Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 1992թ. թիվ 20

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործկոմի առաջարկությունը և`

ա) Սիսիան քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Սիսիանի հումանիտար քոլեջ:

Թույլատրել Սիսիանի հումանիտար քոլեջին ղեկավարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ժամանակավոր կանոնադրությամբ.

բ) սահմանել, որ Սիսիանի հումանիտար քոլեջի ուսանողների ուսումնասիրությունն ըստ մասնագիտությունների ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնառության 1992 թվականի պետական պատվերների ցանկում և ֆինանսավորվում է պետական բյուջեից ըստ փաստացի ընդունելության թվաքանակի, բայց չգերազանցելով ծրագրով նախատեսվածը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` հաշվի առնել սույն որոշումից բխող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1992 թվականի ծրագրի և բյուջեի նախագծերում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.1992
N 20
Որոշում