Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0534.230514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

19. Գործատուից և ուղեկցողի կարիք ունեցող անձից ստացած` սույն կարգի 18-րդ կետերում նշված տեղեկանքի և տեղեկատվական շտեմարանում մուտքագրված տվյալների համադրման արդյունքում տարածքային կենտրոնը կազմում և մինչև տվյալ ամսվա հինգը գործակալություն է ներկայացնում`

1) նախորդ ամսվա ընթացքում աշխատանքի ընդունված այն անմրցունակ անձանց (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) ցուցակը, որոնց համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործատուների հետ.

2) աջակցության համար ֆինանսական միջոցների` նախարարի սահմանած ձևին համապատասխան հայտ-պահանջագիրը` համապատասխանաբար ըստ գործատուների և ըստ ուղեկցողի կարիք ունեցող անձանց:

(19-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

20. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ցուցակում նշվում են`

1) անմրցունակ անձի (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը.

2) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում` սոցիալական քարտի համարը.

3) յուրաքանչյուր անմրցունակ անձի (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) աշխատավարձի փոխհատուցվող, ինչպես նաև դրամական օգնության չափերը.

4) փոխհատուցվող աշխատավարձի և դրամական օգնության ընդհանուր չափը.

5) անմրցունակ անձին աշխատանքի ընդունած գործատուի անվանումը (ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը) և հարկ վճարողի հաշվառման համարը, ընդ որում, գործատուի մասին սույն ենթակետով սահմանված տվյալները լրացվում են յուրաքանչյուր անմրցունակ անձի համար առանձին: ՈՒղեկցող ունենալու դեպքում ցուցակում նշվում է նաև ուղեկցողի կարիք ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը, փաստացի բնակության վայրը, բանկի համապատասխան մասնաճյուղի անվանումը, բանկային հաշվի համարը:

(20-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

21. Այն դեպքում, երբ աշխատանքի ընդունված անմրցունակ անձն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անմրցունակ անձը ձեռք չի բերել (չունի) հանրային ծառայությունների համարանիշ կամ սոցիալական ապահովության քարտ, ապա սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից անմրցունակ անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

22. Գործակալությունը սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ցուցակները և նախարարի հաստատած ձևին համապատասխան ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո իրականացնում է դրանցում ներառված տվյալների ուսումնասիրություն: Վրիպակների, սխալների բացակայության դեպքում գործակալությունը կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` աշխատավարձերի մասնակի, ինչպես նաև դրամական օգնության փոխհատուցումը ֆինանսավորելու մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան տարածքային կենտրոնների կողմից ցուցակները և ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(22-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

22.1. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է նախարարի հրամանով:

(22.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

 

27. Այն դեպքում, երբ զբաղվածության պետական համապատասխան ծրագրում ընդգրկվելու իրավունք ունեցող` տարածքային կենտրոնում հաշվառված անմրցունակ անձանց թիվը գերազանցում է այդ տարածքային կենտրոնի համար զբաղվածության պետական տվյալ ծրագրով նախատեսված անմրցունակ անձանց թիվը, ապա տվյալ ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրամադրվում է ավելի վաղ հաշվառված անմրցունակ անձանց` ըստ հաշվառման հերթականության` հաշվի առնելով նաև գործատուների կողմից ներկայացված` թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերը լրացնելու համար աշխատողների մասնագիտական որակավորմանը և աշխատանքային ստաժին ներկայացվող պահանջները:

 

III. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

28. Աջակցությունը դադարեցվում է`

1) սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո.

2) պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ գործատուի և անմրցունակ անձի միջև աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում.

3) գործատու իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի գործունեության դադարեցման դեպքում.

