Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵՐԿ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2014  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.11.2018 թիվ 63-Ն որոշում)

i

603.0016.071113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 16-Ն

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-երկաթ (տարեկան) «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 16-Ն որոշման

 

ՁԵՎ 1-երկաթ

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

20 թ.

 

.____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի    |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                          |

|____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                  |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 20-ը        |

|____________________________________________________________________|

|Ներկայացնում է ____________________________________________________ |

|               (անվանումը և  կազմակերպական-իրավական ձևը)            |

|Գտնվելու վայրը ______________________________________ I__I__I__I__I |

|       (գործունեության իրականացման վայրը)          (փոստային դասիչ) |

|                                                                    |

|Մարզը _____________________________________________________ I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                    |

|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|                                                                    |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |

|__________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական գրանցման համարը          I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |

|____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|ՕՐԵՆՔՈՎ                                                             |

|____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական    |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն  |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է             |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                       |

.____________________________________________________________________.

 

1. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով

 

(1520 մմ ռելսամեջով)

._________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                  |Տողի   |Ցուցանիշի  |

|                                     |համարը |մեծությունը|

|_____________________________________|_______|___________|

|Ա                                    |Բ      | 1         |

|_____________________________________|_______|___________|

|Փոխադրվել են բեռներ, տոննա           |110    |           |

|_____________________________________|_______|___________|

|Փոխադրվել են բեռներ, վագոններ (հատ)  |120    |           |

|_____________________________________|_______|___________|

|Բեռնաշրջանառություն, հազար տոննա-կմ  |130    |           |

._________________________________________________________.

 

2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները` կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով

 

.___________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը       |Տողի  |Վագոնների       |Վագոնների       |

|                          |համարը|բեռնումը,       |բեռնաթափումը,   |

|                          |      |տոննա           |տոննա           |

|__________________________|______|________________|________________|

|                          |      |ընդամենը|այդ    |ընդամենը|այդ    |

|                          |      |        |թվում` |        |թվում` |

|                          |      |        |ընդհա- |        |ընդհա- |

|                          |      |        |նուր   |        |նուր   |

|                          |      |        |մեքենա-|        |մեքենա-|

|                          |      |        |յացմամբ|        |յացմամբ|

|__________________________|______|________|_______|________|_______|

|Ա                         |Բ     |1       |2      |3       |4      |

|__________________________|______|________|_______|________|_______|

|Կազմակերպության սեփական,  |210   |        |       |        |       |

|վարձակալած ուղիների վրա,  |      |        |       |        |       |

|ընդհանուր օգտագործման     |      |        |       |        |       |

|ուղիների վրա և  այլ       |      |        |       |        |       |

|կազմակերպությունների ոչ   |      |        |       |        |       |

|ընդհանուր օգտագործման     |      |        |       |        |       |

|ուղիների վրա              |      |        |       |        |       |

.___________________________________________________________________.

 

3. Սեփական գնացքաքարշերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

 

._________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                       |Տողի  |Ընդամենը|այդ   |

|                                          |համարը|        |թվում`|

|                                          |      |        |սարքին|

|__________________________________________|______|________|______|

|Ա                                         |Բ     |1       |2     |

|__________________________________________|______|________|______|

|Էլեկտրաքարշեր                             |310   |        |      |

|__________________________________________|______|________|______|

|Ջերմաքարշեր                               |320   |        |      |

|__________________________________________|______|________|______|

|Մայրուղային բեռնատար վագոններ             |330   |        |      |

|__________________________________________|______|________|______|

|Բեռնատար վագոններ արդյունաբերության համար |340   |        |      |

._________________________________________________________________.

 

4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ, կմ

 

.________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը          |Տողի  |Ցուցանիշի  |

|                             |համարը|մեծությունը|

|_____________________________|______|___________|

|Ա                            |Բ     |1          |

|_____________________________|______|___________|

|Շահագործվող գծի երկարությունը|410   |           |

|_____________________________|______|___________|

|Բացված գծի երկարությունը     |420   |           |

.________________________________________________.

 

5. Հասույթը, շահագործական ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի  |Ցուցանիշի  |

|                                                  |համարը|մեծությունը|

|__________________________________________________|______|___________|

|Ա                                                 |Բ     |1          |

|__________________________________________________|______|___________|

|Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի           |510   |           |

|աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը|      |           |

|(առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ        |      |           |

|__________________________________________________|______|___________|

|Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազար  |520   |           |

|դրամ                                              |      |           |

|__________________________________________________|______|___________|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների |530   |           |

|թվաքանակը տարվա վերջի դրությամբ, մարդ             |      |           |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար               _____________________   ____________________

                            (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

                                               

    Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________    __________________

    կամ այլ լիազորված անձ)      (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«__ «______200__թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 16-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունները ներկայացնում են.

1) կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և որոնք հաշվետու տարվա վերջում հաշվեկշռում ունեն կամ վարձակալել են գնացքաքարշեր, գնացքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր (մերձատար, միջարտադրամասային, ներգործարանային, քարհանքային),

2) երկաթգծի կայարանները, որոնք ունեն մերձատար ուղիներ և նշանակված են սպասարկելու առանձին կազմակերպություններին,

3) կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ` կցված ընդհանուր օգտագործման ուղիներին,

4) կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ` կցված այլ կազմակերպությունների ուղիներին (կոնտրագենտներ):

Հաշվետվությունը չեն ներկայացնում ժամանակավոր մերձատար ուղիներ ունեցող կազմակերպությունները:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով (բաժին 1), Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով (բաժին 2), Սեփական գնացքաքարշերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 4), Եկամուտները, շահագործման ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 5):

5. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիները սպասարկում են առանձին կազմակերպություններին` կապված ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցով, չընդհատվող երկաթգծով:

6. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով բաժինը լրացվում է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության կողմից (անկախ նրանից, այն համարվում է ուղու սեփականատեր, թե` վարձակալող)` բեռների փոխադրման ապրանքագրերի տվյալների հիման վրա:

7. Ցուցանիշները լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1) եթե մերձատար ուղին օգտագործում է ոչ միայն սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, այլ նաև հաշվետվություն չկազմող այլ կազմակերպությունները (օրինակ` կոնտրագենտները, որոնք ունեն պահեստներ հաշվետու կազմակերպությանը կից ուղուն), ապա դրա բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը պետք է ընդգրկվեն 1 բաժնում` հաշվետվություն կազմող կազմակերպության կողմից.

2) երրորդ կազմակերպության մերձատար ուղուն կից մերձատար ուղու սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, բեռնաշրջանառությունը որոշելիս, հաշվի է առնում ոչ թե մինչև հարևան կազմակերպության հիմնական մերձատար ուղուն կից կետը փոխադրման հեռավորությունը, այլ` մինչև երկաթգծի ընդհանուր օգտագործման ճանապարհին կից կետը փոխադրման հեռավորությունը (այսինքն` ամբողջ հեռավորությունը սեփական և հարևան կազմակերպության ուղիներով):

8. Հաշվետվության 1-ին բաժնում հաշվետու կազմակերպությունները ցույց են տալիս`

1) կազմակերպության ոչ ընդհանուր օգտագործման ուղիով բոլոր բեռների փոխադրումները (անկախ շարժակազմի պատկանելիությունից)` ուղարկված և ստացված ընդհանուր օգտագործման ցանցից.

2) միայն մերձատար ուղիներով բեռների փոխադրումները սեփական կամ վարձակալած շարժակազմով` առանց ընդհանուր օգտագործման ցանց դուրս գալու (ներքին փոխադրումները):

Ներարտադրամասային փոխադրումները հաշվետվության մեջ չեն մտնում:

9. Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, տոննա (110) և Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, վագոն (հատ) (120) տողերում ցույց է տրվում կազմակերպության ուղիներով փոխադրումների ընդհանուր ծավալը:

10. Բեռնաշրջանառությունը, հազար տոննա-կմ (տող 130) ցուցանիշը որոշվում է փոխադրված բեռների քանակի (տոննա) և փոխադրման հեռավորության արտադրյալով, ներառյալ հարևան մերձատար ուղու հեռավորությունը (եթե այդ ուղով շարունակվում է բեռների փոխադրումը):

11. Հաշվետվության 2-րդ բաժնում ցույց են տալիս վագոնների բեռնումը և բեռնաթափումը առանձին-առանձին` կատարված ինչպես երկաթուղային (տրանսպորտային) արտադրամասի, այնպես էլ հաշվետու կազմակերպության այլ արտադրամասերի բեռնիչների և մեխանիզմների միջոցով:

Բաժինը լրացվում է կատարված աշխատանքների ակտերի և կարգագրերի տվյալների հիման վրա:

12. Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա (տող 210) լրացվում է բեռնման-բեռնաթափման աշխատանքների ամբողջ ծավալը, որը կատարվել է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության (ներառյալ հաշվետվություն չկազմող կոնտրագենտները) սեփական կամ վարձակալած միջոցներով:

Վագոնների բեռնումը և բեռնաթափումը, որը կատարվել է տվյալ կազմակերպության համար կողմնակի կազմակերպության կողմից, 2-րդ բաժնում չի ընդգրկվում:

Հաշվետվության 2-րդ բաժնի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում է բեռնման և բեռնաթափման ընդհանուր աշխատանքների ծավալը, իսկ 3-րդ և 5-րդ սյունակներում առանձնացվում է մեքենայացմամբ կատարված աշխատանքների ծավալը: Մեքենայացված եղանակով կատարված աշխատանքների ծավալում ընդգրկվում են այն բեռնման-բեռնաթափման աշխատանքները, որոնք կատարվել են տարբեր տեսակի բարձման տրանսպորտային սարքավորումներով` տրանսպորտյորներով (ծանր բեռներ փոխադրելու համար), ավտոկռունկներ, ավտոբեռնիչներ, ինչպես նաև ինքնաբեռնող շարժակազմ և այլն:

Հաշվետվության 2-րդ բաժնում չեն ներառվում ներարտադրամասային փոխադրումների, ինչպես նաև բեռների պահեստավորման հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքները:

13. Հաշվետվության 3-րդ բաժնի 2-րդ սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի քանակը հունվարի 1-ի դրությամբ (նույնիսկ եթե դրանք չեն շահագործվել կամ վարձակալվել են այլ կազմակերպությունների կողմից):

Հաշվետվության 3-րդ բաժինը լրացվում է շարժակազմի տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

Կազմակերպության հաշվեկշռում առկա վագոնները, որոնք օգտագործվում են որպես բնակատեղի և այլ կարիքների համար, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործվող գնացքաքարշերը, նույնպես ընդգրկվում են 3-րդ բաժնում: Վարձակալված շարժակազմը 3-րդ բաժնում չի ընդգրկվում:

Հաշվետվության 3-րդ բաժնի 3-րդ սյունակում լրացվում է առկա շարժակազմից տեխնիկապես սարքինների քանակը: 3-րդ սյունակի ցուցանիշում չի ներառվում հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրսգրման ենթակա (խոտան) շարժակազմը:

14. Այն ջերմաքարշերը, որոնք իրար միացված են սեկցիաներով (երկու, երեք և ավելի), սակայն կարող են աշխատել ինքնուրույն, տող 320-ում յուրաքանչյուրը հաշվառվում է որպես առանձին միավոր:

15. Մայրուղային բեռնատար վագոններին (տող 330) են դասվում ծածկած վագոնները, ցիստեռնները, ցեմենտատարները, ինչպես նաև քիմիական արտադրանք տեղափոխող հատուկ ցիստեռնները:

16. Արդյունաբերության համար բեռնատար վագոնների (տող 340) ցուցանիշում ցույց են տրվում դումպկարները (ինքնաթափ վագոն), ինչպես նաև տորֆ, կոքս, հանքաքար, տաք չուգուն, ալյուր, անտառանյութ և այլ ապրանքատեսակներ տեղափոխող վագոնները:

17. Հաշվետվության 4-րդ բաժնում ներառվում են նաև արդյունահանող արդյունաբերության հանքերի բաց շահագործման շարժական ուղիները, որոնք գտնվում են մշտական շահագործման մեջ (այսինքն` մշտապես գոյություն ունեն, բայց հանքախորշերին զուգընթաց ենթարկվում են տեղաշարժերի):

Փոխադրելի (դաշտային) ուղիները, բացառությամբ արդյունահանող արդյունաբերության լեռնահանքային բաց շահագործման մեջ գտնվողների, ժամանակավոր գծերը, ինչպես նաև նոր կառուցվող գծերը` ներառյալ շահագործվողները (բայց համապատասխան ակտերով շահագործման չհանձնված), հաշվառման ենթակա չեն:

Հաշվետվության 4-րդ բաժնի ցուցանիշները չեն լրացվում երկաթուղային գծեր վարձակալած կազմակերպության կողմից:

Հաշվետվության 4-րդ բաժինը լրացվում է ուղիների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

18. Շահագործվող գծի երկարությունը (տող 410) որոշվում է «մերձատար ուղու սահման» նշանից մինչև երկաթուղային գծերի վերջնակետն ընկած գծերի առանցքի երկարությամբ, անկախ նրանից` ամենաերկար գիծը հանդիսանում է ինքնուրույն, թե այդ հեռավորությունը ընդգրկում է իր մեջ մի քանի ուղիներ, ճյուղավորումներ, վայրէջքներ: Ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց մուտք չունեցող շահագործվող գծերի երկարությունը որոշվում է ըստ կազմակերպությունների վերջնակետերի միջև ընկած գծերի առանցքի երկարության: Շահագործվող գծի երկարության մեջ ընդգրկվում են բոլոր ճյուղավորումները, որոնց վրա կատարվում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների ուղեբաժանքների (բացի գլխավորների) կամ կայարանային ուղիների երկարությունը չի ընդգրկվում շահագործվող գծի երկարության մեջ, նույնիսկ եթե կայարանային ուղիները միաժամանակ օգտագործվում են վագոնների բեռնման և բենաթափման համար:

19. Բացված գծի երկարությունը (տող 420) լրացվում է բացված մերձատար ուղու, առանց բացառության բոլոր գծերի (գլխավոր, կայարանային, հատուկ) երկարությունների հանրագումարը: Բացված գիծը ներկայացվում է որպես ձգված միաուղի գիծ: Օրինակ, երկաթգիծը կազմված է 3 ճանապարհներից (գծերից), նրանցից գլխավորը սկզբից մինչև փակուղի կազմում է 1,8 կիլոմետր, նրան կից գծերից մեկը` 0,7 կիլոմետր և մյուսը` 0,5 կիլոմետր: Այսպիսով այդ երկաթուղային ճանապարհի բացված երկարությունը կլինի` 1,8+0,7+0,5=3,0:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
04.10.2013
N 16-Ն
Որոշում