4. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի մարզի կոշտ թափոնների վերամշակման դրամաշնորհային ծրագիրը (ծրագրի տևողությունը` 2013-2014թթ.).
Ծրագրի նպատակն է Կոտայքի մարզում և Սևան քաղաքում աջակցել կոշտ կենցաղային
թափոնների կառավարման բարելավմանը:
Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.
ա/ կապիտալ ծախսեր (ներդրումային ծախսեր)` թափոնների հավաքման բեռնատարներ,
կոնտեյներներ, հավաքման նոր կետեր,
բ/ նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները),
գ/ մասնագիտացված սարքավորումներ աղբավայրի աշխատանքների համար,
դ/ տեխնիկական համագործակցում (Խորհրդատվական Համաձայնագրեր),
ե/ ծրագրի իրականացում և գնումների աջակցություն,
զ/ կորպորատիվ զարգացման և շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիր,
է/ լրացուցիչ բնապահպանական և սոցիալական հետազոտություններ
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականին ծրագրված է 1,086,151.2 հազ. դրամ:
| ԳԼՈՒԽ 13. |
ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ |
13.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
13.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Տրանսպորտի և կապի ոլորտների պետական կառավարման մարմինը և կազմակերպությունները ՀՀ կառավարության վարած տրանսպորտային քաղաքականությանն համապատասխան ապահովում են ազգաբնակչության պահանջարկը` փոխադրումների (բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների), փոստային ծառայությունների մատուցման, ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների բնագավառներում:
Ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն են: Երկրի ներսում տարածաշրջանների և բնակավայրերի միջև, ինչպես նաև հարևան երկրների հետ կապ ստեղծող ավտոմոբիլային ցանցի տրանսպորտաշահագործողական վիճակը էապես նպաստում է պետության կայուն տնտեսական աճին, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ազգային անվտանգության բարելավմանն ու միջազգային տրանսպորտային համակարգին ճանապարհային ցանցի ինտեգրմանը:
Ներկայում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7745 կմ, որը ՀՀ կառավարության 10.01.2008թ-ի N 112-Ն որոշման համաձայն դասակարգվում է ըստ նշանակության.
1. միջպետական նշանակության ճանապարհներ - 1687.7 կմ,
2. հանրապետական նշանակության ճանապարհներ - 4040.0 կմ, այդ թվում 1777.5 կմ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, 1737.1 կմ` մարզային և 525.4 կմ` համայնքային ենթակայության,
3. մարզային (տեղական) նշանակության ճանապարհներ - 2017.3 կմ, այդ թվում 1639.4 կմ` մարզային և 377.9 կմ` համայնքային ենթակայության:
Տրանսպորտի բնագավառի հիմնական քաղաքականությունը հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումն է, որն իրագործվում է ՀՀ պետական բյուջեից հատկացումների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի և դրամաշնորհների միջոցներով:
Հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման և պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացումների հաշվին իրականացվել են հետևյալ ծրագրերը.
- պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում,
- պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանում և շահագործում:
Նշված ծրագրերի իրականացմամբ ՀՀ բնակչությանը, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անձանց համար ապահովվել է.
- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,
- բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը:
Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների
շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ
._____________________________________________________________________.
|N |Ծառայությունների շրջանակի |Շահառուների |Պետական |
| |նկարագրություն |շրջանակի |հատվածի |
| | |նկարագրություն |կողմից |
| | | |ծառայության |
| | | |փոխհատուցման |
| | | |ծավալը |
|__|____________________________________|_______________|_____________|
|1.|Տրանսպորտի, կապի, տեղեկատվայնացման |Հասարակություն,|Ամբողջությամբ|
| |բնագավառների գործունեության պետական |պետական | |
| |կառավարում, կարգավորում, պետական |կառավարման այլ | |
| |քաղաքականության մշակում ու |մարմիններ | |
| |իրականացում. մոնիտորինգ | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|2.|Նախարարության իրավասության տակ |6 բաժնետիրական |Ամբողջությամբ|
| |գտնվող պետական միավորների նկատմամբ |ընկերություններ| |
| |լիազոր մարմնի գործառույթների |այդ թվում` կապի| |
| |իրականացում |և տեղեկատվայ- | |
| | |նացման | |
| | |ոլորտում` 3, | |
| | |ավտոտրանսպոր- | |
| | |տային ոլորտում`| |
| | |1 և 2 տարբեր | |
| | |բնույթի այլ | |
| | |ընկերություններ| |
| | |և 4 ՊՈԱԿ-ներ: | |
|__|____________________________________|_______________|_____________|
|3.|Լիցենզավորման գործառույթներ |«Երկաթուղային |Ամբողջությամբ|
| | |տրանսպորտի | |
| | |գործունեության | |
| | |կազմակերպում» | |
| | |գործունեության | |
| | |տեսակի | |
| | |լիցենզավորում: | |
| | |_______________| |
| | |«Փոստային կապի | |
| | |ծառայություն- | |
| | |ների, | |
| | |բացառությամբ | |
| | |դրամական | |
| | |միջոցների | |
| | |փոստային | |
| | |փոխադրումների | |
| | |մատուցում» | |
| | |գործունեության | |
| | |տեսակի | |
| | |լիցենզավորում: | |
| | |_______________| |
| | |«Ընդհանուր | |
| | |օգտագործման | |
| | |ուղևորատար | |
| | |ավտոմոբիլային | |
| | |տրանսպորտով | |
| | |կանոնավոր | |
| | |փոխադրումների | |
| | |կազմակերպում» | |
| | |գործունեության | |
| | |տեսակի | |
| | |լիցենզավորում: | |
| | |_______________| |
| | |«Հայաստանի | |
| | |Հանրապետու- | |
| | |թյունում | |
| | |մարդատար տաքսի | |
| | |ավտոմոբիլներով | |
| | |ուղևորա- | |
| | |փոխադրումների | |
| | |կազմակերպում» | |
| | |գործունեության | |
| | |տեսակի | |
| | |լիցենզավորում: | |
| | |_______________| |
| | |«Անհատ | |
| | |ձեռնարկատերերի | |
| | |կողմից | |
| | |մարդատար-տաքսի | |
| | |մեկ ավտոմոբիլով| |
| | |ուղևորա- | |
| | |փոխադրումների | |
| | |կազմակերպման | |
| | |գործունեության | |
| | |իրականացման | |
| | |լիցենզիա և | |
| | |լիցենզիայի | |
| | |ներդիր | |
| | |տրամադրում» | |
| | |գործունեության | |
| | |տեսակի | |
| | |լիցենզավորում: | |
| | |_______________| |
| | |«Տրանսպորտային | |
| | |միջոցների և | |
| | |դրանց կցորդների| |
| | |պարտադիր | |
| | |տեխնիկական | |
| | |զննության | |
| | |անցկացման | |
| | |գործունեության | |
| | |իրականացման | |
| | |համար` | |
| | |օգտագործվող | |
| | |յուրաքանչյուր | |
| | |հոսքագծի համար»| |
| | |լիցենզավորում: | |
|__|____________________________________|_______________|_____________|
|4.|Արտոնություն ունեցող քաղաքացիներին |ՀՀ քաղաքացիներ |Չի |
| |անվճար երթևեկության վկայականների | |փոխհատուցվում|
| |տրամադրում | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|5.|ՀՀ տարածքից բեռնափոխադրումներ և |ՀՀ տարածքում |Չի |
| |ուղևորափոխադրումներ իրականացնելու |գործող |փոխհատուցվում|
| |համար թույլտվության հատկացում |բեռնափոխադրող | |
| | |և ուղևորա- | |
| | |փոխադրող | |
| | |կազմակերպու- | |
| | |թյուններ, ՀՀ | |
| | |բնակչություն | |
|__|____________________________________|_______________|_____________|
|6.|Հայաստանի Հանրապետության |Հայաստանի |ՀՀ պետական |
| |հաճախությունների բաշխումների |Հանրապետության |բյուջեից |
| |աղյուսակի կազմման, ռադիոեթերի |կառավարության |ֆինանսավոր- |
| |մոնիտորինգի, ՌԷՄ-ի և ԲՀՍ-ի |2005 թվականի |վում է |
| |տեղադրման, փորձաքննության և |հոկտեմբերի 6-ի |ամբողջությամբ|
| |չափումների անցկացման, կապի |թիվ 1807-Ն | |
| |շինարարական աշխատանքների տեխնիկական |որոշում, | |
| |նորմերին համապատասխանության |ՀՀ բնակչություն| |
| |ընդունման, եթերի խանգարման | | |
| |աղբյուրների հայտնաբերման և վերացման| | |
| |ծառայություններ | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|7.|Հայաստանի Հանրապետության ընդհանուր |Հայաստանի |Տվյալ տարվա |
| |օգտագործման միջպետական, հանրապետական|Հանրապետության |ծրագրերի |
| |և մարզային նշանակության |ավտոմոբիլային |իրականացման |
| |ավտոճանապարհների և տրանսպորտային |ճանապարհներից |համար` |
| |օբյեկտների հիմնանորոգման |օգտվողներ |ամբողջությամբ|
| |ծառայությունների մատուցում | | |
|__|____________________________________|_______________|_____________|
|8.|ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության |Հայաստանի |Տվյալ տարվա |
| |ենթակայության տակ գտնվող |Հանրապետության |ծրագրերի |
| |ավտոճանապարհների ճանապարհային |ավտոմոբիլային |իրականացման |
| |երթևեկության անվտանգության |ճանապարհներից |համար` |
| |բարելավման առաջնահերթ միջոցառումների|օգտվողներ |ամբողջությամբ|
| |ապահովման ծառայությունների մատուցում| | |
|__|____________________________________|_______________|_____________|
|9.|Հայաստանի Հանրապետության ընդհանուր |Հայաստանի |Տվյալ տարվա |
| |օգտագործման միջպետական և |Հանրապետության |ծրագրերի |
| |հանրապետական նշանակության |ավտոմոբիլային |իրականացման |
| |ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ |ճանապարհներից |համար` |
| |ամառային և ընթացիկ ձմեռային |օգտվողներ |ամբողջությամբ|
| |պահպանման, առանձին պահպանման | | |
| |հանձնվող թունելների պահպանման և | | |
| |առանձին պահպանման հանձնվող | | |
| |կամուրջների պահպանման | | |
| |ծառայությունների մատուցում | | |
._____________________________________________________________________.
13.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
Վերջին երկու տարիներին պետական բյուջեի և արտաքին աղբյուրների ֆինանսավորման շնորհիվ զգալիորեն բարելավվել են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները և երթևեկության անվտանգությունը:
Ճանապարհային տնտեսություն
Ճանապարհաշինության ոլորտում կիրառվում է ճանապարհաշինական աշխատանքների ապահովագրման նոր մեխանիզմը, որը թույլ է տալիս ապահովագրել ճանապարհների կառուցման կամ հիմնանորոգման համար ծախսված պետական միջոցները:
Պետական նշանակության ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2012թ հատկացվել է շուրջ 7.2 մլրդ դրամ (այդ թվում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 2.3 մլրդ. դրամ): Վերականգնվել են շուրջ 70 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ (այդ թվում Այրումի հատվածում սողանքի հետևանքով փլուզված ճանապարհահատվածը), անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով կառուցվել են հենապատեր, վերացվել են քարաթափման հետևանքները:
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են 4.0 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ` հիմնանորոգվել է 62.1 կմ ավտոճանապարհ և 6 տրանսպորտային օբյեկտներ, ֆինանսավորվել են շինարարական աշխատանքների նախագծման և տեխնիկական հսկողության աշխատանքները: Իրականացվել են նաև հանրապետության հինգ խոշոր կամուրջների վիճակի հետազննման աշխատանքները և ներկայացվել են համապատասխան հաշվետվություններ ու առաջարկություններ:
Նշված ճանապարհաշինական աշխատանքների թվում ընդգրկված են նաև ՀՀ Նախագահի 2008 թվականի հունվարի 10-ից փետրվարի 17-ը ՀՀ մարզեր կատարած այցելությունների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով 10 օբյեկտների գծով իրականացված 5.1 մլրդ դրամի աշխատանքները:
Վերջին երկու տարիներին (2011-2012թթ) ՀՀ պետական բյուջեից պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրով նախատեսված 5.5 մլրդ դրամի շրջանակներում պահպանվել և շահագործվել են պետական նշանակության շուրջ 3300 կմ ճանապարհներ և տրանսպորտային օբյեկտներ (երեք թունելներ և հինգ կամուրջներ), ինչպես նաև իրականացվել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական պատվերի ծրագրեր:
2011 թվականից սկսվել է թունելների տեխնոլոգիական վիճակի ուսումնասիրությունները, Դիլիջանի թունելում փոխվել է լուսավորության համակարգը, տեղադրվել են արտացոլիչներ և տեսահսկողական համակարգեր:
Տրանսպորտ
«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրին միանալուց հետո միջազգային չափանիշների պահանջների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) համակարգը: Ներկայումս գործարկվում է համակարգը, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ու վարորդներին տրամադրվում են թվային տախոգրաֆի քարտեր, որն ապահովում է նրանց ազատ մուտքը Եվրամիության երկրներ:
13.1.3. Հիմնական խնդիրները
Ավտոճանապարհները սարքին վիճակում պահելու համար անհրաժեշտ է մշտապես իրականացնել նորոգման և պահպանման համակարգված շարունակական աշխատանքներ: 90-ական թվականների ընթացքում այդ աշխատանքները գրեթե չէին կատարվել և հանրապետության ամբողջ ճանապարհային ցանցը հայտնվել էր զանգվածային քայքայման վիճակում:
Կատարված ներդրումների արդյունքում տեղի է ունեցել հիմնական (միջպետական) ճանապարհային ցանցի վիճակի բարելավման կտրուկ աճ: Սակայն հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների զգալի մասը հիմնանորոգման կարիք ունեն:
13.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
13.2.1 Նպատակները
Տրանսպորտի և կապի ոլորտի քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ փոխադրումների և հուսալի կապի իրականացման ապահովումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունն ու կապի համակարգերի կատարելագործումը: Տրանսպորտի ու կապի կայուն և արդյունավետ զարգացումն անհրաժեշտ պայման է երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրումն ապահովելու գործընթացների տեսանկյունից:
Հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումը, երթևեկության անվտանգության բարելավումը հնարավոր է իրագործել հիմնականում պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ու շահագործման ծրագրերի շրջանակներում, որի արդյունքում կունենանք հետևյալը.
- ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացումը` ՀՀ բնակչության պահանջմունքների, հանրապետության տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքին համապատասխան, ինչպես նաև պահանջվող տեխնիկական վիճակի, ճանապարհային ցանցի անցողունակության և խտության, երթևեկության անվտանգության բարելավման և տնտեսական ակտիվության խթանման ապահովումը և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը,
- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,
- բնակավայրերի հետ հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը,
- գիտատեխնիկական նվաճումների ներդրումը և հայրենական ճանապարհաշինական ոլորտի զարգացումը:
Ճանապարհաշինության բնագավառի նպատակները և կատարման նախատեսված չափորոշիչները 2014-2016թթ համար
2014-2016 թթ. ճանապարհաշինության բնագավառի չափորոշիչներն արտացոլում են ճանապարհային ցանցի գծով նախատեսված ֆինանսական միջոցների բավարարելիությունը` պահպանման, շահագործման, ինչպես նաև հիմնանորոգման ենթակա ճանապարհների տեսակարար կշռի գնահատմամբ:
._____________________________________________________________________.
|Հ/Հ | Ցուցանիշ |Չափ. | 2014 | 2015 | 2016 |
| | |միավ. | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|1 |Ընթացիկ պահպանման ցուցանիշ` | | | | |
| |երկարություն (կմ) և ճանապարհային | | | | |
| |ցանցի % | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.1 |ՏԿՆ տնօրինության տակ եղած | | | | |
| |ճանապարհներ | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.1.1|Ամառային պահպանում, կմ | կմ | 3250| 3282| 3272|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.1.2|Ամառային պահպանում, % | % |93.80%|94.70%|94.41%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.1.3|Ձմեռային պահպանում, կմ | կմ | 3298| 3298| 3298|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.1.4|Ձմեռային պահպանում, % | % |95.17%|95.17%|95.17%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.2 |Մարզպետարանների տնօրինության տակ | | | | |
| |եղած ճանապարհներ | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.2.1|Ամառային պահպանում, կմ | կմ | 765| 925| 1164|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.2.2|Ամառային պահպանում, % | % |22.66%|27.37%|34.44%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.2.3|Ձմեռային պահպանում, կմ | կմ | 2174| 2283| 2351|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.2.4|Ձմեռային պահպանում, % | % |64.36%|67.59%|69.60%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.3 |Առանձին պահպանման հանձնված | | | | |
| |կամուրջներ և թունելների ընթացիկ | | | | |
| |պահպանում | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.3.1|Սպասարկվող կամուրջների | | | | |
| |երկարություն, կմ | կմ | 1.516| 1.516| 1.516|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.3.2|Սպասարկվող կամուրջների | | | | |
| |մասնաբաժինը, % | % | 100| 100| 100|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.3.3|Սպասարկվող թունելների | | | | |
| |երկարություն, կմ | կմ | 4.98| 4.98| 4.98|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.3.4|Սպասարկվող թունելների մասնաբաժինը,%| % | 100| 100| 100|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.4 |Ընդհանուր օգտագործման | | | | |
| |ավտոճանապարհների ընթացիկ պահպանման | | | | |
| |ամփոփ ցուցանիշ` երկարություն (կմ) | | | | |
| |և ճանապարհային ցանցի % | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.4.1|Ամառային պահպանում, կմ | կմ | 4022| 4213| 4442|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.4.2|Ամառային պահպանում, % | % |51.93%|54.39%|57.35%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.4.3|Ձմեռային պահպանում, կմ | կմ | 5479| 5588| 5656|
|_____|___________________________________|______|______|______|______|
|1.4.4|Ձմեռային պահպանում, % | % |70.74%|72.14%|73.02%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|2 |Հիմնանորոգման ցուցանիշ` | | | | |
| |երկարություն (կմ) և ճանապարհային | | | | |
| |ցանցի % | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|2.1 |Միջպետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, կմ | կմ | 61| 56| 72|
|_____|___________________________________|______|______|______|______|
|2.2 |Միջպետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, % | % | 3.61%| 3.32%| 4.27%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|2.3 |Հանրապետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, կմ | կմ | 286.9| 223.7| 191.6|
|_____|___________________________________|______|______|______|______|
|2.4 |Հանրապետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, % | % | 8.16%| 6.36%| 5.45%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|2.5 |Մարզային նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, կմ | կմ | 56.5| 93.1| 67.9|
|_____|___________________________________|______|______|______|______|
|2.6 |Մարզային նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, % | % | 1.67%| 2.76%| 2.01%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|3 |Նոր շինարարության և վերակառուցման | | | | |
| |(տեխնիկական կարգի բարձրացման) | | | | |
| |ցուցանիշ | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|3.1 |Կառուցվող/վերակառուցվող | | | | |
| |ճանապարհների երկարությունը,կմ | կմ | 31| 0| 42|
|_____|___________________________________|______|______|______|______|
|4 |Արհեստական կառույցների վերանորոգում| | | | |
| |(կամուրջներ,թունելներ, հենապատեր) | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|4.1 |Կառույցների թիվը, հատ | հատ | 3| 3| 2|
|_____|___________________________________|______|______|______|______|
|5 |Երթևեկության սահունության | | | | |
| |ցուցանիշ, միջին կշռված անհարթության| | | | |
| |գործակից (IRI) | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|5.1 |Միջպետական նշանակության | | | | |
| |ճանապարհներ, IRI, մ/կմ | մ/կմ | 6.11| 6.29| 6.24|
|_____|___________________________________|______|______|______|______|
|6 |Վատ վիճակի ճանապարհների մասնաբաժինը| | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|6.1 |Միջպետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, կմ | կմ | 115| 136| 169|
|_____|___________________________________|______|______|______|______|
|6.2 |Միջպետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, % | % | 3.32%| 3.92%| 4.88%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|6.3 |Հանրապետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, կմ | կմ | 1169| 1759| 2357|
|_____|___________________________________|______|______|______|______|
|6.4 |Հանրապետական նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, % | % |33.24%|50.01%|67.03%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|6.5 |Մարզային նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, կմ | կմ | 984.4| 929.5|821.85|
|_____|___________________________________|______|______|______|______|
|6.6 |Մարզային նշանակության | | | | |
| |ավտոճանապարհներ, % | % |29.14%|27.52%|24.33%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|7 |Ընդհանուր ճանապարհային ցանցի ամփոփ | | | | |
| |տվյալներ | | | | |
|_____|___________________________________|______|______|______|______|
|7.1 |Վատ վիճակի ճանապարհներ, կմ | կմ | 2268| 2824| 3348|
|_____|___________________________________|______|______|______|______|
|7.2 |Վատ վիճակի ճանապարհների | | | | |
| |մասնաբաժինը, % | % |29.28%|36.46%|43.22%|
|_____|___________________________________|______|______|______|______|
|8 |Համայնքների տրանսպորտային կապի | | | | |
| |ցուցանիշ: Հիմնական ճանապարհային | | | | |
| |ցանցի կամ մարզկենտրոնների հետ | | | | |
| |առնվազն մեկ բավարար կամ ավելի լավ | | | | |
| |վիճակում գտնվող ճանապարհներ ունեցող| | | | |
| |բնակավայրերի մասնաբաժինը | | | | |
| |բնակավայրերի ընդհանուր թվում, % | % |55.14%|60.06%|63.43%|
._____________________________________________________________________.
13.2.2. Գերակայությունները
2014-2016թթ ոլորտի քաղաքականությունը հիմնականում նպատակամղվելու է գոյություն ունեցող ճանապարհների արդյունավետ օգտագործման միջոցով հանրապետության տարածքում փոխադրումների ամբողջ ծավալով ապահովմանը: 2014-2016թթ պետական բյուջեի միջոցների հաշվին կշարունակվեն ռազմավարական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, շահագործման և պահպանման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն այն ճանապարհահատվածներում և ճանապարհային կառույցների օբյեկտներում, որոնք տարիներ շարունակ շարքից դուրս են եկել, տրանսպորտային միջոցների համար դարձել դժվար անցանելի և վտանգավոր: Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումների և ձմեռային պահպանության իրականացման արդյունքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդառնա անվտանգ, արագ և դյուրին: Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումը կապահովի բնականոն տրանսպորտային կապը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հանրապետության հեռավոր և սահմանամերձ շրջանների ու բնակավայրերի հետ, կնպաստի դրանց զարգացմանը:
Երթևեկության ինտենսիվության աճի, ծանր բեռնատար ավտոմեքենաների քանակի ավելացման և, դրա հետ կապված, ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ծածկի արագ քայքայման պայմաններում ճանապարհային ցանցի պատշաճ տրանսպորտաշահագործողական վիճակի ապահովման նպատակով 2014-2016թթ ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու պահպանման ծրագրերն` իրենց ենթածրագրերով:
2014-2016 թվականներին տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվելիք ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններն են.
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014թ | 2015թ | 2016թ |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1. |Հայաստանի Հանրապետության ընդհանուր |Տրանսպորտի բնագավառի |
| |օգտագործման միջպետական նշանակության |հիմնական |
| |ավտոճանապարհների հիմնանորոգման |քաղաքականությանը |
| |աշխատանքներ |համապատասխան` |
|___|_________________________________________|հանրապետության |
|2. |Հայաստանի Հանրապետության ընդհանուր |ճանապարհային ցանցի |
| |օգտագործման հանրապետական նշանակության |բարելավում ու պահպանում|
| |ավտոճանապարհների հիմնանորոգման | |
| |աշխատանքներ | |
|___|_________________________________________| |
|3. |Հայաստանի Հանրապետության ընդհանուր | |
| |օգտագործման ավտոճանապարհների վրա գտնվող | |
| |տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման | |
| |աշխատանքներ | |
|___|_________________________________________| |
|4. |Հայաստանի Հանրապետության ընդհանուր | |
| |օգտագործման միջպետական, հանրապետական և | |
| |տեղական նշանակության ավտոմոբիլային | |
| |ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ | |
| |ձմեռային պահպանման աշխատանքներ | |
|___|_________________________________________|_______________________|
|5. |Ասիական զարգացման բանկի աջակցությամբ | |
| |իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային | |
| |միջանցքի ներդրումային ծրագրի իրականացում | |
._____________________________________________________________________.
13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
13.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Տրանսպորտի և կապի ոլորտում 2014-2016թթ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.
Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում:
Ծրագրի նպատակն է` հիմնանորոգել ՀՀ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների ցանցը, ինչպես նաև վթարային և վատ վիճակում գտնվող տրանսպորտային օբյեկտները (կամուրջներ, ուղեանցներ, թունելներ): Հիմնանորոգման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցից օգտվողների անխափան երթևեկությունը, որն իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:
Հաշվի առնելով ներկայացված ծրագրի իրականացման մեծ ծավալները և ֆինանսական միջոցների չափերը` 2014-2016թթ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում ընտրվել են ՀՀ Նախագահի հանձնարարականներով, վերականգնման համար առաջնահերթ ճանապարհահատվածներն ու տրանսպորտային օբյեկտները, որոնց հիմնանորոգման համար նախատեսվում է հատկացնել 2014թ` 3722.5 մլն դրամ, 2015թ` 3708.6 մլն դրամ, 2016թ` 3694.0 մլն դրամ:
«Պետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանություն» և «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում»:
Ծրագրերի նպատակն է ապահովել անվտանգ և անխափան երթևեկության համար ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների և դրանց վրա գտնվող կառույցների պահպանվածությունը, այդ թվում.
- միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանման ու շահագործման աշխատանքներ,
- արհեստական կառույցների (երեք թունելների և հինգ կամուրջների) պահպանման ու շահագործման աշխատանքներ,
- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում:
Ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014թ` 6,587.8 մլն դրամ, 2015թ` 6,601.7 մլն դրամ, 2016թ` 6,616.3 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) համակարգի պահպանում (սպասարկում):
Ծրագրի նպատակն է միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) կիրառումը, որը հանդիսանում է միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր պայման: Հսկիչ սարքը նախատեսված է արձանագրելու բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը և ամենակարևորը` վարորդի վարելու և հանգստի ռեժիմները: 2010 թվականին լեհական «ՊՎՊՎ» ԲԸ հետ կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է թվային տախոգրաֆի համակարգը: Նշված պայմանագիրը կնքված է 5 տարի ժամկետով (2010-2015թթ), որով նախատեսվել է նաև ապահովել համակարգի անընդհատ և անխափան աշխատանքը:
Հետևաբար համակարգի սպասարկումն ապահովելու համար 2014-2015թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 29.2 մլն դրամ, 2016թ` 2.7 մլն դրամ` կապված վերը նշված պայմանագրի ժամկետի ավարտի հետ:
Համաձայնեցված ծավալներով և ուղղություններով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացված ուղևորափոխադրումների տարեկան վնասի սուբսիդավորում (մասնակի փոխհատուցում):
Ծրագրի նպատակն է սուբսիդավորել (մասնակի փոխհատուցել) համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումներից նախորդ տարվա արդյունքներով առաջացած կոնցեսիոների տարեկան վնասը:
2014-2016թթ յուրաքանչյուր տարի ծրագրավորվել է 328.8 մլն դրամ:
«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին պետական աջակցության տրամադրում:
Ընկերության գործունեության հիմնական նպատակների ու խնդիրների իրականացման համար (Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի մշակում և զարգացում, ուղևորահոսքի մշտական ուսումնասիրություն, միջպետական և միջմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակում և կատարելագործում) 2014-2016թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 26.35 մլն դրամ:
Պետական աջակցություն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Ընկերության գործունեության հիմնական նպատակների ու խնդիրների իրականացման համար (Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի կազմում, ռադիոեթերի մոնիթորինգի և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումների անցկացում, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեղորոշում) նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 377.6 մլն դրամ, 2015 թվականին` 382.1 մլն դրամ, 2016 թվականին` 415.5 մլն դրամ:
«Երկաթուղու շինարարություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում:
Ընկերության գործունեության հիմնական նպատակների ու խնդիրների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014 թվականին` 44.1 մլն դրամ, 2015 թվականին` 44.2 մլն դրամ, 2016 թվականին` 44.3 մլն դրամ:
«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում»:
Ծրագրի նպատակն է համապատասխան սարքավորումների ընթացիկ սպասարկմանն ու պահպանմանն ուղղված աշխատանքների կատարմամբ նպաստել մետրոպոլիտենով երթևեկող ուղևորների անվտանգ փոխադրմանն ու ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարելավմանը:
Միջնաժամկետ ժամանակահատվածում մետրոպոլիտենին նախատեսվում է հատկացնել 2014թ` 2337.9 մլն դրամ, 2015թ` 2409.6 մլն դրամ, 2016թ` 2711.4 մլն դրամ, որոնք կուղղվեն վերջինիս գործունեությունից առաջացող վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի նկատմամբ Ընկերության ստանձնած վարկային պարտավորությունների կատարմանը:
«Համայնքի բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում».
Նշված նպատակների համար նախատեսվում է հատկացնել 2014թ` 5,549.2 մլն դրամ, 2015թ` 5,603.2 մլն դրամ և 2016թ` 5,684.1 մլն դրամ, այդ թվում`
1. «Աջակցություն Երևանի քաղաքապետարանին վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայությունների մասնակի սուբսիդավորման նպատակով»: Միջնաժամկետ ժամանակահատվածում ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 2014թ` 569.2 մլն դրամ, 2015թ` 623.2 մլն դրամ, 2016թ` 704.1 մլն դրամ, որոնք կուղղվեն ընկերության գործունեությունից առաջացող վնասի փոխհատուցմանը:
2. «Աջակցություն Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ապահովման նպատակով»: 2014-2016թթ ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 1696.0 մլն դրամ, որոնք կուղղվեն Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի պահպանման աշխատանքների իրականացմանը:
3. «Աջակցություն Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքների ապահովման նպատակով»: 2014-2016թթ ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 3284.0 մլն դրամ, որոնք կուղղվեն Երևան քաղաքի փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացմանը:
Տրանսպորտի ոլորտում արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր
1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ճանապարհների ընտրված հատվածները:
Ծրագրի գծով հիմնական աշխատանքներն ավարտվում են 2013թ իսկ 2014թ նախատեսված է 4,176.3 հազ. դրամ` ծրագրի աուդիտի համար:
2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2017թթ)
Ծրագիրը նպատակաուղղված է կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածների վերականգնմանը:
Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 4,900,888.1 հազ. դրամ, 2015 թվականին` 4,796,480.6 հազ. դրամ, 2016 թվականին` 4,799,320.4 հազ. դրամ:
3. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2010-2014թթ)
Ծրագրի նպատակն է Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհների վերակառուցումը և անվտանգության բարձրացումը, որի շրջանակներում ապահովվելու է նաև վերահսկողության վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաև տրանսպորտային ոլորտի ռազմավարության ներքո ճանապարհային ենթասեկտորային ծրագրին օժանդակության տրամադրումը:
Ծրագրի շրջանակներում 2014թ նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները.
ա) Երևան-Աշտարակ 11.4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, ասֆալտե ծածկի ապամոնտաժում, բետոնե ծածկի տեղադրում, հիմնական հատվածներում և ուղեանցերում լուսավորության բարելավում,
բ) Երևան-Արարատ 37.9 կմ երկարությամբ հատվածի ճանապարհային անվտանգության բարձրացում, բետոնե շերտի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում, երթևեկության անվտանգության բարելավում, երթևեկության և ուղղությունների նշանների տեղադրում, հիմնական հատվածներում և ուղեանցերում լուսավորության բարելավում,
գ) Արտաշատ-Արարատ հատվածում երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ` գծանշումներ և ճանապարհային նշանների և ուղղությունների ցուցանակների տեղադրում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականին նախատեսված է 6,159,207.2 հազ. դրամ:
4.Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 2) (ծրագրի տևողությունը` 2011-2017թթ)
Ծրագրի նպատակն է Աշտարակ-Թալին 41.9 կմ հատվածի վերակառուցումը և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացումը մինչև քառաշարք ճանապարհի:
Ծրագրի շրջանակներում 2014-2016թթ նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները.
ա) ներկայումս երկշարք ճանապարհի լայնացումը մինչև քառաշարք ճանապարհի,
բ) ստորգետնյա և վերգետնյա անցումների և փոխհատումների վերակառուցում,
գ) T-աձև հատումների կառուցում` տեղական ճանապարհների համայնքների հետ կապ ապահովելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են նաև ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերի ուսումնասիրություններ, շինարարության վերահսկողություն, գնումների և կարողությունների հզորացման աշխատանքներ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 16,708,144.3 հազ. դրամ, 2015 թվականին` 19,007,660.5 հազ. դրամ, 2016 թվականին` 23,728,508.1 հազ. դրամ:
5. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3, ծրագրի տևողությունը` 2014-2017թթ)
Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի 3-րդ մասնաբաժինը` Թալին-Գյումրի հատվածում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 5,732,835.4 հազ.դրամ, 2015 թվականին` 7,731,194.9 հազ.դրամ, 2016 թվականին` 15,305,864.2 հազ.դրամ:
6. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման դրամաշնորհային ծրագիր (Տրանշ 3, ծրագրի տևողություն` 2014-2017թթ):
Նոր դրամաշնորհային ծրագիր է` 12.0 մլն եվրո գումարով, փոխկապակցված է համանուն վարկային ծրագրի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ժամկետներում նույն ուղղվածությամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 2,817,129.3 հազ.դրամ, 2015 թվականին` 2,574,528.1 հազ.դրամ, 2016 թվականին` 2,574,528.0 հազ.դրամ:
7. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3, ծրագրի տևողությունը` 2015- 2017թթ)
Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի 3-րդ մասնաբաժինը` Թալին-Գյումրի հատվածում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2015-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 6,482,823.0 հազ.դրամ, 2016 թվականին` 27,757,595.9 հազ.դրամ:
8. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագիր (այլ մասնաբաժին շրջանակային համաձայնագրով) (ծրագրի տևողությունը` 2016-2018թթ)
Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի այլ մասնաբաժին` կառուցվող ճանապարհի հյուսիսային և հարավային ուղղություններում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին նախատեսված է 3,536,056.5 հազ.դրամ:
9. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2015-2017թթ)
Կանխատեսվում է նոր տրանշի ստացում` 100.0 մլն ԱՄՆ դոլար ծավալով, որի գործընթացն իրականացվում է:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2015-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 3,758,670.0 հազ. դրամ, 2016 թվականին` 7,517,340.0 հազ.դրամ:
10. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր: (ծրագրի տևողությունը` 2016-2018թթ)
Կանխատեսվում է նոր տրանշի ստացում` 70.0 մլն ԱՄՆ դոլար ծավալով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին նախատեսված է 8,770,230.0 հազ.դրամ:
11. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2013-2015թթ)
Ծրագրի նպատակն է վերականգնել և բարելավել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, որի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`
ա) ուղևորների սպասարկման որակի բարելավում,
բ) մետրոպոլիտենի գծերի, կայարանների, շենքերի, կառույցների, էլեկտրամատակարարման և կապի համակարգերի, շարժակազմերի և տեխնոլոգիական սարքավորումների անխափան շահագործման հուսալիության բարձրացում,
գ) մետրոպոլիտենի օբյեկտներում սանիտարատեխնիկական վիճակի և աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության ապահովում,
դ) էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում,
թունելային ջրատարի և շարժասանդուղքների վերանորոգում:
Ծրագրով նախատեսված միջոցառումների համար 2014-2015թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 1,629,484.5 հազ. դրամ, 2015 թվականին` 1,856,837.3 հազ.դրամ:
12. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Նշված ծրագիրը հանդիսանում է մետրոպոլիտենի վերակառուցման հիմնական ծրագրային փաթեթի մասնաբաժին, որի նպատակն է վերականգնել և բարելավել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները:
Ծրագրով նախատեսված միջոցառումների համար 2014 թվականին նախատեսված է 1,649,950.6 հազ.դրամ:
13. Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ դրամաշնորհային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Նշված դրամաշնորհային ծրագիրը հանդիսանում է մետրոպոլիտենի վերակառուցման հիմնական ծրագրային փաթեթի մասնաբաժին, որի նպատակն է վերականգնել և բարելավել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները:
Ծրագրով նախատեսված միջոցառումների համար 2014 թվականին նախատեսված է 1,674,515.9 հազ.դրամ:
14. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2012-2016թթ)
Ծրագրի նպատակն է բարելավել Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները:
Նշված վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`
ա) Արգավանդի մայրուղի-Շիրակ փող. և Արտաշատի մայրուղի-Շիրակ փող.-Թամանցիներ- ճանապարհահատվածի բարելավում,
բ) Տրանշ 2-ի նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Նախատեսվում է նաև իրականացնել ծրագրի կառավարման և կարողությունների զարգացման, մանրամասն նախագծման և շինարարության վերահսկման, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման, վերահսկման և այլ խորհրդատվական աշխատանքներ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 4,655,196.3 հազ. դրամ, 2015 թվականին` 13,007,796.3 հազ. դրամ, 2016 թվականին` 16,245.8 հազ.դրամ:
15. Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագիր (շրջանակային համաձայնագրի այլ մասնաբաժին, ծրագրի տևողությունը` 2015-2017թթ)
Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքային ենթակառուցվածքները, որի ուղղությունները կհստակեցվեն նախապատրաստական աշխատանքների ընթացքում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2015-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 8,794,736.5 հազ. դրամ, 2016 թվականին` 16,404,990.9 հազ.դրամ:
16. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Ենթակառուցվածքների աջակցության ծրագիր (ծրագրի մեկնարկը` 2016թ)
Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքային ենթակառուցվածքները, որի ուղղությունները կհստակեցվեն նախապատրաստական աշխատանքների ընթացքում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին նախատեսված է 4,397,643.9 հազ.դրամ:
| ԳԼՈՒԽ 14. |
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
14.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
14.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) իրավասություններից են խմելու և ոռոգման ջուր մատակարարող, ջրահեռացում իրականացնող, բնական և արհեստական ջրային ավազաններում առևտրային գործունեություն ծավալող ընկերություններում պետական բաժնեմասերի (ինչպես նաև արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակների) կառավարումը, հիդրոտեխնիկական կառույցների շինարարության ու շահագործման ապահովումը և այլն:
Ոլորտի խմելու ջրի մատակարարումն ու կեղտաջրերի հեռացումն իրականացվում է «Երևան-ջուր» (ՀՀ կառավարության 10.09.2010թ. N1042-Ն որոշմամբ վարձակալության պայմանագրի կողմ է ճանաչվել ՀՀ Երևանի քաղաքապետը), «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) միջոցով, իսկ ոռոգման համակարգի պահպանումն ու շահագործումը` «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով գործող 42 ջրօգտագործողների ընկերությունների (այսուհետ` ՋՕԸ) և «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների միջոցով:
Վարկային որոշ ծրագրերի իրականացման նպատակով համակարգում գործում է «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի պահպանման և տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման նպատակով Կոմիտեի ենթակայությամբ գործում է «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկը, որին վերապահված է Աբու-Դաբի Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Արփա-Սևան թունելների հիմնանորոգման վարկային ծրագրի իրականացման գրասենյակի գործառույթները: Կոմիտեի ենթակայությամբ գործում է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ն, որն իրականացնում է կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների որոշման գործառույթներ:
Կոմիտեի համակարգում գործում է նաև Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը, որը ստեղծվել և իր գործունեությունն իրականացնում է համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N686-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.05.2006թ. «Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը հաստատելու մասին» N677-Ն որոշման համաձայն:
Կոմիտեն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի, «Նոր Ակունք» ՓԲԸ-ի մասով` 77.72 տոկոսի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով` 60.8 տոկոսի և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով` 55.5 տոկոսի կառավարումը: Միաժամանակ Կոմիտեն (ի դեմս` Հայաստանի Հանրապետության) հանդիսանում է նախկին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գործող ջրային համակարգերի «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության տրված և ՋՕԸ-ներին անհատույց օգտագործման տրամադրված գույքի սեփականատերը:
Անցած տարիների ընթացքում Կոմիտեի աշխատանքային գործունեության հիմքում ընկած էին ՀՀ ջրային օրենսգրքի, ջրի ազգային ծրագրի և ջրի ազգային քաղաքականության մասին օրենքների հիմնադրույթները, ինչպես նաև ջրային ոլորտի բարեփոխումներին վերաբերվող ՀՀ կառավարության որոշումները, գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով հաստատված են համակարգի հիմնական ծրագրային ուղղվածությունները: Այդ նպատակով շարունակվել են աշխատանքները համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման և ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ջրաչափական սարքերի տեղադրման և փոխարինման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման և նոր վարկային ու դրամաշնորհային միջոցների ներգրավման, Մարմարիկի ջրամբարի և Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում կոյուղու մաքրման կայանների կառուցման ու շահագործման հանձնման, ինչպես նաև այլ ուղղություններով:
Ջրային տնտեսության ոլորտում 2012 թվականի ընթացքում Կոմիտեի համակարգմամբ կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները.
1. Կնքված պայմանագրերի (կառավարման պայմանագրեր` ֆրանսիական Սաուր կազմակերպության, ինչպես նաև գերմանական «Էմ Վի Վի Դեկոն ՋԻ Էմ բի Էյջ» (MVV decon GmbH), «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի» (MVV Energe AG) և հայկական «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ների կոնսորցիումի հետ) շրջանակներում ապահովվել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների արդյունավետ տնտեսական բնականոն գործունեությունը: ՀՀ կառավարության 14.07.2011թ. N972-Ա որոշմամբ Ֆրանսիական Սաուր կազմակերպության հետ կնքվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին հանձնելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու պայմանագիր: ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N912-Ա որոշման համաձայն ստորագրվել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում մասնավոր կառավարչի` «Էմ Վի Վի դեկոն», «Ջի էմ բի Էյջ Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի» և «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունների կոնսորցիումի կառավարման պայմանագիր լրացում N2-ը, որով կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ընկերությունների մասով ապահովվել է նաև Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, KfW բանկի վարկային և դրամաշնորհային ներդրումային ծրագրերի համապատասխան չափաբաժիններով իրականացումը:
2. Եվրոպական վերականգնման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգում ծրագրի շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին կառուցվել են 20.8 կմ կոյուղագծեր: Ծրագրով իրականացվել են նաև Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները:
3. Աբու Դաբի հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման շրջանակներում Արփա-Սևան թունելի անհապաղ վերականգնողական աշխատանքների իրականացման համար 2012թ ընթացքում կատարվել են վտանգավոր հատվածներում նոր ժամանակավոր ամրակապերի տեղադրում` 130.4 տ, երեսարկի կառուցում` 272.9 գծմ, հատակի կառուցում` 271 գծմ, ցեմենտային լցամղում և ստուգիչ լցամղում` 4736.7 քմ: Արդյունքում հնարավորություն է ստեղծվել լուծել թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը:
4. Ոռոգում ջրառ իրականացնող «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 44 ՋՕԸ-ների գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում և ընկերություններն ունեցել են ֆինանսական կայուն վիճակ:
5. Համակարգի կազմակերպությունների հիմնական գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ իրագործվում են հաստատված ծրագրերը` տալով զգալի դրական տեղաշարժեր:
Միայն հավաքագրումների գծով 2012 թվականին համակարգի գանձումը կազմել է շուրջ 20.36 մլրդ դրամ` 2011 թվականի 19.53 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է գանձվել շուրջ 830 մլն դրամ (գրաֆիկ 1): Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.29 մլրդ դրամ` 2011 թվականի 15.77 մլրդ դրամի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 520.0 մլն դրամ, իսկ ոռոգման ոլորտում գանձվել է 4.07 մլրդ դրամ` 2011 թվականի 3.76 մլրդ դրամի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 310.0 մլն դրամ:
Գրաֆիկ 1. 2000-2012թթ խմելու և ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների գանձման ցուցանիշների համեմատական վերլուծություն (մլն դրամ)
__________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
2012 թվականին խմելու ջրի ոլորտում գանձման տոկոսը կազմել է 97.8%, իսկ ոռոգման ոլորտում` 78.9%:
Էլեկտրաէներգիայի ծախսի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ համակարգում իրականացված ներդրումային և կազմակերպչական միջոցառումների արդյունքում, հաշվի առնելով նաև 2012 թվականի սակավաջրության գործոնը, հնարավորություն է ստեղծվել համակարգում պահպանել 2011 թվականի ծախսի մակարդակը` անցած տարիների համեմատությամբ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսելով` ապահովելով էներգախնայողություն (գրաֆիկ 2):
Գրաֆիկ 2. 2000-2012թթ խմելու և ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ (մլն կՎտ.ժամ)
__________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Ընդ որում 2012 թվականին 2000 թվականի համեմատությամբ շուրջ 2.66 անգամ պակասել է էլեկտրաէներգիայի ծախսը:
6. 2012 թվականի ընթացքում ջրային տնտեսության համակարգի կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 7.14 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ (նշված գումարի մեջ ներառված է նաև ՀՀ կառավարության որոշմամբ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված և վճարված 946.8 մլն դրամի չափով ԱԱՀ-ի գումարը), որը 2011 թվականի համեմատությամբ ավել է 1.56 մլրդ դրամի չափով (գրաֆիկ 3):
Գրաֆիկ 3. 2006-2012թթ խմելու և ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ (մլն դրամ)
__________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
7. 2012 թվականի ընթացքում «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում տեղի են ունեցել ջրամատակարարման տևողության ավելացումներ` ապահովելով ՀՀ կառավարության գերակա խնդիրներով դրված պահանջը (գրաֆիկ 4):
Գրաֆիկ 4. 2007-2012թթ խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների ջրամատակարարման միջին տևողության վերաբերյալ
__________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
8. 2012թ. Սևանա լճից լրացուցիչ բաց է թողնվել 147.6 մլն մ3 ջուր, որը հիմնականում պայմանավորված էր սակավաջրությամբ, ոռոգման սեզոնի շուտ սկսմամբ և դոտացիոն հիմնական ջրամբարների չլցվածությամբ: Միաժամանակ Սևանա լիճ է տեղափոխվել 78.1 մլն մ3 ջուր, որն 2011թ. համեմատությամբ ավել է 25.0 մլն մ3-ով:
9. Շարունակվել է բարելավվել հաշվառման համակարգը, կատարվել է ջրամատակարար կազմակերպությունների միջև գույքային հարաբերությունների և պարտավորությունների ճշգրտումներ, ինչպես նաև իրականացվել են կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
Միաժամանակ համակարգի խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ տեղադրված են 638500 հատ ջրաչափական սարքեր, որը 2011 թվականի համեմատությամբ ավել է 13.7 հազարով (գրաֆիկ 5): Ջրաչափությունը կազմում է 87.1 %:
Գրաֆիկ 5. 2006թ հունվարի 1-ի դրությամբ և 2006-2012թթ խմելու ջուր մատակարարող ընկերությունների սպասարկման բաժանորդների մոտ տեղադրված ջրաչափերի վերաբերյալ
__________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
10. 2012 թվականի ընթացքում կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են շուրջ 503.8 կմ երկարությամբ խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ, այդ թվում խմելու ջրագծեր` 398.1 կմ, կոյուղու կոլեկտորներ` 20.8 կմ, ոռոգման ջրանցքներ և ջրատարներ` 84.9 կմ:
11. Շահագործվել է Մարմարիկի ջրամբարը, ստեղծվել է հնարավորություն ջրամբարում կուտակել 23.0 մլն մ3 լրացուցիչ ջրաքանակ: Բացի այդ, վերականգնված ջրամբարը թույլ է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը` գարնանային վարարումների ընթացքում:
Կապսի անավարտ ջրամբարի կառուցման համար հատկացվել է 18.5 մլն Եվրո և սկսվել է նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի շինարարության, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման նպատակով դոնոր կազմակերպությունների հետ իրականացվում են համապատասխան բանակցություններ:
12. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում`
ա) ավարտվել են Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները,
բ) կառուցվել են 20.8 կմ կոյուղագծեր` Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում,
գ) կառուցվել են պոմպակայաններ` Սևան և Գավառ քաղաքներում:
«Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքներում» ծրագրի շրջանակներում իրականացվել են շինարարական աշխատանքներ, կատարվել են վարչական շենքերի, հոսքաչափի հորերի և ներքին խողովակների կառուցման աշխատանքներ: Ավարտվել են նաև «Հյուբեր կոմպակտ» սարքավորումների տեղադրման աշխատանքները կոյուղու մաքրման կայաններում:
13. Արդյունավետ են ճանաչվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական բանկի և Համաշխարհային բանկի հաջորդ փուլերի վարկային ծրագրերը:
14. Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում և ընթացիկ նորոգում, կոլեկտորադրենաժային ցանցի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման ծրագրերով իրականացվել են`
ա) 140.7 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում, ինչպես նաև 18.66 կմ ընդհանուր երկարությամբ դրենաժային ցանցի վերականգնման, նորոգման և մաքրման աշխատանքներ:
բ) Արարատյան հարթավայրում տեղադրված 450 դիտողական հորատանցքներում գրունտային ջրերի մշտական դիտարկումներ:
15. KfW բանկի հետ համաձայնեցված կարգով սկսվել է ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավման ուղղված ուսումնասիրությունների իրականացման համար համապատասխան խորհրդատուի ընտրության մրցութային գործընթացը:
16. Բանակցություններ են տարվում կեղտաջրերի կառավարման, ենթակառուցվածքների կայունությանն աջակցման և չհաշվառվող ջրի նվազեցման ռազմավարությունների մշակման ուղղություններով:
Վերը նշված աշխատանքների իրականացման արդյունքում խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտներում 2012 թվականի ընթացքում ապահովվել է համակարգերի հուսալի և անվտանգ շահագործումը, բարելավվել է խմելու և ոռոգման ջրամատակարարումը, իրականացվել է համակարգի անվտանգ շահագործումը, կրճատվել են կորուստները, ապահովվել է էներգախնայողությունը, բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, ապահովվել է ջրամատակարարման շարունակականության ավելացումը և այլն:
14.1.2 Հիմնական խնդիրները
Ջրային տնտեսության ոլորտում էապես կարևորվում է անցած տարիների ընթացքում կատարված բարեփոխումների շարունակման գործընթացի ապահովումը, դրված նոր գաղափարների իրացումն ու նոր հիմնախնդիրների լուծումը:
Կոմիտեի համակարգում կարևորվում են`
1. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
2. Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման բանկի, Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ապահովումը:
3. Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի իրականացման ապահովումը:
4. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով ջրային համակարգերի օգտագործման նոր ձևի ներդրման միջոցառումների իրականացումը, «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովումը: Համաշխարհային բանկի և Եվրոպական վերականգնման և զարգացման բանկի (EBRD) հետ նոր վարկային ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը, ինչպես նաև «ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային և դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի իրականացումը:
5. Հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավումը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովումը, կայուն և հուսալի ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացումը, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը, ինչպես նաև խմելու և ոռոգման ոլորտներում ջրագծերի և ջրանցքների վերանորոգման ու կառուցման աշխատանքների իրականացումը:
6. Ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակությունը:
7. Ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացումը,
8. Խրախուսել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողությունը, ապահովել ջրամատակարարման տևողության ավելացումը և ջրի որակի բարելավումը, ինչպես նաև շարունակել կատարելագործել հաշվառման համակարգը:
9. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ վերահսկողության իրականացումը:
10. Արփա-Սևան թունելի անխափան և անվտանգ շահագործման ու տեխնիկական վիճակի բարելավման համար Աբու Դաբիի վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է ապահովել խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերի իրականացումը` հիմնականում նպատակ դնելով բարձրացնել դրանց շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, բարձրացնել համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը (այդ թվում` մասնավոր կառավարման միջոցով), ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը: Միաժամանակ անհրաժեշտ է շարունակել կարևորագույն հիդրոտեխնիկական կառուցվածքների, այդ թվում` ջրամբարների պատվարների ամրապնդման ու նորոգման աշխատանքները, որը կապահովվի դրանց անվտանգ ու անխափան շահագործումը:
14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
14.2.1 Նպատակները
Կոմիտեի գործունեության հիմնական նպատակներն են`
- ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.
- մասնավոր կառավարման, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված կառավարման համակցված և խորացված ձևերի կիրառումը.
- համակարգի կազմակերպությունների կառավարման համակարգի բարելավումը, ինչպես նաև ֆինանսական կենսունակության բարձրացումը` ի հաշիվ շահագործման և պահպանման ծախսերի կրճատման, կորուստների նվազեցման և հավաքագրման մակարդակի բարձրացման:
Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներն առավել ամբողջական կառավարելու նպատակով մշակվել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող մասնագիտացված 5 փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքների հիմնական կատարողական որոշ ցուցանիշներ, որոնք ներկայացված են ստորև բերված աղյուսակում.
Հիմնական կատարողական ցուցանիշների ցանկ
Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հինգ մասնագիտացված փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածք
._____________________________________________________________________.
| Տիրույթ | Ցուցանիշ |Չափի | 2014 | 2015 | 2016 |
| | |միավոր | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Ջրամատակարարում| | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Ջրամատակարարման|1.1. Կենտրոնացված |Քանակ | 384| 384| 384|
|ծառայության |ջրամատակարարման | | | | |
|ծածկույթը |համակարգին միացված | | | | |
| |համայնքների քանակը | | | | |
| |_____________________|_______|_______|_______|_______|
| |1.2. Կենտրոնացված |Քանակ |690,669|691,666|692,895|
| |ջրամատակարարման | | | | |
| |համակարգին միացված | | | | |
| |բնակչության քանակ | | | | |
| |_____________________|_______|_______|_______|_______|
| |1.3. Կենտրոնացված | % | 85.86%| 85.98%| 86.14%|
| |ջրամատակարարման | | | | |
| |համակարգին միացված | | | | |
| |բնակչության | | | | |
| |մասնաբաժինը | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Ջրամատակարարման|Խմելու ջրի |Ժամ/օր | 18.7| 19.6| 20.7|
|անընդհատություն|մատակարարման օրական | | | | |
| |միջին կշռված | | | | |
| |տևողություն | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Տարածքային |3.1 Համայնքներում | | 7.8| 7.6| 7.5|
|անհամաչա- |խմելու ջրի | | | | |
|փություն |մատակարարման օրական | | | | |
| |ժամերի միջին | | | | |
| |ցուցանիշից ստանդարտ | | | | |
| |շեղում | | | | |
| |_____________________|_______|_______|_______|_______|
| |3.2 Բնակչությանը | | 4.5| 4.1| 4.0|
| |խմելու ջրի | | | | |
| |մատակարարման օրական | | | | |
| |ժամերի միջին | | | | |
| |ցուցանիշից ստանդարտ | | | | |
| |շեղում | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Ծառայության |Ջրի կորուստ | % | 78.9%| 78.7%| 78.6%|
|մատուցման | | | | | |
|արդյունավետու- | | | | | |
|թյուն | | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Կայունություն *|Ջրային օպերատորի | % | 93%| 90%| 90%|
| |կողմից` եկամուտի | | | | |
| |հաշվին ընթացիկ | | | | |
| |ծախսերի ծախսածածկման | | | | |
| |մակարդակը | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Ջրահեռացում | | | | | |
|_______________|_____________________|_______|_______|_______|_______|
|Ծառայության |Կենտրոնացված | % | 62.79%| 63.36%| 64.24%|
|ծածկույթը |ջրահեռացման | | | | |
| |համակարգին միացած | | | | |
| |բնակչության | | | | |
| |մասնաբաժինը | | | | |
._____________________________________________________________________.
Ծանոթություն: Հաշվարկները կատարվել են տնային տնտեսությունների անձերի քանակի 4.1 ցուցանիշի հիման վրա:
*Կայունություն ցուցանիշի գծով (բոլոր ջրամատակարար կազմակերպությունների եկամուտի հաշվին ընթացիկ ծախսերի ծախսածածկման ընդհանուր մակարդակի հաշվարկման համար) հիմնական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ կիրառվել է տարեկան ընդհանուր գործառնական եկամուտները/տարեկան ընդհանուր գործառնական ծախսերին բանաձևը:
14.2.2 Գերակայությունները
Ոլորտի գերակայությունները ներկայացված են ստորև բերված աղյուսակում
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Ջրամատակարարման համակարգերի շահագործման |Վարկային համաձայնագրեր:|
| |հուսալիության և արդյունավետության | |
| |բարձրացում, կորուստների կրճատում և | |
| |ջրամատակարարման ու ջրահեռացման | |
| |ծառայությունների որակի բարելավում: | |
|___|_________________________________________|_______________________|
|2 |Ջրամատակարարման ծառայությունների որակի |Վարկային համաձայնագրեր:|
| |բարելավման նպատակով ջրային համակարգերի | |
| |հիմնանորոգմանը, տեխնիկական վերազինմանը, | |
| |ինչպես նաև ներտնտեսային ցանցերի | |
| |վերականգնմանն ուղղված աշխատանքների | |
| |իրականացում: | |
|___|_________________________________________|_______________________|
|3 |Համակարգի կազմակերպությունների ֆինանսական|Վարկային համաձայնագրեր:|
| |կենսունակության բարելավում` կառավարման | |
| |համակարգի բարելավման և մասնավորի հետ | |
| |համագործակցության խորացման միջոցով: | |
._____________________________________________________________________.
14.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
14.3.1 ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
2014-2016թթ. ժամանակահատվածում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու են ըստ բնագավառների ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սուբսիդավորում
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի մարման նպատակով 2014-2016թթ. ժամանակահատվածում միայն 2014 թվականին է նախատեսվել հատկացնել 1481.1 մլն դրամ, որից ֆինանսական ճեղքվածքի սուբսիդավորում` 973.9 մլն դրամ, ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրի ենթավարկի մայր գումարի սպասարկում` 507.2 մլն դրամ:
«Նոր Ակունք» ՓԲԸ սուբսիդավորում
Չնայած ընթացիկ գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2010թ. ապրիլի 1-ից ընկերության կողմից մատուցվող ծառայությունները 150.2 դրամի փոխարեն սահմանվել է 202.63 դրամ, այդուհանդերձ ընկերության ֆինանսական կենսունակությունը դեռևս բավարար չէ ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000թ. հունիսի 21-ին և 2001թ. սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հետ վերադարձի ապահովման համար: Այդ առումով վարկի հիմնական գումարի մարումն ապահովելու նպատակով 2014-2016թթ. յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է ընկերությանը տրամադրել 233.3 մլն դրամ:
Ոռոգման համակարգերի սուբսիդավորում
Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտում ներկայում գործում են երկու կազմակերպաիրավական տեսակի կազմակերպություններ` ոռոգում-ջրառ իրականացնող 2 փակ բաժնետիրական ընկերություններ և 42 ջրօգտագործողների ընկերություններ:
1. «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգում ստեղծված ՋՕԸ-ների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով պետական աջակցություն տրամադրում` ՋՕԸ-ների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով:
ՀՀ կառավարության 30.09.2010թ. «2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N1291-Ն որոշմամբ սահմանվել են ՋՕԸ-երին ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցության չափաքանակները:
2014-2016թթ միջնաժամկետ ծախսային ծրագրով ծրագրի գծով նախատեսված գումարները 710.0 մլն դրամով գերազանցում են ՀՀ կառավարության 30.09.2010թ N1291-Ն որոշմամբ 2014-2016թթ համար նախատեսված չափաքանակները` պայմանավորված ոռոգման ջրի սակագինը նախորդ տարիների համեմատ անփոփոխ թողնելու հանգամանքով:
Այդ նպատակով 2014-2016թթ. ժամանակահատվածում ըստ տարիների նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 3494.3, 2937.0 և 2470.3 մլն դրամ:
2. «Ոռոգում ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվում է ոռոգում ջրառ իրականացնող թվով 2 ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով պետական աջակցության տրամադրում` վերջինների համար հաստատված սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով: Այդ նպատակով 2014-2016թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է տրամադրել 433.0 մլն դրամ:
Ոռոգման համակարգերի հիմնանորոգում
Ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ջրային համակարգերի, այդ թվում` ջրամբարների, գլխամասային կառուցվածքների, ջրանցքների, պոմպակայանների և այլ ջրային համակարգերի ամենամյա կապիտալ նորոգումների համար պահանջվում են համապատասխան ֆինանսական միջոցներ: Նշված ջրային համակարգերի կամ դրանց առանձին մասերի կապիտալ նորոգումների չիրականացումն ավելացնում է վթարավտանգ իրավիճակների հավանականությունը, ինչպես նաև արդյունավետ ջրամատակարարման հետ կապված առաջացնում է որոշակի խնդիրներ:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 1.000,0 մլն դրամ:
Կոլեկտորադրենաժային ցանցերի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման գծով աշխատանքներ.
ա) Գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ
Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով միջոցառումների մշակման համար նախատեսվում է իրականացնել.
- գրունտային ջրերի մակարդակների ստացիոնար, տասնօրյա, միաժամանակ դիտումներ Արարատյան հարթավայրի 450 դիտողական հորատանցքերում,
- ջրի քիմիական անալիզ և մշակում - 1080 անալիզ/մշակում,
- դիտման հորատանցքերի վերականգնման նպատակով շնեկով հորատում - 650 գծմ,
- դիտման հորատանցքերի ամրակապում և ֆիլտրի տեղադրում - 550 գծմ,
- դիտման հորատանցքերի մաքրման նպատակով էռլիֆտով ջրի արտամղում - 400 ժամ,
- գրունտային ջրերի մակարդակների և գրունտային ջրերի հանքայնացման թվայնացված քարտեզների կազմում - 75 քարտեզ:
բ) Կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական վիճակի պահպանում և շահագործում
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության կոլեկտորադրենաժային ցանցի շահագործումը շուրջ 1067.641 կմ վրա, կատարել ընթացիկ և վթարային նորոգումները, շահագործողական ջրաչափություն 40 հիդրոմետրական և կոլեկտորադրենաժային ցանցի տեխնիկական վիճակի հսկման աշխատանքներ` 34 հազ. հա-ի վրա:
գ) ՀՀ կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման, նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն
Ծրագրի իրականացման նպատակն է հսկողություն իրականացնել կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և նորոգման աշխատանքների կատարման որակի նկատմամբ:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 94.7 մլն դրամ:
Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում
Ծրագրի իրականացման արդյունքում 2014-2016թթ. ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում կմաքրվեն ու կվերանորոգվեն շուրջ 154.298 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, որը հնարավորություն կտա Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի գրունտային ջրերի մակարդակների պահպանումը թույլատրելի խորությունների վրա (19.0 հազ. հեկտարից ոչ ավելին):
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 225.0 մլն դրամ:
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի պահպանման ծախսեր
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կատարում է ջրային համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքների զննում, դիտարկումներ և չափումներ, ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման և պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև ջրային համակարգերում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տալիս է մասնագիտական եզրակացություններ:
Հանձնաժողովի հետագա արդյունավետ գործունեության իրականացման, ինչպես նաև օրենքով պատվիրակված լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 12.6 մլն դրամ, 2015 թվականին` 13.5 մլն դրամ, 2016 թվականին` 14.7 մլն դրամ:
Ջրային տնտեսության ոլորտում արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր
1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ վարկային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2015թթ.)
Ծրագրի նպատակն է բարելավել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում` Մասիս, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում, և շրջակա այլ համայնքներում ջրամատակարարումը և ջրահեռացումը, որի շրջանակներում կընդլայնվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական և կազմակերպական կարողությունները:
Ծրագրի ընթացիկ ծախսերն են` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պայմանագրային կառավարչի վճարումները և ծրագրի կառավարման ծախսերը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 2,176,144.6 հազ. դրամ, 2015 թվականին` 117,270.5 հազ. դրամ:
2. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ (ծրագրի տևողությունը` 2012-2017թթ.)
Ծրագիրը ԱԶ` աջակցությամբ իրականացվող Ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի իրականացման արդյունքում էապես կբարելավվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում ջրամատակարարումը և ջրահեռացումը, կընդլայնվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական և կազմակերպական կարողությունները:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 3,668,743.8 հազ. դրամ, 2015 թվականին` 6,601,853.3 հազ. դրամ, 2016 թվականին` 3,639,770.7 հազ. դրամ:
3. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2015թթ.)
Նշված և հաջորդ մի քանի ծրագրերը կազմում են տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող մեկ ամբողջական ծրագիր: Հայաստանի փոքր համայնքների ջրային վարկային ծրագիրն ուղղված է Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք և Վայոց Ձոր մարզերի ընտրված համայնքների ջրամատակարարման բարելավմանը և Ջերմուկ ու Դիլիջան համայնքների ջրահեռացման համակարգերի և կոյուղու վերականգնմանը: Ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքները`
ջրառ հանգույցների վերանորոգում և սանիտարական գոտիների կիրառում,
ջրատարերի փոխարինում,
քլորացման կայանների կառուցում,
ջրամբարների վերանորոգում,
ջրաչափերի համար հանգուցային կետերի կառուցում,
բաշխիչ ցանցերի վերակառուցում և գոտիավորում,
պոմպակայանների կառուցում և այլ հիմնարար վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ:
Ծրագիրն իրականացվելու է հետևյալ համայնքներում` Իջևան, Ազատամուտ, Դիլիջան, Ախթալա, Սպիտակ, Ջրաշեն, Տաշիր, Արթիկ, Սևան, Ճամբարակ, Գավառ, Սարուխան, Մարտունի, Բյուրեղավան, Աբովյան, Կապան և Ջերմուկ:
Ծրագիրը նպաստում և օժանդակում է փոքր համայնքների ջրամատակարարման ծրագրերի իրականացմանը և վերահսկողությանը, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կորպորատիվ զարգացմանը:
Սույն ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 17 համայնքներում կկառուցվեն (կվերանորոգվեն) պոմպակայանները, ջրամբարները, քլորակայանները, ջրի մաքրման կայանները, կանցկացվեն և կարդիականացվեն ջրագծեր, կտեղադրվեն անհատական դիտահորեր, կկառուցվեն (կվերանորոգվեն) սանիտարական գոտիները և այլն: Ծրագրի շահառուներն են Հայաստանի շուրջ 300 հազ. բնակիչները:
Միաժամանակ Դիլիջանի համայնքի կոյուղագծերի մաքրման կայանի կառուցման ծրագրի համար կանխատեսվում է մասնակցություն նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի, մասնավորի, Դիլիջանի քաղաքապետարանի և այլ դոնոր կազմակերպությունների կողմից:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 2,059,094.7 հազ. դրամ, 2015 թվականին` 669,377.3 հազ. դրամ:
4. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2015թթ.)
Ծրագրի միջոցներն ուղղվում են Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 2,059,086.0 հազ. դրամ, 2015 թվականին` 669,377.3 հազ. դրամ:
5. Եվրամիության աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2014թթ.)
Ծրագրի միջոցներն ուղղվում են Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 2,172,135.4 հազ. դրամ, 2015 թվականին` 404,951.8 հազ. դրամ:
6. Եվրամիության աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային (դոնորային ֆինանսավորման) դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2015թթ)
Ծրագիրը նպաստում և օժանդակում է փոքր համայնքների ջրամատակարարման ծրագրերի իրականացմանը և վերահսկողությանը, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կորպորատիվ զարգացմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 64,356.8 հազ. դրամ:
7. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2015թթ.)
ՎԶԵ` աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի դրամաշնորհային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի նախագծման, ինժեներիայի և վերահսկողական աշխատանքների իրականացման ֆինանսավորմանը:
Ծրագիրը նպաստում և օժանդակում է փոքր համայնքների ջրամատակարարման ծրագրերի իրականացմանը և վերահսկողությանը, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կորպորատիվ զարգացմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 242,601.3 հազ.դրամ, 2015 թվականին` 125,038.4 հազ.դրամ:
8. Գերմանական զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի (Գյումրի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր` երկրորդ փուլ (ծրագրի տևողությունը` 2010-2015թթ.)
Ծրագրի II փուլի աշխատանքներն ուղղված են Գյումրի քաղաքի ջրամատակարարման համակարգերի վերականգնմանը: Մասնավորապես, իրականացվելու են աշխատանքներ Գյումրու` «Հին քաղաքի կենտրոնի», «Հարավ-Արևելքի» և «Անտառավանի» թաղամասերի բաշխիչ ցանցերի վերականգնման գծով, կիրականացվի սնուցող ջրագծերի և Ամասիայի կարգավորիչ ջրամբարի վերանորոգումը, կկատարվի ջրամատակարարման համակարգերի գոտիավորման աշխատանքները: II փուլի աշխատանքների ավարտից հետո Գյումրի քաղաքի մոտ 60%, Ախուրյան, Ազատան և Մարալիկ համայնքներում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում, իսկ տարածաշրջանի ջրամատակարարման միջին տևողությունը կավելանա և կկազմի 12-14 ժամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2015թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 3,553,653.2 հազ. դրամ, 2015 թվականին` 1,774,815.2 հազ. դրամ:
9. Գերմանական զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու (Վանաձոր) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր` երկրորդ փուլ (ծրագրի տևողությունը` 2010-2015թթ.)
Ծրագրի II փուլի աշխատանքների մեջ ներառված է Վանաձոր քաղաքի 6, 7, 9 և 11 գոտիների բաշխիչ ցանցերի վերականգնման աշխատանքները, Նովոսելցովո 1 ջրամբարի վերականգնումը և քաղաքի կոյուղու համակարգի վերանորոգման աշխատանքները:
II փուլի աշխատանքների ավարտից հետո Վանաձոր քաղաքի մոտ 85%-ում, Լեռնապատ, Շահումյանավան և Դարպաս համայնքներում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում, իսկ տարածաշրջանի ջրամատակարարման միջին տևողությունը կհասցվի մինչև 14 ժամի:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 1,222,364.4 հազ. դրամ, 2015 թվականին` 1,031,999.2 հազ. դրամ, 2016 թվականին` 494,523.9 հազ.դրամ:
10. Աբու-Դաբիի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2008-2017թթ.)
Արփա-Սևան թունելի ջրատարը բաղկացած է երկու թունելներից. Կեչուտի ջրամբարից, N1 թունելով, ջուրը տեղափոխվում է Եղեգիսի ջրանցույց և Եղեգիս գետի ջրառ կառույցը ընդունում է Եղեգիս գետի հոսքը, և N1 թունելով բերված ջուրն ուղղորդվում է N2 թունել, որը ջուրը հասցնում է Սևանա լիճ:
Նախատեսված էր թունելով տարեկան տեղափոխել 450 մլն/մ3 ջուր, սակայն «Արփա-Սևան» թունելի անմխիթար վիճակի պատճառով ներկայումս Սևանա լիճ է տեղափոխվում մոտ 200 մլն/մ3 ջուր: Համաձայն կապալային աշխատանքների կատարման պայմանագրի` աշխատանքները իրականացնելու են մինչև 2017 թվականը: Ծրագրով հիմնանորոգվելու է թունելի վթարային և անմխիթար հատվածները` ապահովելով ջրի հուսալի տեղափոխում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 1,944,234.7 հազ. դրամ, 2015 թվականին` 1,944,234.7 հազ. դրամ, 2016 թվականին` 1,944,234.7 հազ.դրամ:
11. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2016թթ.)
Ծրագրի նպատակն է ոռոգման համակարգերի կառուցումը` նվազեցնելով ոռոգման կախվածությունը հոսանքատար մեխանիկական ոռոգումից, դարձնելով այն տնտեսապես շահավետ և կայուն: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`
ա/ անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման. այս բաղադրիչով նախատեսվում է չորս ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցում` Մեղրիի, Գեղարդալճի, Քաղցրաշենի և Արգիճի: Դրանցից երեքի համար (Մեղրիի, Գեղարդալճի, Արգիճիի) գոյություն ունեն ՀՄՀ-Հայաստանի ծրագրով իրականացված նախնական նախագծերը:
բ/ պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգնում և Շտրեկի պոմպակայանի վերակառուցում. այս բաղադրիչով նախատեսվում է 15 ջրհան կայանների, ընդհանուր առմամբ շուրջ 38 կմ երկարությամբ հեռացնող ջրանցքների վերականգնում: Բոլոր 15 ջրհան կայանները ներառված են եղել ՀՄՀ-Հայաստան ծրագրի 68 ջրհան կայանների ցանկում, որոնցից վերականգնվել են 17-ը: Այս ծրագրում ներառված ջրհան կայանների համար ՀՄՀ-Հայաստան ծրագրով մասնակիորեն վերականգնվել են մեխանիկական սարքավորումները, իսկ շենքերն` ամբողջությամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 4,025,702.6 հազ. դրամ, 2015 թվականին` 3,925,095.3 հազ. դրամ, 2016 թվականին` 2,387,674.3 հազ. դրամ:
12. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, տևողությունը` 2012-2016թթ.)
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
բարելավել կեղտաջրերի մաքրման կայանը` հատկապես առաջնային մաքրումը և տիղմի մշակումը,
բարելավել խմելու ջրի օբյեկտների մատակարարման արդյունավետությունը և անվտանգությունը Երևան քաղաքի հյուսիսային շրջաններում բարելավել խմելու ջրի ցանցի և հիմնական կեղտաջրերի կոլեկտորները:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 4,825,723.4 հազ. դրամ, 2015 թվականին` 10,467,536.4 հազ. դրամ, 2016 թվականին` 1,802,699.9 հազ. դրամ:
13. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում ծրագիր (ծրագրի տևողությունը 2015- 2017թթ.)
Ծրագրի նպատակն է Հայաստանի ամենաաղքատ մարզում` Շիրակում, Ախուրյան գետի վրա գյուղատնտեսական նպատակներով արդյունավետ ոռոգման համակարգի ստեղծում, որը կհանդիսանա գետի ամբողջ ավազանի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մաս:
Առաջին փուլում նախատեսվում է ավարտել 1980-ական թվականներին սկսված ամբարտակի շինարարությունը, հոսքային, ոռոգման ջրանցքի և ջրթափի շինարարությունը ներառյալ, որի շնորհիվ հնարավոր է 75 տոկոսով մեծացնել ոռոգվող գյուղատնտեսական տարածքները:
Երկրորդ փուլում հնարավոր կլինի իրականացնել առաջին փուլում մշակվելիք ջրային համակարգի ինտեգրված կառավարման պլանը և վերականգնել կամ արդիականացնել գյուղատնտեսական տարածքների ոռոգման համակարգերն ու մեթոդները:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 2,162,893.2 հազ. դրամ, 2015 թվականին` 6,172,141.2 հազ. դրամ, 2016 թվականին` 3,572,157.6 հազ. դրամ:
14. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2014-2017թթ.)
Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանը` վերակառուցելով ջրամատակարարման ցանցը, փոխարինելով ճնշման պոմպերը և բնակարանների առանձին միացումները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
ջրամատակարարման ցանցի վերակառուցում,
ճնշման պոմպերի փոխարինում,
բնակարաններում առանձին միացումների փոխարինում,
աջակցություն գնումների և իրականացման հետ կապված հարցերում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 751,734.0 հազ. դրամ, 2015 թվականին` 1,754,046.0 հազ. դրամ, 2016 թվականին` 1,002,312.0 հազ. դրամ:
15. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2014-2017թթ.)
Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանը և համարվում է նախորդ ծրագրի մասնաբաժին ԵՆԲ-ի աջակցությամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 751,734.0 հազ. դրամ, 2015 թվականին` 1,754,046.0 հազ. դրամ, 2016 թվականին` 1,002,312.0 հազ. դրամ:
16. Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն, ծրագրի տևողությունը` 2014-2017թթ.)
Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանը և համարվում է նախորդող վարկային ծրագրերի դրամաշնորհային մասնաբաժին:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 1,252,890.0 հազ. դրամ, 2015 թվականին` 1,252,890.0 հազ. դրամ, 2016 թվականին` 1,002,312.0 հազ. դրամ:
17. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2015-2017թթ.)
Ծրագրի նպատակն է ապահովել ոռոգման համակարգերի վերականգնումը/կառուցումը` նվազեցնելով ոռոգման կախվածությունը մեխանիկական ոռոգումից, ապահովելով ոռոգման կազմակերպությունների շահագործման և պահպանման ծախսերի կրճատումը, դարձնելով այն տնտեսապես առավել արդյունավետ:
Կանխատեսվող վարկային միջոցները մոտ կազմելու են մոտ 40.0 մլն ԱՄՆ դոլար:
Կանխատեսվում է, որ ծրագիրը կնախապատրաստվի 2014թ և կմեկնարկի արդեն 2015 թվականին, որի համար 2015-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 5,547,646.6 հազ. դրամ, 2016 թվականին` 10,488,777.5 հազ. դրամ:
18. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վերդու ջրամբարի կառուցման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2016-2018թթ.)
Ծրագրի նպատակն է Վեդու ջրամբարի կառուցումը, որի համար նախնական նախատեսվում է ներգրավել մոտ 31.8 մլն եվրո վարկային միջոցներ: Ծրագրի գծով բանակցությունները շարունակվում են:
Կանխատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի 2016 թվականին, որի գծով նախատեսված է 7,121,498.4 հազ. դրամ:
19. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասնավոր կառավարման հայեցակարգերի ներդրման դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողություն` 2010-2014թթ.)
Պայմանագրի համաձայն 4-րդ լրացուցիչ տարվա ավարտը սահմանվել է 03.02.2014թ և ծրագրի գծով 2014 թվականին նախատեսված է 436,966.3 հազ. դրամ:
| ԳԼՈՒԽ 15. |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ |
15.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
15.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը.
Էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ ոլորտը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը:
Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնահարցերից մեկը հանդիսանում է ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ ապահովել ցածր գներով հուսալի էներգամատակարարում` բոլոր սպառողների կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը:
Էներգահամակարգն իր մեջ ներառում է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերը: Այն ընդգրկում է շուրջ 4079.6 ՄՎտ (մեգավատ) ընդհանուր տեղակայված հզորությամբ էլեկտրակայաններ, որից տնօրինելին` մոտ 2400 ՄՎտ, շուրջ 35000 կմ ընդհանուր երկարությամբ տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր, ավելի քան 9000 էլեկտրական ենթակայաններ, շուրջ 140 մլն մ3 տարողությամբ գազի ստորգետնյա պահեստարան, 1740 կմ մայրուղային և ավելի քան 11007 կմ բաշխիչ գազատար ցանցեր, 2227 գազակարգավորիչ կետեր ու բազում այլ հանգույցներ, սարքեր ու սարքավորումներ, որոնց զգալի մասը սպառել են իրենց ծառայության ժամկետները կամ գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում:
Տեղակայված արտադրական հզորությունների 38%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, ՋԷԿ-երի (ջերմային էլեկտրակայան) հիմնական սարքավորումների աշխատանքի տևողությունը անցել է սահմանային 200 հազ. ժամը, իսկ դրանց տեխնիկատնտեսական և բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին, ՀԷԿ-երում` (ՁորաՀԷԿ, Սևան-Հրազդանյան կասկադ, Որոտանի ՀԷԿ-երի համալիր) տեղակայված սարքավորումների 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, իսկ 50%-ը` ավելի քան 50 տարի, ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան) գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվում է 2016 թվականին:
ՈՒստի ժամանակի հրամայական է դարձել արտադրող նոր հզորությունների ստեղծումը, արտադրական հզորությունների սերնդափոխության և արդիականացման հարցը` ինչը պահանջում է, որպեսզի բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումներն ու տեղակայանքներն ապամոնտաժվեն նախապես մշակված ժամանակացույցի համաձայն` չազդելով համակարգի հուսալիության և անվտանգության աստիճանի վրա:
Վերջին տարիներին արտադրող հզորությունների, էլեկտրական էներգիայի տեղափոխող, բաշխող ցանցերի սերնդափոխության և արդիականացման համար պետական բյուջեի խողովակներով ներգրավվել են և շարունակվելու են ներգրավվել Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), Համաշխարհային բանկի (ՀԲ) միջոցները, նախատեսվում է նաև Ասիական Զարգացման Բանկի մասնակցությունը նոր ծրագրերի ֆինանսավորմանը:
Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, ատոմային էներգետիկայի հետագա զարգացմանը, էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տեղական առաջնային (վերականգնվող, այլընտրանքային) էներգապաշարների լիիրավ օգտագործմանը և էներգախնայողության ժամանակակից միջոցների իրականացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Բնական պաշարների ոլորտում քաղաքականության հիմնական ուղղվածությունը հանդիսանում է ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը:
Հայաստանի Հանրապետությունը հարուստ է մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների պաշարներով, որոնք նպաստում են հանրապետության տնտեսական զարգացմանը: Հանքավայրերի արդյունավետ շահագործումը սերտորեն կապակցված է ընդերքի շահավետ և նպատակային օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հետ:
Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է և կարող է տրվել օգտագործման իրավունքով: Սակայն պետությունն առայժմ չունի այդ սեփականության ռացիոնալ շահագործման համար հաստատված տեխնոլոգիական նախագծման նորմեր, հանքավայրերի շահագործման տեխնիկական կանոններ և նորմատիվներ: Դրանց բացակայությունը գործնականում անհնար է դարձնում տվյալ ոլորտում պետությանն ամրագրված խնդիրների իրականացումը, մասնավորապես` հանքային հումքի նկատմամբ տնտեսության պահանջների բավարարման նպատակով ընդերքի արդյունավետ, համալիր օգտագործման ու պահպանության, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության ապահովումը:
ՈՒստի բնական պաշարների ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնահարցերից մեկն էլ ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառի օրենսդրական հիմքերի ապահովումն է:
Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ
._____________________________________________________________________.
|N |Ծառայությունների շրջանակի |Շահառուների շրջանակի |Պետական |
| |նկարագրություն |նկարագրություն |հատվածի |
| | | |կողմից |
| | | |ծառայության |
| | | |փոխհատուցման|
| | | |ծավալը |
|__|___________________________|_________________________|____________|
|1.|Էներգետիկայի և բնական |ՀՀ բոլոր քաղաքացիներ | 100% |
| |պաշարների ոլորտում պետական | | |
| |քաղաքականության մշակման, | | |
| |ծրագրերի համակարգման և | | |
| |մոնիտորինգի ծրագիր | | |
|__|___________________________|_________________________|____________|
|2.|Էլեկտրաէներգետիկական |ՀՀ բոլոր քաղաքացիներ | 23,4% |
| |օբյեկտների կառուցման, | | |
| |վերականգնման և | | |
| |վերանորոգման ծրագիր | | |
|__|___________________________|_________________________|____________|
|3.|Էներգախնայողության ծրագիր |ՈՒղղակի շահառուները | 14% |
| | |կլինեն վարչական շենքերի | |
| | |աշխատողները, ուսանողները,| |
| | |երեխաները և | |
| | |հիվանդանոցներում բուժվող | |
| | |հիվանդները` կախված | |
| | |նրանից, թե որ սոցիալական | |
| | |և հանրային նշանակության | |
| | |այլ օբյեկտներում են | |
| | |կատարվելու | |
| | |էներգախնայողության մեջ | |
| | |ներդրումներ | |
|__|___________________________|_________________________|____________|
|4.|Ռադիոակտիվ թափոնների |ՀՀ բոլոր քաղաքացիներ | 100% |
| |վնասազերծման | | |
| |ծառայություններ | | |
|__|___________________________|_________________________|____________|
|5.|Ընդերքի ուսումնասիրության, |ՀՀ բոլոր քաղաքացիներ | 100% |
| |օգտագործման և պահպանման | | |
| |ծառայություններ | | |
._____________________________________________________________________.
15.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
Էներգետիկ ոլորտը կարևոր է երկրի կայուն տնտեսական զարգացման համար և էներգետիկ ոլորտում ներդրումները ամրապնդում են զարգացման հեռանկարները: Էներգետիկ ոլորտը երկրի խոշորագույն հարկատուներից է:
Հայաստանի էներգետիկ ոլորտը հասել է նկատելի արդյունքների` բարեփոխումների և վերակառուցման միջոցով:
Վերջին տարիներին էներգետիկայի ոլորտում ներդրումային քաղաքականության առումով իրականացվում է պետության մասնակցության կրճատում, ինչը պայմանավորված է որոշ ենթակառույցների մասնավորեցմամբ և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ուղղակի, ինչպես նաև սեփական միջոցների ներգրավմամբ:
Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ներգրավումը հիմնականում ուղղված է էլեկտրաէներգետիկական օբյեկտների կառուցմանը, վերականգնմանը և վերանորոգմանը:
էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի գծով 2009-2012թթ. ֆինանսավորումը 2005-2008թթ. համեմատ աճել է մի քանի անգամ: Վերջին տարիներին ֆինանսավորման կտրուկ աճը պայմանավորված է այդ տարիներին ծրագրերի հիմնական աշխատանքների իրականացմամբ, որոնց արդյունքում էլ զգալի առաջընթաց է արձանագրվել: Այսպես.
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր (ՃՄՀԳ)
Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը շահագործման է հանձնվել 2010թ. ապրիլի 21-ին, տեխնիկական հետևյալ ցուցանիշներով` 271,7 ՄՎտ ընդհանուր դրվածքային, 241,9 դրվածքային էլեկտրական և 434,9 ԳՋ/ժ ջերմային հզորությամբ: Էներգահամակարգում շահագործվող մյուս ջերմային էներգաբլոկների համեմատ, նշված էներգաբլոկում վառելիքի տեսակարար ծախսը շուրջ 1.5-2 անգամ ցածր է, որի շնորհիվ ապահովվում է արտադրանքի ցածր ինքնարժեք: 2010թ. ապրիլից «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նոր էներգաբլոկի շահագործումը տարեկան կտրվածքով էլեկտրաէներգետիկ համակարգում ստեղծում է շուրջ 14,0-14,5 մլրդ դրամ հաշվարկային դրական արդյունք, որն էլ հնարավորություն է տվել ծածկել 2010թ. ապրիլի 1-ից գազի սակագների բարձրացման հետևանքով առաջացող տարբերությունը:
2012թ. ընթացքում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նոր էներգաբլոկում արտադրվել է մոտ 1641.8 մլն կՎտժ էլեկտրական էներգիա, որը կազմում է համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 20.4%-ը, իսկ ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 48,7%-ը:
Հանրապետությունում գործող ՋԷԿ-երի համեմատ նոր էլեկտրակայանը ունի բարձր բնապահպանական ցուցանիշներ, նույն դրվածքային հզորությունների դեպքում նոր էլեկտրակայանն ավելի քիչ արտանետումներ ունի (մասնավորապես` ազոտի օքսիդներ` (NO2) շուրջ 9 անգամ, ածխաթթու գազ` (CO2) մոտ 2 անգամ, ածխածնի օքսիդ` (CO) մոտ 3,8 անգամ, ինչպես նաև ջրի օգտագործման կրճատումը` 3,6 անգամ):
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր (ՃՄՀԳ)
ՃՄՀԳ-ի փոխառության ներքո «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են 110 կՎ ենթակայանների վերականգնման և SCADA/կապի համակարգի առաջին փուլի ներդրման աշխատանքները:
110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 2010թ. սեպտեմբերին, որի արդյունքում Հայաստանի էներգահամակարգի 17 առավել խնդրահարույց ենթակայաններում փոխարինվել են հիմնական սարքավորումները: Միջազգային մրցույթի արդյունքում միջոցների տնտեսման շնորհիվ, նախապես ծրագրված 13 ենթակայանի փոխարեն վերականգնվել է 17 ենթակայան:
Փոխարինման արդյունքում աճել է անջատիչների հրաժարման հոսքի պարամետրը 110 կՎ անջատիչների համար` 6,93 անգամ, 35 կՎ անջատիչների համար` 6,8 անգամ, 10 կՎ անջատիչների համար` 5,6 անգամ, 110-35 կՎ բաժանիչի համար` մոտ 1,3-1,4 անգամ, որի արդյունքում բարձրացել է ենթակայանների և էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:
SCADA/կապի համակարգի առաջին փուլի ներդրման աշխատանքներն ավարտվել են 2010թ հոկտեմբերին, որի արդյունքում ստեղծվել է Հայաստանի էներգահամակարգի կառավարման մեկ ամբողջական համակարգ, այդ թվում` համապատասխան կապի, տվյալների և տեղեկատվության հավաքագրման, հաղորդման և պահպանման, էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների կառավարման, ինչպես նաև վերահսկման համակարգեր, որը հնարավորություն կստեղծի էներգահամակարգի ավելի հուսալի, արդյունավետ և կայուն աշխատանքի համար:
SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման աշխատանքներն ընդգրկել են 220 կՎ լարման 14 ենթակայան և 12 արտադրող կայան: Բոլոր ենթակայանները և կայանները Կենտրոնական Կարգավարական Կենտրոնի (ԿԿԿ) հետ կապվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպան ճոպանի մեջ ներկառուցված 450 կմ ընդհանուր երկարությամբ օպտիկամանրաթելային OPGW մալուխով, 22 կմ ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխով, ինչպես նաև բարձր հաճախականային կապուղիներով, որոնց միջոցով ենթակայաններից և կայաններից տվյալները մեծ արագությամբ և բարձր ճշտությամբ տեղափոխվում են ԿԿԿ:
SCADA/կապի ներդրումից հետո ԿԿԿ-ում սարքավորումների ազդանշանների քանակն ավելացել է 4,1 անգամ կազմելով 1622, չափման ազդանշանների քանակը` 18,5 անգամ կազմելով 3589, իսկ ռելեական պաշտպանության և հեռահար կառավարման ազդանշանները ընդհանրապես բացակայում էին և SCADA/կապի ներդրումից հետո դրանք կազմել են համապատասխանաբար` 1265 և 194:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր (KFW)
Գերմանական KFW բանկի վարկային միջոցների հաշվին ավարտվել են
«Վանաձոր-2», «Կամո» և «Ալավերդի-2» ենթակայանների վերականգնման աշխատանքները: Գրեթե բոլոր էլեկտրական սարքավորումները, բացի ուժային տրանսֆորմատորներից, փոխարինվել են նոր արևմտաեվրոպական արտադրության սարքավորումներով: Վերակառուցումից հետո նշված ենթակայանները տարածաշրջանում համարվում են ամենաժամանակակից և տեխնիկապես հագեցված բարձրավոլտ ենթակայաններ:
«Ալավերդի-2» ենթակայանի վերակառուցման արդյունքում տնտեսված շուրջ 1,3 մլն եվրո գումարը KfW բանկի և ՀՀ կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվել է «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի բաց բաշխիչ սարքավորման մասնակի վերակառուցմանը, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք 1, 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորերով փոխարինմանը: Ենթակայանի վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 2010թ. սեպտեմբերին:
Վերականգնումը նպաստել է էներգամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացմանը, նվազեցնելով վթարային անջատումները և չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակները:
Էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումներն առավելագույնս նպաստում են էներգամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական և առևտրային կորուստների նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների քանակի կրճատմանը, շահագործման ծախսերի իջեցմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է էլեկտրաէներգիայի արտադրման ծավալի ավելացմանը:
Էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002-2011թթ. բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը` տարեկան 5.1% միջինացված ցուցանիշով, ընդ որում բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560.230 հազ. (2008թ.) մինչև 629.000 հազ. (2011թ.):
2012 թվականի ընթացքում հանրապետությունում արտադրվել է 8.0 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 0.6 մլն կՎտժ-ով կամ 8,1 %-ով գերազանցում է նախորդ տարվա, իսկ 35,2 %-ով 2006թ ցուցանիշը:
2012 թվականին էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1,57 մլրդ կՎտժ, որը 195 մլն կՎտժ-ով կամ 14.1 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ 2006 թվականի նկատմամբ արտահանման ծավալը աճել է 25.9 անգամ:
2012 թվականին ներքին շուկայում սպառվել է 6,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 246 մլն կՎտժ-ով կամ 4,1 %-ով ավելի է 2011 թվականի համեմատ:
2008-2011թթ. ընթացքում էներգահամակարգում համակարգային վթարներ չեն արձանագրվել, իսկ 2012թ արձանագրվել է 1 համակարգային վթար: 2011-2012թթ վթարները 2007-2009թթ. համեմատ նվազել են` մոտ 7,6 անգամ կամ 86,8%-ով, իսկ խախտումները` մոտ 1.9 անգամ կամ 49,3% -ով:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդրում կարևորվում են նաև վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը և էներգախնայողությունը:
Համաշխարհային Բանկի աջակցությամբ ոլորտում իրականացվել են.
Վերականգնվող Էներգետիկայի Ծրագիրը (ՎԷԾ), որի արդյունքում վարկավորվել է շուրջ 26 նոր ՓՀԷԿ-ների շինարարություն` գումարային մոտ 42 ՄՎտ դրվածքային հզորություններով:
Երկրաջերմային էներգիայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են.
- «Երկրաբանական դաշտային հետախուզական աշխատանքներ, Գրիձոր և Քարքար երկրաջերմային տեղանքների մագնիսաթելուրային զոնդավորում»
Ըստ նախագծի տեխնիկական առաջադրանքի նախատեսված էր Քարքար և Գրիձոր երկու պոտենցիալ տեղամասերում անցկացնել երեք տիպի հետազոտություններ.
1. Երկրաբանական դաշտային նախնական հետախուզություն, որը ներառել է խզվածքային կառուցվածքների բացահայտումն ու քարտեզագրումը, հնարավոր վերականգնման գոտիները և մակերևութային երկրաջերմային դրսևորումների գրանցումն ու նկարագրությունը,
2. նմուշառում բոլոր աղբյուրներից և մակերևութային ջրերից և անալիզ` ջրերը երկրաքիմիական առումով բնութագրելու համար,
3. մագնիսաթելուրային հետազոտություններ` Գրիձոր, Քարքար պոտենցիալ երկրաջերմային տեղանքների համար և այլն:
- «ՄԹ արդյունքների մեկնաբանում»
Խորքային ջերմության հեռանկարայնության վերաբերյալ Գրիձոր և Քարքար տեղամասերում և նրանց հարակից տեղամասերում նախկինում, ինչպես նաև «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության կողմից 2009թ. կատարած երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական (ՄԹ և ԱԷՄ) ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացության, որ նշված ուսումնասիրությունների պայմանական գնահատականների գումարային արդյունքում, որպես 3D սեյսմիկ աշխատանքների իրականացման հեռանկարային տարածք առաջարկվել է Քարքար տեղամասը:
- «Եռաչափ մագնիսաթելուրային - ՄԹ ուսումնասիրություն, գրավիմետրական հետազոտություն և հողից արտազատված գազերի (CO2) ուսումնասիրություն Քարքարի տեղանքում և հարակից տարածքներում»
Սույն Առաջադրանքի հիմնական նպատակն է իրականացնել եռաչափ ՄԹ ուսումնասիրություն, գրավիմետրական հետազոտություն և հողից արտազատված գազերի ուսումնասիրություն` ընտրված հեռանկարային Քարքարի երկրաջերմային տեղանքում:
2011 թվականին իրականացվել է եռաչափ ՄԹ ուսումնասիրություն Քարքարի գեոթերմալ տեղանքում և հարակից տարածքներում, տարածքային եռաչափ ՄԹ ուսումնասիրություն նվազագույնը 300x300մ ցանցով, 12 կմ2 տարածքի վրա երկու ընտրված տեղանքներում: Խորհրդատուն իրականացրել է նաև մանրամասն գրավիմետրական հետազոտություն Քարքարի գեոթերմալ տեղանքում և հարակից տարածքներում և գրավիմետրական հետազոտություն 25 կմ2 մակերես ունեցող տեղամասում: Ընտրված տարածքում իրականացվել է ծանրաչափական հետազոտությունների առնվազն 15 միաժամանակյա պրոֆիլներ 500 մ միջակայքով: Քարքար գեոթերմալ տեղանքում և հարակից տարածքներում անցկացվել է գազի արտազատումների հետազոտություն:
- «Եռաչափ սեյսմիկ ՄԹ ուսումնասիրության արդյունքների անկախ մեկնաբանում»
Խորհրդատուն հետազոտության արդյունքների վերլուծություններից ելնելով` մանրամասն հիմնավորել է Քարքարի տեղանքի պոտենցիալ երկրաջերմային օջախը և մեկուսացնող շերտերը, նրանց հզորությունը և խորությունը:
Իրականացված աշխատանքների արդյունքում «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը եզրակացրել է, որ Եռաչափ ՄԹ և ծանրաչափական հանույթների տվյալները վկայում են Քարքար տեղամասի սահմաններում հետախուզական հորատման կատարման հեռանկարային լինելու մասին:
«Էներգախնայողության» ծրագիրը սկսվել է 2012 թվականից:
Հայաստանի Հանրապետությունն ունի նշանակալի էներգախնայողության պոտենցիալ և կարող է զգալի տնտեսական օգուտներ ստանալ այս պոտենցիալի օգտագործման միջոցով:
Տնտեսության կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում համարվում է ցածր էներգաինտենսիվություն ունեցող երկրներից մեկը, սակայն ունի բավականին մեծ հնարավորություններ էներգախնայողության խթանման համար:
2008թ. ուսումնասիրությունը պարզել է, որ «էներգախնայողության» ծրագրում ներդրումներ կատարելու դեպքում Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ ՀՀ դրամ (ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլար), որ համարժեք է 2009թ. ՀՆԱ-ի 4.3 տոկոսին:
Ծրագրի նպատակն է կրճատել սոցիալական և հանրային նշանակության այլ կառույցների էներգասպառման մակարդակը: Ծրագրի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ առաջընթացը չափելու նպատակով սահմանվել են հետևյալ արդյունքային ցուցանիշները.
- էներգախնայողություն (կՎտժ-ով) արդիականացված սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներում,
- CO2 գազերի արտանետումների կրճատումը արդիականացված սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներում էներգախնայողության մեջ ներդրումների միջոցով:
Կանխատեսվող էներգախնայողությունները արդիականացված սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներում կազմելու են շուրջ 215 մլն կՎտժ, իսկ դրա հետ կապված CO2 գազի արտանետումների կրճատումը կհասնի 50549 տոննայի:
Բնական պաշարների ոլորտի զարգացումն ընթացել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` համապատասխան հաստատված ծրագրերի իրագործման միջոցով:
Վերջին տարիների ընթացքում համակարգում իրականացվել և ավարտվել են որոշակի աշխատանքներ.
1. Ոլորտի նորմատիվամեթոդական դաշտի բարելավման նպատակով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի նոյեմբերի 28-ին:
2. «Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50 000 մասշտաբի երկրաբանական հանույթ (Կ-38-126-Վ,Գ; Կ-38-138-Ա,Բ,Վ,Գ) թերթեր»-ի տարածքում աշխատանքների նախագիծը հաստատվել է 2003 թվականին 45.6 մլն. դրամ գումարով: Աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին, փաստացի պետական բյուջեի ֆինանսավորումը կազմել է 44.8 մլն. դրամ: Կատարված աշխատանքների ընթացքում ստացվել են այնպիսի արդյունքներ, ինչպիսիք են երկրաբանական կառուցվածքի փոփոխությունները, ինչպես նաև նոր հանքերևակումների հայտնաբերումը:
3. «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում» ծրագրի առաջին փուլի (2007-2010թթ.) արդյունքում կազմվել են ՀՀ տարածքի սողանքների կադաստրը և 1:200000 մասշտաբի ՀՀ տարածքի սողանքային քարտեզը, նշվել են առավել վտանգավոր սողանքային գոտիները և արվել է առաջարկություն ավելի մանրամասն ուսումնասիրել ռիսկային գոտիները` համապատասխան առաջարկություններ կատարելու նպատակով: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 31.0 մլն. դրամ:
Երկրորդ փուլով նախատեսվում էր իրականացնել աշխատանքների առաջին փուլի արդյունքների հիման վրա հաշվառված առավել վտանգավոր սողանքների մոնիթորինգի կազմակերպումը և վարումը` առաջնային հանդիսացող` ՀՀ Արարատի մարզում-ՈՒրցաձոր, ՀՀ Կոտայքի մարզ - Գեղադիր, Երևանում - Նուբարաշեն, ՀՀ Տավուշի մարզ-Աչաջուր, ՀՀ Գեղարքունիքի մարզ-Դպրբակ, ՀՀ Լոռու մարզ-Եղեգիս սողանքային գոտիներում, և ներկայացնել հակասողանքային պաշտպանական ծրագրեր: 2011թ ՀՀ այդ աշխատանքների համար հատկացվել է 4,0 մլն. դրամ:
4. Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային ու լքված հանքավայրերի գույքագրում և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում
Սևանա լճի վրա արտադրական թափոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և հետևանքների վերացման միջոցառումների մշակման նպատակով 2011թ. իրականացվել է լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային, լքված հանքավայրերի և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում (թվով 54 հանքավայրեր, այդ թվում` երեք մետաղային հանքավայրեր): Կատարված աշխատանքների ֆինանսական ծախսը կազմել է մոտ 8.0 մլն. դրամ:
4. «ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում «Arc GIS միջավայրում»» ենթածրագրով կազմվել է միջանկյալ հաշվետվություն` Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայքի և Սյունիքի մարզերի հանքային երևակումների վերաբերյալ: Ֆինանսավորման ընդհանուր գումարը առ 01.01.2012թ. կազմել է 36.0 մլն. դրամ:
15.1.3. Հիմնական խնդիրները
Էներգետիկայի ոլորտի հիմնական խնդիրները շարունակվելու են կապված լինել բնագավառի զարգացման` ներդրումային, ֆինանսական և այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների ու կառույցների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում առկա վարկերի արդյունավետ օգտագործման և հնարավոր նոր վարկերի ձեռքբերման, սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և արտադրական հզորությունների ողջամիտ օգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագա կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի շարունակական ազատականացման և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրացման գործընթացի ակտիվացման հետ:
Այս խնդիրների լուծումը կապահովի հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում, որն էլ իր հերթին կխթանի երկրի տնտեսական կայուն զարգացմանը:
Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում դասվում են.
- «Գյումրի-2» ենթակայանի վերականգնումը,
- Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնումը,
- Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած Նորադուզ-Լիճք-Վարդենիս- Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածի վերակառուցումը,
- Հայաստան-Վրաստան էներգափոխանակության շրջանակներում 250 ՄՎտ հզորությամբ հաստատուն հոսանքով ենթակայանի կառուցումը,
- ՀԲ-ի և ԳԷՖ-ի տրամադրված միջոցներով «Էներգախնայողության» ծրագրի իրականացումը,
- Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների իրականացումը,
- ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, հաշվառում, ստացված արդյունքների վերլուծություն և ընդհանրացում, հանքավայրերի և օգտակար հանածոների պաշարների հաշվառում, ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի տեղամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և քարտագրամների կազմում, երկրաբանական հաշվետվությունների հավաքում և կենտրոնացված պահպանում, ֆոնդային նյութերի տրամադրում, օրենսդրական ակտերի (կարգեր, հանձնարարականներ, հրամաններ) նախագծերի մշակում:
Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի խնդիրներն ունեն առավել ընդհանրական բնույթ և դրանց սպասվելիք արդյունքները ներկայում հնարավոր չէ գնահատել թվային արտահայտությամբ:
15.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
15.2.1. Նպատակները
Էներգետիկայի ոլորտի իրականացվող քաղաքականությունը հիմնականում ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, որոնք իրենց հերթին կազմում են տնտեսության կայուն զարգացման հիմնական գործոնների զգալի մասը:
2014-2016թթ. միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի հիմնական նպատակներն են.
Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը,
էներգետիկայի ոլորտի անվտանգության ողջամիտ մակարդակի ապահովումը, այդ թվում.
- ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը,
- տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ և ողջամիտ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը:
Էներգետիկ ոլորտի նպատակներն անմիջականորեն բխում են «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն» փաստաթղթի դրույթներից:
Միջնաժամկետ հատվածում բնական պաշարների ոլորտի կարևորագույն նպատակներն են.
- երկրաբանական հետախուզության ծավալների ավելացումը` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը,
- բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,
- ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը:
- շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ` ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:
Բնական պաշարների ոլորտի նպատակներն բխում են ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության» ծրագրի դրույթներից:
15.2.2. Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների |1. ՀՀ կառավարության |
| |ստեղծում և վերազինում |2012 թվականի հունիսի |
|___|_________________________________________|18-ի N 730-Ա որոշմամբ |
|2. |Էներգախնայողության միջոցառումների |հավանության արժանացած |
| |իրականացում |Հայաստանի |
| | |Հանրապետության |
| | |կառավարության |
| | |2012-2017թթ ծրագրի |
| | |3,1,7,1 կետի |
| | | |
| | |2. Համաձայն ՀՀ |
| | |կառավարության 2008թ |
| | |հոկտեմբերի 30-ի |
| | |N 1207-Ն որոշմամբ |
| | |հաստատված «Կայուն |
| | |զարգացման ծրագրի» 8.4. |
| | |«Էներգետիկա» բաժնի |
|___|_________________________________________|_______________________|
|3. |ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական |Համաձայն «Ընդերքի |
| |ուսումնասիրության աշխատանքների պետական |մասին» ՀՀ օրենսգրքի |
| |գրանցում, դրանց արդյունքում ստացված |դրույթների |
| |տեղեկատվության հաշվառում, պահպանում և | |
| |տրամադրում | |
|___|_________________________________________|_______________________|
|4. |Շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ` |Համաձայն ՀՀ |
| |ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, |կառավարության 2013 |
| |վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի|թվականի մայիսի 16-ի |
| |և թափոնների կառավարումը, բնական և |թիվ 515-Ա որոշմամբ |
| |մարդածին ազդեցությունների կանխատեսման |հավանության արժանացած |
| |համակարգի զարգացումը |Հայաստանի |
| | |Հանրապետության |
| | |կառավարության ծրագրի |
| | |3.4.4 կետի 9-րդ |
| | |պարբերության |
._____________________________________________________________________.
15.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
15.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում գոյություն ունեցող ծրագրերն անմիջականորեն նպաստում են ոլորտների ընդհանուր նպատակների ու գերակայությունների իրականացմանը, որոնք էլ ուղղակիորեն բխում են կառավարության որդեգրած քաղաքականությունից:
Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ
Ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում` մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:
Ծրագիրն իրականացվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014թ.` 49353.9 հազ. դրամ, 2015թ.` 51736.1 հազ. դրամ, 2016թ.` 55694.3 հազ. դրամ:
Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն
Ծրագրի շրջանակներում կշարունակվի երկրաբանական ֆոնդի գործունեության արդյունավետության բարձրացումը` նպատակաուղղված նրա հիմնական գործառույթների իրականացման ապահովմանը:
Ծառայությունը մատուցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014թ.` 11659.5 հազ. դրամ, 2015թ.` 12770.6 հազ. դրամ, 2016թ.` 14437.3 հազ. դրամ:
Միաժամանակ էներգետիկայի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2010-2016թթ.)
Ծրագրի նպատակն է վերականգնել «Գյումրի-2» 220 կվ ենթակայանը, որն ունի տեղական և տարածաշրջանային ռազմավարական կարևորություն: Վերականգնման արդյունքում կնվազեն ենթակայանի տեխնիկական կորուստները, շահագործման ծախսերը, վթարային անջատումները, չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև ողջ էներգահամակարգի հուսալիությունը և անվտանգությունը:
Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 և 2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ (ներքին վարկեր և փոխատվություններ հոդվածով)` 2014 թվականին` 294,515.3 հազ. դրամ, 2016 թվականին` 363,212.8 հազ. դրամ:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2016թթ.)
Ծրագրի նպատակն է վերականգնել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը, մասնավորապես Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի Տաթև, Շամբ և Սպանդարյան հիդրոէլեկտրակայանների հիմնական սարքավորումների ու սարքերի նախագծային հզորությունները, որի արդյունքում կբարձրանա կայանների շահագործման հուսալիությունը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը:
Ծրագիրն իրականացվում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2014 թվականին` 7,523,344.6 հազ. դրամ, 2015 թվականին` 7,188,711.0 հազ. դրամ, 2016 թվականին` 10,020,883.7 հազ. դրամ:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2016թթ.)
Ծրագրի նպատակն է բարելավել հաղորդիչ ցանցի հուսալիության բարձրացումը,թողունակության մեծացումը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածը: Նշված գիծը միացնում է էլեկտրահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ, Որոտան կասկադ):
Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ (ներքին վարկեր և փոխատվություններ հոդվածով) 2014 թվականին` 5,874,634.2 հազ. դրամ, 2015 թվականին` 1,484,549.4 հազ. դրամ, 2016 թվականին` 6,530,020.9 հազ. դրամ:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրաէներգիայի հաղորդման ծրագիր (ծրագրի մեկնարկը` 2016թ.)
2013թ. մայիսի 24-ին ֆինանսական համաձայնագիր է ստորագրվել Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար: Տարվում են աշխատանքներ Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի տարանցիկ էներգափոխադրումների մասին Համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ:
Երկկողմ համագործակցության Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում, գերմանական KFW բանկի կողմից նախատեսված է 20,4 մլն եվրո վարկային միջոց: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի 2012 թվականի նիստի արդյունքում նախատեսվեց ևս 75 մլն Եվրո (հաջորդ ծրագիր) հատկացնել այս օբյեկտի շինարարության համար: Վերը նշված մոտ 95 մլն եվրո գումարով նախատեսվում է իրականացնել ամբողջ ծրագրի առաջին փուլը, ինչը իր մեջ ներառում է` հաստատուն հոսանքի ներդիրի /ենթակայանի/ մեկ մոդուլի կառուցում` 250 ՄՎտ հզորությամբ, այդ ենթակայանի ընդհանուր ենթակառուցվածքների կառուցում:
Ծրագիրը կիրականացվի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին նախատեսված է 3,282,523.2 հազ. դրամ:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման գծի (Հայաստան-Վրաստան) ծրագիր (ծրագրի մեկնարկը` 2015-2016թթ.)
Նախորդ ծրագրի նույն ուղղություններով իրականացվող ծրագիր է` 75.0 մլն եվրո վարկային միջոցների հավելյալ ֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2015-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 5,631,780.0 հազ. դրամ, 2016 թվականին` 6,436,320.0 հազ. դրամ:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2013-2015թթ)
Ծրագրի նպատակն է էներգախնայողության միջոցառումների իրականացման նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում` ապահովելով բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացումը:
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2014-2015թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2014 թվականին` 496,979.7 հազ. դրամ, 2015 թվականին` 57,382.4 հազ. դրամ:
| ԳԼՈՒԽ 16 |
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ |
16.1 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը.
ՓՄՁ-ի ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2012թ. հետևողական աշխատանք է իրականացվել ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությամբ համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2012թ. ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 150,000.0 հազ. դրամ: Բացի այդ, դոնոր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2012թ. ծրագրի իրականացման շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով բավարարվել է 8463 աջակցության հայտ: Ընդ որում աջակցություն ստացած ՓՄՁ-ի սուբյեկտների 6.8%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 93.2%-ը` ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:
Ստորև ներկայացվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագրի իրականացման համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագիրը` ամփոփ աղյուսակի տեսքով.
._____________________________________________________________________.
| ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող |
| ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|ՓՄՁ-ի սուբյեկտներին |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի |Տվյալ միջոցառման |
| |աջակցության |կենտրոնական |(ծառայության) |
| |համապատասխան |գրասենյակի և |փոխհատուցումը ՀՀ |
| |ենթակառուցվածքների |մարզային |պետական բյուջեի |
| |պահպանում և ամրապնդում|մասնաճյուղերի |հաշվին կատարվել է |
| |(Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի |աշխատակիցներ |մասնակիորեն, մի մասը|
| |կենտրոնական | |փոխհատուցվել է ՄԱԿ-ի|
| |գրասենյակի, մարզային | |Զարգացման Ծրագրի |
| |մասնաճյուղերի և | |(ՄԱԶԾ) կողմից` |
| |ներկայացուցչությունների| |վերջինիս հետ |
| |պահպանում և ամրապնդում| |համագործակցության |
| | | |շրջանակներում |
|__|_______________________|_____________________|____________________|
|2.|Սկսնակ գործարարների |ՀՀ մարզերի սկսնակ |Տվյալ միջոցառման |
| |ձեռներեցությանն |ՓՄՁ-ի սուբյեկտներ |(ծառայության) |
| |աջակցություն (Սկսնակ |(սկսնակ գործարարներ) |փոխհատուցումը |
| |գործարարների | |կատարվել է ՄԱԶԾ-ի |
| |ձեռներեցությանն | |կողմից` վերջինիս հետ|
| |աջակցության ծրագիր, | |համագործակցության |
| |Սկսնակ գործարարների | |շրջանակներում |
| |ֆինանսական աջակցության | | |
| |ծրագիր) | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|3.|ՓՄՁ-ի սուբյեկտներին |ՀՀ մարզերում գործող |Տվյալ միջոցառման |
| |ֆինանսական և |և Երևանում արագ |(ծառայության) |
| |ներդրումային |զարգացող ՓՄՁ-ի |փոխհատուցումը |
| |աջակցություն(ՓՄՁ-ի |սուբյեկտներ |վարկային |
| |սուբյեկտներին վարկային | |երաշխավորությունների|
| |երաշխավորությունների | |տրամադրման մասով |
| |տրամադրման ծրագիր, | |իրականացվել է |
| |ՓՄՁ-ի սուբյեկտների | |ձևավորված |
| |ուղղակի վարկավորման և | |դրամագլխի, |
| |կապիտալի ֆինանսավորման | |ամորտիզացումների |
| |ծրագրեր, ՓՄՁ-ի | |հաշվին, իսկ կապիտալի|
| |սուբյեկտներին | |ֆինանսավորումը և |
| |տրամադրվող վարկերի | |ուղղակի |
| |տոկոսադրույքի մասնակի | |վարկավորումը` «ՓՄՁ |
| |սուբսիդավորման ծրագ.) | |ներդրումներ» ՈՒՎԿ |
| | | |ՓԲԸ-ի գործունեության|
| | | |շրջանակներում |
|__|_______________________|_____________________|____________________|
|4.|ՓՄՁ-ի սուբյեկտներին |Երևանում և ՀՀ |Տվյալ միջոցառման |
| |տեխնիկական աջակցություն|մարզերում գործող և |(ծառայության) |
| |(ՓՄՁ-ի սուբյեկտների |սկսնակ ՓՄՁ-ի |փոխհատուցումը |
| |կողմից թողարկված |սուբյեկտներ |կատարվել է Հայաստանի|
| |արտադրանքի (մատուցված | |ՓՄՁ ԶԱԿ-ի |
| |ծառայությունների) | |եկամուտների, ազատ |
| |արտահանման և | |դրամական միջոցների, |
| |շուկաներում առաջմղմանն | |խնայողությունների, |
| |աջակցություն, ՓՄՁ-ի | |ինչպես նաև |
| |սուբյեկտներին գործարար | |միջազգային ու |
| |ուսուցողական, | |օտարերկրյա դոնոր |
| |տեղեկատվական և | |կազմակերպությունների|
| |խորհրդատվական | |միջոցների հաշվին |
| |աջակցություն) | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|5.|Միջազգային և |Երևանում և ՀՀ |Տվյալ միջոցառման |
| |օտարերկրյա դոնոր |մարզերում գործող և |(ծառայության) |
| |կազմակերպությունների |սկսնակ ՓՄՁ-ի |փոխհատուցումը |
| |հետ ՓՄՁ-ի ոլորտի |սուբյեկտներ |կատարվել է |
| |զարգացման համատեղ | |միջազգային ու |
| |(համաֆինանսավորման | |օտարերկրյա դոնոր |
| |սկզբունքով) ծրագրերի | |կազմակերպությունների|
| |մշակում և իրականացում | |միջոցների հաշվին` |
| | | |վերջիններիս հետ |
| | | |համագործակցության |
| | | |շրջանակներում |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
ՓՄՁ-ի ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրականացմամբ, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանը նպատակաուղղված համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և կայացմամբ:
ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 և 2012 թվականների ծրագրերի իրականացումն ապահովվել է ինչպես ՀՀ 2011 և 2012 թվականների պետական բյուջեների, այնպես էլ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ձևավորված դրամագլխի ու այլ եկամուտների, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին հատկացված ֆինանսական միջոցների և միջազգային ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:
Ընդհանուր առմամբ 2002-2012թթ ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 3.000.0 մլն դրամ:
2005-2010թթ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական հատկացումները կազմել են 2,223.5 մլն դրամ, որի հաշվին սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով բավարարվել է 43961 աջակցության հայտ;
2011-2012թթ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական հատկացումները կազմել են 300.0 մլն դրամ, որի հաշվին սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով բավարարվել է 12243 աջակցության հայտ:
2011թ ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 11 ՓՄՁ-ի սուբյեկտների տրամադրվել է 52,1 մլն դրամի վարկային երաշխավորություն:
Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ձևավորված դրամագլուխը 2011թ համալրվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագրի միջոցների հաշվին 7,5 մլն դրամով` կազմելով 150,3 մլն դրամ: Այս համատեքստում ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 17 սկսնակ գործարար: Ստացված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 34,2 մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 41,0 մլն դրամ: Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղությամբ իրականացվել է 7 ծրագիր Հայաստանի Հանրապետության մարզերում` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում:
2012թ «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրային ուղղության շրջանակներում ՀՀ մարզերում իրականացվել են «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» 15 ծրագիր (այդ թվում 10 ծրագիր ՄԱԶԾ/ Հայաստանի ՓՄԶ ԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում) և 2 ծրագիր Երևան քաղաքում: Դրանց մասնակցելու համար դիմել են 593 սկսնակ գործարարներ, որոնցից վերոհիշյալ ծրագրին մասնակցելու համար ընտրվել են 209 սկսնակ գործարարներ և նրանց տրամադրվել է համապատասխան աջակցություն: Ընդ որում 63 սկսնակ գործարար արդեն իսկ ստացել են պետական գրանցում և սկսել սեփական գործը, 17 սկսնակ գործարար գտնվում են պետական գրանցման փուլում, իսկ 130 սկսնակ գործարար գտնվում են գործարար գաղափարի զարգացման փուլում:
2012թ հուլիսից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ իրականացնում է «Սկսնակ գործարարների աջակցման» ծրագիր փախստականներ համար: Սույն ծրագրի շրջանակներում որպես շահառուներ ընդգրկված են Իրաքից, Իրանից և Ադրբեջանից բռնագաղթած փախստականներ: 2012 թվականին իրականացվել է 3 ծրագիր, որոնց մասնակցել են 32 սկսնակ գործարարներ:
Դրա հետ մեկտեղ սկսնակ գործարարներին տրամադրվել է նաև ֆինանսական աջակցություն: Առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 120 սկսնակ գործարարի տրամադրված վարկի ընդհանուր գումարը կազմել է 262.6 մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 268.4 մլն դրամ:
«ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի» շրջանակներում 2012 թվականին 30 ՓՄՁ-ի սուբյեկտի տրամադրվել է 179.2 մլն դրամի վարկային երաշխավորություն, իսկ ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2012թ ընթացքում 33 իրավաբանական անձանց և 4 անհատ ձեռնարկատիրոջ տրամադրվել է 42 վարկ (37 վարկառու)` 2,937.0 մլրդ դրամի չափով:
Հիմնական խնդիրները
ՓՄՁ-ի ոլորտի հիմնախնդիրներն են.
- ձեռնարկատիրական (ՓՄՁ-ի սուբյեկտների) գործունեության խթանման համապատասխան ենթակառուցվածքների և մեխանիզմների թուլությունը,
- ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ֆինանսական (վարկային) միջոցների ձեռքբերման հետ կապված դժվարությունները` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում (մասնավորապես` արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար),
- սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակասը,
- գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարությունները,
- ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման, վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման հնարավորությունների պակասը:
16.1.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներն են`
1) պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել երկրում ՓՄՁ-ի զարգացմանը,
2) ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափությունների հաղթահարմանը,
3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով նպաստել երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը և ապահովել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացում:
Գերակայությունները
ՓՄՁ-ի ոլորտի միջնաժամկետ կտրվածքով (2014-2016թթ) գերակայություններն ամփոփված են ստորև ներկայացված աղյուսակում.
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |ՓՄՁ-ի պետական ուղղակի աջակցության |Կայուն զարգացման |
| |գործիքների միջոցով երկրում ՓՄՁ-ի |ռազմավարական ծրագիր (ՀՀ|
| |զարգացման խթանում` նպաստելով երկրի, |կառավարության 2008 |
| |հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ |թվականի հոկտեմբերի 30-ի|
| |բնակավայրերի տնտեսական զարգացմանը և |N1207-Ն որոշման |
| |անհամաչափությունների հաղթահարմանը, |հավելված), ՀՀ |
| |տնտեսության բազմազանեցմանը և ապահովելով |կառավարության 2012 |
| |բնակչության զբաղվածության ու |թվականի հունիսի 18-ի |
| |ինքնազբաղվածության մակարդակի բարձրացումը,|N730-Ա որոշմամբ |
| |ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների պետական |հավանության արժանացած |
| |աջակցությանը նպատակաուղղված շրջանակների |ՀՀ կառավարության |
| |բազմազանեցումը (ՓՄՁ-ի սուբյեկտներին |ծրագիր, ՀՀ |
| |ցուցաբերվելիք պետական աջակցության |կառավարության 2012 |
| |նպատակայնության ու հասցեականության |թվականի օգոստոսի 9-ի |
| |ապահովում) |«ՀՀ կառավարության 2012 |
| | |թվականի գործունեության |
| | |միջոցառումների ծրագիրը |
| | |և գերակա խնդիրները |
| | |հաստատելու մասին» |
| | |N1055-Ն որոշում, ՀՀ |
| | |կառավարության |
| | |համապատասխան |
| | |որոշումներով հաստատվող |
| | |«Աջակցություն ՓՄՁ-ի |
| | |սուբյեկտներին» տարեկան |
| | |ծրագրեր |
._____________________________________________________________________.
16.1.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային
ծրագրերը (պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
2014-2016թթ ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության ծրագրային միջոցառումներն ուղղված կլինեն ՀՀ մարզերում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի ՀՆԱ-ում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:
ՄԺԾԾ ժամանակահատվածում ՓՄՁ-ի ոլորտում իրականացվելիք (գոյություն ունեցող) ծախսային ծրագրերի (պարտավորությունների) իրականացումը մեծապես կնպաստի ՓՄՁ-ի ոլորտի գերակայությունների և ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ու պետական աջակցության ծրագրային նպատակների և գերակայությունների իրականացմանը:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ նախատեսվում է հատկացնել 2014թ` 152.4 մլն դրամ, 2015թ` 153.2 մլն դրամ և 2016թ` 154.4 մլն դրամ, որը կուղղվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությանը:
Միաժամանակ տեխնիկական աջակցության բնույթի ծրագրային միջոցառումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ազատ դրամական միջոցների, խնայողությունների, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին:
Բացի այդ ծրագրով նախատեսված «ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» ծրագրային միջոցառումը վարկային երաշխավորությունների տրամադրման մասով կիրականացվի ձևավորված դրամագլխի հաշվին, իսկ կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
16.2 Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական
խնդիրները
16.2.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Զբոսաշրջությունը Հայաստանում, վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս: Անցած 10 տարվա ընթացքում այցելությունների թիվն աճել է ավելի քան 15 անգամ:
2012 թվականին Հայաստան է այցելել 843 հազար միջազգային զբոսաշրջիկ` արձանագրելով 11.3 տոկոս աճ:
Ըստ կանխատեսումների` մոտավորապես 10 տոկոս զբոսաշրջային այցելությունների աճի պահպանման պայմաններում 2013 թվականին Հայաստան միջազգային այցելությունների թիվը կհատի 920000-ի սահմանագիծը:
ՀՀ կառավարության 10.06.2004թ N 946-Ն որոշման համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով ՀՀ կառավարության լիազորած մարմին, իրականացնում է Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործում է 31 որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտ:
2012 թվականի փետրվարի դրությամբ ՀՀ տարածքում գործում է 247 հյուրանոցային տնտեսության օբյեկտ (ներառված չեն զբոսաշրջային տները), որից 75-ը` Երևանում (3970 ննջատեղ), իսկ 173-ը` մարզերում (12177 ննջատեղ):
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Հյուրանոցային |ՀՀ տարածքում գործող |Ամբողջությամբ |
| |տնտեսության օբյեկտների |հյուրանոցային | |
| |որակավորման գործընթացի |տնտեսության օբյեկտներ| |
| |իրականացում | | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
Զբոսաշրջության ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են զբոսաշրջության ոլորտի զարգացման գործընթացների և պետական քաղաքականության արդյունավետ և նպատակային իրականացմամբ, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը ուղղված համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և կայացմամբ:
2000 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում են զբոսաշրջության զարգացման պետական տարեկան ծրագրեր, որոնք հիմնականում ուղղվել են մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, մասնավորապես Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի նկարագրի ձևավորմանը և շարունակական կատարելագործմանը:
2005-2010թթ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են 35-ից ավելի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, գովազդային նյութերի հազարավոր օրինակ տպագրական և տեսանյութեր են տարածվել պահանջարկի շուկաներում, հարյուրավոր մասնագիտացած լրագրողների և տուրօպերատորների համար Հայաստան ճանաչողական այցեր են կազմակերպվել, ինչի արդյունքում 2005 թվականին 319 հազարից` միջազգային այցելուների թիվը դինամիկ տարեկան աճ է գրանցել հատելով 684 հազարի սահմանագիծը 2010 թվականին, միաժամանակ 2009 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 19%:
2011թ Հայաստանը մասնակցել է մի շարք միջազգային ճանաչված զբոսաշրջային ցուցահանդեսների և տոնավաճառների, մշակվել, տպագրվել և տարածվել են տարատեսակ գովազդատեղեկատվական նյութեր:
2011-2012թթ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կայացավ «Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների» մրցույթ-փառատոնը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվեց Գինու փառատոնը: Փառատոնին ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ` Հայաստանի տարբեր բնակավայրերից և այլ երկրներից, մասնավորապես Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից:
Փառատոները լուսաբանվել են բազմաթիվ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներով, հարյուրավոր միլիոնանոց միջազգային լսարանին իրենց գրավչությամբ ներկայացվել են հայկական գինեգործությունը, խոհանոցը, մշակույթն ու ավանդույթները` նվազագույն հաշվարկներով հաջորդ տարվա համար ապահովելով ավելի քան 10000 լրացուցիչ զբոսաշրջային այցելություն և հետևաբար շուրջ 10 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի լրացուցիչ եկամուտ` ՀՀ պետական բյուջեից ծախսված շուրջ 6մլն դրամի դիմաց:
2012թ շարունակվել է Գառնիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գործունեությանը` հյուրընկալելով 580 այցելու:
2012թ Հայաստանը մասնակցել է զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին` տեղական զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ:
2012թ ճանաչողական այցերի շրջանակներում Հայաստան են այցելել Իսրայելի առաջատար զանգվածային լրատվամիջոցների 14 ներկայացուցիչներ, ռուսաստանյան առաջատար 22 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջազգային համագործակցության շրջանակներում 2012 թվականին Երևանում կազմակերպվեց «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների հերթական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին:
2011-2012թթ ծրագրային միջոցառումների իրականացումը նպաստել է միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը, Հայաստանի նկատմամբ միջազգային շուկայի պահանջարկի ավելացմանը:
Հիմնական խնդիրները
Զբոսաշրջության ոլորտի կարևոր խնդիրներից է զբոսաշրջային գործունեության ապակենտրոնացումը մայրաքաղաքից դեպի Հայաստանի մարզեր` նպաստելով տարածքային տնտեսական համաչափ զարգացմանը:
16.2.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում Նպատակները
Զբոսաշրջության ոլորտի 2014-2016թթ պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել զբոսաշրջության նեդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.
1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,
2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,
3) աշխատատեղերի ստեղծմամբ:
Գերակայությունները.
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Միջազգային զբոսաշրջային շուկայում |ՀՀ կառավարության |
| |հայկական զբոսաշրջային արդյունքի |որոշմամբ հաստատվող |
| |մրցունակության ապահովում և Հայաստանի |զբոսաշրջության |
| |շարունակական ինտեգրում միջազգային |զարգացման տարեկան |
| |զբոսաշրջային շուկա |ծրագրեր, ՀՀ |
| | |կառավարության ծրագիր |
| | |(ՀՀ կառավարության 2012 |
| | |թվականի հունիսի 18-ի |
| | |N730-Ա որոշում). |
|___|_________________________________________|_______________________|
|2 |Հայաստանի ամբողջ տարածքում մշակութային և |ՀՀ կառավարության 2008 |
| |բնական ժառանգության պահպանում և |թվականի հոկտեմբերի 30-ի|
| |վերականգնում, Հայաստանի մարզերում |N1207-Ն որոշմամբ |
| |զբոսաշրջության և հանգստի կենտրոնների |հաստատված Կայուն |
| |ձևավորում |զարգացման ծրագրի 236 |
| | |կետ, |
| | |ՀՀ կառավարության 2008թ |
| | |փետրվարի 13-ին |
| | |արձանագրային որոշմամբ |
| | |հաստատված |
| | |Զբոսաշրջության |
| | |զարգացման հայեցակարգ |
|___|_________________________________________|_______________________|
|3 |Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից |ՀՀ կառավարության 2008թ |
| |բխող միջոցառումների իրականացում` ուղղված |փետրվարի 13-ին |
| |զբոսաշրջային ենթակառուցվածքների |արձանագրային որոշմամբ |
| |բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային |հաստատված |
| |ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, |Զբոսաշրջության |
| |նոր զբոսաշրջային ռեսուրսների և |զարգացման հայեցակարգ` |
| |գրավչությունների բացահայտմանը և |մշակված համահունչ ՀՀ |
| |ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և |կառավարության |
| |մրցունակ փաթեթների ձևավորմանը, մարդկային|գործունեության |
| |ռեսուրսների զարգացմանն ու ոլորտում |միջոցառումների ծրագրին,|
| |որակյալ հետազոտությունների իրականացման | |
| |ապահովմանը: | |
|___|_________________________________________|_______________________|
|4 |Զբոսաշրջության ոլորտում որակի համակարգի |2014-2016թթ կշարունակվի|
| |կատարելագործումը և շահագործում |հյուրանոցային |
| | |տնտեսության օբյեկտների |
| | |որակավորման գործընթացը,|
| | |ինչը կապահովի ոլորտում |
| | |մատուցվող |
| | |ծառայությունների որակի |
| | |բարձրացում: Համահունչ է|
| | |ՀՀ կառավարության |
| | |ծրագրին. |
._____________________________________________________________________.
16.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային
ծրագրերը (պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագիրը կազմված է ենթածրագրերից.
1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացում` գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում
2014-2016թթ. կշարունակվի գովազդատեղեկատվական նյութերի մշակումը, թարմացումը, տպագրումն ու տարածումը:
Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացման ենթածրագրի շրջանակներում 2014-2016թթ. Հայաստանի զբոսաշրջային արդյունքը կներկայացվի 10-ից ավելի համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում:
Զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար շարունակվելու է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը: Նախատեսվում է հյուրանոցային համաշխարհային ցանցերի պատասխանատուների, օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների, մասնագիտացված լրագրողների և փորձագետների ճանաչողական այցերի իրականացում:
Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում
2014-2016թթ. կապահովվի պետական աջակցությունը և մասնակցությունը կազմակերպվող ամենամյա ազգային, մշակութային բնույթ ունեցող փառատոններին, որոնք կընդգրկեն Հայաստանի տարբեր մարզեր, ինչը խթան կհանդիսանա մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը:
3. Զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում
2014-2016թթ. նախատեսվում է իրականացնել.
1) զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման միջոցառումներ,
2) հաստատված օրինակելի տաղավարի նախագծին համապատասխան ՀՀ տարբեր մարզերում տաղավարներ տեղադրելու գործընթացին պետական աջակցություն,
3) զբոսաշրջային տների համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացմանը պետական աջակցություն (կկազմակերպվեն սեմինարներ, ինչի արդյունքում կմշակվեն համաշխարհային համապատասխան ցանցերին Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ինտեգրման ուղիները),
4) զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, նոր զբոսաշրջային ռեսուրսների և գրավչությունների բացահայտմանը և ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և մրցունակ փաթեթների ձևավորմանն ուղղված միջոցառումներ:
4. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության իրականացում
Միջազգային համագործակցության շրջանակներում 2014-2016թթ. իրականացվելիք միջոցառումները կուղղվեն`
1) զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կատարմանը,
2) ՄԱԿ ԶՀԿ-ի, ՍԾՏՀ, ԱՊՀ և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը,
3) միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածի) վերապատրաստմանը:
Ծրագրի իրականացման համար 2014թ. նախատեսվել է 75.0 մլն դրամ, իսկ 2015-2016թթ.` 100.0-ական մլն դրամ:
16.3 Ստանդարտացման ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական
խնդիրները
16.3.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը ամրագրված ծառայությունները պետական բյուջեից ֆինանսավորվում են «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, որի շրջանակներում մատուցվող ծառայությունները խմբավորվում են`
1. Ազգային ստանդարտների մշակում,
2. Ստանդարտացման միջազգային (ISO, IEC, ITU), եվրոպական (CEN) և միջպետական (ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ) ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում,
3. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում և տեղեկատվական սպասարկում:
Նշված ծառայությունների գծով շահառուներ են հանդիսանում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում արտադրանքների արտադրությամբ, աշխատանքների կատարմամբ և ծառայությունների մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, հասարակական կազմակերպությունները, գիտահետազոտական կազմակերպությունները, սպառողները, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական անձիք (այսուհետ` ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմեր):
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Ազգային ստանդարտների |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |մշակում |շահագրգիռ կողմեր | |
|__|_______________________|_____________________|____________________|
|2.|Ստանդարտացման |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |միջազգային, եվրոպական |շահագրգիռ կողմեր | |
| |և միջպետական | | |
| |կազմակերպությունների | | |
| |հետ համագործակցություն | | |
| |և աշխատանքների | | |
| |կազմակերպում | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|3.|Ստանդարտացման ազգային |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |ֆոնդի վարման և |շահագրգիռ կողմեր | |
| |տեղեկատվական սպասարկման| | |
| |աշխատանքների | | |
| |կազմակերպում: | | |
| |Էլեկտրոնային թվային | | |
| |տեղեկատվական որոնման | | |
| |ավտոմատացված համակարգի | | |
| |(ստանդարտների | | |
| |էլեկտրոնային կատալոգ) | | |
| |և ստանդարտացման | | |
| |նորմատիվ փաստաթղթերի | | |
| |էլեկտրոնային գրադարանի | | |
| |հիմնում, ինչպես նաև | | |
| |ստանդարտների առցանց | | |
| |էլեկտրոնային վաճառքի | | |
| |մեխանիզմների ներդնում | | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ մատուցում է տարբեր ծառայություններ պետական և ոչ պետական տարբեր առևտրային կազմակերպություններին, որից ստացված եկամուտներով փոխհատուցվում են ընկերության կանոնադրական խնդիրների իրականացման անհրաժեշտ ծախսերը:
Հիմնական խնդիրները
ՀՀ ստանդարտացման բնագավառի կարևոր խնդիրներից է` մարդու կյանքի և առողջության, նրա գույքի, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աջակցումը, տեխնիկական օրենսդրության բարեփոխումները` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների կատարելագործման միջոցով.
16.3.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
Ոլորտի նպատակն է Ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային և եվրոպական ստանդարտների հետ:
Գերակայությունները.
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Ազգային ստանդարտների մշակում |«Ստանդարտացման մասին» |
|___|_________________________________________|ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի|
|2 |Ստանդարտացման միջազգային, եվրոպական և |I կետ: |
| |միջպետական կազմակերպությունների հետ | |
| |համագործակցություն և աշխատանքների |ՀՀ ստանդարտացման |
| |կազմակերպում |ամենամյա ծրագիր: |
|___|_________________________________________|Առևտրի Համաշխարհային |
|3 |Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի |կազմակերպության |
| |ազգային ֆոնդի վարում և տեղեկատվական | |
| |սպասարկում |«Առևտրում տեխնիկական |
| | |խոչընդոտների մասին» |
| | |համաձայնագրի պահանջներ:|
._____________________________________________________________________.
16.3.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային
ծրագրերը (պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Ոլորտի ծախսային ծրագրերն են`
1) «Ազգային ստանդարտների մշակում»,
2) «Միջպետական և եվրոպական ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում»,
3) «Ստանդարտացման ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում»:
Ծրագրի իրականացման 2014թ նախատեսվել է 14.3 մլն դրամ, 2015թ` 14.9 մլն դրամ, 2016թ` 16.4 մլն դրամ:
16.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրավիճակի նկարագրությունը
և հիմնական խնդիրները
16.4.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
ՀՀ կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել և մնում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը: Ներկայում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոլորտի որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման, արտահանման և ներդրումների ծավալների մեծացման, ձեռներեցության խթանման, սկսնակ ընկերությունների ձևավորման աջակցման ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, որոնք ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանն ու Հայաստանի` որպես տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:
ՀՀ կառավարության 2001թ նոյեմբերի 27-ի N1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, հիմնվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: 2001թ-ից գործում է Վիասֆեր տեխնոպարկ փակ բաժնետիրական ընկերությունը:
Ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր (մասնավորապես` 2004թ դեկտեմբերի 14-ի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» N ՀՕ-40 և 2005թ-ի հուլիսի 8-ի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» N ՀՕ-176 ՀՀ օրենքները):
Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության պայմանագրեր ինչպես տարբեր երկրների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ («Մայքրոսոֆթ», «Ալկաթել», «Հյուլեթ Փակարդ», «Սան Մայքրոսիսթեմս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մենթոր Գրաֆիքս», «Սիսկո», «Ինթել», «Սինոփսիս», «Դ-Լինք», «Նոկիա» և այլն):
Կազմակերպվել են «ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը և «ԴիջիԹեք» տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսը:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Տեղեկատվական և |Հայաստանի |Ամբողջությամբ |
| |հեռահաղորդակցային |Հանրապետություն | |
| |տեխնոլոգիաների ներդնում| | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
Ներկայում ոլորտն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար:
2012թ ՏՏ ոլորտում գործում են ավելի քան 350 ընկերություններ, որից 107-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են և ներգրավված է մոտ 7800 մասնագետ:
2012թ ՏՏ ընկերությունների արտադրության տարեկան ծավալը կազմել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանման ծավալը` 140 մլն ԱՄՆ դոլար:
1998 թվականից ի վեր ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25 տոկոս աճ:
ՀՀ կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը:
2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 80-ական մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը:
Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները.
«Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`
- Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գտնվող «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպվել է «ԴիջիԹեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսները,
- «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառումը.»ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառումը, «ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը, «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում» միջոցառումը:
«Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում.
- «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում 2011թ մայիսի 11-ին տեղի ունեցավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (այսուհետ` ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը: ՄԻԿ-ի կողմից կազմակերպվել են մի քանի մակարդակներով կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական դասընթացներ և սեմինարներ 900 ժամ ընդհանուր տևողությամբ: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009թ հունիսին կնքված փոխհամաձայնության հուշագրի շրջանակներում բացվել է Հայաստանում հայ-հնդկական ՏՀՏ վերապատրաստման կենտրոնը: «Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում ամերիկյան «Հյուլեթ Փակարդ» և «Ինթել» ընկերությունների հետ համատեղ մշակվել է «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը` ուղղված դպրոցների ուսուցիչներին: Մշակվել է նաև «Դպրոցական համակարգիչ» ծրագիրը: Այս ծրագրի փորձնական փուլում ներառված հայաստանյան 2 կրթահամալիրների աշակերտներին «Ինթել» ընկերության կողմից նվիրվել է 60 դյուրակիր համակարգիչ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշակերտների կողմից ուսումնական պրոցեսում:
Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկում ծրագրի շրջանակում մշակվել և թարմացվել է հետազոտության մեթոդոլոգիան, Հայաստանում գործող կազմակերպությունների ուղեցույցը, որտեղ ներառված են ավելի քան 190 ընկերություններ, մշակվել է վերջնական հաշվետվությունը:
«Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում մշակվել է Հայաստանում Սիսկո լուծումների լաբորատորիայի հիմնման ծրագիրը: ՀՊՃՀ-ում տեղակայված ՁԻՀ-ի ուսումնական լաբորատորիայում 65 ուսանողների և մասնագետների համար կազմակերպվել են CCNA (4 մակարդակով) և CCNAS դասընթացներ (ընդհանուրը` 510 դասաժամ):
ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում կայացած «ԱրմԹեք 2012» համաժողովի շրջանակում ՀՀ կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր` կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Հիմնական խնդիրները
ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ: Մասնավորապես դրանք են` ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, ՏՀՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ ենթակառուցվածքների անբավարարությունը:
16.4.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և պետական աջակցման հիմնական նպատակներն են`
. Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը,
. մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը,
. համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը:
Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Ոլորտի կարողությունների և նվաճումների |«2013 թվականի պետական |
| |խթանում |բյուջեի մասին» ՀՀ |
|___|_________________________________________|օրենքը, ՀՀ |
|2 |Ոլորտի հնարավորությունների ներկայացում |կառավարության 2008 |
| |Հայաստանում և արտերկրում, հասարակական |թվականի հոկտեմբերի 30-ի|
| |իրազեկում |«Կայուն զարգացման |
|___|_________________________________________|ծրագիրը հաստատելու |
|3 |Ոլորտում ներդրումների և արտահանումների |մասին» N1207-Ն որոշումը|
| |խթանում |ՀՀ կառավարության |
|___|_________________________________________|26.05.2010թ |
|4 |ՏՏ ոլորտի մասնագետների որակական մակարդակի|«Տեղեկատվական |
| |և մրցունակության բարձրացում |տեխնոլոգիաների ոլորտի |
|___|_________________________________________|խթանման |
|5 |Ոլորտի զարգացումը խթանող |ծառայությունների 2011թ |
| |ենթակառուցվածքների ձևավորում |ծրագիրը հաստատելու |
|___|_________________________________________|մասին» N732-Ն որոշումը,|
|6 |ՏՏ ոլորտի արտադրողականության աճ և |ՀՀ կառավարության |
| |տեղեկատվական հասարակության կայացում |28.08.2008թ |
| | |«Տեղեկատվական |
| | |տեխնոլոգիաների ոլորտի |
| | |զարգացման հայեցակարգին |
| | |հավանություն տալու |
| | |մասին» N35 արձանագրային|
| | |որոշումը, ՀՀ |
| | |կառավարության |
| | |25.02.2010թ «Հայաստանի |
| | |Հանրապետությունում |
| | |էլեկտրոնային |
| | |հասարակության |
| | |ձևավորման հայեցակարգին|
| | |հավանություն տալու |
| | |մասին» N7 արձանագրային |
| | |որոշումը, ՀՀ |
| | |կառավարության |
| | |18.06.2012թ «Հայաստանի |
| | |Հանրապետության |
| | |կառավարության ծրագրի |
| | |մասին» N730-Ա որոշումը:|
._____________________________________________________________________.
16.4.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային
ծրագրերը (պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
2014-2016թթ ժամանակահատվածում նախատեսվում են հետևյալ ենթածրագրերը`
1) «Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում» ծրագրի շրջանակում կշարունակվեն իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումներ (ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ):
2) «Միջազգային համագործակցություն» ենթածրագրի շրջանակում կշարունակվեն իրականացվել Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ ՄԺԾԾ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 80.0-ական մլն դրամ:
16.5 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.5.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) իր գործունեությունը սկսել է 2008թ նոյեմբերի 8-ին` ՀՀ կառավարության 2008թ փետրվարի 28-ի N204-Ա որոշման համաձայն:
Հայաստանի Ազգային Մրցունակությունը կարևոր դեր է խաղում ՀՀ տնտեսության գլոբալ զարգացման գործընթացում` հատկապես զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում առաջանցիկ ծրագրերի իրականացման միջոցով, ինչն, ի վերջո, կբերի տվյալ ոլորտների առաջխաղացմանը և Հայաստանի ազգային մրցունակության բարձրացմանը:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|«Պետական աջակցություն |Հայաստանի |Ամբողջությամբ |
| |Հայաստանի ազգային |Հանրապետություն | |
| |մրցունակության | | |
| |հիմնադրամի կանոնադրական| | |
| |հիմնախնդիրների | | |
| |իրականացմանը» | | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
1. 2012թ ընթացքում` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն առավել ակտիվ աշխատանքներ իրականացրեց միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի զբոսաշրջային արդյունքների ներկայացման, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից:
Ճանաչողական այցերի շրջանակներում տարված աշխատանքները 2012թ առավել ակտիվ են թե՛ աշխարհագրության և թե՛ ակնկալվող արդյունքների տեսանկյունից, ինչն ընդգրկեց Նիդեռլանդների թագավորությունը, Շվեյցարական Համադաշնությունը, Մերձբալթյան երկրները, Վրաստանը, Իտալիան, Ռուսաստանը և այլն:
Հիմնադրամը նաև բանակցություններ վարեց «CNN» «Euronews» և «BBC» հեռուստաընկերությունների հետ` Հայաստանի խթանումը վերոնշյալ ալիքներով իրականացնելու համար:
ՀԱՄՀ-ն մշակեց Երևանում այցելուների տեղեկատվական կենտրոնի հայեցակարգը` հիմք ընդունելով ինքնաֆինանսավորման սկզբունքը: Աշխատանքներ են իրականացվել նաև տվյալ ծրագրի ֆոնդահայթայթման փաթեթի ձևավորման ուղղությամբ հավանական համաֆինանսավորողներին ներկայացնելու նպատակով:
Աշխատանքներ նախաձեռնվեցին www.armenia.travel Հայաստանի պաշտոնական նոր զբոսաշրջային կայքի ստեղծման ուղղությամբ:
Իրականացվեցին Հայաստանի մասին ճամփորդական տեղեկագրի նոր բովանդակության մշակումը և թարգմանությունը ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով:
Նախապատրաստական աշխատանքներ իրականացվեցին նաև ռուսական «Վօկռուգ սվետա» ուղեցույցի շարքում Հայաստանը ընդգրկելու ուղղությամբ: ՈՒղեցույցը կտպագրվի 10,000 օրինակ և կվաճառվի առաջատար գրախանութներում և օդանավակայաններում: ՈՒղեցույցի բովանդակությունն ամբողջովին վերջնականացվել է «Վօկռուգ սվետա» հրատարակչության կողմից:
ՀԱՄՀ-ն մշակեց և հաստատեց ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի հետ համատեղ 2012-2013թթ իրականացվելիք զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Հետազոտության իրականացման ժամանակահատվածն է 2013թ-ը: Հարցումներ կարվեն Բագրատաշեն, Մեղրի, Այրում և Բավրա սահմանային անցման կետերում, ինչպես նաև Երևանի Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում: Հետազոտության ընթացքում ստացված տվյալները հնարավորություն կընձեռեն պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին` առավել արդյունավետորեն ուղղորդելու զբոսաշրջության ոլորտում հետագա ներդրումային և խթանման աշխատանքները: Նախագիծն ամբողջովին ֆինանսավորվելու է ոչ բյուջետային միջոցների հաշվին:
ՀԱՄՀ-ն և «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ-ի Հայաստանի մասնաճյուղը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, ըստ որի «Ավստրիական Ավիաուղիները» տրամադրելու է երկկողմ ուղևորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին: Ըստ այդմ` տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է` սկսած 99 եվրոյին համարժեք դրամից, Պեկին և Տոկիո ուղղությունների համար` սկսած 399 եվրոյին համարժեք դրամից, իսկ ԱՄՆ ուղղության համար` սկսած 299 եվրոյին համարժեք դրամից: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը:
ՀԱՄՀ-ն աշխատանքներ իրականացրեց ք. Երևան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում ավտոմատ ինքնամաքրման համակարգերով հագեցած հասարակական սանհանգույցի տեղադրման, մոնտաժման և մերձակա տարածքի բարեկարգման ուղղությամբ: Կատարվել են ք. Երևան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Սյունիքի Տաթևի վանական համալիրի մերձակա տարածքում տեղադրված սանհանգույցների գործարկման աշխատանքներ և ապագա շահագործող մասնագետների վերապատրաստում` սանհանգույցի սպասարկման և տեխնիկական վերահսկման հիմնական պահանջներին համապատասխան:
2. Տաթևի վերածնունդ ծրագրի շրջանակներում
Համայնքային ծրագրեր ֆինանսավորող մի քանի հաստատություններից («Քաուն Թերփարթ ինթերնեյշնըլ», «Ջինիշյան հիմնադրամ» և «Խաղաղության Կորպուս») ստացվեցին սոցիալական ենթակառուցվածքի զարգացման նախագծեր ֆինանսավորելու համագործակցության առաջարկներ:
Մշակվեց նաև B&B և գյուղական տների զարգացման գործարար ծրագիր: Նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, մասնավորապես, Ջինիշյան հիմնադրամի հետ` ծրագրի իրականացման համար միկրովարկավորման վերաբերյալ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը մշակեց Տաթև գյուղաբնակ տարածքի համայնքային երկարաժամկետ զարգացման գործողությունների պլան:
Զբոսաշրջային արդյունքների զարգացման շրջանակում մշակվեց քայլարշավի հինգ երթուղի, որոնցից երեքը արդեն նշագրված են:
Տաթևը, որպես զբոսաշրջային ուղղություն առաջ մղելու նպատակով վերամշակված պրեզենտացիան ներկայացվեց մի քանի միջազգային և տեղական առևտրային ցուցահանդեսներում: Իրականացվեցին 2 ճանաչողական այց 18 լրագրողի և 40 զբոսաշրջային գործակալությունների համար:
2012թ ընթացքում` Տաթևի վերածնունդ ծրագիրն աստիճանաբար համալիր բնույթ կրեց և վանական համալիրի, համայնքային զարգացման, ինչպես նաև Տաթևի բրենդի առաջմղման ուղղություններով իրականացվեցին համապատասխան աշխատանքներ: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մշակվեց Տաթև գյուղական համայնքի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը բաղկացած է 13 միջոցառումներից և կծառայի որպես պիլոտային ծրագիր «Տաթև զբոսաշրջային կենտրոն» ծրագրում ներգրավված ութ համայնքների զարգացման ծրագրերի մշակման համար:
Որպես զբոսաշրջային ուղղություն` Տաթևի վերաբերյալ ճանաչողական մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպվեց ռուսական «Telekafe» հեռուստաալիքի և հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության լրագրողական խմբերի այցերը Տաթև, ուր ներկայացվել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը ներկայացվեց որպես պետական-մասնավոր համագործակցության պիլոտային մոդել: ՀԱՄՀ կայքի վերաթողարկված տարբերակում նախատեսվում է Տաթևին վերաբերվող առանձին մասի թողարկում:
3. Առողջապահության ծրագրի շրջանակներում
2012թ ընթացքում` ՈՒռուցքաբանության ծրագրի շրջանակներում` «ԱյԲիԷյ Գրուպ» բելգիական ընկերության հետ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ մատակարարվող սարքավորումների ծավալի (scope of supplies) և հետվաճառքային սպասարկման վերաբերյալ:
ՀՀ առողջապահության հետ համատեղ մշակվեց ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման պետական-մասնավոր համագործակցության ձևաչափը և գործիքակազմը:
Շարունակվեցին քննարկումները Համաշխարհային բանկի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ ծրագրի մանրամասներն առավել հստակեցման նպատակով: Կազմակերպվեցին աշխատանքային հանդիպումներ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորոտորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի աշխատակիցների հետ և քննարկվեցին «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՖԲԸ-ի և Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորոտորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես C18/18 տիպի ցիկլոտրոնի արտաքին փնջի և ներքին թիրախների օգտագործումը ԱԱԳԼ(ԵրՖի) գիտնականների կողմից մի շարք ֆիզիկական գիտափորձերի համար: Մի շարք ֆիզիկական գիտափորձերի համար ԱԱԳԼ(ԵրՖի) գիտնականների կողմից C18/18 տիպի ցիկլոտրոնի արտաքին փնջի և ներքին թիրախների օգտագործումը ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի հանձնարարականով իրականացվում է CICLON-18/18 արագացուցիչի BLT խողովակի պատվիրման նախապատրաստական գործընթացները:
«ԱյԲիԷյ Գրուպ» բելգիական ընկերության կողմից տրամադրվեցին ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ճարտարապետական, կոնստրուկտորական և ճարտարագիտական կոնցեպտուալ նախագծերը: Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս ԷլԹիԴի» ընկերության կողմից իրականացվել է ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ճարտարապետական լուծման էսքիզային նախագծերը:
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից ստացվեցին CICLON-18/18 արագացուցիչի օգտագործման և իզոտոպների արտադրության լիցենզիաները:
Իրականացվեցին կենտրոնի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարական թույլտվությունների ստացման գործընթացներ. ստացվեցին համապատասխան թույլտվությունները:
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ) աշխատանքների իրականացման նպատակով տրամադրվեց 1100.0 մլն դրամ բյուջետային վարկի 10 տարի մարման ժամկետով: Իրականացվեց ՀՀ Կառավարության կողմից գնման գործընթացի կազմակերպման որոշման նախագծի պատրաստումը:
Մշակվեց և հաստատվեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի և «Այգեձոր» ՍՊԸ-ի միջև կնքված շինարարական աշխատանքների պայմանագիրը: Մշակվեց և հաստատվեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի և «Շինսերտեֆիկատ» ՍՊԸ-ի միջև կնքված տեխնիկական հսկողության աշխատանքների պայմանագիրը: Համաձայնություն ձեռք բերվեց բելգիական «Այ Բի Էյ Մոլեկուլյար» ընկերության հետ հեղինակային վերահսկողությունը հինգ այցի շրջանակներում անվճար իրականացնելու վերաբերյալ:
Իրականացման փուլում է ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ճարտարագիտական համակարգերի նախագծի ետեղայնացումը և նախագծանախահաշվարկային փաթեթի պատրաստումը:
Միջազգային համագործակցության տեսանկյունից. 2012 թվականի մարտի 30-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում ՀԱՄՀ հրավերով ՀՀ-ում էր ԱՄՆ միջուկային բժշկության բնագավառի «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս ԷլԹիԴի» միջազգային ընկերության (ԱՄՆ) նախագահ Հայկ Բաքրջյանը:
Իրականացվեց Հայաստանի միջուկային բժշկության ասոցիացիայի հիմնադրումը և նրա անդամակցությունը Եվրոպական միջուկային բժշկության ասոցիացիային: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի, Բոստոնի բժշկական կենտրոնի և գերմանական Ծանր իոնների հետազոտական կենտրոնի (GSI Helmholtzzentrum fr Schwerionenforschung) հետ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» բժշկական անձնակազմի հատուկ ուսուցման, վերապատրաստման և պարբերական որակավորման բարձրացման վերաբերյալ:
Բոստոնի բժշկական կենտրոնի կողմից տրամադրվեցին պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի (PET) և միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT) սարքավորումների օգտագործման չափորոշիչներն ու պրոտոկոլները, որոնք մշակվել և ներդրվել են Բոստոնի բժշկական կենտրոնի կողմից և լայնորեն կիրառվում են ժամանակակից միջուկային բժշկության մեջ:
Սրտաբանության ծրագրի շրջանակներում իրականացվեցին ՀՀ սրտաբանության համակարգի ներկա իրական իրավիճակի վերլուծությունը և միջազգային փորձի ուսումնասիրությունը: 2012թ ընթացքում իրականացվեցին հետևյալ միջոցառումները. Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) ՀԱՄՀ-ի և ՀԱՀ-ի համատեղ ջանքերով կազմակերպվեց «Արյան գերճնշման (հիպերտոնիայի) վերահսկումը` հանրային առողջապահական գերխնդիր Հայաստանում» խորագրով սեմինար, «ՈՒռուցքաբանության ոլորտի բարեփոխումներ» խորագրով դասախոսություն, «Առողջապահության ոլորտի բարեփոխումներ» խորագրով դասախոսություն:
Կրթության ծրագրի շրջանակներում
Կրթության ծրագրի հայեցակարգի ամփոփման, զարգացման ծրագրի հիմնադրույթների ստեղծման և իրագործելիության ուսումնասիրության համար կատարվեց արտասահմանյան փորձի ուսումնասիրություն: Մշակվեցին կրթական ծրագրերի հայեցակարգեր,
Կրթական ծրագրի զարգացման պլանի մշակման և իրագործման համար արտասահմանյան կազմակերպությունը սեփական աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներով այցելեց Հայաստան, որը սեփական միջոցների հաշվին նաև ակտիվ երկխոսություն ծավալեց տեղական և միջազգային կազմակերպությունների հետ` ծրագրի մեկնարկի ֆինանսավորումն ապահովելու համար: Իրականացված ֆինանսավորման հայթայթման աշխատանքների արդյունքում արդեն իսկ ստացված է առաջարկ այդ ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար:
Հանրային կապերի, ֆոնդահայթայթման և հաղորդակցության շրջանակներում
2012թ. ՀԱՄՀ-ի գործունեությունը լայնորեն լուսաբանվեց տպագիր, առցանց և հեռուստատեսային լրատվամիջոցներով (ներառյալ արտասահմանյան): Նաև ապահովվեց Հայաստանի մասին բազմազան հրապարակումներ միջազգային առաջատար լրատվամիջոցներով (տպագիր և առցանց տարբերակներով):
2012թ ընթացքում իրականացվեցին ՀԱՄՀ նոր վեբկայքի համալիր կառուցվածքային աշխատանքները. նոր վեբկայքի մեկնարկը նախատեսվեց 2013թ փետրվարի սկզբին:
Ապահովվեցին հարցազրույցները Հ1 (Հայլուր), Արմնյուզ (Բանաձև), Երկիր Մեդիա (Երկիրն Այսօր), Միր հեռուստաալիքներին, Հանրային ռադիոյին, Nouvelles dԺArmenieթերթին, Արմենպրես գործակալությանը, Yerevan ամսագրին և այլ լրատվամիջոցներին:
Ընդհանուր առմամբ, ապահովվեց ՀԱՄՀ-ի և նրա գործունեության վերաբերյալ ավելի, քան 150 հրապարակումներ հայաստանյան առցանց և տպագիր ԶԼՄ-ներում:
Նաև ամբողջապես ֆոնդահայթայթվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ԱՄՆՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի և «Միջազգային համագործակցության գերմանական գործակալություն» կազմակերպության հետ համատեղ ՀԱՄՀ կողմից իրականացվող (2012 հոկտեմբերի 15-ին մինչև 2013 հոկտեմբերի 15-ը) 12 ամսյա Հայաստան միջազգային այցելուների հետազոտության իրականացման համար անհրաժեշտ գումարը:
Ամբողջապես ֆոնդահայթայթվեցին նաև համապատասխան ֆինանսներ www.armenia.travel նոր զբոսաշրջային կայքի պատրաստման համար:
Հիմնական խնդիրները
Զբոսաշրջության ոլորտում հրատապ է մնում երկրի խթանման և մարքեթինգային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը տարբեր աղբյուրներից: Հանդիսանալով տնտեսության գերակա ճյուղերից մեկը մարքեթինգային քաղաքականության արդյունավետ իրականացումը առանցքային է` երկիրը որպես մրցունակ զբոսաշրջավայր ներկայացնելու համար:
Նոր զբոսաշրջային արդյունքների, ենթակառուցվածքների և զբոսաշրջության այլընտրանքային ուղղությունների ստեղծումն ու զարգացումը հանդիսանում են այն խնդիրները, որոնց լուծմանը ուղղված են լինելու Մրցունակության հիմնադրամի 2014-2016թթ միջոցառումներն ու ծրագրերը:
Արդիական է նաև այցելուների տեղեկատվական կենտրոնի հիմնումը Երևան քաղաքի կենտրոնում` Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ճշգրիտ և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Առողջապահության ծրագրային աշխատանքների ուղղությամբ առանցքային խնդիրները պայմանավորված են անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների առկայությամբ: Առանձնապես կարևորվում է հնարավոր ներդրողների հետ կապի հաստատումը և նախընտրելի ներդրումային ծրագրերի շուրջ բանակցությունների իրականացումը: Արդիական է մրցունակության բարձրացման նպատակով և պետական մասնավոր գործընկերության մոդելով առողջապահության բնագավառում առանձին ուղղությունների զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը:
Կրթության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ բարձրագույն կրթության համակարգի նպատակների շուրջ համընդհանուր հանրային փոխհամաձայնության բացակայությունը, առաջանցիկ ծրագրերի բացակայությունը և կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացի խիստ կենտրոնացված լինելը: Արդյունքում տուժում են թե ուսումնական ծրագրերը, թե ռեսուրսների տեղաբաշխումը և թե որոշումների կայացման գործընթացը:
Բուհական համակարգի խնդիրներից է աշխատաշուկայի պահանջարկը և կոնկրետ հմտությունների տիրապետող շրջանավարտների անհամապատասխանությունը, ժամանակին համահունչ որակավորումներ ունեցող դասախոսների անբավարար քանակը մասնագիտական տպագրությունների անհասանելիությունը և այլն:
2014-2016թթ ընթացքում կիրականացվի տեղեկատվական ապահովում և ներդրումներին խթանող քաղաքականություն` ներառյալ ՀԱՄՀ-ի հանրային իրազեկվածության և հանրային համագործակցության արդյունավետության բարձրացում և բարենպաստ հանրային տեղեկատվական միջավայրի ապահովում, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների` լրագրողական-ճանաչողական այցերի, պլանավորում, կազմակերպում և իրականացում, ՀԱՄՀ-ի Համահայկական ցանցի ծրագրի համատեքստում, այդ թվում Սփյուռքի ԶԼՄ-ներում ՀԱՄՀ-ի, նրա գործունեության և ծրագրերի լուսաբանում, բովանդակային տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում, տարածում և լուսաբանում, ՀԱՄՀ շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովումը, ՀԱՄՀ ծրագրերի իրականացումն ապահովող միջոցառումների, այդ թվում ֆոնդահայթայթման պլանավորում, կազմակերպում և անցկացումը:
Կիրականացվի նաև Հայաստանի բրենդի հայեցակարգի մշակումը, ներառյալ Հայաստանի բրենդի ձևավորման ուղղված միջոցառումների ծրագրի առկայությունը:
16.5.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
ՀԱՄՀ կանոնադրական խնդիրների իրականացմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է խթանել տնտեսության զարգացման համար թիրախային ընտրված ոլորտների կայուն զարգացումը, խթանել ներդրումների հոսքը, իրագործել տվյալ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումները:
Ծրագրի իրականացմամբ ՀԱՄՀ-ն նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև խթանել ընտրված ոլորտներում մրցունակության բարձրացմանը:
Գերակայությունները.
