Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.2016  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1364.131213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1364-Ն

i

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող և մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 5-ի

N 1364-Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

i

1. Սույն կարգով կարգավորվում են առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի (այսուհետ` հաշվարկային փաստաթղթեր) էլեկտրոնային եղանակով դուրսգրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

i

2. Եթե սույն կարգով այլ բան չի սահմանված, հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված այն դրույթները, որոնք վերաբերում են ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում` համակարգչային եղանակով կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրմանը:

(2-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն որոշում)

i

2.1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի կիրառման իմաստով`

1) էլեկտրոնային եղանակով դուրսգրման ենթակա հաշվարկային փաստաթղթեր են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին և վավերապայմաններին համապատասխանող հարկային հաշիվը, սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթերը.

2) սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս չեն գրվում`

ա. առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխման,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 18.08.16 թիվ 841-Ն որոշում)

գ. տարածման նպատակով մամուլի տեղափոխման,

դ. վերանորոգման և այլ համանման ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխման,

ե. հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխման,

զ. մաքսատնից (մաքսակետից) ապրանքի տեղափոխման,

է. արտադրության և սպառման թափոնների տեղափոխման դեպքերում,

ը. օրենքով սահմանված կարգով գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող գործարքների մասով.

3) սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության իմաստով` վերանորոգման և համանման աշխատանքները ներառում են նաև հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և այլ նմանատիպ համակարգերի շահագործումն ու պահպանումը.

4) սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետում ում նշված դեպքերում հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում թղթային կրիչով:

(2.1-ին կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

3. Հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և (կամ) ստացած հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեն «Հարկային մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան` հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից, անկախ իրականացվող գործունեության հարկման կարգից (հաստատագրված կամ արտոնագրային վճարով):

i

4. Հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ նախատեսված` ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման («Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գիրքը») ծրագրի միջոցով: Ծրագիրը բեռնվում, տեղադրվում և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նույն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) կարող են դուրս գրվել տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով:

(4-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն որոշում)

5. Հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով կարող են դուրս գրվել միայն իրական ժամանակում` համակարգչային եղանակով:

i

5.1. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերի (այսուհետ` բիլինգային համակարգեր) միջոցով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

(5.1-ին կետը լրաց. 18.08.16 թիվ 841-Ն որոշում)

i

6. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագրում ընտրում է դրա միջոցով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից «հաշվարկային այլ փաստաթուղթ» ձևը, այնուհետև` արտադրանքները, ապրանքներն ուղեկցող կամ մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) հաշվարկային փաստաթղթի տեսակը: Տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվելու դեպքում ՀԴՄ-ն գործարկելիս «Հարկային հաշիվներ» և «Հաշվարկային փաստաթուղթ» ձևերից ընտրվում է «Հաշվարկային փաստաթուղթ» ձևը:

(6-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն, 29.12.15 թիվ 1571-Ն որոշումներ)

i

7. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագրով դուրս են գրվում հաշիվ-ապրանքագրեր` առաքվող արտադրանքների, ապրանքների ուղեկցման համար, համաձայն N 1 ձևի, արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ` տեղափոխվող արտադրանքների, ապրանքների ուղեկցման համար` համաձայն N 2 ձևի, և ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) համար` համաձայն N 3 ձևի: Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի թղթային` հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հաշվարկային փաստաթղթի ձևը, սակայն պետք է պարունակի հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:

(7-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն, 29.12.15 թիվ 1571-Ն որոշումներ)

i

8. Լրացված հաշվարկային փաստաթուղթը չի կարող վավերացվել, եթե դրանում լրացված չեն պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման) և լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հաշվարկային փաստաթղթում պարտադիր լրացման ենթակա տվյալները սահմանվում են համապատասխան փաստաթղթի լրացման կարգով: Հաշվարկային փաստաթղթի լրացման ենթակա նվազագույն տվյալներն են համարվում փաստաթղթի հաշվարկային մասում առնվազն մեկ գործարքի մասին տվյալները: Լրացված հաշիվ-ապրանքագրերը պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներով սահմանված տվյալներն ու վավերապայմանները:

(8-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

i

9. Վերադաս հարկային մարմնի սահմանած ձևաչափով ապահովվում է հարկ վճարողի կողմից կիրառվող` հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալները «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագիր կամ ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիր ներմուծումը, այդ ծրագրերից հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրեր տվյալների արտահանումը: Հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերից տվյալների արտահանման համար անհրաժեշտ այլ ծրագրային ապահովումն իրականացվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Տվյալների արտահանման և ներմուծման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրերի ձևաչափը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