4) անմրցունակ անձի մահվան դեպքում:

(28-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

29. Սույն կարգի 28-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում կամ աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով անմրցունակ անձին աշխատանքից ազատելու դեպքում, նույն անմրցունակ անձի համար կարող է կնքվել աշխատավարձի փոխհատուցման մասին նոր պայմանագիր այլ գործատուի հետ` աշխատավարձի փոխհատուցման մասին նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:

30. Անմրցունակ անձին տրվող աշխատավարձը մասնակի փոխհատուցելու համար գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

i

31. Գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե գործատուի և անմրցունակ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկուկես տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 18 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

2) անմրցունակ անձի կողմից, եթե պայմանագիրը լուծվել է անմրցունակ անձի նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկուկես տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 18 ամիսը լրանալն անմրցունակ անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ անմրցունակ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և անմրցունակ անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդված)` պայմանագիրը կնքելուց հետո մեկուկես տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 18 ամիսը լրանալը գործատուի և անմրցունակ անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(31-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

31.1. Գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա չեն վերադարձման, եթե անմրցունակ անձը սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ ու կես տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ:

(31.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

31.2. Սույն կարգի 31.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը` այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, անմրցունակ անձը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(31.2-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

31.3. Սույն կարգի 31.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման` անմրցունակ անձի կողմից:

(31.3-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

32. Աջակցության տրամադրման մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

33. Տարածքային կենտրոնն իր գտնվելու վայրում` անմրցունակ անձանց համար տեսանելի տեղում, իսկ տարածքային կենտրոնը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում, տեղադրում է տեղեկատվություն զբաղվածության պետական համապատասխան ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է գործատուներին աջակցության տրամադրում` աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման համար:

34. Տարածքային կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման համար գործատուներին աջակցության տրամադրում նախատեսող զբաղվածության պետական համապատասխան ծրագրի մասին, իրազեկում է դրանում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմանների և կարգի վերաբերյալ:

35. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

Ը-Ա

Տչ = ------- x 100%, որտեղ`

Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկուկես տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկուկես տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ը-(Ա-Ատ)

Զկչ = ---------- x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 18 ամիսը:

(35-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցություն տրամադրելու (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:

i

3. Ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք (այսուհետ` անմրցունակ անձ):

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

i

4. Անմրցունակ անձը ծրագրում կարող է ընդգրկվել առնվազն երկու տարի ժամկետով: Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(4-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

5. Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը մեկ միլիոն դրամ է:

6. Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը`

1) ենթածրագիր 1` աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում.

2) ենթածրագիր 2` աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում:

7. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքում, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ինքնաշխատ տարածվում է նախարարության տեղեկատվական շտեմարանում նախնական գրանցված կամ հաշվառված անմրցունակ անձանց և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների առկա էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով:

9. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը հրապարակում է իր գործունեության վայրում` այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում: Համալիր սոցիալական ծառայություններում տեղակայված տարածքային կենտրոնների աշխատողները սոցիալական դեպքի վարման շրջանակներում տարածում են նաև ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթոններ:

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

11. Ենթածրագիր 1-ի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն` ենթածրագիր 1-ում ընդգրկվելու գործընթացների մասին:

12. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրով նախատեսված է վարձու աշխատողի (աշխատողների) ներգրավում, ընդ որում, տվյալ տարվա ընթացքում իրականացվող ենթածրագիր 1-ում ընդգրկվող անմրցունակ անձանց առնվազն հինգ տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

13. Ենթածրագիր 1-ի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և դրանց իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն):

14. Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ենթածրագիր 1-ի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի`

1) կազմակերպությունը ենթածրագիր 1-ի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով իրականացնում է գործակալության կողմից ուղարկված անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով այդ անձանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորությունները և կարողությունը.

2) կազմակերպությունն իր կողմից ընտրված անմրցունակ անձանց տրամադրում է ենթածրագիր 1-ի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն` խորհրդատվություն, ուսուցում, ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) մշակում և դրա իրականացման ուղեկցում.

3) կազմակերպության գնահատման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում է համապատասխան տարածքային կենտրոնի մեկ ներկայացուցիչ, եզրակացություն է տալիս անմրցունակ անձի գործարար ծրագրի վերաբերյալ.