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |ՀՀ կրթության, առողջապահության, |Համաձայն 28.02.2008թ |
| |զբոսաշրջության և դրանց հատող ոլորտների |ընդունված ՀՀ |
| |մրցունակության բարձրացում: |Կառավարության N 204-Ա |
| | |որոշման; համաձայն |
| | |«Հիմնադրամների մասին» |
| | |ՀՀ օրենքի; համաձայն |
| | |08.10.2009թ ընդունված |
| | |ՀՀ կառավարության |
| | |N 1297-Ն որոշման; |
| | |համաձայն 16.10.2008թ |
| | |ընդունված ՀՀ |
| | |կառավարության N 1322-Ն |
| | |որոշման; համաձայն |
| | |19.02.2009թ ՀՀ |
| | |կառավարության N 310-Ն |
| | |որոշման |
| | |ՀՀ կառավարության 2008թ |
| | |օգոստոսի 28-ի թիվ 35 |
| | |որոշմամբ հաստատված |
| | |Տեղեկատվական |
| | |տեխնոլոգիաների ոլորտի |
| | |զարգացման հայեցակարգը |
._____________________________________________________________________.
16.5.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
«Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» ծրագրի տարեկան ծրագրերի իրականացման արդյունքում`
1. Կստեղծվեն առնվազն 4-5 ավարտուն և համապարփակ ներդրումային ծրագրեր կկոորդինացվի համագործակցությունը պետական և մասնավոր հատվածի միջև,
2. կբարձրացվի իրազեկվածությունը առողջապահության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտների զարգացման վերաբերյալ,
3. կբարձրանա տնտեսության որոշ ոլորտների մրցունակության ներուժը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից վերոնշյալ ոլորտներում ծրագրային միջոցառումների իրականացումը կապահովի տնտեսության զարգացման զգալի առաջընթաց, մարքեթինգային քաղաքականության իրականացման արդյունքում կբարձրանա իրազեկվածության աստիճանը անցկացված և անցկացվող ծրագրերի վերաբերյալ, կընդլայնվեն պոտենցյալ ներդրողների և բարերարների խմբերը և կամրապնդվի վերջիններիս վստահությունը ներդրումային ծրագրերի առնչությամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում կխթանի տնտեսության կայուն աճը, կբացահայտվեն ոլորտային խնդիրները և կիրականացվեն տվյալ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աջակցությամբ:
2014-2016թթ ընթացքում Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ 6 ենթածրագրերը.
«Հիմնական գրասենյակ», «Զբոսաշրջություն», «Առողջապահություն», «Կրթություն», «Տաթևի վերածնունդ», «Հանրային կապեր և ներդրողների հետ հարաբերություններ»:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ նախատեսվել է հատկացնել յուրաքանչյուր տարի 260.0 մլն դրամ:
16.6 Տեխնիկական կանոնակարգի պահանջների և չափագիտական կանոնների ու
նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագրի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.6.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության իրականացումը նպաստում է «Համապատասխանության գնահատման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրառմանը, ապահովվելով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և չափագիտական կանոններին ու նորմերին:
Միաժամանակ վերոհիշյալ աշխատանքներն ապահովվում են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետական գույքի, ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգությունը, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից ու սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից պաշտպանությունը:
Իրականացվող աշխատանքներն ապահովում են նաև պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Հայաստանի |ՀՀ տարածքում |Ամբողջությամբ |
| |Հանրապետության |արտադրանք արտադրող, | |
| |տարածքում տեխնիկական |ներմուծող, իրացնող և | |
| |կանոնակարգերի |ծառայություն մատուցող| |
| |պահանջների և |տնտեսավարող | |
| |չափագիտական կանոնների |սուբյեկտները, ինչպես | |
| |ու նորմերի պահպանման |նաև բոլոր սպառողները| |
| |նկատմամբ պետական | | |
| |վերահսկողության | | |
| |իրականացման շրջանակում | | |
| |փորձանմուշների | | |
| |ձեռքբերում և | | |
| |համապատասխան | | |
| |հավատարմագրված | | |
| |փորձարկման | | |
| |լաբորատորիաներում | | |
| |փորձարկումների | | |
| |իրականացում | | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
Նշված ծրագրի միջոցառումների կատարման ուղղությամբ իրականացվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական չափագիտական վերահսկողություն:
Ստուգումներ իրականացնելիս առաջնային նշանակություն է տրվել լայն սպառման ապրանքների, ինչպես նաև դիզելային վառելիքի, բենզինի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության, չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը: Վերահսկողությունը իրականացվել է նշված արտադրատեսակների արտադրման և իրացման փուլերում համապատասխանաբար արտադրության և առևտրի տնտեսավարող սուբյեկտներում:
2011թ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողություն է իրականացվել 221 տնտեսավարող սուբյեկտներում, 158-ում հայտնաբերվել են խախտումներ.
Պետական վերահսկողության արդյունքների հիման վրա 13 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու, 3 տնտեսավարող սուբյեկտներին` արտադրանքի իրացումը արգելելու, 1 տնտեսավարող սուբյեկտին` արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին, իսկ 10 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր չստուգաչափված չափման միջոցների շահագործումը արգելելու մասին:
Խախտումներ թույլ տված 172 պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 21,720. հազ. դրամի չափով:
2012թ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողություն է իրականացվել 278 տնտեսավարող սուբյեկտներում, որից 211-ում հայտնաբերվել են 304 խախտումներ:
Պետական վերահսկողության արդյունքների հիման վրա 5 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու, 2 տնտեսավարող սուբյեկտներին` արտադրանքի իրացումը արգելելու, 2 տնտեսավարող սուբյեկտներին` արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին, իսկ 6 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր չստուգաչափված չափման միջոցների շահագործումը արգելելու մասին:
Խախտումներ թույլ տված 326 պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 53,170.0 հազ. դրամի չափով:
Հիմնական խնդիրները
. Ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը,
. սպառողների իրավունքների պաշտպանությունը,
. տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը,
. պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
16.6.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
Ծրագրի իրականացման նպատակն է ՀՀ-ում արտադրանք արտադրող, ներմուծող, իրացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի և մատուցվող ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության ապահովումը` պետական վերահսկողություն իրականացման միջոցով:
Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Արտադրանքի և ծառայությունների |«Տեխնիկական |
| |անվտանգության ապահովում, պետության և |կանոնակարգման մասին», |
| |սպառողների շահերի պաշտպանություն: |«Ստանդարտացման մասին», |
| | |«Համապատասխանության |
| | |գնահատման մասին», |
| | |«Չափումների |
| | |միասնականության |
| | |ապահովման մասին», |
| | |«Սպառողների |
| | |իրավունքների |
| | |պաշտպանության մասին», |
| | |«Հայաստանի |
| | |Հանրապետությունում |
| | |ստուգումների |
| | |կազմակերպման և |
| | |անցկացման մասին» ՀՀ |
| | |օրենքներով և ՀՀ |
| | |վարչական |
| | |իրավախախտումների |
| | |վերաբերյալ օրենսգրքով |
._____________________________________________________________________.
16.6.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության ծրագրի իրականացման համար 2014-2016թթ նախատեսվել է հատկացնել յուրաքանչյուր տարի 30.0-ական մլն դրամ:
16.7 ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության
ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական
աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.7.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը մշակվել է ապահովելու երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` կազմակերպությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև Գյումրիում ինովացիոն համակարգի ձևավորման միջոցով: Միջոցառումներն ուղղված են տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը, արտահանման ներուժի բացահայտմանը, արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, համապատասխան ենթակառույցների ձևավորմանը, կրթության որակի և մատչելիության բարձրացմանը, Գյումրի և Վանաձորի քաղաքների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:
ՀՀ կառավարության 15.12.2011թ արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության» ռազմավարությունը, որի գլխավոր նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` ձեռնարկությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի անընդհատ արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման միջոցով: 2012-2020թթ նախատեսվում է իրականացնել ռազմավարությամբ ընտրված արտահանման ներուժ ունեցող ոլորտային ռազմավարություններով հաստատված համապատասխան միջոցառումները` խթանելով տնտեսության արդյունաբերական ոլորտի արտահանելի հատվածի ընդլայնումը:
._____________________________________________________________________.
| Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Հանրաճանաչ միջազգային |Հայաստանի |Մատուցված |
| |արդյունաբերական ոլորտի |Հանրապետություն, |ծառայությունների |
| |կազմակերպությունների |արդյունաբերական |փոխհատուցումն |
| |ներգրավման և մուտքի |ոլորտի |ամբողջությամբ |
| |ապահովման |ընկերություններ |կատարվում է ՀՀ |
| |միջոցառումների | |պետական բյուջեից: |
| |իրականացում, այդ թվում`| | |
| |ազատ տնտեսական գոտում | | |
|__|_______________________| |____________________|
|2.|Արտադրական | |Կատարվում է |
| |գործունեության | |վարկավորման |
| |վարկավորման | |տոկոսագումարի |
| |սուբսիդավորում | |մասնակի |
| | | |սուբսիդավորում` 3 |
| | | |տոկոսի չափով: |
|__|_______________________| |____________________|
|3.|Շուկայական | |Նախատեսվում է ՀՀ |
| |տեղեկատվության | |պետական բյուջեից |
| |ապահովում, հայկական | |համաֆինանսավորում |
| |ապրանքների նպատակային | |մինչև 50 տոկոսի |
| |շուկաներում առաջմղման | |չափով: |
| |գործունեության | | |
| |իրականացում, հայկական | | |
| |ապրանքների ներկայացում | | |
|__|_______________________| |____________________|
|4.|Միջազգային | |Նախատեսվում է ՀՀ |
| |սերտիֆիկացման | |պետական բյուջեից |
| |համաֆինանսավորում | |համաֆինանսավորում` |
| | | |սերտիֆիկացման |
| | | |ծառայությունների |
| | | |ուղղակի կատարված |
| | | |ծախսերի 50 տոկոսի |
| | | |չափով: |
|__|_______________________| |____________________|
|5.|Միջազգային | |Նախատեսվում է ՀՀ |
| |ցուցահանդեսներին | |պետական բյուջեից |
| |մասնակցության ապահովում| |համաֆինանսավորում |
| | | |մինչև 50 տոկոսի |
| | | |չափով: |
|__|_______________________| |____________________|
|6.|Արտասահմանյան | |Նախատեսվում է ՀՀ |
| |դիստրիբյուտորների և | |պետական բյուջեից |
| |այլ օժանդակ կառույցների| |համաֆինանսավորում |
| |ներկայացուցիչների | |մինչև 50 տոկոսի |
| |այցելություններ | |չափով: |
| |Հայաստան, գործարար | | |
| |կապերի հաստատում | | |
|__|_______________________| |____________________|
|7.|Վերապատրաստման | |Մատուցված |
| |դասընթացների մշակման, | |ծառայությունների |
| |կազմակերպման և | |փոխհատուցումն |
| |իրականացման | |Հայաստանում |
| |ֆինանսավորում | |ամբողջությամբ |
| | | |կատարվում է ՀՀ |
| | | |պետական բյուջեից, |
| | | |իսկ արտերկրում` |
| | | |համաֆինանսավորում |
| | | |մինչև 50 տոկոսի |
| | | |չափով: |
|__|_______________________| |____________________|
|8.|Արտահանմանն ուղղված | |Մատուցված |
| |արտադրատեսակների | |ծառայությունների |
| |արտադրության ներուժի | |փոխհատուցումն |
| |բացահայտմանն ուղղված | |ամբողջությամբ |
| |հետազոտության | |կատարվում է ՀՀ |
| |իրականացում | |պետական բյուջեից: |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
2011թ արդյունաբերության կայուն գործունեության արդյունքում պահպանվեցին աճի միտումները նախորդ տարվա նկատմամբ, իսկ արտահանման աճը մեկ անգամ ևս ապացուցեց տեղական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկայում և արտահանելի հատվածի ներուժի օգտագործման կարևորությունը:
Համաձայն ԱՎԾ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների` 2011թ հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ոլորտի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 953 մլրդ դրամի արտադրանք (համադրելի գներով)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ կազմելով 114.1%: Իրացվել է 972 մլրդ դրամի արտադրանք (աճի տեմպը` 116.5%), որից ԱՊՀ երկրներ են արտահանվել 73.6 մլրդ դրամի, այլ երկրներ` 303 մլրդ դրամի արտադրանք: Ընդ որում արտահանման աճի տեմպը կազմել է համապատասխանաբար` 123.7% և 125.3%:
Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 20-21%, որը հնարավոր է եղել ապահովել ինչպես նախկինում գործող արդյունաբերական ընկերությունների վերագործարկման, հզորությունների ավելացման, այնպես էլ նոր ստեղծված ընկերությունների գործարկման արդյունքում:
ԱՎԾ ցուցանիշների համաձայն 2012թ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է (համադրելի գներով) 1094.5 մլրդ դրամի արտադրանք (Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամն է, որ թողարկված արդյունաբերական արտադրանքը գերազանցում է 1 տրիլիոն դրամը), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.8%-ով: Իրացված արտադրանքից արտահանվել է 430.8 մլրդ դրամի ապրանքներ (շուրջ 38.6%-ը): Կտրուկ աճել են դեպի ԱՊՀ երկրներ արտահանումների մասնաբաժինը, որը կազմել է 106.8 մլրդ դրամ (աճը` 44.6%), իսկ այլ երկրներ արտահանված ապրանքների ծավալն աճել է 7.8%-ով` կազմելով 324 մլրդ դրամ:
Արդյունաբերության ոլորտում շարունակական քաղաքականության իրականացման արդյունքում 2012թ ընթացքում կատարվել են հետևյալ միջոցառումները.
. 2012թ հոկտեմբերի սկզբին Երևանում կազմակերպվել է «Ֆրութֆուլ Արմենիա» (Fruitful Armenia) 8-րդ միջազգային համաժողովը, որի շրջանակներում ներկայացվել է «Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը»:
. 2012 թվականի հոկտեմբերի 29-31-ը Երևանում կազմակերպվել է ոսկերչական արտադրատեսակների ցուցահանդես, որը համընկել է Հայ ոսկերչի ազգային օրվա և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի ստեղծման 15-ամյակի հետ: Ցուցահանդեսին մասնակցել են 70-ից ավել օտարերկրացիներ, որի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին ներկայացվեց նաև երեք` ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը:
. Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ս.թ մարտի 22-ին հաստատվել են «Արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» և «Արդյունաբերական կազմակերպությունների կողմից միջազգային սերտիֆիկատների ձեռքբերման և որակի կառավարման համակարգի ներդրման պետական աջակցության տրամադրման» կարգերը:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի Գյումրիի տեղեկատվական կենտրոնի (Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի շրջանակում) կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.
Ճարտարագիտական կրթական և հետազոտական լաբորատորիայում 2011թ ուսուցում են անցել 203 ուսանողներ և աշակերտներ:
Մուլտիմեդիայի լաբորատորիայում 2012թ դասընթացները մեկնարկել են Photoshop և Corel Draw առարկաներից և 3D Max առարկաներից և արտադրական պրակտիկա են անցել 42 ուսանող:
Մուլտիմեդիայի լաբորատորիայում MEMCOSOFT, TOUCH-FX և Ռոբերտ Սահակյան ստուդիա մասնագետների կողմից 2012թ ընթացքում իրականացվել են վարպետության դասընթացներ: Դասընթացին մասնակցել են շուրջ 60 մարդ ինչպես մուլտիմեդիայի ուսանողները, այնպես էլ Գյումրու այլ մասնագետներ:
2012թ ընկած ժամանակահատվածում Եռաչափ մոդելավորման լաբորատորիայում անցկացվել են Ռենոսերիոս և ԱվտոՔադ դասընթացներ` 19 ուսանող, «Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի» Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ արտադրական պրակտիկա են անցել 13 ուսանող:
Կազմակերպվել է ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաներ) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերվող բիզնես գաղափարների երկրորդ մրցույթը: Մրցույթին մասնակցած գաղափարները ներկայացվել են ինչպես Գյումրիից, այնպես էլ Երևանի մասնագետների կողմից` գաղափարները Գյումրիում իրականացնելու նախապայմանով:
Մրցույթին դիմած 13 գաղափարներից ընտրվել է կարճ ցուցակ, կազմված 9 գաղափարներից, որոնց վերաբերյալ կազմակերպվեցին շնորհանդես և քննարկում, ինչի արդյունքում հաղթող են ճանաչվել 3 գաղափարներ.
. Հիբրիդային արևային ջեռուցման համակարգ,
. Թվային և կոշտ նախատիպերի նախագծում և արտադրություն,
. Ոսկերչական և գեղազարդային իրերի գեղարվեստական նախագծում, մոդելավորում և մոմից մոդելների պատրաստում ու թողարկում:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի (նախկին` ԳՏԶՀ) կողմից տարվել են բանակցություններ «Դ-լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ` Տեխնոպարկում տարածաշրջանային հետոզոտական կենտրոնի հիմնման նպատակով, ինչի արդյունքում ապրիլ ամսին բացվել և ներկայումս Գյումրիում գործում է «Դ-լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնը:
«Անշարժ գույքի կառավարում և շինարարական աշխատանքների վերահսկողություն» ծրագրի իրականացման շրջանակում` «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի մասնագետների հետ համատեղ կատարվել է «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» աշխատանքային նախագծի փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում բացահայտված թերությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան եզրակացություն, որից հետո պատվիրատուի (EIF) պահանջով կատարողի կողմից իրականացվել են համապատասխան փոփոխություններ և վերջնական տեսքի են բերվել նախագծային փաստաթղթերը: «ՀԳՇՆ» ՍՊԸ-ի կողմից նախագիծը ներկայացված է 13 գրքով համալիր կազմով:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի (նախկին` ԳՏԶՀ) մասնակցությամբ ստեղծված «Սեյսմոտեք» ընկերությունը նախագծել և պատրաստել է սեյսմիկ տվիչը` լոգերի համակարգով, իսկ «Տեխնոպոլ» ընկերությունը ավարտել է երկու լաբորատոր սարքերի նախագծումը և ներկայումս պատրաստում են փորձանմուշները, որոնք ներառվել են «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության կատալոգներում:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի (նախկին` ԳՏԶՀ) մասնագիտական օժանդակությամբ ստեղծվել են «Գիգաբիթ» ԱՁ և «էներգո էֆեկտիվ տեխնոլոգիա» (էէՖ) ՍՊԸ սկսնակ ընկերությունները:
2011թ ընթացքում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (նախկին` ԳՏԶՀ) կազմակերպել և մասնակցել է մի շարք միջոցառումների.
. «Ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաների) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարի ընտրության հրապարակային մրցույթ» սեմինար,
. «Գիտական արդյունք-գաղափարից մինչև բիզնես» սեմինար,
. Հանդիպում-քննարկումներ Գյումրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ Գյումրու բիզնես համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ,
. Մայքրոսոֆտ ընկերության մասնակցությամբ` «Ինովացիա, գաղափարից մինչև արտադրանք» սեմինար,
. «Դիջիտեք» և «Շիրակ-էքսպո» ցուցահանդեսներ և «Արմտեք» համաժողով:
Հիմնական խնդիրները
Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:
Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է:
Ստորև ներկայացված են արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախները և իրականացվող քաղաքականության արդյունքում ակնակալվող արդյունքները միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում:
._____________________________________________________________________.
| | Ցուցիչ |2010թ|2015թ |2020թ |
|________________________|________________________|_____|______|______|
|Տնտեսության արտահանելի |Ապրանքների արտահանման և | 11%| 16% | 19% |
|հատվածի մեծացում |ՀՆԱ հարաբերակցությունը | | | |
| |________________________|_____|______|______|
| |Ընդհանուր արտահանման |1,011|1,800-|2,800-|
| |ծավալը, մլն. ԱՄՆ դոլար | |2,100 |3,300 |
|________________________|________________________|_____|______|______|
|Տնտեսության արտահանելի |Ապրանքների արտահանման | 385|700- |1,300-|
|հատվածի դիվերսիֆիկացում |ծավալն, առանց մետաղական | |900 |1,500 |
| |հանքահումքային | | | |
| |արտադրանքի և ադամանդի, | | | |
| |մլն ԱՄՆ դոլար | | | |
|________________________|________________________|_____|______|______|
|Հայկական ապրանքների |Վերամշակող | | 5% | 4% |
|մրցունակության |արդյունաբերության | | | |
|բարձրացում |արտադրողականության (մեկ | | | |
| |աշխատողի հաշվով | | | |
| |ավելացված արժեք) իրական | | | |
| |աճ, % * * | | | |
._____________________________________________________________________.
Բացի այդ, մասնավորապես անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
. Համագործակցել մասնավոր հատվածի հետ` ոլորտային զարգացման ռազմավարությունների իրականացման նպատակով,
. Նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների ռազմավարությունների և գործառնությունների կատարելագործմանը,
. Բացահայտել արտահանման ներուժ ունեցող նոր ոլորտները և նպաստել այդ ոլորտներում արտահանման կարողությունների ձևավորմանը և զարգացմանը,
. Աջակցել Հայաստանում ավելացված արժեքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը,
. Ներգրավել անդրազգային ընկերություններ,
. ՈՒղղորդել և ձևակերպել խնդիրներ գործարար միջավայրի բարեփոխումների համար,
. Զարգացնել գործարարների աջակցման կառույցների կարողությունները,
. Ձևավորել արդյունաբերության ոլորտում իննովացիոն համակարգ և մշակել համապատասխան սկզբունքներ,
. Ձևավորել արդյունաբերության ոլորտի ինովացիոն համակարգի բաղկացուցիչ մասեր, ինչպիսիք են` տեխնոպարկեր, տեխնոլոգիական ինկուբատորներ, վերլուծական-տեղեկատվական համակարգեր:
16.7.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը, վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումը, արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների հավասարակշռված և փուլային միջոցառումների իրականացումը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացումը:
Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Արտահանվող ապրանքների ծավալների |Հայաստանի |
| |ավելացում, արտահանելի նոր |Հանրապետության |
| |ապրանքատեսակների բացահայտում, այդ թվում` |կառավարության կողմից |
| |նպատակային շուկաներում հայկական |2011 թվականի դեկտեմբերի|
| |ապրանքների առաջմղման միջոցով, |15-ի նիստի N 49 |
| |ներդրումների ներգրավում, ֆինանսական |արձանագրության 9-րդ |
| |մատչելի միջոցների ապահովում` արտադրական |կետով հավանության |
| |գործունեության վարկավորման սուբսիդավորման|արժանացած Հայաստանի |
| |միջոցով, Հանրաճանաչ միջազգային |Հանրապետության |
| |արդյունաբերական ոլորտի |արտահանմանն ուղղված |
| |կազմակերպությունների ներգրավման և մուտքի|արդյունաբերական |
| |ապահովման միջոցառումների իրականացում, այդ|քաղաքականության |
| |թվում` ազատ տնտեսական գոտում, |ռազմավարությունը, |
| |արդյունաբերական արտադրանքի որակական |Հայաստանի |
| |մակարդակի և մրցունակության բարձրացում, |Հանրապետության |
| |ինովացիոն համակարգի ձևավորում` |վարչապետի 2012 թվականի |
| |տեխնոլոգիական կենտրոնների բնականոն |փետրվարի 29-ի N 178-Ա |
| |գործունեությունը ապահովելու միջոցով, |որոշմամբ ստեղծված |
| |մարդկային ռեսուրսների կարողությունների |Հայաստանի |
| |զարգացում և վերապատրաստման |Հանրապետության |
| |միջոցառումների իրականացում, հետազոտական |վարչապետին կից |
| |աշխատանքների ապահով: |Արդյունաբերական |
| | |խորհուրդ, որը, |
| | |հանդիսանալով |
| | |ռազմավարության |
| | |իրականացման |
| | |աշխատանքների համակարգող|
| | |բարձրագույն մարմին, |
| | |«Ինովացիոն |
| | |գործունեությանը պետական|
| | |աջակցության մասին» ՀՀ |
| | |օրենք |
._____________________________________________________________________.
16.7.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Ռազմավարության մեկնարկային փուլը ներառում է արդյունաբերական քաղաքականության իրականացմանը մեկնարկ տվող հիմնական կենտրոնացման ոլորտների նախորոշումը և համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացումը:
Ռազմավարությունը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնությունների համակարգված և ներդաշնակ գործունեություն:
Ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից առավել հեռանկարային համարվող ոլորտներից` ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործություն և դեղագործություն ու բիոտեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության, ինչպես նաև ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտներ: Նշված ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման համար ձևավորվել են ոլորտային խորհուրդներ, ինչպես նաև ոլորտային խորհուրդների քարտուղարություններ` պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Հարկ է նշել, որ պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում 2014-2015թթ իրականացվելու են 2012թ հաստատված հետևյալ ռազմավարությունները.
Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-15թթ գործողությունների ծրագիրը
Կոնյակագործության ոլորտի 2012-2015թթ գործողությունների ծրագիրը,
Գինեգործության և կոնյակագործության ոլորտի 2012-2020թթ ոլորտային ռազմավարությունը,
Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-15թթ գործողությունների ծրագիրը
Ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային ռազմավարությունները և 2012-15թթ ոլորտային ռազմավարությունների իրականացումը,
2012 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և ճշգրիտ ճարտարագիտության/ ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչների միջև ճշգրիտ ճարտարագիտության/ ճարտարագիտության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ» հուշագիրը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների միջև գինեգործության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ» հուշագիրը.
2013թ հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև առկա քննարկումների արդյունքում հավանության է արժանացել Գյումրու տեխնոպարկի գործունեության ընդլայնման և արդյունքների ամրապնդման նպատակով Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ներքո հստակեցնել համապատասխան կառույցների գործունեությունը: Մասնավորապես խնդիրը կայանում է երկու կենտրոնների աշխատանքների համակարգմանը` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների բնականոն աշխատանքների ապահովումը: Հարկ է նշել, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը օգտագործելու է արդեն իսկ առկա Գյումրու տեխնոլոգիական ռեսուրսները, իսկ լրացուցիչ անհրաժեշտ այլ ռեսուրսները հայթայթվելու են այլ աղբյուրներից:
Ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 2014թ` 563.8 մլն դրամ, 2015թ` 663.9 մլն դրամ, 2016թ` 664.3 մլն դրամ:
16.8 ՀՀ հավատարմագրման համակարգի բարեփոխում ԵՎ Հավատարմագրման
ազգային մարմնի պետական աջակցության ծրագրի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.8.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
Հավատարմագրման ոլորտը հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս` էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսական զարգացման վրա: «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն ապահովում է հավատարմագրման գործընթացի իրականացումը:
Նախկինում ՀՀ-ում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայությունները մատուցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հավատարմագրման գործակալության կողմից:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|ՀՀ հավատարմագրման |Հայաստանի |Ֆինանսական միջոցների|
| |համակարգի բարեփոխում և |Հանրապետություն, |հատկացումը կարող է |
| |Հավատարմագրման ազգային |Հավատարմագրման |իրականացվել ՀՀ |
| |մարմնի կայացում |ազգային մարմին, |պետական բյուջեից, |
| | |Հավատարմագրման |վարկային միջոցներից,|
| | |խորհուրդ, |ինչպես նաև օրենքով |
| | |համապատասխանության |չարգելված այլ |
| | |գնահատման մարմիններ, |աղբյուրներից |
| | |ՀՀ տարածքում | |
| | |ապրանքներ ու | |
| | |ծառայություններ | |
| | |արտադրողները, | |
| | |իրացնողները և | |
| | |ներմուծողները, | |
| | |սպառողները | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
Ծրագրի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են ՀՀ և Եվրոպական միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովումով: Անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում, ՀՀ օրենսդրական դաշտը մոտարկել ԵՄ օրենսդրական դաշտին և ապահովել հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունը միջազգային ու եվրոպական պահանջներին համապատասխան:
Միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման համակարգի ձևավորման ուղղությամբ 2011 թվականին իրականացվել են հետևյալ աշխատանքները.
2011թ դեկտեմբերի 5-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքը, ինչի կիրարկումն ապահովելու նպատակով 2012թ ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր:
- 2011թ նոյեմբերի 14-ին և 15-ին, ԹԱՅԵՔՍ գործիքի ներքո, կազմակերպվել է «EU requirements for conformity assessment of accreditation bodies and competence of testing/calibration laboratories» խորագրով աշխատաժողով,
- 2012թ ՀՀ-ում հավատարմագրվել են 9 փորձարկման լաբորատորիաներ և 6 սերտիֆիկացման մարմիններ:
Հիմնական խնդիրները
Ծրագրի կարևոր խնդիրներից են` միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորումը, հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչումը, արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, ապրանքների մրցունակության բարձրացումը և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծումը, համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման առկա դժվարությունները:
16.8.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
Ծրագրի իրականացման հիմնական նպատակը միջազգային և եվրոպական համակարգերին ինտեգրումն է, այդ թվում հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման և կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:
Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Միջազգային չափանիշներին համապատասխան |«Հավատարմագրման մասին» |
| |հավատարմագրման ազգային համակարգի |ՀՀ օրենք, ՀՀ |
| |ձևավորում: Միջազգային ստանդարտների |էկոնոմիկայի |
| |պահանջներին համապատասխան |նախարարության բնագավառի|
| |համապատասխանության գնահատման մարմինների |գերակայող |
| |հավատարմագրում: Հավատարմագրված |ուղղությունները և ՀՀ |
| |համապատասխանության գնահատման մարմինների |կառավարության |
| |կողմից մատուցվող ծառայությունների |ռազմավարական ծրագրերում|
| |նկատմամբ սպառողների վստահության |ամրագրված ընդհանուր |
| |բարձրացում: |տնտեսական խնդիրները և |
| | |նպատակները, ՀՀ |
| | |կառավարության |
| | |«Հայաստանի |
| | |Հանրապետության որակի |
| | |ենթակառուցվածքի |
| | |բարեփոխման |
| | |ռազմավարությանը |
| | |հավանություն տալու |
| | |մասին» 2010 թվականի |
| | |դեկտեմբերի 16-ի N1693-Ն|
| | |որոշում |
._____________________________________________________________________.
16.8.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել ՀՀ-ում հավատարմագրման ազգային մարմնի կայացման գործընթացի արդյունավետ իրագործումը, Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների զարգացումը: Հավատարմագրման ազգային մարմինը հնարավորություն կունենա մասնակցել բազմակողմանի հավատարմագրման արդյունքների փոխճանաչման համաձայնագրերի /ԲՀ/ կնքման գործընթացին:
Ներկայում ՀՀ-ում գործում են հավատարմագրված 92 փորձարկման լաբորատորիաներ և 30 սերտիֆիկացման մարմիններ:
Ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 2014-2015թթ յուրաքանչյուր տարի 13.9 մլն դրամ, 2016թ` 14.4 մլն դրամ:
16.9 ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական
բարեփոխումների քարտուղարության պետական աջակցության ծրագրի
իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.9.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
Ներկայացվող ծրագրի հիմքում ընկած է «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և տեսչական բարեփոխումների իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու, տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ ստեղծելու» ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1135-Ն որոշումը:
Խորհրդի գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող Խորհրդի քարտուղարություն (այսուհետ` Քարտուղարություն): Խորհուրդը կոչված է օժանդակել ու տեսչական բարեփոխումների ներդրման գործընթացին` իրականացնելով տեխնիկական և կազմակերպչական աջակցություն, ինչպես նաև պատասխանատու է ստուգում իրականացնող մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մշակման և ներդրման, ստուգաթերթերի մշակման, պետություն-մասնավոր հատված երկխոսության կազմակերպման և հետադարձ կապի ապահովման, բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման, հանրային կապերի, տեսուչների վերապատրաստման ծրագրերի կազմակերպման համար:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Ռիսկի վրա հիմնված |Ստուգում իրականացնող |ՀՀ պետության, ինչպես|
| |մեթոդաբանության մշակում|պետական մարմիններ, |նաև այլ |
| |և ներդրում |տնտեսավարող |աղբյուրներից |
| | |սուբյեկտներ | |
|__|_______________________|_____________________|____________________|
|2.|Ստուգաթերթերի մշակում |Ստուգում իրականացնող |Ամբողջությամբ |
| |և ներդրում |պետական մարմիններ, | |
| | |տնտեսավարող | |
| | |սուբյեկտներ | |
|__|_______________________|_____________________|____________________|
|3.|Տեսչական համակարգի |Ստուգում իրականացնող |Ամբողջությամբ |
| |օպտիմալացման ծրագիր |պետական մարմիններ | |
|__|_______________________|_____________________|____________________|
|4.|Տեսչական բարեփոխումների|Տնտեսավարող |ՀՀ պետության, ինչպես|
| |մոնիթորինգի անցկացում |սուբյեկտներ |նաև այլ |
| | | |աղբյուրներից |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
Ստուգում իրականացնող բոլոր մարմինները ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգեր և պլանավորում են իրենց ստուգումները` ելնելով տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունից. որից բարձր ռիսկայնությամբ տնտեսավարողների մոտ` տարին մեկ անգամ, միջին ռիսկայնությամբ տնտեսավարողների մոտ` 3 տարի մեկ անգամ, ցածր ռիսկայնությամբ տնտեսավարողների մոտ` 5 տարին մեկ անգամ հաճախականությամբ:
Հիմնական խնդիրները
Համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1135-Ն որոշման` ոլորտ խնդիրներն են` հաճախակի, չհամակարգված և ոչ տեղին ստուգումները, տեսուչների կոպիտ և անհարգալից վարքագիծը, ոչ թափանցիկ տեսչական գործընթացները:
16.9.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները
Նպատակները
Ծրագրի նպատակն է նախանշել Հայաստանում տեսչական բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնց իրականացումը կնպաստի տեսչական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Գերակայությունները
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |_________________________________________|համապատասխան հղումներով|
| | 2014 | 2015 | 2016 |կառավարության տնտեսական|
| | | | |և քաղաքական ծրագրերին |
|___|____________|_____________|______________|_______________________|
|1 |Տեսչություն-|Տեսչություն- |Տեսչություն- |Համաձայն ՀՀ |
| |ների ռիսկի |ների կողմից |ների կողմից |կառավարության 2012 |
| |վրա հիմնված |կատարվող |կատարվող |թվականի հունիսի 18-ի |
| |համակարգերի |ստուգումների |ստուգումների |թիվ 730-Ա որոշմամբ |
| |վերջնական |մոնիթորինգի |մոնիթորինգի |հաստատված «ՀՀ |
| |ներդնում և |իրականացում |իրականացում |կառավարության ծրագրի» |
| |հաստատում | | |3.1.1 կետի պլանավորվում|
| | | | |է բոլոր ստուգում |
| | | | |իրականացնող |
| | | | |մարմիններում լիարժեք |
| | | | |ներդնել ռիսկի վրա |
| | | | |հիմնված համակարգ, |
| | | | |բարձրացնել նշված |
| | | | |գործընթացի |
| | | | |թափանցիկությունը, իսկ |
| | | | |տեսչական մարմինների |
| | | | |օպտիմալացման |
| | | | |արդյունքում դրանց թիվն |
| | | | |առնվազն կիսով չափ |
| | | | |կրճատել: |
._____________________________________________________________________.
16.9.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ նախատեսվել է հատկացնել յուրաքանչյուր տարի 10.7 մլն դրամ:
16.10 Որակի ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.10.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը
ՀՀ կառավարության 16.12.2010 թվականի N 1693-Ն որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը, որով նախատեսվում է 2011թ մեկնարկել որակի ենթակառուցվածքի բարեփոխման գործընթացը:
Բարեփոխման նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին:
Բարեփոխումը բաղկացած է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ոլորտներում իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներից:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ (տեխնիկական կանոնակարգման |
| ոլորտ) |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|ա) Գործող տեխնիկական |Հայաստանի |Ամբողջությամբ |
| |կանոնակարգերի |Հանրապետություն | |
| |վերանայում` | | |
| |համապատասխանության | | |
| |ընթացակարգերի | | |
| |տեսանկյունից կադրերի | | |
| |վերապատրաստում | | |
| |գ) Գործող տեխնիկական | | |
| |կանոնակարգերի | | |
| |վերանայում` ԵՄ | | |
| |չափանիշներին մոտարկման | | |
| |տեսանկյունից | | |
| |դ) Համապատասխանության | | |
| |կամավոր գնահատման | | |
| |ոլորտի կայացում | | |
| |ե) Համապատասխանության | | |
| |պարտադիր գնահատման | | |
| |ոլորտի զարգացում | | |
| |զ) Տեխնիկական | | |
| |կանոնակարգման ոլորտի | | |
| |քաղաքականությունը | | |
| |մշակող և իրականացնող | | |
| |անձնակազմի | | |
| |վերապատրաստում, | | |
| |որակավորման բարձրացում | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Չափագիտության ոլորտ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|ՀՀ արտադրության, |ՀՀ քաղաքացիները, |Ֆինանսավորվում է |
| |բնակչության սպասարկման |տնտեսվարող |մասամբ պետական |
| |և առևտրային գրեթե |սուբյեկտները, պետական|բյուջեից |
| |բոլոր |հատվածը և կառավարման| |
| |կազմակերպությունները, |համակարգը, ՀՀ ողջ | |
| |առողջապահական և |հասարակությունն | |
| |ուսումնական |ընդհանրապես: | |
| |հաստատությունները, | | |
| |ինչպես նաև պետական | | |
| |հատվածի մի շարք | | |
| |հաստատություններ: | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ստանդարտացման ոլորտ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|ԽՀԱԱՀ գերակա |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |ոլորտներում Եվրոպական |շահագրգիռ կողմեր | |
| |դիրեկտիվներից բխող | | |
| |ստանդարտների | | |
| |ներդաշնակեցման | | |
| |աշխատանքներ | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|2.|Ստանդարտացման |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |միջազգային և |շահագրգիռ կողմեր | |
| |միջպետական տեխնիկական | | |
| |հանձնաժողովների | | |
| |աշխատանքներին | | |
| |մասնակցություն` | | |
| |միջազգային | | |
| |համաձայնագրերով | | |
| |ստանձնած | | |
| |պարտավորությունների | | |
| |համաձայն | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|3.|Տեխնիկական |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |հանձնաժողովների միջոցով|շահագրգիռ կողմեր | |
| |ստանդարտների մշակման | | |
| |կազմակերպում | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|4.|Ստանդարտների տարեկան |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |
| |էլեկտրոնային կատալոգի |շահագրգիռ կողմեր | |
| |մշակում, ստանդարտացման | | |
| |նորմատիվ փաստաթղթերի | | |
| |էլեկտրոնային գրադարանի | | |
| |և տեղեկատվական-որոնման| | |
| |առցանց համակարգի | | |
| |սպասարկում | | |
|__|_______________________|_____________________|____________________|
|5.|Գնումների անվանացանկերի|ՀՀ պետական կառավարման|Ամբողջությամբ |
| |փորձաքննություն |և տեղական | |
| | |ինքնակառավարման | |
| | |մարմինները | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Հավատարմագրման ոլորտ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|ՀՀ հավատարմագրման |Հայաստանի |Ֆինանսական միջոցների|
| |համակարգի բարեփոխում և |Հանրապետություն, |հատկացումը կարող է |
| |Հավատարմագրման ազգային |Հավատարմագրման |իրականացվել |
| |մարմնի կայացում |ազգային մարմին, |ՀՀ պետական բյուջեից,|
| | |Հավատարմագրման |վարկային միջոցներից,|
| | |խորհուրդ, |ինչպես նաև օրենքով |
| | |համապատասխանության |չարգելված այլ |
| | |գնահատման մարմիններ, |աղբյուրներից |
| | |ՀՀ տարածքում | |
| | |ապրանքներ ու | |
| | |ծառայություններ | |
| | |արտադրողները, | |
| | |իրացնողները և | |
| | |ներմուծողները, | |
| | |սպառողները | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Շուկայի վերահսկողության ոլորտ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Շուկայի վերահսկողության|ՀՀ տարածքում |Ամբողջությամբ |
| |համակարգի բարեփոխում և |արտադրանք արտադրող, | |
| |Շուկայի վերահսկողության|ներմուծող, իրացնող և | |
| |պետական տեսչության |ծառայություն մատուցող| |
| |կայացում |տնտեսավարող | |
| | |սուբյեկտները, ինչպես | |
| | |նաև բոլոր սպառողները| |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
1. Տեխնիկական կանոնակարգման ոլորտի զարգացման միտումները. 2012թ մարտին հաստատվել է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքը և վերջինիս կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
2. Չափագիտության ոլորտի զարգացման միտումները սերտորեն առնչվում են ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության (2010-2020թթ) և այդ ռազմավարության ներդրման գործողությունների ծրագրին, որոնցով նախատեսվում է որակի ենթակառուցվածքի բարեփոխման երեք փուլ` օրենսդրական դաշտի բարեփոխում, ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումներ, կարողությունների հզորացում:
3. Ստանդարտացման ոլորտի զարգացման միտումները.
- ԽՀԱԱՀ գերակա ոլորտներում Եվրոպական դիրեկտիվներից բխող ստանդարտների ներդաշնակեցման աշխատանքներ,
- Ստանդարտացման միջազգային և միջպետական տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն` միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն,
- Տեխնիկական հանձնաժողովների միջոցով ստանդարտների մշակման կազմակերպում,
- Ստանդարտների տարեկան էլեկտրոնային կատալոգի մշակում, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի էլեկտրոնային գրադարանի և տեղեկատվական-որոնման առցանց համակարգի սպասարկում,
- Գնումների անվանացանկերի փորձաքննություն,
- ԽՀԱԱՀ գերակա ոլորտներում Եվրոպական դիրեկտիվներից բխող ստանդարտների ներդաշնակեցման աշխատանքներ:
4. Հավատարմագրման ոլորտի զարգացման միտումները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովումով: Անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների ոլորտում, ՀՀ օրենսդրական դաշտը մոտարկել ԵՄ օրենսդրական դաշտին և ապահովել հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունը միջազգային ու եվրոպական պահանջներին համապատասխան:
5. Շուկայի վերահսկողության ոլորտի զարգացման միտումները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովումով: Անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում, ՀՀ օրենսդրական դաշտը մոտարկել ԵՄ օրենսդրական դաշտին և ապահովել Տեսչության գործունեությունը միջազգային ու եվրոպական պահանջներին համապատասխան:
Հիմնական խնդիրները
1. Տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 74 տեխնիկական կանոնակարգեր, որոնց մեծ մասը վերանայման կարիք ունեն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» N 1015 որոշմամբ հաստատված է ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիր, որոշման ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N1693-Ն որոշմամբ հաստատված որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրի 1.6 կետի ապահովումն է: Տեխնիկական կանոնակարգմանն առկա են 2 հիմնական խնդիրներ. մի կողմից ՀՀ օրենսդրությունը ոչ լիարժեք է սահմանում տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող հարցերի շրջանակը, մյուս կողմից պետական կառավարման մարմինները համապատասխան գիտելիքների և ռեսուրսների բացակայության պայմաններում չեն կարողանում իրականացնել տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացը:
2. Չափագիտության ոլորտի խնդիրները.
Ծրագրի խնդիրներն են` Հայաստանի չափագիտական սպասարկման որակի և տեխնիկական մակարդակի բարձրացումը, նոր չափման մեթոդների և համակարգերի մշակումն ու ներդրումը, գիտական հետազոտությունների և ԿՕՕՄԵՏ եվրաասիական երկրների չափագիտության ինստիտուտների համագործակցության անդամ ինստիտուտների և ՀՀ գիտական կենտրոնների հետ միջինստիտուտային կոլաբորացիաներ ապահովելու համար համապատասխան նյութատեխնիկական բազայի ստեղծումը, տրամաչափարկման և էտալոնային կարողությունների, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների տեխնիկական մտածողության մակարդակի բարձրացումը և նրանց մասնագիտական որակները լիարժեք իրագործելու հնարավորության ապահովումը:
3. Ստանդարտացման ոլորտի խնդիրները.
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտում հրատապ են հետևյալ հիմնախնդիրները`
- մարդու կյանքի և առողջության, նրա գույքի, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աջակցումը տեխնիկական օրենսդրության բարեփոխմանը` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների կատարելագործման միջոցով.
- ներքին և արտաքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
- տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության և ռեսուրսախնայողության ապահովումը.
- արտադրանքի և ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը և նրանց թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը:
Հավատարմագրման ոլորտի խնդիրները.
Հավատարմագրման ոլորտի կարևոր խնդիրներից են`
- միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորում,
- հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչում,
- արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացում, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,
- համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման առկա դժվարությունները:
5. Շուկայի վերահսկողության ոլորտի խնդիրները.
Շուկայի վերահսկողության ոլորտի կարևոր խնդիրներից են`
. Ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը:
. Սպառողների իրավունքների պաշտպանությունը:
. Տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը:
. Պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման խախտումների կանխարգելումը և վերացումը:
16.10.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում Նպատակները
1. Տեխնիկական կանոնակարգման ոլորտի նպատակները.
Ոլորտի կայացման և զարգացման նպատակն է սահմանել արտադրանքի և գործընթացի նկատմամբ միջազգային ստանդարտների վրա հիմնված տեխնիկական նորմեր, որոնք մի կողմից ապահովում են ներքին շուկայի զարգացման մեխանիզմները և ուղղված են հանրային շահերի պաշտպանությանը, մյուս կողմից կապահովեն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (այսուհետ` ԽՀԱԱԳ) կնքման նախապատրաստմանը:
2. Չափագիտության ոլորտի նպատակները.
Չափումների միասնականության ապահովման համակարգի բարեփոխման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, տնտեսության զարգացումը և գիտատեխնիկական առաջընթացը: Նպատակներն են նաև` ազգային էտալոնների արդիականացումը և պահպանությունը:
3. Ստանդարտացման ոլորտի նպատակները.
Ստանդարտացման ոլորտի նպատակներն են` արտադրանքի, ծառայությունների և գործընթացների անվտանգության մակարդակի բարելավումը, մարդկանց առողջության ու կյանքի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև արտադրանքների, գործընթացների և ծառայությունների որակի բարձրացման խթանումը:
4. Հավատարմագրման ոլորտի նպատակները.
Ծրագրի իրականացման հիմնական նպատակը միջազգային և եվրոպական համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման և կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:
5. Շուկայի վերահսկողության ոլորտի նպատակները.
Ծրագրի իրականացման հիմնական նպատակը միջազգային և եվրոպական համակարգերին ինտեգրումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք արտադրող, ներմուծող, իրացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի և մատուցվող ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման համապատասխանության ապահովումն է` շուկայի վերահսկողության իրականացման միջոցով:
Գերակայությունները
._____________________________________________________________________.
| |Տեխնիկական կանոնակարգման ոլորտի գերակա |Հիմնավորում` |
| | ուղղություն |համապատասխան հղումներով|
| |_________________________________________|կառավարության տնտեսական|
| | 2014 | 2015 | 2016 |և քաղաքական ծրագրերին |
|___|____________|_____________|______________|_______________________|
|1 |Մշակել, |ՀՀ-ում |Տեխնիկական |ՀՀ կառավարության 2010թ |
| |ընդունել և |գործող 74 |կանոնակարգման |Դեկտեմբերի 16-ի |
| |հետևողակա- |տեխնիկական |ոլորտի հստակ |N 1693-Ն որոշում ԽՀԱԱԳ |
| |նորեն |կանոնակարգերի|շրջանակների |համաձայնագիր |
| |իրականացնել |վերանայում` |սահմանում |«Տեխնիկական |
| |Հայաստանի |պետական | |կանոնակարգման մասին» ՀՀ|
| |օրենսդրու- |կառավարման | |օրենք |
| |թյունը ԵՄ-ի |մարմինների | | |
| |իրավական |հետ համատեղ | | |
| |դաշտին | | | |
| |մոտարկումը` | | | |
| |նպատակ | | | |
| |ունենալով | | | |
| |ապահովել ոչ | | | |
| |պարենային | | | |
| |արտադրանքի, | | | |
| |տեխնիկական | | | |
| |կանոնա- | | | |
| |կարգերով | | | |
| |սահմանված | | | |
| |անվտանգու- | | | |
| |թյունը և | | | |
| |որակը | | | |
|___|____________|_____________|______________| |
|2 |ԵՄ |Տեխնիկական |տեխնիկական | |
| |համապատասխան|կանոնակարգման|կանոնակարգման | |
| |օրենսդրու- |գործընթացի |ոլորտի | |
| |թյան |համար |զարգացման | |
| |ուսումնա- |անհրաժեշտ |ռազմավարության| |
| |սիրություն, |դիրեկտիվների |մշակում | |
| |որը ներառում|ինչպես նաև | | |
| |է տեխնիկական|ռեգուլյացիա- | | |
| |կանոնակարգ- |ների թարգ- | | |
| |ման |մանություն | | |
| |գործընթացի | | | |
| |համար | | | |
| |անհրաժեշտ | | | |
| |դիրեկտիվների| | | |
| |ինչպես նաև | | | |
| |ռեգուլյացիա-| | | |
| |ների | | | |
| |ուսումնա- | | | |
| |սիրություն | | | |
| |և թարգ- | | | |
| |մանություն | | | |
|___|____________|____________________________| |
|3 |Նոր օրենս- |ԵՄ փորձագետների հրավիրում, | |
| |դրության |ծրագրային գործիքների ներքո | |
| |մշակում` |ՀՀ էկոնոմիկայի նախարարության| |
| |քաղաքականու-|աշխատակիցների գիտելիքների | |
| |թյան |հարստացում, վերապատրաստում | |
| |իրականացում |ԵՄ երկրներում` փորձի և | |
| |ստանդարտների|գիտելիքների փոխանակման | |
| |և |ակնկալիքով: | |
| |տեխնիկական | | |
| |կանոնա- | | |
| |կարգման, այդ| | |
| |թվում | | |
| |համապատասխա-| | |
| |նության | | |
| |գնահատման | | |
| |ոլորտում | | |
| |արտաքին | | |
| |առևտրի | | |
| |նպատակով | | |
| |ծրագրային | | |
| |գործիքների | | |
| |ներքո, որում| | |
| |հաշվի | | |
| |կառնվեն | | |
| |մոտարկման | | |
| |կարիքները, | | |
| |տնտեսական | | |
| |ասպեկտները | | |
| |և | | |
| |ընդհանուր | | |
| |ազդեցության | | |
| |գնահատումը | | |
| |և պետական | | |
| |կառավարման | | |
| |մարմիններում| | |
| |համապատասխան| | |
| |կարողու- | | |
| |թյունների | | |
| |զարգացում: | | |
|_____________________________________________|_______________________|
| Չափագիտության ոլորտի գերակա ուղղություններ |Հիմնավորում` |
| |համապատասխան հղումներով|
|_____________________________________________|կառավարության տնտեսական|
| | 2014 | 2015 | 2016 |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |ՀՀ ազգային էտալոնների ստեղծումը, |ՀՀ կառավարության 2010թ |
| |ձեռքբերումը, կատարելագործումը, պահպանումը|Դեկտեմբերի 16-ի |
| |և սպասարկումը: |N 1693-Ն և ՀՀ |
|___|_________________________________________|կառավարության 2013թ |
|2 |Մեծությունների միավորների ազգային |փետրվարի 7-ի N 160-Ն |
| |էտալոնների բաղդատումը միջպետական կամ |որոշումների: |
| |միջազգային էտալոնների հետ: | |
|_____________________________________________|_______________________|
| Ստանդարտացման ոլորտի գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |համապատասխան հղումներով|
|_____________________________________________|ՀՀ կառավարության |
| | 2014 | 2015 | 2016 |տնտեսական և քաղաքական |
| | | | |ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |ԽՀԱԱՀ գերակա ոլորտներում Եվրոպական |«Ստանդարտացման մասին» |
| |դիրեկտիվներից բխող ստանդարտների |ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի|
| |ներդաշնակեցման աշխատանքներ |I կետ: Առևտրի |
|___|_________________________________________|Համաշխարհային |
|2 |Մասնակցություն ստանդարտացման միջազգային |կազմակերպության |
| |և միջպետական տեխնիկական հանձնաժողովների |«Առևտրում տեխնիկական |
| |աշխատանքներին` միջազգային համաձայնագրերով|խոչընդոտների մասին» |
| |ստանձնած պարտավորությունների համաձայն |համաձայնագրի պահանջներ |
|___|_________________________________________| |
|3 |Տեխնիկական հանձնաժողովների միջոցով | |
| |ստանդարտների մշակման կազմակերպում | |
|___|_________________________________________| |
|4 |Ստանդարտների տարեկան էլեկտրոնային | |
| |կատալոգի մշակում, ստանդարտացման նորմատիվ | |
| |փաստաթղթերի էլեկտրոնային գրադարանի և | |
| |տեղեկատվական-որոնման առցանց համակարգի | |
| |սպասարկում | |
|___|_________________________________________| |
|5 |Գնումների անվանացանկերի փորձաքննություն | |
|_____________________________________________|_______________________|
| Հավատարմագրման ոլորտի գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| |համապատասխան հղումներով|
|_____________________________________________|կառավարության տնտեսական|
| | 2014 | 2015 | 2016 |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Միջազգային չափանիշներին համապատասխան |«Հավատարմագրման մասին» |
| |հավատարմագրման ազգային համակարգի |ՀՀ օրենք, ՀՀ |
| |ձևավորում: Միջազգային ստանդարտների |էկոնոմիկայի |
| |պահանջներին համապատասխան |նախարարության ոլորտի |
| |համապատասխանության գնահատման մարմինների |գերակայող |
| |հավատարմագրում: Հավատարմագրված |ուղղությունները և ՀՀ |
| |համապատասխանության գնահատման մարմինների |կառավարության |
| |կողմից մատուցվող ծառայությունների |ռազմավարական ծրագրերում|
| |նկատմամբ սպառողների վստահության |ամրագրված ընդհանուր |
| |բարձրացում: |տնտեսական խնդիրները և |
| | |նպատակները, ՀՀ |
| | |կառավարության |
| | |«Հայաստանի |
| | |Հանրապետության որակի |
| | |ենթակառուցվածքի |
| | |բարեփոխման |
| | |ռազմավարությանը |
| | |հավանություն տալու |
| | |մասին» 2010 թվականի |
| | |դեկտեմբերի 16-ի N1693-Ն|
| | |որոշում |
|_____________________________________________|_______________________|
| Շուկայի վերահսկողության ոլորտի գերակա |Հիմնավորում` |
| ուղղություն |համապատասխան հղումներով|
|_____________________________________________|կառավարության տնտեսական|
| | 2014 | 2015 | 2016 |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
|1 |Միջազգային չափանիշներին շուկայի |«Տեխնիկական |
| |վերահսկողության համակարգի ձևավորում: |կանոնակարգման մասին», |
| |Արտադրանքի և ծառայությունների |«Ստանդարտացման մասին», |
| |անվտանգության ապահովում, պետության և |«Թանկարժեք մետաղների |
| |սպառողների շահերի պաշտպանություն: |մասին», |
| | |«Համապատասխանության |
| | |գնահատման մասին», |
| | |«Չափումների |
| | |միասնականության |
| | |ապահովման մասին», |
| | |«Սպառողների |
| | |իրավունքների |
| | |պաշտպանության մասին», |
| | |«Հայաստանի |
| | |Հանրապետությունում |
| | |ստուգումների |
| | |կազմակերպման և |
| | |անցկացման մասին» ՀՀ |
| | |օրենքներ. ՀՀ վարչական |
| | |իրավախախտումների |
| | |վերաբերյալ օրենսգիրք, |
| | |ՀՀ էկոնոմիկայի |
| | |նախարարության բնագավառի|
| | |գերակայող |
| | |ուղղությունները և ՀՀ |
| | |կառավարության |
| | |ռազմավարական ծրագրերում|
| | |ամրագրված ընդհանուր |
| | |տնտեսական խնդիրները և |
| | |նպատակները, ՀՀ |
| | |կառավարության |
| | |«Հայաստանի |
| | |Հանրապետության որակի |
| | |ենթակառուցվածքի |
| | |բարեփոխման |
| | |ռազմավարությանը |
| | |հավանություն տալու |
| | |մասին» 2010 թվականի |
| | |դեկտեմբերի 16-ի N1693-Ն|
| | |որոշում |
._____________________________________________________________________.
16.10.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ նախատեսվել է հատկացնել յուրաքանչյուր տարի 170.0 մլն դրամ:
16.11 «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով
ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների
և կորուստների չափերի փորձաքննություն» ծրագրի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.11.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N895 որոշմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն քանակություն սահմանող լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Նշված գործառույթի իրականացման նպատակով 2001 թվականից գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 31-ի N239 որոշումը, իսկ 2013 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-Ի N 239 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1682-Ն որոշումը: Առաջարկվող ծրագիրը նպատակաուղղված է հայտատուների կողմից ներկայացված` «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի փորձաքննությանը, որը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ ունեցող գիտահետազոտական կազմակերպությունների կողմից:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|«ժամանակավոր ներմուծում|Հայաստանի |Ամբողջությամբ |
| |վերամշակման համար» |Հանրապետության | |
| |ռեժիմով ներմուծված |տարածքում տնտեսական | |
| |ապրանքների |գործունեություն | |
| |վերամշակումից գոյացած |իրականացնող | |
| |թափոնների, մնացորդների |իրավաբանական անձ, | |
| |և կորուստների չափերի |անհատ ձեռնարկատեր, | |
| |փորձաքննություն |ֆիզիկական անձ | |
._____________________________________________________________________.
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
«Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի փորձաքննություն» ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-Ի N 239 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1682-Ն որոշումը:
Փորձաքննության կենթարկվեն հայտատուների կողմից ներկայացված այն ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերը, եթե դրանք գերազանցում են նմանատիպ ապրանքների համար հաստատված և կիրառվող չափի 20 և ավելի տոկոսին: Փորձաքննությանը կարող են ենթարկվել նաև նոր` առաջին անգամ նշված ռեժիմով ներմուծված ապրանքատեսակների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերը:
Հիմնական խնդիրները
Ծրագրի հիմնական խնդիրներն են`
Տնտեսավարող սուբյեկտների կողմից եզրակացություն ստանալու համար ներկայացվող հաշվարկներում ամրագրված` վերամշակման արդյունքում գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի փորձաքննությունների անցկացում,
Հաշվարկված թափոնների, մնացորդների և կորուստների չափերը նորմատիվ փաստաթղթերով սահմանված նորմերին և պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացում,
Փորձաքննության տվյալների ուսումնասիրություն արդյունքում` համապատասխան միջոցների ձեռնարկում,
Փորձաքննություն անցկացնող կազմակերպությունների ընտրություն կարգի և ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ապահովում:
16.11.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծվող ապրանքի (հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների) վերամշակման գործընթացի արդյունավետության բարձրացում` վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի կրճատում:
տնտեսավարող սուբյեկտների կողմից ներմուծված ապրանքի վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի համապատասխանության ապահովում` ազգային, միջազգային ստանդարտներով կամ միջպետական ԳՈՍՏ-երով (ԳՕՍՏ-երով), տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին և պահանջներին:
Պետության շահերի պաշտպանությունը:
Գերակայությունները
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ին N 1682-Ն որոշման 3-րդ կետի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը մշակել է «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափերի փորձաքննություն» ծրագիրը, որը նպատակաուղղված է բացահայտելու վերամշակման գործընթացում տեղ գտած խախտումներն ու թերությունները և դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցները:
._____________________________________________________________________.
| | Գերակա ուղղություն |Հիմնավորում` |
| | |համապատասխան հղումներով|
| |_________________________________________|կառավարության տնտեսական|
| | 2014 | 2015 | 2016 |և քաղաքական ծրագրերին |
|___|_________________________________________|_______________________|
| |«ժամանակավոր ներմուծում վերամշակման |Համաձայն` ՀՀ |
| |համար» ռեժիմով ներմուծված ապրանքների |կառավարության 2012 |
| |վերամշակումից գոյացած թափոնների, |թվականի դեկտեմբերի 20-ի|
| |մնացորդների և կորուստների չափերի |«Հայաստանի |
| |փորձաքննություն» Հայաստանի Հանրապետության|Հանրապետության |
| |օրենսդրությամբ սահմանված կարգով |կառավարության 2001 |
| |հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ |թվականի մարտի 27-Ի |
| |ունեցող գիտահետազոտական |N 239 որոշման մեջ |
| |կազմակերպությունների կողմից: |փոփոխություններ |
| | |կատարելու մասին» 1682-Ն|
| | |որոշման |
._____________________________________________________________________.
16.11.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N 239 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1682-Ն որոշմամբ նախատեսված է ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափի փորձաքննություն` հայտատուների կողմից ներկայացված այն ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերի, եթե դրանք գերազանցում են նմանատիպ ապրանքների համար հաստատված և կիրառվող չափի 20 և ավելի տոկոսին: Փորձաքննությանը կարող են ենթարկվել նաև նոր` առաջին անգամ նշված ռեժիմով ներմուծված ապրանքատեսակների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով հաստատվել է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված տվյալների փորձաքննության անցկացման կարգը: Սույն կարգով կարգավորվում է փորձաքննության անցկացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կազմակերպությունների ընտրությունը և ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` նախապատվությունը տալով բաց (ԲԸ), պարզեցված (ՊԸ) և մրցակցային երկխոսություններ (ՄԸ) ընթացակարգերին:
Ծրագրի իրականացման համար 2014-2016թթ ընթացքում նախատեսվել է հատկացնել յուրաքանչյուր տարի 0.9 մլն դրամ:
Միաժամանակ տարածքային կառավարման, բնապահպանության և տնտեսության այլ ճյուղերում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի մարզի կոշտ թափոնների վերամշակման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2014թթ)
Ծրագրի նպատակն է Կոտայքի մարզում և Սևան քաղաքում աջակցել կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը:
Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.
ա) կապիտալ ծախսեր (ներդրումային ծախսեր)` թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ, հավաքման նոր կետեր,
բ) նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները),
գ) մասնագիտացված սարքավորումներ աղբավայրի աշխատանքների համար,
դ) տեխնիկական համագործակցում (Խորհրդատվական Համաձայնագրեր),
ե) կորպորատիվ զարգացում և սոցիալական հետազոտություններ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականին նախատեսված է 1,086,151.2 հազ. դրամ:
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Կոշտ թափոնների կառավարման բարելավման ներդրումային ծրագիր (ծրագրի տևողությունը` 2015-2017թթ)
Ծրագիրը դեռևս նախապատրաստական գործընթացներում է, որի բաղադրիչները դեռևս մանրամասն գնահատված և հստակեցված չեն:
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2015-2016թթ ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2015 թվականին` 3,719,235.3 հազ. դրամ, 2016 թվականին` 8,269,074.0 հազ. դրամ:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Կոշտ թափոնների մշակման ծրագիր (ծրագրի մեկնարկը` 2016թ)
Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում կանխատեսվում է 20.0 մլն եվրո վարկային միջոցներով նոր ծրագրի իրականացում:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին նախատեսված է 3,218,160.0 հազ. դրամ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի մարզի կոշտ թափոնների վերամշակման դրամաշնորհային ծրագիրը (ծրագրի տևողությունը` 2013-2014թթ)
Ծրագրի նպատակն է Կոտայքի մարզում և Սևան քաղաքում աջակցել կոշտ կենցաղային
թափոնների կառավարման բարելավմանը: Նշված ծրագիրը համանուն վարկային ծրագրի հետ միասին կազմում է ամբողջ ծրագրային փաթեթը` վարկային ծրագրում նշված ուղղություններով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014 թվականին նախատեսված է 1,086,151.2 հազ. դրամ:
16.12 «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություն» ծրագրի
իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.12.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) գործունեության նպատակը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործառություններն են:
Օրենքով սահմանված կարգով ՊՈԱԿ-Ը 2013թ իրականացնելու է հետևյալ ծառայությունների մատուցումը ՀՀ պետական բյուջեով նախատեսված 42,275.9 հազ. դրամ գումարի սահմաններում:
ՊՈԱԿ-ի իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ:
._____________________________________________________________________.
| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների |
| շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ |
|_____________________________________________________________________|
|N |Ծառայությունների |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի |
| |շրջանակի նկարագրություն|նկարագրություն |կողմից ծառայության |
| | | |փոխհատուցման ծավալը |
|__|_______________________|_____________________|____________________|
|1.|Կանոնակարգերի մշակում` |ՀՀ տարածքում գործող |Ամբողջական |
| |տեխնածին վթարների |վտանգավոր օբյեկտների | |
| |կանխարգելում, դրանց |ռեեստրում գրանցված | |
| |հետևանքների վերացում, |2200-ից ավել | |
| |նման վթարների |կազմակերպություններ | |
| |հետևանքով | | |
| |հասարակությանը և | | |
| |տնտեսությանը հասցվող | | |
| |վնասների ռիսկի | | |
| |նվազեցում, ինչպես նաև | | |
| |բնակչության և շրջակա | | |
| |միջավայրի | | |
| |պաշտպանություն: | | |
._____________________________________________________________________.
Կանոնակարգերի մշակումը հնարավորություն կտա` առնվազն նվազագույնի հասցնել տեխնածին վթարների քանակը և դրանց հետևանքով տեղի ունեցած տեխնածին վթարների մահացու կամ ծանր ելքով դեպքերի կրճատումը:
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
ՊՈԱԿ-ը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մատուցված ծառայություններից ստացված միջոցների հաշվին ստեղծել է նոր աշխատատեղեր, այդ թվում Քանաքեռ - Զեյթուն, Ավան և Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունքներում, այդպիսով իսկ մատուցվող ծառայությունները մոտեցնելով պատվիրատուներին և իր նպաստը բերելով «Կայուն զարգացման ծրագրին» ՀՀ կառավարության 2008թ հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշման նախատեսված զբաղվածության հիմնախնդիրների լուծմանը:
2011-2012թթ մշակվել և սահմանված կարգով հաստատման են ներկայացվել տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տասը կանոնակարգեր:
Համաձայն 13.04.2006թ «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 488-Ն որոշման` 2011թ հաշվառվել է և տեխնիկական քննության է ենթարկվել տեխնածին վթարի 16 դեպք` 7-ը մահացու, և 10 ծանր ելքով: 2012թ հաշվառվել է և տեխնիկական քննության է ենթարկվել տեխնածին վթարի 19 դեպք` 5-ը մահացու և 18 ծանր ելքով:
Հիմնական խնդիրները
Կան բնագավառներ, որոնց գծով անվտանգ շահագործման կանոնակարգերը դեռևս չեն մշակվել, ինչը դժվարացնում է այդ բնագավառներում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական փորձաքննության իրականացմանը: Դրանք պետք է մշակվեն հետագա տարիների ընթացքում:
16.12.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
ՄԺԾԾ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելն է, տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակելը, ստորերկրյա կառույցների շինարարության ժամանակ և շինարարությունում վթարների վերացման պլանների կազմման և իրականացման հրահանգի, նավթի և նավթամթերքների համար ուղղահայաց գլանային պողպատե պահեստարանների, օդի բաժանումից նյութերի արտադրման և օգտագործման և ռետինի արտադրության ժամանակ անվտանգության կանոնները պահպանել, տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպքի, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության ենթարկելն է:
Նշված նպատակները բխում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ N 2334-Ն որոշման պահանջներից:
Գերակայությունները.
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 24 հոկտեմբերի 2005թ ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Կանոնակարգերի մշակում:
16.12.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
«Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություն» ծրագիրը կատարելու պահանջով, 2013թ ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվել է 42.275.9 հազ դրամ, որը հնարավորություն է ընձեռնել մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել մի շարք կանոնակարգեր` «Ստորերկրյա կառույցների շինարարության ժամանակ և շինարարությունում վթարների վերացման պլանների կազմման և իրականացման հրահանգ», «Նավթի և նավթամթերքների համար ուղղահայաց գլանային պողպատե պահեստարանների տեխնիկական անվտանգության ապահովման կանոններ», «Օդի բաժանումից նյութերի արտադրման և օգտագործման ժամանակ տեխնիկական անվտանգության ապահովման տեխնիկական կանոններ», «Ռետինի արտադրության ժամանակ անվտանգության կանոններ»:
Ծրագրի իրականացման համար 2014թ նախատեսվել է 58,184.7 հազ. դրամ, 2015թ` 63,866.7 հազ. դրամ և 2016թ` 72,468.8 հազ. դրամ:
16.13 «Հիդրոօդերևութաբանական ծառայություններ» ծրագրի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
16.13.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` Հայպետհիդրոմետ/, համաձայն ՀՀ կառավարության 28.11.2002թ N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին, առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:
Կարևորվում է միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ ՀՀ պետական (ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացումը, ՀՕԿ Կոնվենցիայի և ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված միջպետական համաձայնագրերի շրջանակներում միջազգային կազմակերպությունների և այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ համագործակցության կազմակերպումը և այդ համաձայնագրերի շրջանակներում Հայպետհիդրոմետի ստանձնած պարտավորությունների կատարումը:
Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները
Վերջին տարիներին ոլորտի զարգացման էական միտումներ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆինանսական ցուցանիշների շրջանակներում, չեն նկատվել: 2011թ համակարգի պահպանման ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները կազմել են 533,643.0 հազ. դրամ, 2012թ համար այն մնացել է անփոփոխ, իսկ 2013թ` 553,683.6 հազ. դրամ:
Հիմնական խնդիրները.
Ոլորտի հիմնական խնդիրները նպատակաուղղված են հիդրոօդերևութաբանական ստորաբաժանումների, կայանների և դիտակետերի աշխատանքների ավտոմատացմանը, համակարգիչների և այլ կարգի նորագույն տեխնիկական միջոցների ներդրման ճանապարհով դիտարկումների ծրագրային համակարգերը միջազգային չափանիշների մակարդակին և ՀՕԿ-ի կողմից ընդունված ստանդարտներին մոտեցնելուն, գործող սարքավորումների անխափան շահագործմանը, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել հիդրոօդերևութաբանական սպասարկման որակը:
Համակարգն ունի տեխնիկական վերազինման և արդիականացման խնդիր, քանի որ դիտարկումների պետական ցանցում ներկայումս շահագործվող մասնագիտական գործիքներն ու սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշված են 60-70%-ով, իսկ որպեսզի պետությունը կարողանա առավելագույնս կատարել իր հիմնական պարտավորությունները քաղաքացիների կյանքի, առողջության և ունեցվածքի պահպանության, պետության և տնտեսության կայուն զարգացման հարցերում, այն պետք է ունենա զարգացած և պարբերաբար արդիականացվող, դիտարկումների համաշխարհային ցանցում ինտեգրված հիդրոօդերևութաբանական ենթակառույց, որը պետք է հնարավորություն ունենա ՀՕԿ-ի կոնվենցիայի շրջանակներում, որին Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 1992թ, օգտվելու հարևան և այլ երկրների հիդրոօդերևութաբանական և կլիմայական տվյալներից, ինչի համար անհրաժեշտ է տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանակման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգ:
Որպես կանոնադրական խնդիր, որը ներառված է նաև ՀՀ Կառավարության 2012թ մարտի 15-ի N 305-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2012-2014թթ կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրում, Երևանի մասնագիտացված աերոլոգիական կայանում, սահմանված կարգով պետք է կատարվեն մթնոլորտի մինչև 30կմ բարձրության շերտի օդերևութաբանական բնութագրերի ուսումնասիրություններ: Աերոլոգիական ռադիոզոնդերի և փուչիկների ձեռքբերման նպատակով վերջին 10 տարիների ընթացքում մեզ հատկացվել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից:
16.13.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
Նպատակները
Համաձայն «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պետական նշանակության աշխատանքների ծրագրի, որը հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վրա, համակարգի գործունեությունը ուղղված է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:
Գերակայությունները
Առաջիկա 3 տարիների ռազմավարական նպատակներով պայմանավորված ոլորտի գերակայություն է հիդրոօդերևութաբանական պետական ցանցի կայանների ու դիտակետերի համալրում ժամանակակից սարքերով և սարքավորումներով, վերազինում նորագույն տեխնիկայով, համակարգիչների ներդնում և կիրառում, հիդրոօդերևութաբանական տվյալների բանկի ստեղծում, վերստուգիչ սարքերի չափաբերման և ստուգաճշտման ապահովում:
16.13.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը
(պարտավորությունները)
Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
«Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը հանրապետության տարածքում իրականացնում է հիդրոօդերևութաբանական երևույթների, ջրային օբյեկտների հիդրոլոգիական բնութագրերի ուսումնասիրություն, ֆոնային ռադիոակտիվության վերաբերյալ դիտարկումների կատարում, այդ ոլորտների վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում:
Ծառայության օպերատիվ արտադրական և ֆինանսատնտեսական գործունեությունը ուղղված է կանոնադրական պարտականությունների կատարմանը:
Հանրապետության տարածքում մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով ներկայումս գործում են 44 օդերևութաբանական (այդ թվում 6 բարձր լեռնային դժվարամատչելի) և 3 մասնագիտացված կայաններ, որոնք գտնվում են տարբեր կլիմայական գոտիներում, սկսած ծովի մակարդակից 450մ (Բագրատաշեն) մինչև 3200մ (Արագած) բարձրության վրա: Դիտակայանների ցանցը հանդիսանում է հիդրոօդերևութաբանական դիտակայանների համաշխարհային ցանցի անբաժանելի մասը: 2013թ ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումները միայն համակարգի պահպանման ծախսեր են և կազմում են 553.7 մլն դրամ, որի մեջ 90 տոկոսը կազմում է աշխատողների աշխատավարձը:
Ծրագրի իրականացման համար 2014թ նախատեսվել է 910,362.0 հազ. դրամ, 2015թ` 996,411.4 հազ. դրամ և 2016թ` 1,125,197.3 հազ. դրամ:
16.14 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
16.14.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
16.14.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ), որպես հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող պետական մարմին, պատասխանատու է տնտեսության և հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների, գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպման, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային և հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ինչպես նաև հանրությանը վիճակագրական ամփոփ տեղեկատվությամբ ապահովման համար:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի դրույթների` ՀՀ տարածքում պետական վիճակագրության մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար օրենսդրական հիմք են հանդիսանում ՀՀ օրենքով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը» և պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը:
Վիճակագրության ոլորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են.
սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, փոխանակման և տրամադրման ծառայությունների իրականացմանը,
վիճակագրական տարեգրքի, ժողովածուների, տեղեկագրերի, մամուլի հաղորդագրությունների և «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցների տպագրմանը:
Ոլորտի շահառուներն են` վիճակագրական տեղեկատվության սպառողները` պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, միջազգային և հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, հանրությունը և այլն:
16.14.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները
ա) ՀՀ ԱՎԾ 2012 թվականի գործունեությունն ըստ ««2012 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»
«2012 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված 429 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1910) վիճակագրական աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
Ծրագրով նախատեսված տեղեկատվահրատարակչական գործունեության մասով, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն) ներառյալ, ՀՀ ԱՎԾ կողմից 2012 թվականին հրապարակվել են 150 անուն` ընդհանուր առմամբ 13216 տպաքանակով և մոտ 2.1 մլն. էջ ընդհանուր ծավալով վիճակագրական նյութեր: Ծրագրով նախատեսված և հրապարակված 21 անուն վիճակագրական ժողովածուները հրապարակվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Միաժամանակ, համաձայն Ծրագրի, հրապարակվել են 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` 67), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն):
Համաձայն Ծրագրի, հրապարակվել են 13 մամուլի հաղորդագրություններ` (պարբերականությունը հաշվի առած` 38) և ՀՀ ԱՎԾ աշխատակազմի 10 մարզային և Երևանի քաղաքի գործակալությունների կողմից պատրաստվել են 2 անուն վիճակագրական զեկույցներ:
2012 թվականի ընթացքում միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ԱՎԾ կողմից լույս է ընծայվել 3 հրապարակում, 8 մամուլի հաղորդագրություն և էլեկտրոնային փոստով պատասխանվել է 200 հարցումների:
բ) ՀՀ ԱՎԾ 2013 թվականի զարգացման միտումներն ըստ 2013 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»
«2013 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված են 419 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1903) վիճակագրական աշխատանքներ:
Նախատեսված է իրականացնել 2 վիճակագրական հետազոտություն` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված է հրապարակել 19 վիճակագրական ժողովածու` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Միաժամանակ, համաձայն Ծրագրի, կհրապարակվեն 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` 67), 10 մամուլի հաղորդագրություններ (պարբերականությունը հաշվի առած` 35) և «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը` (պարբերականությունը հաշվի առած` 24):
16.14.1.3. Հիմնական խնդիրները
«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի դրույթներով սահմանված ՀՀ ԱՎԾ խնդիրներն իրագործելու նպատակով 2014-2016 թվականների միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները.
. հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները բնութագրող ցուցանիշների մշտադիտարկմանն օժանդակություն,
. ազգային հաշիվների համակարգի բարելավում,
. գյուղատնտեսական համատարած հաշվառում,
. չհաշվառված տնտեսության գնահատման մեթոդաբանության կատարելագործում,
. բնապահպանության ոլորտի վիճակագրության բարելավում, ինչպես նաև ամբողջականացում, արդիականացում,
. վարչական ռեգիստրների ստեղծում և կատարելագործում,
. ֆինանսական վիճակագրությունում ֆինանսական հաշվի վիճակագրական տվյալների համապատասխանության ապահովում,
. հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի ներդրում,
. վիճակագրական տեղեկատվության մատչելիության,թափանցիկության մակարդակի էլ ավելի բարձրացում:
16.14.2.ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
16.14.2.1.Նպատակները
Վիճակագրության ոլորտի հիմնական նպատակն է. հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը, ամփոփումը, պահպանումը, ինչպես նաև փոխանակումը և վիճակագրական տեղեկատվության տարածումը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի դրույթների` ՀՀ ԱՎԾ-ն, պետական վիճակագրության իրագործման բնագավառում իր գործունեությունն իրականացնում է, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերով սահմանված հիմնական ուղղությունները և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված միջոցառումները:
Տարեկան Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ՀՀ ԱՎԾ-ի համար սահմանված վերոհիշյալ հիմնական նպատակներն ու խնդիրները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ, Հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները, «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի մասին» ՀՀ օրենքը, և դրանց հիման վրա մշակվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերը, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը», 2014-2016 թվականներին ՀՀ ԱՎԾ ռազմավարական նպատակներ են համարվում.
. Վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացների շարունակում` վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման միջոցով:
. Վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկում:
. Տարածքային (համայնքների, խոշոր քաղաքների) վիճակագրության համակարգի ձևավորման օժանդակություն և կատարելագործում:
. Վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարում:
16.14.2.2.Գերակայությունները
ՀՀ 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ վիճակագրության ոլորտի գերակայությունների համար հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը: 2014-2016 թվականների գերակայություններն են.
. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը,
. տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (այդ թվում` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,
. ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման նպատակով` աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,
. համալրել, արդիկանացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը,
. անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,
. վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով` շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), ինչը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,
. շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,
. վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով` ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ և այլն) կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը, ընդլայնելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածման հնարավորությունները,
. վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով` շարունակել և ընդլայնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,
. շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մասը կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (այդ թվում` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգիչը, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգիչը, վիճակագրական միավորների դասակարգիչը և այլն), ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի և արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը),
. կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:
16.14.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2014-2016 թվականներին ոլորտին ուղղված հատկացումները (առանց կառավարման ապարատի ծախսերի) ըստ տարիների կկազմեն` 2014 թվականին` 726.4 մլն դրամ, 2015 թվականին` 788.4 մլն դրամ, 2016 թվականին` 881.4 մլն դրամ (ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 թվականին նախատեսվել էին ծախսեր` 367.3 մլն դրամ, 2015 թվականին` 424.7 մլն դրամ):
Ծախսերը 2014 թվականին 2013 թվականի հաստատվածի նկատմամբ կաճեն` 128.0%-ով, 2015 թվականին 2014 թվականի նկատմամբ` 8.5%-ով, իսկ 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ` 11.8%-ով:
Պետական վիճակագրության ոլորտում 2014-2016 թվականներին հատկացումների աճը պայմանավորված է.
. աշխատավարձի բարձրացման հետ կապված միջոցների նախատեսմամբ` 356.6, 62.0 և 93.0 մլն դրամ,
. աշխատուժի ընտրանքային հետազոտության իրականացմամբ` 51.2 մլն դրամ:
Գաղտնիք չէ, որ աշխատանքի շուկայի վերաբերյալ առկա վիճակագրական տվյալները դեռևս բավարար չեն Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը լիարժեք բնութագրելու համար, ինչը սահմանափակում է երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի և աշխատաշուկայի փոխազդեցությունը ճշգրիտ գնահատելու հնարավորությունները և, հետևաբար, այդ ոլորտում առավել հստակ պետական քաղաքականության և հեռահար ծրագրերի մշակումը:
Սկսած 2007 թվականից, աշխատուժի հետազոտությունը` սահմանափակ հարցախմբով իրականացվում է տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) շրջանակում` ամենամսյա պարբերականությամբ` եռամսյակային կտրվածքով ներկայացուցչական ընտրանքով:
Սակայն երկու հետազոտությունների մեկտեղումն ունի իր թերությունները, ինչպիսիք են.
ա) հետազոտության նպատակից և խնդիրներից կախված, անհրաժեշտ է կիրառել ընտրանքի այնպիսի մեթոդ, որը լավագույնս կներկայացնի ուսումնասիրվող երևույթի գլխավոր համակցությունը, մինչդեռ երկու տարբեր նպատակ-խնդրի դեպքում կիրառվում է ընտրանքի նույն մեթոդը,
բ) գերծանրաբեռնված հարցաթերթը (290 հարց միայն հիմնական հարցաթերթում) անդրադառնում է հավաքագրվող տվյալների որակի վրա, մեծացնում հետազոտության մեջ ներգրավված անձնակազմի ծանրաբեռնվածությունը, ինչն արդարացված չէ նաև վերջիններիս չափազանց ցածր վարձատրության պարագայում (մեկ հաշվարարի միջին ամսական աշխատավարձը կազմում է 51.220 դրամ).
գ) 2012 թվականից սկսած` ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագրի ավարտով և համապատասխան ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված, տնային տնտեսությունների ընտրանքային համակցության շուրջ 3000-ով կրճատումը (7872-ից 5184 տնային տնտեսություն) հանգեցրել է ցուցանիշների վիճակագրական շեղման մեծացմանը, ինչը նվազեցնում է եռամսյակային տվյալների արժանահավատությունը, հետևաբար, կիրառելիությունը.
դ) ՏՏԿԱՀ հարցաթերթում ներառված սահմանափակ հարցախումբը խոչընդոտում է ոչ միայն աշխատանքի շուկայի համակողմանի ուսումնասիրության հնարավորությունները, այլ նաև չի ապահովում այդ գործիքի հատուկ ճկունությունը` լրացուցիչ մոդուլ-հարցաթերթերի միջոցով թիրախավորված դիտարկումներ կատարելու:
Այժմ, հաշվի առնելով, որ զբաղվածության ոլորտը երկրի սոցիալ-տնտեսական կայունության ապահովման գերակա խնդիրներից է, առավել հրատապ ու արդիական է դառնում աշխատանքի շուկայի վերաբերյալ համակողմանի, արժանահավատ, համադրելի և հնարավորինս մանրամասնեցված տվյալների առկայությունը, ինչպես նաև համապատասխան ոլորտի միջազգային փորձագետների խորհրդատվությունը: 2014 թվականից սկսած աշխատուժի հետազոտությունը նախատեսվում է իրականացնել առանձնացված ՏՏԿԱՀ-ից: Առանցքային ցուցանիշների բավարար ներկայացուցչականություն ապահովելու նպատակով ակնկալվում է տարեկան դիտարկել նվազագույնը 7800 տնային տնտեսություն, ինչը հնարավորություն կընձեռնի ոչ միայն ապահովել համեմատաբար մանրամասնեցված տեղեկատվություն (օրինակ` զբաղվածների թվաքանակն ըստ տնտեսական գործունեության տեսակների 21 բաժինների, նախկինում` խոշորացված 6 խմբերի փոխարեն և այլն), այլ նաև ընդլայնել աշխատաշուկան բնութագրող կարևորագույն ցուցանիշների շրջանակը (օրինակ` զբաղվածների թվաքանակն ըստ զբաղմունքի տեսակների և այլն)` առավել հստակեցնելով երևույթի քանակական կազմի վերաբերյալ պատկերացումները, և որ հատկապես կարևոր է` նպաստել որակյալ տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակմանը:
16.14.5. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրված դրամաշնորհների օգտագործման մասին կանխատեսումը հետևյալն է.
Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Վիճակագրական ներուժի կառուցում և Հայաստանի փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման համար աջակցության իրականացում» (ընդհանուր գումարը` 200.000 ԱՄՆ դոլար, իրականացման ժամկետը` 2013-2015 թվականներ):
| ԳԼՈՒԽ 17.ՊԵՏԱԿԱՆ |
ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
17.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
17.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը
2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը` առաջնորդվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն և 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները իրականացրել է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վարչությունը տնօրինում է թվով 35 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որից 23-ը` 100% պետական մասնակցությամբ ընկերություններ են, 4-ը` 100%-ից պակաս 50%-ից ավելի և 8-ը` 50%-ից պակաս:
Ընկերություններում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
- գույքագրում` 9 ընկերությունում,
- թվով 2 ընկերությունում միջոցներ են ձեռնարկվել ընկերությունների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իսկ 5 ընկերությունում` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներում փոփոխություններ կատարելու համար,
- բաժնետոմսերի հանձնման-ընդունման գործընթացի կազմակերպում` 5 ընկերությունում,
- կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարում և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման ապահովում` 4 ընկերությունում,
- ընկերության հաշվեկշռում հողամասի վերաբերյալ համապատասխան ձևակերպումներ` 4 ընկերության համար,
- ընկերություններում տարեկան և արտահերթ ժողովների անցկացում` 28 ընկերությունում:
ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1844-Ն որոշման համաձայն իրականացվել են պետական մասնակցությամբ 391 առևտրային կազմակերպությունների 2011 թվականի տարեկան և 386 առևտրային կազմակերպությունների 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ֆինանսատնտեսական ցուցանիշների դիտարկումներ և վերլուծություններ` անդրադառնալով վնաս ձևավորած ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակին: Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն:
ՈՒսումնասիրվել են նաև հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա գործող առևտրային կազմակերպությունների տարեկան աուդիտի եզրակացությունները:
ՀՀ վարչապետի 2012թ-ի փետրվարի 16-ի N 126-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան ներկայացվել են 2012թ-ի համար նախատեսված 15 ընկերությունների լուծարման և մասնավորեցման առաջարկները (9-ը` մասնավորեցում, 6-ը` լուծարում):
ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել մեկ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ («Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի վերաբերյալ):
ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու մասին որոշում, շրջանառության մեջ է դրվել Գյումրու «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը համայնքին նվիրաբերելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 175-Ն որոշման համաձայն հաշվետու ժամանակահատվածում Վարչությունն անցկացրել է պետության կողմից լիազորված ներկայացուցիչների մրցույթներ և տվյալ որոշմամբ սահմանված 4 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում նշանակվել են պետության լիազոր ներկայացուցիչներ:
Վարչության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների անհատույց սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության 6 որոշման նախագծեր (7 ընտանիքի վերաբերող), որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:
Վարչության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել նաև Հայաստանի Հանրապետության տեղաբնակ քաղաքացիներին բնակելի տարածք նվիրելու մասին ՀՀ կառավարության 6 որոշման նախագիծ (23 ընտանիքի վերաբերյալ), որից 4-ը (12 ընտանիքի վերաբերյալ) ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:
2012 թվականի ընթացքում աճուրդով վաճառքի է ներկայացվել 1850 լոտ, որից 7-ը` լուծարման ընթացքում գտնվող գույքի, 254-ը` տրանսպորտային միջոցների, 1577-ը` այլ շարժական գույքի, 5-ը` անշարժ գույքի և 7-ը` ընկերությունների մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի աճուրդներ են: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 627-ը, որից 2-ը` լուծարման ընթացքում գտնվող գույք, 208-ը` տրանսպորտային միջոց, 411-ը` այլ շարժական գույք, 3-ը` անշարժ գույք և 3-ը` ընկերությունների մասնավորեցման ենթակա բաժնետոմսեր:
2012 թվականի ընթացքում Վարչությունը կնքել է 131 պայմանագիր, որից 5-ը` մասնավորեցման (1-ը` ուղղակի վաճառքի, 1-ը` մրցույթի և 3-ը` աճուրդով մասնավորեցված գույքի վերաբերյալ), 75-ը` գույքի օտարման, 1-ը` նվիրաբերության, 1-ը` նվիրատվության, 40-ը` բնակելի տարածքների նվիրատվության պայմանագիր, 1-ը` գույքային ներդրման մասին պայմանագիր, 1-ը` անշարժ գույքի ձեռքբերման պայմանագիր, 3-ը` պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր, 2-ը` պետական գույքի մասնավորեցման և գրավի պայմանագիր, 1-ը` գույքի անհատույց օտարման պայմանագիր, 1-ը` «փոքր» օբյեկտի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ 2012 թվականին կատարվել են պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցանկերում ընդգրկված 10 ընկերության գույքի, 32 միավոր անշարժ գույքի, լուծարվող 2 կազմակերպության գույքի, 233 միավոր տրանսպորտային միջոցների, 10-ը կազմակերպության շարժական գույքի, ինչպես նաև Վարչության հաշվեկշիռ ներառելու նպատակով 18 միավոր գույքի գնահատման աշխատանքները: Իրականացվել են նաև մեկ ընկերության լուծարումից հետո մնացած գույքի գույքագրման աշխատանքները:
17.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները
2011-2012 թվականների ընթացքում պետական գույքի կառավարման ոլորտի զարգացման միտումներն են`
1. Պետական գույքի կառավարման օրենսդրական բարելավումները: Մասնավորապես,
Վարչության կողմից մշակված իրավական ակտերով կարգավորվել են հետևյալ հարաբերությունները`
- պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ինստիտուտի կայացումը,
- վարչության ենթակայության շենք, շինությունների օգտագործողներին սպասարկման ծառայությունների մատուցումը,
- պետական գույքի հաշվառման գրանցամատյանի տվյալների հստակեցումը, մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի կանոնակարգումը,
- գույքի նվիրատվության պայմանագրեր կնքելու ընթացակարգի սահմանումը` առանց նոտարական վավերացման,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ՊՈԱԿ-ներին վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալությամբ տրամադրումը,
- մասնավորեցման և օտարման ենթակա` ամբողջությամբ ամորտիզացված` շահագործումից դուրս բերված հիմնական միջոցների գնահատումը,
- 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումների (մոնիտորինգի) պարզեցումը,
- պետական գույքի օտարման աճուրդների էլեկտրոնային եղանակով կազմակերպումը և մի շարք այլ հիմնախնդիրներ:
2. Պետական գույքի հաշվառման և օգտագործման գործառույթները:
2012 թվականի ընթացքում Վարչության կողմից պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 5619 անվանում անշարժ գույք, այդ թվում 14-ը` այլ երկրներում, 3-ը` ԼՂՀ-ում: Գրանցամատյանում հաշվառվել է 423 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (ընդհանուր պետական մասնակցության չափը կազմել է 170939317,04 հազ. դրամ), ինչպես նաև դրանց գույքի կազմում ընդգրկված 1799 անվանում անշարժ գույք:
Հաշվառվել է նաև պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված 12 ջրատար, 32 ջրամբար, 20 անվանում ոչ նյութական ակտիվներ և 3048 տրանսպորտային միջոց:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վարչության տնօրինությանն է հանձնվել 2287 միավոր գույք, որից` 330 միավորը` անշարժ և 1957 միավորը` շարժական գույք:
2012 ընթացքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պահանջվող շենքերի, շինությունների հատակագծերի կազմման նպատակով Վարչությունը լիցենզավորված կազմակերպություններին պատվիրել և կազմակերպել է 77141.1 քմ մակերեսով շենքերի, շինությունների և 72.29 հա հողամասի չափագրման աշխատանքներ: Արդյունքում, նույն ժամանակահատվածում Վարչության հաշվեկշռում հաշվառված սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող 176 անվանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 77 անվանում անշարժ գույքի վկայականներում կատարվել են համապատասխան ուղղումներ:
2012 թվականի ընթացքում Վարչությունը կնքել է ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման իրավունքի փոխանցման 125 և վարձակալության իրավունքի տրամադրման 45 պայմանագիր, ոչ բնակելի տարածքի ենթավարձակալության մեկ պայմանագիր, փոփոխություններ են կատարվել ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման 3 և վարձակալության տրամադրման մեկ պայմանագրում, լուծվել է ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման 5 և վարձակալության տրամադրման 4 պայմանագիր:
Վարչությունում ստեղծված գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել ընդամենը 2586 միավոր գույք, որից` 630 միավոր անշարժ գույք, 1956 միավոր շարժական գույք (որից` 9 ավտոմեքենա և 1947 միավոր այլ շարժական գույք):
Միաժամանակ Վարչության հաշվեկշռից հանվել է 1946 միավոր գույք, որից` 18 միավորը` անշարժ գույք, իսկ 1928 միավորը` շարժական գույք:
ՀՀ կառավարության 26.01.2006թ N 346-Ն որոշման համաձայն Վարչության հաշվեկշիռ ընդունված հանրակրթական դպրոցների և այլ պետական ոչ առևտրային կազմակերպությունների անշարժ գույքի ընդհանուր թիվը կազմել է 570, որից` 315-ը` Երևանում, 49-ը` Կոտայքի մարզում, 110-ը` Գեղարքունիքի մարզում, 51-ը` Շիրակի մարզում, 15-ը` Սյունիքի մարզում, 12-ը` Տավուշի մարզում, 11-ը` Արագածոտնի մարզում, 7-ը` Արմավիրի մարզում:
2012 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի 16.11.2012թ N 1075-Ա որոշման համաձայն, հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված նորմատիվները, իրականացվել է Երևան քաղաքի և ՀՀ մյուս մարզերի 1328 պետական հանրակրթական դպրոցների բեռնվածության, ինչպես նաև դրանց տարածքների արդյունավետ օգտագործման ուսումնասիրությունը:
3. Պետական բաժնեմասով ընկերությունների լուծարումը:
Վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների միջոցով լուծարվող ընկերությունների մի մասը երկու անգամ ներկայացվել է մասնավորեցման, սակայն դրանք գնորդների համար հետաքրքրություն չեն առաջացրել: Մյուս մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպաիրավական ձևեր չունեցող, չաշխատող կամ ֆինանսատնտեսական վատ ցուցանիշներ ունեցող, կամ գործունեության հեռանկարներ չունեցող առևտրային կազմակերպություններն են:
2012 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 7 առևտրային կազմակերպության լուծարման մասին ՀՀ կառավարության 4 որոշում:
Նշված ժամանակահատվածում 28 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, 14 կազմակերպություն սնանկ է ճանաչվել, 2 կազմակերպության լուծարման հանձնաժողովի գործունեությունը դադարեցվել է:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ լուծարման գործընթացում է գտնվում 73 կազմակերպություն:
ՀՀ կառավարության 2010թ-ի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 13-րդ կետի համաձայն Վարչության կողմից համակարգվել են պետական կառավարման մարմինների կողմից ձևավորված` լուծարվող կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների աշխատանքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել է նաև համապատասխան խորհրդատվություն: Վարչության կողմից ամփոփվել է պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և արդյունքները եռամսյակային կտրվածքով ներկայացվել են ՀՀ վարչապետին:
2012 թվականի ընթացքում լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 42694,0 հազ. դրամի կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջեի նկատմամբ` 4736,0 հազ. դրամի, ՀՀ սոցիալական ապահովագրության գծով` 5660,0 հազ. դրամի, աշխատավարձի գծով` 27337,0 հազ. դրամի և այլ կրեդիտորական պարտք` 4961,0 հազ. դրամի:
17. 1.3. Հիմնական խնդիրները
Պետական գույքի կառավարման և մասնավորեցման ներկայում վարվող քաղաքականության հիմնական խնդիրներն են`
1. Պետական գույքի կառավարման ծրագրային մոտեցումը` «Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշմանը համապատասխան,
2. պետական գույքի ամբողջական հաշվառման իրագործումը, դասակարգումը, հաշվառման գրանցամատյանների վարումը, սահմանված կարգով սեփականության իրավունքների պետական գրանցման ապահովումը,
3. պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված ամբողջական իրացումը,
4. պետական գույքի պահպանման և օգտագործման գործընթացի կանոնակարգումը և վերահսկումը,
5. պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացների կանոնակարգումը և վերահսկումը,
6. բաժնետիրական ընկերություններում պետության լիազոր ներկայացուցչական համակարգի կազմակերպումը և վերահսկումը,
7. պետական ու պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների լուծարման և դրանց գույքի տնօրինման, ինչպես նաև սնանկացման ու ֆինանսական առողջացման ծրագրերի հիմնավորումը և իրականացումը,
8. պետական գույքի մասնավորեցման միասնական քաղաքականության իրականացումը, առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,
9. առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը,
10. պետական գույքի մասնավորեցման այն ձևերի լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:
17.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ
ժամանակահատվածում
17.2.1 Նպատակները
ՄԺԾԾ ժամանակահատվածում պետական գույքի կառավարման ոլորտի հիմնական նպատակներն են`
1. պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության վարումը,
2. պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող իրավաբանական անձանց մրցունակության բարձրացումը, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը,
3. պետական գույքի կազմի ու կառուցվածքի կանոնակարգումը և օպտիմալացումը,
4. պետական գույքի մասնավորեցման միասնական քաղաքականության իրականացումը,
5. պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի կանոնակարգումը,
6. պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործումը,
7. պետական ակտիվների օգտագործումը տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու համար:
Վարչության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված են հետևյալ նպատակները`
- պետական գույքի տնօրինման խնդիրները լուծելուց բացի հիմնական ուշադրությունը դարձնել պետական գույքի (այդ թվում նաև անշարժ գույքի) արդյունավետ օգտագործման և տիրապետման լծակների ստեղծմանը,
- պետական գույքի կառավարման բնագավառում ծրագրային կառավարման և վարչարարության բարելավումը,
- բաժնետոմսերի ու անշարժ գույքի հետ կատարվող գործարքների և զարգացման ծրագրերի թափանցիկության ապահովումը,
- առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վերլուծությունների հիման վրա դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը,
- անշարժ գույքի արդյունավետ օգտագործման, օպտիմալացման, պահպանման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
- պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի կանխատեսումը, պետական գույքային հարաբերությունների ոլորտում օրենսդրությամբ վերապահված լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինների գործառույթների կոորդինացումը:
17.2.2 Գերակայությունները
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կսահմանվեն հետևյալ գերակայությունները`
. պետական գույքի կառավարման ոլորտում պետության կողմից լիազորված մարմնի իրավասությունները,
. պետական գույքի կառավարման սկզբունքներն ու նպատակները, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը,
. պետական գույքի կառավարումը ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամյա ծրագրերի հիման վրա իրականացնելը,
. հաշվառման բազայում պետական գույքի ամբողջական ընդգրկումը, պետական գույքի հաշվառման համակարգի ընդլայնումը և կատարելագործումը,
. պետական գույքի օտարման նպատակները և սահմանափակումները, պետական գույքի օտարման պայմանները և եղանակները,
. հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և անհատույց սեփականաշնորհման գործընթացների առանձնահատկությունները,
. կսահմանվեն պետական գույքի փոխանակության պայմանները, համաձայն որոնց փոխանակությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ և լուծի որոշակի տնտեսական և սոցիալական խնդիրներ,
. կկանոնակարգվեն պետական գույքի օգտագործման` վարձակալություն, անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները,
. կսահմանվեն պետական գույքի գրավադրման պայմանները,
. պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները, ֆինանսատնտեսական վերլուծությունների հիման վրա կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները և այլն:
17.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային
ծրագրերը (պարտավորությունները)
17.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
Պետական գույքի կառավարման ոլորտում 2014-2016թթ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը`
Աճուրդների կազմակերպման և անցկացման աշխատանքներ.
Վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նպաստում է պետական գույքի կառավարման գործընթացի թափանցիկությունը:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014թ` 33,41 մլն դրամ, 2015թ` 36.47մլն դրամ, 2016թ` 41.07 մլն դրամ:
2. «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների իրականացում»
Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների իրականացման նպատակն է` կատարել պետական սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման, գնահատման հաշվառման, գրանցամատյանի վարմանն աջակցող աշխատանքներ:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014թ` 49.33 մլն դրամ, 2015թ` 53.76 մլն դրամ, 2016թ` 60.67 մլն դրամ:
3.Պետական մասնակցության առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչների պահպանման ծախսեր:
Ծրագրի նպատակն է Պետական մասնակցության առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացումը:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2014թ` 6.72 մլն դրամ, 2015թ` 6.72մլն դրամ, 2016թ` 6.94 մլն դրամ:
4.Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում.
Ծրագրի իրականացման համար 2014-216թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 15.3 մլն դրամ:
| ԳԼՈՒԽ 18. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ |
18.1.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
18.1.1 (ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ)
18.1.2 Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների
կազմակերպում
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի իրավիճակի նկարագրություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ` ԱՄՆ) պետդեպարտամենտի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարդասիրական ականազերծման կենտրոնը (այսուհետ` Կենտրոն): ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ականազերծման բնագավառում մասնագիտացած «Ռոնկո» ընկերության կողմից իրականացվել է Կենտրոնի քաղաք Վաղարշապատում գտնվող ենթակառուցվածքների վերանորոգում, տրամադրվել է համապատասխան տեխնիկա, մշակվել է Կենտրոնի կառուցվածքը, կազմակերպվել է Կենտրոնի անձնակազմի վերապատրաստումը` միջազգային չափանիշներին համապատասխան, տրամադրվել են հատուկ վարժեցված ականազերծող շներ, ինչպես նաև` մեխանիկական եղանակով ականազերծման տեխնիկա:
Ստեղծումից հետո Կենտրոնն զբաղվել է ՀՀ տարածքում ականապատված տարածքների ականազերծմամբ: Մինչև 2007 թվականը Կենտրոնը աջակցություն է ստացել ինչպես ԱՄՆ պետդեպարտամենտից, այնպես էլ` հումանիտար ականազերծման ֆինանսավորման համար հատկացվող միջազգային այլ հիմնադրամներից: Տրամադրված աջակցությունն ուղղվել է տեխնիկական միջոցների արդիականացմանն ու անձնակազմի վերապատրաստմանը: Բացի ականազերծման աշխատանքներ իրականացնելուց` Կենտրոնն ունեցել է նաև Հանրապետության տարածքում ականավտանգ տարածքների ուսումնասիրման, քարտեզագրման և տվյալների բազա ստեղծելու խնդիր:
2007 թվականից հետո Կենտրոնը շարունակել է իրականացնել ականազերծման աշխատանքներ, սակայն դրանք չեն իրականացվել միջազգային չափանիշներին համապատասխան, տեղական համայնքների կողմից չեն գնահատվել, որպես վստահելի, և չեն ընդունվել ի տնօրինություն: ԱՄՆ մասնագետների կողմից 2009 և 2010 թվականներին իրականացվել է ՀՀ հումանիտար ականազերծման կարողությունների գնահատում, ինչի արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ականազերծման կենտրոնի անձնակազմի պատրաստությունը ցածր մակարդակի վրա է` վերապատրաստումների բացակայության և նոր անձնակազմի ոչ պատրաստված լինելու պատճառով, տեխնիկական միջոցները հին են, ականազերծման «Ստանդարտ գործողությունների ընթացակարգերը» արդիական չեն և հիմնականում չեն պահպանվում: Միաժամանակ ժամանակ շարքից դուրս է եկել և երկար ժամանակ է չի շահագործվում մեխանիկական ականազերծման տեխնիկան, շները ծեր և հիվանդ են, ուստի դեռևս 2008-2009 թվականներից այլևս պիտանի չեն ականազերծման համար:
2010 թվականից սկսվեցին նոր կառույցի ստեղծման աշխատանքները, և 2011 թվականի փետրվարից ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` ՊՈԱԿ): ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և կառուցվածքն անցել են միջազգային փորձաքննություն և հավանության արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտի և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների մասնագետների կողմից:
Կազմակերպության գործունեության առարկան են`
1) Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքների ականազերծումը, տեղադրված, սակայն չպայթած արկերի և ականների հայտնաբերումն ու ոչնչացումը,
2) Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի, դրանց լիցքերի, կրիչների, գործարկիչների, բաղադրիչների, համալրող սարքերի և վնասակար թափոնների ու նյութերի ուտիլիզացման, ոչնչացման և կոնսերվացման պետական ծրագրերին մասնակցությունն ու դրանց իրականացումը և դրա արդյունքում ստացված արժեքների` հանրօգուտ նպատակներին ուղղումը,
3) ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկին արժեքների պատկանելության վերաբերյալ պետական մարմիններին` վերջիններիս հարցման հիման վրա փորձագիտական եզրակացություն տրամադրելը,
4) ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող արժեքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության նպատակով լիցենզավորված անձանց` ներկազմակերպական ծրագրի համակարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և դրա ձևավորմանն աջակցությունը:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նպատակները
ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շարքում ընդգրկված է ՀՀ տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի և ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքի և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը, որի լուծման ուղղությամբ պետք է իրականացվեն հետևյալ քայլերը` ականային վտանգի ենթակա տարածքների` միջազգային չափորոշիչներին համապատասխան, ուսումնասիրում և տեխնիկական հետախուզության ու քարտեզագրման աշխատանքների իրականացում, ականազերծման գործընթացի տեղեկատվական բազայի ստեղծում (IMSMA), ճշգրտված ականապատված տարածքների ականազերծման նախապատրաստական աշխատանքների իրականացում, ուտիլիզացիայի ենթակա ռազմամթերքի համապարփակ հաշվառում և համակարգում` ըստ ուտիլիզացման նախատեսվող տեխնոլոգիաների, ուտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակում, գործընթացի օրենսդրական ապահովում:
ՈՒտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակումը նախատեսվում է իրականացնել ՆԱՏՕ-ի նորաստեղծ մասնագիտացված կառույցի հետ սերտ համագործակցությամբ, որի միջազգային դիտորդական խմբի 2012 թվականին Հայաստան կատարած տեսչական այցի ժամանակ էլ ձեռք է բերվել այդ համաձայնությունը:
Այս հարցում գերակայությունը տրվում է միջազգային փորձի ուսումնասիրման, ուտիլիզացիայի կամ կոնսերվացիայի ենթակա ռազմամթերքի համապարփակ հաշվառման և ինֆորմացիայի համակարգման` ըստ ուտիլիզացման նախատեսվող տեխնոլոգիաների, ուտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակման և մասնագետների վերապատրաստման գործընթացներին, համապատասխան նյութական բազայի նախապատրաստմանը:
Հումանիտար ականազերծման բնագավառում առկա նպատակներից ու գերակայություններից է ոչ տեխնիկական հետազոտությունների աշխատանքների ավարտը 2013 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքները: Հետազոտությունների անցկացմանը զուգընթաց վերագործարկվելու է Ականազերծման գործընթացների տեղեկատվական կառավարման բազան (IMSMA):
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի զարգացման միտումները և գերակայությունները
Ականապատված տարածքներում ականազերծման համակարգված գործողությունների շարունակական իրականացումը կապահովի Հանրապետության տարածքում չպայթած ականների քանակի նվազեցում: Ականների վտանգները կանխելու համար և բնակչությունը ականապատված տարածքներից դուրս բերելու նպատակով Հայաստանի ականազերծման ռազմավարությունը նախատեսում է ականապատված տարածքների մաքրում, ականների ռիսկերի ուսուցում` բնակչության անվտանգության երաշխավորման նպատակով, աղքատության նվազեցման և սահմանային գոտիների զարգացման համար, որոնք խոչընդոտում են ազգային անվտանգությանը, ինչպես նաև երկրի ընդհանուր զարգացմանը:
2013 թվականին շարունակվելու են ՀՀ պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների համապատասխան անձնակազմերի վերապատրաստման աշխատանքները ինչպես բուն ականազերծման, այնպես էլ` ականազերծմանը աջակցող գործողությունների ուղղությամբ (գործողությունների վերահսկում և ղեկավարում, բժշկական օգնություն, քարտեզագրում և այլն):
ՀՀ տարածքի համապարփակ հումանիտար ականազերծման համար գերակա է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը և դրա հետևողական իրագործումը:
Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ծրագրի 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել ինչպես նշված կենտրոնի թվակազմի ավելացումը այնպես էլ` ողջ անձնակազմի գծով 2014-2015 թվականների հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10%-ով, իսկ 2016 թվականին 13.7%-ով աճը:
18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ
Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն գոյություն ունեցող 8 ծրագրերի իրականացմանը: Նշված ծրագրերը մշակվել են 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված կողմնորոշիչ չափաքանակների ու աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի կողմից արված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա և կիրականացվեն պետական կառավարման 5 մարմինների միջոցով (տես Աղյուսակ 18.2.4.):
18.2.1 Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ պետական
կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և
շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների
պահպանում, ՀՀ անձնագրերի բլանկների տպագրություն և
պետավտոհամարանիշների ձեռքբերում
Ոստիկանության համակարգում իրավիճակի նկարագրություն
ՀՀ ոստիկանության առաջիկա երեք տարվա ծախսային ծրագիրն ամբողջովին բխում է`
. ՀՀ կառավարության կողմից գործունեության տվյալ բնագավառում տարվող պետական քաղաքականության և դրա հիմնական ուղղություններին համահունչ մշակված բարեփոխումների ծրագրային պահանջներից,
. Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող բարեփոխումների խթանման ռազմավարությամբ նախատեսված ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներից և միտված է միջազգային չափանիշներին համապատասխանող ոստիկանություն ունենալու հասարակության արդի պահանջների բավարարմանը:
Օրենքներով («Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և այլն), ինչպես նաև ազգային զարգացման ռազմավարություններով (ազգային անվտանգության ռազմավարությամբ, հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով և այլն) ամրագրված հիմնախնդիրներին համահունչ ոստիկանությունը պարտավոր է ապահովել.
- մարդու անվտանգությունը, նրանց իրավունքներն ու ազատությունները,
- հանցագործությունների նախականխումը, խափանումը, հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործերով նախնական քննությունը,
- հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը,
- ճանապարհային երթևեկության անվտանգությունը,
- սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,
- զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,
- անձնագրային ռեժիմի պահպանումը,
- օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը և այլն:
ՀՀ ոստիկանության` միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնի խնդիրների և գործառույթների իրականացումն ապահովվում է ոստիկանության կենտրոնական ապարատի, նրա անմիջական ենթակայության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով:
Ոստիկանության հիմնախնդիրների և կանոնադրական գործառույթների համակարգված իրագործումը միջնաժամկետ հատվածում նախատեսվում է ապահովել`
1) «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն»,
2) «Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար»,
3) «Պետական պահպանություն»,
4) «Ճանապարհային անվտանգության ապահովում»,
5) «Անձնագրերի և վիզաների տրամադրում, բնակչության պետական ռեգիստրի միասնական համակարգի կազմակերպում և վարում»,
6) «Կրթական ծառայություններ»,
7) «Ոստիկանության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջության պահպանում» հիմնական ոլորտային ծախսային ծրագրերով:
Նախորդ երկու տարիները հատկանշական էին ոստիկանության համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ բարեփոխումների, գործունեության թափանցիկության ապահովման, ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավման, համակարգում պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրների իրագործման առումով:
Կառուցվածքային և կազմակերպական բարեփոխումների շրջանակներում կարևորվում է.
- Ոստիկանության զորքերում պարտադիր ժամկետային զինծառայությունից անցումը շարքային կազմի պայմանագրային զինծառայության,
- Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը,
- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման աշխատանքների իրականացումը,
- Ոստիկանության Երևան քաղաքի բոլոր բաժիններում և բաժանմունքներում քրեական հետախուզության բաժանմունքների հենքի վրա ճյուղային սպասարկման մոդելի ներդրումը,
- Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրումը:
Կրթական բարեփոխումների ծրագրով ամբողջովին վերակազմակերպվել է ոստիկանության կրթական համակարգը: Սահմանվել է «Ոստիկանական գործ» մասնագիտության երեք աստիճանները` նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության գծով: Ոստիկանության կրթահամալիրում իրականացվող ուսումնական գործընթացի արդյունքում տրվելու են համապատասխանաբար ոստիկանի, ոստիկան-սպայի, ոստիկանության բակալավրի և մագիստրոսի որակավորումներ: Աշխատանքներ են իրականացվում Եվրոպական ոստիկանական քոլեջի` CEPOL-ի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունն ապահովելու ուղղությամբ:
2010-2012 թվականների ընթացքում ընդունվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտին առնչվող 3 տասնյակից ավելի իրավական ակտեր` օրենքներ, կառավարության որոշումներ, ոստիկանության պետի հրամաններ, որոնցով կատարելագործվել է ճանապարհային երթևեկության և անվտանգության ոլորտի օրենսդրությունը, ազգային օրենսդրությունը համապատասխանացվել է միջազգային չափանիշներին: Պարզեցվել են ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունները և դրանց ներկայացվող պահանջները: Բացի այդ.
- Ներդրվել է ճանապարհային ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող GPS տեղորոշիչների համակարգը,
- Սկսվել և շարունակվում են Երևան քաղաքում, Հանրապետության մյուս խոշոր քաղաքներում և մայրուղիներում արագության վերահսկման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ավտոմատ արձանագրման համակարգերի ներդրման աշխատանքները,
- Կահավորվել և շահագործման է հանձնվել ճանապարհային ոստիկանության` խախտումների արձանագրման կենտրոնը.
- Ավարտվել է Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության քննական ավտոդրոմի և նոր վարչական շենքի կառուցման աշխատանքները:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի բարեփոխումները մի կողմից կնպաստի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանը, մյուս կողմից կթեթևացնի ճանապարհապարեկային ծառայության ծանրաբեռնվածությունը, նվազագույնի կհասցնի վարորդ-ոստիկան շփումը, էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Ոստիկանություն-քաղաքացի կապի ամրապնդման, գործունեության թափանցիկության ապահովման համար.
- Բարելավվել է ՀՀ ոստիկանության ինտերնետային պաշտոնական նոր կայքը` «www.police.am», որում քաղաքացիների հետ ամենօրյա հարց-պատասխանի ծառայության իրականացման համար առկա է առանձին էջ,
- Ստեղծվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմումների և բողոքների հաշվառման և վերահսկողության միասնական համակարգ:
- Հանցագործությունների մասին հաղորդումների պատշաճ գրանցման, արագ արձագանքման և ընթացքի լուծման արդյունավետ մեխանիզմի ներդրման համար տեղադրվել է «AVAYA» տեսակի ժամանակակից համակարգ:
- Մշակվել և կիրառության մեջ է դրվել ոստիկանության ծառայողների կողմից զանգվածային լրատվության միջոցների հետ շփվելու ուղեցույց:
- ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում նշանակվել են հասարակայնության հետ կապի պատասխանատուներ:
Նկատելի ակտիվություն է ցուցաբերվել մամլո ասուլիսների, ինտերնետային պաշտոնական կայքի, «02» եթերաժամի, շաբաթաթերթի և այլ հնարավոր միջոցներով հասարակական կարգի, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հիմնախնդիրների, դրանց լուծման համար ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հանրության մշտական իրազեկման գործին:
Քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների շրջանակներում նույնպես իրականացվել են մեծածավալ իրավաստեղծ աշխատանքներ, որոնք ուղղված են գործող օրենսդրության կատարելագործմանը` հիմքում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխանող ոստիկանություն ունենալու հասարակության արդի պահանջները բավարարելու անհրաժեշտությունը:
Ոստիկանության համակարգի նպատակները
. անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ գործողություններից,
. հասարակության և պետության շահերի պաշտպանությունը,
. հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը,
. հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
. հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը
. անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ դաստիարակչական աշխատանքների բարելավումը,
. քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,
. Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
. ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,
. հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,
. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողների և պայմանագրային զինծառայողների տեսակարար կշռի փոփոխման միջոցով արդյունավետության բարձրացումը,
. Քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի անցման խորացումը և կատարելագործումը,
. Պետավտոհամարանիշներով ապահովումը:
Ոստիկանության ոլորտում զարգացման հիմնական գերակայություններն են.
. անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, ծանր, առավելագույն ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացումը,
. թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամոլության դեպքերի կանխարգելումը,
. տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,
. օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը,
. հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
. անօրինական շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև բնակչության մոտ պահվող զենքի և զինամթերքի հայտնաբերման, առգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
. անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ-դաստիարակչական աշխատանքների բարելավումը,
. քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,
. Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
. ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,
. հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,
. ՀՀ ոստիկանության զորքերի ժամկետային պարտադիր զինծառայողների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավումը,
. նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովումը:
Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները
Հասարակական կարգի պահպանության ապահովում ծրագրի 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունները, համապատասխանաբար ըստ տարիների` 50000 դրամ, 55000 դրամ և 62500 դրամ, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ ոստիկանության ծառայողների 2014-2015 թվականների հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10% աճ, իսկ 2016 թվականին 13.7% աճ:
ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն ծրագրի 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունները, համապատասխանաբար ըստ տարիների` 50000 դրամ, 55000 դրամ և 62500 դրամ, ինչպես նախատեսվում է նաև ՀՀ ոստիկանության ծառայողների 2014-2015 թվականներին հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10% աճ, իսկ 2016 թվականին` 13.7% աճ:
ՀՀ անձնագրերի բլանկների տպագրություն ծրագրով ծախսերը պահպանել են ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված մակարդակը: 2014-2016 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրի ժամանակահատվածում յուրաքանչյուր, տարի ըստ կանխատեսումների, ձեռքբերվող քանակը կկազմի շուրջ 173600 հատ անձնագրի բլանկ:
Պետավտոհամարանիշների ձեռքբերում ծրագրով ծախսերը պահպանել են ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված մակարդակը: 2014-2016 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրի ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի ըստ կանխատեսումների ձեռքբերվող քանակը կկազմի 66544 զույգ պետավտոհամարանիշ:
18.2.2 Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության
ապահովում
Ազգային անվտանգության համակարգում իրավիճակի նկարագրություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գործելով ՀՀ օրենսդրական դաշտի պահանջների սահմաններում, ինչպես նաև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված` «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, կատարում է բազմաբնույթ ծառայություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն) իրավասության սահմաններում, մասնավորապես, ՀՀ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատության և օրինական շահերի ապահովումը, Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը, անվտանգության ապահովման և ամրապնդման, պետական պահպանության, տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման նպատակով համապատասխան տեղեկատվությունների հավաքումը, ռազմարդյունաբերական, տնտեսական, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերական, ռազմավարական օբյեկտների, առաջնային գիտական մշակումների ոլորտներում անվտանգության ապահովումը, ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` 2005 թվականից ՀՀ պետական բյուջեում ընդգրկվել է «Պետական պահպանության ապահովում» ծրագիրը: Այդ Ծրագրի շրջանակներում իրականացվում է պետական պահպանություն` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պետական օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցմամբ:
Ազգային անվտանգության համակարգի նպատակները
. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ապահովում,
. պետական սահմանների պահպանություն, սահմանային գոտու անձեռնմխելիություն,
. օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության կանխում,
. պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովում,
. պետական բարձրաստիճան պաշտոնյաներին հատուկ կապով ապահովում,
. պահպանվող օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում և բացահայտում,
. պահպանվող օբյեկտներին սպառնացող վտանգի կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացում,
. պահպանման ենթակա օբյեկտների անվտանգության ապահովումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում,
. ահաբեկչության դեմ պայքարին մասնակցություն,
. սահմանված անցագրային ռեժիմի պահպանում,
. համակարգի անձնակազմի հետ տարվող աշխատանքների և ծառայողների մասնագիտական պատրաստականության կատարելագործում նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովում:
Ազգային անվտանգության համակարգի զարգացման հիմնական գերակայություններն են.
. սննդամթերքի, հանդերձանքի, նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի և զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումը:
. տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,
. օպերատիվ գործունեության արդյունավետության բարձրացումը,
. պետական սահմանի շուրջօրյա հսկում և պահպանում, այդ թվում նաև էլեկտրոնային համակարգերով և ծառայողական կենդանիներով (շներ, ձիեր և այլն),
. հետախուզական միջոցառումների անցկացում,
. հակահետախուզության ոլորտի ընդլայնում, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող գործակալական ցանցի բացահայտում,
. ռազմական հակահետախուզական աշխատանքների իրականացում, հավանական հակառակորդի կողմից ռազմական ոտնձգությունների կանխում,
. ռադիոհակահետախուզության անցկացում,
. գաղտնի տեղեկատվության հրապարակման կասեցում,
. միջուկային անվտանգության ապահովման աշխատանքների իրականացում,
. մաքսանենգության դեմ պայքարի ապահովում,
. ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի կազմակերպում և անցկացում,
. նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովում,
. օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացում:
Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները
Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության ապահովում ծրագրերի 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունները, համապատասխանաբար ըստ տարիների 50000 դրամ, 55000 դրամ և 62500 դրամ, ինչպես նախատեսվում է նաև Ազգային անվտանգության և պետական պահպանության համակարգերի ծառայողների 2014-2015 թվականներին հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10% աճ, իսկ 2016 թվականին` 13.7% աճ:
18.2.3 Կալանավայրեր
Քրեակատարողական համակարգում իրավիճակի նկարագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թվով 13 քրեակատարողական հիմնարկներից:
Ծառայությունը կազմակերպում է քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների կատարումը, կալանավորվածներին կալանքի տակ պահելը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելը, քրեակատարողական հիմնարկներում օրինականության, այնտեղ պահվող անձանց, ինչպես նաև դրանց տարածքում գտնվող անձնակազմի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի և առողջության պահպանման, անհատական, կրթական և մշակութային զարգացման պայմանների ապահովումը, դատապարտյալների և կալանավորվածների սոցիալհոգեբանական վերականգնումը, աջակցությունն իրավապահ մարմիններին` հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում, ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության համակարգումը:
2009 թվականին ընդունված քրեակատարողական ծառայության 2009-2016 թվականների զարգացման հայեցակարգի շրջանակներում քրեակատարողական ծառայությունում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար Արմավիրի մարզում 2006-2012 թվականների ընթացքում իրականացվել են 4,976.1 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված շինարարական աշխատանքները շարունակել նաև 2014-2016 թվականներին:
Ծառայության պահպանման նպատակով ոչ առաջնահերթ ծախսային ուղղությունները մատնանշվում են` նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ ուղղություններով կատարվող ծախսերն ավելացնելու անհրաժեշտությամբ հանդերձ` դրանք, այնուամենայնիվ, մյուս ուղղությունների համեմատ փոքր կարևորություն ունեն: Ոչ առաջնահերթ ծախսային ուղղություններն են.
1. գրասենյակային պարագաներ և նյութեր,
2. գույք և սարքավորումներ,
3. գործուղումներ և ծառայողական շրջագայություններ:
Քրեակատարողական համակարգի նպատակները
. կալանավորված և դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու պայմանները մարդու իրավունքների ասպարեզում գոյություն ունեցող և համընդհանուր ընդունելության արժանացած միջազգային փաստաթղթերի դրույթներին և չափանիշներին համապատասխան ապահովումը:
. կալանավորված և դատապարտված անձանց նյութական, ներառյալ` սննդամթերքով և կենցաղային իրերով, ապահովումը,
. կալանավորված և դատապարտված անձանց բուժսպասարկման ապահովումը:
Քրեակատարողական համակարգի զարգացման հիմնական գերակայություններն են.
. քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մեղմացման անհրաժեշտությունը,
. կալանավորվածների և դատապարտյալների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ շարունակական միջոցառումների ձեռնարկումը:
Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները
Քրեակատարողական համակարգի պահպանում ծրագրով 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունները, համապատասխանաբար ըստ տարիների 50000 դրամ, 55000 դրամ և 62500 դրամ, ինչպես նաև նախատեսվում է քրեակատարողական ծառայողների 2014-2015 թվականների հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10% աճ, իսկ 2016 թվականին` 5% աճ:
18.2.4 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն
և Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն
Փրկարար ծառայության համակարգում իրավիճակի նկարագրություն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ` Փրկարար ծառայություն) ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտում գործող պետական մարմին է, իր 11 տարածքային փրկարարական վարչություններով, մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նրա լիազորությունները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
Վերջին տարիներին կառուցվածքային բարեփոխումները թերևս առավել չափով իրենց ազդեցություններն ունեցան փրկարար ծառայության վրա: Նախ` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կազմում վերակազմավորվեց հրշեջ ծառայությունը, այնուհետև` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմավորվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում, հետագայում վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, իսկ ներկայումս վերակազմավորվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում` Փրկարար ծառայության:
Համակարգի ստեղծումը համընկել է անկախ պետականության ձեռքբերման հետ, հետևաբար անցումային շրջանի բոլոր դժվարություններն ուղղակիորեն ազդել են փրկարար ծառայության ձևավորման և զարգացման վրա: 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքն` առավել հստակեցնելով նրա դերը և տեղը պետական գործառույթների բնագավառում:
Վերջին տարիների ընթացքում մեծածավալ ներդրումներ են կատարվել Փրկարար ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ` ձեռք են բերվել ստացիոնար գերկարճալիք ռադիոկայաններ, շարժական գերկարճալիք ռադիոկայաններ, դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, ստացիոնար կարճալիք ռադիոկայաններ, սնման սարքեր, նոր հաճախականություն, մոտորանավակ, օպերատիվ ծառայության և հրշեջ փրկարարական մեքենաներ: 2011թ սեպտեմբերից փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվեց նոր «911» ծառայություն, ինչի արդյունքում բարձրացվեց բնակչության պաշտպանվածության աստիճանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներում: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան` համակարգի փրկարարական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, շտաբային ուսումնավարժություններ, շտաբային վարժանքներ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, համայնքային և օբյեկտային համալիր ուսումնասիրություններ:
Որպես փրկարար ծառայություն` համակարգի հիմնական բնորոշիչը պետք է լինի փրկարարական կազմավորումների մշտական մարտական պատրաստականությունը, որոնց և ուղղվում են զարգացման հիմնական ուղղությունները:
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության իրավիճակի նկարագրություն
ՀՀ Նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի N ՆԿ-161-Ն կարգադրությամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի» հիմնադրույթներով, ինչպես նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներով ընդգծված վերաբերմունք է դրսևորվում Հանրապետության տարածքում մթնոլորտի և մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու և միասնական քաղաքականության իրականացման ուղղությամբ: Այս բնագավառում, որպես լիազորված մարմին, հանդես է գալիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` իր «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ) միջոցով, որը և հանդիսանում է Հանրապետության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միակ մասնագիտացված կառույցը:
Համակարգում ներկայումս գործում են 2 ռադիոլոկացիոն կենտրոններ, 4 մարզային հակակարկտային կենտրոններ և թվով 154 հակակարկտային կայաններ: Այդ կայաններով պաշտպանության տակ է վերցված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի 50 համայնքների շուրջ 13 հազար հեկտար ինտենսիվ մշակության գյուղատնտեսական տարածքներ:
Փրկարար ծառայության համակարգի նպատակները
Համակարգի գերագույն նպատակը մարդկանց և տարածքների պաշտպանությունն է արտակարգ իրավիճակներում: Դրան հասնելու առաջնահերթ պայմաններից մեկը փրկարար ծառայության ստորաբաժանումների կառավարելիության ապահովումն է: Նշված ուղղությամբ 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի ժամանակահատվածում շեշտը դրվել է Հանրապետության տարածքում կապի և ազդարարման համակարգի վերականգնմանը:
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության նպատակները
Ոլորտի նպատակները հստակ տրված են ներկայումս գործող ՀՀ իրավական ակտերով, դրանք են`
- մթնոլորտային երևույթների կառավարումը և ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացումը,
- կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը և պաշտպանվող տարածքների շեշտակի ավելացումը,
- ցածր ամպամածությունների և մառախուղների ցրման, երկարատև տեղումների դեմ պայքարի իրականացման ուղղությամբ փորձարարական աշխատանքների կատարումը,
- մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր մեթոդների մշակման, կատարելագործման և դրանց ներդրման նպատակով գիտափորձարարական աշխատանքների շարունակական կատարումը:
Փրկարար ծառայության համակարգի զարգացման հիմնական գերակայություններն են.
Համակարգը երկրորդական խնդիրներ չունի, քանի որ գործունեությունը կապված է մարդու կյանքի և առողջության պաշտպանության հետ: Համակարգի առաջ դրված գերակա խնդիրներից կարևորագույնը Հանրապետության ողջ տարածքում փրկարարական աշխատանքների կազմակերպման հնարավորության ներդրումն է:
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության զարգացման հիմնական գերակայություններն են.
ՀՀ Կառավարության կողմից 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար երկու գերակա ուղղություններից մեկը մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրի մշակումը և հաստատումն է:
«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի գերակայությունը Հանրապետությունում կարկտի դեմ պայքարի աշխատանքների իրականացումն է:
Ինչպես արդեն նշվել է, առաջնահերթ հարկավոր է ձեռք բերել ռադիոլոկացիոն կայաններ, ստեղծել ու կառուցել մարզային հակակարկտային կենտրոնների բազաները` դրանք ապահովելով շենքերով ու շինություններով, ենթակառուցվածքներով, անհրաժեշտ սարքեր-սարքավորումներով, գույքով, համապատասխան մասնագիտական կադրերով և այլն:
Չորս մարզերում` ծրագրով ընտրված տարածքներում, հարկավոր է տեղադրել պահանջվող քանակի ու տիպի հակակարկտային համակարգեր, քանի որ այդ մարզերի պաշտպանվող տարածքներում գործող համակարգերի քանակը բավարար չէ ծածկելու գոնե ինտենսիվ մշակության տարածքները: Անհրաժեշտ է կարկտի դեմ պայքարի աշխատանքներն իրականացնել Հանրապետությունում ընդունված և կիրառվող տեխնոլոգիայով: Միաժամանակ պետք է փորձարկվեն նաև մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության այլ մեթոդներ:
Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում ծրագրի 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունները համապատասխանաբար ըստ տարիների` 50000 դրամ, 55000 դրամ և 62500 դրամ, ինչպես նաև նախատեսվում է փրկարար ծառայության համակարգի աշխատողների աշխատավարձերի 2014-2015 թվականների հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10%, իսկ 2016 թվականին` 13.7% աճ:
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն ծրագրի 2014-2016 թվականների ծախսերում հաշվի է առնվել նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունները, համապատասխանաբար ըստ տարիների 50000 դրամ, 55000 դրամ և 62500 դրամ, ինչպես նաև նախատեսվում է աշխատողների 2014-2015 թվականների հաշվարկային աշխատավարձի ֆոնդի 10% աճ, իսկ 2016 թվականին` 13.7% աճ:
18.2.5 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները
2014-2016 թվականների հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների միջնաժամկետ ծրագրով` հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերում կկազմի համապատասխանաբար` 5.56%, 5.98% և 6.57%:
2014-2016 թվականներին հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների միջնաժամկետ ծրագրով` հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ ունի հետևյալ պատկերը.
Գծանկար 18.2.1. Պետական բյուջեի ծախսերը հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում (%` բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ)
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
2014-2016 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրով հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներին նախատեսվում է ուղղել 2014 թվականին` 64,209.4 մլն դրամ, 2015 թվականին` 69,064.1 մլն դրամ, 2016 թվականին` 75,743.8 մլն դրամ:
Գծանկար 18.2.2. Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում ըստ ծրագրերի ծախսերի բաշխումը 2014-2016 թվականներին
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում ծախսերի տարանջատումն ըստ ընթացիկ և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ունի հետևյալ պատկերը.
Գծանկար 18.2.3. Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում պետական ծախսերի կառուցվածքը` ըստ տնտեսագիտական նշանակության (%` ոլորտի պետական ընդհանուր ծախսերի նկատմամբ)
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
2012-2016 թվականների Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում բյուջետային հատկացումներն, ըստ առանձին խմբերի, ծրագրերի և ընթացիկ ու ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, ներկայացված են Աղյուսակ 18.2.2.-ում:
Աղյուսակ 18.2.4. Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում բյուջետային հատկացումները 2012-2016 թվականների` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ըստ ծրագրերի, կատարող պետական մարմինների և ընթացիկ ու ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (մլն դրամ)
._____________________________________________________________________.
|Բաժին,|Ծախսերի գործառական | 2012թ | 2013թ | 2014թ | 2015թ | 2016թ |
|խումբ,|դասակարգման խմբերի |_______|_______|_______________________|
|դաս |ծրագրերի անվանումները | փաստ |ծրագիր | Կանխատեսում |
|______|______________________|_______|_______|_______________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում |49068.9|59710.5|64209.4|69064.1|75743.8|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր |47358.4|58279.1|63081.6|67944.4|75255.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր |1,710.4|1,431.4|1,127.8|1,119.7| 488.8|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.01.|ՀՀ անձնագրերի | | | | | |
|01 |բլանկների | | | | | |
| |տպագրություն, | | | | | |
| |այդ թվում` | 171.4| 173.6| 173.6| 173.6| 173.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր | 171.4| 173.6| 173.6| 173.6| 173.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 0.0| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ կառավարությանն | | | | | |
| |առընթեր ոստիկանություն| 171.4| 173.6| 173.6| 173.6| 173.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.01.|Հասարակական կարգի | | | | | |
|01 |պահպանության | | | | | |
| |ապահովում, այդ թվում` |24010.2|27786.6|30018.1|32459.5|36138.7|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր |23826.6|27786.6|30018.1|32459.5|36138.7|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 183.6| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ կառավարությանն | | | | | |
| |առընթեր ոստիկանություն|24010.2|27786.6|30018.1|32459.5|36138.7|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.01.|ՀՀ պետական կառավարման | | | | | |
|01 |մարմինների և | | | | | |
| |կազմակերպությունների | | | | | |
| |շենքերի և | | | | | |
| |շինությունների, ինչպես| | | | | |
| |նաև կարևորագույն | | | | | |
| |նշանակության | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |պահպանություն | 0.0|1,362.2|1,482.4|1,614.5|1,813.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր | 0.0|1,362.2|1,482.4|1,614.5|1,813.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 0.0| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ կառավարությանն | | | | | |
| |առընթեր ոստիկանություն| 0.0|1,362.2|1,482.4|1,614.5|1,813.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.05.|Քրեակատարողական | | | | | |
|01 |համակարգի պահպանում, | | | | | |
| |այդ թվում` |7,259.4|8,398.0|8,856.4|9,383.9|9,539.7|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր |6,142.5|7,323.0|7,856.4|8,383.9|9,178.7|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր |1,116.9|1,075.0|1,000.0|1,000.0| 361.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ արդարադատության | | | | | |
| |նախարարություն |7,259.4|8,398.0|8,856.4|9,383.9|9,178.7|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.01.|Պետավտոհամարանիշների | | | | | |
|01 |ձեռքբերում, այդ թվում`| 236.2| 236.2| 236.2| 236.2| 236.2|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր | 236.2| 236.2| 236.2| 236.2| 236.2|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 0.0| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ կառավարությանն | | | | | |
| |առընթեր ոստիկանություն| 236.2| 236.2| 236.2| 236.2| 236.2|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.02.|Փրկարար ծառայության | | | | | |
|01 |Փրկարար ծառայության | | | | | |
| |համակարգի | | | | | |
| |ստորաբաժանումների | | | | | |
| |պահպանում, այդ թվում` |4,069.6|5,032.2|5,582.5|6,042.9|6,719.2|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր |3,995.8|5,023.2|5,582.5|6,042.9|6,719.2|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 73.8| 8.9| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ արտակարգ | | | | | |
| |իրավիճակների | | | | | |
| |նախարարություն |4,069.6|5,032.2|5,582.5|6,042.9|6,719.2|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|04.09.|Մթնոլորտային | | | | | |
|01 |Մթնոլորտային | | | | | |
| |երևույթների վրա ակտիվ| | | | | |
| |ներգործության | | | | | |
| |ծառայություն, | | | | | |
| |այդ թվում` | 266.5| 298.0| 321.8| 347.7| 386.8|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր | 266.5| 298.0| 321.8| 347.7| 386.8|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 0.0| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ արտակարգ | | | | | |
| |իրավիճակների | | | | | |
| |նախարարություն | 266.5| 298.0| 321.8| 347.7| 386.8|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.01.|Ազգային անվտանգության | | | | | |
|02 |ապահովում, այդ թվում` |11298.6|14127.5|15075.5|16161.5|17818.4|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր |10983.1|13785.1|14947.7|16041.8|17690.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 315.5| 342.4| 127.8| 119.7| 127.8|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ կառավարությանն | | | | | |
| |առընթեր ազգային | | | | | |
| |անվտանգության | | | | | |
| |ծառայություն |11298.6|14127.5|15015.5|16101.5|17758.4|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
|03.01.|Պետական պահպանության | | | | | |
|02 |ապահովում, այդ թվում` |1,757.0|2,296.1|2,462.9|2,644.3|2,917.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- ընթացիկ ծախսեր |1,736.2|2,291.1|2,462.9|2,644.3|2,917.6|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |- կապիտալ ծախսեր | 20.7| 5.0| 0.0| 0.0| 0.0|
|______|______________________|_______|_______|_______|_______|_______|
| |ՀՀ պետական | | | | | |
| |պահպանության | | | | | |
| |ծառայություն |1,757.0|2,296.1|2,462.9|2,644.3|2,917.6|
._____________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 19. |
2014-2016 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ |
19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման
հիմնադրույթները
Տնտեսությունում պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտության հիմնավորման կենտրոնական տարրն է հանդիսանում պետության միջամտությունը` պահանջող ոլորտների սահմանումը և դրանով պայմանավորված մասնավոր ու պետական ներդրումների միջև ընտրությունը, որը և հիմք է հանդիսանում պետական ներդրումային ծրագրերի ծավալների և գերակա ուղղությունների որոշման համար:
Հայաստանում տեղի ունեցած տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների արդյունքում պետության դերը և մասնակցության աստիճանը տնտեսության մեջ զգալիորեն կրճատվել է: Նշված կրճատումը պայմանավորում է նաև պետական ներդրումային քաղաքականության գերակայությունների և հիմնական ուղղությունների սահմանման և դրանց պետության փոփոխվող տնտեսական դերին համապատասխանեցման անհրաժեշտությունը: Դրա հիմքն է կազմում կառավարության հստակ պատկերացումը տնտեսական զարգացման ներկա փուլում պետության տնտեսական դերակատարության մասին, որն իր արտահայտությունն է գտնում պետության տնտեսական զարգացման ռազմավարական հիմնարար փաստաթղթերում:
Այդ առումով պետական երկարաժամկետ և միջնաժամկետ ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները, գերակայությունները և ծավալային սահմանափակումները պետք է որոշվեն ելնելով ծրագրման գործողությունների հետևյալ հաջորդականությունից`
- տնտեսությունում պետության դերի վերաբերյալ հասարակությունում ձևավորված քաղաքական կոնսենսուսի բացահայտում և հստակեցում.
- այդ կոնսենսուսի հիման վրա ձևավորված պետական ներդրումային ծրագրերի հիմնական ուղղությունների, գերակա ոլորտների, ֆինանսավորման ցանկալի ծավալների (ներառյալ ներքին և փոխառու ու գրանտային բնույթի արտաքին ռեսուրսներից ֆինանսավորումը)` երկարաժամկետ բնույթի սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարական պետական փաստաթղթերում արտահայտում,
- երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հիման վրա որոշակի պարբերությամբ ձևավորված և դրանց դրույթները ըստ ծավալների և ժամկետների մանրամասնող և հստակեցնող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակում:
Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում առաջին բյուջետային տարվա համար նախատեսված պետական ծախսերի շրջանակը, ներառյալ ներդրումային ծրագրերը հիմք են հանդիսանում տարեկան պետական բյուջեների կազմման համար, ներառյալ ներդրումային ծրագրերի մանրամասնումը, այսպիսով` ապահովելով պետական ծախսերի երկարաժամկետ գերակայությունների, միջնաժամկետ կանխատեսումների և կարճաժամկետ իրականացման սկզբունքների համակցումը, ինչպես նաև զարգացման ծրագրերի վրա հիմնված ծախսային քաղաքականության ապահովումը:
Ժամանակակից պետության դերը ներդրումային քաղաքականության ոլորտում պայմանավորված է և ուղղակի բխում է դրա ընդհանուր տնտեսական դերի գնահատականից: Բարեփոխումների ընթացքում հայկական հասարակության մեջ արդեն ձևավորվել է այն պատկերացումը, որ պետությունը կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովման նպատակով պետք է իրականացնի գործառույթների երկու լայն շրջանակ`
- սոցիալական և տնտեսական զարգացմանը նպաստող հանրային բարիքների մատակարարում,
- տնտեսական և սոցիալական արդարության ապահովում, որը նպատակաուղղված է բնակչության սոցիալապես անապահով և աղքատ խավերին հիմնարար բարիքներից օգտվելու հնարավորություններ ընձեռելուն` համապատասխան ֆինանսական օժանդակություն տրամադրելով և/կամ համապատասխան ապրանքների և ծառայությունների մատչելիությունն ապահովելով:
Ելնելով պետության մասնակցության վերը նշված հիմնական շրջանակներից, ներդրումային ծրագրերի միջոցով պետական մասնակցության նպատակահարմարության պարզաբանման առումով շրջանակներից յուրաքանչյուրի մասով անհրաժեշտ է պատասխաններ ձևավորել հետևյալ հարցադրումներին.
- Ո՞րն է պետության ներկայիս և նախատեսվող դերը նշված ոլորտում (կարգավորում, հասարակական ծառայությունների մատուցում, ենթակառուցվածքների պահպանում և զարգացում, ծառայությունների մատչելիության ապահովում, աղքատների և անապահով խավերի պաշտպանություն և այլն):
- Ինչպե՞ս է իրագործվում պետության մասնակցությունը նշված ոլորտում և մասնակցության ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում միջնաժամկետ հեռանկարում (հանրային ծառայությունների ուղղակի մատուցում պետական սեփականության հիման վրա և պետական հատվածի կողմից, ոչ պետական կառույցների հետ համագործակցելով, մատուցվող ծառայությունների դիմաց ոչ պետական կազմակերպությունների պետական ֆինանսավորմամբ, բնակչության որոշակի խավերի միջև ֆինանսական ռեսուրսների ուղղակի բաշխմամբ և այլն): Պետության ոլորտային մասնակցության ձևերի և բնույթի փոփոխությունը պայմանավորված է սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարական փաստաթղթերով, որոնց դրույթները հետագայում մանրամասնվում և հստակեցվում են պետական ծախսային միջնաժամկետ ծրագրերում:
- Անհրաժեշտ են արդյո՞ք պետական ներդրումային ծրագրերը և պետական սեփականությունը տվյալ ոլորտում պետության արդյունավետ մասնակցության համար: Այս հարցադրման պատասխանը պայմանավորված է սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարությամբ, որը սահմանում է այն ոլորտները, որտեղ պետական մասնակցության ձևերը ենթակա են փոփոխման և սահմանում է նշված փոփոխությունների իրականացման ռազմավարությունը:
Անհրաժեշտության մասին որոշումները զարգացման ռազմավարությամբ սահմանված ոլորտներում պետական ներդրումների և պետական սեփականության վերաբերյալ կարող են չհամընկնել, այսինքն` պետական ներդրումային ծրագրերը, ելնելով տվյալ ոլորտում միջամտության անհրաժեշտությունից, կարող են ուղղվել նաև ոչ պետական հատված:
Պետական մասնակցության և պետական ներդրումային ծրագրերի կարիք ունեցող ոլորտների բացահայտման և մակրոտնտեսական, ներառյալ բյուջետային շրջանակի երկարաժամկետ կանխատեսման հիման վրա, սահմանվում են պետական ներդրումային ծրագրերի գծով ծախսերի չափերը և միջոլորտային գերակայությունները:
Միջոլորտային գերակայությունների սահմանումից հետո պետական ներդրումային ծրագրերի մեջ ընդգրկված ամեն մի ոլորտի համար ընտրվում են պետական ներդրումային ծրագրերի իրականացման տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կարող են ունենալ հետևյալ դրսևորումները`
- Պետական ներդրումային ծրագրերը ուղղված են տվյալ ոլորտում պետական սեփականության պահպանմանը կամ զարգացմանը: Այդ դեպքում խնդիր է դրվում պահպանել կամ ավելացնել պետական սեփականության հաշվեկշռային արժեքը և/կամ հասնել այդ սեփականությունը բնութագրող որոշակի որակական ցուցանիշների նախատեսված արժեքների: Նմանօրինակ ծրագրերը նաև պետք է համապատասխան որոշումներ պարունակեն ներդրումների օբյեկտ հանդիսացող պետական սեփականության հետագա ճակատագրի, ինչպես նաև ներդրումային ծրագրերի արդյունքում առաջացած նոր պետական գույքի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ և հետագա կապիտալ ծախսերի մասին:
- Նշված ծրագրերի հաջող իրականացման կարևոր պայման է հանդիսանում տվյալ ոլորտի պետական սեփականության գույքագրումը և պահպանման ու զարգացման ներոլորտային գերակայությունների սահմանումը, որը պետք է իրականացվի ելնելով տվյալ ոլորտում պետական սեփականության առկայության անհրաժեշտության մասին կայացրած որոշումներից, ինչպես նաև ներոլորտային պետական ներդրումների ընդհանուր ծավալային սահմանափակումներից, որոնք մանրամասնեցվում են պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրերում և տարեկան բյուջեներում:
- Պետական ներդրումային ծրագրերը ուղղված են ոչ պետական սեփականության պահպանմանը: Նշված ծրագրերի անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել կենսական կարևորություն ունեցող և կոլեկտիվ օգտագործման առարկա հանդիսացող ոչ պետական միջոցների պահպանմանը կամ վերականգնմանը, եթե կանխավ հայտնի է ներդրումային մասնավոր ռեսուրսների բացակայության կամ խիստ սահմանափակ լինելու մասին (ներհամայնքային ոռոգման ցանցեր, համայնքային նշանակության ճանապարհներ և այլն):
- Եթե գոյություն ունի այլընտրանք նոր պետական սեփականության ձեռք բերման կամ կառուցման ու եղած շուկայի հնարավորությունների օգտագործման միջև, ապա ընտրությունը պետք է կատարվի ելնելով տնտեսական արդյունավետության հայտանիշներից: Օրինակ պետական կառավարման բնագավառի ներդրումային ծրագրերի շրջանակներում այդպիսի այլընտրանք կարող են լինել շենքերի շինարարությունը կամ վերականգնումը և վարձակալությունը, ավտոտրանսպորտի ձեռքբերումը և պահպանումը և դրա վարձակալությունը և այլն:
- Նշված փուլի արդյունքում պետական ներդրումային ծրագրերի մեջ ընդգրկված ոլորտների համար պետք է որոշվեն պետական ներդրումային ծրագրերի հնարավոր տեսակները, նշելով այն ենթաոլորտները, որտեղ դրանք կարող են կիրառվել և համապատասխան ենթաոլորտային սահմանափակումները:
19.2. 2010-2013թթ հիմնական զարգացումները
2010-2013թթ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը տատանվել են ՀՆԱ-ի նկատմամբ 3.2-5.4%-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, բյուջեի ծախսերի ընդհանուր կառուցվածքում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի մասնաբաժինը տատանվել է 13-20 %-ի շրջանակներում:
Աղյուսակ 19.1 ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով 2010-2013թթ ծախսերը
._____________________________________________________________________.
| | 2010թ | 2011թ | 2012թ | 2013թ |
| |__________________________|________|
| | Փաստացի.34 | Բյուջե |
|_________________________________|__________________________|________|
|Ընդամենը ոչ ֆինանսական ակտիվների | | | | |
|գծով ծախսեր | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|մլն դրամ |187337.9|172365.7|127145.6|198102.6|
|_________________________________|________|________|________|________|
|%` պետական բյուջեի ընդամենը | | | | |
|ծախսերի նկատմամբ | 20.0%| 17.9%| 12.9%| 17.2%|
|_________________________________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 5.4%| 4.6%| 3.2%| 4.4%|
|_________________________________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների հաշվին | | | | |
|իրականացված (իրականացվող) | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|մլն դրամ |64,897.6|74,947.5|68,094.0|45,627.0|
|_________________________________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ ֆինանսական | | | | |
|ակտիվների գծով ծախսերի նկատմամբ | 34.6%| 43.5%| 53.6%| 23.0%|
|_________________________________|________|________|________|________|
|%` պետական բյուջեի ընդամենը | | | | |
|ծախսերի նկատմամբ | 6.9%| 7.8%| 6.9%| 4.0%|
|_________________________________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 1.9%| 2.0%| 1.7%| 1.0%|
|_________________________________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների հաշվին | | | | |
|իրականացված (իրականացվող) | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր.35 | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|մլն դրամ |122440.3|97,418.2|59,051.6|152475.6|
|_________________________________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ ֆինանսական | | | | |
|ակտիվների գծով ծախսերի նկատմամբ | 65.4%| 56.5%| 46.4%| 77.0%|
|_________________________________|________|________|________|________|
|%` պետական բյուջեի ընդամենը | | | | |
|ծախսերի նկատմամբ | 13.1%| 10.1%| 6.0%| 13.2%|
|_________________________________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 3.5%| 2.6%| 1.5%| 3.4%|
._____________________________________________________________________.
