Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2014  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.11.2018 թիվ 66-Ն որոշում)

i

603.0020.071113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 20-Ն

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՁԵՎ 3-ավտո

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

 

.____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի    |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                          |

|____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                  |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 5-ը         |

|____________________________________________________________________|

|Ներկայացնում է ____________________________________________________ |

|               (անվանումը և  կազմակերպական-իրավական ձևը,  անհատ     |

|                   ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)        |

|Գտնվելու (բնակության) վայրը  ________________________ I__I__I__I__I |

|           (գործունեության իրականացման վայրը)      (փոստային դասիչ) |

|                                                                    |

|Մարզը _____________________________________________________ I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                    |

|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|                                                                    |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |

|__________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական գրանցման (հաշվառման) համարը         I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |

|                                                                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |

|____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|ՕՐԵՆՔՈՎ                                                             |

|____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական    |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն  |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է             |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                       |

.____________________________________________________________________.

 

1.Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

 

._____________________________________________________________________.

|Տողի  |Կազմակեր-|   այդ թվում`   |Կազմակեր-  |Կարգա-   |Ավտո- |այդ   |

|համարը|պության  |________________|պության    |գրում    |մեքե- |թվում`|

|      |տնօրի-   |աշ- |պարա-|պարա-|տնօրինու-  |(նարյա-  |նաների|բեռով |

|      |նության  |խա- |պուր-|պուր-|թյան տակ   |դում)    |վազք, |      |

|      |տակ      |տան-|դում`|դում`|գտնվող     |գտնվելու |ընդա- |      |

|      |գտնվող   |քում|վերա-|տեխ- |ավտոմեքենա-|ժամանակը,|մենը, |      |

|      |ավտոմե-  |    |նո-  |նիկա-|ների       |հազար    |հազար |      |

|      |քենաների |    |րոգ- |պես  |առկայու-   |ավտոմեքե-|կմ    |      |

|      |առկայու- |    |ման  |սար- |թյունն ըստ |նա-ժամեր |      |      |

|      |թյունը,  |    |և    |քին  |նրանց      |         |      |      |

|      |ավտոմե-  |    |դրան |վիճա-|բեռնատարո- |         |      |      |

|      |քենա-    |    |սպա- |կում |ղության    |         |      |      |

|      |օրեր     |    |սելու|     |հաշվարկի,  |         |      |      |

|      |(ամբող-  |    |վիճա-|     |հազար      |         |      |      |

|      |ջական    |    |կում |     |ավտոմեքենա/|         |      |      |

|      |թվերով)  |    |     |     |տոննա-օր   |         |      |      |

|      |(2, 3, 4 |    |     |     |           |         |      |      |

|      |սյունակ- |    |     |     |           |         |      |      |

|      |ների     |    |     |     |           |         |      |      |

|      |գումարը) |    |     |     |           |         |      |      |

|______|_________|____|_____|_____|___________|_________|______|______|

|Ա     |1        |    |     |     |           |         |      |      |

|______|_________|____|_____|_____|___________|_________|______|______|

|110   |         |    |     |     |           |         |      |      |

._____________________________________________________________________.

 

2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)

 

2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

 

._________________________________________________________________________.

|                      |Տողի|Չափի |Ավտո-|այդ   |Դրանցից` ըստ երթուղիների  |

|                      |հա- |միա- |բուս-|թվում`|տեսակների                 |

|                      |մարը|վորը |ներ, |երթու-|__________________________|

|                      |    |     |ընդա-|ղային |ներ-|դրան- |ներ-|միջ-|միջ-|

|                      |    |     |մենը |ավտո- |քա- |ցից`  |մար-|մար-|պե- |

|                      |    |     |(ներ-|բուս- |ղա- |մար-  |զա- |զա- |տա- |

|                      |    |     |առ-  |ներ   |քա- |զային |յին |յին |կան |

|                      |    |     |յալ  |(3, 5,|յին |կենտ- |    |    |    |

|                      |    |     |պատ- |6, 7  |    |րո-   |    |    |    |

|                      |    |     |վի-  |սյու- |    |նում, |    |    |    |

|                      |    |     |րած- |նակ-  |    |հանրա-|    |    |    |

|                      |    |     |ները)|ների  |    |պետու-|    |    |    |

|                      |    |     |     |գումա-|    |թյան  |    |    |    |

|                      |    |     |     |րը)   |    |մայրա-|    |    |    |

|                      |    |     |     |      |    |քաղա- |    |    |    |

|                      |    |     |     |      |    |քում  |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Ա                     |Բ   |Գ    |1    |2     |3   |4     |5   |6   |7   |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Ավտոբուսային          |210 |միա- |X    |      |    |      |    |    |    |

|երթուղիների քանակը    |    |վոր  |     |      |    |      |    |    |    |

|(տարվա վերջին)        |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Ավտոբուսային          |220 |կմ   |X    |      |    |      |    |    |    |

|երթուղիների           |    |     |     |      |    |      |    |    |    |

|երկարությունը (տարվա  |    |     |     |      |    |      |    |    |    |

|վերջին)               |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Կազմակերպության       |230 |ավտո-|     |      |    |      |    |    |    |

|տնօրինության տակ      |    |մեքե-|     |      |    |      |    |    |    |

|գտնվող ավտոմեքենաների |    |նա-  |     |      |    |      |    |    |    |

|առկայությունը -       |    |օրեր |     |      |    |      |    |    |    |

|ընդամենը (ամբողջական  |    |     |     |      |    |      |    |    |    |

|թվերով) (231, 232, 233|    |     |     |      |    |      |    |    |    |

|տողերի գումարը)       |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|այդ թվում`            |231 |-»- |     |      |    |      |    |    |    |

|աշխատանքի մեջ         |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|պարապուրդում`         |232 |-»- |     |      |    |      |    |    |    |

|վերանորոգման և  դրան  |    |     |     |      |    |      |    |    |    |

|սպասելու վիճակում     |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|պարապուրդում`         |233 |-»- |     |      |    |      |    |    |    |

|տեխնիկապես սարքին     |    |     |     |      |    |      |    |    |    |

|վիճակում              |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Կազմակերպության       |240 |հազար|     |      |    |      |    |    |    |

|տնօրինության տակ      |    |ավտո-|     |      |    |      |    |    |    |

|գտնվող ավտոմեքենաների |    |մեքե |     |      |    |      |    |    |    |

|առկայությունը`        |    |նա-  |     |      |    |      |    |    |    |

|հաշվարկված նրանց      |    |նստա-|     |      |    |      |    |    |    |

|ուղևորատարողությամբ   |    |տեղ- |     |      |    |      |    |    |    |

|(ըստ նստատեղերի)      |    |օրեր |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Կարգագրում            |250 |հազար|     |      |    |      |    |    |    |

|ավտոմեքենաների        |    |ավտո-|     |      |    |      |    |    |    |

|գտնվելու ժամանակը     |    |մեքե-|     |      |    |      |    |    |    |

|                      |    |նա-  |     |      |    |      |    |    |    |

|                      |    |ժամեր|     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|Ավտոմեքենաների վազքը- |260 |հազար|     |      |    |      |    |    |    |

|ընդամենը              |    |կմ   |     |      |    |      |    |    |    |

|դրանից`               |    |     |     |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|ուղևորներով           |261 |-»- |X    |      |    |      |    |    |    |

|______________________|____|_____|_____|______|____|______|____|____|____|

|ՈՒղևորատար  շարժակազմի|270 |հազար|X    |      |    |      |    |    |    |

|վազքը, վերածված ըստ   |    |տեղ- |     |      |    |      |    |    |    |

|տեղատարողության       |    |կմ   |     |      |    |      |    |    |    |

|(ամբողջական թվերով)   |    |     |     |      |    |      |    |    |    |

._________________________________________________________________________.

 

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (280) ______________

 

5-րդ սյունակի 220 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (290) _____________

 

2. 2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը

 

._____________________________________________________________________.

|Տողի  |Կազմակերպության|   այդ թվում`        |Կարգա-   |Ավտո- |այդ    |

|համարը|տնօրինության   |_____________________|գրում    |մեքե- |թվում` |

|      |տակ գտնվող     |աշ- |պարա-    |պարա- |(նարյա-  |նաների|վճարովի|

|      |մեքենաների     |խա- |պուրդում`|պուր- |դում)    |վազք, |       |

|      |քանակը         |տան-|վերանո-  |դում` |գտնվելու |ընդա- |       |

|      |ավտոմեքենա-    |քում|րոգման   |տեխնի-|ժամանակը,|մենը, |       |

|      |օրեր           |    |և        |կապես |հազար    |հազար |       |

|      |(ամբողջական    |    |դրան     |սարքին|ավտոմեքե-|կմ    |       |

|      |թվերով)        |    |սպասելու |վիճա- |նա-ժամեր |      |       |

|      |(2, 3, 4       |    |վիճակում |կում  |         |      |       |

|      |սյունակների    |    |         |      |         |      |       |

|      |գումարը)       |    |         |      |         |      |       |

|______|_______________|____|_________|______|_________|______|_______|

|Ա     |1              |2   |3        |4     |5        |6     |7      |

|______|_______________|____|_________|______|_________|______|_______|

|310   |               |    |         |      |         |      |       |

._____________________________________________________________________.

 

Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (320) ______

Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (330) ______

Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (340) _____

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը

 

.________________________________________________________________________.

|                       |Տողի|Առկայու-|Ընդունվել են|Դուրս են    |Առկայու-|

|                       |հա- |թյունը  |են          |գրվել       |թյունը  |

|                       |մարը|հաշվետու|ավտոմեքենա- |ավտոմեքենա- |հաշվետու|

|                       |    |տարվա   |ներ հաշվետու|ներ հաշվետու|տարվա   |

|                       |    |սկզբին  |տարվա       |տարվա       |վերջին  |

|                       |    |        |ընթացքում   |ընթացքում   |        |

|                       |    |        |____________|____________|        |

|                       |    |        |ընդա-|այդ   |ընդա-|այդ   |        |

|                       |    |        |մենը |թվում`|մենը |թվում`|        |

|                       |    |        |     |նորերը|     |խոտան-|        |

|                       |    |        |     |      |     |ման   |        |

|                       |    |        |     |      |     |հետ   |        |

|                       |    |        |     |      |     |կապված|        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|Ա                      |Բ   |1       |2    |3     |     |      |  6     |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|Բեռնատար ավտոմեքենաներ,|410 |        |     |      |     |      |        |

|ընդամենը               |    |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|Բոլոր տեսակի           |420 |        |     |      |     |      |        |

|ավտոբուսներ (ներառյալ  |    |        |     |      |     |      |        |

|միկրոավտոբուսներ),     |    |        |     |      |     |      |        |

|ընդամենը               |    |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|այդ թվում`             |421 |        |     |      |     |      |        |

|երթուղային ավտոբուսներ |    |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|երթուղային             |422 |        |     |      |     |      |        |

|միկրոավտոբուսներ       |    |        |     |      |     |      |        |

|420 տողից`             |    |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ԲՈԳԴԱՆ                 |423 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ՌԵՆՈ                   |424 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ԶՈՆԴԱ                  |425 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ՊԱԶ                    |426 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ՄԵՐՍԵԴԵՍ               |427 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ՀՈՆԴԱՅԻ                |428 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ՖՈՐԴ                   |429 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ԳԱԶԵԼ                  |430 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ՌԱՖ                    |431 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ            |432 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|Թեթև  մարդատար         |440 |        |     |      |     |      |        |

|ավտոմեքենաներ, ընդամենը|    |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|որից`                  |441 |        |     |      |     |      |        |

|թեթև  մարդատար տաքսիներ|    |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|Պիկապներ               |450 |        |     |      |     |      |        |

|_______________________|____|________|_____|______|_____|______|________|

|Հատուկ մեքենաներ,      |460 |        |     |      |     |      |        |

|ներառյալ հատուկ թեթև   |    |        |     |      |     |      |        |

|մարդատար ավտոմեքենաներ |    |        |     |      |     |      |        |

.________________________________________________________________________.

 

4. Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն

 

.____________________________________________________________________.

|                                  |Տողի     |Աշխատավարձի|Աշխատանքի  |

|                                  |համարը   |հաշվարկման |վարձատրու- |

|                                  |         |համար      |թյուն և    |

|                                  |         |կիրառվող   |դրան       |

|                                  |         |աշխատողների|հավասարեց- |

|                                  |         |միջին      |ված այլ    |

|                                  |         |տարեկան    |վճարումներ,|

|                                  |         |թվաքանակը  |ընդամենը,  |

|                                  |         |(առանց     |հազար դրամ |

|                                  |         |համատեղու- |           |

|                                  |         |թյամբ      |           |

|                                  |         |աշխատող-   |           |

|                                  |         |ների), մարդ|           |

|__________________________________|_________|___________|___________|

|Ա                                 |Բ        |1          |2          |

|__________________________________|_________|___________|___________|

|Հիմնական գործունեության           |510      |           |           |

|անձնակազմը-ընդամենը               |         |           |           |

|__________________________________|_________|___________|___________|

|որից` վարորդներ`                  |511      |           |           |

|բեռնատար ավտոմեքենաների           |         |           |           |

|__________________________________|_________|___________|___________|

|ավտոբուսների (միկրոավտոբուսների)  |512      |           |           |

|__________________________________|_________|___________|___________|

|թեթև  մարդատար տաքսիների          |513      |           |           |

|__________________________________|_________|___________|___________|

|Այլ գործունեության անձնակազմը     |520      |           |           |

.____________________________________________________________________.

 

    Ղեկավար                _________________________  ___________________

                              (Ազգանուն, անուն)        (Ստորագրություն)

                            

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ___________________  ___________________

    այլ լիազորված անձ)            (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

                                                                           

                                               «__ «______200__թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

5. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրսգրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

8. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

9. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:

10. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:

11. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

12. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

13. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

14. Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

15. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

16. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):

17. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը հետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

18. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

19. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 3-ում:

20. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 3-ում:

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

21. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

22. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)` ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

ՈՒղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

23. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

24. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսամոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

25. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:

26. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

27. Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

28. Հաշվետվության 510 տողի առաջին սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), որը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:

Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Հաշվետվության տող 511, 512 և 513, առաջին սյունակում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թվաքանակները:

29. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 510-513, սյունակ 2):

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`

 

.___________________________________________________________.

|Ավտոմեքե- |Ավտոմեքե- |Ավտոմեքենա- |        այդ թվում`      |

|նաների    |նաների    |օրերի թիվը  |________________________|

|մակնիշները|ցուցակային|տնտեսու-    |աշխա-|վերանո- |պարա-    |

|          |թիվը      |թյունում    |տան- |րոգման  |պուրդում |

|          |հաշվետու  |            |քում |և  դրան |տեխնի-   |

|          |տարվա     |            |     |սպասելու|կապես    |

|          |ընթացքում |            |     |վիճակում|սարքին   |

|          |          |            |     |        |վիճակում |

|__________|__________|____________|_____|________|_________|

|ԳԱԶ-53Ա   |2         |730         |480  |100     |150      |

|__________|__________|____________|_____|________|_________|

|ՄԱԶ-500   |1         |90          |54   |-       |36       |

|__________|__________|____________|_____|________|_________|

|ԶԻԼ-151   |1         |275         |160  |50      |65       |

|__________|__________|____________|_____|________|_________|

|ԿՐԱԶ-257  |1         |184         |110  |25      |49       |

|__________|__________|____________|_____|________|_________|

|Ընդամենը  |5         |1279        |804  |175     |300      |

.___________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը - ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում`

 

804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:

 

Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն ըստ դրանց բեռնատարողության.

Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը) հաշվետու տարում կազմում է.

 

._________________________________________________________________.

|Ավտոմեքենաների|Բեռնատարողությունը|Տնտեսությունում|Տնտեսությունում|

|տեսակները     |տոննա             |գտնվող         |ավտոմեքենա     |

|              |                  |ավտոմեքենա-օրեր|տոննա-օրեր     |

|______________|__________________|_______________|_______________|

|ԳԱԶ-53Ա       |2,5               |730            |1825           |

|______________|__________________|_______________|_______________|

|ՄԱԶ-500       |7,5               |90             |675            |

|______________|__________________|_______________|_______________|

|ԿՐԱԶ-257      |12,0              |184            |2208           |

|______________|__________________|_______________|_______________|

|ԶԻԼ-151       |4,5               |275            |1237,5         |

|______________|__________________|_______________|_______________|

|Ընդամենը      |-                 |-              |5945,5         |

._________________________________________________________________.

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
04.10.2013
N 20-Ն
Որոշում