Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական կարգի, հատուկ նշանակության օբյեկտների պահպանման, բեռնափոխադրումների և հաղորդակցության ճանապարհների անվտանգության ապահովման, ինչպես նաև աղետների դեպքում փրկարար աշխատանքներ կատարելու նպատակով, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծել ներքին գործեր:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի անձնակազմում ծառայությունը հավասարեցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերը համալրել ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զորակոչիկներով:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերը ղեկավարելու նպատակով ստեղծել հատուկ կառուցվածք` իր նյութատեխնիկական և ռազմական մատակարարման համակարգում:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերն իրենց գործունեությունն իրականացնում են հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր և մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մասին համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը հաստատել դրանց ժամանակավոր կանոնադրությունը:

6. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին` միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված հայտերով գարնանային և աշնանային զորակոչերի ժամանակ ներքին զորքերը զորակոչիկներով համալրելու նպատակով:

7. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

21 հունիսի 1992 թվական

ՆՀ-115

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.06.1992
N ՆՀ-115
Հրամանագիր