______________________________
34. Ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նպատակով սույն գլխում փաստացի ցուցանիշները ներկայացված են առանց արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացված ծախսերի:
35. Սույն գլխում արտաքին աղբյուրների հաշվին իրականացված (իրականացվող) ծրագրերի գծով ծախսերում ներառված են նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները:
Հետճգնաժամային կայունացմանը զուգընթաց ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2010-2012 թթ.-ին նվազել են` նշված ժամանակահատվածում կազմելով ՀՆԱ-ի նկատմամբ միջինը 4.4%: Սակայն, 2013 թ.-ին, պահպանելով ՀՆԱ-ի նկատմամբ նշված միջինը ցուցանիշը` 4.4%-ը, 2010-2012 թթ-ի նկատմամբ գրանցվել է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անվանական աճ, ինչը հիմնականում պայմանավորված է ենթակառուցվածքների և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Ֆինանսավորման աղբյուրների առումով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքում 2010-2012 թթ-ի միջնաժամկետ ժամանակահատվածում գերակշռել են արտաքին աղբյուրների հաշվին իրականացված ծրագրերի գծով ծախսերը` կազմելով 57.3%, ինչն այդ ժամանակահատվածում ցուցաբերել է նվազման միտում` 2012թ-ին կազմելով 46.4%: Սակայն, 2013թ-ին արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի գծով ծախսերը ծրագրավորվել են 77.0%, ինչը պայմանավորված է նշված երկու ուղղություններով` ենթակառուցվածքների և ինստիտուցիոնալ զարգացման ներդրումային ծրագրերի իրականացման համար արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ:
Գծապատկեր 19.1 ՀՀ 2010-2013 թթ. պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ֆինանսավորման աղբյուրների
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Ոլորտների միջև ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի բաշխման և ծրագրերի առաջնահերթությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում ՀՀ կառավարությունը առաջնորդվել է պետական քաղաքականության գերակայություններով` դրանք արտացոլելով պետական ծախսերի, մասնավորապես ներդրումային ծրագրերում:
Աղյուսակ 19.2 ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով 2010-2013 թթ. ծախսերի շրջանակն ըստ ծառայությունների խոշորացված խմբերի
._____________________________________________________________________.
| | 2010թ | 2011թ | 2012թ | 2013թ |
| |__________________________|________|
| | Փաստացի | Բյուջե |
|_________________________________|__________________________|________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ | | | | |
| |ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ, որից` |187337.9|172365.7|127145.6|198102.6|
|__|______________________________|________|________|________|________|
|1 |Ընդհանուր նշանակության պետական| | | | |
| |ծառայություններ | | | | |
| |______________________________|________|________|________|________|
| |մլն դրամ |45,312.6|36,111.7|34,405.4|61,306.2|
| |______________________________|________|________|________|________|
| |%` ընդամենը ոչ ֆինանսական | | | | |
| |ակտիվների գծով ծախսերի | | | | |
| |նկատմամբ | 24.2%| 21.0%| 27.1%| 30.9%|
|__|______________________________|________|________|________|________|
|2 |Սոցիալական ծառայություններ | | | | |
| |______________________________|________|________|________|________|
| |մլն դրամ |14,870.5|18,626.0|18,710.6|21,599.9|
| |______________________________|________|________|________|________|
| |%` ընդամենը ոչ ֆինանսական | | | | |
| |ակտիվների գծով ծախսերի | | | | |
| |նկատմամբ | 7.9%| 10.8%| 14.7%| 10.9%|
|__|______________________________|________|________|________|________|
|3 |Տնտեսական ծառայություններ | | | | |
| |______________________________|________|________|________|________|
| |մլն դրամ |122104.1|93,485.9|54,980.1|115196.5|
| |______________________________|________|________|________|________|
| |%` ընդամենը ոչ ֆինանսական | | | | |
| |ակտիվների գծով ծախսերի | | | | |
| |նկատմամբ | 65.2%| 54.2%| 43.2%| 58.2%|
|__|______________________________|________|________|________|________|
|4 |Այլ ծառայություններ (Հիմնական | | | | |
| |բաժինների չդասվող ծախսեր) | | | | |
| |______________________________|________|________|________|________|
| |մլն դրամ | 5,050.7|24,142.1|19,049.5| 0.0|
| |______________________________|________|________|________|________|
| |%` ընդամենը ոչ ֆինանսական | | | | |
| |ակտիվների գծով ծախսերի | | | | |
| |նկատմամբ | 2.7%| 14.0%| 15.0%| 0.0%|
._____________________________________________________________________.
Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2010-2013թթ-ի ծախսերի զգալի մասն ուղղվել է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև հների նորոգմանը: Գործառական դասակարգման կառուցվածքում ոչ ֆինանսական ակտիվների գծով 2010-2012թթ-ի ընդամենը փաստացի ծախսերի 55.6%-ը կազմել են տնտեսական ծառայություններին գծով ծրագրերը, իսկ 2013թ-ին այդ ցուցանիշը կազմում է 58.2%:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հաջորդ խոշոր խումբը դա ընդհանուր նշանակության պետական ծառայությունների գծով ծախսերն են, որոնք կազմել են ոչ ֆինանսական ակտիվների գծով 2010-2012թթ-ի ընդամենը փաստացի ծախսերի 23.8%-ը, իսկ 2013թ-ին այդ ցուցանիշը կազմել է 30.9%: Այս ծառայությունների գծով 2013թ-ի ծախսերի աճը ինչպես անվանական արտահայտությամբ, այնպես էլ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքում հիմնականում պայմանավորված է ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Սոցիալական ծառայությունների գծով ներդրումային ծրագրերը ոչ ֆինանսական ակտիվների գծով 2010-2012թթ-ի ընդամենը փաստացի ծախսերի մեջ կազմել են 10.7%-ը, իսկ 2013թ-ին այդ ցուցանիշը կազմել է 10.9%:
Գծապատկեր 19.2 ՀՀ 2010-2013թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ծառայությունների խոշորացված խմբերի
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
19.3. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի
անհրաժեշտությունը
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման փուլում առանցքային դեր է վերագրվել ծախսերի անհրաժեշտությունը պայմանավորող գործոնների տարանջատմանը, որոնք, ըստ էության, ազդել են ինչպես առանձին ծրագրերի` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջնաժամկետ ծրագրում ընդգրկելու վերաբերյալ որոշումների կայացման, այնպես էլ, որոշ դեպքերում, միջծրագրային առաջնահերթությունների սահմանման պարագայում:
Ծրագիրը մշակելիս ՀՀ կառավարությունն առանձին ուղղություններով ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում տարանջատել է հետևյալ գործոնները, որոնք պայմանավորում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը`
- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնց չկատարումը հանգեցրել է (և/կամ հանգեցնելու է) հետաձգված ծախսերի կուտակմանը, ինչն, իր հերթին, ավելացնում է ընթացիկ ծախսերի վրա ճնշումը.
- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է համապատասխան ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով.
- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնց նպատակը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է.
- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր այն ոլորտներում, որտեղ մասնավոր ներդրումների ծավալներն անբավարար են (թեև այդ ոլորտների ծառայություններին ավելի շատ բնորոշ են «մասնավոր» բարիքների հատկություններ).
- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնք կրում են միանգամյա (ոչ պարբերական) բնույթ և պայմանավորված են պետության կողմից ստանձնած որոշակի պարտավորություններով:
19.4 Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման սկզբունքները
2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրելիս ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներից բխող ընդհանուր սահմանափակումները, առաջնորդվել է հետևյալ սկզբունքներով.
- կառավարության քաղաքականության նպատակներին և գերակայություններին համապատասխանություն,
- հանրային ակտիվների չվերականգնման պարագայում` մատուցվող ծառայությունների ծավալների (և/կամ որակի) անկման վտանգի հաղթահարում,
- անվտանգության, ռազմավարական նշանակության և տարածաշրջանային մրցունակությանը նպաստող խնդիրների լուծում,
- մասնավոր հատվածի զարգացմանը (ներդրումների ներգրավմանը) նպաստում և տնտեսական աճի խթանում,
- տարածքային կտրվածքով անհամամասնությունների մեղմում և համապատասխան ծառայությունների մատչելիության ավելացում,
- պետության կողմից ստանձնած որոշակի (ներդրումային բնույթի) պարտավորությունների կատարում,
- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի առանձին ծրագրերի նպատակների և արդյունքների որոշակիություն, հստակություն և հիմնավորվածություն:
19.5. 2014-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
2014-2016թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կանխատեսվում է 572.2 մլրդ դրամի չափով, որից 2014թ-ին` 160.2 մլրդ դրամ, 2015թ-ին` 185.2 մլրդ դրամ և 2016թ-ին` 226.8 մլրդ դրամ: 2014-2016թթ ՄԺԾԾ-ով ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու են տարեկան միջինը 3.5%` ընդ որում այս ցուցանիշի ամենաբարձր նիշը միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է 2016թ-ին` 3.8%:
Աղյուսակ 19.3 ՀՀ 2012-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը` ըստ ֆինանսավորման աղբյուրների
._____________________________________________________________________.
| | 2012թ |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|________|__________________________|2014- |
| |Փաստացի | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|_______________|________|________|__________________________|________|
|Ընդամենը ոչ | | | | | | |
|ֆինանսական | | | | | | |
|ակտիվների գծով | | | | | | |
|ծախսեր | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
|մլն դրամ |127145.6|198102.6|160231.2|185188.5|226843.4|572263.1|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` պետական | | | | | | |
|բյուջեի | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|ծախսերի | | | | | | |
|նկատմամբ | 12.9%| 17.2%| 12.7%| 13.5%| 14.8%| 13.7%|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ| 3.2%| 4.4%| 3.3%| 3.5%| 3.8%| 3.5%|
|_______________|________|________|________|________|________|________|
|Ներքին | | | | | | |
|աղբյուրների | | | | | | |
|հաշվին | | | | | | |
|իրականացված | | | | | | |
|(իրականացվող) | | | | | | |
|ծրագրերի գծով | | | | | | |
|ծախսեր | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
|մլն դրամ |68,094.0|45,627.0|44,064.3|51,318.4|51,124.0|146506.7|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | | |
|ֆինանսական | | | | | | |
|ակտիվների գծով | | | | | | |
|ծախսերի | | | | | | |
|նկատմամբ | 53.6%| 23.0%| 27.5%| 27.7%| 22.5%| 25.6%|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` պետական | | | | | | |
|բյուջեի | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|ծախսերի | | | | | | |
|նկատմամբ | 6.9%| 4.0%| 3.5%| 3.7%| 3.3%| 3.5%|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ| 1.7%| 1.0%| 0.9%| 1.0%| 0.9%| 0.9%|
|_______________|________|________|________|________|________|________|
|Արտաքին | | | | | | |
|աղբյուրների | | | | | | |
|հաշվին | | | | | | |
|իրականացված | | | | | | |
|(իրականացվող) | | | | | | |
|ծրագրերի գծով | | | | | | |
|ծախսեր | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
|մլն դրամ |59,051.6|152475.6|116166.9|133870.1|175719.4|425756.4|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | | |
|ֆինանսական | | | | | | |
|ակտիվների գծով | | | | | | |
|ծախսերի | | | | | | |
|նկատմամբ | 46.4%| 77.0%| 72.5%| 72.3%| 77.5%| 74.4%|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` պետական | | | | | | |
|բյուջեի | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|ծախսերի | | | | | | |
|նկատմամբ | 6.0%| 13.2%| 9.2%| 9.7%| 11.4%| 10.2%|
|_______________|________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ| 1.5%| 3.4%| 2.4%| 2.5%| 3.0%| 2.6%|
._____________________________________________________________________.
Ինչպես ծրագրային ժամանակահատվածին նախորդող տարիներին (2010-2013թթ), այնպես էլ 2014-2016թթ միջնաժամկետ ժամանակահատվածում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի մակարդակների վարքագիծը հիմնականում պայմանավորվել է արտաքին աղբյուրների հաշվին իրականացված (իրականացվելիք) ծրագրերով:
Միջնաժամկետ ժամանակահատվածում` 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի գերակշիռ մասը շարունակելու է կազմել արտաքին աղբյուրների հաշվին իրականացվելիք ծրագրերը, որը ծրագրային ժամանակահատվածում կկազմի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 74.4%-ը, որից 2014թ-ին 72.5%, 2015թ-ին 72.3%, 2016թ-ին 77.5%:
Գծապատկեր 19.3 ՀՀ 2014-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ֆինանսավորման աղբյուրների
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Ծրագրելով նման մակարդակի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր արտաքին աղբյուրների ներգրավմամբ` կառավարությունը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում մասնավոր հատվածի ներգրավումը դեռևս ցածր է և պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը պետք է հանդիսանան մասնավոր ներդրումներին փոխլրացնող ու խթանող, որի նպատակն է ստեղծել բավարար հիմքեր կայուն զարգացման և որակապես նոր տնտեսության ձևավորման համար:
19.6. 2014-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ըստ
ոլորտների
Եռամյա կտրվածքով նախատեսված հատկացումներից, ըստ ծառայությունների խոշորացված խմբերի, 69.8 %-ն ուղղվելու է տնտեսական ծառայությունների, 23.2 %-ը` ընդհանուր նշանակության ծառայությունների և 7.0 %-ը սոցիալական ծառայությունների գծով ծրագրերի իրականացմանը:
Աղյուսակ 19.4 ՀՀ 2012-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակն ըստ ծառայությունների խոշորացված խմբերի
._____________________________________________________________________.
| | 2012թ |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|________|__________________________|2014- |
| |Փաստացի | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|_______________|________|________|__________________________|________|
| |Ընդամենը ոչ | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | |
| |ակտիվների | | | | | | |
| |գծով ծախսեր,| | | | | | |
| |որից` |127145.6|198102.6|160231.2|185188.5|226843.4|572263.1|
|__|____________|________|________|________|________|________|________|
|1 |Ընդհանուր | | | | | | |
| |նշանակության| | | | | | |
| |պետական | | | | | | |
| |ծառայու- | | | | | | |
| |թյուններ | | | | | | |
| |____________|________|________|________|________|________|________|
| |մլն դրամ |34,405.4|61,306.2|51,886.4|41,805.3|39,189.0|132880.7|
| |____________|________|________|________|________|________|________|
| |%` ընդամենը | | | | | | |
| |ոչ | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | |
| |ակտիվների | | | | | | |
| |գծով ծախսերի| | | | | | |
| |նկատմամբ | 27.1%| 30.9%| 32.4%| 22.6%| 17.3%| 23.2%|
|__|____________|________|________|________|________|________|________|
|2 |Սոցիալական | | | | | | |
| |ծառայու- | | | | | | |
| |թյուններ | | | | | | |
| |____________|________|________|________|________|________|________|
| |մլն դրամ |18,710.6|21,599.9|18,456.3|13,837.7| 7,455.9|39,749.9|
| |____________|________|________|________|________|________|________|
| |%` ընդամենը | | | | | | |
| |ոչ | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | |
| |ակտիվների | | | | | | |
| |գծով ծախսերի| | | | | | |
| |նկատմամբ | 14.7%| 10.9%| 11.5%| 7.5%| 3.3%| 7.0%|
|__|____________|________|________|________|________|________|________|
|3 |Տնտեսական | | | | | | |
| |ծառայու- | | | | | | |
| |թյուններ | | | | | | |
| |____________|________|________|________|________|________|________|
| |մլն դրամ |54,980.1|115196.5|89,888.5|129545.5|180198.5|399632.5|
| |____________|________|________|________|________|________|________|
| |%` ընդամենը | | | | | | |
| |ոչ | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | |
| |ակտիվների | | | | | | |
| |գծով ծախսերի| | | | | | |
| |նկատմամբ | 43.2%| 58.2%| 56.1%| 69.9%| 79.4%| 69.8%|
|__|____________|________|________|________|________|________|________|
|4 |Այլ ծառայու-| | | | | | |
| |թյուններ | | | | | | |
| |(Հիմնական | | | | | | |
| |բաժինների | | | | | | |
| |չդասվող | | | | | | |
| |ծախսեր) | | | | | | |
| |____________|________|________|________|________|________|________|
| |մլն դրամ |19,049.5| 0.0| 0.0| 0.0| 0.0| 0.0|
| |____________|________|________|________|________|________|________|
| |%` ընդամենը | | | | | | |
| |ոչ | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | |
| |ակտիվների | | | | | | |
| |գծով ծախսերի| | | | | | |
| |նկատմամբ | 15.0%| 0.0%| 0.0%| 0.0%| 0.0%| 0.0%|
._____________________________________________________________________.
Գծապատկեր 19.4 ՀՀ 2014-2016թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ծառայությունների խոշորացված խմբերի
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
19.6.1. Ընդհանուր նշանակության պետական ծառայություններ
Ընդհանուր նշանակության պետական ծառայություններին ոչ ֆինանսական ակտիվների գծով 2014-2016թթ ծախսերը կկազմեն 132.9 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 23.2 %-ը: Այս ծառայությունների գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմելու են միջինը ՀՆԱ-ի 0.84 %: Ծախսերի մեծ մասը ֆինանսավորվելու են ներքին աղբյուրների հաշվին, որոնց մասնաբաժինը կազմելու է 82.9 %:
Աղյուսակ 19.5 Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Ընդհանուր նշանակության | | | | | |
|պետական ծառայությունների| | | | | |
|բնագավառում ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |61,306.2|51,886.4|41,805.3|39,189.0|132880.7|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 30.9%| 32.4%| 22.6%| 17.3%| 23.2%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 1.35%| 1.07%| 0.78%| 0.66%| 0.84%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |32,666.2|31,898.4|39,265.4|38,980.2|110143.9|
|________________________|________|________|________|________|________|
|%` բնագավառի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 53.3%| 61.5%| 93.9%| 99.5%| 82.9%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.72%| 0.66%| 0.73%| 0.66%| 0.68%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |28,640.0|19,988.0| 2,540.0| 208.8|22,736.8|
|________________________|________|________|________|________|________|
|%` բնագավառի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 46.7%| 38.5%| 6.1%| 0.5%| 17.1%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.63%| 0.41%| 0.05%| 0.00%| 0.15%|
._____________________________________________________________________.
19.6.2. Սոցիալական ծառայություններ
Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2014-2016թթ ծախսերի շրջանակով (եռամյա կտրվածքով) սոցիալական ծառայությունների գծով հատկացումները կազմում են 39.7 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 7.0 %-ը: Այս ծառայությունների գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմելու են միջինը ՀՆԱ-ի 0.25 %: Ծախսերի մեծ մասը ֆինանսավորվելու են ներքին աղբյուրների հաշվին, որոնց մասնաբաժինը կազմելու է 55.9 %:
Աղյուսակ 19.6 Սոցիալական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Սոցիալական | | | | | |
|ծառայությունների | | | | | |
|բնագավառում ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |21,599.9|18,456.3|13,837.7| 7,455.9|39,749.9|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 10.9%| 11.6%| 7.5%| 3.3%| 7.0%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.48%| 0.38%| 0.26%| 0.13%| 0.25%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 8,252.3| 7,434.9| 7,335.9| 7,441.3|22,212.1|
|________________________|________|________|________|________|________|
|%` բնագավառի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 38.2%| 40.3%| 53.0%| 99.8%| 55.9%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.18%| 0.15%| 0.14%| 0.13%| 0.14%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |13,347.6|11,021.4| 6,501.8| 14.6|17,537.8|
|________________________|________|________|________|________|________|
|%` բնագավառի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 61.8%| 59.7%| 47.0%| 0.2%| 44.1%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.30%| 0.23%| 0.12%| 0.00%| 0.12%|
._____________________________________________________________________.
Գծապատկեր 19.5 Սոցիալական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքն ըստ ֆինանսավորման աղբյուրների
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Սոցիալական ծառայությունների գծով հատկացումները հիմնականում կուղղվեն առողջապահության և կրթության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Այս ծառայությունների գծով ներոլորտային բաշխումը (եռամյա կտրվածքով) ունի հետևյալ պատկերը` կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 21.6 մլրդ դրամ (կամ սոցիալական ծառայությունների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հատկացումների 54.2 %-ը), առողջապահության ոլորտին հատկացումները` 16.5 մլրդ դրամ (41.5 %), մշակույթի ոլորտին մասհանումները` 1.3 մլրդ դրամ (3.4 %), իսկ սոցիալական պաշտպանության ոլորտին շուրջ 0.4 մլրդ դրամ (0.9 %):
Գծապատկեր 19.6 Սոցիալական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ներոլորտային կառուցվածքը
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
19.6.2.1 Կրթություն
Կրթության ոլորտը, հանդիսանալով պետական քաղաքականության գերակայություններից մեկը, 2014-2016թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրում ինչպես ընթացիկ, այնպես էլ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի առումով գտնվում է առաջնահերթությունների շարքում: Այս ուղղությամբ 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 21.6 մլրդ դրամ (սոցիալական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 54.2 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 3.8 %-ը: Կրթության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 0.14 %-ը: Ծրագրային ժամանակահատվածում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 95.1 %-ը ֆինանսավորվելու է ներքին աղբյուրների հաշվին, որից 2015-2016թթ ամբողջությամբ:
Աղյուսակ 19.7 Կրթության ոլորտի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Կրթության ոլորտի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 7,901.6| 7,848.7| 6,780.0| 6,935.4|21,564.1|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 4.0%| 4.9%| 3.7%| 3.1%| 3.8%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.17%| 0.16%| 0.13%| 0.12%| 0.14%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 6,795.5| 6,790.0| 6,780.0| 6,935.4|20,505.4|
|________________________|________|________|________|________|________|
|%` ոլորտի ոչ ֆինանսական | | | | | |
|ակտիվների գծով ընդամենը | | | | | |
|ծախսերի նկատմամբ | 86.0%| 86.5%| 100.0%| 100.0%| 95.1%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.15%| 0.14%| 0.13%| 0.12%| 0.13%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 1,106.1| 1,058.7| 0.0| 0.0| 1,058.7|
|________________________|________|________|________|________|________|
|%` ոլորտի ոչ ֆինանսական | | | | | |
|ակտիվների գծով ընդամենը | | | | | |
|ծախսերի նկատմամբ | 14.0%| 13.5%| 0.0%| 0.0%| 4.9%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.02%| 0.02%| 0.00%| 0.00%| 0.01%|
._____________________________________________________________________.
Կրթության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հիմնական նպատակը պետական սեփականություն հանդիսացող ակտիվների պահպանման և վերականգնման ճանապարհով հանրակրթական հաստատությունների բնականոն և հուսալի գործունեության ապահովումն է: Այս համատեքստում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հիմնական բաղադրիչը կազմում է կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության ծրագիրը, որը միջնաժամկետ ժամանակահատվածում ծրագրավորվել է 18.4 մլրդ դրամի չափով կամ ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 85.3 %-ը:
19.6.2.2 Առողջապահություն
Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից է հանդիսանում է նաև առողջապահության ոլորտը: Այս ոլորտի գծով 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ամբողջությամբ կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի գծով ծախսերը` 16.5 մլրդ դրամ, որը կազմում է նույն ժամանակահատվածի սոցիալական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 41.5 %-ը կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 2.9 %-ը: Առողջապահության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 0.11 %-ը:
Աղյուսակ 19.8 Առողջապահության ոլորտի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Առողջապահության ոլորտի | | | | | |
|ոչ ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |11,734.9| 9,962.7| 6,501.8| 14.6|16,479.1|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 5.9%| 6.2%| 3.5%| 0.01%| 2.9%|
._____________________________________________________________________.
Առողջապահության ոլորտում պետական ծախսային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը մարզերում հիվանդանոցային ծառայությունների մատչելիության մեծացումն ու որակի բարձրացումն է` արդիականացնելով մարզերի հիվանդանոցային հաստատությունները:
Այս ոլորտում պետական ծախսային քաղաքականության առաջնահերթությունների շարքում է լինելու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ու կառավարման նպատակով առողջապահական համակարգերի հնարավորությունների բարելավումը` ուղղված Հայաստանում հեմատոլոգիական և օնկոլոգիական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:
19.6.3. Տնտեսական ծառայություններ
Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2014-2016թթ ծախսերի շրջանակով (եռամյա կտրվածքով) տնտեսական ծառայությունների գծով հատկացումները կազմում են 399.6 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 69.8 %-ը: Այս ծառայությունների գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հատկացումները ծրագրային ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմելու են միջինը ՀՆԱ-ի 2.4 %-ը: Ծախսերի հիմնական մասը` 96.5 %-ը կկազմեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:
Աղյուսակ 19.9 Տնտեսական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Տնտեսական | | | | | |
|ծառայությունների | | | | | |
|բնագավառում ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |115196.5|89,888.5|129545.5|180198.6|399632.6|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 58.1%| 56.1%| 69.9%| 79.4%| 69.8%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 2.5%| 1.9%| 2.4%| 3.0%| 2.4%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 4,708.6| 4,731.0| 4,717.2| 4,702.6|14,150.8|
|________________________|________|________|________|________|________|
|%` բնագավառի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 4.1%| 5.3%| 3.6%| 2.6%| 3.5%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.1%| 0.1%| 0.1%| 0.1%| 0.1%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |110488.0|85,157.5|124828.3|175496.0|385481.8|
|________________________|________|________|________|________|________|
|%` բնագավառի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 95.9%| 94.7%| 96.4%| 97.4%| 96.5%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 2.4%| 1.8%| 2.3%| 3.0%| 2.3%|
._____________________________________________________________________.
Գծապատկեր 19.7 Տնտեսական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքն ըստ ֆինանսավորման աղբյուրների
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Տնտեսական ծառայությունների գծով հատկացումների մեծ մասը կազմելու են տրանսպորտի և ջրային տնտեսության ոլորտներում իրականացվելիք ծախսերը: Տնտեսական ծառայությունների գծով ներոլորտային բաշխումը (եռամյա կտրվածքով) ունի հետևյալ պատկերը` տրանսպորտի ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 228.2 մլրդ դրամ (կամ տնտեսական ծառայությունների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հատկացումների 57.1 %-ը), ջրային տնտեսության ոլորտին հատկացումները` 100.8 մլրդ դրամ (25.2 %), էներգետիկայի ոլորտին մասհանումները` 39.0 մլրդ դրամ (9.8 %), շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին` 22.2 մլրդ դրամ (5.5 %), գյուղատնտեսության ոլորտին` 8.2 մլրդ դրամ (2.1 %), իսկ տնտեսական այլ ծառայություններին` 1.2 մլրդ դրամ (0.3 %):
Գծապատկեր 19.8 Տնտեսական ծառայությունների բնագավառում 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ներոլորտային կառուցվածքը
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
19.6.3.1 Տրանսպորտ
Երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար որպես անհրաժեշտ պայման դիտարկվում է տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը:
Տրանսպորտի ոլորտի գծով 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 228.2 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 57.1 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 39.9 %-ը: Տրանսպորտի ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 1.4 %-ը: Ընդ որում, ծրագրային ժամանակահատվածում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 95.1 %-ը կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:
Աղյուսակ 19.10 Տրանսպորտի ոլորտի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|___________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|_______________________|________|___________________________|________|
|Տրանսպորտի ոլորտի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|_______________________|________|________|________|_________|________|
|մլն դրամ |64,587.6|45,835.7|66,562.2| 115807.9|228205.9|
|_______________________|________|________|________|_________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 32.6%| 28.6%| 35.9%| 51.1%| 39.9%|
|_______________________|________|________|________|_________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 1.4%| 0.9%| 1.2%| 2.0%| 1.4%|
|_______________________|________|________|________|_________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|_______________________|________|________|________|_________|________|
|մլն դրամ | 4,000.0| 3,722.5| 3,708.6| 3,694.0|11,125.1|
|_______________________|________|________|________|_________|________|
|%` ոլորտի ոչ ֆինանսական| | | | | |
|ակտիվների գծով ընդամենը| | | | | |
|ծախսերի նկատմամբ | 6.2%| 8.1%| 5.6%| 3.2%| 4.9%|
|_______________________|________|________|________|_________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.1%| 0.1%| 0.1%| 0.1%| 0.1%|
|_______________________|________|________|________|_________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|_______________________|________|________|________|_________|________|
|մլն դրամ |60,587.6|42,113.3|62853.58|112113.90|217080.7|
|_______________________|________|________|________|_________|________|
|%` ոլորտի ոչ ֆինանսական| | | | | |
|ակտիվների գծով ընդամենը| | | | | |
|ծախսերի նկատմամբ | 93.8%| 91.9%| 94.4%| 96.8%| 95.1%|
|_______________________|________|________|________|_________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 1.3%| 0.9%| 1.2%| 1.9%| 1.3%|
._____________________________________________________________________.
Այս ոլորտում 2014-2016թթ պետական ներդրումները կուղղվեն երկու հիմնական ուղղություններով` ճանապարհային տնտեսությանը և Երևանի մետրոպոլիտենի վերակառուցմանը: Մասնավորապես ճանապարհային տնտեսությունում`
- կշարունակվի միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն,
- կբարելավվի Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը,
- կվերականգնվեն կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածները,
- կհիմնանորոգվեն պետական նշանակության ճանապարհների հրատապ հիմնանորոգման կարգ ունեցող ճանապարհահատվածները և տրանսպորտային օբյեկտները:
Կշարունակվեն Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերականգնման և բարելավման աշխատանքները:
Ճանապարհային տնտեսությանն ուղղվող 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 221.4 մլրդ դրամ (տրանսպորտի ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրային հատկացումների 97.0 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 38.7 %-ը: Ճանապարհային տնտեսությունում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 1.3 %-ը: Այս ուղղությամբ ծախսերի 95.0%-ը կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում:
Աղյուսակ 19.11 Ճանապարհային տնտեսության 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Ճանապարհային | | | | | |
|տնտեսության ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |58,049.4|40,881.8|64,705.4|115807.9|221395.1|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 29.3%| 25.5%| 34.9%| 51.1%| 38.7%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 1.3%| 0.8%| 1.2%| 2.0%| 1.3%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 4,000.0| 3,722.5| 3,708.6| 3,694.0|11,125.1|
|________________________|________|________|________|________|________|
|%` ճանապարհային | | | | | |
|տնտեսության ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 6.9%| 9.1%| 5.7%| 3.2%| 5.0%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.1%| 0.1%| 0.1%| 0.1%| 0.1%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |54,049.4|37,159.3|60,996.7|112113.9|210270.0|
|________________________|________|________|________|________|________|
|%` ճանապարհային | | | | | |
|տնտեսության ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 93.1%| 90.9%| 94.3%| 96.8%| 95.0%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 1.2%| 0.8%| 1.1%| 1.9%| 1.3%|
._____________________________________________________________________.
Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում ամբողջությամբ կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի գծով ծախսերը` 6.8 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի տրանսպորտի ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրային հատկացումների 3%-ը:
19.6.3.2 Ջրային տնտեսություն
Ջրային տնտեսության ոլորտի գծով 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 100.8 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 25.2 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 17.6 %-ը: Ջրային տնտեսության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 0.6 %-ը: Ընդ որում, ծրագրային ժամանակահատվածում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 97.0 %-ը կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:
Աղյուսակ 19.12 Ջրային տնտեսության ոլորտի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Ջրային տնտեսության | | | | | |
|ոլորտի ոչ ֆինանսական | | | | | |
|ակտիվների գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |23,761.3|28,181.6|40,698.6|31,909.0|100789.1|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 12.0%| 17.6%| 22.0%| 14.1%| 17.6%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.52%| 0.58%| 0.76%| 0.54%| 0.63%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 708.6| 1,008.6| 1,008.6| 1,008.6| 3,025.7|
|________________________|________|________|________|________|________|
|%` ոլորտի ոչ ֆինանսական | | | | | |
|ակտիվների գծով ընդամենը | | | | | |
|ծախսերի նկատմամբ | 3.0%| 3.6%| 2.5%| 3.2%| 3.0%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.02%| 0.02%| 0.02%| 0.02%| 0.02%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |23,052.8|27,173.1|39,690.0|30,900.4|97,763.5|
|________________________|________|________|________|________|________|
|%` ոլորտի ոչ ֆինանսական | | | | | |
|ակտիվների գծով ընդամենը | | | | | |
|ծախսերի նկատմամբ | 97.0%| 96.4%| 97.5%| 96.8%| 97.0%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.51%| 0.56%| 0.74%| 0.52%| 0.61%|
._____________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսությունը բաղկացած է ոռոգման և խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերից: Այս ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածի համար ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 44.7%-ը կամ 45.1 մլրդ դրամը կուղղվի ոռոգման համակարգերում ներդրումների իրականացմանը, իսկ 55.3 %-ը կամ 55.7 մլրդ դրամը` խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերականգնմանը և բարելավմանը:
Ոռոգման համակարգերում ներդրումներն ուղղված կլինեն.
- նոր ջրամբարների կառուցմամբ ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորությունների ստեղծմանը,
- մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման անցմանը, ինչը կնվազեցնի ոռոգման կախվածությունը հոսանքատար մեխանիկական ոռոգումից և կդարձնի ոռոգումը տնտեսապես շահավետ ու կայուն,
- առկա համակարգերի վերականգնմանն ու արդիականացմանը:
Կառավարությունը, իր քաղաքականության շրջանակներում, ոռոգման համակարգը դիտելով որպես գերակա ուղղություն` դա պայմանավորում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և պարենային անվտանգության առումով գյուղատնտեսության կարևոր նշանակությամբ, որի հետագա աճը կարող է էապես վտանգվել` պայմանավորված ոռոգման համակարգի հիմնախնդիրներով: Ոռոգման համակարգում կատարվող պետական ներդրումների առաջնային նպատակը տնտեսական աճի խոչընդոտների վերացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճն է:
Ոռոգման համակարգերում պետական ներդրումների իրականացման համար 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կկազմեն 45.1 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 7.9 %-ը: Ծրագրային ժամանակահատվածում ծախսերի 93.3 %-ը կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:
Աղյուսակ 19.13 Ոռոգման համակարգերի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Ոռոգման համակարգի գծով | | | | | |
|ոչ ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 4,995.0| 6,125.5|15,597.3|23,346.8|45,069.6|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 2.5%| 3.8%| 8.4%| 10.3%| 7.9%|
|________________________|________|________|________|________|________|
|Ներքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 708.6| 1,008.6| 1,008.6| 1,008.6| 3,025.7|
|________________________|________|________|________|________|________|
|%` համակարգին ուղղված ոչ| | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 14.2%| 16.5%| 6.5%| 4.3%| 6.7%|
|________________________|________|________|________|________|________|
|Արտաքին աղբյուրների | | | | | |
|հաշվին իրականացվող | | | | | |
|ծրագրերի գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 4,286.5| 5,116.9|14,588.7|22,338.3|42,043.9|
|________________________|________|________|________|________|________|
|%` համակարգին ուղղված ոչ| | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ընդամենը ծախսերի | | | | | |
|նկատմամբ | 85.8%| 83.5%| 93.5%| 95.7%| 93.3%|
._____________________________________________________________________.
Խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերում ներդրումներն ուղղված կլինեն Երևան քաղաքի, ինչպես նաև մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարմանն ու ջրահեռացմանը, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմանը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմանը, գյուղական բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածության ավելացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը
Խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերում պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 55.7 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 9.7 %-ը:
Աղյուսակ 19.14 Խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Ջրամատակարարման և | | | | | |
|ջրահեռացման համակարգի | | | | | |
|գծով ոչ ֆինանսական | | | | | |
|ակտիվների գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ |18,766.3|22,056.1|25,101.3| 8,562.1|55,719.6|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 9.5%| 13.8%| 13.6%| 3.8%| 9.7%|
._____________________________________________________________________.
19.6.3.3 Էներգետիկա
Էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ համակարգը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը:
Էներգետիկայի ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածի պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կկազմի 39.0 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 9.8 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 6.8 %-ը: Այս ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 0.24 %-ը:
Աղյուսակ 19.15 Էներգետիկայի ոլորտի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների
գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Էներգետիկայի ոլորտի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 4,719.4| 7,175.8|12,472.9|19,392.2|39,040.9|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 2.4%| 4.5%| 6.7%| 8.5%| 6.8%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.10%| 0.15%| 0.23%| 0.33%| 0.24%|
._____________________________________________________________________.
Էներգետիկայի ոլորտի գծով ծրագրերն ուղղված կլինեն երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, էներգահամակարգի վերազինմանը` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը, էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմանը, որոնք կստեղծեն նաև էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություններ:
19.6.3.4 Շրջակա միջավայրի պաշտպանություն (Բնապահպանություն)
Այս ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածի պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 22.2 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 5.5 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 3.9 %-ը: Այս ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 0.13 %-ը:
Աղյուսակ 19.16 Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի 2014-2016թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը
._____________________________________________________________________.
| |2013թ |2014թ |2015թ |2016թ |Ընդամենը|
| |________|__________________________|2014- |
| | Բյուջե | ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ |2016թթ |
|________________________|________|__________________________|________|
|Շրջակա միջավայրի | | | | | |
|պաշտպանության ոլորտի ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսեր | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|մլն դրամ | 2,901.8| 3,774.6| 5,321.5|13,089.5|22,185.6|
|________________________|________|________|________|________|________|
|%` ընդամենը ոչ | | | | | |
|ֆինանսական ակտիվների | | | | | |
|գծով ծախսերի նկատմամբ | 1.5%| 2.4%| 2.9%| 5.8%| 3.9%|
|________________________|________|________|________|________|________|
|%` ՀՆԱ նկատմամբ | 0.06%| 0.08%| 0.10%| 0.22%| 0.13%|
._____________________________________________________________________.
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում պետական ներդրումներն ուղղված կլինեն երկրում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը:
19.6.3.5 Գյուղատնտեսություն
Կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ` յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն` առանց հարմարավետ գյուղի:
Այս նպատակադրմանն է ուղղված լինելու գյուղատնտեսության ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածում պետական ներդրումները` զարգացնելով գյուղական կարողությունները (այգեգործությունը, անասնապահությունը և այլ ճյուղերը) և նվազեցնելով գյուղական աղքատությունը, գյուղերում իրականացնելով ներդրումներ հանրային ենթակառուցվածքներում և բարձրացնելով կենսամակարդակը: Այս ոլորտում պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2014-2016թթ կկազմեն 8.2 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 2.1 %-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 1.4 %-ը:
| ԳԼՈՒԽ 20. |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
Սույնով ներկայացվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման, դրանց արդյունքում պետական պարտքի բեռի փոփոխման, ռիսկերի կառավարման ռազմավարությունը:
Ներածություն
ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության մշակման սկզբնակետը 2008թ ընդունված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է, որը կանոնակարգում է պետական պարտքին առնչվող փոխհարաբերությունները և նպատակ ունի ապահովել պետական պարտքի կառավարման արդյունավետ և հրապարակային կազմակերպումը:
Պարտքի խելամիտ կառավարումը կարևոր դեր է խաղում պետական հատվածի ֆինանսների կառավարման գործընթացում: Սա ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում փոքր բաց տնտեսություն ունեցող երկրների համար, երբ ներքին տնտեսությունն ունի ռեսուրսների սահմանափակվածություն, իսկ տնտեսական աճին նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար կառավարությունը պարտադրված է պարտք ներգրավել: Հետևաբար նման իրավիճակում կառավարությունը պետք է վստահ լինի, որ փոխառության քաղաքականությունը ապագայում չի բերի անկայուն դիրքի, չի մեծացնի ֆինանսավորման ծախսերը մինչև անընդունելի և ծայրահեղ մակարդակի կամ էլ երկիրը չի դարձնի խոցելի արտաքին աշխարհի զարգացումներից: Սա պահանջում է պարտքի կառավարման գործուն համակարգի կիրառում, որը անբարենպաստ պայմաններում կարող է նվազեցնել բացասական ազդեցությունները և մեղմել հավանական ռիսկերը:
Հստակ ռազմավարությունը կարող է օգնել նվազեցնել չափից ավելի փոխառությունների բեռը` (դրանց առնչվող ծախսերն ու ռիսկերը) հնարավորություն տալով քաղաքականություն մշակողներին ընտրել ծախսերի և ռիսկերի մի շարք տարբերակներից օպտիմալը: Իսկ նշված օպտիմալ տարբերակի ընտրության հիմքում ընկած է կառավարության պարտքի կայունության գաղափարախոսությունը:
Պարտքի տնտեսական կայունությունը` վճարունակության և իրացվելիության հանրագումարն է կամ երկրի կարողությունը առանց պարտքի վերաձևակերպման, ժամկետների խախտման և տնտեսական աճը վտանգելու ամբողջությամբ կատարել իր ընթացիկ և ապագա պարտքային պարտավորությունները: Այսինքն, անկախ պարտքի մակարդակից, պետությունը կարողանում է լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները, նպաստել բարձր տնտեսական աճին և միաժամանակ պատշաճ կատարել պարտքի գծով ստանձնած պարտավորությունները:
Պետական պարտքի ծավալների և պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճի հիմնական պատճառներից են տարիների ընթացքում ձևավորվող բյուջեի բարձր պակասուրդները, որոնք կարող են հարկաբյուջետային հատվածում ստեղծել անկայունություն: Պարտքի կառավարման խելամիտ ռազմավարությունը հնարավորություն է տալիս ինչպես կանխարգելել, այնպես էլ մեղմել պետական պարտքի հետ կապված ռիսկերը: Այլ կերպ ասած պարտքի կառավարման ռազմավարությամբ նախանշվում են այն սկզբունքները, հենանիշերը և կառավարության կողմից իրականացվելիք քայլերի ուղղությունները, որոնց ներքո կառավարությունը չի վտանգի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը` այսպիսով ապահովելով մակրոտնտեսական կայուն միջավայր: 2012 թվականին Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 44.1%: Միաժամանակ, հաշվի առնելով պարտքի կառավարման արդյունավետության կարևորությունը հարկաբյուջետային, արտաքին և ընդհանրապես մակրոմիջավայրի կայունության ապահովման տեսանկյունից, ներդրվեց և պարբերական բնույթ ստացավ պարտքի կայունության վերլուծությունը, որը հնարավորություն տվեց գնահատել միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում պարտքի կայուն մակարդակը և դրա վրա ազդող մակրոտնտեսական գործոնները.36: Նշված վերլուծությունը առավել կենտրոնացված է միջնաժամկետ գնահատականներին, իսկ այդ ուղղությամբ կառավարության իրականացվելիք քաղաքականության հստակեցման համար արդեն 2010 թվականին «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը` որպես ՄԺԾԾ փաստաթղթի անբաժանելի մաս: Պարտքի կայունության վերլուծության կիրառված գործիքը մշակվել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից և ճանաչված մեթոդ է ամբողջ աշխարհում:
______________________
36. Տե՛ս «Հայաստանի պարտքի կայունության վերլուծություն» փաստաթուղթը, ՀՀ ֆինանսների նախարարություն, 2011թ (http://www.minfin.am/up/macroind/DSA12.10..pdf)
Պարտքի կայունության վերլուծության ընթացիկ արդյունքները փաստում են, որ ՄԺԾԾ-ի հիմքում դրված մակրոտնտեսական կանխատեսվող զարգացումների ներքո միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերին համապատասխան հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակումը կարևոր պայման է հանդիսանալու պարտքի կայունությունը չվտանգելու և պարտքի բեռը կառավարելի մակարդակում պահպանելու համար: Մասնավորապես գնահատվում է, որ առաջնային պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի 2014-2016 թվականներին ցածր մակարդակում կայունացման պայմաններում պարտքի կայունությունը հիմնականում կապահովվի: Իսկ ավելի երկարաժամկետ հատվածի համար կատարված պարտքի կայունության վերլուծությունները վկայում են, որ միջնաժամկետ հատվածում առաջնային պակասուրդի որոշակի մակարդակում կայունացումից հետո, ավելի երկարաժամկետ հատվածում պակասուրդի կրճատման ուղղությամբ էական ճշգրտումներ չեն պահանջվի` պարտքի մարման գծով ռիսկերը ցածր մակարդակում պահպանելու համար: Պարտքի կայունության վերլուծությունը հնարավորություն է տալիս գնահատել պարտքի կայունության և ֆիսկալ կայունության գծով հիմնական ռիսկերը:
Հաշվի առնելով վերոնշյալը, ՄԺԾԾ-ի մակրոտնտեսական շրջանակի հիմքում դրվել է պարտքի կառավարման այնպիսի ռազմավարություն, որը հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նախատեսվող սցենարի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և կհիմնվի առավելապես նպաստավոր պայմաններով վարկավորման վրա: Այսինքն, Կառավարությունը հարկաբյուջետային քաղաքականությամբ աստիճանաբար կրճատելու է պետական բյուջեի պակասուրդը, որպեսզի չվտանգվի երկարաժամկետ տնտեսական աճի հիմքերը:
2014-2016թթ ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակադրումները սահմանված են վերը շարադրված հանգամանքների հաշվառմամբ:
ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում 2011-2013թթ արձանագրվել են հետևյալ զարգացումները.
2012թ ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվել է 30.8 մլրդ դրամով (պետական պարտատոմսերի հաշվին պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը կազմել է 32.3 մլրդ դրամ), արտաքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին` 89.3 մլրդ դրամով (տես աղյուսակ 9): Նախորդ տարիների համեմատությամբ դեռևս պահպանվում են պետական պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների հետճգնաժամային մակարդակը (տես աղյուսակ 10,11,12,13), մասնավորապես պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2012թ կազմել է 44.1%: Պարտքային բեռի նման մակարդակը գտնվում է կառավարելիության շրջանակներում և չի կարող խաթարել երկրի պարտքային կայունությունը:
Ապահովագրական բարեփոխումներով պայմանավորված, պետական պարտատոմսերի (հատկապես միջնաժամկետ պարտատոմսերի) նկատմամբ ձևավորվել է կայուն պահանջարկ:
ՀՀ կառավարությունը շարունակել է արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությունը: Հայաստանի Հանրապետությունը պահպանել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված հենանիշը նոր ստացված փոխառու միջոցների արտոնյալության միջին մակարդակը 30%-ի չափով պահպանելու վերաբերյալ: Այսպես` 2011 թվականին նոր ստացված վարկային միջոցների արտոնյալության միջին մակարդակը կազմել է 34%, իսկ 2012 թվականին` 30%: Հարկ է նշել, որ ներգրաված փոխառու միջոցների արտոնյալության աստիճանը գնահատելիս հաշվի են առնվում ծրագրի շրջանակներում տրամադրվող ոչ միայն վարկային, այլև դրամաշնորհային միջոցները:
Բարելավվել է պարտքի կառավարման ստորաբաժանման ներքին կառուցվածքը, հստակեցվել է պարտքի կառավարման ստորաբաժանման գործառույթները և ձևավորվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան պարտքի կառավարմամբ զբաղվող առաջնային, միջին և հետին գրասենյակների գործառույթներով նոր ստորաբաժանում:
Ձեռք է բերվել և ներդրվել է պարտքի գրանցման և հաշվառման DMFAS 6 էլեկտրոնային համակարգը: Ընթացքի մեջ է համակարգի տվյալների բազայի ձևավորումը: Համակարգը հնարավորություն կընձեռի առավել բարձր արդյունավետությամբ վարել պետական պարտքի գրանցման և հաշվառման միասնական բազան: Համակարգն օժտված է վերլուծական կարողություններով, ինչն էապես կբարելավի կառավարության կողմից իրականացվող պարտքի կայունության վերլուծությունների որակը: Հետագայում այն կթղթակցի պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային այլ ծրագրերի հետ:
Պետական պարտատոմսերի շուկայի թափանցիկության և կանխատեսելիության ամրապնդման նպատակով հստակեցվել և հրապարակվել է պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները և թողարկումների տարեկան ծրագիրը: Պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները պարունակում են տեղեկատվություն թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության, թողարկման օրերի, տեղաբաշխման ծավալների միջակայքի վերաբերյալ և այլ պայմաններ:
Պետական պարտքի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և հրապարակայնության սկզբունքներով առաջնորդվելով` թողարկվեցին էլեկտրոնային ամսական տեղեկագրեր, որոնք ամփոփ տեղեկատվություն են պարունակում ՀՀ ներքին ու արտաքին պետական պարտքի և իրականացված գործառնությունների վերաբերյալ:
Թողարկողի ճկունության բարձրացման նպատակով փոփոխություններ են իրականացվել պետական պարտատոմսերի թողարկման պայմաններում և պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերում, որի արդյունքում կրճատվել է պետական պարտատոմսերի թողարկումների կազմակերպման ժամանակահատվածը:
Կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավման նպատակով մշակվել է մասնագիտական կարողությունների գնահատման թեսթավորման համակարգ, որի հիման վրա կատարվում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների գնահատումը: Ներդրվող մասնագիտական կարողությունների գնահատման թեստերը ներառվել են քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման առաջադրանքներում:
Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով պարտքի կառավարման ստորաբաժանման նոր կառուցվածքի շրջանակներում սահմանվել է ինչպես բաժինների, այնպես էլ աշխատակիցների գործառույթները և աշխատակիցների փոխադարձ փոխարինման կարգը:
Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել պարտատոմսերի թողարկումներից, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը աջակցել է դրամավարկային քաղաքականության իրականացմանը` անհրաժեշտության դեպքում այդ նպատակով պետական պարտատոմսեր թողարկելով:
ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակադրումները 2014-2016թթ
Պարտքի եռամյա ռազմավարության արդյունքում պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սահմանային շեմը (տես աղյուսակ 10):
Երկարաժամկետ հատվածում պարտքի կառավարման նպատակներից է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացումը (տես աղյուսակ 9), քանի որ վերջինս նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը, հնարավորություն է ընձեռում ներգրավել և արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները, հիմքեր է ստեղծում ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա զարգացման համար:
Հաշվի առնելով այն, որ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանը այլևս համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր, որի արդյունքում խիստ նվազելու են արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրումը, ՀՀ կառավարությունը կդիտարկի արտաքին կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավելու հնարավորությունները:
2014-16թթ շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալը նախատեսվում է ավելացնել 123.6 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականության հետ պարտքի կառավարման քաղաքականության կոորդինացման շրջանակներում կարճաժամկետ հատվածում կլինեն 3-12 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի թողարկումներ, որոնք չեն ավելացնի կառավարության պարտքի սպասարկման բեռը, քանի որ դրանց տեղաբաշխումից ստացված հասույթը նույն պայմաններով կավանդադրվի ՀՀ կենտրոնական բանկում:
Կառավարության արտաքին պարտքի զգալի մասը կազմում են ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներգրավված վարկերը, որոնք ենթավարկավորվել են տնտեսվարող սուբյեկտներին և այդ վարկերի սպասարկման բեռը չի ծանրացնում պետական բյուջեի ծախսերը, քանի որ իրականում այն կրում են տնտեսվարող սուբյեկտները:
Կարևորելով պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացումը` քայլեր կձեռնարկվեն խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով, կառավարության նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերին զուգահեռ, կակտիվացվեն գովազդային աշխատանքները պոտենցիալ ներդրողների շրջանում, ինչպես նաև կներդրվի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային համակարգ:
ՀՀ կառավարությունը շարունակելու է պետական պարտքի կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը և ուշադրության կենտրոնում է պահելու հետևյալ միջոցառումները.
1. պետական պարտքի մասին տարեկան և կիսամյակային հաշվետվությունների բարելավում,
2. առաջնային շուկայի զարգացմանն ուղղված քայլերի իրականացում,
3. պարտքի միջնաժամկետ ռազմավարության բարելավում:
Միջազգային լավագույն փորձին համապատասխան կվերանայվի պարտքի գործառնությունները կարգավորող օրենսդրությունը: Այդ առումով կվերանայվի հատկապես պարտք վերցնելու իրավասություն ունեցող մարմինների լիազորությունները, արտաքին պարտք ստանձնելու նպատակով բանակցային և պայմանագրերի կնքման գործընթացներին պետական մարմինների մասնակցության լիազորությունները, ինչպես նաև համայնքների կողմից պարտք ստանձնելու իրավասությունները:
Պարտքի արդյունավետ կառավարման կարևորագույն գործոններից մեկը թափանցիկության ապահովումն է, ուստի կառավարությունը ոչ միայն պարբերաբար կներկայացնի հաշվետվություններ պարտքի վերաբերյալ կարևոր տեղեկատվությամբ, այլ նաև բաց ու հրապարակային կլինի ներդրողների հետ աշխատանքներում:
Կառավարությունը կշարունակի ջանքերը պետական պարտատոմսերի տեղաբաշխումների, հետգնումների և փոխանակումների էլեկտրոնային համակարգի կատարելագործման ուղղությամբ: Միջազգային ճանաչում ունեցող առևտրային հարթակներից մեկի (Բլումբերգ, Ռոյթերս, Նասդաք-ՕԷՄԷՔՍ, այլ) ներդրումը հնարավորություն կտա պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներն իրականացնել (T+n) սկզբունքով` տարանջատելով առաջնային տեղաբաշխման աճուրդի անցկացման և գործարքների իրականացման օրերը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի պարտատոմսերի հետգնումների, փոխանակումների իրականացումը` նպատակ ունենալով հարթեցնել պարտքի մարման գրաֆիկը և նպաստել երկրորդային շուկայի զարգացմանը:
Որպես ներքին պետական պարտքի կառավարման հիմնական նպատակադրումներ կշարունակվեն դիտարկվել պարտատոմսերի իրացվելիության բարձրացումը և տոկոսադրույքներն ավելի ցածր մակարդակում կայուն պահպանելը:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին զուգահեռ կարող է վերանայվել ներքին պետական պարտքի գործիքակազմը:
Կմշակվի պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության և վարքագծի գնահատման կարգը: Այդ կարգով նախատեսվող ընթացակարգերի համաձայն ընտրված գործակալները կգործեն 2014 թվականից սկսած:
Պետական կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի առաջնային շուկայում կգործեն միայն գործակալները:
Միջազգային շուկաներում կիրառվող մեթոդին համապատասխան` կսահմանվի պետական միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի գնի հաշվարկման բանաձև: Պարտատոմսերի արժեկտրոնների կուտակման բարդ մեթոդը կփոխարինվի պարզ մեթոդով, որի դեպքում փաստացի և հայտարարվող արժեկտրոնի չափը կհավասարվեն:
Կփոփոխվի ուղենշային համարվող պարտատոմսերի սահմանումը: ՀՀ ֆինանսների նախարարությունը ուղենշային կարող է համարել այն պարտատոմսերը, որոնց շրջանառության ծավալը 7.0 մլրդ դրամից պակաս չէ:
Կառավարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կենտրոնական բանկի ու պարտատոմսերի շուկայի մասնակիցների հետ պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաները զարգացնելու նպատակով: Առաջնային և երկրորդային շուկաների զարգացմանը կնպաստեն կենսաթոշակային բարեփոխումների նախատեսված ժամկետներում իրականացումն ու մեկնարկած ապահովագրական բարեփոխումների հետագա զարգացումը, որը կմեծացնի ինչպես գանձապետական պարտատոմսերում ներդրողների շրջանակը` թուլացնելով բանկային համակարգից կախվածությունը, այնպես էլ կբերի թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության աճի և միջին տոկոսադրույքների նվազման, որը ներքին պարտքի ծավալների մեծացման կարևոր նախադրյալ է (տես աղյուսակ 13):
Առավելագույն ուշադրություն կդարձվի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցերին` այդպիսով փորձելով նվազեցնել երկու քաղաքականությունների նպատակներին հասնելու ծախսերը և միաժամանակ ավելի հասկանալի դարձնելով այդ քաղաքականությունները պոտենցիալ ներդրողների համար:
Համագործակցությունը արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ կշարունակվի և կխորացվի: Նախապատվությունը կտրվի արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը:
Արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս հիմնականում նախապատվություն կտրվի ազատ փոխարկելի արժույթով և ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներին:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով և սույն ռազմավարությամբ սահմանված պետական պարտքի կառավարման նպատակադրումներին հասնելու համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից առավել կարևորներն են.
ա) ռիսկերի գնահատման համակարգի ներդրումը
Նպատակը` պարտքին բնորոշ ռիսկերի ճանաչումն ու գնահատումն է, ինչպես նաև անձնակազմի մոտ ռիսկերի կառավարման գիտելիքների և պրակտիկ կարողությունների զարգացումը:
բ) կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավումը
Նպատակը` անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է: Անհրաժեշտ է կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ, որի արդյունքում պարտքի կառավարման ստորաբաժանման մասնագետները ձեռք կբերեն կոնկրետ հմտություններ կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար, որտեղ կարևորվում է նաև միջազգային կապիտալի շուկաներից միջոցների ներգրավման գործընթացների վերաբերյալ պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց գիտելիքների և կարողությունների զարգացումը:
գ) դրամական հոսքերի կառավարման գործընթացի բարելավումը
Նպատակը` բարձրացնել դրամական հոսքերի կառավարման արդյունավետությունը: Վերջինս ենթադրում է բարձրացնել ինչպես հոսքերի ծրագրավորման որակը, այնպես էլ ընդլայնել հոսքերի կառավարման գործիքակազմը:
2014-2016թթ համար որպես ՀՀ կառավարության պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշներ ընտրվել են «Մինչև մարում միջին ժամկետ»-ը և «Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին և արտաքին զուտ փոխառու միջոցների հաշվին (առանց մուրհակների)»-ը: «Մինչև մարում միջին ժամկետ»-ի ցուցանիշը չափում է պարտքի պորտֆելում մայր գումարների վճարումների մինչև մարում միջին կշռված ժամկետը:
Աղյուսակ 1. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշները 2014-2016թթ
.__________________________________________________________________.
| |2014-2016թթ|
| |ուղենշային |
|______________________________________________________|___________|
|Մինչև մարում միջին ժամկետ (ATM) |8 - 11 տարի|
|______________________________________________________|___________|
|Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին զուտ փոխառու միջոցների | |
|հաշվին (առանց մուրհակների) |25 - 40 % |
|______________________________________________________|___________|
|Դեֆիցիտի ֆինանսավորումը արտաքին զուտ փոխառու միջոցների| |
|հաշվին |60 - 75% |
.__________________________________________________________________.
Պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը:
Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով:
Աղյուսակ 2. ՀՀ կառավարության ընթացիկ պարտքը 2011-2016թթ (մլրդ դրամ)
._____________________________________________________________________.
| |2011թ|2012թ|2013թ |2014թ|2015թ|2016թ|
| |փաստ.|փաստ.|ծրագր.|կանխ.|կանխ.|կանխ.|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության ընթացիկ պարտք |145.4|150.4| 217.6|208.4|217.3|234.6|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|որից` | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|տոկոսավճար | 35.5| 40.6| 52.5| 54.2| 60.0| 66.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|մարում |109.9|109.7| 165.1|154.2|157.3|168.6|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության ընթացիկ արտաքին| | | | | | |
|պարտք* | 24.9| 44.7| 90.5| 76.4| 68.7| 76.2|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|որից` | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|տոկոսավճար | 14.8| 17.4| 22.6| 20.6| 21.6| 22.7|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|մարում | 10.1| 27.3| 67.9| 55.8| 47.1| 53.5|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության ընթացիկ ներքին | | | | | | |
|պարտք |120.5|105.7| 127.1|132.0|148.6|158.4|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|որից` | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|տոկոսավճար | 20.7| 23.2| 29.9| 33.7| 38.5| 43.3|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|մարում | 99.8| 82.4| 97.3| 98.4|110.2|115.1|
._____________________________________________________________________.
* 2014-16թթ ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով վճարումների փոխարկումը կատարվել է հիմք ընդունելով 01.04.2013թ դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները, աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ:
Վերաֆինանսավորման ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև կառավարության պարտքում ընթացիկ պարտքի տեսակարար կշիռը:
Գծապատկեր 1. Կառավարության ընթացիկ պարտքի և կառավարության պարտքի հարաբերակցությունը* 2011-2016թթ
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
* Հաշվարկներն իրականացնելիս հայտարարում վերցվել է նախորդ տարեվերջի դրությամբ ձևավորված պարտքի մնացորդը:
Գծապատկեր 1-ից հստակ տեսանելի է, որ ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկերը մեծ են, ինչը պայմանավորված է կարճաժամկետ պարտքի ավելի մեծ տեսակարար կշռով: Այստեղ նպատակ է դրված միջնաժամկետ հատվածում նվազեցնել կառավարության ներքին պարտքում ընթացիկ ներքին պարտքի տեսակարար կշիռը: Այս համատեքստում, եթե 2011թ պետական պարտատոմսերի կառուցվածքում կարճաժամկետ պարտատոմսերի կշիռը կազմել է 15.7%, ապա 2013-2016թթ ընթացքում նախատեսվում է այն պահել 15%-ի սահմաններում: Մյուս կողմից, սակայն, կառավարության արտաքին պարտքի հետ համեմատած, ներքին պարտքի ծավալը զգալիորեն փոքր է: Ինչ վերաբերում է կառավարության ընթացիկ արտաքին պարտք/արտաքին պարտք ցուցանիշին, ապա միջազգային չափանիշներով այն գտնվում է բարենպաստ միջակայքում:
2012թ տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2050թ, իսկ ներքին պարտքինը` մինչև 2032թ:
Գծապատկեր 2. 2012թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի մարման ժամանակացույցը*
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
* Ներքին պետական պարտքի մարումների ժամանակացույցի հարթեցման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի ակտիվորեն իրականացնել պետական պարտատոմսերի հետգնումներ և փոխանակումներ:
Ինչպես երևում է գծապատկեր 2-ից, առաջիկա տարիներին ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով մարումներն աճում են, որը պայմանավորված է գործող վարկերից շատերի արտոնյալ ժամկետի ավարտով, վարկային պայմանագրերի համաձայն տոկոսային արտահայտությամբ մարման ենթակա գումարների աճով:
Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են նաև մինչև մարում միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները:
Աղյուսակ 3. ՀՀ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկերի ցուցանիշները 2012-2016թթ
._____________________________________________________________________.
| |2012թ|2013թ |2014թ|2015թ|2016թ|
| |փաստ.|ծրագր.|կանխ.|կանխ.|կանխ.|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության պարտքի մինչև մարում | | | | | |
|միջին ժամկետը (ATM), (տարի) | 10.2| 10.0| 9.6| 9.1| 8.8|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության արտաքին պարտքի մինչև | | | | | |
|մարում միջին ժամկետը, (տարի) | 11.3| 11.3| 10.9| 10.4| 10.0|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության ներքին պարտքի մինչև | | | | | |
|մարում միջին ժամկետը, (տարի) | 4.8| 4.0| 4.0| 4.1| 4.1|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|Մեկ տարվա ընթացքում մարվող ՀՀ | | | | | |
|կառավարության պարտքի կշիռը (%) | 8.7| 7.8| 7.5| 7.3| 7.7|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|Մեկ տարվա ընթացքում մարվող ՀՀ | | | | | |
|կառավարության արտաքին պարտքի կշիռը (%)| 5.3| 4.0| 3.1| 3.4| 4.2|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|Մեկ տարվա ընթացքում մարվող ՀՀ | | | | | |
|կառավարության ներքին պարտքի կշիռը (%) | 25.2| 25.3| 27.0| 22.9| 21.4|
._____________________________________________________________________.
2012թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 10.2 տարի, որից ներքին պարտքի համար այն կազմել է 4.8 տարի, իսկ արտաքին պարտքի համար` 11.3 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը Կառավարության պարտքի համար կազմել է 8.7%: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության արտաքին պարտքի կշիռը Կառավարության արտաքին պարտքի մեջ կազմել է ընդամենը 5.3%, իսկ մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության ներքին պարտքի կշիռը Կառավարության ներքին պարտքի մեջ կազմել է 25.2%, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի կառուցվածքում ՊԿՊ-երի 15.0% տեսակարար կշռի առկայությամբ (տես աղյուսակներ 12 և 13):
Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազգային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները: Ներկայումս ներգրավվող փոխառու միջոցների մի մասը տրամադրվում է առևտրային պայմաններով:
Այս առումով ավելի են կարևորվում տոկոսադրույքի հետ կապված ռիսկերը, մանավանդ, որ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:
Աղյուսակ 4. ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ֆիքսված և լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը 2011-2016թթ (տոկոս)
._____________________________________________________________________.
| |2011թ|2012թ|2013թ |2014թ|2015թ|2016թ|
| |փաստ.|փաստ.|ծրագր.|կանխ.|կանխ.|կանխ.|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության պարտք, |100.0|100.0| 100.0|100.0|100.0|100.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|այդ թվում` | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Ֆիքսված տոկոսադրույքով | 76.3| 76.9| 76.8| 77.3| 77.5| 76.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Լողացող տոկոսադրույքով | 23.7| 23.1| 23.2| 22.7| 22.5| 24.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության արտաքին պարտք |100.0|100.0| 100.0|100.0|100.0|100.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|այդ թվում | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Ֆիքսված տոկոսադրույքով | 72.3| 72.7| 72.0| 72.2| 72.0| 69.9|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Լողացող տոկոսադրույքով | 27.7| 27.3| 28.0| 27.8| 28.0| 30.1|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության ներքին պարտք |100.0|100.0| 100.0|100.0|100.0|100.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|այդ թվում | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Ֆիքսված տոկոսադրույքով | 97.1| 98.1| 98.9| 99.5|100.0|100.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Լողացող տոկոսադրույքով | 2.9| 1.9| 1.1| 0.5| - | - |
._____________________________________________________________________.
Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև ՀՀ կառավարության կողմից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի գծով տոկոսային ծախսերը: Այսպես` լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2014-2016թթ ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կփոփոխվեն տարեկան մոտ 9.6 մլն ԱՄՆ դոլարով: Մասնավորապես, լողացող տոկոսադրույքներից յուրաքանչյուրի ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի սպասարկման ծախսերի վրա կանխատեսվող ժամանակաշրջանում կլինի հետևյալը.
Աղյուսակ 5. Լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի սպասարկման վրա (մլն ԱՄՆ դոլար)
.___________________________________________.
| |2014թ|2015թ|2016թ|
|_________________________|_____|_____|_____|
|Ընդամենը | 9.0| 9.5| 10.3|
|_________________________|_____|_____|_____|
|այդ թվում | | | |
|_________________________|_____|_____|_____|
|6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor | 7.7| 8.3| 8.6|
|_________________________|_____|_____|_____|
|6-ամսյա Euribor | 0.7| 1.2| 1.7|
|_________________________|_____|_____|_____|
|SDR-ի դրույքաչափ | 0.6| 0.05| - |
.___________________________________________.
Աղյուսակ 6. ՀՀ կառավարության պարտքի տոկոսադրույքի ռիսկերի ցուցանիշները 2012-2016թթ
._____________________________________________________________________.
| |2012թ|2013թ |2014թ|2015թ|2016թ|
| |փաստ.|ծրագր.|կանխ.|կանխ.|կանխ.|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության պարտքի մինչև | | | | | |
|վերաֆիքսում միջին ժամկետը (ATR), | | | | | |
|(տարի) | 8.8| 8.1| 7.7| 7.2| 6.7|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության արտաքին պարտքի մինչև | | | | | |
|վերաֆիքսում միջին ժամկետը, (տարի) | 9.6| 9.0| 8.5| 8.0| 7.3|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության ներքին պարտքի մինչև | | | | | |
|վերաֆիքսում միջին ժամկետը, (տարի) | 4.8| 4.0| 4.0| 4.1| 4.1|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|Մեկ տարվա ընթացքում վերաֆիքսվող ՀՀ | | | | | |
|կառավարության պարտքի կշիռը (%) | 28.0| 28.4| 28.9| 28.6| 30.5|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|Մեկ տարվա ընթացքում վերաֆիքսվող ՀՀ | | | | | |
|կառավարության արտաքին պարտքի կշիռը (%)| 28.3| 29.0| 29.3| 30.0| 32.8|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|Մեկ տարվա ընթացքում վերաֆիքսվող ՀՀ | | | | | |
|կառավարության ներքին պարտքի կշիռը (%) | 26.5| 25.9| 27.0| 22.9| 21.4|
._____________________________________________________________________.
Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.
. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,
. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,
. հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,
. արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,
. արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ առավել մեծ արտոնյալ ժամկետ ունեցող և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,
. անհրաժեշտության դեպքում արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:
Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով կմշակվի աշխատակարգ, որտեղ հստակորեն կսահմանվեն պարտքի կառավարման ստորաբաժանումների տեղեկատվական հոսքերը: Անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:
Փոխարժեքի ռիսկեր ևս առկա են, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է` չնայած սթրես-տեստերի միջոցով ստացված գնահատականներով, ազգային արժույթի մինչև 20% արժեզրկման պարագայում պարտքի սպասարկման գծով խնդիրներ չեն առաջանա:
Գծապատկեր 3. ՀՀ կառավարության արտարժութային և դրամով արտահայտված պարտքերի հարաբերակցությունը 2011-2016թթ
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Աղյուսակ 7. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը 2011-2013թթ*
(տոկոս)
._________________________.
| |2011թ|2012թ|2013թ |
| |փաստ.|փաստ.|ծրագր.|
|______|_____|_____|______|
|USD | 23.1| 24.1| 26.5 |
|______|_____|_____|______|
|SDR | 58.3| 57.1| 54.5 |
|______|_____|_____|______|
|EUR | 5.1| 7.4| 9.0 |
|______|_____|_____|______|
|JPY | 13.4| 11.3| 9.8 |
|______|_____|_____|______|
|AED | 0.1| 0.1| 0.1 |
._________________________.
*ներառված է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրված արտարժութային պարտքը:
Եթե SDR-ի փոխարժեքը, որը կազմված է չորս փոխարկելի արժույթներից, տարանջատում ենք այդ արժույթների կշիռներին համապատասխան` USD - 41.9%, EUR - 37.4%, GBP - 11.3% և JPY - 9.4%, ապա ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը ստանում է հետևյալ տեսքը`
Աղյուսակ 8. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը 2011-2013թթ* SDR-ի տարանջատմամբ (տոկոս)
._________________________.
| |2011թ|2012թ|2013թ |
| |փաստ.|փաստ.|ծրագր.|
|______|_____|_____|______|
|USD | 47.5| 48.0| 49.4|
|______|_____|_____|______|
|EUR | 26.9| 28.8| 29.4|
|______|_____|_____|______|
|GBP | 6.6| 6.5| 6.2|
|______|_____|_____|______|
|JPY | 18.9| 16.6| 14.9|
|______|_____|_____|______|
|AED | 0.1| 0.1| 0.1|
._________________________.
*ներառված է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրված արտարժութային պարտքը:
Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ՀՀ դրամի նկատմամբ USD-ի, EUR-ի, JPY-ի, GBP-ի, AED-ի փոխարժեքների 1% շեղումը 2014-2016թթ ընթացքում կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 46.1 մլրդ դրամով: Մասնավորապես, հիշյալ արժույթներից յուրաքանչյուրի փոխարժեքի 1% շեղման ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի վրա կլինի հետևյալը.
Աղյուսակ 9. ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքների 1%-ի փոփոխության ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի վրա (մլրդ դրամ)
._____________________________.
| |2014թ|2015թ|2016թ |
| |փաստ.|փաստ.|ծրագր.|
|__________|_____|_____|______|
|Ընդամենը | 14.5| 15.3| 16.3|
|__________|_____|_____|______|
|այդ թվում | | | |
|__________|_____|_____|______|
|USD | 7.1| 7.4| 8.0|
|__________|_____|_____|______|
|EUR | 4.5| 4.9| 5.2|
|__________|_____|_____|______|
|GBP | 0.9| 0.9| 0.9|
|__________|_____|_____|______|
|JPY | 2.1| 2.1| 2.1|
|__________|_____|_____|______|
|AED | 0.02| 0.03| 0.03|
._____________________________.
Աղյուսակ 10. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի մարումների և ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների* հարաբերությունը 2012-2016թթ (տոկոս)
._____________________________________________________________________.
| |2012թ|2013թ |2014թ|2015թ|2016թ|
| |փաստ.|ծրագր.|կանխ.|կանխ.|կանխ.|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության արտարժութային պարտքի | | | | | |
|մարումների և ՀՀ ԿԲ-ի արտաքին | | | | | |
|ակտիվների հարաբերությունը (%) | 9.5| 9.0| 7.0| 7.1| 8.6|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|այդ թվում | | | | | |
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության արտաքին պարտքի | | | | | |
|մարումների և ՀՀ ԿԲ-ի արտաքին | | | | | |
|ակտիվների հարաբերությունը (%) | 9.3| 8.8| 6.7| 7.1| 8.6|
|______________________________________|_____|______|_____|_____|_____|
|ՀՀ կառավարության արտարժութային ներքին | | | | | |
|պարտքի մարումների և ՀՀ ԿԲ-ի արտաքին | | | | | |
|ակտիվների հարաբերությունը (%) | 0.2| 0.3| 0.3| - | - |
._____________________________________________________________________.
*ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների կանխատեսումների համար օգտագործվել են ՀՀ ՖՆ կանխատեսումները:
ՀՀ կառավարության արտարժութային պարտքի մարումների հետ կապված արտարժույթի առկայության ռիսկեր չեն առաջանալու, քանի որ վճարումների համար անհրաժեշտ արտարժույթի ծավալը 2013-2016թթ համար կկազմի ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների ծավալի մինչև 9%-ը:
Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ (օրինակ` արտարժութային սվոփներ):
ՀՀ պետական պարտքը բնութագրող 2011-2012թթ փաստացի, 2013թ ծրագրային և 2014-2016թթ կանխատեսումային ցուցանիշները
Աղյուսակ 11. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը զուտ փոխառու միջոցների հաշվին 2011-2013թթ (մլրդ դրամ)
._____________________________________________________________________.
| |2011թ|2012թ|2013թ |2014թ|2015թ|2016թ|
| |փաստ.|փաստ.|ծրագր.|կանխ.|կանխ.|կանխ.|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Դեֆիցիտի ֆինանսավորումը զուտ | | | | | | |
|փոխառու միջոցների հաշվին (առանց | | | | | | |
|մուրհակների) |107.0|121.6| 133.0| 97.7|117.2|138.8|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|որից` | | | | | | |
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Ներքին զուտ փոխառու միջոցներ | 28.8| 32.3| 28.6| 35.3| 38.3| 42.0|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|կշիռը, (%) | 26.9| 26.6| 21.5| 36.2| 32.7| 30.3|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|Արտաքին զուտ փոխառու միջոցներ | 78.1| 89.3| 104.4| 62.3| 78.9| 96.8|
|________________________________|_____|_____|______|_____|_____|_____|
|կշիռը, (%) | 73.1| 73.4| 78.5| 63.8| 67.3| 69.7|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 12. ՀՀ պետական պարտքը 2011-2016թթ (մլրդ դրամ)
._____________________________________________________________________.
| |2011թ |2012թ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |փաստ. |փաստ. |ծրագր. |կանխ. |կանխ. |կանխ. |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Պետական պարտք |1,592.7|1,763.4|1,844.7|1,971.8|2,095.4|2,215.8|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 42.2| 44.1| 41.7| 40.7| 39.1| 37.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% նախորդ տարվա ՀՆԱ-ի | | | | | | |
|նկատմամբ | 46.0| 46.7| 46.1| 44.6| 43.2| 41.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Արտաքին պարտք |1,376.5|1,508.7|1,554.6|1,640.7|1,720.0|1,802.1|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|որից` ՀՀ ԿԲ պարտք | 238.1| 240.0| 205.8| 190.0| 191.8| 176.5|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ներքին պարտք | 216.2| 254.7| 290.1| 331.1| 375.4| 413.7|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կառավարության պարտք |1,354.6|1,523.4|1,638.9|1,781.8|1,903.6|2,039.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 35.9| 38.1| 37.0| 36.7| 35.5| 34.4|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կառավարության ընթացիկ| | | | | | |
|պարտք | 145.4| 150.4| 217.6| 208.4| 217.3| 234.6|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿՊ/պետական | | | | | | |
|բյուջեի ծախսեր (%) | 14.7| 14.9| 18.9| 16.6| 15.8| 15.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿՊ/պետական | | | | | | |
|բյուջեի սեփական | | | | | | |
|եկամուտներ (%) | 17.7| 16.2| 21.4| 18.5| 17.3| 16.7|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կառավարության պարտքի | | | | | | |
|տոկոսավճար | 35.5| 40.6| 52.5| 54.2| 60.0| 66.0|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տոկոսավճար/պետական | | | | | | |
|բյուջեի ծախսեր (%) | 3.6| 4.0| 4.6| 4.3| 4.4| 4.3|
._____________________________________________________________________.
* հաշվարկվում է համաձայն «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի:
Աղյուսակ 13. ՀՀ արտաքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները 2011-2016թթ (մլն ԱՄՆ դոլար)
._____________________________________________________________________.
| |2011թ |2012թ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |փաստ. |փաստ. |ծրագր. |կանխ. |կանխ. |կանխ. |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Արտաքին պետական պարտք|3,568.2|3,738.3|3,833.6|3,928.6|4,118.5|4,315.0|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 36.4| 37.7| 35.1| 33.8| 32.1| 30.4|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% արտահանման նկատմամբ| 148.2| 150.1| 136.6| 126.1| 118.3| 110.1|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Արտաքին պետական | | | | | | |
|պարտքի ԶՆԱ |3,022.8|3,407.3|3,265.2|3,362.6|3,553.4|3,740.8|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 30.9| 34.4| 29.9| 29.0| 27.7| 26.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% արտահանման նկատմամբ| 125.6| 136.8| 116.3| 108.0| 102.1| 95.5|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ԿԲ արտաքին | | | | | | |
|ակտիվների նկատմամբ * | 154.3| 189.3| 213.6| 212.1| 199.9| 197.9|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տոկոսավճար/արտահանում| | | | | | |
|(%) | 2.1| 2.2| 2.3| 1.8| 1.7| 1.6|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Մարում/արտահանում (%)| 2.1| 7.4| 12.6| 7.5| 4.2| 4.4|
._____________________________________________________________________.
* ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների կանխատեսումների համար օգտագործվել են ՀՀ ՖՆ կանխատեսումները:
Աղյուսակ 14. ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները 2011-2016թթ (մլն ԱՄՆ դոլար)
._____________________________________________________________________.
| |2011թ |2012թ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |փաստ. |փաստ. |ծրագր. |կանխ. |կանխ. |կանխ. |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կառավարության արտաքին| | | | | | |
|պարտք (ԿԱՊ) |2,950.9|3,143.7|3,326.2|3,473.7|3,659.2|3,892.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 30.1| 31.7| 30.5| 29.9| 28.5| 27.4|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կառավարության արտաքին| | | | | | |
|պարտքի ԶՆԱ |2,461.6|2,852.8|2,809.1|2,954.9|3,137.8|3,356.1|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 25.1| 28.8| 25.7| 25.4| 24.4| 23.6|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿԱՊ | 69.3| 114.8| 225.5| 185.7| 167.1| 184.8|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿԱՊ/պետական | | | | | | |
|բյուջեի ծախսեր (%) | 2.5| 4.4| 7.9| 6.1| 5.0| 5.0|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿԱՊ/պետական | | | | | | |
|բյուջեի սեփական | | | | | | |
|եկամուտներ (%) | 3.0| 4.8| 8.9| 6.8| 5.5| 5.4|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տոկոսավճար | 41.2| 45.9| 56.6| 50.1| 52.4| 54.7|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տոկոսավճար/պետական | | | | | | |
|բյուջեի ծախսեր (%) | 1.5| 1.7| 2.0| 1.6| 1.6| 1.5|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Միջին տոկոսադրույք | | | | | | |
|(%) | 1.5| 1.6| 1.8| 1.5| 1.5| 1.5|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Միջին | | | | | | |
|ժամկետայնություն | | | | | | |
|(տարի) | 11.9| 11.3| 11.3| 10.9| 10.4| 10.0|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Լողացող | | | | | | |
|տոկոսադրույքով | | | | | | |
|վարկերի տեսակարար | | | | | | |
|կշիռ (%) | 27.7| 27.3| 28.0| 27.8| 28.0| 30.1|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 15. ՀՀ ներքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները 2011-2016թթ (մլրդ դրամ)
._____________________________________________________________________.
| |2011թ |2012թ |2013թ |2014թ |2015թ |2016թ |
| |փաստ. |փաստ. |ծրագր. |կանխ. |կանխ. |կանխ. |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ներքին պետական պարտք | 216.2| 254.7| 290.1| 331.1| 375.4| 413.7|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|% ՀՆԱ-ի նկատմամբ | 5.7| 6.4| 6.6| 6.8| 7.0| 7.0|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Պետական պարտատոմս | 210.0| 249.8| 286.9| 329.4| 375.4| 413.7|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կարճաժամկետ | 33.0| 37.4| 43.3| 49.7| 56.7| 62.5|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Միջնաժամկետ | 111.2| 128.8| 140.8| 161.7| 184.3| 203.1|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Երկարաժամկետ | 65.0| 82.7| 101.4| 116.4| 132.7| 146.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Խնայողական | 0.8| 0.9| 1.3| 1.5| 1.7| 1.9|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|ՈՒղղակի վարկ ՀՀ | | | | | | |
|ռեզիդենտից | 6.2| 4.8| 3.2| 1.7| - | - |
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Միջին տոկոսադրույք | | | | | | |
|(%) | 12.9| 13.6| 13.7| 13.0| 12.5| 12.2|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Միջին | | | | | | |
|ժամկետայնություն (օր)| 1,697| 1,713| 1,753| 1,812| 1,841| 1,856|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿՆՊ | 120.5| 105.7| 127.1| 132.0| 148.6| 158.4|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿՆՊ/պետական | | | | | | |
|բյուջեի ծախսեր (%) | 12.2| 10.5| 11.0| 10.5| 10.8| 10.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընթացիկ ԿՆՊ/պետական | | | | | | |
|բյուջեի սեփական | | | | | | |
|եկամուտներ (%) | 14.7| 11.4| 12.5| 11.7| 11.8| 11.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տոկոսավճար | 20.7| 23.2| 29.9| 33.7| 38.5| 43.3|
|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տոկոսավճար/պետական | | | | | | |
|բյուջեի ծախսեր (%) | 2.1| 2.3| 2.6| 2.7| 2.8| 2.8|
._____________________________________________________________________.
2014-2016թթ ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով կանխատեսումները կատարվել են հետևյալ ենթադրությունների հիման վրա.
- 1 SDR=1.501 USD, 1 EURO=1.284 USD, 1 JPY = 0.011 USD,
- ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR` 1.0%, 6-ամսյա EURIBOR` 1.0%, SDR-ի տոկոսադրույք` 1.2%:
Հավելված N 1
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույնով ներկայացվում է ՀՀ 2014-2016թթ ՄԺԾԾ կանխատեսումներում, մասնավորապես, մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներում, ինչպես նաև պետական պարտքի կառավարման բնագավառում առկա ռիսկերի համառոտագիրը: Առավել մանրամասն տեսքով նյութը ներկայացված է սույն ծրագրի 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում:
1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ
Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը,այնպես էլ` նվազմանը` ներկայացված կենտրոնական կանխատեսումների համեմատ:
Միաժամանակ, Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին, ինչով պայմանավորված հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես կախված կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներից:
ՀՆԱ-ի աճի ուղղությամբ նպաստող հիմնական ռիսկերը պայմանավորված կլինեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքով: Եթե հատկապես գործարար միջավայրի և հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև արդյունաբերական արտահանման խթանման քաղաքականության ուղղությամբ արդյունքները արտահայտվեն ավելի արագ, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր:
Կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների շարքում, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի վրա նշանակալի ազդեցություն կարող է ունենալ նաև կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը, որը նպաստելու է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը, հետևաբար նաև տնտեսության իրական հատվածի համար վարկային առավել խոշոր, երկարաժամկետ և մատչելի ռեսուրսների հասանելիության ապահովմանը: Այս ոլորտում իրականացվող բարեփոխումների առավել հարթ և արդյունավետ ընթացքը կարող է հանգեցնել միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի առավել բարձր տեմպերի ձեռքբերման:
ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցնող ռիսկերը կպայմանավորվեն ստորև ներկայացված և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրի զարգացումներով:
Արտաքին միջավայր
. Աշխարհաքաղաքական վիճակը, այդ թվում տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, ներքաղաքական անկայունությունները, ինչպես նաև հարևանների հետ քաղաքական հակադրությունները էական ռիսկեր են առաջացնում տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:
. Եվրոգոտու, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տնտեսության խորքային խնդիրների լուծման միասնական մոտեցումների բացակայությունը դեռևս պահպանում է համաշխարհային տնտեսական հեռանկարների անորոշությունը: Ընդ որում Եվրոգոտու ցածր տնտեսական աճի ռիսկերը հիմնականում պայմանավորվում են մոտ ապագայում սուվերեն պարտքի աճի շարունակման դեռևս բարձր հավանականությամբ, բանկերի լեվերաժի նվազման ճնշումների առկայությամբ և տնտեսության իրական հատվածի համար պարտքի բեռի և դրա սպասարկման ծախսերի բարձր մակարդակով: Միաժամանակ, ԱՄՆ-ում և Ճապոնիայում շարունակում են սուր մնալ հարկաբյուջետային քաղաքականության կայունության խնդիրները` արտահայտվելով հարկաբյուջետային ճշգրտումների իրականացման ժամկետների անորոշությամբ, ինչն էլ կարող է ներդրողների մոտ բացասական սպասումներ առաջացնել: Բոլոր դեպքերում այս երկրներում տնտեսական աճի տեմպերի հնարավոր դանդաղումը կհանգեցնի մեր երկրից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման, ինչպես նաև մետաղների գների շարունակական նվազման` հանգեցնելով Հայաստանից ապրանքների արտահանման նվազմանը, հետևաբար ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղմանը:
. Պայմանավորված գլոբալ տնտեսության բացասական զարգացումներով` կարող են դանդաղել նաև Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը: Արդյունքում դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները և տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի աճի կանխատեսվածի համեմատ ավելի ցածր տեմպերի ձևավորման: Սեզոնային աշխատանքների պայմանների խստացումը Ռուսաստանում ևս կարող է այս երկրից ստացվող գործոնային եկամուտների նվազման պատճառ դառնալ:
. Էներգակիրների ներմուծման գների հնարավոր հետագա բարձրացումը միջնաժամկետում Հայաստանի տնտեսվարողների համար կհանգեցնի ծախսերի աճի, ինչը միջնաժամկետում կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների` հետևաբար ՀՆԱ աճի տեմպերի վրա:
Ներքին միջավայր.
. Ներքին միջավայրից բխող հիմնական ռիսկը բնակլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսևորման հետևանքով գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումն է: Կանխատեսվող հորիզոնում կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցառումների իրականացումը, սակայն բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են լրացուցիչ ռեսուրսների ներդրման պահանջ առաջացնել` դանդաղեցնելով կառավարության բարեփոխումները.37, որի պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել:
. Ամբողջական առաջարկի և պահանջարկի տեսանկյուններից գնահատված, ՀՆԱ իրական աճի վրա գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման առաջնային (ուղղակի) ազդեցության գնահատականները վկայում են, որ այս գործոնը ևս կարող է շեղումներ մտցնել 2013-2014 թվականների տնտեսական աճի բազիսային կանխատեսման սցենարից` աճի տեմպերի նվազման ուղղությամբ.2: Անուղղակի ազդեցությունները ևս հնարավոր են, ինչը կարող է մեծացնել նշված շեղումները:
____________________________
37. Սա հիմնականում աշխատում է այն տրամաբանությամբ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները վերացնելու համար, կառավարությունը պարտադրված է լինելու ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում այլ ծրագրից միջոցները վերաուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում կարտամղվեն բարեփոխումների ծրագրերի համար հատկացված միջոցները:
38. Էներգակիրների թանկացման ազդեցությունը ՀՆԱ-ի իրական աճի վրա գնահատելու համար կանխատեսումներում անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը հաստատուն է ընդունվել: Սա պայմանավորված է նրանով, որ էներգակիրների գների աճը առաջնային ազդեցությամբ հանգեցնում է առաջարկի ցնցման, որը տեղաշարժում է ամբողջական առաջարկի կորը դեպի ձախ և վեր: Արդյունքում նոր հավասարակշռությունը ձևավորվում է գների ավելի բարձր և արտադրության իրական ծավալների ավելի ցածր մակարդակում:
Այսպիսով, գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը գերակշռող են լինելու և հիմնականում պայմանավորվելու են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով:
Տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված անորոշությունների և ռիսկերի հաշվեկշռի վերաբերյալ գնահատականները իրենց քանակական արտացոլումն են գտել ստորև ներկայացվող իրական ՀՆԱ կանխատեսումների հավանականային բաշխման ստորև ներկայացվող աղյուսակում:
Աղյուսակ. Իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումների հավանականային բաշխումը 2013-2016 թվականներին:
.__________________________________________.
|Տնտեսական աճի |Տնտեսական աճի տվյալ |
|միջակայքը |միջակայքում ձևավորվելու |
| |հավանականությունը |
| |___________________________|
| | 2013 | 2014 | 2015 | 2016 |
|______________|______|______|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|______________|______|______|______|______|
|3-5% | 23.9| 22.5| 21.9| 21.6|
|______________|______|______|______|______|
|5-7% | 30.9| 27.5| 26.9| 26.8|
|______________|______|______|______|______|
|7-9% | 21.2| 20.4| 20.8| 21.1|
.__________________________________________.
Այս աղյուսակի 1-ին սյունը ներկայացնում է տնտեսական աճի հավանականային միջակայքերը, իսկ 2-ից 5-րդ սյուները նշված միջակայքերից յուրաքանչյուրում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունները` ըստ կանխատեսվող տարիների:
Պարզության համար աղյուսակում ներկայացվել են միայն ամենահավանական 5-7% տնտեսական աճի կենտրոնական միջակայքը և հարակից` համապատասխանաբար 3-5% և 7-9% տնտեսական աճերի միջակայքերը, որոնք միասին ծածկում են բաշխման ընդհանուր հավանականության շուրջ 70%-ը, այսինքն, ընդհանուր հավանականությունը, որ տնտեսական աճը կգտնվի 3-9% միջակայքում, կազմում է 70%: Ակնհայտ է, որ վերոնշյալ երեք միջակայքերի շարքում 5-7% միջակայքում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունը և՛ 2013 թվականին, և՛ միջնաժամկետ ժամանակահատվածում ամենաբարձրն է: Բնականաբար, սույն ծրագրի «Համախառն առաջարկ» հատվածում ներկայացված տնտեսական աճի բազային կանխատեսման սցենարը ընկած է վերոնշյալ ամենաբարձր հավանականությամբ տնտեսական աճի կենտրոնական միջակայքի` 5-7% շրջանակներում:
2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ
2012 թվականի արդյունքներով ձևավորված մակրոմիջավայրը, ինչպես նաև մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են ընձեռում ենթադրել, որ 2009-2012թթ. ժամանակահատվածի համեմատությամբ բյուջետային մուտքերի, հատկապես բյուջետային եկամուտների ստացման բնագավառում 2014-2016թթ ռիսկերի մակարդակը էականորեն նվազել է:
ՀՀ 2014-2016թթ. ՄԺԾԾ իրատեսության տեսանկյունից հարկ է առանձնացնել այն գործոնները, որոնք հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Այդուհանդերձ, առավել կարևոր են այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել ծախսերի ծրագրերում համապատասխան վերանայումներ կատարելուն: Այդ իմաստով ՀՀ 2014-2016թթ. ՄԺԾԾ հիմքում դրված կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկեր:
Ռիսկերի աղբյուրները
ՀՀ 2014-2016թթ. ՄԺԾԾ շրջանակներում կարելի է տարանջատել ռիսկերի հետևյալ աղբյուրները, որոնք կարող են հանգեցնել ծրագրային ռեսուրսային փաթեթից շեղումների.
(i) ներքին ռեսուրսների գծով,
(ii) արտաքին օժանդակության գծով:
Ներքին ռեսուրսների մասով. 2014-2016թթ. բյուջետային ներքին ռեսուրսների փաթեթը հիմնականում համալրվելու է հարկային եկամուտների հաշվին, որոնց գծով ծրագրային մուտքերը 2014-2016թթ. կկազմեն ներքին ռեսուրսների ընդհանուր մուտքերի միջինում 97.3%-ը: Հարկային եկամուտների հավաքագրումը մեծապես կախվածության մեջ կլինի մի կողմից մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանությունից, իսկ մյուս կողմից` դրանց հավաքագրման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների իրականացման արդյունավետությունից: Նշված տնտեսական գործոններից բացի, այս դեպքում էական դեր ունի նաև հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին զարգացումների և արտաքին գործոնների ազդեցությունները: Մասնավորապես.
ա) Մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանություն. Մակրոտնտեսական շրջանակում կատարված կանխատեսումների մասով 2014-2016թթ. ռիսկերը ներկայացված են սույն ակնարկի մակրոտնտեսական կանխատեսումների ռիսկերին նվիրված մասում:
բ) Վարչարարական միջոցառումների իրականացում. 2014-2016թթ. երբ բյուջետային միջոցների սղությունը դեռևս լուծում պահանջող խնդիրներից մեկն է լինելու, առաջադրելով հարկային եկամուտների և պետական տուրքերի հնարավոր հասանելի մակարդակի ապահովում, ՀՀ կառավարությունը սկզբունքայնորեն շարունակելու է իրականացնել իր կողմից որդեգրված` ստվերային տնտեսության ծավալների կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականությունը, դրանով իսկ նպաստելով հարկային եկամուտների հավաքագրման բնագավառում իրավիճակի բարելավմանը: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է:
գ) Արտաքին գործոնների ազդեցություններ. Ռիսկը հնարավոր է արտաքին գործոնների (արտաքին տնտեսական շուկաներում, ինչպես նաև ՀՀ արտաքին սահմաններում իրավիճակի սրում) ազդեցության արդյունքում հանրապետությունում տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման դեպքում և այն գնահատել հնարավոր չէ:
Արտաքին օժանդակության մասով 2014-2016թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական դրամաշնորհների, այնպես էլ վարկերի հաշվին:
ա) Պաշտոնական դրամաշնորհների հատկացման կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում դոնորների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային դրամաշնորհային ծրագրերի մասով):
բ) Վարկերի մասով ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում վարկատուների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային վարկային ծրագրերի մասով):
Արտաքին օժանդակության մասով 2014-2016թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունը:
Ռիսկերի հնարավոր հետևանքները և ճշգրտումների ուղղվածությունը
Ներքին ռեսուրսների մասով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակը (առաջացած ճեղքվածքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում) ենթադրում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի վերանայում` դրանց կրճատման ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական եկամուտները հիմնականում ամրագրված չեն որոշակի ծախսատեսակի կամ ծրագրի, այս դեպքում ծախսերի վերանայումն իրականացվելու է` հիմք ընդունելով դրանց գերակայությունները. առաջին հերթին կրճատվելու են այն ծախսատեսակների կամ ծրագրերի գծով նախատեսված գումարները, որոնք կրճատման պահին կունենան գերակայության ավելի ցածր աստիճան (հաշվի առնելով նաև ծախսերի կրճատման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը):
Արտաքին օժանդակության գծով մուտքերի թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր` կախված արտաքին օժանդակության բնույթից: Այս առումով կարևոր հանգամանքներից է սպասվելիք արտաքին օժանդակության կառուցվածքն ըստ նշանակության: Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը:
Բյուջետային ռեսուրսների փաթեթում ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության թերստացման պայմաններում և առաջացած ճեղքվածքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է` ելնելով դրանց գերակայության աստիճանից, մինչդեռ ծրագրային (նպատակային) պաշտոնական դրամաշնորհների և վարկերի թերստացումը որպես կանոն հանգեցնելու է այն ծրագրերի գծով ծախսերի կրճատմանը, որոնք անմիջականորեն կապակցված են ֆինանսավորման այդ աղբյուրների հետ, թեև առանձին դեպքերում չի կարելի բացառել այդ ծրագրերի գծով արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների փոխարինումը ներքին ռեսուրսներով:
Փոխհատուցման հնարավորությունները
2014-2016թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վրա դրական հետևանքներ կարելի է ակնկալել բարենպաստ մակրոտնտեսական զարգացումներից, որոնք կարող են որոշ չափով փոխհատուցել արտաքին օժանդակության գծով հնարավոր «կորուստները»: Նախատեսվածի դիմաց մակրոտնտեսական միջավայրի բարելավումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման համար: Այս դեպքում հարկային եկամուտների լրացուցիչ մուտքերի` այլ մուտքերի հնարավոր կորուստների փոխհատուցմանն ուղղելուց հետո ՀՀ կառավարությունը կարող է քննարկման առարկա դարձնել լրացուցիչ եկամուտների` ըստ ծախսային գերակայությունների ծախսերի ավելացմանը և (կամ) պետական բյուջեի դեֆիցիտի չափը կրճատելուն ուղղելու հարցը:
3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը: Արտաքին պարտքի գծով կարևորվում են հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և փոխարժեքի, իսկ ներքին պարտքի գծով` վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և գործառնական ռիսկերը:
Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով:
Վերաֆինանսավորման ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև Կառավարության պարտքում ընթացիկ պարտքի տեսակարար կշիռը:
Ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկերը մեծ են, ինչը պայմանավորված է կարճաժամկետ պարտքի ավելի մեծ տեսակարար կշռով: Այստեղ նպատակ է դրված միջնաժամկետ հատվածում նվազեցնել կառավարության ներքին պարտքում ընթացիկ ներքին պարտքի տեսակարար կշիռը: Այս համատեքստում, եթե 2011թ. պետական պարտատոմսերի կառուցվածքում կարճաժամկետ պարտատոմսերի կշիռը կազմել է 15.7%, ապա 2013-2016թթ. ընթացքում նախատեսվում է այն պահել 15%-ի սահմաններում: Մյուս կողմից, սակայն, կառավարության արտաքին պարտքի հետ համեմատած, ներքին պարտքի ծավալը զգալիորեն փոքր է: Ինչ վերաբերում է կառավարության ընթացիկ արտաքին պարտք/արտաքին պարտք ցուցանիշին, ապա միջազգային չափանիշներով այն գտնվում է բարենպաստ միջակայքում:
2012թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2050թ, իսկ ներքին պարտքինը` մինչև 2032թ:
Առաջիկա տարիներին Կառավարության արտաքին պարտքի գծով մարումներն աճում են, որը պայմանավորված է գործող վարկերից շատերի արտոնյալ ժամկետի ավարտով, վարկային պայմանագրերի համաձայն տոկոսային արտահայտությամբ մարման ենթակա գումարների աճով:
Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են նաև մարման միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները: 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 10.2 տարի, որից ներքին պարտքի համար այն կազմել է 4.8 տարի, իսկ արտաքին պարտքի համար` 11.3 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը Կառավարության պարտքի համար կազմել է 8.7%: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության արտաքին պարտքի կշիռը Կառավարության արտաքին պարտքի մեջ կազմել է ընդամենը 5.3%, իսկ մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության ներքին պարտքի կշիռը Կառավարության ներքին պարտքի մեջ կազմել է 25.2%, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի կառուցվածքում ՊԿՊ-երի 15.0% տեսակարար կշռի առկայությամբ:
Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազգային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները: Ներկայումս ներգրավվող փոխառու միջոցների մի մասը տրամադրվում է առևտրային պայմաններով:
Այս առումով ավելի են կարևորվում տոկոսադրույքի հետ կապված ռիսկերը, մանավանդ, որ Կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:
Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև ՀՀ կառավարության կողմից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի գծով տոկոսային ծախսերը: Այսպես` լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2014-2016թթ ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կփոփոխվեն տարեկան մոտ 9.6 մլն ԱՄՆ դոլարով: Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.
. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,
. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,
. հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,
. արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,
. արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ առավել մեծ արտոնյալ ժամկետ ունեցող և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,
. անհրաժեշտության դեպքում արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:
Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով կմշակվի աշխատակարգ, որտեղ հստակորեն կսահմանվեն պարտքի կառավարման ստորաբաժանումների տեղեկատվական հոսքերը: Անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:
Փոխարժեքի ռիսկեր ևս առկա են, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է` չնայած սթրես-տեստերի միջոցով ստացված գնահատականներով, ազգային արժույթի մինչև 20% արժեզրկման պարագայում պարտքի սպասարկման գծով խնդիրներ չեն առաջանա:
Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ՀՀ դրամի նկատմամբ USD-ի, EUR-ի, JPY-ի, GBP-ի, AED-ի փոխարժեքների 1% շեղումը 2014-2016թթ ընթացքում կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 46.1 մլրդ դրամով: Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ:
ՀՀ կառավարության արտարժութային պարտքի մարումների հետ կապված արտարժույթի առկայության ռիսկեր չեն առաջանալու, քանի որ վճարումների համար անհրաժեշտ արտարժույթի ծավալը 2013-2016թթ համար կկազմի ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների ծավալի մինչև 9%-ը:
Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ (օրինակ` արտարժութային սվոփներ):
Պետական բյուջեի դեֆիցիտի մեծության կանխատեսումներում առկա ռիսկը
Սույն ծրագրով բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակի ձևավորման պարագայում` առաջացած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով ողջամիտ չափով փոխառու և դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող այլ միջոցների ներգրավման հնարավորության դեպքում 2014-2016թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են գերազանցել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերը: Դրան հակառակ, բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից բարձր մակարդակի ձևավորման և/կամ ծախսերում տնտեսումների կամ թերակատարումների առաջացման պարագայում` 2014-2016թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են պակաս լինել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերից:
Բացի այդ, անկախ 2014-2016թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների առկայության հանգամանքից, պետական բյուջեի դեֆիցիտի մեծության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/ անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը: Մասնավորապես, եթե մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցի 2012 թվականի փաստացի ՀՆԱ-ի 50% սահմանաչափը, ապա ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի մեծության նկատմամբ գործողության մեջ կդրվի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` այն է.
«Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը:»:
ՀԱՎԵԼՎԱԾ N2
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեների
դեֆիցիտների (պակասուրդների) ֆինանսավորման աղբյուրներն` ըստ առանձին
տարրերի
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ
ծախսերի ծրագրում նախատեսվելիք օտարերկրյա պետությունների և
միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային
և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վարկերի տրամադրմանն
ուղղվող միջոցներ
Հավելված N 3
ՀՀ 2014-2016 թվականների պետական բյուջեների հաշվին կատարվող ծախսերի
ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն` ըստ պետական կառավարման
մարմինների (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման
հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման
ծախսերի)
Հավելված N 4
ՀՀ 2014-2016թթ. ժամանակահատվածում պետական մարմնի կողմից
իրականացվող ամփոփ ծախսերը (քաղաքականության միջոցառումները)
ծրագրային դասակարգմամբ