Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կանոնադրությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների հաստիքացուցակները:

12 սեպտեմբերի 1992 թվական:

 

Հ ա ս տ ա տ վ ա ծ  է

Հայաստանի Հանրապետության Գերագույն

խորհրդի նախագահության 1992 թվականի

սեպտեմբերի 12-ի հ. Նխ-514-1. որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1. Զինվորական դատախազության գործունեության

հիմնական ուղղությունները

 

Զինվորական դատախազությունը հսկողություն է իրականացնում`

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի, սահմանապահ և ազգային անվտանգության պետական վարչության զորքերի, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգի զինծառայողների, զինվորական ուսումնական հաստատությունների, զինվորական հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ նրանց ենթակայությունից), զինվորական պաշտոնատար անձանց, զինծառայողների, զինված ուժերի աշխատակիցների և ծառայողների, վարժական հավաքների կանչված զինապարտների կողմից օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ.

զինվորական դատարանների դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականության նկատմամբ.

զինված ուժերում նախաքննության մարմինների աշխատանքի նկատմամբ.

զինվորական կալանատներում (հաուպվախտ), կարգապահական գումարտակում և այլ վայրերում կալանքի տակ գտնվող, ձերբակալված և պատիժը կրող զինվորականներին պահելու ընթացքում, ինչպես նաև զորամասերում զինվորական դատարանների կողմից նշանակված պատիժը կրելու ժամանակ օրենքների, կանոնագրքերի, հրամանների և հրահանգների կատարման նկատմամբ.

զորամասերի, զինվորական մարմինների և կազմակերպությունների տարածքում բնության պահպանության մասին օրենքների կատարման նկատմամբ:

 

Հոդված 2. Զինվորական դատախազության խնդիրները

 

Զինվորական դատախազությունն իր գործունեությունը նպատակամղում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օրինականության և իրավակարգի համակողմանի ամրապնդման և ամեն կարգի ոտնձգություններից դրանք պաշտպանելու հետ կապված հետևյալ խնդիրներնի իրականացմանը.

Հայաստանի Հանրապետության անվտանգության, նրա զինված ուժերի մարտունակության ու մարտական պատրաստականության, կարգապահության ու զինվորական ծառայության սահմանված կարգի ապահովում.

զինծառայողների, վարժական հավաքների կանչված զինապարտների, նրանց ընտանիքների անդամների, զինված ուժերի աշխատակիցների և ծառայողների օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների պաշտպանություն.

զորամասերի, զինվորական ուսումնական հաստատությունների, զինվորական հիմնարկների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:

 

Հոդված 3. Զինվորական դատախազության մարմինները

 

Զինվորական դատախազության մարմիններն են`

Հայաստանի հանրապետության զինվորական դատախազությունը.

Երևանի կայազորի զինվորական դատախազությունը.

Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունը.

Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունը.

Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունը.

Սևանի կայազորի զինվորական դատախազությունը:

 

Հոդված 4. Զինվորական դատախազի պահանջների կատարման

պարտադիր լինելը

 

Զինվորական դատախազի կողմից հայտնաբերված օրինախախտումների, դրանց պատճառների և խախտումներին նպաստող պայմանների վերացման վերաբերյալ ակտեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու, ստուգումներ, վերստուգումներ անցկացնելու, մասնագետներ առանձնացնելու, դատախազություն ներկայացնելու և օրենքի խախտումների առթիվ բացատրություններ տալու վերաբերյալ նրա պահանջները ենթակա են պարտադիր կատարման այն բոլոր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից, որոնց դրանք հասցեագրված են:

 

Հոդված 5. Զինվորական դատախազի մասնակցությունը

զինվորական մարմինների նիստերին

 

Զինվորական դատախազներն իրավունք ունեն մասնակցելու պաշտպանության նախարարության և բոլոր զինմիավորումների (անկախ ենթակայությունից), ռազմական խորհուրդների աշխատանքներին և զինվորական հրամանատարության նիստերին ու խորհրդակցություններին:

 

Հոդված 6. Զինվորական դատախազների ու քննիչների

նշանակումը և ենթակայությունը

 

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի նշանակման մասին հաղորդումը տպագրվում է պաշտոնական մամուլում:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և պատասխանատու է նրա առջև:

Զինվորական դատախազներին, կայազորների դատախազներին, ինչպես նաև զինվորական դատախազության քննիչներին նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի ներկայացմամբ: Նրանք հաշվետու և պատասխանատու են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի առջև:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազն ունի կարևոր գործերով իրեն առընթեր քննիչներ և ավագ քննիչներ:

Կայազորների զինվորական դատախազություններն ունեն ավագ քննիչներ և քննիչներ:

 

Հոդված 7. Զինվորական դատախազների և քննիչների

պաշտոններում նշանակվող անձանց

ներկայացվող պահանջները

 

Զինվորական դատախազների և քննիչների պաշտոններում նշանակվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին, զինապարտ են, ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն և օժտված են մասնագիտական ու բարոյական անհրաժեշտ հատկանիշներով:

Զինվորական դատախազներն ու քննիչները ենթակա են ատեստավորման օրենսդրությամբ սահմանված կարգով:

Զինվորական դատախազության մարմիններում ծառայությունը չի թույլատրվում համատեղել վճարովի աշխատանքի հետ, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեության:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության զինվորական

դատախազը

 

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը ղեկավարում է զինվորական դատախազը, որն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ և մտնում է Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի կազմի մեջ:

Զինվորական դատախազն ունի տեղակալ, ավագ օգնականներ և օգնականներ:

 

Հոդված 9. Կայազորների զինվորական դատախազները

 

Կայազորների զինվորական դատախազները ղեկավարում են համապատասխան զինվորական դատախազությունները. նրանք կարող են ունենալ տեղակալներ, ավագ օգնականներ և օգնականներ:

Կայազորների զինվորական դատախազները օժտված են շրջանային (քաղաքային) դատախազների լիազորություններով:

 

Հոդված 10. Զինվորական դատախազի լիազորությունները

 

Զինվորական դատախազները օգտվում են դատախազներին օրենքով վերապահված բոլոր լիազորություններից` ընդհանուր հսկողության բնագավառում, հետաքննության և նախաքննության մարմինների, ձերբակալվածների և նախնական կալանքի ենթարկվածների նկատմամբ զինվորական դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների օրինականության նկատմամբ հսկողության, զինվորական դատարանի կողմից նշանակված պատիժները և հարկադրական բնույթի մյուս միջոցները կատարելու ժամանակ օրենքների պահպանման հսկողության բնագավառներում:

 

Հոդված 11. Զինվորական դատախազության մարմինների

i

աշխատակիցների զինվորական կոչումները

 

Զինվորական դատախազության մարմիններում ծառայող զինվորականին իր զբաղեցրած պաշտոնին և ծառայության ժամկետին համապատասխան շնորհվում է զինվորական կոչում: Մինչև արդարադատության կապիտանը ներառյալ կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համաձայնությամբ. արդարադատության մայոր, փոխգնդապետ, գնդապետ, գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ և պաշտպանության նախարարի համաձայնությամբ:

 

Հոդված 12. Զինվորական դատախազության մարմինների

i

ֆինանսավորումը և նյութատեխնիկական

ապահովումը

 

Զինվորական դատախազության մարմինների ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:

Զինվորական դատախազության մարմիններին տրանսպորտային, տեխնիկական և նյութական այլ միջոցներով ապահովելու կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 13. Զինվորական դատախազության մարմինների

ապահովումը ծառայողական շենքով

 

Պատգամավորների տեղական խորհուրդները վարձակալական հիմունքներով զինվորական դատախազության մարմիններին ապահովում են համապատասխան ծառայողական շենքերով:

 

Հոդված 14. Զինվորական դատախազության մարմինների

i

աշխատողների նյութական և սոցիալական

ապահովությունը

 

Զինվորական դատախազության մարմինների աշխատակիցները զինծառայողների հետ համահավասար օգտվում են զինվորական պարենային, դրամական և իրեղեն բավարարման բոլոր տեսակներից:

 

Հոդված 15. Զինվորական դատախազության մարմինների կնիքը

 

Զինվորական դատախազության մարմիններն ունեն կնիք` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանումով:

 

Հոդված 16. Միջպետական պայմանագրերը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հակաօրինական արարք կատարած այլ հանրապետության զինվորականի պատասխանատվության հարցը լուծվում է միջպետական պայմանագրերով:

Սույն կանոնադրության և միջպետական պայմանագրերի միջև հակասություն առաջանելու դեպքում գործում են միջազգային պայմանագրերը:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
12.09.1992
N ՀՆԽ-514-I
Որոշում