Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ 01-ԵՀԱ, «ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ...

 

 

108.0165.141113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10813435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հոկտեմբերի 2013 թվականի N 165-Ն

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ 01-ԵՀԱ, «ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՁԵՎ N 01-ԵՀԱ, «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 70-ՏԱ ԵՎ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 71-ՏԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման 8-րդ կետի 16-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) Ձև N 01-ԵՀԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) Ձև N 01-ԵՀԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 2 հավելվածի,

3) «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) Ձև N 70-ՏԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 3 հավելվածի,

4) «Օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) Ձև N 71-ՏԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Աշխատակազմի ղեկավարի տեղակալին` ապահովել ընդերքի գործակալության ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման և պայմանագրային բաժնի աշխատակցի/ների/ պաշտոնի անձնագրերում փոփոխությունների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(4-րդ կետը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

(նախաբանը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 1

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

.______________________.

|Համաձայնեցված է       |

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ         |ՀՀ վիճակագրության     |

|պետական խորհրդի       |

|2013թ. հոկտեմբերի 10-ի|

|N 49-Ա որոշմամբ       |

._____________________________________________________________________|

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի     |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված     |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից|

|տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ     |

|հաստատված կարգի:                                                     |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                              ՕՐԵՆՔՈՎ                                |

|_____________________________________________________________________|

|ՈՒմ է ներկայացվում                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|           (անվանումը)                       |   Ձև  N 01-ԵՀԱ        |

|                                             |    (տարեկան)          |

|Ով է ներկայացնում                            |                       |

|_____________________________________________|Հաստատված է`           |

|           (անվանումը)                       |ՀՀ էներգետիկայի        |

|                                             |և  բնական պաշարների    |

|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման     |նախարարի               |

|համարը /__/__/__/__/__/__/__/__/__/__/__/    |2013 թ. հոկտեմբերի 16-ի|

|Կազմակերպաիրավական                           |N 165-Ն հրամանով       |

|ձևը________________  /__/__/__/__/           |                       |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)              |Ներկայացվում է`        |

|կոդը __/__/__/__/__/__/__/__/                |ՀՀ էներգետիկ ենթակառ.  |

|Հարկ վճարողի հաշվառման                       |և  բնական պաշարների    |

|համարը __/__/__/__/__/__/__/__/              |նախարարություն         |

|Փաստացի գործունեության տեսակը                |                       |

|հիմնական_______________________ /__/__/__/__/|Ներկայացնում են`       |

|                                             |______________________ |

|երկրորդային____________________ /__/__/__/__/|Երկրաբանական           |

|Մարզը________________________________ /__/__/|ուսումնասիրություններ  |

|Համայնքը_______________________ /__/__/__/__/|իրականացվող            |

|Գործունեության իրականացման վայրը             |կազմակերպությունները   |

|/գտնվելու վայրը/                             |(կոնկրետ նշել)         |

|________________________________/__/__/__/__/|                       |

|         (փոստային դասիչը)                   |Հաշվետվության          |

|_______________________________ /__/__/__/__/|ներկայացման ժամկետը`   |

|         (փոստային դասիչը)                   |մինչև  փետրվարի 5-ը    |

|Էլեկտրոնային փոստի հասցեն ________@__________|                       |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և         |                       |

|նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ      |                       |

|արդարադատության նախարարության իրավաբանական   |                       |

|անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման        |                       |

|վկայականից                                   |                       |

._____________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Երկրաբանական ուսումնասիրությունների մասին (տարեկան)

20....թ. համար

 

Բաժին 1. Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________.

|Տողի  |Անվանումը                             |Սահմանա-|Փաստացի|

|համարը|                                      |գումարը |       |

|______|______________________________________|________|_______|

|Ա     |Բ                                     |1       |2      |

|______|______________________________________|________|_______|

|101   |Երկրաբանական ուսումնասիրությունների   |        |       |

|      |ծավալը, ընդամենը                      |        |       |

|______|______________________________________|________|_______|

|102   |այդ թվում`                            |        |       |

|      |պետական բյուջեից հատկացումների հաշվին |        |       |

|______|______________________________________|________|_______|

|103   |դրամաշնորհների հաշվին                 |        |       |

|______|______________________________________|________|_______|

|104   |այլ միջոցների հաշվին                  |        |       |

|______|______________________________________|________|_______|

|105   |Երկրաբանական ուսումնասիրությունների   |X       |       |

|      |ինքնարժեքը                            |        |       |

.______________________________________________________________.

 

Բաժին 2. Երկրաբանական ուսումնասիրություններն ըստ տեսակների

 

._____________________________________________________________________.

|Տողի  |Անվանումը                          |Կատարված աշխատանքների     |

|համարը|                                   |ծավալը                    |

|______|___________________________________|__________________________|

|      |                                   |ընդա-|պետ   |դրամա-|այլ   |

|      |                                   |մեն  |բյու- |շնորհ-|միջոց-|

|      |                                   |     |ջեի   |ների  |ների  |

|      |                                   |     |հաշվին|հաշվին|հաշվին|

|______|___________________________________|_____|______|______|______|

|Ա     |Բ                                  |1    |2     |3     |4     |

|______|___________________________________|_____|______|______|______|

|201   |Մեխանիկական հորատում, մետր         |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|202   |այդ թվում` սյունակային             |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|203   |ոչ սյունակային                     |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|204   |հարվածապտտողական                   |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|205   |Լեռնային ստորգետնյա փորվածքներ, մ  |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|206   |այդ թվում` հորիզոնական /բովանցք,   |     |      |      |      |

|      |շտրեկ և  այլն/                     |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|207   |ուղղահայաց /վերընթաց,              |     |      |      |      |

|      |հետախուզահորեր 5 մ-ից ավելի        |     |      |      |      |

|      |խորությամբ/                        |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|208   |Լեռնային վերգետնյա փորվածքներ      |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|209   |այդ թվում` առու, խրամատ, մաքրում,  |     |      |      |      |

|      |խոր. մ                             |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|210   |հետախուզահորեր մինչև  5 մ          |     |      |      |      |

|      |խորության, քառ. մ                  |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|211   |Երկրաբանական հանույթ, քառ. կմ      |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|212   |Երկրաֆիզիկական հանույթ, քառ. կմ    |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|213   |այդ թվում` սեյսմոհետախուզում       |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|214   |էլեկտրահետախուզում                 |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|215   |ծանրաչափական և  մագնիսական         |     |      |      |      |

|      |հետախուզում                        |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|216   |Հիդրոերկրաբանական և                |     |      |      |      |

|      |ինժեներաերկրաբանական հանույթ,      |     |      |      |      |

|      |քառ. կմ                            |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|217   |Երկրաքիմիական հանույթ, քառ. կմ     |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|218   |Տարածաշրջանային (ռեգիոնալ)         |     |      |      |      |

|      |աշխատանքներ, հազ. դրամ             |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|219   |այդ թվում` երկրաբանական            |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|220   |հիդրոերկրաբանական և                |     |      |      |      |

|      |ինժեներաերկրաբանական               |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|221   |երկրաֆիզիկական                     |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|222   |Բարեկարգում, հազ. դրամ             |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|223   |Ժամանակավոր շինություններ, հազ.դրամ|     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|224   |Անձնակազմի և  բեռների տեղափոխում,  |     |      |      |      |

|      |հազ. դրամ                          |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|225   |Լաբորատոր աշխատանքներ, հազ. դրամ   |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|226   |Աշխատանոցային աշխատանքներ,         |     |      |      |      |

|      |հազ. դրամ                          |     |      |      |      |

|______|___________________________________|_____|______|______|______|

|227   |Այլ աշխատանքներ, հազ. դրամ         |     |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Բաժին 3. Հորատման կատարված աշխատանքների ծավալների բաշխումն ըստ հորատանցքի խորության

 

.____________________________________________________________________.

|Տողի    |Անվանումը                                          |Փաստացի|

|համարը  |                                                   |       |

|________|___________________________________________________|_______|

|Ա       |Բ                                                  |1      |

|________|___________________________________________________|_______|

|301     |Հաշվետու տարում ավարտած հորատանցքերի գումարային    |       |

|        |խորությունը, մետր                                  |       |

|________|___________________________________________________|_______|

|302     |Հաշվետու տարում հորատված հորատանցքերի քանակը       |       |

|________|___________________________________________________|_______|

|303     |Ավարտված (վերջնական հորատված) հորատանցքերի միջին   |       |

|        |խորությունը (տ.301: տ.302), մետր                   |       |

|____________________________________________________________________|

|Վերջնական ավարտված (հորատված) հորատանցքերի քանակն ըստ խորության,    |

|մետր                                                                |

|____________________________________________________________________|

|304     |մինչև  25                                          |       |

|________|___________________________________________________|_______|

|305     |25-100                                             |       |

|________|___________________________________________________|_______|

|306     |101-200                                            |       |

|________|___________________________________________________|_______|

|307     |201-300                                            |       |

|________|___________________________________________________|_______|

|308     |301-400                                            |       |

|________|___________________________________________________|_______|

|309     |401-500                                            |       |

|________|___________________________________________________|_______|

|310     |501-1200                                           |       |

|________|___________________________________________________|_______|

|311     |1201 մ-ից ավելի                                    |       |

.____________________________________________________________________.

 

Բաժին 4. Երկրաբանական ուսումնասիրություններն ըստ բնագավառների և աշխատափուլերի

 

._____________________________________________________________________.

|Տողի|Բնագավառը      |Փաստացի    |Ընդա-|   այդ թվում` ըստ փուլերի     |

|հա- |               |կատարված   |մենը,|______________________________|

|մարը|               |աշխատանք-  |հազ. |որո-|որո-  |նախ- |մանրա-|այլ  |

|    |               |ների ծավալը|դրամ |նո- |նողա- |նական|կրկիտ |աշխա-|

|    |               |           |     |ղա- |գնահա-|հետա-|հետա- |տանք-|

|    |               |           |     |կան |տողա- |խու- |խուզա-|ներ  |

|    |               |           |     |    |կան   |զական|կան   |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|Ա   |Բ              |Գ          |1    |2   |3     |4    |5     |6    |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|401 |Երկրաբանական   |պետբյուջեի |     |    |      |     |      |     |

|    |ուսումնասիրու- |հաշվին     |     |    |      |     |      |     |

|    |թյուններ,      |           |     |    |      |     |      |     |

|____|ընդամենը       |___________|_____|____|______|_____|______|_____|

|402 |               |դրամաշնորհ-|     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|403 |               |այլ միջոց- |     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|404 |այդ թվում`     |պետբյուջեի |     |    |      |     |      |     |

|    |գունավոր       |հաշվին     |     |    |      |     |      |     |

|____|մետաղներ       |___________|_____|____|______|_____|______|_____|

|405 |               |դրամաշնորհ-|     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|406 |               |այլ միջոց- |     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|407 |ազնիվ մետաղներ |պետբյուջեի |     |    |      |     |      |     |

|    |               |հաշվին     |     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|408 |               |դրամաշնորհ-|     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|409 |               |այլ միջոց- |     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|410 |ոչ մետաղներ    |պետբյուջեի |     |    |      |     |      |     |

|    |               |հաշվին     |     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|411 |               |դրամաշնորհ-|     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|412 |               |այլ միջոց- |     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|413 |տարածաշրջանային|պետբյուջեի |     |    |      |     |      |     |

|    |(ռեգիոնալ)     |հաշվին     |     |    |      |     |      |     |

|____|երկրաբանական,  |___________|_____|____|______|_____|______|_____|

|414 |երկրաֆիզիկական,|դրամաշնորհ-|     |    |      |     |      |     |

|    |հիդրո-         |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|երկրաբանական   |___________|_____|____|______|_____|______|_____|

|415 |աշխատանքներ    |այլ միջոց- |     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|416 |հիդրո-         |պետբյուջեի |     |    |      |     |      |     |

|    |երկրաբանական և |հաշվին     |     |    |      |     |      |     |

|____|ինժեներաերկրա- |___________|_____|____|______|_____|______|_____|

|417 |բանական        |դրամաշնորհ-|     |    |      |     |      |     |

|    |աշխատանքներ    |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|               |___________|_____|____|______|_____|______|_____|

|418 |               |այլ միջոց- |     |    |      |     |      |     |

|    |               |ների հաշվին|     |    |      |     |      |     |

|____|_______________|___________|_____|____|______|_____|______|_____|

|419 |այլ աշխատանքներ|           |     |    |      |     |      |     |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար

 

Անուն, ազգանուն

    Կատարող ______________        ___________________

հեռ. ______________

Պաշտոն

___________________

 

ՀՐԱՀԱՆԳ «ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 01-ԵՀԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» ձև N 01-ԵՀԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` մինչև փետրվարի 5-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

5. «Երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը, ընդամենը» տողում (101) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների նախատեսված ծավալը (սյունակ 1) և փաստացի կատարվածը (սյունակ 2):

6. Պետական բյուջեից հատկացումների հաշվին կատարված երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը բերվում է տող 102-ում, դրամաշնորհների հաշվին կատարվածը` տող 103-ում, իսկ այլ միջոցների հաշվին կատարվածը` տող 104-ում:

7. «Երկրաբանական ուսումնասիրությունների ինքնարժեքը» տողում (105) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների մեկ միավորի վրա կատարված ծախսումները:

 

ԲԱԺԻՆ 2. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

8. Այս բաժնում բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների ֆիզիկական ծավալներն ըստ տեսակների` կատարված պետական բյուջեի (սյունակ 2), դրամաշնորհների (սյունակ 3) և այլ միջոցների հաշվին (սյունակ 4):

9. «Մեխանիկական հորատում» տողում (201) բերվում է ուսումնասիրությունների նպատակով կատարված հորատման աշխատանքների ծավալը, որից առանձնացվում են սյունակային (տող 202), ոչ սյունակային (տող 203) և հարվածապտտողական (տող 204) հորատումները:

10. «Լեռնային ստորգետնյա փորվածքներ» տողում (205) բերվում են ստորգետնյա փորվածքների ընդհանուր ծավալը, որից առանձնացվում են հորիզոնական /բովանցք, շտրեկ և այլն/ (տող 206) և ուղղահայաց /վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից ավելի խորությամբ/ (տող 207) փորվածքները:

11. «Լեռնային վերգետնյա փորվածքներ» տողն (208) իր մեջ ներառում է առու, խրամատ, մաքրում (տող 209) և մինչև 5 մ խորության հետախուզահորեր (տող 210):

12. «Երկրաբանական հանույթ» տողում (211) բերվում են երկրաբանական երթերի ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից:

13. «Երկրաֆիզիկական հանույթ» տողում (212) բերվում են բոլոր տեսակի երկրաֆիզիկական աշխատանքների ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից: Սրանից առանձնացվում են.

1) սեյսմահետախուզական և սեյսմոլոգիական աշխատանքները (տող 213),

2) լեռնային ապարների և հանքագոյացումների էլեկտրական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ բոլոր մեթոդներով կատարվող էլեկտրահետախուզման աշխատանքները (տող 214),

3) ծանրաչափական բոլոր դասերի ցանցերի տեղադրման, լեռնային ապարների և հանքագոյացումների հզորության ուսումնասիրման համար դաշտային որոնողական աշխատանքներ (տող 215):

14. Ստորերկրյա ջրերի որոնման նպատակով կատարվող հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքների ծավալն` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 216-ում:

15. Հանքային մարմինների շեղման հայտնաբերման նպատակով կատարվող երկրաքիմիական աշխատանքների ծավալը` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 217-ում:

16. «Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ» տողում (218) բերվում է կատարված երկրաբանական (տող 219), հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական (տող 220) և երկրաֆիզիկական (տող 221) աշխատանքների ծախսերը:

17. «Բարեկարգում» տողում (222) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների հետևանքով տեղանքին հասցված վնասի փոխհատուցման կամ բնական վիճակի վերականգնման գումարը:

18. «Ժամանակավոր շինություններ» տողում (223) բերվում են երկրաբանական ուսումնասիրությունների դաշտային աշխատանքների հետ կապված տեխնիկապես անհրաժեշտ ժամանակավոր շինությունների իրականացման ծախսերը:

19. «Անձնակազմի և բեռների տեղափոխում» տողում (224) հաշվառվում են աշխատակիցներին սեփական տրանսպորտով կազմակերպության բազայից աշխատանքի կատարման վայր տեղափոխելու և հետ վերադարձնելու ծախսերը:

20. «Լաբորատոր աշխատանքներ» տողում (225) բերվում են լաբորատորիաներում օգտակար հանածոների և լեռնային ապարների նմուշների լաբորատոր հետազոտման աշխատանքների ծախսերը:

21. «Աշխատանոցային աշխատանքներ» տողում (226) բերվում են դաշտային հետազոտություններով ստացված տվյալների մշակման (քարտեզների կազմում, ձևավորում և այլն) և հաշվետվությունների կազմման ծախսերը:

22. «Այլ աշխատանքներ» տողում (227) բերվում են նախագծերի և նախահաշիվների կազմման, դաշտային աշխատանքների կազմակերպման և լուծարման, հաշվետվությունների գրախոսականների և փորձաքննությունների հետ կապված և այլ ծախսեր:

 

ԲԱԺԻՆ 3. ՀՈՐԱՏՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ

 

23. Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատված հորատանցքերի գումարային խորությունը բերվում է տող 301-ում:

24. Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատված հորատանցքերի ընդհանուր քանակը բերվում է տող 302-ում:

25. Ավարտված հորատանցքերի միջին խորությունը բերվում է տող 303-ում, իսկ քանակներն ըստ խորությունների միջակայքերի` տողեր 304-311-ում:

 

ԲԱԺԻՆ 4. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՓՈՒԼԵՐԻ

 

26. Այս բաժնում բերվում է պետական բյուջեի, դրամաշնորհների հաշվին և այլ միջոցների հաշվին կատարված երկրաբանական ուսումնասիրություններն` ըստ օգտակար հանածոների և աշխատափուլերի:

27. Սյունակ 1-ի 401, 402 և 403 տողերում բերված տվյալները պետք է համընկնեն բաժին 1-ի սյունակ 2-ի համապատասխանաբար 102, 103 և 104 տողերում բերված տվյալների հետ:

 

(1-ին հավելվածը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

.______________________.

|Համաձայնեցված է       |

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ         |ՀՀ վիճակագրության     |

|պետական խորհրդի       |

|2013թ. հոկտեմբերի 10-ի|

|N 49-Ա որոշմամբ       |

._____________________________________________________________________|

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի     |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված     |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից|

|տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ     |

|հաստատված կարգի:                                                     |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                              ՕՐԵՆՔՈՎ                                |

|_____________________________________________________________________|

|ՈՒմ է ներկայացվում                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|           (անվանումը)                       |     Ձև  N 01-ԵՀԱ      |

|                                             |    (եռամսյակային)     |

|Ով է ներկայացնում                            |                       |

|_____________________________________________|Հաստատված է`           |

|           (անվանումը)                       |ՀՀ էներգետիկայի և      |

|                                             |բնական պաշարների       |

|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման     |նախարարի               |

|համարը /__/__/__/__/__/__/__/__/__/__/__/    |2013 թ. հոկտեմբերի 16-ի|

|Կազմակերպաիրավական                           |N 165-Ն հրամանով       |

|ձևը________________  /__/__/__/__/           |                       |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)              |Ներկայացվում է`        |

|կոդը __/__/__/__/__/__/__/__/                |ՀՀ էներգետիկ ենթակառ.  |

|Հարկ վճարողի հաշվառման                       |և  բնական պաշարների    |

|համարը __/__/__/__/__/__/__/__/              |նախարարություն         |

|Փաստացի գործունեության տեսակը                |                       |

|հիմնական_______________________ /__/__/__/__/|Ներկայացնում են`       |

|                                             |______________________ |

|երկրորդային____________________ /__/__/__/__/|Երկրաբանական           |

|Մարզը________________________________ /__/__/|ուսումնասիրություններ  |

|Համայնքը_______________________ /__/__/__/__/|իրականացվող            |

|Գործունեության իրականացման վայրը             |կազմակերպությունները   |

|/գտնվելու վայրը/                             |(կոնկրետ նշել)         |

|________________________________/__/__/__/__/|                       |

|         (փոստային դասիչը)                   |Հաշվետվության          |

|_______________________________ /__/__/__/__/|ներկայացման ժամկետը`   |

|         (փոստային դասիչը)                   |մինչև  հաշվետու        |

|Էլեկտրոնային փոստի հասցեն ________@__________|ժամանակաշրջանին        |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և         |հաջորդող ամսվա 15-ը    |

|նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ      |                       |

|արդարադատության նախարարության իրավաբանական   |                       |

|անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման        |                       |

|վկայականից                                   |                       |

._____________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

20 ... թ. ________ եռամսյակի համար

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Տողի  |                           |Հաշ-  |Տոկոսով` |Տարե-  |Տոկոսով` |

|համարը|                           |վետու |նախորդ   |սկզբից`|նախորդ   |

|      |                           |եռամս-|տարվա    |աճող   |տարվա    |

|      |                           |յակում|նույն    |թվերով |նույն    |

|      |                           |      |ժամանա-  |       |ժամանակա-|

|      |                           |      |կահատվածի|       |հատվածի  |

|      |                           |      |համեմատ  |       |համեմատ  |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|Ա     |Բ                          |1     |2        |3      |4        |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|101   |Երկրաբանահետախուզական      |      |         |       |         |

|      |աշխատանքներ, ընդամենը      |      |         |       |         |

|      |(103+105+107)              |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|102   |այդ թվում ավելացած արժեքի  |      |         |       |         |

|      |հարկը (104+106+108)        |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|103   |Երկրաբանահետախուզական      |      |         |       |         |

|      |աշխատանքներ պետական        |      |         |       |         |

|      |բյուջեի միջոցների հաշվին,  |      |         |       |         |

|      |ընդամենը                   |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|104   |այդ թվում ավելացած արժեքի  |      |         |       |         |

|      |հարկը                      |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|105   |Երկրաբանահետախուզական      |      |         |       |         |

|      |աշխատանքներ դրամաշնորհների |      |         |       |         |

|      |հաշվին, ընդամենը           |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|106   |այդ թվում ավելացած արժեքի  |      |         |       |         |

|      |հարկը                      |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|107   |Երկրաբանահետախուզական      |      |         |       |         |

|      |աշխատանքներ այլ միջոցների  |      |         |       |         |

|      |հաշվին, ընդամենը           |      |         |       |         |

|______|___________________________|______|_________|_______|_________|

|108   |այդ թվում ավելացած արժեքի  |      |         |       |         |

|      |հարկը                      |      |         |       |         |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար

 

Անուն, ազգանուն

    Կատարող ______________        ___________________

հեռ. ______________

Պաշտոն

___________________

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 01-ԵՀԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» ձև N 01-ԵՀԱ (եռամսյակային) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Երկրաբանական ուսումնասիրությունների ընդհանուր ծավալը, հաշվի առած ավելացված արժեքի հարկը, բերվում է 101 տողում, իսկ ըստ ֆինանսավորման առանձին աղբյուրների` 103 (պետական բյուջեի միջոցների հաշվին), 105 (դրամաշնորհների հաշվին) և 107 (այլ միջոցների հաշվին) տողերում:

6. Ավելացված արժեքի հարկերի ցուցանիշները բերվում են համապատասխանաբար 102, 104, 106, 108 տողերում:

7. Հաշվետու եռամսյակում կատարված երկրաբանական ուսումնասիրությունների ծավալներն ըստ վերը նշված ֆինանսական ցուցանիշների բերված են սյունակ 1-ում, իսկ նույն ցուցանիշները տարեսկզբից աճող թվերով` սյունակ 3-ում:

 

(2-րդ հավելվածը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 3

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

.______________________.

|Համաձայնեցված է       |

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ         |ՀՀ վիճակագրության     |

|պետական խորհրդի       |

|2013թ. հոկտեմբերի 10-ի|

|N 49-Ա որոշմամբ       |

._____________________________________________________________________|

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի     |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված     |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից|

|տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ     |

|հաստատված կարգի:                                                     |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                              ՕՐԵՆՔՈՎ                                |

|_____________________________________________________________________|

|ՈՒմ է ներկայացվում                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|           (անվանումը)                       |     Ձև  N 70-ՏԱ       |

|                                             |      (տարեկան)        |

|Ով է ներկայացնում                            |                       |

|_____________________________________________|Հաստատված է`           |

|           (անվանումը)                       |ՀՀ էներգետիկայի և      |

|                                             |բնական պաշարների       |

|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման     |նախարարի               |

|համարը /__/__/__/__/__/__/__/__/__/__/__/    |2013 թ. հոկտեմբերի 16-ի|

|Կազմակերպաիրավական                           |N 165-Ն հրամանով       |

|ձևը________________  /__/__/__/__/           |                       |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)              |Ներկայացվում է`        |

|կոդը __/__/__/__/__/__/__/__/                |ՀՀ էներգետիկ ենթակառ.  |

|Հարկ վճարողի հաշվառման                       |և  բնական պաշարների    |

|համարը __/__/__/__/__/__/__/__/              |նախարարություն         |

|Փաստացի գործունեության տեսակը                |                       |

|հիմնական_______________________ /__/__/__/__/|Ներկայացնում են`       |

|                                             |______________________ |

|երկրորդային____________________ /__/__/__/__/|Իրավաբանական անձինք,   |

|Մարզը________________________________ /__/__/|անհատ ձեռնարկատերերը,  |

|Համայնքը_______________________ /__/__/__/__/|որոնք արդյունահանում   |

|Գործունեության իրականացման վայրը             |են օգտակար հանածոներ   |

|/գտնվելու վայրը/                             |(կոնկրետ նշել)         |

|________________________________/__/__/__/__/|                       |

|         (փոստային դասիչը)                   |Հաշվետվության          |

|_______________________________ /__/__/__/__/|ներկայացման ժամկետը`   |

|         (փոստային դասիչը)                   |մինչև  փետրվարի 25-ը   |

|Էլեկտրոնային փոստի հասցեն ________@__________|                       |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և         |                       |

|նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ      |                       |

|արդարադատության նախարարության իրավաբանական   |                       |

|անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման        |                       |

|վկայականից                                   |                       |

._____________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ

20 ... թ. համար

 

._____________________________________________________________________

|Օգտակար  |Մշակ-|Չափ-|Պաշար- |Ար-  |Կորուստներն   |Արդյու- |Ընդերքում|

|հանածոյի |ման  |ման |ների   |դյու-|արդյունահանման|նահանված|կորսված  |

|անվանումը|եղա- |միա-|մարումը|նահա-|ժամանակ       |է տոկոս-|կորուստ- |

|         |նակը |վորը|(սյ.2+ |նումը|______________|ներով,  |ներն     |

|         |     |    |սյ.3)  |     |ընդեր- |տեխ-  |սյ.2x100|արդյունա-|

|         |     |    |       |     |քում   |նոլո- |____    |հանման   |

|         |     |    |       |     |կորսված|գիական|սյ.1    |ժամանակ, |

|         |     |    |       |     |       |      |        |սյ.3x100 |

|         |     |    |       |     |       |      |        |_____    |

|         |     |    |       |     |       |      |        |սյ.1     |

|_________|_____|____|_______|_____|_______|______|________|_________|

|Ա        |Բ    |Գ   |1      |2    |3      |4     |5       |6        |

|_________|_____|____|_______|_____|_______|______|________|_________|

|_________|_____|____|_______|_____|_______|______|________|_________|

|_________|_____|____|_______|_____|_______|______|________|_________|

|_________|_____|____|_______|_____|_______|______|________|_________|

._____________________________________________________________________

 

________________________________________________________.

|Օգտակար      |Գերչափորո-|Կատարված են պաշարների         |

|հանածոյի     |շային     |օգտագործման դիմաց պետբյուջե   |

|աղքատացումը  |կորուստ-  |վճարումներ (հազ. դրամ)        |

|_____________|ներն      |______________________________|

|փաստացի|տոկո-|արդյունա- |օգտակար   |օգտակար   |ռոյալթիի|

|       |սով  |հանման    |հանածոների|հանածոների|համար   |

|       |     |ժամանակ   |արդյու-   |մարված    |        |

|       |     |          |նահանված  |պաշարների |        |

|       |     |          |պաշարների |համար     |        |

|       |     |          |համար     |          |        |

|_______|_____|__________|__________|__________|________|

|7      |8    |9         |10        |11        |12      |

|_______|_____|__________|__________|__________|________|

|_______|_____|__________|__________|__________|________|

|_______|_____|__________|__________|__________|________|

|_______|_____|__________|__________|__________|________|

________________________________________________________.

 

Ղեկավար

 

Անուն, ազգանուն

    Կատարող ______________        ___________________

հեռ. ______________

Պաշտոն

___________________

 

ՀՐԱՀԱՆԳ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՁԵՎ N 70-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» ձև N 70-ՏԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում են օգտակար հանածոներ:

3. Հաշվետու ժամանակաշրջանում սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում հաշվետվություններում բերվում են փաստացի կատարված աշխատանքները` նշելով դրանց ընթացքի մեջ գտնվելը:

4. Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն մինչև փետրվարի 25-ը:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ 1-ում բերվում է մարված պաշարների քանակը:

7. Սյունակ 2-ում բերվում են այն հաշվեկշռային պաշարների քանակները, որոնք հանվել են ընդերքից` ստորգետնյա աշխատանքների կամ վերգետնյա աշխատանքների ժամանակ: Ընդ որում, այստեղ հաշվի չեն առնվում այն պահանջարկ չունեցող օգտակար հանածոները, որոնք ընդգրկված չեն եղել հաշվեկշռային պաշարներում:

8. Օգտակար հանածոների արդյունահանման հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ հանքաքարի չոր կշռի: Բոքսիտների, սիլիկատային, նիկելային, երկաթի, մանգանի հանքերի, ինչպես նաև բնական տեսքով օգտագործվող օգտակար հանածոների (կրի, կավի, հանքային աղերի և այլնի) համար արդյունահանման հաշվառումը տարվում է պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված խոնավությամբ:

9. Սահմանված խոնավությամբ արդյունահանման ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

100 - Wփ

Ահ = Ափ _________

100 - Wհ

 

որտեղ Ահ - փաստացի արդյունահանումն է` բերված հաստատված հաշվեկշռային պաշարների խոնավության, տոննա

Ափ - փաստացի արդյունահանումը, տոննա

Wփ - արդյունահանվող հանքաքարի փաստացի խոնավությունը, տոկոս

Wհ - հաստատված պաշարներում բնական խոնավությունը, տոկոս:

10. Սյունակ 3-ում բերվում են կորուստներն արդյունահանման ժամանակ: Կորուստներն օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների այն քանակներն են, որոնք հանքամշակման ժամանակ ընդերքից դուրս չեն հանվում (ընդերքում կորսված): Կորուստներ են համարվում նաև այն պաշարները, որոնք արդյունահանվել և ուղարկվել են հանքամշակումից գոյացած հողաշեղջ` պահեստավորման, թափվել են բեռնման և տեղափոխման ժամանակ (տեխնոլոգիական):

11. Սյունակ 7-ում բերվում են դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի փաստացի քանակները, որոնք արդյունահանվել են օգտակար հանածոների հետ և ընդգրկված չեն պաշարների հաշվարկներում:

12. «Գերչափորոշային կորուստներն արդյունահանման ժամանակ» սյունակում (9) բերվում է փաստացի և նորմատիվային կորուստների տարբերությունը:

13. Սյունակ 10-ից 12-ում բերվում են պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար պետբյուջե կատարված վճարները:

 

(3-րդ հավելվածը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
16.10.2013
N 165-Ն
Հրաման