Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾ ...

 

 

/ուժը կորցրել է բացի 1-ին կետից 01.08.96 թիվ 236 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 1992 թ. թիվ 28

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով շուկայական հարաբերությունների պայմաններում ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու և այն գիտական հիմքի վրա կազմակերպելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ:

2. Լուծարել նախկին ԽՍՀՄ պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղը ու նրա վարչական շենքը և ամբողջ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտին:

Լուծարվող նախկին ԽՍՀՄ պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի աշխատողների աշխատանքից արձակման հարցերը լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել լուծարային հանձնաժողով:

/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետ համատեղ, քննության առնել և 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ ինստիտուտի ֆինանսավորման աղբյուրների մասին:

/ուժը կորցրել է բացի 1-ին կետից 01.08.96 թիվ 236 որոշում/

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ինստիտուտի կանոնադրությունը:

/ուժը կորցրել է բացի 1-ին կետից 01.08.96 թիվ 236 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.1992
N 28
Որոշում