Սեղմել Esc փակելու համար:
ԶՈՐԱԿՈՉԻՑ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԶՈՐԱԿՈՉԻՑ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԶՈՐԱԿՈՉԻՑ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության սահմանամերձ շրջաններում ստեղծված լարված իրավիճակը, հանրապետության զինված ուժերում կարգապահության ուժեղացման կարևորությունը, նկատի ունենալով զորակոչից ու զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը և դրանք կանխելու նպատակով, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին` մինչև 1992 թվականի օգոստոսի 22-ը հանրապետության բոլոր շրջաններում, հանրապետական ենթակայության քաղաքներում, քաղաքների շրջաններում ստեղծել զորակոչից և զինվորական ծառայությունից խուսափողների հայցերով զբաղվող, վերոհիշյալ մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներ և դրանց ցուցակները մինչև ս.թ. օգոստոսի 25-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

2. Հանձնաժողովների գործունեության կազմակերպումը և հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի վրա:

 

15 օգոստոսի 1992 թվական

ՆԿ-24

 

 

pin
ՀՀ Նախագահ
15.08.1992
N ՆԿ-24
Կարգադրություն