Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՌՆԻԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳԱՌՆԻԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 1992 թ. թիվ 180

 

ԳԱՌՆԻԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում տիեզերագիտության, տիեզերական աստղագիտության և ճշգրիտ սարքաշինության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգում ստեղծել Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտ (ԳՏԱԻ):

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ԳՏԱԻ-ի 1992 թվականի ֆինանսավորման աղբյուրների մասին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` արտասահմանյան երկրների հետ արտաքին տնտեսական կապերի հաստատման վերաբերյալ բանակցություններ վարելիս քննարկել ԳՏԱԻ-ի պոտենցիալ հնարավորությունները` տիեզերական հետազոտությունների բնագավառում համագործակցության համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.1992
N 180
Որոշում