(9-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն որոշում)

i

10. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` հաշվարկային փաստաթղթերը համարակալվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 3 հավելվածին համապատասխան գեներացված սերիա-համարներով: Միևնույն ժամանակաշրջանում գեներացվող` հաշվարկային փաստաթղթերի սերիան տարբերվում է հարկային հաշիվների սերիայից:

i

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա/ որոշում)

(11-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն, 29.12.15 թիվ 1571-Ն որոշումներ)

i

12. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված` հաշվարկային փաստաթղթերը դուրս գրողի կողմից չեղյալ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 4 հավելվածով նախատեսված դեպքերում և ժամկետներում:

(12-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

i

13. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված` հաշվարկային փաստաթուղթը, գնորդի կամ ծառայություններ (աշխատանքներ) ստացողի գործողություններով պայմանավորված, չեղյալ ճանաչվելու դեպքերում հաշվարկային փաստաթղթի թղթային տարբերակի «կամ ՀԴՄ կտրոնի դարձերեսի վրա այդ հաշվարկային փաստաթուղթն չեղյալ ճանաչելու պատճառի վերաբերյալ գնորդի գրառումը պարտադիր է: Էլեկտրոնային եղանակով դուրս գրված` հաշվարկային փաստաթղթերն չեղյալ են ճանաչվում` միակողմանի` հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կողմից:

(13-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն, 29.12.15 թիվ 1571-Ն որոշումներ)

i

14. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված և գնորդի կամ ծառայություններ (աշխատանքներ) ստացողի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հաշվարկային փաստաթղթերը դրանք դուրս գրողի գործողություններով պայմանավորված պատճառներով չեղյալ ճանաչելու դեպքերում հաշվարկային փաստաթղթի թղթային տարբերակի վրա գնորդի էլեկտրոնային ստորագրությունը հետ չկանչելու պատճառների վերաբերյալ գրառումը պարտադիր չէ:

(14-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

15. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` հաշվարկային փաստաթղթերը կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

i

16. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» համակարգի միջոցով առաքվող արտադրանքները, ապրանքների ուղեկցման համար դուրս գրվող հաշիվ-ապրանքագրի (N 1 ձև) 1, 2, 3, 8, 9 և 11-րդ տողերով նախատեսված տվյալները գործողությունն ընտրելու դեպքում լրացվում են համակարգի կողմից` ինքնաշխատ: Նույն ձևում պարտադիր լրացման են ենթակա 4, 12, 14 (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր է), 15, 17 և 21-րդ (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում) տողերով նախատեսված տվյալները, իսկ 22-րդ տողով նախատեսված` մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկում պետք է լրացված լինի առնվազն մեկ տող: Տողում որևէ լրացում կատարվելու դեպքում տողի հերթական համարն ինքնաշխատ ձևավորվում և ցուցադրվում է ծրագրի կողմից: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելիս ինքնաշխատ լրացվում և ՀԴՄ-ի ժապավենի վրա արտացոլվում են սույն կետում նշված տվյալները: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս է գրվում, եթե լրացվել են առնվազն մեկ ապրանքի մատակարարման մասին տվյալներ:

(16-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1102-Ն, 29.12.15 թիվ 1571-Ն որոշումներ)

i

17. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» համակարգի միջոցով տեղափոխվող արտադրանքների, ապրանքների ուղեկցման համար դուրս գրվող արտադրանքի տեղափոխման փաստաթղթի (N 2 ձև) 1, 2, 3, 8, 9 և 11-րդ տողերով նախատեսված տվյալները գործողությունն ընտրելու դեպքում լրացվում են համակարգի կողմից` ինքնաշխատ: Նույն ձևում պարտադիր լրացման են ենթակա 4, 12 և 14-րդ (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում) 14-րդ տողերով նախատեսված տվյալները, իսկ 16-րդ տողով նախատեսված` մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկում պետք է լրացված լինի առնվազն մեկ տող: Տողում որևէ լրացում կատարվելու դեպքում տողի հերթական համարն ինքնաշխատ ձևավորվում և ցուցադրվում է ծրագրի կողմից:

(17-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

i

18. Փաստաթղթերի NN 1 և 2 ձևերում «Մատակարարման (առաքման) եղանակը» կամ «Տեղափոխման եղանակը» տողերում լրացվում է օրինակ` գնորդի կամ փոխադրողի միջոցով, կամ նշվում են ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը:

(18-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

i

19. Տեղափոխման փաստաթղթի 16-րդ տողի աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները, ինչպես նաև «Ընդամենը» տողը ենթակա չեն պարտադիր լրացման:

(19-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա/ որոշում)

i

20. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» համակարգի միջոցով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) համար դուրս գրվող հաշիվ-ապրանքագրի (N 3 ձև) 1, 2, 3, 8, 9 և 11-րդ տողերում նախատեսված տվյալները գործողությունն ընտրելու դեպքում լրացվում են համակարգի կողմից` ինքնաշխատ: Նույն ձևում պարտադիր լրացման են ենթակա 4, 13 (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր է), 14-րդ և 16-րդ տողերում նախատեսված տվյալները, իսկ 19-րդ տողում նախատեսված` մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) ծավալի և վճարման ենթակա գումարի հաշվարկում պետք է լրացված լինի առնվազն մեկ տող (բացառությամբ չափի միավորի, որը կարող է չնշվել): Տողում որևէ լրացում կատարվելու դեպքում տողի հերթական համարն ինքնաշխատ ձևավորվում և ցուցադրվում է ծրագրի կողմից: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելիս` ինքնաշխատ լրացվում և ՀԴՄ-ի ժապավենի վրա արտացոլվում են սույն կետում նշված տվյալները:

(20-րդ կետը լրաց. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

i

21. Գործարքը հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով չկատարվելու, հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ` սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան:

(21-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

22. Սույն կարգի իմաստով գործարքը համարվում է հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով չկատարված կամ հաշվարկային փաստաթղթում նշված պայմանները համարվում են փոփոխված`

1) եթե գնորդը (ծառայություն (աշխատանք) ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը, աշխատանք կատարողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) արդյունքները (կամ դրանց մի մասը).

2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է, և, համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի, գնորդի կողմից այդ ապրանքները չիրացվելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.

3) գործարքի պայմաններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) ծավալները նվազում են:

(22-րդ կետը լրաց. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

i

23. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ: Ճշգրտող հաշվարկային փաստաթղթում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող` պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հաշվարկային փաստաթղթում արտացոլվում են վերադարձվող ապրանքների կամ մատուցված ծառայության (կատարված աշխատանքի) չընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության (աշխատանքի) տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշներին վերաբերող նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված տվյալները:

(23-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

24. Ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրսգրման դեպքում գործարքի կողմեր համարվողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել համապատասխան ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկներում:

(24-րդ կետը լրաց. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

25. Ծառայությունների մատուցմանը (աշխատանքների կատարմանը) վերաբերող ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ չի կարող դուրս գրվել` անկախ սույն կարգի դրույթներից, եթե այդ ծառայությունները (աշխատանքները) արդեն իսկ (փաստացի) մատուցվել (կատարվել) են գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով, կամ ծառայության (աշխատանքի) բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության (աշխատանքի) արդյունքի հետհանձնումն ուղղակի անհնարին է: Ապրանքի մատակարարման դեպքում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ չի կարող դուրս գրվել, եթե ապրանքը չի կարող վերադարձվել:

(25-րդ կետը լրաց. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

Ձև N 1

i

._______________________.                      .______________________.

|[1] Դուրսգրման ամսաթիվը|ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ      |[2] Սերիան |[3] Համարը|

|_______________________|(ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ,       |___________|__________|

|_______________________|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ)   |           |          |

|[4] Առաքման ամսաթիվը   |                      |           |          |

|_______________________|______________________|______________________|

|       |       |       |                      |Ճշգրտվող              |

|       |       |       |                      |հաշիվ-ապրանքագրի      |

|______________________________________________|______________________|

|                                              |սերիան     | համարը   |

|                                              |______________________|

|                                              |Ճշգրտվող հաշիվ -      |

|                                              |ապրանքագրի դուրսգրման |

|                                              |ամսաթիվը              |

|                                              |______________________|

|_____________________________________________________________________|

|                       |         Պայմանագիր                          |

|_______________________|_____________________________________________|

|                       |[5] Կնքման ամսաթիվը|[6] Համարը               |

|                       |___________________|_________________________|

|_____________________________________________________________________|

|[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)                                   |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|                 Արտադրանք, ապրանք առաքող անձի                       |

|_____________________________________________________________________|

|[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)|   |   |  |   |   |  |  |   |

|_____________________________________________________________________|

|[9] Անվանումը          |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[10] Բանկային տվյալները|                   |                         |

|_______________________|_____________________________________________|

|[11] Գտնվելու վայրը    |                                             |

|_____________________________________________________________________|

|[12] Վայրը, որտեղից ապրանքներն առաքվում են |                         |

|_____________________________________________________________________|

|[13] Լրացուցիչ տվյալներ|                                             |

|_____________________________________________________________________|

|               Արտադրանք, ապրանք ձեռք բերող անձի                     |

|_____________________________________________________________________|

|[14] Հարկ վճարողի հաշվառման համարը      |____________________________|

|(ՀՎՀՀ) (ֆիզիկական անձի անձնագրի սերիան  |                            |

|և  համարը)                              |                            |

|_____________________________________________________________________|

|[15] Անվանումը         |                                             |

|(ֆիզիկական անձի անունը,|                                             |

|ազգանունը)             |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[16] Բանկային տվյալները|                      |N                     |

|_____________________________________________________________________|

|[17] Գտնվելու վայրը|                                                 |

|(բնակության վայրը) |                                                 |

|___________________|_________________________________________________|

|[18] Լրացուցիչ     |                                                 |

|տվյալներ           |                                                 |

|_____________________________________________________________________|

|[19] ՈՒմ միջոցով      |Անունը, ազգանունը      |                      |

|                      |_______________________|______________________|

|                      |լիազորագիր|համարը      |                      |

|                      |          |____________|______________________|

|                      |          |ամսաթիվը    |                      |

|______________________________________________|______________________|

|[20] Մատակարարման (առաքման) եղանակը           |                      |

|______________________________________________|______________________|

|[21] Մատակարարվող (առաքվող) արտադրանքների,    |                      |

|ապրանքների նշանակման վայրը (հասցեն)           |                      |

|_____________________________________________________________________|

|[22] Մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և  վճարման ենթակա |

|գումարի հաշվարկը                                                     |

|_____________________________________________________________________|

|NN |Առաքվող արտադրանքի,         |Չափի   |Քանակը|Միավորի|Արժեքը       |

|ը/կ|ապրանքի անվանումը           |միավորը|      |գինը   |             |

|___|____________________________|_______|______|_______|_____________|

| 1 |              2             |   3   |   4  |   5   |      6      |

|___|____________________________|_______|______|_______|_____________|

|1. |                            |       |      |       |             |

|___|____________________________|_______|______|_______|_____________|

|   |                            |       |      |       |             |

|_______________________________________________________|_____________|

|Ընդամենը                                               |             |

._____________________________________________________________________.

ԱՌԱՔՈՂ___________________________ ՍՏԱՑՈՂ __________________________

               (անունը, ազգանունը)               (անունը, ազգանունը)

(1-ին ձևը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

Ձև N 2

i

._______________________.                      .______________________.

|[1] Դուրսգրման ամսաթիվը|ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |[2] Սերիան |[3] Համարը|

|_______________________|(ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ,       |___________|__________|

|_______________________|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ)|           |          |

|[4] Տեղափոխման ամսաթիվը|                      |           |          |

|_______________________|_____________________________________________|

|                       |         Պայմանագիր                          |

|_______________________|_____________________________________________|

|                       |[5] Կնքման ամսաթիվը|[6] Համարը               |

|_____________________________________________________________________|

|[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)                                   |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|               Արտադրանք, ապրանք տեղափոխող անձի                      |

|_____________________________________________________________________|

|[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)|   |   |  |   |   |  |  |   |

|_____________________________________________________________________|

|[9] Անվանումը          |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[10] Բանկային տվյալները|                   |                         |

|_______________________|_____________________________________________|

|[11] Գտնվելու վայրը    |                                             |

|(հասցեն)               |                                             |

|_____________________________________________________________________|

|[12] Վայրը, որտեղից ապրանքները             |                         |

|տեղափոխվում են                             |                         |

|___________________________________________|_________________________|

|[13] Տեղափոխման եղանակը                    |                         |

|___________________________________________|_________________________|

|[14] Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների  |                         |

|նշանակման վայրը (հասցեն)                   |                         |

|_____________________________________________________________________|

|[15] Լրացուցիչ տվյալներ|                                             |

|_____________________________________________________________________|

|[16] Տեղափոխվող արտադրանքի, ապրանքի քանակը և  արժեքը                 |

|_____________________________________________________________________|

|NN |Տեղափոխվող արտադրանքի,      |Չափի   |Քանակը|Միավորի|Արժեքը       |

|ը/կ|ապրանքի անվանումը           |միավորը|      |գինը   |             |

|___|____________________________|_______|______|_______|_____________|

| 1 |              2             |   3   |   4  |   5   |      6      |

|___|____________________________|_______|______|_______|_____________|

|1. |                            |       |      |       |             |

|___|____________________________|_______|______|_______|_____________|

|   |                            |       |      |       |             |

|_______________________________________________________|_____________|

|Ընդամենը                                               |             |

._____________________________________________________________________.

ՏԵՂԱՓՈԽՈՂ _______________________ ՍՏԱՑՈՂ __________________________

               (անունը, ազգանունը)               (անունը, ազգանունը)

(2-րդ ձևը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

(2-րդ ձևը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

Ձև N 3

i

._____________________________________________________________________.

|[1] Դուրսգրման ամսաթիվը|ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ      |[2] Սերիան |[3] Համարը|

|_______________________|(ծառայությունների     |___________|__________|

|       |       |20 թ.  |մատուցման,            |           |          |

|_______________________|աշխատանքների կատարման)|______________________|

|[4] Մատուցման ամսաթիվը |                      |Ճշգրտվող              |

|                       |                      |հաշիվ-ապրանքագրի      |

|_______________________|                      |______________________|

|       |       |20 թ.  |                      |սերիան     | համարը   |

|______________________________________________|___________|__________|

|                                              |______________________|

|                                              |Ճշգրտվող հաշիվ -      |

|                                              |ապրանքագրի դուրսգրման |

|                                              |ամսաթիվը              |

|                                              |______________________|

|_____________________________________________________________________|

|Պայմանագիր             |[5] Կնքման ամսաթիվը|[6] Համարը               |

|                       |___________________|_________________________|

|_____________________________________________________________________|

|[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)                                   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|      Ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձի            |

|_____________________________________________________________________|

|[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)|   |   |  |   |   |  |  |   |

|_____________________________________________________________________|

|[9] Անվանումը          |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[10] Բանկային տվյալները|      |N                                     |

|_______________________|_____________________________________________|

|[11] Գտնվելու վայրը    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[12] Լրացուցիչ տվյալներ|                                             |

|_____________________________________________________________________|

|           Ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի                 |

|_____________________________________________________________________|

|[13] Հարկ վճարողի հաշվառման համարը      |____________________________|

|(ՀՎՀՀ) (ֆիզիկական անձի անձնագրի սերիան  |                            |

|և  համարը)                              |_______.      ._____________|

|_____________________________________________________________________|

|[14] Անվանումը         |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[15] Բանկային տվյալները|                    |N                       |

|_______________________|_____________________________________________|

|[16] Գտնվելու վայրը    |                                             |

|(բնակության վայրը)     |                                             |

|_______________________|_____________________________________________|

|[17] Լրացուցիչ տվյալներ|                                             |

|_______________________|_____________________________________________|

|[18] ՈՒմ միջոցով       |Անունը, ազգանունը      |                     |

|                       |_______________________|_____________________|

|                       |լիազորագիր|համարը      |                     |

|                       |          |____________|_____________________|

|                       |          |ամսաթիվը    |                     |

|_____________________________________________________________________|

|[19] Ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ծավալի և     |

|վճարման ենթակա գումարի հաշվարկը                                      |

|_____________________________________________________________________|

|NN |Ծառայությունների           |Չափի   |Ընդհանուր     |Միավորի|Արժեքը|

|ը/կ|(աշխատանքների) անվանումը   |միավորը|ծավալը կամ    |գինը   |      |

|   |(բովանդակությունը)         |       |ժամանակաշրջանը|       |      |

|___|___________________________|_______|______________|_______|______|

|______________________________________________________________|______|

|Ընդամենը                                                      |      |

._____________________________________________________________________.

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ                      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    (ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ)                         (ԱՇԽԱՏԱՆՔ) ՍՏԱՑՈՂ

    __________________                         __________________

     (ստորագրությունը)                          (ստորագրությունը)

    ____________________                       ____________________

     (անունը, ազգանունը)                        (անունը, ազգանունը)

(3-րդ ձևը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն, 18.08.16 թիվ 841-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող

հարաբերությունների վրա/ որոշումներ)

(հավելվածը փոփ. 29.12.15 թիվ 1571-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
05.12.2013
N 1364-Ն
Որոշում