4) կազմակերպությունն ամսական պարբերականությամբ էլեկտրոնային հաշվետվություններ է ներկայացնում գործակալություն` սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունների վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 1-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակը ներկայացնում է գործակալություն` ամսական կտրվածքով` յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը:

16. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ցուցակները և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում կազմակերպություն:

17. Կազմակերպությունը գործակալությունից անմրցունակ անձանց ցուցակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով նրանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորություններն ու կարողությունը: Ընդ որում, ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց թվի նվազման դեպքում կազմակերպությունը կարող է դիմել գործակալություն լրացուցիչ ցուցակ ներկայացնելու առաջարկով:

i

18. Կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրի մեկ օրինակը և այդ եզրակացությունն անմրցունակ անձը տարածքային կենտրոն է ներկայացնում եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տարածքային կենտրոնի տնօրենը գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է անձին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում և անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, առնվազն երկու տարի ժամկետով, իսկ սեզոնային գործունեության դեպքում առնվազն 24 ամիս ժամկետով (տնտեսական գործունեությունը սկսելուց հետո յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանով):

(18-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

19. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն անմրցունակ անձի երաշխավորի հետ կնքում է երաշխավորության պայմանագիր` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

20. Անմրցունակ անձի երաշխավորը պետք է լինի վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը, որը երաշխավորության պայմանագիր կնքելու նպատակով տարածքային կենտրոն է ներկայացնում իր գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթ:

21. Անմրցունակ անձը սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) իր բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը` սույն կարգի 23-րդ կետով նախատեսված աջակցությունն ստանալու նպատակով.

2) ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները` սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով.

3) ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը` սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով:

22. Անմրցունակ անձը սույն կարգի 21-րդ կետում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները ներկայացնում է տարածքային կենտրոն:

i

23. Ենթածրագիր 1-ի շրջանակներում» և «Ենթածրագիր 2-ի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) ենթածրագիր 1-ում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

2) ենթածրագիր 1-ով անմրցունակ անձի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի 75 տոկոսը` միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազ. դրամը.

3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազ. դրամը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի` այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով:

(23-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

24. Անմրցունակ անձը սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սույն կարգի 23-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված փոխհատուցումն ստանում է փոփոխությունները հավաստող փաստաթղթերին համապատասխան:

25. Անմրցունակ անձը սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանում է ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և այդ փաստաթղթերին համապատասխան:

26. Տարածքային կենտրոնները գործակալություն են ներկայացնում ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

i

26.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 1-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(26.1-ին կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

26.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(26.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

i

27. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ենթածրագիր 1-ի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

(27-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

28. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

29. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

30. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է անմրցունակ անձի բանկային հաշվին:

31. Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է անմրցունակ անձին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները:

32. Անմրցունակ անձը, սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր կողմից ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը:

33. Անմրցունակ անձը սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո, իսկ սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու դեպքում` այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր տնտեսական գործունեությունն սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ տնտեսական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը), ընդ որում, տնտեսական գործունեության սկիզբը պետք է ընկած լինի պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամանակահատվածում:

34. Անմրցունակ անձի կողմից տնտեսական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացնում է ուղեկցման աշխատանքներ, մասնավորապես, անմրցունակ անձի տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման և մարքեթինգի հարցերի վերաբերյալ:

35. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում տարածքային կենտրոն` նշելով տնտեսական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե տնտեսական գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում` մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը:

i

35.1. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը կարող է դադարեցնել մեկ անգամ` մինչև 3 ամիս տևողությամբ, որի մասին անմրցունակ անձը գրավոր հայտարարություն է ներկայացնում զբաղվածության տարածքային կենտրոն` նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը: Այս դեպքում ծրագիրը երկարաձգվում է դադարեցման ժամանակահատվածին համապատասխան տևողությամբ:

(35.1-ին կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

36. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

37. Անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անմրցունակ անձը`

1) չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

2) պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեությունը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում` մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը` բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման, ինչպես նաև սույն կարգի 35.1-ին կետում նշված դեպքերի.

3) խախտել է սույն կարգով սահմանված և իրեն վերաբերող պահանջները:

(37-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

38. Ծրագրով հատկացված ֆինանսական միջոցների վերադարձման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կարող է բողոքարկվել անմրցունակ անձի կողմից վերադասության և(կամ) դատական կարգով:

39. Եթե անմրցունակ անձը ժամանակավոր անաշխատունակ է և գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ժամանակավոր անաշխատունակության և նշված արձակուրդում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

40. Տարածքային կենտրոնի մասնագետը ենթածրագիր 1-ի մոնիթորինգի իրականացման շրջանակներում ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձից ստանում է այդ գործունեությունից առաջացող հարկային վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները` եռամսյակային պարբերականությամբ:

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ (ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ) ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

41. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) (այսուհետ` անասնապահություն) զբաղվելու համար աջակցության տրամադրման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 2) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

42. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 2-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նրա ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան նպաստ.

2) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) նրա ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է.

4) նա համարվում է վերադարձող միգրանտ:

43. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

44. Ենթածրագիր 2-ի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն` ենթածրագիր 2-ում ընդգրկվելու գործընթացների մասին:

45. Տարածքային կենտրոնը, հիմք ընդունելով անմրցունակության որոշարկման չափանիշները, ենթածրագիր 2-ում ընդգրկվելու առաջնահերթությունները, ինչպես նաև տվյալ տարածքային կենտրոնի համար ծրագրով նախատեսված շահառուների թիվը, կատարում է շահառուների ընտրություն:

46. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ենթածրագիր 2-ի պատասխանատու նշանակված մասնագետները (այսուհետ` ենթածրագիր 2-ի պատասխանատու) համայնքն սպասարկող անասնաբույժի (այսուհետ` անասնաբույժ) հետ միասին և անմրցունակ անձի անմիջական մասնակցությամբ`

1) փաստագրում են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ տարածքի (անասնաշենքի, թռչնանոցի) առկայության դեպքում դրա գտնվելու վայրը և չափը, կենդանիների (տավարի, մանր եղջերավոր կենդանիների, խոզի, թռչնի) (այսուհետ` կենդանի) առկայության դեպքում` կենդանիների գլխաքանակը.

2) գնահատում են անմրցունակ անձի կողմից անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները, մասնավորապես, նրա գիտելիքներն ու աշխատանքային փորձն անասնապահության բնագավառում, նրա պատկերացումները տարածաշրջանի գյուղատնտեսության ուղղվածության, գործունեությունից ստացվող գյուղատնտեսական ապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ.

3) կազմում են անասնապահության աջակցության գործարար ծրագիր (այսուհետ` գործարար ծրագիր).

4) ձեռք են բերում սույն կարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կենդանուն, որը համարակալվում, հաշվառվում և գրանցվում է անասնաբույժի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշման համաձայն, ինչպես նաև կենդանու համարակալման համար անհրաժեշտ ականջապիտակը:

47. Գործարար ծրագրում նշվում են`

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) գործարար ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը.

4) ամսական կտրվածքով ենթածրագիր 2-ի մոնիթորինգ իրականացնելու նպատակով սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների արդյունքները, որոնք պետք է լինեն կոնկրետ և չափելի:

48. Տարածքային կենտրոնի տնօրենը սույն կարգի 46-րդ կետում նշված աշխատանքների կատարման համար անասնաբույժի հետ կնքում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, որում նշվում են մատուցվող ծառայությունների բնույթը, աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը, ավարտը և մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող փոխհատուցման ամսական գումարի չափը:

i

49. Տարածքային կենտրոնի տնօրենը ենթածրագիր 2-ի պատասխանատուից գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է անմրցունակ անձին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում և անձի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, առնվազն երկու տարի ժամկետով, որի անբաժանելի մաս է դառնում գործարար ծրագիրը: Պայմանագրի օրինակներից մեկը տրվում է անմրցունակ անձին, մյուսը մնում է տարածքային կենտրոնում:

(49-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

50. Ենթածրագիր 2-ի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի, և արդյունքները ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին:

51. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից գործարար ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

52. Անասնաբույժը սույն կարգի 48-րդ կետում նշված քաղաքացիաիրավական պայմանագիրը, իսկ անմրցունակ անձը սույն կարգի 49-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

i

53. Ենթածրագիր 1-ի շրջանակներում» և «Ենթածրագիր 2-ի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ուղղությունները`

1) ենթածրագիր 2-ում ընդգրկված անմրցունակ անձին տրվում է գումար ենթածրագիր 2-ով նախատեսված անասնապահական աշխատանքների կատարման համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

2) ենթածրագիր 2-ով անմրցունակ անձի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, ընդ որում, ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ

բ) առնվազն երկու հղի խոզամայր կամ

գ) առնվազն յոթ հղի մաքի կամ

դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ.

3) անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազ. դրամ.

4) անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով սույն կարգի 46-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար տրվում է գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

(53-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

54. Ֆինանսավորումն իրականացվում է փուլային եղանակով` գործարար ծրագրով հաստատված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով:

55. Տարածքային կենտրոնն անմրցունակ անձի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա գործակալություն է ներկայացնում ենթածրագիր 2-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

i

55.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 2-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(55.1-ին կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

55.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(55.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

i

56. Գործակալությունը մինչև տվյալ տարվա երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ենթածրագիր 2-ի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

(56-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

57. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

58. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

59. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համապատասխանաբար անմրցունակ անձի և անասնաբույժի բանկային հաշիվներին` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

60. Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է անասնաբույժին և անմրցունակ անձին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները:

61. Աջակցությունը դադարեցվում է`

1) սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված ժամկետի ավարտից հետո.

2) տարածքային կենտրոնի և անմրցունակ անձի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում, իսկ անասնաբույժին տրվող աջակցությունը` տարածքային կենտրոնի և անասնաբույժի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում.

3) անմրցունակ անձի գործունեության դադարեցման դեպքում.

4) անմրցունակ անձի մահվան դեպքում:

62. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

63. Անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անմրցունակ անձը`

1) չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և ձեռք բերվող կենդանիների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

2) պետական աջակցությամբ սկսած անասնապահությամբ զբաղվելու գործունեությունը դադարեցրել է սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված կենդանու անկման դեպքում.

3) լուծել է տարածքային կենտրոնի հետ կնքած պայմանագիրն իր նախաձեռնությամբ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

64. Յուրաքանչյուր ծրագրի գծով նախարարության կողմից շահագործվող համապատասխան տեղեկատվական շտեմարանում ստեղծվում և վարվում է համապատասխան էլեկտրոնային գործ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

65. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

66. Ենթածրագիր 1-ի ընթացիկ գնահատման համար հիմք են հանդիսանում հետևյալ չափանիշները.

1) ինքնազբաղվածության ապահովման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

Գի-Գդ

Իչ = -------- x 100%, որտեղ`

Գի

 

Իչ-ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Գի-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց թիվն է,

Գդ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից` ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է տվյալ պահի դրությամբ.

2) աշխատանքի տեղավորման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Վ-Ա

Տչ = -------- x 100%, որտեղ`

Ն

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Վ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

67. Ենթածրագիր 1-ի վերջնական գնահատման համար հիմք են հանդիսանում կայուն զբաղվածության հետևյալ չափանիշները`

1) ինքնազբաղվածության ապահովման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

Գի-(Գդ-Գժդ)

Զկի = --------------- x 100%, որտեղ`

Գի

 

Զկի-ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Գի-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց թիվն է,

Գդ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից` ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է,

Գժդ-ն` ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեությունը ժամանակավոր դադարեցրած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում.

2) աշխատանքի տեղավորման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Վ-Ա

Զկտ = ---------- x 100%, որտեղ`

Վ

 

Զկտ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Վ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

68. Ենթածրագիր 2-ի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող ինքնազբաղվածության ապահովման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ազ-Ադ

Իչ = --------- x 100%, որտեղ`

Ազ

 

Իչ-ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Ազ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանց թիվն է,

Ադ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ենթածրագիր 2-ի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշները հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ազ-(Ադ-Աժդ)

Զկչ = --------------- x 100%, որտեղ`

Ազ

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ազ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանց թիվն է,

Ադ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է,

Աժդ-ն` ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործունեությունը ժամանակավոր դադարեցրած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

(16-րդ հավելվածը խմբագրվել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(16-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին (այսուհետ` ոչ պետական կազմակերպություններ) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աջակցություն տրամադրելու (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) կայուն զբաղվածության ապահովումն է` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով:

3. Ծրագրի շահառուներն են անմրցունակ անձինք:

i

4. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(4-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

5. Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության արժեքն անմրցունակ յուրաքանչյուր անձի համար 100.000 դրամ է:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

6. Եթե ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

7. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունը տեղադրվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական շտեմարանում:

9. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետում նշված ոչ պետական կազմակերպությունների ցանկը տեղադրում է իր գտնվելու վայրում` անմրցունակ անձի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

10. Ծրագրի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն աշխատաշուկայում տիրող իրավիճակի և ծրագրի իրականացման պայմանների վերաբերյալ:

