Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.12.2013  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1259.261113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի N 1259-Ն

 

i

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 1259-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (սույն կարգի իմաստով` ստուգում) շրջանակներում: Սույն կարգի իմաստով` աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:

3. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ իրականացվող ստուգման շրջանակներում գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց այդ պահին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի առկայության:

4. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետևյալ քայլերը`

1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով` աշխատանքային հարաբերությունների մեջ նախկինում գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.

2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր` բացառությամբ`

ա. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է նշված փաստը հիմնավորող ապացույց (գործատուի և ուսումնական հաստատության միջև գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված` պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ),

բ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն).

3) փաստաթղթերի ուսումնասիրությամբ, գործատուից գրավոր բացատրություններ վերցնելով` պարզում են սույն կետի 2-րդ ենթակետով կազմված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին և, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված այն դեպքերի, երբ ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած անձն այլևս տվյալ գործատուի մոտ չի աշխատում), որտեղ նշվում են`

ա. հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ. հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը,

գ. տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.

5) սույն կետի 4-րդ ենթակետով ներկայացված հայտարարությունն ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի վերաբերյալ կազմվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 1259-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված արձանագրության (այսուհետ` արձանագրություն) անբաժանելի մասն է:

5. Արձանագրության մեջ պարտադիր նշվում են սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերում արձանագրության մեջ նշվում են նաև այն հանգամանքները, որոնցով հիմնավորվում է գործատուի կողմից ստուգվող ժամանակաշրջանում նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը:

6. Արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 1259-Ն որոշման

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

    _________________                           ___ _____________ 20 թ.

(կազմման վայրը)

 

Համաձայն ______________________ ___ _____ 20 թ. N ____ հանձնարարագրի`

(ստուգում իրականացնող

պետական կառավարման մարմնի

(ստորաբաժանման) ղեկավարը)

 

աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի (անօրինական աշխատանքի) արձանագրման նպատակով _________________________________________________ [] [] [] [] [] [] [] [] (տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը) (հարկ վճարողի հաշվառման

համարը)

 

մոտ ____________________________________ հասցեում գործող ____________ -ում

    (փաստացի ստուգում անցկացնելու վայրը)                 (արտադրամասը,

                                                         առևտրի օբյեկտը,

                                                         առևտրի

                                                         իրականացման վայրը

                                                         և այլն)

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան անցկացված __________________ ընթացքում պարզվեց, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատող (ստուգման տեսակը) ստորև նշված _________________ (թվերով և տառերով) վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը բացակայում է):

 

.____________________________________________________________________.

|NN |Աշխատողի անունը, |Աշխատանքային       |Անձը հաստատող|Ծանոթագրու- |

|ը/կ|ազգանունը,       |պարտականությունների|փաստաթղթի    |թյուն       |

|   |հայրանունը       |բնույթը (պաշտոնը,  |_____________|            |

|   |                 |մասնագիտությունը)  |սերիան|համարը|            |

|___|_________________|___________________|______|______|____________|

|___|_________________|___________________|______|______|____________|

|___|_________________|___________________|______|______|____________|

.____________________________________________________________________.

 

______________________________________________________________________

(ստուգվող ժամանակաշրջանում` նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ

օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն

արձանագրելու հանգամանքների նկարագրությունը)

 

    Ստուգում իրականացնող պաշտոնատար        Ստուգմանը մասնակցած տնտեսավարող

              անձինք`                               սուբյեկտի`

    _________________________________      ______________________________

    (պաշտոնը, անունը ազգանունը,            (պաշտոնատար անձի պաշտոնը,

       ստորագրությունը)                    անունը ազգանունը,

                                           ստորագրությունը)

    _________________________________      ______________________________

    (պաշտոնը, անունը ազգանունը,            (պաշտոնատար անձի պաշտոնը,

       ստորագրությունը)                    անունը ազգանունը,

                                           ստորագրությունը)

 

Արձանագրությունն ստուգման N _________ ակտի անբաժանելի մասն է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2013
N 1259-Ն
Որոշում