Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎ ...

 

13.10.2023 -

 

040.0574.060614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2014 թվականի N 574-Ն

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 12.10.2023 թիվ 1743-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 4-ի

N 574-Ն որոշման

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է ապօրինի գազասպառման դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած գազի քանակությունը:

Այն կարող է կիրառվել նաև ջերմոցային գազերի կադաստրի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման ժամանակ:

2. Սույն մեթոդիկայի իմաստով ապօրինի սպառում է համարվում, երբ գազամատակարարման ցանցից բնական գազ է սպառվում առանց գազամատակարարման պայմանագրի:

3. Գազամատակարարման ցանցում ապօրինի սպառման հետևանքով առաջացած անցքերից գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է (1) բանաձևի հիման վրա` յուրաքանչյուր միջադեպի ուսումնասիրման արդյունքում կազմված ակտում ամրագրված տվյալների (միջադեպի հետևանքով առաջացած անցքի մակերես, արտահոսքի տևողություն, վնասված հատվածում բնական գազի ճնշում և բացարձակ ջերմաստիճան) հիման վրա`

 

(նկար)

 

4. Միջադեպի հետևանքով գազամատակարարման ցանցի գազատարների լրիվ բացվածքի դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է (2) և (3) բանաձևերի հիման վրա.

1) եթե գազամատակարարման ցանցի վնասված հատվածում ճնշումը ցածր է 0.09 ՄՊա (բնական գազի հոսքի մինչկրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`

 

(նկար)

 

2) եթե գազամատակարարման ցանցի վնասված հատվածում ճնշումը հավասար կամ բարձր է 0.09 ՄՊա-ից (բնական գազի հոսքի կրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`

 

(նկար)

 

5. Միջադեպի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարների կամ սարքավորումների դատարկման ընթացքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է դատարկվող երկրաչափական ծավալում պարունակվող բնական գազի նորմալ պայմանների բերման բանաձևով` (4), որպես ելակետային ընդունվում են աշխատանքների կատարման ակտում ամրագրված տվյալները`

 

(նկար)

 

6. Սույն մեթոդիկայում սահմանված բանաձևերում օգտագործված ֆիզիկական մեծությունների նշագրերի մեկնաբանությունները`

DV(ար) - գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վնասվածքի պատճառով առաջացած անցքերից արտահոսած բնական գազի քանակությունն է,

DV(դատ) - վնասվածքի պատճառով առաջացած անցքերի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարի վնասված հատվածի կամ սարքավորումների (փական, կոճ և այլն) դատարկման հետևանքով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունն է,

P(գ) - բնական գազի բացարձակ ճնշումը` գազամատակարարման ցանցի վնասված գազատարում կամ սարքավորումներում [Պա],

P(0) - միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը` անկախ գազատարների տեղադրման եղանակից, որն ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [Պա],

T(գ) - բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է գազամատակարարման ցանցի վնասված գազատարում [K],

f - գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վրա առաջացած անցքի մակերեսն է [մ2],

Fi-գործակից, որը հաշվի է առնում բնական գազի արտահոսքի արագության անհավասարաչափությունը, Fi = 0.97,

Ro(գ) - բնական գազի խտությունն է ստանդարտ պայմաններում [կգ/մ3],

k - ադիաբատի ցուցիչն է բնական գազի համար, k=1.3,

Z - բնական գազի սեղմելիության գործակիցն է,

d - գազամատակարարման ցանցի վնասվածքի հետևանքով դատարկվող գազատարների ներքին տրամագծերն են [մ],

L - գազամատակարարման ցանցի վնասվածքի հետևանքով դատարկվող գազատարների երկարություններն են [կմ],

T - գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունն է [ժամ], երբ արտահոսքի տևողությունը հնարավոր չէ որոշել, ապա արտահոսքի տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է հավասար`

ա. 960 ժամ` վերգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,

բ. 1440 ժամ` ստորգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում:

 

(հավելվածը խմբ. 12.10.2023 թիվ 1743-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2014
N 574-Ն
Որոշում