Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ...

02.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.2014  -ից մինչեւ   02.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 15.10.2019 թիվ 43-Ն հրաման)

i

100.0045.291013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 սեպտեմբերի 2013 թվականի N 45-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ/ԿԱՄ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում համապատասխան տարիքային խմբի երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն հավելված N 2-ի,

3) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում` համապատասխան տարիքային խմբի երեխաների անվճար ստոմատոլոգիական խորհրդատվության և/կամ բուժման ուղեգրի ձևը` համաձայն հավելված N 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 11-ի

N 45-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմոտոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է նեղ մասնագիտացված և մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև խառը` մեծահասակների և մանկական ստոմատոլոգիական առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում, իսկ տվյալ տարածքում վերջիններիս բացակայության դեպքում` տարածքային բժշկական կենտրոնների ամբուլատոր ծառայությունների ստոմատոլոգիական բաժանմունքներում կամ կաբինետներում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վերոնշյալ ծառայությունների իրականացման համար տրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա և տեղադրված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ պայմանագիր ունեցող ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում տվյալ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը և ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելության փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

4. Երեխաների համար (0-ից 8 և 12 տարեկան) անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում ծննդյան վկայականը:

5. Սույն չափորոշչի 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները փակցվում են հիվանդի ստոմատոլոգիական քարտում:

6. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները բնակչության ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ գրառումները կատարում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված «Մեծահասակների ստոմատոլոգիական քարտի» և «Երեխայի ստոմատոլոգիական քարտի» ձևերում` միայն հայերեն լեզվով և պահպանվում են իրավաբանական անձի մատենավարման (գրանցման) բաժնում:

i

7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում է`

1) թերապևտիկ, վիրաբուժական և օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում` բնակչության կողմից բժշկի ազատ ընտրության սկզբունքով, առանց տարածքային սահմանափակումների,

2) օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում` տարածքային սկզբունքով, ըստ վարչական տարածքների` Երևան քաղաք և Հայաստանի Հանրապետության մարզեր կտրվածքով:

(7-րդ կետը փոփ. 14.04.14 թիվ 11-Ն հրաման)

8. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, որոնք փաստացի բնակվում են ոչ իրենց հաշվառման վայրում, ստոմատոլոգիական օրթոպեդիկ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է վերջիններիս փաստացի բնակության վայրի` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

9. Սույն չափորոշչի 8-րդ կետում նշված դեպքերում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց ստոմատոլոգիական օրթոպեդիկ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու համար հիմք է հանդիսանում անձի փաստացի բնակության վայրը հավաստող տեղեկանքը` տրված համատիրության կամ համայնքի ղեկավարի կողմից:

10. Ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը, ըստ բուժական յուրաքանչյուր ավարտված դեպքի, անկախ այցելությունների (հաճախումների) թվից, ընդգրկում է`

1) Թերապևտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում.

ա. կարիեսի միավոր` իր բոլոր տարատեսակներով,

բ. պուլպիտի միավոր` իր բոլոր տարատեսակներով,

գ. պերիոդոնտիտի միավոր` իր բոլոր տարատեսակներով,

դ. լորձաթաղանթի հիվանդություններ,

ե. պարոդոնտի հիվանդություններ:

Տարվա կտրվածքով յուրաքանչյուր անձի հաշվարկով դեպքերի թիվը չի սահմանափակվում.

2) Վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում.

ա. ատամի հեռացում,

բ. ամբուլատոր-վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդություններ և վիճակներ (կիստա, թարախակույտ, և այլն):

Տարվա կտրվածքով յուրաքանչյուր անձի հաշվարկով դեպքերի թիվը չի սահմանափակվում.

3) Օրթոպեդիկ ստոմոտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում.

ա. նոր ատամնապրոթեզների պատրաստում,

բ. ատամնապրոթեզի վերանորոգում` ըստ բժշկական ցուցումների, առանց դեպքերի թվի սահմանափակման.

4) Օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում (երեխաներին).

5) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագիր:

11. Ավարտված է համարվում 10-րդ կետում ներկայացվող նոզոլոգիական մեկ միավորի բուժման ողջ ծավալը:

12. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունը պարտավոր է համապատասխան հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն»:

13. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն իրականացվում են տվյալ բժշկական կազմակերպության տարեկան բյուջեի շրջանակներում:

14. Ըստ համամասնությունների տարեկան բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում է պլանային կարգով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման Հավելված 4-ով հաստատված կարգի:

 

II. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Պետության կողմից երաշխավորված անվճար ստոմոտոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են.

1) Երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը, որն իրականացվում է մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների (որպես «այլ կաբինետ») միջոցով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ընդհանուր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքների (կաբինետների) կողմից` տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) ուղեգրմամբ` 6-7 և 12-13 տարեկան հասակում, եթե երեխան դուրս է մնացել «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» (ՍԱԿ) ծրագրից: Այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման, տրվում է ուղեգիր համապատասխան հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչին ապահովելով տեղեկատվությամբ ուղեգրման վերաբերյալ:

2) 6 և 12 տարեկան երեխաների (կրթական հաստատությունների 1-ին և 7-րդ դասարանների աշակերտների) ստոմատոլոգիական առաջնային կանխարգելում (ՍԱԿ)` համաձայն սույն հրամանի հավելված N 2-ով սահմանված կարգի (այդ թվում` երեխայի զննում և ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում ու գնահատման քարտի լրացում):

3) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագիրն իրականացվում է մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների/կաբինետների, տվյալ տարածքում մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների/կաբինետների բացակայության դեպքում` ընդհանուր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքների (կաբինետների), իսկ վերջիններիս անհնարինության դեպքում` մանկական ստոմատոլոգիայի գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետի կողմից:

4) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագիրն իրականացվում է տարածքային սպասարկման սկզբունքով, ըստ մասնագիտացված մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների/կաբինետների նախնական տարածքային կցումների (ըստ կրթական հաստատությունների և դրանցում առկա սահմանված տարիքի երեխաների թվաքանակների):

16. Կցումներն իրականացվում են հետևյալ եղանակներով`

1) Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ,

2) գյուղական բնակավայրերում կցումներն իրականացվում են ըստ տվյալ առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության սպասարկման տարածքի` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հետ համաձայնեցմամբ:

17. «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագիրն իրականացվում է կրթական ուսումնական (դպրոցական) հաստատություններում, իսկ կրթական ուսումնական (դպրոցական) հաստատություններում սույն ծրագրի իրականացման անհնարինության դեպքում` (գյուղական համայնքներում) գյուղական բժշկական հաստատությունում (առողջության կենտրոն, ամբուլատորիա և/կամ բուժակ-մանկաբարձական կետ), ընդգրկելով 6 տարեկան (առաջին դասարան) և 12 տարեկան (յոթերորդ դասարան) հասակի երեխաներին` տվյալ ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ:

18. Սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնությունը կազմակերպվում է հետևյալ ծավալներով`

1) ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում` ըստ դիմելիության: Փոխհատուցումն իրականացվում է ըստ բուժման յուրաքանչյուր «ավարտված դեպքի», անկախ հաճախումների թվից: Դեպքերի քանակը տարվա կտրվածքով, յուրաքանչյուր երեխայի հաշվով չի սահմանափակվում:

Ավարտված է համարվում հետևյալ նոզոլոգիաների մեկ միավորի բուժման ամբողջ ծավալը, այդ թվում`

ա. թերապիա կարիեսի միավոր իր բոլոր տարատեսակներով,

ա 1. պուլպիտի միավոր իր բոլոր տարատեսակներով,

ա 2. պերիոդոնտիտի միավոր իր բոլոր տարատեսակներով,

ա 3. լորձաթաղանթի հիվանդություններ,

ա 4. պարոդոնտիտներ.

բ. վիրաբուժություն`

բ 1. ատամի հեռացում,

բ 2. ամբուլատոր վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդություններ և վիճակներ (կիստա, թարախակույտ և այլն).

2) օրթոդոնտիկ ստոմոտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում երեխաներին` ըստ դիմելիության, որի փոխհատուցումը կատարվում է ըստ այցելությունների, իսկ առանձին դեպքերում երեխաների մոտ բարդացած և ֆունկցիոնալ խանգարումներով օրթոդոնտիկ բուժօգնությունը` ըստ դեպքերի (փուլային), օրթոդոնտիկ համալիր ծառայություն ունեցող մանկական ստոմատոլոգիական կենտրոնների պոլիկլինիկաների կողմից:

19. «Բարդացած և ֆունկցիոնալ խանգարումներով դեպքի» վերաբերյալ եզրակացությունը կայացվում է հանձնաժողովային կարգով` բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակը իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից:

20. Օրթոպեդիկ ստոմոտոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն (ատամնապրոթեզավորում)` համապատասխան ցուցումների առկայության դեպքերում իրականացվում է տարածքային սկզբունքով` Երևան քաղաք և մարզեր կտրվածքով:

21. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է մանկական մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, տվյալ տարածքում վերջինիս բացակայության դեպքում` մեծահասակների ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքների (կաբինետների) կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

22. Ընդհանուր պրոֆիլի պոլիկլինիկական բժշկական կազմակերպության մանկական ստոմատոլոգիական ծառայության կողմից (մանկական ստոմատոլոգիայի գծով լիցենզիայի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տվյալ տեսակի բժշկական օգնության իրականացման լիցենզիայի առկայության դեպքում)` ընդհանուր ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով, եթե սույն չափորոշչի 21-րդ կետում նախատեսված ծառայությունները բացակայում են:

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 11-ի

N 45-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում «Բերանի խոռոչի հիգիենայի» ծրագրով «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» (ՍԱԿ) ծրագիրն /այսուհետ` ծրագիր/ իրականացվում է 6 տարեկան (դպրոցի 1-ին դասարան) և 12 տարեկան (7-րդ դասարան) երեխաների շրջանում` տարվա ընթացքում մեկ անգամ:

2. Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման գործընթացը իր մեջ ներառում է հետևյալ ծավալի աշխատանքների իրականացումը`

1) երեխայի զննում և ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում և գնահատման քարտի լրացում,

2) բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվության ապահովում (երեխայի օրինական ներկայացուցչին, երեխային),

3) ատամնաշարի մշակում ֆտոր պարունակող մածուկով, բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների,

4) ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (թերապևտիկ կամ վիրաբուժական բուժում, օրթոդոնտիա, ատամնապրոթեզավորում և այլն) կարիք ունեցող երեխաների ուղեգրում` համապատասխան ստոմատոլոգիական պոլիկլինիկա /կենտրոն, և վերջինիս մասին տեղեկատվության ապահովում երեխայի օրինական ներկայացուցչին:

3. Ծրագրի միջոցառումները իրականացվում են մանկական կազմակերպված կոնտինգենտի շրջանում` կրթական կազմակերպության միջոցով, իսկ անհնարինության դեպքում` առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների միջոցով:

4. Կատարվելիք աշխատանքների վերաբերյալ նախապես տեղեկացվում են դպրոցների, նախադպրոցական հիմնարկների տնօրենները, գյուղական համայնքներում` բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի պատասխանատուները, որոնց կողմից կանխավ կազմվում են 6 և 12 տարեկան երեխաների ցուցակները:

5. Ծրագիրն իրականացվում է դպրոցական կամ նախադպրոցական հիմնարկի բուժքրոջ աջակցությամբ` բուժկաբինետում կամ դասարաններում, իսկ բուժկաբինետում կամ դասարաններում ծրագրի իրականացման անհնարինության դեպքում` (գյուղական համայնքներ) գյուղական ամբուլատորիայում կամ բուժակ-մանկաբարձական կետում` նախապես կազմված 6 և 12 տարեկան երեխաների ցուցակին համապատասխան:

6. Երեխայի զննումն իրականացվում է միանվագ օգտագործման պարագաներով (ձեռնոցներով և դիմակներով)` հիգիենիկ-հակահամաճարակային հսկողության կանոններին համապատասխան:

7. Ֆտոր պարունակող միջոցներով ատամանաշարը մշակելու համար անհրաժեշտ է` ստերիլ բամբակե վալիկներով ատամնաշարը մաքսիմալ չափով առանձնացնել հարակից հյուսվածքներից, չորացնել ատամանաշարը բամբակե ապլիկատորով և վերջինիս օգնությամբ, բարակ շերտով ատամնաշարը մշակել ֆտոր պարունակող միջոցով:

8. Հատուկ միանվագ օգտագործման գդալներ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է գդալը մեկ երրորդով (1/3-ով) լցնել ֆտոր-գելով և այն տեղադրել բերանի խոռոչում, ընդգրկելով ատամնաշարը, ոչ ավելի, քան 5 րոպե:

9. Այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման, տրվում է ուղեգիր` համաձայն սույն հրամանի հավելված 3-ի, այդ մասին նշում կատարելով պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության ծավալների հաշվառման ձևում:

10. Զննում կատարած բժշկի կողմից լրացված ուղեգիրը երեխայի օրինական ներկայացուցչին է տրամադրում դպրոցական բուժքույրը կամ բուժքրոջ պարտականությունները կատարող այլ պատասխանատու անձ` երեխայի միջոցով կամ երեխայի ծնողին կամ օրինական ներկայացուցչին հեռախոսով կամ տեղեկացման այլ միջոցներով:

11. ՈՒղեգրի տրամադրման և երեխայի օրինական ներկայացուցչին այդ մասին տեղեկացման փաստը արձանագրվում է երեխայի բժշկական քարտում կամ երեխայի բուժհսկողության քարտում` (հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով):

12. Ծրագրի իրականացման գործընթացը կազմակերպվում է տեղերում, արտագնա մասնագիտական խմբի միջոցով` «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագիրն իրականացնող տարածքային բժշկական կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան: Արտագնա մասնագիտական խմբի միջոցով ծրագրի իրականացման անհնարինության դեպքում, ծրագիրը կարող է իրականացվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գյուղական համայնքներ նեղ մասնագետների այցելությունների ժամանակ:

13. Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելումն իրականացվում է համապատասխան որակավորում և մասնագիտացում ունեցող բժիշկ-ստոմատոլոգի կողմից, բուժքրոջ աջակցությամբ:

14. Յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության ծավալների հաշվառման ձև և մուտքագրվում է տվյալների շտեմարան, որը հիմք է հանդիսանում տվյալ ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կատարողականի ներկայացման համար:

15. Ծրագրով նախատեսված տարիքային խմբերի երեխաների ընդգրկումից և ծրագրի գնահատումից հետո դրա արդյունքները ամփոփվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով տրամադրվում է նաև մարզային առողջապահական կառույցներին:

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 11-ի

N 45-Ն հրամանի

 

Ձև

 

ՈՒՂԵԳԻՐ N________

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ/ԿԱՄ ԲՈՒԺՄԱՆ

 

1. Բժշկական կազմակերպություն ________________________________________

ուղեգրվող բժշկական կազմակերպության անվանումը

 

2. ՈՒղեգրվում է երեխա _______________________________________________

անունը, ազգանունը, տարիքը

 

3. Եզրակացություն ___________________________________________________

_____________________________________________________________________

                        (տես գծանկարը ներքևում)

 

4. ՈՒղեգրման նպատակը (ընդգծել)

_____________________________________________________________________

նեղ մասնագիտական խորհրդատվություն, ախտորոշիչ հետազոտություն, բուժում

 

5. ՈՒղեգրման հիմքը (ընդգծել ստորև)

1) երեխան պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի (նշել խումբը)

_____________________________________________________________________

 

6. Կանխարգելիչ քննությունն անցկացրած բժիշկ

_____________________________________________________________________

              անունը, ազգանունը, հեռախոսը, ստորագրությունը

 

_____ ________ 201___ թ.

 

Հարգելի ծնող

Ձեր երեխան կարիք ունի մանկական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման: Խնդրում ենք այցելել ստոմատոլոգիական պոլիկլինիկա: Տեղեկացնում ենք. 0-8 և 12 տարեկան, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատում) խմբերում ընդգրկված երեխաների բուժումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ԱՆՎՃԱՐ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.09.2013
N 45-Ն
Հրաման