040.0389.110414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2014 թվականի N 389-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող 3-րդ մասնաշենքի 1-ին հարկից 72 000 000 դրամ շուկայական արժեքով, 351.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել «Երևանի թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 18 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
(1-ին կետը փոփ. 13.10.2022 թիվ 1589-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի փետրվարի 27-ին կնքված` N 04/0012 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի չափով լուծելու մասին համաձայնագիր` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
ա. «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման և մարզական գույքով ապահովելու համար 10 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի ներդրումներ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
բ. սույն կետի «ա» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարված ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2 ամսվա ընթացքում ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարված ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,
դ. պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