Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 1992 թ. թիվ 77

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությանը պատկանող թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի հավաքման, հաշվառման, պահպանման և ցուցադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան, այն մտցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի մասին կանոնադրության նախագիծը.

բ) կազմել մշտական գործող մասնագիտական հանձնաժողով` հանրապետության պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև թանգարաններում առկա թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի հայտնաբերման, հաշվառման, պահպանման և օգտագործման հետ կապված հարցերը լուծելու համար:

3. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև բռնագրավված, տիրազուրկ և ժառանգական իրավունքով պետությանը անցած թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական գանձարան, բացառությամբ հնագիտական նշանակություն ունեցող իրերի, որոնց օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

/3-րդ կետը լրաց. 27.12.94 թիվ 601 որոշում/

/4 կետը ուժը կորցրել է 18.11.92 թիվ 585/

i

5. Մինչև պետական գանձարանի ստեղծման հետ կապված աշխատանքների ավարտը, թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բանկին:

6. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական գանձարանին Երևանի քաղաքի կենտրոնական մասում համապատասխան շենք հատկացնելու հարցը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.1992
N 77
Որոշում