Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0534.230514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 10-րդ կետերի, 6-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ մասի 6-րդ կետի, 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերի, 20-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերի և 15-րդ մասի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերի և 4-րդ մասի, 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերի, 24-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները` համաձայն N 2 հավելվածի.

3) աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) զբաղվածության պետական գործակալություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի տեղաբաշխման կարգն ու չափանիշները` ըստ մարզերի, Երևան քաղաքի և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների)` համաձայն N 6 հավելվածի.

7) աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) գործատուների հետ համագործակցության կարգը, գործատուների մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների մասին տեղեկությունների տրամադրման ձևն ու եղանակը` համաձայն N 9 հավելվածի.

10) գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տրամադրվող ուղեգրի ձևը` համաձայն N 10 հավելվածի.

11) գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն N 11 հավելվածի.

12) ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 12 հավելվածի.

13) գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 13 հավելվածի.

14) աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը` համաձայն N 14 հավելվածի.

15) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն N 15 հավելվածի.

16) աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 16 հավելվածի.

17) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 17 հավելվածի.

18) աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն N 18 հավելվածի.

19) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 19 հավելվածի.

20) տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը` համաձայն N 20 հավելվածի.

21) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը` համաձայն N 21 հավելվածի.

22) աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն N 22 հավելվածի.

23) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 23 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի ձևը, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության օրինակելի ձևը, աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրի օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության հիմնական ցուցանիշների ամսական և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության ձևերը, զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի հայտի օրինակելի ձևը, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, լիազորված մարմնի և աշխատանք փնտրող անձի միջև անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի օրինակելի ձևը, փոխհատուցման հավաստագրի ձևը, գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագրի օրինակելի ձևը, մասնագիտական ուսուցման ուղեգրի և հայտի ձևերը, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը, գործատուների գրանցամատյանի ձևաչափը, տվյալ ամսվա ընթացքում գործատուի մոտ աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևը, հող օգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը, աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող յուրաքանչյուր զբաղվածության պետական ծրագրի համար նախատեսված չափանիշների կշիռները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության և աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի միջև կնքվող աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4) մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարանի ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը:

(2-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման զբաղվածության պետական ծրագրի համատեղ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները` ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի:

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տվյալ տարվա ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը` ըստ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի.

(3.1-ին կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

3.2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծախսային ծրագրով նախատեսված միջոցների` մինչև 6 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների ֆինանսավորմանը (որի 80 տոկոսը հատկացնել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին` գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման նպատակով անհրաժեշտ աջակցության տրամադրման համար, իսկ 20 տոկոսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ներքին գործուղումների, տրանսպորտային նյութերի, գրասենյակային նյութերի համար):

(3.2-րդ կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) աջակցել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման և Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.

2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը`

ա. Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքների ղեկավարներից ստանալ Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ,

բ. հաստատել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների ցուցակները` նշելով գյուղական համայնքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև ընտանիքը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերում ընդգրկված չլինելու մասին տեղեկատվությունը,

գ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

3) ապահովել սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում` ներառյալ գյուղապետարանի վարչական շենքը.

4) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի մեկը համայնքների ղեկավարներից ստանալ հաջորդ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ (նշելով համայնքի անվանումը, իրականացման ենթակա ծրագրերի թիվը և անվանումը, պահանջվող ֆինանսական միջոցների չափը)` պատշաճ հիմնավորմամբ, ամփոփել դրանք և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

5) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համաձայնեցնել և հաստատել տվյալ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցը` նշելով վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, հատկացված ֆինանսական միջոցների չափը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

(6-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

6.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի ուղեկցման աշխատանքներին (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր):

(6.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

8. Սահմանել, որ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված` աշխատանք փնտրող զբաղված և աշխատանք փնտրող չզբաղված անձանց կարգավիճակները, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ենթակա են համապատասխանեցման օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգավիճակներին, բացառությամբ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված այն անձանց, որոնց օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացվել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունում ներառվելիք տեղեկությունների ցանկի հետ կապված հարաբերությունները, սահմանվում են աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման համար անհրաժեշտ հիմքերը:

2. Աշխատանք փնտրող անձի կարիքների (այսուհետ` աշխատանքային կարիք) գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն):

3. Աշխատանքային կարիքների գնահատման նպատակն աշխատանք փնտրող անձին «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարմար աշխատանքի տեղավորմանը նպաստելն է և այդ ճանապարհով կայուն զբաղվածություն ապահովելն է:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՔԵՐԸ

 

4. Աշխատանքային կարիքների գնահատումը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան աշխատանք փնտրող անձի կողմից որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշումն է:

5. Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անմրցունակության որոշարկման չափանիշները, աշխատանք փնտրող անձի ցանկությունները և սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվության համապարփակ վերլուծության արդյունքում բացահայտված` աշխատանք փնտրող անձի օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները` աշխատաշուկայի իրավիճակին համապատասխան:

6. Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է` հաշվի առնելով աշխատանք փնտրող անձի`

1) սեռը, տարիքը, ամուսնական կարգավիճակը, բնակավայրի տիպը (քաղաքային, գյուղական, սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային).

2) աշխատանքային ցանկությունները և հետաքրքրությունները (նախընտրելի աշխատանքի մասին պատկերացումները), այդ թվում` որոշակի մասնագիտությամբ կամ որակավորմամբ, որոշակի ոլորտում, որոշակի աշխատավարձով, բնակության վայրից որոշակի հեռավորության վրա, տրանսպորտային մատչելիությանը վերաբերող որոշակի պահանջների բավարարմամբ, որոշակի աշխատանքային պայմաններով, որոշակի բնույթի աշխատանք ունենալու ցանկությունը, որոշակի աշխատանքների կատարման համար հոգեֆիզիոլոգիական հակվածությունը, նոր մասնագիտություն և հմտություններ ստանալու, որակավորումը բարձրացնելու պատրաստակամությունը.

3) որոշակի աշխատանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունները (կրթությունը, մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային ստաժը, այդ թվում` հատուկ կամ մասնագիտական աշխատանքային փորձը).

4) հաշմանդամություն ունենալու հանգամանքը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակման աստիճանը (այդ թվում` ուղեկցողի անհրաժեշտությունը), վերականգնողական անհատական ծրագիրը.

5) սոցիալական կարգավիճակը` սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելը, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալը, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելը, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքը.

6) գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, դրա տևողությունը.

7) արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) փախստական լինելու հանգամանքը.

9) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

10) անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի` ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

11) մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

12) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

7. Տարածքային կենտրոնի կողմից աշխատանքային կարիքների գնահատման նպատակով աշխատանք փնտրող անձը լրացնում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան:

7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված հարցաթերթիկը լրացվելուց հետո աշխատանք փնտրող անձին տրվում է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:

(7.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Տարածքային կենտրոնն ուսումնասիրելով և վերլուծելով սույն կարգի 7-րդ կետում նշված հարցաթերթիկում ներառված տեղեկատվությունը, դրանք համադրելով նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում տվյալ անձի մասին առկա տվյալների և փաստաթղթերի հետ և հիմք ընդունելով սույն կարգի 7.1-ին կետում նշված մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության արդյունքները, հարցաթերթիկը լրացվելուց և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը տալուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում կազմում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացություն: Այն դեպքում, երբ տեղեկատվական շտեմարանում առկա չեն աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության կազմման համար անհրաժեշտ որոշակի տվյալներ, ապա տարածքային կենտրոնը դրանք ստանում է գրավոր հարցման կամ առցանց` էլեկտրոնային եղանակով վարվող տեղեկատվական բազաների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և եզրակացությունը կազմում է հարցման պատասխանն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

9. Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունն օգտագործվում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում (այսուհետ` անհատական ծրագիր) աջակցության թիրախները և դրանց հասնելու համար համապատասխան միջոցառումները նախանշելու համար: Անհատական ծրագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

(9-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

10. Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը կցվում է անհատական ծրագրին և համարվում է դրա անբաժանելի մասը:

11. Աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում աջակցության թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` զբաղվածության պետական համապատասխան ծրագրերում աշխատանք փնտրող անձի ներգրավման մասին առաջարկությունները, ինչպես նաև ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը նշվում են` հաշվի առնելով աշխատանքային կարիքների գնահատումը:

12. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվության և (կամ) հանգամանքների փոփոխության դեպքում տարածքային կենտրոնը վերանայում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը` համապատասխան փոփոխությունները հաստատող տեղեկատվությունն ստացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխության մասին տեղեկատվությունը կարող է ստացվել աշխատանք փնտրող անձի գրավոր հայտարարությամբ, ինչպես նաև տեղեկատվական շտեմարանում կատարված փոփոխությունների արդյունքում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սույն չափանիշներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի պայմանները բնութագրող, այդ թվում` առաջարկվող աշխատանքի վայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները:

2. Տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափանիշները սահմանվում են` հաշվի առնելով հետևյալը`

1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեկուկես չափը գերազանցող վարձատրություն` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձի համար, ով անցել է մինչև վեց ամիս ժամկետով` մասնագիտական կամ վարպետային ուսուցում.

2) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրություն` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող անձանց համար:

(2-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

3. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կրթության և որակավորման համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների` Հայաստանի Հանրապետության դասակարգիչը.

2) համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունենալու մասին կրթական հաստատության կողմից տրված վկայականը:

4. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե`

1) այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմանները.

2) այդ աշխատանքի վայրը գտնվում է աշխատանք փնտրող անձի բնակության միևնույն բնակավայրի կամ տվյալ բնակավայրից մինչև տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրի տարածքում, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

5. Հաշմանդամություն ունեցող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե այդ աշխատանքը բավարարում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները` հաշվի առնելով վերականգնողական անհատական ծրագրում նշված, հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակման աստիճանը (այդ թվում` ուղեկցողի անհրաժեշտությունը):

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, այդ փաստաթղթերի ներկայացման, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն):

 

II. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

3. Տարածքային կենտրոնում հաշվառվելու համար, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքի, աշխատանք փնտրող անձը ներկայացնում է`

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական ապահովության քարտ.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.

4) աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ.

5) զինվորական գրքույկ` զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում.

6) գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն):

(3-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

4. Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնում հաշվառվելու համար ներկայացնում է սույնկարգի 3-րդ կկետի 1-5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակները:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5. Հաշմանդամություն ունեցող` աշխատանք փնտրող անձը, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոն է ներկայացնում նաև նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագիրը: Ընդ որում, վերականգնողական անհատական ծրագրի ներկայացումը չի պահանջվում, եթե այն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ուղարկվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային այն կենտրոն, որում տեղակայված է հաշմանդամություն ունեցող` աշխատանք փնտրող անձի փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը:

6. Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

7. Աշխատանք փնտրող անձի հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային ձևով` նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելու, ներկայացված փաստաթղթերն էլեկտրոնային պատկերատպման (սքանավորում) ենթարկելու և դրանք տեղեկատվական շտեմարանում ներբեռնելու միջոցով:

8. Աշխատանք փնտրող անձին հաշվառելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օր է համարվում սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը չի ներկայացնում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նույն օրը տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: Եթե աշխատանք փնտրող անձը տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում տարածքային կենտրոն` սկզբնական դիմելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում տարածքային կենտրոնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

9. Աշխատանք փնտրող անձը համարվում է հաշվառված` սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրվանից:

10. Աշխատանք փնտրող` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձանց, որոնք պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և հաշվառված են տարածքային կենտրոնում, տրվում է գործազուրկի կարգավիճակ` սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Հաշվառման նպատակով աշխատանք փնտրող անձի կողմից տարածքային կենտրոն ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված գործողությունների իրականացումից հետո:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. Աշխատանք փնտրող անձը հաշվառումից հանվում է`

1) իրեն հաշվառումից հանելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

2) օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 5-9-րդ կետերում նշված դեպքերում:

12.1. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տարվա մեջ առնվազն մեկ անգամ հրավիրում է տարածքային կենտրոն հարմար աշխատանքի առաջարկ ներկայացնելու նպատակով:

(12.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

12.2. Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնի կողմից համարվում է հրավիրված` բջջային հեռախոսին և (կամ) էլեկտրոնային հասցեին տարածքային կենտրոն ներկայանալու օրվա մասին հաղորդագրություն ստանալու կամ այդ հաղորդագրությունը գործակալության պաշտոնական կայքէջում (www.employment.am) տեղադրվելու դեպքերում: Բջջային հեռախոսի և էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում հաղորդագրությունը տեղադրվում է գործակալության պաշտոնական կայքէջում, և հաշվառման օրն աշխատանք փնտրող անձին տրվում է համապատասխան ծածկագիր` այդ հաղորդագրությանն էլեկտրոնային եղանակով ծանոթանալու համար: Հաղորդագրությունը կայքէջում տեղադրվելու դեպքում տարածքային կենտրոն ներկայանալու օր է համարվում հաղորդագրությունը կայքէջում տեղադրվելու օրվան հաջորդող մինչև հինգերորդ աշխատանքային օրն ընկած ժամանակահատվածի ցանկացած աշխատանքային օրը, որի մասին տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է տարածքային կենտրոնում հաշվառվելու օրը:

(12.2-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

13. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում գործազուրկի կարգավիճակը կասեցնելիս գործազուրկը հաշվառումից չի հանվում և համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող անձ: Ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտելու դեպքում գործազուրկի կարգավիճակը վերականգնելու օրվանից` տվյալ գործազուրկը համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող գործազուրկ:

14. Այն դեպքում, երբ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բնակչության անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում (ռեգիստրում) ներառված տվյալների համաձայն աշխատանք փնտրող անձը տեղափոխվել է իր հաշվառումն իրականացրած տարածքային կենտրոնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր, աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում հաշվառվելու համար գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե): Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(14-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրն աշխատանք փնտրող տվյալ անձի նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը նրան հանում է հաշվառումից: Աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում համարվում է հաշվառված` նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի կողմից իրեն հաշվառումից հանելու օրը:

(15-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

18. Աշխատանք փնտրող անձի նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնին հասանելի է լինում աշխատանք փնտրող տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

19. Աշխատանք փնտրող անձը մինչև տարածքային կենտրոնում հաշվառվելը կարող է առցանց եղանակով նախնական գրանցվել` գործակալության պաշտոնական կայքէջում: Նախնական գրանցման արդյունքում աշխատանք փնտրող անձը սույն կարգի իմաստով չի համարվում հաշվառված: Նախնական գրանցման էլեկտրոնային համակարգի միջավայրում գրանցված` աշխատանք փնտրող անձի համար հասանելի են դառնում իր կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, իր համար հարմար աշխատանք համարվող թափուր աշխատատեղերի ցանկը, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրերի մասին տեղեկատվությունը:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկի` հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային կենտրոն չներկայանալու հարգելի պատճառներն են`

1) գործազուրկի հիվանդությունը.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում գործազուրկի կողմից ընտանիքի հիվանդ անդամի խնամքը.

3) գործազուրկի կողմից հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող իր կամ իր խնամքի տակ գտնվող հիվանդ երեխայի խնամքը` հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում.

4) գործազուրկի կողմից իր կամ իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում խնամքը` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում.

5) գործազուրկի կողմից մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքը, այն դեպքում, երբ երեխայի ծնողը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել.

6) զինվորական վարժական հավաքների մեջ գտնվելը` դրանց ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանքով.

7) տարածքային կենտրոն ներկայանալու օրը կամ դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կամ գործազուրկի խնամարկյալի մահվան դեպքը, ինչը պետք է հավաստվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված մահվան վկայականով և համապատասխան այնպիսի այլ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական), որոնցով հավաստվում է գործազուրկի ու մահացած անձի միջև մերձավոր ազգակցությունը կամ խնամիությունը,

8) արտակարգ և անկանխատեսելի այնպիսի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ), ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, տեխնածին և տարերային այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, որոնք օբյեկտիվորեն անհնար են դարձրել տարածքային կենտրոն գործազուրկի ներկայանալը.

9) տարածքային կենտրոն ներկայանալու մասին նախապես տեղեկացված չլինելը:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված պատճառները հավաստվում են ժամանակավոր անաշխատունակության թերթիկով, իսկ 4-րդ ենթակետում նշված դեպքերում` նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված լուսապատճենով: Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացվում և տրամադրվում է համապատասխան բժշկական հաստատության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիս 14-ի N 1024-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգին համապատասխան:

3. Գործազուրկի հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային կենտրոն չներկայանալու համապատասխան հիմքերը ներկայացվում են ոչ ուշ, քան չներկայանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատաշուկայի իրավիճակի մասն տեղեկատվության հասանելիության մեխանիզմների հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատաշուկայի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակը հասարակության լայն շերտերին, մասնագիտացված պետական ու ոչ պետական ինստիտուցիոնալ կառույցներին, հետազոտողներին աշխատաշուկայի իրավիճակի, աշխատուժի առաջարկի և պահանջարկի առկա միտումների, աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելն է:

3. Աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի և զարգացման միտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից տրամադրված վարչական վիճակագրական ամսական և տարեկան հաշվետվությունների (որոնց ձևերը և ներկայացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը), տեղական աշխատաշուկայի վերլուծությունների տեսքով:

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած ձևով ամսական վարչական վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են ընթացիկ ամսվա կտրվածքով, ինչպես նաև աճողական կարգով հետևյալ տվյալները` ըստ մարզային բաշխվածության`

1) գործազրկության մակարդակը` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ) տվյալներով.

2) զբաղվածների թիվը, սեռատարիքային կազմը և կրթական մակարդակը, զբաղվածության մակարդակը` ԱՎԾ-ի տվյալներով.

3) աշխատանք փնտրողների թիվը` ըստ զբաղմունքների դասակարգչի խմբերի, սեռատարիքային կազմի և կրթական մակարդակի.

4) գործազուրկների, այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը, սեռատարիքային կազմը և կրթական մակարդակը.

5) աշխատուժի պահանջարկը (թափուր և նոր ստեղծվող աշխատատեղեր)` ըստ զբաղմունքների դասակարգչի խմբերի և տնտեսական գործունեության տեսակների.

6) զբաղվածության պետական ծրագրերում (այսուհետ` ծրագիր) ընդգրկված անձանց թիվը` ըստ ծրագրերի և այդ անձանց կարգավիճակի` աշխատանք փնտրող զբաղված, գործազուրկ, աշխատաշուկայում անմրցունակ անձ (այսուհետ` կարգավիճակ).

7) զբաղվածության ծրագրերում ընդգրկված և տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը` ըստ ծրագրերի և այդ անձանց կարգավիճակի.

8) առանց զբաղվածության ծրագրերում ընդգրկելու, տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը` ըստ այդ անձանց կարգավիճակի:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է եռամսյակային կտրվածքով` առանց մարզային բաշխվածության:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած ձևով տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են տարեկան կտրվածքով հետևյալ տվյալները` ըստ մարզային բաշխվածության`

1) կայուն զբաղվածության ցուցանիշները` ըստ ծրագրերի.

2) ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը` ԱՎԾ-ի տվյալներով.

3) զբաղվածների թիվը, զբաղվածության մակարդակը` ըստ մարզային բաշխվածության` ԱՎԾ-ի տվյալներով.

4) հաջորդ տարվա զբաղվածության մակարդակի կանխատեսումը` ԱՎԾ-ի կողմից իրականացվող համապատասխան հետազոտության ամփոփ արդյունքներով, եթե նմանատիպ հետազոտություն իրականացված է հաշվետու տարվա համար.

5) գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը` ԱՎԾ-ի տվյալներով.

6) հաջորդ տարվա գործազրկության մակարդակի կանխատեսումը, որը ներկայացվում է` ԱՎԾ-ի կողմից իրականացվող համապատասխան հետազոտության ամփոփ արդյունքներով, եթե նմանատիպ հետազոտություն իրականացված է հաշվետու տարվա համար.

7) տարածքային կենտրոններում հաշվառված` վերադարձող աշխատանքային միգրանտների թիվը, սեռատարիքային կազմը, կրթական մակարդակը և կարգավիճակը:

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվությունը ներառվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարանում և հասանելի է յուրաքանչյուրին` գործակալության պաշտոնական կայքէջի (այսուհետ` կայք) միջոցով:

8. Կայքում առկա տեղեկատվությունը հնարավոր է զտել` ըստ առկա ցուցանիշների, ամիսների, տարիների և մարզային բաշխվածության:

9. Տեղեկատվության ամբողջական և ճկուն օգտագործման նպատակով այն կարող է նաև կայքից ներբեռնվել «xlsx», «xml», «pdf» ձևաչափերով:

10. Կայքում օգտվողներին տրվում է ազատ գրանցվելու հնարավորություն` օգտվողի կողմից ներկայացված էլեկտրոնային հասցեին ցուցանիշները պարբերաբար ուղարկելու նպատակով:

11. Կայքում ապահովվում է` ըստ ընտրված ցուցանիշների և ժամանակաշրջանների` գրաֆիկների կառուցման հնարավորություն:

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) և այդ ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող` զբաղվածության պետական ծրագրերի` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների) տեղաբաշխման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

2. Նախարարությունը ծրագիրը տեղաբաշխում է` հիմք ընդունելով շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, նախորդ տարվա ընթացքում իր կողմից իրականացված աշխատաշուկայի վերլուծությունների և գնահատումների ամփոփ արդյունքները, ինչպես նաև զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությամբ հաստատված թիրախային ցուցանիշները:

3. Ծրագիրն ըստ մարզերի (Երևան քաղաքի) և տարածքների տեղաբաշխվում է` հիմք ընդունելով հետևյալ չափանիշները`

 

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների չափը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

1) Ա= _____________________________________________________________

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների ընդհանուր չափը

 

աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի

կտրվածքով

2) Բ= _____________________________________________________________

աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը

 

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների թիվը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

3) Գ= _____________________________________________________________

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների ընդհանուր թիվը

 

նախորդ տարվա ընթացքում ծրագրով փաստացի ծախսված գումարի չափը`

մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

4) Դ = _____________________________________________________________

նախորդ տարվա համար ծրագրով տվյալ մարզին (Երևան քաղաքին)

տարածքին հատկացված գումարի չափը

 

գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

5) Ե = ___________________________________________________

գործազուրկների ընդհանուր թիվը

 

նախորդ տարվա ընթացքում ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված

անձանց թիվը տվյալ մարզում (Երևան քաղաքում), տարածքում

6) Զ = _____________________________________________________________

նախորդ տարվա ընթացքում ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված

անձանց ընդհանուր թիվը

 

չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը տվյալ մարզում (Երևան

քաղաքում), տարածքում

7) Է = _____________________________________________________________

չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը

 

ընդ որում, չկրկնվող թափուր աշխատատեղը` գործատուի կողմից առաջին անգամ նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն ներկայացված թափուր աշխատատեղն է:

 

կանխատեսվող թափուր աշխատատեղերի և նոր ստեղծվող աշխատատեղերի

թիվը տվյալ մարզում (Երևան քաղաքում), տարածքում

8) Ը = ___________________________________________________________ ,»,

կանխատեսվող թափուր աշխատատեղերի և նոր ստեղծվող աշխատատեղերի

ընդհանուր թիվը

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

4. Հիմք ընդունելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված չափանիշները` ծրագիրն ըստ մարզերի (Երևան քաղաքի) և տարածքների տեղաբաշխվում է համաձայն հետևյալ բանաձևի`

«Ա» չափանիշի կշիռը` Կ1

«Բ» չափանիշի կշիռը` Կ2

«Գ» չափանիշի կշիռը` Կ3

«Դ» չափանիշի կշիռը` Կ4

«Ե» չափանիշի կշիռը` Կ5

«Զ» չափանիշի կշիռը` Կ6

«Է» չափանիշի կշիռը` Կ7

«Ը» չափանիշի կշիռը` Կ8

 

Մթ=Կ1xԱ+Կ2xԲ+Կ3xԳ+Կ4xԴ+Կ5xԵ+Կ6xԶ+Կ7xԷ+Կ8xԸ

 

որտեղ`

թ-ն` Երևան քաղաքի, մարզերի (տարածքների) թիվն է» բառերով, «Մթհ-ն` մարզերի և Երևան քաղաքի Մթ ցուցանիշների հանրագումարն է» բառերը` «Մթհ-ն` Երևան քաղաքի, մարզերի (տարածքների) Մթ ցուցանիշների հանրագումարն է» բառերով, իսկ «Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի)» բառերը` «Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի), տարածքի

Մթ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

 

Մթ

                          Գբ =  ____,    որտեղ`

                                 Մթհ

 

Մթհ-ն` մարզերի և Երևան քաղաքի Մթ ցուցանիշների հանրագումարն է:

Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

5. Յուրաքանչյուր մարզի կտրվածքով` ծրագիրն ըստ նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տեղաբաշխվում է` հիմք ընդունելով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված չափանիշները:

6. Ծրագրին մաս կազմող` առանձին ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցները կարող են վերաբաշխվել նախարարության կողմից` ոչ ավելի, քան տվյալ ծրագրին հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների չափի 25 տոկոսի սահմաններում` աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող, փաստարկված հիմնավորումներով:

7. Ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող յուրաքանչյուր ծրագրի համար` սույն կարգի 4-րդ կետով նախատեսված չափանիշների կշիռները սահմանում է նախարարը:

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից աշխատանքի տոնավաճառի կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով ապահովելն է.

1) աշխատանք փնտրողի կայուն զբաղվածությունը.

2) գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը:

3. Ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

5. Գործակալությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագրի իրականացման մարզի կամ Երևան քաղաքի ընտրությունը պայմանավորված է հետևյալ նվազագույն պայմաններով`

1) Երևան քաղաքում` տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, արտադրական ծավալների ավելացման, ներդրումների իրականացման կանխատեսումների արդյունքում թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած առնվազն 50 գործատուի, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` առնվազն 25 գործատուի առկայության դեպքում.

2) Երևան քաղաքում առնվազն 200, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում առնվազն 50 թափուր աշխատատեղի հայտի առկայության դեպքում.

3) Երևան քաղաքում առնվազն 200 աշխատանք փնտրող անձի, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում առնվազն 50 աշխատանք փնտրող անձի մասնակցության դեպքում:

(5-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

6. Ծրագրի իրականացման վայրի, ժամկետի, գործատուների մասնակցության, օգտագործվող սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի հետ կապված, ինչպես նաև ծրագրի այլ կազմակերպչական հարցեր կարգավորվում են կազմակերպության հետ կնքված գնման պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

7. Գործակալությունը ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները տրամադրում է ծրագրի իրականացման վայրն սպասարկող տարածքային կենտրոնին (այսուհետ` տարածքային կենտրոն):

8. Կազմակերպությունը ծրագրի իրականացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ, գործակալության հետ նախապես համաձայնեցնելով, զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ միջոցներով (հանդիպումներ, հրավեր-նամակներ, թռուցիկներ, ուղեցույցներ, պաստառներ և այլն) հրապարակում է տեղեկատվություն ծրագրի մասին` նշելով իրականացման վայրը, ժամկետը, կազմակերպության տվյալները (անվանումը, հեռախոսահամարը): Տոնավաճառի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Այդ տեղեկատվությունը փակցվում է նաև տարածքային կենտրոնի տեսանելի վայրում:

(8-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

9. Տարածքային կենտրոնը պայմանագիրն ստանալուց հետո, որպես ծրագրի նախապատրաստական աշխատանք, կազմում է աշխատանք փնտրողների հետ հանդիպումների և խորհրդատվական աշխատանքների իրականացման ժամանակացույց, ինչպես նաև խորհրդատվության արդյունքում մասնակցելու ցանկություն հայտնած գործատուների ցանկ` նշելով գործատուների անվանումը և թափուր աշխատատեղերի թիվը, և նշանակում ծրագրի պատասխանատու:

(9-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

9.1. Տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրին մասնակցող աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած գործատուների, ինչպես նաև ներկայացվող թափուր աշխատատեղերի հաշվառումը նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով:

(9.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

10. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը` նախարարության աշխատակազմ է ներկայացնում սույն ծրագրի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների կամ ամփոփ):

(10-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

11. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

12. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

13. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

Տն+Տտ-Ա

Տչ = ----------- x 100%, որտեղ`

Ըն+Ըտ

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Տն+Տտ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Ըն-ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում իրականացված ծրագրին մասնակցած անձանց թիվն է,

Ըտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած աշխատանք փնտրող անձանց թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տ-(Ա-Ատ) --  Զկչ = ---------- x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրին մասնակցածներից մեկ ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված աշխատանք փնտրող անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող չորս ամիսը:

(13-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

2. Ծրագրի նպատակն անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար սույն կարգով նախատեսված պահանջներով, ծրագրի կողմ հանդիսացող գործատուի և հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի առաջարկով գործատուին միաժամանակ կարող են տրամադրվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված ենթածրագիր 1-ով և ենթածրագիր 2-ով նախատեսված միանվագ փոխհատուցումները:

(2-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

3. Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը, որոնք աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին`

1) ենթածրագիր 1` անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին.

2) ենթածրագիր 2` հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

(II գլուխը խմբ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

 

5. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոններում հաշվառված և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(5-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

6. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 1-ում` ենթածրագիր 1-ի ավարտից առնվազն երեք տարի հետո:

7. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

9. Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար ենթածրագիր 1-ն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` ԲՍՓԳ) տարածքային մարմինների կամ ԲՍՓԳ-ի վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում