(օրենքն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)
010.0030.100614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.
«11.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «օրենքներով ստեղծված պետական մարմինների» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովներ, խորհուրդներ)» բառերով, իսկ նույն կետի «և այդ մարմինների» բառերը փոխարինել «և այդ հանձնաժողովների, խորհուրդների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10 հունիսի 2014 թվականի
ՀՕ-30-Ն