Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կոոպերացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում ե մ.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթները` ուղղումներով հանդերձ և Միջազգային արժութային հիմնադրամի կառավարիչների խորհրդի` Հիմնադրամին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 1992 թվականի ապրիլի 27-ի հ.47-8 բանաձևով սահմանված ժամկետներն ու պայմանները: Հայաստանի Հանրապետությունը արել է բոլոր անհրաժեշտ քայլերը` Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների և վերոհիշյալ բանաձևով սահմանված ժամկետներին ու պայմաններին համապատասխան իր բոլոր պարտավորությունների կատարումը հնարավոր դարձնելու համար:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

1 մայիսի 1992 թվական

ՆՀ-93

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.05.1992
N ՆՀ-93
Հրամանագիր