Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆ ՍՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 1991 թ. թիվ 613

 

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևան քաղաքում ռազմամարզական գիշերօթիկ վարժարան ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

Հայաստանի հանրապետության լուսավորության նախարարությանը`

ա) լուծարել N 19 ՄՊՏՈՒ-ն և մարշալ Բաբաջանյանի անվան ռուսաց լեզվի, մարմնակրթության և ռազմական պատրաստության խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցը և դրանց բազայի վրա Երևան քաղաքում ստեղծել ռազմամարզական գիշերօթիկ վարժարան.

բ) լուծարված N 19 ՄՊՏՈՒ-ի սովորողներին և մանկավարժադաստիարակչական կոլեկտիվի անդամներին տեղավորել պրոֆիլին համապատասխան ուսումնարաններում.

գ) ազատված շենքը և տարածքը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը.

դ) նորստեղծ ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի սովորողների վրա տարածել հանրապետությունում գործող մարզական թեքումով գիշերօթիկ դպրոցներում կիրառվող սննդի նորմաները:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
18.10.1991
N 613
Որոշում