11. Անմրցունակ անձանց, որոնց տարածքային կենտրոնն առնվազն երեք ամսվա ընթացքում չի տեղավորում հարմար աշխատանքի, որպես աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորություն, տրամադրում է աջակցություն համապատասխան հավաստագրի (այսուհետ` փոխհատուցման հավաստագիր) միջոցով` ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու համար: Փոխհատուցման հավաստագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

12. Փոխհատուցման հավաստագրի միջոցով փոխհատուցումը տրամադրվում է այն ոչ պետական կազմակերպություններին, որոնք նախարարության հետ համագործակցելու նպատակով ստորագրել են համագործակցության հուշագիր, հաշվառված և ներառված են նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

i

13. Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցման հավաստագրի արժեքը ոչ պետական կազմակերպությանը վճարվում է փուլերով`

1) գումարի ընդհանուր արժեքի 5 տոկոսը փոխանցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձի հետ աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո.

2) գումարի ընդհանուր արժեքի 70 տոկոսը ոչ պետական կազմակերպությանն է փոխհատուցվում վերջինիս կողմից անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո.

3) գումարի մնացած մասը` 25 տոկոսը, փոխանցվում է անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ, ընդ որում, աշխատանքից ազատվածների թվից հանվում է այն անձանց թիվը, որոնք աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում տեղավորվել են աշխատանքի:

(13-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

14. Անմրցունակ անձը, տարածքային կենտրոնից ստանալով փոխհատուցման հավաստագիրը, աշխատանքի տեղավորման ծառայություններ ստանալու նպատակով դիմում է ոչ պետական կազմակերպություն` ներկայացնելով փոխհատուցման հավաստագիրը:

15. Ոչ պետական կազմակերպությունը`

i

1) անմրցունակ անձի դիմումն ընդունելուց հետո նրա անհատական տվյալները մուտքագրում է իր կողմից ձևավորված տեղեկատվական շտեմարան` դիմողի համար բացելով զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր).

2) անհատական ծրագիրն իրականացնելու նպատակով անմրցունակ անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան.

3) պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրի և փոխհատուցման հավաստագրի կրկնօրինակները ներկայացնում է տարածքային կենտրոն` փոխհատուցման հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 5 տոկոսը (այսուհետ` առաջին փուլ) ստանալու համար:

(15-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

16. Ոչ պետական կազմակերպությունը, ստանալով գործակալության կողմից փոխանցված գումարը, պայմանագրի հիման վրա իրականացնում է անմրցունակ անձի աշխատանքի տեղավորմանն ուղղված աշխատանքներ:

(16-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

i

17. Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո ոչ պետական կազմակերպությունը տարածքային կենտրոն է ներկայացնում անմրցունակ անձի և նրան աշխատանքի ընդունած գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրի (այսուհետ` աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը` ստանալու համար փոխհատուցման հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված 70 տոկոսը (այսուհետ` երկրորդ փուլ):

(17-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

18. Ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ տվյալ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատանքի մեկ տարին լրանալուց հետո ոչ պետական կազմակերպությունը փոխհատուցման հավաստագրի բնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն` փոխհատուցման հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված 25 տոկոսը (այսուհետ` երրորդ փուլ) ստանալու համար:

(18-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

19. Տարածքային կենտրոնը համադրում է անմրցունակ անձի տվյալները նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում առկա համապատասխան տեղեկատվության հետ և պարզում ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ աշխատանքի վերցրած գործատուի մոտ անմրցունակ անձի առնվազն մեկ տարի աշխատելու փաստը:

i

20. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

(20-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

20.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

(20.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

i

21. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում սույն ծրագրի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

(21-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն որոշումներ)

22. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

23. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(23-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը վերադարձնում է ստացած ֆինանսական միջոցները, եթե առաջին փուլում ստացված փոխհատուցումը (փոխհատուցվող գումարի ընդհանուր արժեքի 5 տոկոսը) ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի կարողացել տեղավորել աշխատանքի իր մոտ ուղարկված անմրցունակ անձին:

i

26. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

Ատ-Ա

Տչ = --------- x 100%, որտեղ`

Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ատ-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Ը-ն` ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող ծրագրում ընդգրկվածների թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Ատ-Ա

Զկչ = -------- x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ատ-ն` տվյալ տարվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:

(26-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում