Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

/չի գործում տես 06.11.95 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենքները ու որոշումներն ընդունում է լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդով, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և նրա մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքները` լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների երկու երրորդով, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» և «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

29 ապրիլի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
29.04.1992
N ՀՆ-0608-I
Որոշում