Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0534.230514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված N 11

i

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ԱՄԻՍ ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

(վերնագիրը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված, առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` ունկնդիր)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

2. Մասնագիտական ուսուցման նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

1) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը.

2) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին.

3) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից:

7. Մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավերով սահմանվում է, որ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն երաշխավորված` մասնագիտական ուսուցման տվյալ դասընթացն ապահովող մոդուլային ծրագիր:

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել հինգ ամիսը` բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական ուսուցման դասընթացների, որոնք իրականացվում են` հիմք ընդունելով անհատական ուսումնական պլանը:

9. ՈՒնկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված գործազուրկներին` ըստ հաշվառման հերթականության: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տարածքային կենտրոնի համար եռամսյակային համամասնությամբ հաստատված` մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկման ենթակա անձանց թիվը գերազանցում է մասնագիտական ուսուցման դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող անձանց թիվը:

10. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տարածքային կենտրոն ներկայացված տեղեկատվության համաձայն մասնագիտական ուսուցումից հրաժարված կամ հեռացված ունկնդիրը կարող է փոխարինվել այլ անձով` մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

12. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

1) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

2) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների, տեղեկությունների տրամադրում:

13. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ` նշելով մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկման ենթակա անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, յուրաքանչյուր մասնագիտության գծով պահանջ ներկայացրած գործատուի անվանումը, գործատուի կողմից ներկայացված մասնագիտական ունակությունների և հմտությունների պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացի կանխատեսվող վերջնաժամկետը:

14. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա կազմակերպում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը` կնքելով համապատասխան պայմանագիր սույն կարգի 6-րդ կետում նշված կազմակերպության հետ:

15. Գործակալությունը սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:

16. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր` օրինակելի ձևին համապատասխան:

17. Մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը գործակալություն է ներկայացնում տեղեկատվություն մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման ժամանակացույցի և ձևի վերաբերյալ:

18. Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող` գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում:

19. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ` համաձայն նախապես ներկայացված մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման ժամանակացույցի:

20. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը մասնագիտական ուսուցման դասընթացի արդյունքում ունկնդրին վկայական տալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացնում է տարածքային կենտրոն:

21. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

22. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (այսուհետ` նախարար)` հաստատման, և ծախսերի հաստատված նախահաշիվը տրամադրում գործակալությանը:

23. Գործակալությունը նախարարության աշխատակազմից հաստատված ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

 

24. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է գործակալությունը:

25. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկները բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

26. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է մասնագիտական ուսուցման դասընթացին մասնակցելու օրվանից հաշված յուրաքանչյուր ամսվա համար: Ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

27. Կրթաթոշակն անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան: Մասնակցության օրերի մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնին է տրամադրվում ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից` յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջին աշխատանքային օրը:

28. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է գործակալության կողմից տարածքային կենտրոնի ներկայացրած հայտի հիման վրա:

29. Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը ենթակա է ունկնդրի կողմից վերադարձման, եթե ունկնդիրը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է մասնագիտական ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով: Մասնագիտական ուսուցման դասընթացին չներկայանալու հարգելի պատճառները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով:

30. ՈՒնկնդրի` ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում զբաղված լինելու (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու կամ նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին տարածքային կենտրոնին չտեղեկացնելու դեպքերի մասին տեղեկատվությունը պարզելուց հետո տարածքային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է գործակալությանը, որն էլ իր հերթին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ուսուցում իրականացնող կազմակերպությանը` մասնագիտական ուսուցման դասընթացից ունկնդրի հեռացման համար:

31. ՈՒնկնդրի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված պատճառներից բացի այլ պատճառով երեք անգամ դասընթացի չներկայանալու հիմքով մասնագիտական ուսուցման դասընթացից հեռացման դեպքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը տրամադրում է տարածքային կենտրոնին` ունկնդրին մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում կրթաթոշակ չվճարելու և ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը վերադարձնելու նպատակով:

 

IV. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

32. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ = Տն + Տտ - Ա

------------ x 100%,

ՈՒն+ՈՒտ

 

որտեղ`

Տչ -ն աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ-ն տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

ՈՒն-ն ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

ՈՒտ-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված` մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

33. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տ-(Ա-Ատ)

Զկչ = ------------- x 100%,

ՈՒ

 

որտեղ`

Զկչ -ն կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

ՈՒ-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

34. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

 

Օրինակելի ձև

 

ՈՒղեգիր N ____

մասնագիտական ուսուցման

 

Տրվում է քաղ._________________________________________________ - ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

Մասնակցելու__________________________________________________- ում

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

 

կազմակերպված մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացին (նշել)`________________________________________

(մասնագիտության անվանումը)

_______________________________________________________ մասնագիտությամբ

 

    դասընթացների սկիզբը       _____ ______________20 թ.

    դասընթացների ավարտը       _____ ______________20 թ.:

 

Տարածքային

    կենտրոնի տնօրեն      __________________   ______________________

                         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ______________20 թ.

 

---------------------------կտրման գիծ--------------------------------

 

Կտրոն թիվ __ուղեգրի

 

Քաղ._____________________________________________________________ -ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

1. ընդգրկվել է մասնագիտական ուսուցման դասընթացում` ____ ________20 թ.

 

2. չի ընդգրկվել մասնագիտական ուսուցման դասընթացում_________________

(նշել պատճառը)

 

Խնդրվում է ուսումնական տեղն զբաղեցնելու համար ուղարկել (չուղարկել) այլ ունկնդիր:

 

Կազմակերպության ղեկավար _________________ _____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

_____ ______________ 20 թ.

 

(11-րդ հավելվածը խմբ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն որոշումներ)

(11-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 26.03.15 թիվ 366-Ն որոշումներ)

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող` ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների (այսուհետ` գործազուրկ)` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրի հետ (այսուհետ` ծրագիր) կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

2. Ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է:

i

3. Գործազուրկը մեկ անգամ կարող է մասնակցել ծրագրին` 3 ամիս տևողությամբ, մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո` առավելագույնը 5 տարվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

4. Եթե գործազուրկների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել պահանջարկ ունեցող մասնագիտությամբ գործազուրկներին, իսկ նույն մասնագիտությամբ գործազուրկներից` ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

6. Ծրագիրն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի կողմից, որի արդյունքում` գործատուի, գործազուրկի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր: Ծրագրի իրականացման առաջնահերթությունը տրվում է այն գործատուին, որը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո առնվազն մեկ տարի գործազուրկի հետ շարունակել աշխատանքային հարաբերությունները:

(6-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը: Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(7-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

8. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցներից վճարվում է`

1) գործազուրկին աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

3) գործատուին գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար (գործազուրկի նպատակային սոցիալական վճար կատարող հանդիսանալու մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնն ստանում է էլեկտրոնային եղանակով անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից, կամ գործատուն ներկայացնում է համապատասխան տեղեկանք):

(8-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

9. Ծրագիրը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված միջոցներով ֆինանսավորվելու դեպքում` գործատուին տրվող փոխհատուցման չափը չի կարող փոքր լինել սույն կարգի 8-րդ կետում նշված միջոցների չափից:

10. Տարածքային կենտրոնը գրանցում է գործազուրկի մասնագիտության (պաշտոնի) անվանումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության` Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգչի կոդերին համապատասխան, ուղարկում անհատական տվյալների համադրման (նախարարության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական շտեմարանի միջոցով)` մասնագիտական աշխատանքային փորձի բացակայությունը ճշտելու նպատակով:

i

11. Տարածքային կենտրոնը սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործազուրկների ցուցակն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է գործակալություն:

(11-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

12. Ծրագրի իրականացումն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում ծրագրին գործազուրկների մասնակցության մասին:

(12-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

13. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

(13-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

13.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

(13.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

13.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(13.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

i

14. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների:

(14-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

15. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

16. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

i

17. Գործակալությունը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(17-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

19. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը ժամկետից շուտ (բացառությամբ գործազուրկի` ծրագրից հեռացման կամ աշխատանքի տեղավորվելու դեպքերի) դադարեցվելու կամ պայմանագրով նախատեսված` գործազուրկին աշխատավարձ չվճարելու դեպքում գործատուի կողմից վերադարձվում են պայմանագրով նախատեսված միջոցները: Գործազուրկի նախաձեռնությամբ ծրագրի` ժամկետից շուտ դադարեցման դեպքում ծրագրի իրականացման համար ծախսված միջոցները վերադարձվում են գործազուրկի կողմից, բացառությամբ առնվազն երեք ամսով այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորվելու դեպքի:

(19-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն որոշումներ)

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

20. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

21. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` գործազուրկի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

22. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

i

23. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ը-Ա

Տչ = ------- x 100%, որտեղ`

Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ը-(Ա-Ատ)

Զկչ = ------------ x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:

(23-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) առաջարկությամբ այլ վայրում գործազուրկներին աշխատանքի տեղավորման աջակցության (այսուհետ` ծրագիր) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակն աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի), մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է:

3. Սույն կարգի իմաստով` այլ վայրում աշխատանքի տեղավորումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի` բնակության վայրից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում աշխատանքի տեղավորումն է:

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

5. Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել առնվազն երեք տարի ժամկետով: Գործազուրկը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

i

6. Ծրագրի շրջանակներում թափուր աշխատատեղը գործազուրկին կարող է առաջարկվել միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի մասին տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն մեկ ամիս չի համալրվել, ընդ որում` ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով համալրման են ենթակա ուսուցչի և բժշկի մասնագիտություն պահանջող թափուր աշխատատեղերը:

(6-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Յուրաքանչյուր ամիս տեղեկատվական շտեմարանից ինքնաշխատ եղանակով արտածվում է առնվազն մեկ ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և նույն եղանակով տեղադրվում ծրագրի էլեկտրոնային գրանցամատյանում և գործակալության կայքէջում:

8. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է առնվազն մեկ ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:

9. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած գործազուրկին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի, ծրագրով նախատեսված աջակցության չափի և տրամադրման պայմանների վերաբերյալ:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

i

11. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում, ապա տվյալ տարածքային կենտրոնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

12. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի դիմումի պատճենը և անհատական ծրագրի (հաշվառման քարտի) քաղվածքը` կից գրությամբ ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին:

i

13. Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազն 3 տարի տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ գործատուի մոտ աշխատած ամիսների թվի հանրագումարով, որը պետք է կազմի առնվազն 36 ամիս:

(13-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և գործազուրկն աշխատանքային պայմանագրի պատճենը` այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է իրեն հաշվառած տարածքային կենտրոն: Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի` առնվազն վեց ամիս ժամկետով: Գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը:

(14-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կարող է փոփոխվել` նույն վայրում նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

(14.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

14.2. Սույն կարգի 14.1-ին կետով նախատեսված դեպքում աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը գործազուրկը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(14.2-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

 

III. ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում` գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

1) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

2) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը:

16. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում` գործազուրկին տրվում է`

i

1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.

2) 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, 2 տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում` աշխատած 24 ամիսների համար.

4) աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից մինչև 100 տոկոսի չափով, մեկ տարի ժամկետով, հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների լրացման առաջնահերթությունները, ընդ որում, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը սահմանում է նախարարը:

(16-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

16.1. Սույն կարգի 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործատուի բանկային հաշվին, և այդ միջոցները գործատուն հիմնական աշխատավարձի հետ միասին վճարում է այլ վայրում աշխատանքի տեղավորված գործազուրկին:

(16.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Ծրագրում ընդգրկված անձը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված պայմանագրերի կնքումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն նոր բնակության վայրի հասցեի և բանկային հաշվի տվյալների մասին:

i

18. Տարածքային կենտրոնը սույն կարգի 17-րդ կետում նշված հայտարարության հիման վրա կազմում և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը, իսկ սույն կարգի 15-րդ կետի և 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով` սույն կարգի 13-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը, որի ձևը հաստատում է նախարարը: Կից գրության մեջ նշվում են տվյալ անձին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև բանկային հաշվի համարը:

(18-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

18.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:

(18.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

18.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(18.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

i

19. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

(19-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն որոշումներ)

20. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

21. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

22. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

23. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում` գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 36 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

2) գործազուրկի կողմից, եթե պայմանագիրը լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 36 ամիսը լրանալը գործազուրկի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործազուրկը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և գործազուրկի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 36 ամիսը լրանալը գործատուի և գործազուրկի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(23-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

i

24. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

Ը-Ա

Տչ = -------- x 100%, որտեղ`

Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող երեք տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երեք տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ը-(Ա-Ատ)

Զկչ = ---------- x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո նույն վայրում նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 36 ամիսը:

(24-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից (այսուհետ` տարածքային կենտրոն) աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման հետ կապված հարաբերությունները:

2. Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե`

i

1) անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ.

2) անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

4) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

5) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

6) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

7) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.

8) անձը թրաֆիքինգի զոհ է.

9) անձը փախստական է.

10) անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում.

11) անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված.

12) անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ.

13) անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.

14) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային.

15) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:

(2-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված` աշխատաշուկայում գործազուրկին անմրցունակ ճանաչելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաստող տեղեկանքները և այլ փաստաթղթեր տարածքային կենտրոն են ներկայացվում գործազուրկի կողմից` բացառությամբ այն տեղեկատվության, որն արդեն իսկ առկա է տարածքային կենտրոնում կամ նախարարության կողմից ձևավորված և վարվող համապատասխան տեղեկատվական շտեմարաններում:

i

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում` գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, և տարածքային կենտրոնի կողմից համապատասխան նշում է կատարվում գործազուրկի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը գործազուրկի կողմից տարածքային կենտրոն ներկայացվելու օրվանից, և շարունակում է համարվել աշխատաշուկայում անմրցունակ, քանի դեռ գործազուրկի համար առկա են համապատասխան պայմաններ:

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

i

(5-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն որոշումներ)

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՈՒՂԵԿՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) միջնորդությամբ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) հարմար աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև տեսողությունից կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) անձանց ծրագրում ընդգրկելու դեպքում` ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին դրամական աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

2. Աջակցության տրամադրման նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

3. Հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրում ընդգրկելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգով նախատեսված ամփոփ եզրակացությունը, այդ թվում` ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը:

i

3.1. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(3.1-ին կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

i

3.2. Անմրցունակ անձին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

(3.2-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

3.3. Սույն կարգի 3.2-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

(3.3-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

3.4. Ծրագիրը կարող է իրականացվել «Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ենթածրագրի հետ համատեղ:

(3.4-րդ կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

II. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Աջակցությունը տրամադրվում է այն գործատուներին, որոնք տարածքային կենտրոնի միջնորդությամբ անմրցունակ անձանց իրենց մոտ տեղավորում են հարմար աշխատանքի:

5. Աջակցությունը տրամադրվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Աջակցությունը տրամադրվում է անմրցունակ անձանց գործատուի կողմից վճարվող աշխատավարձը մասնակի փոխհատուցելու միջոցով:

7. Հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

8. ՈՒղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն (այսուհետ` դրամական օգնություն) մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

(8-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

9. Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման, ինչպես նաև դրամական օգնության գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման, ինչպես նաև դրամական օգնության ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:

(9-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

10. Հարմար աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի` ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող անձին, փոխհատուցում, ինչպես նաև դրամական օգնություն չի տրամադրվում:

(10-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

i

11. Տարածքային կենտրոնն աջակցություն տրամադրելու նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, տարածքային կենտրոնի և ծրագրի շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է անմրցունակ անձի աշխատավարձը փոխհատուցելու մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` երեք օրինակից, առնվազն մեկ ու կես տարի, իսկ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում առնվազն 18 ամիս ժամկետով, որից 6 ամիսն աջակցության տրամադրման ժամանակահատվածն է:

(11-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

12. Եթե գործատուն համաձայնել է հարմար աշխատանքի ընդունել մեկից ավելի անմրցունակ անձանց, ապա յուրաքանչյուր անմրցունակ անձի, տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվում է առանձին պայմանագիր:

(12-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

i

14. Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում (այսուհետ` տեղեկատվական շտեմարան) մուտքագրում է պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և համարը:

(14-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

i

15. Գործատուն անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտն ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) դրա մասին ծանուցում է տարածքային կենտրոնին, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը:

(15-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

i

15.1. Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

(15.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

i

16. Տարածքային կենտրոնը սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում անմրցունակ անձից ստանում է դրանց պատճենները և մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական շտեմարանում մուտքագրում է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի անցնելու) օրը, ամիսը, տարեթիվը, համարը.

2) անմրցունակ անձի աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5) այն պաշտոնի անվանումը, որում աշխատանքի է նշանակվել անմրցունակ անձը կամ անմրցունակ անձի աշխատանքային գործառույթները.

6) անմրցունակ անձի աշխատավարձի չափը:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(16-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

17. ՈՒղեկցողի կարիք ունեցող անձը, բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

18. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան տեղեկանք` տվյալ ամսվա ընթացքում իր մոտ աշխատող այն անմրցունակ անձանց մասին, որոնց համար պայմանագիր է կնքվել տարածքային կենտրոնի հետ, և որոնց աշխատանքի ընդունելու մասին սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, նախապես ծանուցել է տարածքային կենտրոնին:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում