030.0359.310799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով արդարադատության խորհրդի 1999 թվականի հուլիսի 28-ի «Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ և 95 հոդվածի 5-րդ կետերով, «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ներքոհիշյալ դատավորներին շնորհել որակավորման դասեր
1. Աթանյան Լեռնիկ Հովհաննիսյանի դատավոր, որակավորման հինգերորդ դաս
2. Արամյան Սարիբեկ Վարդևանի դատավոր, որակավորման հինգերորդ դաս
3. Մանասարյան Վոլոդյա Արշավիրի դատավոր, որակավորման չորրորդ դաս
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
31 հուլիսի 1999 թ.
ՆՀ-359