Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆ ...

25.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2014  -ից մինչեւ   25.10.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 28.09.18 թիվ 171-Ն որոշում)

i

050.0333.281213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013538

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 333-Ն

 

i

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ժամանակ առաջացող ռիսկերը,

Հաշվի առնելով, որ`

. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի պահառուի գործառույթները սկզբնական շրջանում իրականացվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրը վարողի (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող) կողմից.

. Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կենտրոնական դեպոզիտարիա) միջև կնքված պայմանագրի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը Կենտրոնական դեպոզիտարիան է.

. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված` Կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 171-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.12.2013
N 333-Ն
Որոշում