Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0534.230514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

10. Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄՓՉ = 200000 x (ԿՉ1 + ԿՉ2 +...+ ԿՉ12 x ԱՉԹ),

որտեղ`

ՄՓՉ-ն միանվագ փոխհատուցման չափն է,

ԿՉ1-ԿՉ12-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշների կշիռներն են,

Չ1-Չ12-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշներն են, ընդ որում`

Չ1` անձն ունի 1-ին խմբի հաշմանդամություն,

Չ2` անձն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ,

Չ3` անձն ունի 3-րդ խմբի հաշմանդամություն,

Չ4` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 0.00-20.00 միջակայքում,

Չ5` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 20.01-30.00 միջակայքում,

Չ6` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը գտնվում է 30.01 - 45.00 միջակայքում,

Չ7` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը 45.01 և դրանից բարձր է,

Չ8` անձը բնակվում է սահմանամերձ բնակավայրում,

Չ9` անձը բնակվում է լեռնային բնակավայրում,

Չ10` անձը բնակվում է բարձր լեռնային բնակավայրում,

Չ11` անձը գտնվում է 16-30 տարիքային խմբում,

Չ12` այլ չափանիշներ, որոնցում ներառվում են`

ա. անձը գտնվում է 31-63 տարիքային խմբում,

բ. անձը 3 ամսվանից մինչև մեկ տարի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,

գ. անձը մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,

դ. անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է կենտրոնում,

ե. հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,

զ. վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից,

է. թրաֆիքինգի զոհ է,

ը. անձի փախստական լինելու հանգամանքը,

թ. անձն ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ,

ժ. անձն ունի մասնագիտություն (որակավորում), սակայն տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,

ժա. չունի մասնագիտություն (որակավորում),

ժբ. նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

ժգ. նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

ժդ. անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային,

ԱՉԹ` այլ չափանիշների թիվը, որոնք բավարարում է անձը:

(10-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

11. Միանվագ փոխհատուցման չափը որոշող չափանիշների կշիռները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

12. Միանվագ փոխհատուցման չափը 50.0 հազ. դրամից պակաս լինելու դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամի չափով, իսկ 200.0 հազ. դրամից ավելի լինելու դեպքում` 200.0 հազ. դրամի չափով:

(12-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

13. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ենթածրագիր 1-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

14. Տարածքային կենտրոնը տվյալ տարվա ոչ ուշ, քան հունվարի տասներորդ աշխատանքային օրը և յուրաքանչյուր հաջորդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր համագործակցող գործատուներին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է ամփոփ տեղեկատվություն ենթածրագիր 1-ի պայմանների մասին:

15. Գործատուն էլեկտրոնային կամ գործատուին հարմար այլ եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ենթածրագիր 1-ի մասնակցության հայտ` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները (հասցեն, հեռախոսահամարը, այդ թվում` բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն) և հարմար եղանակը, միաժամանակ կցելով նախարարի հաստատած ձևին համապատասխան` իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին հայտը:

(15-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

16. Տարածքային կենտրոնը գործատուի մասնակցության մասին հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է տեղեկատվական համակարգում և դրա մասին տեղեկացնում գործակալությանը:

17. Գործակալությունը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը ենթածրագիր 1-ի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով`

1) կատարում է ենթածրագիր 1-ում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված առաջնահերթությունները.

2) ըստ առաջնահերթությունների հերթականության` ձևավորում է ենթածրագիր 1-ում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց ցուցակը (այսուհետ` ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:

18. Տարածքային կենտրոնը ցուցակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում անմրցունակ անձին սահմանված կարգով հրավիրում է տարածքային կենտրոն:

(18-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

19. Ցուցակում ընդգրկված և տարածքային կենտրոն ներկայացած անմրցունակ անձին տարածքային կենտրոնը տրամադրում է ենթածրագիր 1-ի վերաբերյալ խորհրդատվություն:

20. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց ուղեգրում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով անմրցունակ անձանց մասին տեղեկատվությունը, ուղեգրման ենթակա անմրցունակ անձանց թիվը և գործատուին անմրցունակ անձանց այցելելու օրը, ժամը` նախապես համաձայնեցնելով գործատուի հետ:

21. Եթե գործատուն չի համաձայնում նույն օրն ընդունել ցուցակում ընդգրկված բոլոր անմրցունակ անձանց, ապա տարածքային կենտրոնը, գործատուի հետ համաձայնեցնելով ուղեգրվող անձանց թիվը և օրն ու ժամը, գործատուի մոտ է ուղեգրում անմրցունակ անձանց` ըստ ցուցակում նշված առաջնահերթությունների:

21.1. Գործատուի մասնակցության հայտը չեղարկվում է`

1) գործատուի պահանջով կամ`

2) եթե նրա մոտ առկա թափուր աշխատատեղը համալրվում է անմրցունակ անձով կամ`

3) եթե գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց:

