Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱ ...

13.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2014  -ից մինչեւ   13.06.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 24.05.2019 թիվ 31-Ն որոշում)

i

603.0024.071113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313426

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 24-Ն

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» Ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» Ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 35-Պատահար (ամսական) «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՁԵՎ 35-պատահար

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. _______________

(ամիս)

 

.____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի    |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                          |

|____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                  |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը                 |

|____________________________________________________________________|

|Ներկայացնում է ____________________________________________________ |

|                                    (անվանումը)                     |

|Գտնվելու վայրը ______________________________________ I__I__I__I__I |

|           (գործունեության իրականացման վայրը)      (փոստային դասիչ) |

|                                                                    |

|Մարզը _____________________________________________________ I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                    |

|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|                                                                    |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |

|__________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական գրանցման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |

|                                                                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |

|____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|ՕՐԵՆՔՈՎ                                                             |

|____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական    |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն  |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է             |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                       |

.____________________________________________________________________.

 

1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում

 

(ամսական)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը         |Տողի  |Պատա-  |Տուժել են, մարդ          |

|                            |համարը|հարների|_________________________|

|                            |      |քանակը,|զոհվել|որից`|վիրա- |որից`|

|                            |      |միավոր |են    |իգա- |վորվել|իգա- |

|                            |      |       |      |կան  |են    |կան  |

|                            |      |       |      |սեռ  |      |սեռ  |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|Ա                           |Բ     |1      |2     |3    |4     |5    |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|ՃՏՊ - ընդամենը              |110   |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|որոնցից` տուժել են մինչև  16|111   |       |      |     |      |     |

|տարեկան երեխաներ            |      |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|ՃՏՊ ճանապարհային            |120   |       |      |     |      |     |

|երթևեկության  կանոնների     |      |       |      |     |      |     |

|խախտման հետևանքով           |      |       |      |     |      |     |

|տրանսպորտային միջոցների     |      |       |      |     |      |     |

|վարորդներ-ընդամենը          |      |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|որից` ոչ սթափ վիճակում      |121   |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|120-րդ տողից` ըստ           |122   |       |      |     |      |     |

|պատկանելիության`            |      |       |      |     |      |     |

|իրավաբանական անձանց         |      |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|որից` վարորդներ ոչ սթափ     |122.1 |       |      |     |      |     |

|վիճակում                    |      |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|ֆիզիկական անձանց            |123   |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|որից` վարորդներ ոչ սթափ     |123.1 |       |      |     |      |     |

|վիճակում                    |      |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|հետիոտնի կողմից             |130   |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|որից` ոչ սթափ վիճակում      |131   |       |      |     |      |     |

|____________________________|______|_______|______|_____|______|_____|

|Չբացահայտված ՃՏՊ            |140   |       |      |     |      |     |

._____________________________________________________________________.

 

2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում

 

(տարեկան)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը    |Տողի  |Պատահարների |   Տուժել  են, մարդ      |

|                       |համարը|քանակը,     |_________________________|

|                       |      |միավոր      |զոհվել են  |վիրավորվել են|

|                       |      |____________|___________|_____________|

|                       |      |ըն- |այդ    |ըն- |այդ   |ըն- |այդ     |

|                       |      |դա- |թվում` |դա- |թվում`|դա- |թվում`  |

|                       |      |մենը|ոչ     |մենը|ոչ    |մենը|ոչ սթափ |

|                       |      |    |սթափ   |    |սթափ  |    |վիճակում|

|                       |      |    |վիճա-  |    |վիճա- |    |գտնված  |

|                       |      |    |կում   |    |կում  |    |վարորդ- |

|                       |      |    |գտնված |    |գտնված|    |ների    |

|                       |      |    |վարորդ-|    |վարորդ|    |պատճառով|

|                       |      |    |ների   |    |ների  |    |        |

|                       |      |    |պատճա- |    |պատճա-|    |        |

|                       |      |    |ռով    |    |ռով   |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|Վարորդների կողմից ՃԵԿ-ի|210   |    |       |    |      |    |        |

|խախտման պատճառով       |      |    |       |    |      |    |        |

|առաջացած ՃՏՊ-ը և       |      |    |       |    |      |    |        |

|տուժածները             |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|բեռնատար               |220   |    |       |    |      |    |        |

|ավտոմեքենաների         |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|որից` ֆիզիկական        |221   |    |       |    |      |    |        |

|անձանց                 |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|ավտոբուսների           |230   |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|որից` ֆիզիկական        |231   |    |       |    |      |    |        |

|անձանց                 |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|թեթև  մարդատար         |240   |    |       |    |      |    |        |

|մեքենաների             |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|որից` ֆիզիկական        |241   |    |       |    |      |    |        |

|անձանց                 |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|մոտոցիկլների           |250   |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|որից` ֆիզիկական        |251   |    |       |    |      |    |        |

|անձանց                 |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|տրակտորների և  այլ     |260   |    |       |    |      |    |        |

|ինքնագնաց մեխանիզմների |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|որից` ֆիզիկական        |261   |    |       |    |      |    |        |

|անձանց                 |      |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|տրոլեյբուսների         |270   |    |       |    |      |    |        |

|_______________________|______|____|_______|____|______|____|________|

|Չբացահայտված ՃՏՊ       |280   |    |       |    |      |    |        |

._____________________________________________________________________.

 

3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում

 

(տարեկան)

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                    |Տողի  |Պատա-  |Տուժել են,   |

|                                       |համարը|հարների|մարդ         |

|                                       |      |քանակը,|_____________|

|                                       |      |միավոր |զոհվել|վիրա- |

|                                       |      |       |են    |վորվել|

|                                       |      |       |      |են    |

|_______________________________________|______|_______|______|______|

|ՃՏՊ - ընդամենը                         |310   |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|ՃՏՊ-ը տուժածները` ըստ կատարված պատահարի|320   |       |      |      |

|վայրի քաղաքներում և  բնակավայրերում    |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|ավտոճանապարհներին (բացառությամբ        |330   |       |      |      |

|քաղաքային և  բնակավայրային տեղամասերի) |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|այլ տեղերում                           |340   |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային |350   |       |      |      |

|միջոցների շահագործման պատճառով         |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|Փողոցների և  ճանապարհների անբավարար    |360   |       |      |      |

|վիճակը նպաստել է - ընդամենը            |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|այդ թվում`                             |361   |       |      |      |

|քաղաքների և  այլ բնակավայրերի          |      |       |      |      |

|փողոցների (առանց ավտոճանապարհային      |      |       |      |      |

|տեղամասերի)                            |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|ավտոճանապարհների (ներառյալ             |362   |       |      |      |

|քաղաքային և  այլ բնակավայրային         |      |       |      |      |

|տեղամասերի)                            |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|որից` ընդհանուր օգտագործման            |362.1 |       |      |      |

|ճանապարհներին                          |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|ՃՏՊ-ը ըստ տեսակների` բախում            |370   |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|շրջում                                 |371   |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|հետիոտնի վրաերթ                        |372   |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|այլ պատահարներ                         |373   |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|Տուժել են ՃՏՊ-ից`                      |400   |X      |      |      |

|տրանսպորտային միջոցների վարորդներ      |      |       |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|հետիոտն                                |410   |X      |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|որից` մինչև  16 տարեկան երեխաներ       |411   |X      |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|ուղևորներ                              |420   |X      |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|որից` մինչև  16 տարեկան երեխաներ       |421   |X      |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|հեծանվորդներ                           |430   |X      |      |      |

|_______________________________________|______|_______|______|______|

|որից` մինչև  16 տարեկան երեխաներ       |431   |X      |      |      |

.____________________________________________________________________.

 

    Ղեկավար                _________________________  ___________________

                              (Ազգանուն, անուն)        (Ստորագրություն)

                            

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ___________________  ___________________

    այլ լիազորված անձ)            (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

                                                                            

                                               «__ «______200__թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):

6. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները` տարին մեկ անգամ` հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:

7. Հաշվետվության 110 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 120, 130 և 140 տողերի ցուցանիշների հանրագումարին:

8. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122 և 123 տողերի ցուցանիշների հանրագումարին:

9. Հաշվետվության 121 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122.1 և 123.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:

10. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 220, 230, 240, 250, 260 և 270 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

11. Հաշվետվության 210, 220, 230, 240, 250, 260, 270 և 280 տողերում լրացվում են` ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

12. Հաշվետվության 221, 231, 241, 251, 261 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

13. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 320, 330 և 340 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

14. Հաշվետվության 360 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 361 և 362 տողերի ցուցանիշների հանրագումարին:

15. Հաշվետվության 370, 371, 372, 373 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

16. Հաշվետվության 400, 410, 420, 435 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
04.10.2013
N 24-Ն
Որոշում