Սեղմել Esc փակելու համար:
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2015  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.11.2018 թիվ 64-Ն որոշում)

i

603.0009.250414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314188

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2014 թվականի թիվ 09-Ն

 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՁԵՎ 1-փոստ

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

 

.____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի    |

|(2000 թ.ապրիլի 4-ի ՀՕ-48)                                           |

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                  |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը                 |

|____________________________________________________________________|

|Ներկայացնում է_____________________________________________________ |

|                             (անվանումը)                            |

|Գտնվելու վայրը _______________________________ I___I____I____I____I |

|               (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)  |

|Մարզը ________________________________________________  I____I____I |

|                                       (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   |

|Համայնքը / Վարչական շրջանը ________________________I____I____I____I |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |

|________________________________________ I____I____I____I____I____I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |

|____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|ՕՐԵՆՔՈՎ                                                             |

|____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական    |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն  |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է             |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                       |

.____________________________________________________________________.

 

1. Փոստային և սուրհանդակային առաքումներ

 

(ամսական)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                                    |Տողի   |Չափի   |Հաշվետու|

|                                            |համարը |միավորը|ամսվա   |

|                                            |       |       |ծավալը  |

|____________________________________________|_______|_______|________|

|                      Ա                     |   Բ   |   Գ   |    1   |

|____________________________________________|_______|_______|________|

|Առաքվել է փոստ, ընդամենը                    |110    |տոննա  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|այդ թվում` ներհանրապետական                  |110.1  | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|միջազգային                                  |110.2  | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության|110.2.1| - «-  |        |

|երկրներ                                     |       |       |        |

|____________________________________________|_______|_______|________|

|Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված      |115    |հազար  |        |

|արժեքի հարկի)                               |       |դրամ   |        |

|____________________________________________|_______|_______|________|

|այդ թվում` փոստային գործունեությունից       |115.1  | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|սուրհանդակային գործունեությունից            |115.2  | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|Ծախսեր, ընդամենը                            |120    | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|այդ թվում` փոստային գործունեությունից       |120.1  | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|սուրհանդակային գործունեությունից            |120.2  | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|Այլ գործունեությունից ստացված եկամուտներ    |130    | - «-  |        |

|____________________________________________|_______|_______|________|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող       |135    |մարդ   |        |

|փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների|       |       |        |

|միջին ամսական թվաքանակը                     |       |       |        |

|____________________________________________|_______|_______|________|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող       |140    | - «-  |        |

|սուրհանդակային գործունեությամբ զբաղվող      |       |       |        |

|աշխատողների միջին ամսական թվաքանակը         |       |       |        |

._____________________________________________________________________.

 

2. Փոստային և սուրհանդակային առաքումներ

 

(եռամսյակային)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                                   |Տողի   |Չափի   |Հաշվետու |

|                                           |համարը |միավորը|եռամսյակի|

|                                           |       |       |ծավալը   |

|___________________________________________|_______|_______|_________|

|                      Ա                    |   Բ   |   Գ   |    1    |

|___________________________________________|_______|_______|_________|

|Առաքվել են նամակներ և  բացիկներ, ընդամենը  |210    |հազար  |         |

|                                           |       |հատ    |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|այդ թվում` ներհանրապետական                 |210.1  | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|միջազգային                                 |210.2  | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|որից` Անկախ Պետությունների                 |210.2.1| - «-  |         |

|Համագործակցության երկրներ                  |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|Միջազգային մուտքային նամակներ և  բացիկներ, |215    | - «-  |         |

|ընդամենը                                   |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|որից` Անկախ Պետությունների                 |215.1  | - «-  |         |

|Համագործակցության երկրներ                  |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|Առաքվել են ծանրոցածրարներ (բանդեռոլներ),   |220    | - «-  |         |

|ընդամենը                                   |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|այդ թվում` ներհանրապետական                 |220.1  | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|միջազգային                                 |220.2  | - «-  |         |

|որից` Անկախ Պետությունների                 |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|Համագործակցության երկրներ                  |220.2.1| - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|Միջազգային մուտքային ծանրոցածրարներ        |225    | - «-  |         |

|(բանդեռոլներ), ընդամենը                    |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|որից` Անկախ Պետությունների                 |225.1  | - «-  |         |

|Համագործակցության երկրներ                  |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|Առաքվել են ծանրոցներ, ընդամենը             |230    | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|այդ թվում` ներհանրապետական                 |230.1  | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|միջազգային                                 |230.2  | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|որից` Անկախ Պետությունների                 |230.2.1| - «-  |         |

|Համագործակցության երկրներ                  |       |       |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|Միջազգային մուտքային ծանրոցներ, ընդամենը   |235    | - «-  |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|որից` Անկախ Պետությունների                 |235.1  | - «-  |         |

|Համագործակցության երկրներ                  |       |       |         |

._____________________________________________________________________.

 

3. Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ, միավոր

 

(տարեկան)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                                      |Տողի   |Ընդա- |այդ    |

|                                              |համարը |մենը  |թվում` |

|                                              |       |Քանակ,|մասնա- |

|                                              |       |միավոր|ճյուղեր|

|______________________________________________|_______|______|_______|

|                      Ա                       |   Բ   |   1  |   2   |

|______________________________________________|_______|______|_______|

|Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը)         |310    |      |       |

|______________________________________________|_______|______|_______|

|Մերձերկաթուղային փոստատներ                    |315    |      |       |

|______________________________________________|_______|______|_______|

|Փոստային և  սուրհանդակային կապի բաժանմունքներ |320    |      |       |

|______________________________________________|_______|______|_______|

|որից` գյուղական բնակավայրերում                |320.1  |      |       |

|______________________________________________|_______|______|_______|

|Գործող փոստարկղեր                             |325    |      |X      |

|______________________________________________|_______|______|_______|

|որից` գյուղական բնակավայրերում                |325.1  |      |X      |

|______________________________________________|_______|______|_______|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող         |330    |      |X      |

|փոստատարների միջին տարեկան թվաքանակը          |       |      |       |

|______________________________________________|_______|______|_______|

|որից` գյուղական բնակավայրերում                |330.1  |      |X      |

|______________________________________________|_______|______|_______|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող         |340    |      |X      |

|սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը        |       |      |       |

|______________________________________________|_______|______|_______|

|որից` գյուղական բնակավայրերում                |340.1  |      |X      |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար                       ___________________  ___________________

                                   (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

    Լրացնող (գլխավոր հաշվապահ     ___________________  ___________________

    կամ այլ լիազորված անձ)         (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«_ _» _______20__թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա, հաշվետու եռամսյակի և հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից` «Փոստային և սուրհանդակային առաքումներ (ամսական) (բաժին 1)», ««Փոստային և սուրհանդակային առաքումներ (եռամսյակային) (բաժին 2)», «Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ (տարեկան) (բաժին 3)»: Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ` հաշվետու ամսվա, 2-րդ բաժինը` եռամսյակը մեկ անգամ` հաշվետու եռամսյակի, իսկ 3-րդ բաժինը` տարին մեկ անգամ` հաշվետու տարվա համար:

6. 1-ին բաժնի 115 տողում արտացոլվում են եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով:

7. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված եկամուտները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:

8. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

9. 2-րդ բաժնում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև ներհանրապետական և միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով` առանձնացված ըստ միջազգային մուտքային փոխադրումների:

10. 3-րդ բաժնում լրացվում է այն կազմակերպությունների քանակը, որոնց համար փոստային և սուրհանդակային ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)` դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:

11. 325 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:

12. 330 և 340 տողերում լրացվում է համապատասխանաբար հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների և սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:

13. Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր:

14. Փոստային առաքումը փոստային առաքանու (հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն է հասցեատիրոջը:

15. Փոստային ծառայությունները գործողություն կամ գործունեություն է փոստային առաքանու (բացառությամբ հատուկ առաքանու) ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և բաժանորդագրված պարբերականների առաքման գծով:

16. Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:

17. Հատուկ կապի ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.04.2014
N 09-Ն
Որոշում