21.2. Տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված անմրցունակ անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուի, տարածքային կենտրոնի և անմրցունակ անձի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է անմրցունակ անձի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1)` երեք օրինակից, նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(21.2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

21.3. Պայմանագիր 1-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը:

(21.3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

21.4. Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն կամ ուղարկում էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

21.5. Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

21.6. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 1-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, անմրցունակ անձի կողմից առաջարկի ընդունման կամ չընդունման, ինչպես նաև գործատուի կողմից անմրցունակ անձի մերժման վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` դրան կցելով ուղեգիրը, իսկ դրա բացակայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համապատասխան հաղորդագրությունը:

21.7. Սույն կարգի 21.4-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով գործակալություն է ուղարկում ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

(21.7-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

21.8. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 1-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

21.8.1. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(21.8.1-ին կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

21.9. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ենթածրագիր 1-ի ծախսերի նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների:

21.10. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է գործակալությանը:

21.11. Գործակալությունը նախարարության աշխատակազմից հաստատված ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:

21.12. Գործակալությունը իր անվամբ բացված հաշվի համարին գումարն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:

(21.12-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

21.13. Ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե սույն կարգի 21.3-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

ա. գործատուի նախաձեռնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր,

բ. այն ժամկետում, որի ընթացքում անմրցունակ անձի համար գործատուի կողմից վճարված եկամտային հարկի գումարը չի գերազանցում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված փոխհատուցման գումարի չափը.

2) ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից, եթե սույն կարգի 21.3-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը կամ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի և ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

21.14. Միանվագ փոխհատուցման գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո սույն կարգի 21.13-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում լուծում է աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ` առնվազն սույն կարգի 21.2-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետով:

21.15. Սույն կարգի 21.14-րդ կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

21.16. Սույն կարգի 21.2-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետում սույն կարգի 21.14-րդ կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից:

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

 

22. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնի կողմից հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման ծրագրի (այսուհետ` ենթածրագիր 2) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(22-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

23. Ենթածրագիր 2-ում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

24. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 2-ում` ենթածրագիր 2-ի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(24-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

25. Սույն կարգի 23-րդ կետում նշված փոխհատուցվող գումարը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:

26. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք` ենթածրագիր 2-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` անմրցունակ անձի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

27. Ենթածրագիր 2-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է այդ ծրագրի կազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն:

28. Եթե ենթածրագիր 2-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված շահառուներին:

29. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 2-ի կազմակերպման նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ:

30. Տարածքային կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուի առաջարկը և համապատասխան ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` դրանց, ինչպես նաև անձի վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակները և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի` իր վերականգնողական անհատական ծրագիրը վերանայելու մասին դիմումը ներկայացնում է ԲՍՓԳ-ի տարածքային մարմին:

(30-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

31. ԲՍՓԳ-ի տարածքային մարմինը տարածքային կենտրոնից սույն կարգի 30-րդ կետում նշված փաստաթղթերի կրկնօրինակներն ու անմրցունակ անձի դիմումն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում` ստացված փաստաթղթերի հիման վրա տարածքային կենտրոն է ներկայացնում եզրակացություն սույն կարգի 23-րդ կետում նշված աշխատատեղի հարմարեցման նպատակով գործատուին փոխհատուցման ենթակա ծախսերի արդյունավետության և դրանց չափերի հնարավոր օպտիմալացման, տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին, և ձևակերպում է հարմարեցման ենթակա աշխատատեղում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային պայմանների և բնույթի ցուցվածությունը կամ հակացուցվածությունը, և հաշմանդամություն ունեցող անձի ախտաբանական վիճակների առանձնահատկություններից ելնելով` դրա մասին համապատասխան նշում է կատարում անձի մասնագիտական վերականգնման ծրագրի «Աշխատանքային երաշխավորագիր» բաժնում և վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակը ներկայացնում տարածքային կենտրոն:

(31-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

34. Տարածքային կենտրոնը, ստանալով սույն կարգի 31-րդ կետում նշված վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակը, երեք աշխատանքային օրվա ընթացքում` ըստ անհրաժեշտության լրացուցիչ բանակցում է գործատուի հետ և լրամշակում է հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուից ստացված առաջարկը, լրամշակված տարբերակը ներկայացնում գործատուին:

(34-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

35. Սույն կարգի 30-34-րդ կետերով նախատեսված գործընթացների արդյունքում հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս աշխատանքով ապահովելու վերաբերյալ ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա անմցունակ անձի, տարածքային կենտրոնի և ենթածրագիր 2-ի շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձին համար` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2)` երեք օրինակից` նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(35-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

36. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` պայմանագիր 2-ում նշված պայմաններով: Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն: Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

(36-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

37. Տարածքային կենտրոնը պայմանագիր 2-ի պատճենը և ենթածրագիր 2-ի արդյունքում աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալություն: Աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող գործազուրկների ցուցակում նշվում է` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, առկայության դեպքում` կրթությունը և որակավորումը, ինչպես նաև աշխատանքային ստաժը, այդ թվում` մասնագիտական աշխատանքային ստաժը:

(37-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

38. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 2-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի անհատական ծրագրում:

(38-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

39. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը` նախարարության աշխատակազմ է ներկայացնում սույն ծրագրի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

(39-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն որոշումներ)

40. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

41. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

42. Գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, գումարը փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:

(42-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

43. Ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե սույն կարգի 36-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

2) ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի կողմից, եթե սույն կարգի 36-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(43-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

43.1. Սույն կարգի 43-րդ կետում նշված միանվագ փոխհատուցման ենթակա գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձը սույն կարգի 36-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ` սույն կարգի 35-րդ կետում նշված պայմանագիր 2-ով սահմանված ժամկետով:

(43.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

43.2. Սույն կարգի 43.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

(43.2-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

43.3. Սույն կարգի 43.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի կողմից:

(43.3-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

44. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

 --           Ը-Ա

Տչ = --------- x 100%, որտեղ`

Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ը-(Ա-Ատ)

Զկչ = ---------- x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:.

(44-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ ԹԱՓՈՒՐ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների հետ (այսուհետ` տարածքային կենտրոն) գործատուների համագործակցության նպատակը, սկզբունքները, կազմակերպման և իրականացման քայլերը, մեթոդներն ու ընթացակարգերը, գործատուների հետ համագործակցության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման, ստացման և գրանցման եղանակներն ու ձևերը, գործատուների հետ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` գործատուների հետ համագործակցությունը նախատեսում է զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործատուների և տարածքային կենտրոնի միջև փոխշահավետ ու մշտական հարաբերությունների հաստատում, հետևողական ընդլայնում, խորացում, հետադարձ կապի ապահովում և այդ հենքի վրա բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում (այսուհետ` ամենամյա ծրագիր) իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի (այսուհետ` ծրագիր) նպատակայնության և արդյունավետության թիրախավորված բարձրացում:

3. Ամենամյա ծրագրին համապատասխան` մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը գործակալության պետը կազմում է գործատուների հետ համագործակցության հաջորդ տարվա ծրագիրը` համապատասխան թիրախավորմամբ:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4. Տարածքային կենտրոնի գործունեության տարածքում տնտեսավարող գործատուների հետ համագործակցության իրականացումը վերապահվում է տարածքային կենտրոնի աշխատողներից` գործակալության պետի կարգադրությամբ առանձնացված մասնագետին (մասնագետներին) (այսուհետ` զբաղվածության գործակալ):

(4-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

5. Սույն կարգի 12-րդ կետում նշված ծառայությունները տարածքային կենտրոնի կողմից գործատուներին մատուցվում են անվճար:

 

II. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Գործատուի հետ համագործակցության հիմնական նպատակներն են`

1) ապահովել աշխատանք փնտրող անձանց կայուն զբաղվածության ցուցանիշի թիրախավորված աճը.

2) ապահովել աշխատանք փնտրող անձանց տարածքային կենտրոնի կողմից ամենամյա ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացումը գործատուներից, այդ տեղեկատվության օբյեկտիվ վերլուծության արդյունքներով` ծրագրերի արդյունավետությունը, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացները.

3) ներկայացնել ծրագրերի հաջորդ տարվա պլանավորման վերաբերյալ առաջարկություններ, որոնք բխում են տարածքի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից.

4) հետևողականորեն ավելացնել զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների թիվը.

5) ապահովել գործատուների մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնի կողմից հավաքագրման ամբողջական հնարավորությունների գործնական կիրառությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև այդ գործընթացների հաշվետվողականությունը.

6) պարբերաբար ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ նոր գրանցված (հաշվառված) գործատուների և նրանց կողմից ներկայացվող աշխատուժի պահանջարկի մասին.

7) պարզել և վերլուծել աշխատատեղերի կրճատումների (առաջիկա մեկ տարվա ընթացքում), այդ թվում` զանգվածային ազատումների մասին տեղեկատվությունը, դրանց պատճառները, գործատուներին ներկայացնել աշխատատեղերի նախատեսվող կրճատումների հնարավոր կանխարգելման վերաբերյալ գործնական առաջարկություններ.

8) բարձրացնել գործատուների շրջանում ծրագրերի, ինչպես նաև տարածքի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը.

9) առավելագույնս հասցեական, նպատակային ու արդյունավետ դարձնել առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը համալրելու նպատակով` աշխատանք փնտրող համապատասխան անձանց` տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրումը.

10) օժանդակել գործատուներին առկա և սպասվող թափուր աշխատատեղերն անհրաժեշտ աշխատողներով արդյունավետ համալրման գործում:

7. Գործատուների հետ համագործակցության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը և աշխատուժի ազատ ընտրությունը.

2) սոցիալական գործընկերությունը.

3) կողմերի համար հարաբերությունների փոխշահավետությունը, կայունությունը և հետադարձ կապի ապահովումը.

4) ըստ առաջնահերթությունների` աշխատանք փնտրող անձանց պետական աջակցության և, որպես դրա վերջնական արդյունք, կայուն զբաղվածության ապահովումը.

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափության ապահովումը.

6) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում աշխատաշուկայի տարածքային օբյեկտիվ իրավիճակից բխող զարգացման միտումների հաշվառումը:

 

III. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Գործատուների հետ համագործակցությունն իրականացվում է հետևյալ կերպ`

1) տարածքային կենտրոնի հետ որոշակի համագործակցություն ունեցող գործատուների վերաբերյալ նախարարության կողմից ձևավորված և վարվող համապատասխան տեղեկատվական համակարգում (այսուհետ` գործատուների գրանցամատյան) առկա տեղեկությունների ճշգրտում և հետագա համագործակցության հնարավորությունների, խնդիրների վերհանում.

2) տարածքային կենտրոնի հետ որոշակի համագործակցություն չունեցող և նոր գրանցված (հաշվառված) գործատուների մասին տեղեկատվության հավաքագրում.

3) գործատուի հետ կապի հաստատման` գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) ընտրություն և ըստ այդմ` կապի հաստատում.

4) գործատուին անհրաժեշտ` զբաղվածության պետական կարգավորման, ինչպես նաև տարածքային աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում.

5) գործատուից առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների ու զանգվածային ազատումների մասին տեղեկատվության պարբերաբար ստացում.

6) աշխատատեղերի հնարավոր կրճատումների և զանգվածային ազատումների պատճառների ճշտում գործատուից.

7) գործատուների մասին հավաքագրված ու գործատուներից ստացված և գործատուների գրանցամատյանում մուտքագրված տեղեկատվության պարբերաբար թարմացում.

8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկատվության վերլուծություն` ըստ յուրաքանչյուր գործատուի.

9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված վերլուծության հիման վրա գործատուի հետ արդյունավետ համագործակցության ձևերի և հնարավորությունների համալիր գնահատում.

10) սույն կետի 9-րդ ենթակետում նշված գնահատման արդյունքների հիման վրա գործատուների հետ համագործակցության առաջնահերթությունների սահմանում.

11) գործատուների հետ համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկության ձևավորում, այն գործատուին ներկայացնելը և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

12) սույն կետի 11-րդ ենթակետում նշված առաջարկության քննարկում գործատուի հետ և համապատասխանաբար`

ա. վերջնական հստակեցում,

բ. իրականացման շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերում.

13) սույն կետի 12-րդ ենթակետում նշված առաջարկության հիման վրա ձևավորված գործնական համագործակցության իրականացում`

ա. զբաղվածության գործակալի կողմից նախապես ընտրված աշխատանք փնտրող անձին (անձանց)` աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգրում գործատուի մոտ և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում`

բ. գործատուի մոտ առկա թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերը տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձով համալրելու նպատակով գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատանք փնտրող անձի միջև բանակցությունների վարման կազմակերպում և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

14) սույն կետի 13-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան` ծրագրի մեկնարկում և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

15) աշխատատեղերի հնարավոր կրճատումները կանխարգելելու նպատակով գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից գրավոր ծանուցում ստացած աշխատողի (աշխատողների) միջև բանակցությունների վարման կազմակերպում, նշված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան` գործատուին առաջարկություններ ներկայացնելը և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

16) սույն կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ուղեգրման արդյունքների մասին տեղեկատվության ստացում գործատուից և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը` հաշվառման նպատակով առանձնացնելով այն դեպքերը, երբ իրեն առաջարկվող հարմար աշխատանքից հրաժարվել է աշխատանք փնտրող անձը.

17) ծրագրի ավարտից հետո` իրականացման արդյունքների վերաբերյալ գործատուների գրանցամատյանում համապատասխան նշում կատարելը.

18) ծրագրի իրականացման, ինչպես նաև սույն կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված` աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու, այդ շրջանակներում առկա խնդիրների մասին տեղեկատվության պարբերաբար ստացում գործատուից` դրանց մասին համապատասխան նշումներ կատարելով գործատուների գրանցամատյանում.

19) սույն կետի 15-րդ ենթակետում նշված` աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողների աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվության պարբերաբար ստացում գործատուից և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

20) գործատուների հետ համագործակցության գործնական արդյունքների և հնարավորությունների համալիր վերլուծության արդյունքներով` այդ գործընթացների պլանավորման ու իրականացման արդյունավետության և հասցեականության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում:

 

IV. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների մասին տեղեկատվությունը հավաքագրվում, տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը ճշգրտվում և թարմացվում է սույն կարգով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից (այսուհետ` նախարար) հաստատված` գործատուների գրանցամատյանի ձևաչափին համապատասխան:

10. Զբաղվածության գործակալը տարածքային կենտրոնի հետ որոշակի համագործակցություն չունեցող և (կամ) նոր գրանցված (հաշվառված) գործատուների մասին տեղեկատվությունը հավաքագրում է հետևյալ հիմնական աղբյուրներից և մուտքագրում գործատուների գրանցամատյանում`

1) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող կենտրոնից` առցանց եղանակով, շաբաթական կտրվածքով.

2) գործատու հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ինտերնետային կայքէջերից` յուրաքանչյուր աշխատանքային օր կատարելով համապատասխան մշտադիտարկում.

3) տարածքային կենտրոնի հետ համագործակցող` աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններից` ամսական կտրվածքով և այդ կազմակերպությանն առավել հարմար եղանակով.

4) զանգվածային լրատվության միջոցներից և այլ հնարավոր աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատանքային օր կատարելով համապատասխան մշտադիտարկում:

11. Գործատուի հետ կապի հաստատման` սույն կետում նշված եղանակները նախապես քննարկվում են գործատուի հետ, և կատարվում է գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) համատեղ ընտրություն`

1) զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելություն.

2) գործատուի (գործատուի ներկայացուցչի) կողմից տարածքային կենտրոն այցելություն և հանդիպում զբաղվածության գործակալին.

3) կապի հաստատում հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով և հնարավոր` այլ նմանատիպ եղանակներով:

12. Տարածքային կենտրոնը (զբաղվածության գործակալը) գործատուի հետ բուն համագործակցության շրջանակներում`

1) գործատուին ներկայացնում է տեղեկատվություն տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց մասին (մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային փորձը, այդ թվում` մասնագիտական, սեռը, տարիքը, հարմար աշխատանքի վերաբերյալ առաջարկության չափանիշները)` ըստ գործատուի ներկայացրած կոնկրետ հետաքրքրությունների և պահանջների.

2) գործատուին ամփոփ ներկայացնում է ծրագրերը և տրամադրում խորհրդատվություն այդ ծրագրերում ընդգրկվելու մեխանիզմների վերաբերյալ (ծրագրի անվանումը, հիմնական նպատակը, գործատուի հնարավորությունը ծրագրի միջոցով առկա և սպասվող թափուր աշխատատեղը համալրելու առումով, ծրագրի շահառուների շրջանակը) և, ըստ գործատուի ներկայացրած հետաքրքրության, մանրամասնում է կոնկրետ ծրագրի կազմակերպման և իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.

3) գործատուին ներկայացնում է տեղեկատվություն աշխատաշուկայի վիճակի և միտումների մասին.

4) գործատուից հավաքագրում է տեղեկատվություն առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ, այդ թվում` զանգվածային, ընդ որում, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին հայտի օրինակելի ձևը հաստատում է նախարարը.

5) գործատուի հետ քննարկում է թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տրամադրված տեղեկատվության հրապարակման` գործատուի համար ընդունելի տարբերակը, որի արդյունքում նշված տեղեկատվությունը կարող է`

ա. մուտքագրվել նախարարության տեղեկատվական շտեմարանում և հրապարակվել գործակալության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով` նշելով գործատուի մասին տեղեկատվությունը,

բ. մուտքագրվել նախարարության տեղեկատվական շտեմարանում և հրապարակվել գործակալության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով` առանց գործատուի մասին տեղեկատվությունը նշելու,

գ. մուտքագրվել միայն նախարարության տեղեկատվական շտեմարանում` տարածքային կենտրոններ այցելած աշխատանք փնտրողներին տրամադրելու նպատակով.

6) գործատուի և համապատասխան աշխատանք փնտրող անձանց հետ վարվող բանակցությունների արդյունքում ձեռք է բերում կոնկրետ պայմանավորվածություններ` գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը համալրելու նպատակով`

ա. տարածքային կենտրոնի կողմից համապատասխան աշխատանք փնտրող անձին կամ անձանց գործատուի մոտ ուղեգրելու վերաբերյալ, իսկ նման հնարավորության սպառման կամ բացակայության դեպքում`

բ. աշխատանք փնտրող անձի (անձանց) ներգրավմամբ բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական կոնկրետ ծրագիրը գործատուի հետ համատեղ իրականացնելու վերաբերյալ.

7) գործատուի և աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողի (աշխատողների) հետ վարվող բանակցությունների արդյունքում գործատուին ներկայացնում է խորհրդատվություն` աշխատատեղերի կրճատման հիմնական պատճառների` արտադրության ծավալների կրճատման, արտադրության տեխնոլոգիական, կառուցվածքային, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությունների հնարավորինս մեղմման և վերացման նպատակով.

8) գործատուների մասին հավաքագրված ու գործատուներից ստացված տեղեկատվությունը վերլուծում է` ըստ յուրաքանչյուր գործատուի, որի հիման վրա կատարում է գործատուի հետ համագործակցության ձևերի և հնարավորությունների առաջնահերթությունների համալիր գնահատում.

9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված գնահատման արդյունքներով նախանշում է գործատուի հետ համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկություն (աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորելու նպատակով գործատուի մոտ ուղեգրում, համատեղ ծրագիր)` նախապես ընտրված աշխատանք փնտրող անձի (անձանց) ներգրավմամբ, և ներկայացնում է գործատուին` հաշվի առնելով հետևյալ հիմնական գործոնները`

ա. գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի (աշխատատեղերի) թիվը և դրանց վերաբերյալ գործատուի ներկայացրած պայմաններն ու պահանջները,

բ. առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը (աշխատատեղերը) տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ` աշխատանք փնտրող անձանցով համալրելու առաջնային անհրաժեշտությունը,

գ. տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց և գործատուի մոտ առկա թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ գործատուի ներկայացրած պայմանների համապատասխանության կամ այդ համապատասխանությունը համատեղ կոնկրետ ծրագրի արդյունքում ապահովելու հնարավորությունների ընդհանուր գնահատականները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանք փնտրող անձին «հարմար աշխատանքի» վերաբերյալ առաջարկության չափանիշները,

դ. որպես առաջնային հնարավորություն` նախապես ընտրված աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուի մոտ ուղեգրումը և միայն նման հնարավորության սպառման կամ բացակայության պարագայում`

ե. գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը (աշխատատեղերը) տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձով համալրելու նպատակով` համատեղ կոնկրետ ծրագրային առաջարկության դիտարկումը.

10) հիմք ընդունելով սույն կետի 9-րդ ենթակետում նշված գործոնները` նախապես ընտրում է աշխատանք փնտրող անձին (անձանց) և աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգրում է գործատուի մոտ` սույն կարգի 13-րդ կետում նկարագրված ընթացակարգով.

11) սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված հնարավորության բացակայության կամ սպառման դեպքում կազմակերպում է տարածքային կենտրոնի, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև եռակողմ բանակցություններ, դրանց արդյունքում գործատուի հետ վերջնական ճշտված համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկության հիման վրա կազմում է համապատասխան ծրագրի մասին հայտի նախագիծ և ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) գործնականում ապահովում է ծրագրի մասին հայտի հիման վրա տարածքային կենտրոնի, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև կնքված եռակողմ պայմանագրի իրականացումը.

13) ապահովում է գործատուի հետ հետադարձ կապը համատեղ ծրագրի իրականացման ընթացքում և դրա ավարտից հետո` հիմք ընդունելով ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշի չափանիշը.

14) սույն կարգի 8-րդ կետի 15-րդ ենթակետում նշված` աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողների աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունն ստանում է գործատուից և դրա մասին համապատասխան նշում է կատարում գործատուի գրանցամատյանում:

13. Զբաղվածության գործակալն աշխատանքի տեղավորման նպատակով աշխատանք փնտրող անձին գործատուի մոտ ուղեգրում է հետևյալ ընթացակարգով`

1) գործատուի ներկայացրած պահանջներին` աշխատանք փնտրող անձի մասնագիտության և որակավորման համապատասխանության գնահատում.

2) գործատուի ներկայացրած թափուր աշխատատեղի պայմաններն աշխատանք փնտրող անձին մանրամասն ներկայացնելը և քննարկելը.

3) գործատուի մոտ ուղեգրվող` աշխատանք փնտրող անձին առաջարկվող աշխատանքի` հարմար աշխատանքի չափանիշներին համապատասխանության գնահատում և դրա մասին իրազեկում աշխատանք փնտրող անձին.

4) աշխատանք փնտրող անձի համաձայնության ստացում.

5) գործատուի և աշխատանք փնտրող անձի հետ ուղեգրման վայրի և ժամկետների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածության ձեռքբերում.

6) աշխատանք փնտրող անձի այցելություն գործատուին (ըստ անհրաժեշտության` զբաղվածության գործակալի ուղեկցությամբ).

7) գործատուից ուղեգրման արդյունքների մասին տեղեկատվության ստացում.

8) ուղեգրման և դրա արդյունքների մասին տեղեկատվության մուտքագրում գործատուների գրանցամատյանում:

14. Զբաղվածության գործակալը գործատուի հետ համատեղ ծրագրի իրականացման, ինչպես նաև ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված` աշխատանք փնտրող անձանց աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը պարբերաբար հավաքագրում է գործատուից և այդ տեղեկատվությունն ստանալուց հետո անմիջապես մուտքագրում է գործատուների գրանցամատյանում:

15. Աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվության ստացման տևողությունը և պարբերականությունը որոշվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի ու գնահատման կարգը և ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշի չափանիշը:

16. Զբաղվածության գործակալը գործատուների մասին հավաքագրած ու գործատուներից ստացած տեղեկատվությունը մուտքագրում է նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում, գործատուների գրանցամատյանում և պարբերաբար թարմացնում է այն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

17. Գործատուն զանգվածային ազատումների դեպքում դրա մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետներում:

18. Տարածքային կենտրոնը գործատուների հետ կապի հաստատումը, այդ թվում` գործատուի փաստացի գործունեության վայր այցելությունը կազմակերպում և իրականացնում է համաձայն նախարարի հաստատած տարեկան պլան-ժամանակացույցի:

19. Գործատուների հետ համագործակցության ամփոփ ցուցանիշները, այդ թվում` գործատուներից ստացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զանգվածային ազատումների մասին տեղեկատվությունը` ըստ մարզերի ինքնաշխատ եղանակով արտածվում են նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգից:

 

V. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

20. Տարածքային կենտրոնը, սույն կարգին համապատասխան, գործատուների հետ համագործակցության շրջանակներում բացում, վարում և պարբերաբար թարմացնում է գործատուների էլեկտրոնային գրանցամատյանը:

21. Գործատուների գրանցամատյանը ներառում է հետևյալ հիմնական տեղեկությունները`

1) ընդհանուր տեղեկություններ`

ա. գործատուի գրանցամատյանի համարը,

բ. գործատուի գրանցամատյանի բացման ամսաթիվը,

գ. գործատուի գրանցամատյանի փակման ամսաթիվը (գործատուի գրանցամատյանը փակվում է իրավաբանական անձ հանդիսացող գործատուի լուծարման դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի գործունեության դադարման դեպքում),

դ. տարածքային կենտրոնի անվանումը,

ե. զբաղվածության գործակալի (գործակալների) անունը, ազգանունը.

2) գործատուի մասին ընդհանուր տեղեկություններ`

ա. իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման ամսաթիվը, գործատուի (գործատուի ներկայացուցչի) անունը, ազգանունը, իրավաբանական անձի համար` նաև կազմակերպաիրավական ձևը,

բ. ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, առաջին անգամ որպես գործատու հանդես գալու ամսաթիվը,

գ. գործատուի աշխատողների թիվը,

դ. գործատուի գործունեության հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, կայքէջը,

ե. տարածքային կենտրոնի հետ համագործակցության վերաբերյալ գործատուի տեսակետը` ունի ցանկություն, հրաժարվել է համագործակցությունից, հնարավոր է ապագա համագործակցությունը,

զ. համագործակցության ցանկության դեպքում` գործատուի ակնկալիքները.

3) կապի հաստատման` գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) վերաբերյալ համապատասխան նշում, այդ թվում`

ա. զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելություն,

բ. գործատուի (գործատուի ներկայացուցչի) կողմից տարածքային կենտրոն այցելություն,

գ. հեռահար կապի հաստատում` հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով և հնարավոր այլ նմանատիպ եղանակներով.

4) ծրագրերի, ինչպես նաև տարածքային աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տրամադրված խորհրդատվության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. գործատուի կողմից հետաքրքրության արժանացած ծրագրեր,

բ. նոր աշխատողների ներգրավման հավանական պահանջարկ` ըստ թվի, մասնագիտության, որակավորման, աշխատանքային փորձի, սեռի, տարիքի.

5) գործատուի կողմից ներկայացված աշխատատեղերի մասին տեղեկատվություն (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. առկա թափուր աշխատատեղերը և նոր ստեղծվող (առավելագույնն առաջիկա երեք ամսվա ընթացքում) աշխատատեղերը,

բ. աշխատատեղերի նախատեսվող կրճատումները (առաջիկա մեկ տարվա ընթացքում)` կրճատման որոշակի ժամկետ, կրճատվող աշխատատեղի անվանումը, աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքից ազատման ենթակա աշխատողի մասնագիտությունը, որակավորումը, սեռը, տարիքը.

6) գործատուի ներկայացրած առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը տարածքային կենտրոնի կողմից հրապարակման հնարավոր ձևերը`

ա. գործակալության պաշտոնական կայքէջում տեղադրում` առանց գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների,

բ. գործակալության պաշտոնական կայքէջում տեղադրում` գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների հետ միասին,

գ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում` առանց գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների,

դ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում` գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների հետ միասին,

ե. տարածքային կենտրոն այցելած` աշխատանք փնտրող անձին այդ տեղեկատվությունը ներկայացնելը.

7) աշխատատեղերի հնարավոր կրճատումների պատճառները` յուրաքանչյուրի կանխարգելման ու վերացման վերաբերյալ զբաղվածության գործակալի գործնական առաջարկությունների հետ միասին (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. արտադրության ծավալների կրճատում,

բ. արտադրության տեխնոլոգիական, կառուցվածքային, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություններ,

գ. գործատուի սնանկացում,

դ. այլ հնարավոր պատճառներ (նշվում է պատճառը).

8) աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից գրավոր ծանուցում ստացած աշխատողի աշխատանքային հարաբերությունների մասին տեղեկատվությունը, որը գործատուից հավաքագրվում է ծանուցման ժամկետը լրանալուց հետո` անմիջապես (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` համաձայն աշխատանքային պայմանագրի,

գ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` առավել ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով,

դ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով,

ե. աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ.

9) ըստ գործատուի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության` գործատուին ներկայացված համագործակցության կոնկրետ առաջարկությունները (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. համապատասխան աշխատանք փնտրող անձի (անձանց) ուղեգրումը գործատուի մոտ (ուղեգրման ժամկետները, ուղեգրվող անձանց թիվը), իսկ նման հնարավորության սպառման կամ բացակայության պարագայում`

բ. ծրագրի համատեղ իրականացումը` նշելով յուրաքանչյուրին առաջարկվող կոնկրետ ծրագրի անվանումը, ծրագրում ընդգրկման ենթակա` աշխատանք փնտրող անձանց թիվը, ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորման ենթակա անձանց թիվը.

10) սույն կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված առաջարկության վերաբերյալ գործատուի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության համաձայն` զբաղվածության գործակալի կողմից նախապես ընտրված` աշխատանք փնտրող անձի` գործատուի մոտ ուղեգրումը (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. առկա թափուր կամ նոր ստեղծվող կոնկրետ աշխատատեղի համար ուղեգրված աշխատանք փնտրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման քարտի համարը,

բ. ըստ յուրաքանչյուր ուղեգրված անձի ուղեգրման արդյունքը` գործատուի կողմից մերժում, աշխատանք փնտրող անձի կողմից մերժում (համապատասխան դեպքում առանձին նշվում է` «հրաժարվել է իրեն առաջարկված հարմար աշխատանքից»), աշխատանքի տեղավորում.

11) գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատանք փնտրող անձի միջև կազմակերպված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա տարածքային կենտրոնի, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև կնքված եռակողմ պայմանագրով նախատեսված ծրագրի պայմանները և իրականացման արդյունքները բնութագրող տեղեկատվությունը`

ա. ծրագրի անվանումը, եռակողմ պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը,

բ. ծրագրում ընդգրկվող` աշխատանք փնտրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ` անհատական ծրագիր) համարը և զբաղվածության կարգավիճակը` աշխատանք փնտրող անձ, այդ թվում` գործազուրկ, նրանցից` հաշմանդամություն ունեցող անձ, աշխատաշուկայում անմրցունակ անձ,

գ. ծրագրի արդյունքում` ծրագրում ներգրավված անձանցից աշխատանքի տեղավորման ենթակա անձանց թիվը,

դ. ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անհատական ծրագրի համարը և զբաղվածության կարգավիճակը` աշխատանք փնտրող անձ, այդ թվում` գործազուրկ, նրանցից` հաշմանդամություն ունեցող անձ, աշխատաշուկայում անմրցունակ անձ.

12) ծրագրի իրականացման, ինչպես նաև տարածքային կենտրոնի կողմից ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված` աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. աշխատանքի տեղավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անհատական ծրագրի համարը,

բ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` համաձայն կնքված աշխատանքային պայմանագրի,

գ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` առավել բարենպաստ աշխատանքային պայմաններով,

դ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով,

ե. աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ,

զ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ,

է. աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ,

ը. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով,

թ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ հիմքերով (նշվում է համապատասխան հիմքը` հղումով):

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

Ձև

 

Գործատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը _________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

ՈՒՂԵԳԻՐ N

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԹԱՓՈՒՐ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

Հարգելի _________________________________________________________

(կազմակերպության ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձեր կազմակերպությունում աշխատողների պահանջարկի մասին տեղեկություններին

համապատասխան` ուղարկվում է ___________________________________________

_________________________________________________________________ - ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________մասնագիտությամբ,

(անվանումը)

 

զբաղեցնելու համար _________________________________________ պաշտոնը:

(անվանումը)

 

Խնդրում եմ 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Ձեր կողմից ընդունված որոշման մասին:

 

_____________________________________________________________________

(զբաղվածության տարածքային կենտրոնի անվանումը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը)

 

ՏՆՕՐԵՆ ________________________  __________________________

              (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

Տրվել է ____ ______________ 20  թ.

 

Կ.Տ.

_____________________________________________________________________

 

_______________________________________ զբաղվածության տարածքային

                 (անվանումը)                (ընդգծել) կենտրոնի տնօրենին

 

ՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղ. _________________________________- ը N___________ ուղեգրով

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

1) ընդունվել է աշխատանքի 20 թվականի ____ ______ ին,

 

__________________________________ N ________ 20 թվականի ___________

    (աշխատանքի ընդունվելու մասին         (համարը)             (ամսաթիվը)

           փաստաթղթի տեսակը)

 

2) չի ընդունվել աշխատանքի __________________________________________

(պատճառը)

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

(ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ)  ___________________  _______________________

                       (ստորագրությունը      (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Գործատուի ՀՎՀՀ

Կ.Տ.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում